Ավստրիա` առանց Մխիթարանի

Henrikh-Mkhitaryan-best-legeonerՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյոևը», ուղևորվեց Ավստրիա: Թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի:

Գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրավիրել է 14 ֆուտբոլիստի: «Շախտյորի» կազմում բացակայում են լեգեոնականները, նաև  Մխիթարյանը: Նրանք թիմին կմիանան մի փոքր ուշ:

«Շախտյորը» ստուգողական խաղերում ուժերը կչափի ռուսական «Կրասնոդարի» (հունիսի 19-ին, ալբանական «Շկենդերբեուի» (հունիսի 21-ին), Թբիլիսիի «Դինամոյի» (հունիսի 23-ին), ավստրիական «Վակերի» (հունիսի 25-ին) հետ:

Դավիթ Պառավյանն առաջատարներից ետ է մնում կես միավորով

12116815-ամյա Դավիթ Պառավյանը Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում անցկացվող 2-րդ «Մեծ Եվրոպա»  շախմատի միջազգային մրցաշարում 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում երեք առաջատարներից` գրոսմայստերներ Զբինեկ Հրաչեկից (Չեխիա), Վլադիսլավ Նեվեդնիչիից (Ռումինիա) և Տամիր Նաբատիից (Իսրայել):

Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանն ունեն 3-ական, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը` 2-ական միավոր:

Մերոնք ետին դիրքերում են

chess3Բուլղարիայում անցկացվող «Մեծ Եվրոպա» շախմատի մրցաշարում կայացած 3 տուրից հետո, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը վաստակել է 2,5 միավոր և  28-րդ տեղում է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը 2 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը:

Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) 7-րդ տեղում է, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա)` 76-րդ:

Հայ շախմատիստները «Ոսկե ավազներում»

chess315-ամյա Դավիթ Պառավյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջարանում անցկացվող «Մեծ Եվրոպա» շախմատի միջազգային մրցաշարում 2 հնարավորից վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Ավետիք Գրիգորյանն ունի 1,5, Տիգրան Պետրոսյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը վաստակել են 1-ական միավոր:

Փայլուն հաղթանակ հյուրընկալվելիս

12342Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում  եվրոպական  Բ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը Կոպենհագենում փայլուն հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ` 4:0:

Մերոնց խաղը ստացվեց: Հատկապես, պարզերես արեցին բարձրակարգ թիմերում հանդես եկող հայ ֆուտբոլիստները: Երկու գնդակ մրցակցի դարպասը խփեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Աչքի ընկավ Կրասնոդարի «Կուբանի» ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը: Իսկ հանդիպման վերջակետը դրեց Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս Հայաստանի հավաքականի կազմում խփեց իր 11-րդ գնդակը:

Հայաստանի ընտրանին հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 6-ին: Մերոնք Պրահայում ուժերը կչափեն Չեխիայի հավաքականի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Դանիա – Հայաստան՝ 0:4

Յուրա Մովսիսյան, 1, 59, Արազ Օզբիլիս, 19, Հենրիխ Մխիթարյան, 82

 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Վալերի Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Մարկոս Պիզելի, 86), Գևորգ Ղազարյան, Արազ Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 90+1), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Արթուր Սարկիսով, 84):

 

Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը «Ոսկե Ավազներում»

chessԳրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը, Դավիթ Պառավյանը հաղթանակներ տարան Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում սկսված  «Մեծ Եվրոպա» միջազգային անդրանիկ տուրում:

Սուպերգավաթակիրը հայտնի կդառնա օգոստոսի 11-ին

24919Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է այդ երկրի սուպերգավաթի խաղարկության մրցամարտի օրը:

Օգոստոսի 11-ին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի այդ երկրի գավաթակիր «Ուիգանի» հետ:

 

Սոսկ 8-րդ տեղում

chess-1Ռուսաստանի Խանտի – Մանսիյսկ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ամենալավ արդյունքն ունի Սերգեյ Մովսիսյանը: Նա հավաքած 18 միավորով  գրավել է 8-րդ տեղը:

Գաբրիել Սրագսյանը 17 միավորով 12-րդն է, Վլադիմիր Հակոբյանը նույնքան միավորով 13-րդը: Աշոտ Նադանյանը վաստակել է 13,5 միավոր և զբաղեցրել 51-րդ հորիզոնականը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է վիետնամցի Լե Քուանգ Լեմը:

 

Վարդան Մինասյան. «Մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ»

ffa5Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հունիսի 11-ին կայանալիք 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպմանը:

Պատասխանելով Հայաստանի և Դանիայի ԶԼՄ-ի ներկայացուցիների հարցերին, Վարդան Մինասյանը մասնավորապես նշեց, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն՝ արդեն անցյալ է, և պարզապես պետք վերլուծություններ անել այդ խաղից: Մարզիչն ընդգծեց, որ տղաները պատրաստ են հանդիպմանը, ավելացնելով, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման համեմատ մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ:

«Դանիայի հավաքականն ուժեղ մրցակից է, սակայն այս հանդիպման ընթացքում ճնշումն և պատասխանատվությունը ավելի շատ կլինեն տանտերերի վրա, եթե հաշվի առնենք թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում», – եզրափակեց ասուլիսը Վարդան Մինասյանը:

Բուքմեյքերները Դանիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի հնարավորությունները շատ բարձր են գնահատում

դFlag-Pins-Denmark-ArmeniaԱյսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ: Խաղը Երևանի ժամանակով սկսվելու է 22:15-ին:

Գրավախաղերի կազմակերպիչները տանտերերի հաղթանակի հնարավորությունները շատ բարձր են գնահատում: Բուքմեյքերները Դանիայի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 1,18 գործակիցը: Մինչդեռ, Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 13,00 գործակցով: Ոչ-ոքին ունի 5,55 գործակիցը:

 

Վարուժան Հակոբյանը բաժանեց առաջին տեղը

վvarujan-hakobyanԳրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և բաժանեց 1-6-րդ տեղերը`գրոսմայստերներ Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ), Յաան Էլվեստի, Ալեխանդրո Ռամիրեսի, Էնրիկո Սեւիլանոյի (ԱՄՆ) և Մանուել Լեոն Հոյոսի (Մեքսիկա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Վարուժանն արժանացավ երրորդ մրցանակի:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Սոն:

Դենիս Թումասյանը` լավագույն պաշտպան

22219Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դենիս Թումասյանը Onedivision.ru կայքի հարցման արդյունքով ճանաչվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության լավագույն պաշտպան: Նա հավաքել է 71 միավոր: 28-ամյա ֆուտբոլիստի թիմակից Միլան Վիեշտիցը երկրորդն է` 27 միավոր: Երրորդ տեղը զբաղեցրել է «Շիննիկ» ակումբի խաղացող Աբել Լամանժը` 19 միավոր:

«Ուրալը» հաջորդ տարի խաղալու է բարձրագույն խմբում: Այդ թիմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

 

Հայաստանի սամբիստները երրորդն են

22286 սամբոՄոսկվայում կայացած  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկության սամբոյի միջազգային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, Ուկրաինայի ընտրանու հետ միասին, գրավեց  երրորդ տեղը: Առաջինը Ռուսաստանի, երկրորդը` Բելառուսի հավաքականն է:

 

 

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Դանիա

1ffa1Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Դանիա: Հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:15-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014թ. աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը Դանիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի «Հիլթոն Կոպենհագեն Այրփորտ» հյուրանոցում:

Հունիսի 10-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Մարզումից առաջ կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդանի Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կոպենհագեն հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա

Արթուր Ավագյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա

Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա

Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Սարգիս Ադամյան «Հանզա», Գերմանիա

Տիգրան Պետրոսյանը հռչակվեց Ալբենա բաց մրցաշարի հաղթող

տիգրան պետրոսյանԲուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող ուժեղագույն բաց  մրցաշարն ավարտվեց մեր գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի փայլուն հաղթանակով: 1-ին տեղը գրավելու համար վերջին տուրում Տիգրանին կբավարարեր անգամ ոչ-ոքի արդյունքը, սակայն շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոնը հերթական անգամ ուրախացրեց իր բազմահազար երկրպագուներին՝ ամենապատասխանատու պահին էլ նա տարավ փայլուն հաղթանակ, 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, մոտակա մրցակիցների հետ տարբերությունը հասցրեց 1 միավորի և հերթական անգամ ապացուցեց, որ հայկական շախմատային միտքն ամենազորեղն է: Ի ուրախություն մեզ, 3-րդ մրցանակին էլ արժանացավ Հրանտ Մելքունյանը՝ վաստակելով 7 միավոր: Բրազիլաբնակ հայազգի գրոսմայստեր Գրիքոր-Սևակ Մխիթարյանը զբաղեցրեց 10-րդ, երևանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն էլ 18-հորիզոնականը:

shamshyan.com

Կանանց բռնցքամարտ` զարգացման սուղ հնարավորություններ

sport 2-boxsԲռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է մրցելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա այս մարզաձևի  հին աշխարհամասի և  աշխարհի կանանց առաջնություններն անցկացվում են առանձին:  Այդ է պատճառը, որ մեր երկրի մարզուհիների ընտրանին այժմ նախապատրաստվում է առաջիկա փորձություններին: Այդ մասին ահա թե ինչ ասաց թիմի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

– Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի կանանց հավաքականը կանոնավոր պարապմունքներ է անցկացնում: Թիմի թեկնածուների թվում 29 մարզուհի  կա: Բոլորն էլ հեռանկարային են, հույսեր են ներշնչում: Դժվարությամբ համակերպվեցի, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականից հետո մարզեմ մեր երկրի կանանց ընտրանին: Բայց այժմ այնպես եմ խորամուխ եղել այդ աշխատանքում, որ չեմ պատկերացնում ինձ առանց դրա: Մտահոգում է ֆինանսական կողմը: Միջոցները բավարար չեն մեր մարզուհիներին միջազգային մրցաշարերի գործուղելու համար, որպեսզի նրանք ռինգ դուս գան, կարողությունները փորձելու հնարավորություն ստանան: 

– Սովորաբար Հայաստանի բռնցքամարտի առաջնություններին զուգահեռ ուժերն են չափում նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այս տարի ինչո՞ւ նման բան չարվեց:

– Ոչ բոլոր քաշային կարգերում ունենք մի քանի մարզուհիներ: Այդ է պատճառը, որ որոշվեց առաջնություն չանցկացնել: Եթե նախկինում ամեն քաշային կարգում արժանի մրցակցուհիներ կային, ապա այժմ  10 քաշային կարգերում ոչ բոլորում է այդպիսի վիճակ: Այդուհանդերձ, մի շարք քաշային կարգերում ունենք մեկական լավ մարզուհի: Եվրոպայի աշխարհի առաջնություններում մարզուհներն ուժերն են չափում 10 քաշային կարգերում, իսկ օլիմպիական խաղերում նրանք մրցում են միայն 3 քաշային կարգերում:

 – 2013-ին խոշորամասշտաբ ի՞նչ մեկնարկներ են նախատեսված:

– Մայիսին պետք է կայանային երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունները, սակայն կազմակերպիչ երկրի` Իտալիայի ներկայացուցիչները հրաժարվել են, և սպասում ենք, որ որոշվի, թե որտեղ են կայանալու այդ ստուգատեսները: 

– Ունե՞նք այնպիսի մարզուհիներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել:

– Ֆրիդա Սարգսյանը (48 կգ), Անի Հովսեփյանը (54 կգ), Անուշ Գրիգորյանը (81 կգ), Քրիստինե Սարգսյանը (51 կգ), Անուշ Աբգարյանը (56 կգ ) աղջիկների և երիտասարդ մարզուհիների ցանկացած մրցաշարում կարող են մեդալակիր դառնալ: Ընդ որում, մեր մարզուհիները հավակնում են 2014-ին հաջող մասնակցելու նաև պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին: Իսկ դրա համար պետք է մինչև վարկանշային մրցումները կարողությունները մի քանի անգամ փորձեն միջազգային մեկնարկներում, սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերեն: Ինձ մտահոգում է, որ դրա հնարավորութունը չկա: Կարծում եմ, որ օլիմպիական ստուգատեսում կունենանք երկու մարզուհի: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: Նախատեսված էր սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին մեծահասակների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնություններն անցկացնել Ֆրանսիայում, սակայն ֆրանսիացիներն էլ հրաժարվել են  մրցումներ կազմակերպելուց: Առայժմ անորոշ վիճակ է, փորձում են նոր մրցավայր գտնել:

 – Հայաստանի հավաքականում մեծահասակ փորձառու մարզուհիներ կա՞ն:

– 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը մարզվում է Շվեդիայի Ուպսալա քաղաքում: Հին աշխարհամասի առաջնությունից երեք ամիս առաջ նա կժամանի Հայաստան: Արմինեի հետ կապը պահպանվում է: Առաջիկայում Արմինեն միջազգային մրցաշարի է մասնակցելու: Աշխեն Սիմոնյանն էլ 75 կգ քաշային կարգից  փոխադրվել է 81 կգ քաշային կարգ և քրտնաջան պարապում է: Ի դեպ, հավաքականի 6 մարզուհիներ Արմավիրի մարզից են և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ շաբաթը 5 օր Երևան են գալիս և պարապում  Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող հարմարավետ մարզասրահում: Հավաքականում 18 մարզուհի է: Ի դեպ, կանանց բռնցքամարտը ոչ միայն Արամավիրի մարզում, մայրաքաղաքում է արմատավորված: Պարապողներ կան նաև Գյումրիում, Վանաձորում, այլ բնակավայրերում:

 – Կանանց բռնցքամարտը շա՞տ բանով է տարբերվում տղամարդկանց բռնցքամարտից:

– Կարելի է ասել, որ այժմ շատ քիչ է տարբերությունը, բայց կան  միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հատուկ որոշ նրբություններ: Ծանրաբեռնված պարապելու, տեխնիկատակտիկական պատարաստականության առումով մարզուհիները տղամարդկանցից գրեթե ոչնչով հետ չեն մնում: 2013-ին Չինաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ ինքս հիացմունքով եմ հետևել բարձրակարգ մարզուհիների մասնակցությամբ մրցամարտերի: Ոչ միայն պատրաստականության մակարդակով, այլև  ռինգում դրսևորած  մտածելակերպով, մտահղացումների իրականացմամբ մարզուհիներն  ուժեղ սեռի ներկայացուցիչներից չէին տարբերվում: Կարելի է ասել, որ մարզուհիները բռնցքամարտի ավելի բարձր մշակույթ էին դրսևորում: Հատկապես ուշագրավ էր, որ իրար ջարդելու, վնասելու ձգտում չունեին:

 – Այնուամենայնիվ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար բռնցքամարտով զբաղվելը հեշտ գործ չէ: Մերոնք սիրո՞ղ մարզուհիներ են, թե՞ պրոֆեսիոնալ, նրանք վարձատրվո՞ւմ են:

– Ոչ մի վարձատրություն չկա: Միայն այս տարի մրցումներին մասնակցելու համար մեծահասակ մարզուհիների համար ֆինանսներ են հատկացվել: Ֆեդերացիայի ներկայացուցիչներն էլ ոչնչով չեն օգնում, պարզապես հրաժարվել են: Ֆեդերացիայի ղեկավարությունը մտադրություն չունի կանանց բռնցքամարտը ֆինանսավորել, չնայած այն օլիմպիական խաղերի ծրագրում է, երկրի պատվի խնդիր է:

  – Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի վարկանիշային ի՞նչ մրցումներ են կազմակերպվելու:

– Առայժմ պարզ չէ, սակայն հնարավորը պետք է արվի որպեսզի մեր հեռանկարային մարզուհիներից երկուսը` Քրիստինեն և Անին ուղեգրեր նվաճեն և խաղերին  մասնակցեն:

– Ինչո՞ւ օլիմպիական խաղերում միայն երեք քաշային կարգում են մարզուհիները մրցում` 51 կգ, 60 կգ, 75 կգ:

– Չի բացառվում, որ հաջորդ օլիմպիական խաղերում այդ քաշային կարգերի թիվն ավելանա: Դա մեզ միայն կուրախացնի, քանի որ տարբեր քաշային կարգերում ունենք շնորհալի մարզուհիներ:

 – Ինքնանպատակ չէ՞, որ մեր երկրի կանանց հավաքականը կանոնավոր պարապում է, սակայն դրսում միջազգային մրցաշարերի մասնակցելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի:

– Մտավախությունն այն է, որ  աղջիկները կարող են հուսահատվել: Հայաստանում կանանց բռնցքամարտը զարգացնելը դժվար է: Պատկերն այլ կլիներ, եթե մարզուհիները շահագրգռվածություն ունենային, միջազգային մրցումների հաճախակի մասնակցեին, մրցանակներ նվաճելու հնարավորություն ստանային: Մնում է սպասել, որ աստիճանաբար ամեն բան կկարգավորվի:

 – Հայաստանում կա՞ն բռնցքամարտի կենտրոններ, որոնք իրենց դռները փակում են գեղեցիկ սեռի  ներկայացուցիչների առջև:

– Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրահանգ է տվել, որ բռնցքամարտի կենտրոններում զարգացնեն կանանց բռնցքամարտը: Թեև մասսայականության առումով գոհանալու առիթ չկա, բայց եթե մեր մարզուհիները լավ արդյունքի հասնեն, պարապողների թիվը կտրուկ կավելանա:

 – Հավաքականի մարզուհիները ձգտո՞ւմ են պրոֆեսիոնալ դառնալ, հետագայում մեծ փողեր վաստակել:

–  Այդ մասին դժվարանում եմ որևէ բան ասել, սակայն շնորհալի մարզուհիներ կան: Առայժմ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու, մրցամարտեր կազմակերպելու ուղղությամբ քայլեր չի կատարում, թեև տղամարդկանց բռնցքամարտում ԱԻԲԱ-ի հովանու ներքո նաև պրոֆեսիանալների  մրցաշարեր են անցկացվում:

 

Մերոնցից սպասելիքներն անհամեմատ մեծ էին

8411Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 56 կգ քաշային Արամ Ավագյանը  պարտվեց ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին և բավարարվեց բրոնզե մեդալով։

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ մեր երկրից ռինգ էր դուրս եկել 7 բռնցքամարտի: Լավ է,  որ բրոնզե մեկ մեդալ ունեցանք, սակայն մերոնցից սպասելիքներն անհամեմատ մեծ էին:

Վարդան Մինասյան. «Եթե մեղավոր եմ, թող հեռացնեն»

2677Երեկ երբ Վարդան Մինասյանի գլխավորած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց` սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջելով թույլ մրցակցի`Մալթայի հավաքականին, նշել էինք, որ անիմաստ է, որպեսզի մարզիչը թիմը մրցասպարեզ դուրս բերի հունիսի 11-ին Կոպենհագենում կայանալիք Դանիայի հավաքականի հետ խաղում:

Հետաքրքիր է, թե իր աշխատանքը շարունակելու մասին ինչ է ասել Մինասյանը: Նա նշել է. «Ես եմ այս պարտության մեղավորը, իմ վրա եմ վերցնում մեղքը: Եթե մեղավոր եմ, թող պաշտոնանկ անեն ինձ: Ես մեկ անգամ հրաժարական տվել եմ, երկրորդ անգամ, կարծում եմ, ծիծաղելի կլինի նույնն անել: Եթե մեղավոր եմ, թող հեռացնեն»:

Հավելենք, որ Մինասյանի թիմը վերջին երեք խաղերը տանուլ է տվել Երևանում, հարազատ հանդիսականների ներկայությամբ:

Հայ շախմատիստներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում

chess 000Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում կայացած 10 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներն այսպիսի դիրքերում են.

 

1. Նեպոմնյաշչի 9
2. Չեպարինով 7
3. Խայրուլին 7
13. Հակոբյան 6.5
22. Մովսիսյան 6.5
29. Սարգսյան 4.5
54. Նադանյան 2.5

Ընդամենը՝ 58 մասնակից

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց

1ffa1Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր երկրի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում 0:1 հաշվով զիջեցին մինչև այդ 5 անընդմեջ պարտություն կրած Մալթայի ընտրանիին: Վերջինս դասվում է աշխարհի  թույլ թիմերի շարքին: Իսկ որ արտասահմանյան ակումբներում բարձրակարգ խաղացողներ ունեցող Հայաստանի հավաքականը միայն տխրեցնում է, դա աններելի է: Տանն անցկացրած մրցամարտում մեր ֆուտբոլիստներն ուղղակի դժգույն տպավորություն թողեցին:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական տվել էր, սակայն այն չընդունեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նաև ՀՖՖ գործկոմը: Այժմ ակնհայտ է, թե այդ քայլն ինչպիսի սխալ է եղել:

Հունիսի 11-ին մեր թիմը Կոպենհագենում մրցելու է Դանիայի հավաքականի հետ, և կտրուկ միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկվեն նոր անախորժություններից խուսափելու համար, իսկ հետագայում պետք է քննարկվի, թե ինչու այդպիսի վիճակում հայտնվել հայկական ֆուտբոլը: Հավելենք, որ նախօրյակին Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Երևանում պարտվել էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Իսլանդիայի ներկայացուցիչներին:

Իսկ Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության խմբային մրցաշարում արդեն լիովին ձախողվել է: Ի դեպ, երբ մեր թիմը տարեսկզբին ընկերական մրցամարտում ոչ-ոքի խաղաց թույլ մրցակցի` Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ոմանք դա պատահականություն համարեցին, բայց այժմ արդեն կարելի է ասել, որ այդպես չէ:

Ֆուտբոլը նաև քաղաքականություն է, և Հայաստանի պատիվն է ոտնահարվում: Եթե մեր ընտրանին Մալթայի թիմի հետ անգամ ոչ-ոքի ավարտեր խաղը, դա անհաջողություն կհամարվեր …

Ի դեպ, Հայաստանի և Մալթայի հավաքականների հանդիպմանը ներկա էր նաև մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Մալթա՝ 0:1

Միքայել Միվսուդ, 8

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, 5. Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Դավիթ Մանոյան (Արթուր Սարկիսով, 67), Կառլեն Մկրտչյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան (Յուրա Մովսիսյան, 46):