Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը թիմերից առաջինը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

բրազիլ4444Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության  1/8 եզրափակիչում բրազիլացիները Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո» մարզադաշտում հետխաղյա 11 մ-ոց հարվածաշարն ավելի հստակ իրացրին և հաղթեցին Չիլիի հավաքականին: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում գրանցվել էր  1:1 հաշիվը:

Այսպիսով, Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը թիմերից առաջինը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Այն քառորդ եզրափակչում կմրցի Կոլումբիա – Ուրուգվայ մրցամարտի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

1/8 եզրափակիչ

 

Բրազիլիա – Չիլի՝ 1:1 (11 մ-ոցների հարվածաշար` 3:2)

Դավիդ Լուիս, 18 – Ալեքսիս Սանչես, 32

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կամերով.

 

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվեշ, Դավիդ Լուիս, Տիագու Սիլվա, Մարսելո, Լուիս Գուստավո, Ֆերնանդինյո (Ռամիրես, 72), Հալկ, Օսկար (Վիլիան, 106), Նեյմար, Ֆրեդ (Ժո, 64):

 

Չիլի. Կլաուդիո Բրավո, Մաուրիսիո Իսլա, Յուժանո Մենա, Գարի Մեդել (Խոսե Ռոխոս, 108), Ֆրանցիսկո Սիլվա, Գոնսալո Խարա, Մարսելո Դիաս, Չարլզ Արագունիս, Արտուրո Վիդալ (Մաուրիսիո Պինիլյա, 87), Ալեքսիս Սանչես, Էդուարդո Վարգաս (Ֆելիպե Գուտյերես, 57):

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ

բրազիլիաԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ:

Այսօր կկայանա 1/8-ի եզրափակչի երկու հանդիպում:

Առաջին խաղում կմրցեն Բրազիլիայի և Չիլիի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին: Թիմերը նախկինում միմյանց հետ մրցել են  11 անգամ. բրազիլացիները հաղթել են 6 խաղում, չիլիացիները՝ երեքում, և երկու անգամ գրանցվել է ոչ-ոքիը։

Իսկ ահա, Երևանի ժամանակով  ժամը 00։00-ին կկայանա  Կոլումբիա – Ուրուգվայ հանդիպումը։ Հավաքականները հանդիպել են 44 անգամ: 13 խաղում հաղթել են կոլումբացիները,գրանցվել է 13 ոչ-ոքի, ուրուգվայցիները 18 հաղթանակ են տարել։

 

Ադրբեջանցի օլիգարխը քար է քցում ֆրանսիական ֆուտբոլային ակումբի բախտի վրա

1Ֆրանսիական “Լանս” ֆուտբոլային ակումբը, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, առաջին լիգա մուտք չի գործել: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Ժերվե Մարտելը, տեղեկացնում է “Հագին” կայքը:

Պատճառն այն էր, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների վերահսկողական հանձնաժողովը չի հաստատել ակումբի բյուջեն առաջիկա սեզոնի համար: Ժերվե Մարտելը հանձնաժողովին ներկայացրել է 43 միլիոնանոց բյուջե, սակայն վերջինս հավելյալ երաշխիքներ է պահանջել: 15-20 միլիոն եվրոն ակումբի բյուջե պետք է ներդներ հենց Հաֆիզ Մամեդովը: Այդ նպատակով նա մայիսին ժամանել էր Ֆրանսիա և 17 միլիոն եվրո տրամադրելու մասին փաստաթուղթ ստորագրել:

Սակայն հանձնաժողովը պահանջել է, որպեսզի գումարը մինչև հունիսի 25-ը փոխանցվի ակումբի հաշվին: Այդ կապակցությամբ Ժերվե Մարտելն անցյալ շաբաթվա վերջին մեկնել է Բաքու և հանդիպել Հաֆիզ Մամեդովի հետ, սակայն Ֆրանսիա է վերադարձել ձեռնունայն:

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ժերվե Մարտելը հայտարարել է, որ “Հաֆկան” ֆինանսական ճգնաժամի մեջ է, սակայն խոստացել է հուլիսի սկզբին 10 մլն եվրո տրամադրել:

Նշենք, որ Հաֆիզ Մամեդովի բիզնես-կայսրությունը Ադրբեջանում վերջին ժամանակներում ճգնաժամ է ապրում: Չնայած դրան՝ օլիգարխն անցյալ ամիսների ընթացքում 50 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերելց ամենահին ֆուտբոլային ակումբներից “Շեֆիլդ Ուենսդեյ” ֆուտբոլային ակումբը:

 

Անկախ

Տրաբզոնում ավարտվեց դպրոցական հանդբոլիստների աշխարհի առաջնությունը

c4d89371 նոր հանդբոլԹուրքիայի Տրաբզոն քաղաքում ավարտվեց դպրոցական հանդբոլիստենրի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող Վանաձորի պատանիների թիմը զբաղեցրեց վերջին` 22-րդ տեղը:

21-22-րդ տեղերի համար մրցավեճում մերոնք զիջեցին Սլովակիայի թիմին 21:26 հաշվով:

Յուրա Մովսիսյանն այս տարի ալևս խաղադաշտ դուրս չի գա

յումyura_movsisyan_fc_spartak_moscow_v_fc_tom_d4pnw1f0s_alՄոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային թիմի խաղացող Յուրա Մովսիսյանը չի կարող օգնել իր թիմակիցներին առաջիկա կես տարին:

Վնասված է նրա ազդրի քառագլուխ մկանը, և հայ ֆուտբոլիստը ստիպված է պառկել վիրասեղնին: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա: Նա չի կարող օգնել նաև Հայաստանի հավաքականին «Եվրո-2016»-ի ընտրական փուլի աշնանային խաղերում:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» ևս մեկ ֆուտբոլիստ` Արազ Օզբիլիսը, վնասվածք ունի և այս տարի չի խաղա:

Գրոսմայստեր էլինա Դանիելյանը 6-րդ տեղում է

 

ֆիդե34782Վրաստանի Կվարելի քաղաքում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշրի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան վրացուհի Բելա Խոտենաշվիլի հետ:

Ի ֆեպ, այս տուրում խաղացված 6 պարտիայից 5-ում խաղաղ արդյունք գրանցվեց, և միայն բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցուցիչՆաֆիսա Մումինովային:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Խոտենաշվիլի – Դանիելյան` ½ : ½
Ստեֆանովա – Մումինովա` 1 : 0
Կոներու – Կոստենյուկ Ա.` ½ : ½
Ժաո Սյու – Մուզիչուկ Ա.` ½ : ½
Հոու Յիֆան – Դրոնավալի` ½ :½
Յու Վենջուն – Ձագնիձե` ½ : ½

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

1. Հոու Յիֆան 7
2. Յու Վենյուն 5.5
3. Ձագնիձե 5.5
4. Մուզիչուկ Ա. 5
5. Կոներու 4.5
6. Դանիելյան 4.5
7. Դրոնավալի 4.5
8. Ստեֆանովա 4
9. Կոստենյուկ Ա. 3.5
10. Ժաո Քսյու 2
11. Խոտենաշվիլի 1.5
12. Մումինովա 0.5

 

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը` միանձնյա առաջատար

chess-1Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած ութ տուրից հետո  վաստակել է 6,5 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Վերջին տուրից առաջ Գաբուզյանը մեկ միավորով առաջ է մերձակա հետապնդողներից:

Ռուսաստանցի հայ շախմատիստն առաջատարների թվում է

chess3ՖԻԴԵ-ի վարպետ Ռոման Հովհաննիսյանը (Ռուսաստան) Իսպանիայի Բարսելոն քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային  մրցաշարում 2 հնարավորից ունի 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը (երկուսն էլ`Հայաստան) վաստակել են 1-ական միավոր:

Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հեռանկար

10455ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աշխարհում հայտնի <<Mondo>> իտալական ընկերության <<Mondo Sport & Flooring Division>>-ի միջազգային հարաբերությունների ղեկավար Անդրեա Վալլաուրի հետ քննարկել է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հարցը: Այն պետք է համապատասխանի միջազգայինչափանիշներին ու հնարավորություն ստեղծի Հայաստանում անցկացնելու միջազգային խոշոր մրցաշարեր և առաջնություններ:

Արթուր Մալոյանը համալրեց «Արսենալի» կազմը

ամArtur+Maloyan+Tottenham+Hotspur+v+Spartak+J2YjGteWIkflՖուտբոլի Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող Յարոսլավլի «Շիննիկի» 25-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը համալրեց Տուլայի «Արսենալի» կազմը:

Նա այդ ակումբի ղեկավարության հետ մեկ տարով աշխատանքային պայմանագիր է կնքել: Նոր թիմում Մալոյանը հանդես կգա 38 համարի մարզաշապիկով:

Հավելենք, որՄոսկվայի «Սպարտակի» սան համարվող այս ֆուտբոլիստը ժամանակին մերժել էր Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը և խաղում էր Ռուսաստանի երիտասարդական հավաքականում:

Բոլոր հարցերը պետք է համաձայնեցվեն ՄՕԿ-ի հետ

OlympicsՀարավային Կորեայի  Փհեն Չհանգ քաղաքում է  2018 -ի փետրվարին անցկացվելու են ձմեռային օլիմպիական հերթական խաղերը:

Այդ երկրի  կառավարությունը նպատակ ունի զգալիորեն փոքրացնել կառուցվող օբյեկտների  ծավալները: Բանն այն է, որ  օլիմպիական խաղերից հետո  հնարավորություն չի լինի շահագործել հսկայածավալ շենքերը: «Կրճատման»  ենթակա են   մասնավորապես չմշկավազքի և հոկեյի մարզապալատները:

Կորեայի որոշ կազմակերպություններ  կառավարության տեսակետին համամիտ  չեն  այն պատճառով,  որ փոփոխության դեպքում օլիմպիական շինությունները հնարավոր չի լինի ժամանակին հանձնել շահագործման:

Ձմեռային  օլիմպիական խաղերի հետ կապված ամեն հարց պետք է համաձայնեցնել  միջազգային օլիմպիական կոմիտեի հետ: Բացի այդ, արդեն հաստատված նախագծով ,  բոլոր ասպարեզները պետք է պատրաստ լինեն 2016-ի տարեվերջին: Դրան կհաջորդի մրցավայրերի փորձարկման տարին: Միջազգային փորձամրցումները  օլիմպիական բազաներում միմյանց կհաջորդեն մինչև խաղերի մեկնարկը ` 2018-ի փետրվարը:

Էմանուել Կպոդոն «Շիննիկից» տեղափոխվել է «Գյումրի»

51359Գյումրի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը փորձում է ուժեղացնել կազմը: Թիմը կհամալրեն գանացի կենտրոնական պաշտպան Էմանուել Կպոդոն կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասը:

Կպոդոն խաղում էր  էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում» և «Շիրակի» ղեկավարության հետ մեկ տարով աշխատանքային պայմանագիր է կնքել: Իսկ Դիարասուբան տեղափոխվել է «Իվուար Ակադեմիայից»` վարձակալության հիմունքներով:

Հավելենք, որ Կպոդոն «Շիրակում» հանդես կգա 14, իսկ Դիարասուբան` 36 համարի մարազաշիկով:

Հայաստանի դպրոցական հանդբոլիստները կմրցեն Սլովակիայի թիմի հետ

հանդբոլ - լավ gandbolՀայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ այս տարի Հայաստանի պատանի հանդբոլիստները  նորամուտ են նշում Թուրքիայի Տրաբզոն քաղաքում անցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությունում: Իսկ աջակցել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան և ՀՀ  ԿԳ նախարարությունը:
Փորձություն կրող Վանաձորի ներկայացուցիչները, ցավոք կրկին  անհաջողության մատնվեցին: Մարզիչ Արարատ Բարսեղյանի սաները մրցեցին C խմբում 5-րդ տեղը գրաված Հոլանդիայի թիմի հետ և զիջեցին 20:29 հաշով:
Այսօր մերոնք ուժերը կչափեն  A խմբում 6–րդ տեղը գրաված Սլովակիայի  թիմի հետ: Կորոշվեն 21-22-րդ տեղերը գրավողները:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան 1/8 եզրափակչի մրցակից բոլոր զույգերը

բրազիլ- 2 42851Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան 1/8 եզրափակչի մրցակից բոլոր զույգերը:

 

Բրազիլիա – Չիլի

Կոլումբիա – Ուրուգվայ

Ֆրանսիա – Նիգերիա

Կոստա Ռիկա – Հունաստան

Գերմանիա – Ալժիր

Հոլանդիա – Մեքսիկա

Արգենտինա – Շվեյցարիա

ԱՄՆ – Բելգիա

 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ուժեղագույնն է Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

կգ42809Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի հաղթանակով ավարտվեց  Ջերմուկում անցկացված շախմատի  Կարեն Ասրյանի հուշամրցաշարը: Նա 9 հնարավորից վաստակելց 7,5 միավոր: Խաղում էր 67 շախմատիստ:

Արման Փաշիկյանը հաղթողից ետ մնաց կես միավորով: Երրորդ մրցանակակիր դարձավ,  Տիգրան Հարությունյանը՝ 6,5 միավոր։

 

Էլինա Դանիելյանը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովային

Էլինա ԴանիելյանՎրաստանի Կվարելի քաղաքում ամցկացվող շախմատիստուհիների շարունակվող «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովային:

Հայ շախմատիստւհին վաստակած 4 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Առաջատարը Հոու Յիֆանն է` 6,5 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

7-րդ տուր

 

Դանիելյան – Մումինովա` 1 : 0
Յու Վենջուն – Ստեֆանովա` 1 : 0
Ձագնիձե – Հոու Յիֆան` 0 : 1
Դրոնավալի – Ժաո Սյու` ½ : ½
Մուզիչուկ Ա. – Կոներու` ½ : ½
Կոստենյուկ Ա. – Խոտենաշվիլի` 1 : 0

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

1. Հոու Յիֆան 6½
2. Յու Վենյուն 5
3. Ձագնիձե 5
4. Մուզիչուկ Ա. 4½
5. Կոներու 4
6. Դանիելյան 4
7. Դրոնավալի 4
8. Ստեֆանովա 3
9. Կոստենյուկ Ա. 3
10. Ժաո Քսյու 1½
11. Խոտենաշվիլի 1
12. Մումինովա ½

 

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայից վերադառնում է տուն

ա00000578Բրազիլիայում  ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Ռուսաստանի ներկայացուցիչների: H խմբից, որում այդ երկրի ներկայացուցիչներն էին, պայքարը կշարունակեն Բելգիայի և Ալժիրի հավաքականները: Ի դեպ, վերջիններս խմբային մրցաշարի վերջին` 3-րդ տուրում 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը ռուսաստանցիների հետ և առաջին անգամ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:

Բելգիացիները 1:0 հաշվով  հաղթեցին Հարավային Կորեայի ներկայացուցիչներին և 100 տոկոսանոց արդյունքով` 9 միավորով գրավեցին առաջին տեղը: Նրանք  1/8 եզրափակիչում կմրցեն G խմբում երկրորդը ճանաչված ամերիկացիների հետ: 4 միավորով երկրրդ տեղը գրաված  Ալժիրի ընտրանին կխաղա  G խմբի հաղթող Գերմանիայի թիմի հետ:

Ռուսաստանի հավաքականն ունի 2 միավոր, իսկ կորեացիները 1 միավորով եզրափակեցին աղյւսակը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

H խումբ (երրորդ տուր}

 

Ալժիր – Ռուսաստան` 1:1 

Իսլամ Սլիմանի, – 60 – Ալեքսանդր Կոկորին, 6

 

Հարավային Կորեա – Բելգիա՝ 0:1

Յան Վերտոնգեն, 78

Հեռացում՝ Ստիվեն Դեֆուր, 45 (Բելգիա)

G խմբից պայքարը կշարունակեն Գերմանիայի և ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականները

33333Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբում երրորդ տուրում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին: Բայց ԱՄՆ-ի ներկայացուցիչնեև նույնպես պայքարը կշարունակեն: Բանն այն է, որ նույն խմբում հանդես եկող պորտուգալացիներն առավելության հասան Գանայի ընտրանիի նկատմամբ`2:1 հաշվով:

1/8 եզրափակիչում գերմանացիները կհանդիպեն H խմբում երկրորդ տեղը գրաված թիմին, իսկ ամերիկացիները կմրցեն այդ խմբի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

երրորդ տուր

 

G խումբ

 

ԱՄՆ – Գերմանիա՝ 0:1

Թոմաս Մյուլեր, 55

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

ԱՄՆ. Թիմ Հովարդ, Ֆաբիան Ջոնսոն, Օմար Գոնսալես, Մեթ Բեսլեր, ԴաՄարկուս Բիզլի, Ջերմեյն Ջոնս, Կայլ Բեքերման, Բրեդ Դեյվիս (Ալեխանդրո Բեդոյա, 59), Մայքլ Բրեդլի, Գրեմ Ժուսի (Դեանդրե Յեդլին, 84), Քլինթ Դեմփսի:

 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Բենեդիկտ Հյովեդես, Մատս Հումելս, Պեր Մերտեզակեր, Ժերոմ Բոատենգ, Բաստիան Շվայնշտայգեր (Մարիո Գյոտցե, 76), Ֆիլիպ Լամ, Տոնի Կրոոս, Մեսութ Օզիլ (Անդրե Շյուրլե, 89), Լուկաշ Պոդոլսկի (Միրոսլավ Կլոզե, 46), Թոմաս Մյուլեր:

 

Պորտուգալիա – Գանա՝ 2:1

Ջոն Բոյե, 31 (ինքնագոլ), Կրիշտիանու Ռոնալդու, 79 – Ասամոա Գյան, 57

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Պորտուգալիա. Բետու (Էդուարդո, 89), Ռուբեն Ամորիմ, Պեպե, Բրունու Ալվեշ, Ժոաու Պերեյրա (Սիլվեստրե Վարելա, 61), Միգել Վելոզու, Վիլյամ Կարվալյո, Ժոաու Մոուտինյու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու, Էդեր (Վիեյրինյա, 69):

 

Գանա. Ֆատաու Դաուդա, Ջոնաթան Մենսա, Ջոն Բոյե, Հարիսոն Աֆուլ, Կվադվո Ասամոա, Էմանուել Բադու, Մոհամեդ Ռաբիու (Աֆրիե Ակուա, 76), Անդրե Այու (Մուբարակ Վակասո, 81), Կրիստիան Ատսու, Մաջիդ Ուորիս (Ջորդան Այու, 71), Ասամոա Գյան:

Կծան Սուարեսը չի խաղա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Սուարես542830Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պատժվեց: Նա որակազրկվեց 9 խաղով և Բրազիլիայում անցկացվող  ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո էլ չի մասնակցի ազգային հավաքականների խաղերի: Ֆուտբոլիստը  4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի:

Անգլիական «Լիվերպուլի» խաղացողը Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրի Ուրուգվայի և Իտալիայի հավաքականների մրցամարտի ժամանակ կծել էր  Թուրինի «Յուվենթուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի  ուսը:

Պատիժը կկիրառվի աշխարհի առաջնության Ուրուգվայի հավաքականի առաջիկա հանդիպումից: Սուարեսը 1/8 եզրափակիչում չի խաղա կոլումբացիների դեմ: Սուարեսը տուգանք կվճարի 100 հազար շվեյցարական ֆրանկ:

Հարձակվողը 4 ամսով  ընդհանրապես հեռացվել է ֆուտբոլից և չի կարող մարզվել թիմակիցների հետ, այցելել մարզադաշտ:

Հավելենք, որ Սուարեսը նույնատիպ արարք էր թույլ տվել 2013-ին, Անգլիայի առաջնության շրջանակում կայացած խաղում նա կծել էր Լոնդոնի «Չելսիի» սերբ պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչին, որից հետո  որակազրկվել էր 10 խաղով:

Մագնուս Կառլսենը տպավորված է Հայաստանով

Carlsen 2-րդ նյութՇախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի կատարած այցը Հայաստան մեծ ոգևորություն էր առաջացրել: Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ:

Մեծ անակնկալ գրանցվեց, երբ Դուբայում կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Կառլսենը երևանյան կայծակնային պարտիայում պարտվեց ՀՀԿ-ական Տաճատ վարդապետյանին:
Ապա նա Լևոն Արոնյանի ընկերակցությամբ ուղղաթիռով ուղևորվեց Տաթևի վանական համալիր:
Երևանի «Գաֆեսճյան» կենտրոնի «Խանջյան» սրահում, հանդիպելով լրագրողներին,
չեմպիոնը նշեց, որ Տաթևն իրեն շատ է դուր եկել և հիշեցրել է իր հայրենիքը: Նշվեց նաև, որ տպավորված է, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք է դրսևորվում շախմատի հանդեպ, և այն լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար:
Ասվեց նաև, որ համակարգչային վերլուծություններ կատարելու հնարավորությունը չի սպառել շախմատը: «Այդպիսի խոսակցություններ եղել են բոլոր ժամանակներում, բայց վստահորեն կարող եմ ասել, որ շախմատին վախճան չի սպառնում: Ավելին, այն այժմ բուռն զարգանում է, քանի որ ավելի են շատացել ուշագրավ մրցաշարերը»,-ասաց նա:
Հետաքրքիր էր, թե շախմատի արքան ինչպես կբնութագրի աշխարհում իրենից հետո երկրորդ վարկանիշն ունեցող մեր լավագույն գրոսմայստերին:
«Առաջին անգամ Լևոն Արոնյանի հետ շախմատի խաղատախտակի առջև հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Դրանից հետո իմ սիրտը կոտրվեց: Այնուհետև էլ` 2007-իաշարհի առաջնության մրցաշարում նա ինձ դուրս թողեց պայքարից: Ապա շատ հետաքրքիր մրցամարտեր ենք անցկացրել»- հայտնեց Կառլսենը:
Ֆուտբոլի թեման ևս տեսադաշտից դուրս չմնաց: Գաղտնիք չէ, որ անգամ պատասխանատու մրցաշարերի օրերին Մագնուսը գերադասում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ և այդ ճանապարհով լիցքաթափվել: Նա նաև այդ մարզաձևի մեծ երկրպագու է և ուշիուշով հետևում է Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում ծավալվող իրադարձություններին:
Ինքան էլ տարօրինակ է, պարզվում է, որ նա Կոտ դ’ Իվուարի հավաքականի երկրպագուն է: Շախմատիստները կարողանում են հաշվարկել քայլերը: Թե նորվեգացի գրոսմայստերը վերլուծական իր հնարավորություններով ինչքանով է ճիշտ կանխագուշակում ֆուտբոլում կատարվելիք իրադարձությունների հետագա ընթացքը,կպարզվի առաջիկայում: Մասնավորապես, նա վստահ է, որ չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը: