Օլիմպիադայից հետո Լևոն Արոնյանին ևս մեկ լուրջ փորձություն է սպասում

լևոնarm-azՄարզասերներն անհամբերությամբ են սպասում օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխային 41-րդ օլիմպիադային:

Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը կգլխավորի Լևոն Արոնյանը:

Իսկ ահա, օլիմպիադայի ավարտից 12 օր անց Լևոնին ևս մեկ փորձություն է սպասում: Նա մասնակցելու է 6 գրոսմայստերի մասնակցությամբ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը:

Այս մրցաշարն աննախադեպ է: Խաղալու են աշխարհում ամենաբարձր միջին անհատական վարկանիշով գրոսմայստերները: Նրանք ուժերն են չափելու երկու շրջանով: Ստուգատեսի պարգևատրմն հիմնադրամը շատ բարձր է` 315 հազար դոլար:

31-ամյա Արոնյանի (2805) մրցակիցներն են` 23-ամյա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2877), իտալացի 22-ամյա գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան (2801), ամերիկացի 26-ամյա գրոսմայստեր Հիկարու Նակմուրան (2787),  բուլղարացի 39-ամյա գրոսմայստեր Վեսելին Տոպալովը (2772), ֆրանսիացի 23-ամյա գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե–Լագրավը (2768):

Հաղթողը որպես պարգև կստանա 100 հազար դոլար: Նրան հաջորդած շախմատիստները  ևս դրամական խոշոր մրցանակներ կստանան` 2-րդը՝ 75 հազար, 3-րդը՝ 50 հազար, 4-րդը՝ 40 հազար, 5-րդը՝ 30 հազար, 6-րդը` 20 հազար դոլար:

 

Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» ստուգողական խաղն ավարտեց ոչ-ոքի

մտզ38795Ֆրանսիական «Նանտը» , որի գլխավոր մարզիչն է Միշել Տեր-Զաքարյանը, նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, ստուգողական խաղում ուժերը չափեց «Լյուկոն» ֆուտբոլային ակումբի հետ:

Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Օգոստոսի 2-ին «Նանտը» կմրցի իտալական «Ատալանտա» ակումբի հետ:

Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերում

չլ1346338264Մարզասերներին արդեն տեղյակ են պահել, որ ղազախական «Ակտոբեն», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելին, Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  որակավորման երրորդ փուլի առաջին խաղում 2։2 հաշվով է ավարտել  հանդիպումը ռումինական «Ստյաուայի» հետ:

Ահա թե ինրպիսի արդյունքներ են գրանցվել մյուս մրցամարտերում.

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2։1

ԱԷԼ (Կիպրոս) – «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1։0

«Դնեպր» (Ուկրաինա) – «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0։0

ՀԻԿ (Ֆինլանդիա) – ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 2։2

«Գրասհոպերս» (Շվեյցարիա) – «Լիլ» (Ֆրանսիա)՝ 0։2

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) – «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1։2

«Լուդոգորեց» (Բուլղարիա)  – «Պարտիզան» (Սերբիա)՝ 0։0

«Ստանդարտ» (Բելգիա) – «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 0։0

«Օլբորգ» (Դանիա) – «Դինամո» (Խորվաթիա, Զագրեբ)՝ 0։1

«Մարիբոր» (Սլովենիա) – «Մաքաբի» (Իսրայել, Թել Ավիվ)՝ 1։0

«Լեգիա» (Լեհաստան) – «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4։1

Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին։

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն սկսեց նախապատրաստությունը

հեհAW7DkEXClKy9nSE3uoI8gOsx5xՖուտբոլի ակադեմիայում սկսվեց Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի ուսումնամարզական հավաքը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին առաջին մարզմանը: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն սկսեց նախապատրաստությունը օգոստոսի 4-ին և 6-ին կայանալիք Իրանի Մ-22 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:

Էդգար Մանուչարյանը` նոր համարով մարզաշապիկ կկրի

էմ53057Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը նոր  մեկնարկելիք  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում կխաղա 10 համարի մարզաշապիկով: Հնարավոր է, որ այն նոր հաջողություն բերի ֆուտբոլիստին:

Հավելենք, որ նախկինում Մանուչարյանը կրում էր 87 համարի մարզաշապիկը:

Մեր ֆուտբոլիստները փայլեցին Չեմպիոնների լիգայի մրցաշարի մասնակից «Ակտոբեի» կազմում

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, պաշտպան Ռոբերտ Արզումանյանի և կիսապաշտպան Մարկոս Պիզելիի թիմը` ղազախական «Ակտոբեն», մրցեց  ռումինական «Ստյաուայի» հետ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

Մեր ֆուտբոլիստները, մասնակցելով ամբողջ խաղին, իրենց փայլուն դրսևորեցին:

58-րդ րոպեին Պիզելին դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ 88-րդ րոպեին Արզումանյանը, գրավելով մրցակցի դարպասը, իր թիմին փրկեց պարտությունից:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 6-ին։

 

Տեխնիկական արդյունքներ

 

ՉԼ, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

 

«Ակտոբե» (Ղազախստան) – «Ստյաուա» (Ռումինիա)՝ 2։2

Վալերի Կորոբկին, 58, Ռոբերտ Արզումանյան, 88 – Կլաովիդիու Կեշերու, 44, Անդրեյ Պրեպելիտա, 79

Քառիշխանություն՝ «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարում

սևանալ445-03-271x271Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրի հինգ մրցամարտից չորսը խաղաղելք ունեցավ:Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Հովհաննես Գաբուզյանը ուկրաինացի Յուրի Կուզուբովի, Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթին՝ ռուսաստանցի Սանան Սյուգիրովի հետ:

Իսկ ահա, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը սպիտակներով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի նկատմամբ:

2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանն, ռուսաստանցիներ Սանան Սյուգիրովն ու Վլադիմիր Ֆեդոսեևը:

 

Նարեկ Մակարյանը՝ համաեվրոպական ուսանողական խաղերի ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկու

Ռոտերդամում անցկացվող համաեվրոպական ուսանողական մարզական 2-րդ խաղերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տղաների ֆուտզալի հավաքականը 24 թիմերի միջև պայքարում գրավեց 14-րդ տեղը։

Նարեկ Մակարյան

Տնտեսագիտական համալսարանի թիմը 9-16-րդ տեղերի համար պայքարում չեխական Օստրավայի համալսարանի թիմին զիջել էր 6:8 հաշվով, ապա 13-16-րդ տեղերի համար պայքարում 13:6 հաշվով առավելության հասել Կիպրոսի տեխնոլոգիական համալսարանի նկատմամբ: Հուլիսի 29-ին մեր տղաները 13-14-րդ տեղերը վիճարկեցին գերմանական Մունստերի համալսարանի ընտրանու հետ՝ խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 10:10: Հաղթողը որոշվեց հետխաղյա տուգանային հարվածներով, որտեղ առավելության հասան գերմանացիները՝ գրավելով 13-րդ տեղը:

Հայաստանյան թիմը ներկայացնող Նարեկ Մակարյանը ճանաչվեց ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկու։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տղաների ֆուտզալի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում նման մրցաշարի։ Անցկացարծ 6 հանդիպումերում հայ ուսանողները գրանցեցին 2-ական հաղթանակ և ոչ-ոքի, նույնքան էլ՝ պարտություն կրեցին:

ՀՊՏՀ թիմն այսօր վերադառնալու է Հայաստան։

 

 

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա

Բրազիլացի Ռոնալդինյոն դեմ չէ, որ մասնակցի Ռուսաստանի առաջնությանը

ռոնinfo_1400239038Բրազիլացի Ռոնալդինյոն հեռացել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբից: Հանրածանոթ ֆուտբոլիստի ճակատագիրն անորոշ է:

Նրա գործակալ Ռոբերտո դե Ասիշը հայտնել է, որ հարձակվողը ցանկանում է շարունկել մրցելույթները և դեմ չէ, որ մասնակցի Ռուսաստանի առաջնությանը:

«Ռոնալդինյոն ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Եթե Ռուսաստանում հետաքրքրվեն նրա ծառայություններով, ապա նա դեմ չի լինի մրցելույթները  շարունակել այդ երկրի առաջնությունում: Ռուսաստանը հիանալի երկիր է: Դեռևս Ռուսաստանի, ոչ էլ այլ երկրների առաջնությունների մասնակից ոչ մի ակումբի հետ չենք կապնվել:  Իր հետագա անելիք հարցում Ռոնալդինյոն որոշում կկայացնի առաջիկա օրերին»-, ասել է նա:

Սերբ կիսապաշտպանը համալրել է «Արարարտի» կազմը

211507501406698538Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ առաջնության մեկնարկինմի քանի օր է մնացել: Եվ ահա, Երևանի «Արարատը» ուժեղացնում է կազմը:

Ակումբի ղեկավարությունը մեկ տարով աշխատանքային պայմանագիր է կնքել սերբ հենակետային կիսապաշտպան Չեդոմիր Տոմչիչի հետ:

27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Սերբիայի «Վոեվոդինա», «Ցեմենտ», «Յավոր», «Ինջիա» թիմերում:

Հայ շախմատիստները Սեն Աֆրիկում

chess-5ՖԻԴԵ-ի վարպետ Ռոման Հովհաննիսյանը (Ռուսաստան) Ֆրանսիայի Սեն Աֆրիկ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարւմ 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 140 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը:

Հովհաննիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` բուլղարացի միջազգային վարպետ Նիկոլայ Միլչևից:

ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Պետրոսյանը (Ֆրանսիա) 7 միավորով 3-8-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Օգոստոսի 2-ին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի 23-րդ առաջնությունը

ֆուտբոլ 2014-15Օգոստոսի 2-ին «Գանձասար»-«Միկա» խաղով կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնությունը:  Կմասնակցեն 8 թիմեր՝ «Բանանցը», «Շիրակը», «Միկան», «Արարատը», «Գանձասարը», «Փյունիկը», «Ուլիսը» և «Ալաշկերտը»: Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով՝ բաղկացած 4 շրջաններից, և կավարտվի 2015 թ. մայիսի 30-ին:

Հինգերորդը հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

հեծ816557f07Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի եչիտասարդական առաջնությունում, որին մասնակցում էին 24 երկրների հեծանվորդներ, Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը 25 կմ խմբային վազքում գրավել է 5-րդ տեղը:

Հայ հեծանվորդն այս մրցաշարին մասնակցում էր ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ:

 

 

Որ նորից բարձրաձայն խոսեն ջրացատկի հայկական դպրոցի մասին

լև1505199dab472a1eb60698c377ab71bfՍարգսյանները բնիկ լոռեցիներ են: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վանաձորցի Հրաչյան ամուսնացավ գեղեցկատես Կարինեի հետ ու մեկնեց Ստավրոպոլ: Երկրորդ զավակին   կնքեցին Լևոն  անունով: Որպեսզի որդին օտար հողում չխեղճանար, նրան անվանեցին Լև , որ առյուծասիրտ տղա դառնար: Այդպես էլ եղավ :

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում  հաճելի զրույց տեղի ունեցավ տիկին Կարինեի և  որդու  հետ : Համադասարանցի  ռուս տղաների հետ  է  հայորդին   ոտք    դրել լողավազան : Մարզիչն առաջինն է 12 տարին բոլորած  հայ  ջրացատկորդին   ասել , որ եթե նա Ռուսաստանի հավաքականում տեղ չունենա , ապա կարող է համալրել հենց Հայաստանի թիմը : Այս մասին երախտագիտությամբ է հիշում Լևը : Բայց նա ներքին  , ինչպես նաև արտագնա մրցաշարերում մշտապես տեղ էր  ունենում  մրցանակակիրների շարքում ու  ամրապնդվում ,  հաստատվում էր Ռուսաստանի  ջրացատկի  պատանեկան  թիմում : Այս մասին իմանալով ,   ծնողները որդուն անմիջապես բերեցին Հայաստան և նախնական պայմանավորվածության համաձայն հանձնեցին շնորհալի մարզիչ Հրաչյա Չանդիրյանին : Այս պարագայում հայրենիքում հաստատվելու համար օգնության ձեռք մեկնեցին    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մարզաձևի հանրապետական ֆեդերացիան :

Լևը խոսում է մայրենի լեզվով : Ասաց ,  որ հայկական ջրացատկի մասին առաջին անգամ լսել է ռուս մարզչից , ով հայ պատանուն պատմել է անզուգական Դավիթ Համբարձումյանի մասին : Նույն  օրը  տղան համացանցում  կլանված կարդացել , ուսումնասիրել է  նաև Սիրվարդ Էմիրզյանի  մարզական կյանքը : Իսկ հայկական ջրացատկի  ,, առաջին ծիծեռնակ .,, ,    ԽՍՀՄ բազմակի չեմպիոն , Լեհաստանի հավաքականի մարզիչ  Սերժ Քոչարյանի հետ  Հրաչյա Չանդիրյանն  է  ծանոթացրել    2013 թ. Բարսելոնում  տեղի ունեցած աշխարհի առաջնության օրերին :

18-ամյա Լևոնը   ջերմությամբ է խոսում իր երևանցի մարզչի  մասին :  Հենց նա   է մանրակրկիտ ուսումնասիրել , բացահայտել սանի ուժեղ և թույլ կողմերը , գնահատել նրա ունակությունները ,  ակնարկել  10 մ .  աշտարակի վրայից ,  հետկանգ դիրքից  ,   4 , 5  պտույտով ջրամուտ կատարելու մասին : Եվ համարձակ սանը ,  Եվրոպայում / գուցե նաև աշխարհում /  երկրորդ աշտարակացատկորդը դարձավ , որ  խիզախեց կատարել  գերբարդագույն այդ ցատկը : Բայց ջրամուտը  դեռևս  հստակ  չէ  :   Ճողփյունով   ,   բարձր   ու  ցայտուն  ջրաշիթերի պատճառով փորձնական  ցատկը կարելի է գնահատել ընդամենը

4,5- 5  միավոր :

Լևը չմոռացավ ասել , որ Հայաստանի համար նանջինգյան ուղեգիրն  ինքը չի նվաճել : Այդ պատիվը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ,  փետրվարին տեղի ունեցած վարկանիշային միջազգային մրցաշարում , ձեռք է բերել 16 –ամյա շնորհաշատ Վլադիմիր Հարությունյանը : Այնուհետև նա վնասվածք ստացավ և խաղեր մեկնելու համար վճռորոշը 2014 –ի  հուլիսին Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էր : Վլադիմիրը գրավեց 11 –րդ , Լևը ` 7 –րդ տեղը : Նշենք  , որ մինչև վերջին ` 9 –րդ ցատկը նա  ընթանում էր երրորդ տեղում և համարվում էր առնվազն բրոնզե մեդալի իրական հավակնորդը :

Ավելորդ չենք համարում հիշել Լևի հիացական կարծիքը  իր  մարզչի և  նշած թիմակցի   մասին : Բանն այն է , որ Չանդիրյանի մասնագիտական  նուրբ  հոտառության շնորհիվ , դեռևս պատանեկությունը չհաղթահարած Վլադիմիրը  առաջկանգ դիրքից կատարում է կրկին 4 , 5 պտույտով  աշտարակացատկ : Վլադիմիրի  բարդագույն ցատկը  կարելի է գնահատել առնվազն հինգ միավոր :

Պատանի օլիմպիականը չափազանց ոգևորված է երևանայան մարզումներով , լեգենդար Դավիթ Համբարձումյանի անվան  ջրացատկի մարզադպրոցի   ,, փափուկ ,, ջրով , իր  հանդեպ ծնողական վերաբերմունք դրսևորող Հրաչյա Չանդիրյանով :

Ընթացիկ մրցաշրջանում  Լևն  արդեն  ուրախացել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ  ընդունվելու կապակցությամբ : Նա  շատ է

ուզում , որ Նանջինգում արդարացնի հույսերը ,  բարձրացնի   թիմակցի շնորհիվ ստացած ուղեգրի արժեքը  ,որ աշխարհում նորից բարձրաձայն խոսվի հայկական ջրացատկի  դպրոցի մասին  :

Եվ  նա  իրենը կանի : Գիտե  , որ  իր   համար այս մրցաշրջանը կավարտվի սեպտեմբերին  ու դրանից հետո ընկեր Հրաչը  քրտնաթոր մարզումներում  կսկսի  հղկել  սաների  բարդագույն ցատկերը  և մանավանդ դրանց ավարտը `   նուրբ,  դասական ջրամուտը :

ՀԱՕԿ –ի  լրատվության բաժին

 

Լևանդովսկին նոր թիմի կազմում իրեն լավ է զգում

լևանդrobertlewandowskihighs_w0o79buh7nbv168sg5h1mi82tՀենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը` Դորտմունդի «Բորուսիայից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Ռոբերտ Լևանդովսկին, նոր թիմի կազմում իրեն լավ է զգում և ընկերական խաղերում արքի է ընկնում արդյունավետությամբ:

Նա հայտնել է, որ, որ փոսկում է հասկանալ իր նոր խաղընկերներին, նաև խոստովանել է, որ իրավագույն մարզավիճակը դեռևս չի վերագտել:

«Առաջին իսկ օրվանից լիովին փոխըմբռնման եմ հասել թիմակիցներիս հետ: Աստիճանաբարի այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, սակայն ինձ դեռ ժամանակ է պետք, որպեսզի «Բավարիայում» ինձ լիավոին անկաշկանդ զգամ»,-ասել է Լևանդովսկին:

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչն արգելել է խաղացողներին ներկել մազերը

MԲրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: Նա նշել է, որ ազգային թիմում հանդես գալու ընթացքում հավաքականի ֆուտբոլիստներին կարգելվի ներկել մազերը: «Կարգելեմ, որ ֆուտբոլիստները ներկեն մազերը: Նրանք կարող են այդ անել մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ավարտից հետո, սակայն զգուշացնում եմ, որ ցանկացած մրցումների ընթացքում նրանք պետք է մտածեն միայն հաղթանակների մասին:Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ինձ համար կարևոր է, որ նրա բոլոր մտքերը կապված լինեն ֆուտբոլի հետ: Չեմ պատրաստվում ընդգրել նրան ազգային թիմի հիմնական կազմում միայն այն պատճառով, որ նա աշխարհում հայտնի է»,- ասել է Դունգան:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է արագ շախմատի միջազգային մրցաշարում

կգ42809Իսպանիայի Օլոտ քաղաքում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում երևանցի գրոսմայստեր Կարեն  Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, իսպանացի Արիան Պերես Գոնսալեսի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կարենը ճանաչվեց երկրորդը: Հայաստանը ներկայացնող մեկ այլ գրոսմայստեր՝ Կարեն Մովսիսյանը 6 միավորով գրավեց 11-րդ տեղը, 5 միավոր հավաքած Գալուստ Թադևոսյանը 26-րդն է:

 

Մարտունիում գրոսմայստերները խաղասիրաբար են տրամադրված

սևանալ445-03-271x271Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրում գրոսմաստերները խաղաղասիրաբար էին տրամադրված: Խաղացված 5 պարտիայից 4-ում ոչ-ոքի գրանցվեց:

Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Սամվել Տեր-Սահակյանի,  Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հովհաննես Գաբուզյանի հետ: Ուկրաինացի Յուրի Կուզուբովը ոչ-ոքի խաղաց  Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթի, ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն` Զավեն Անդրիասյանի հետ: Ռուսաստանցի Սանան Սյուգիրովը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևի նկատամամբ:

1,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սամել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը և Սանան Սյուգիրովը:

 

Ռոբերտ Արզումանյանը ղազախական «Ակտոբեից» կտեղափոխվի Պերմի «Ամկար»

ռա30771Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ղազախական «Ակտոբեից» կտեղափոխվի Պերմի «Ամկար»:

25-ամյա ֆուտբոլիստը մրցելույթները նոր թիմում կսկսի 2015-ի հունվարից:

Հավելենք, որ «Ամկարը» մասնակցում է  Ռուսաստանիբարձրագույն խմբի առաջնությանը: Այն մեկնարկելու է օգոստոսի 1-ին:

«Սևանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարում. 1-ին տուր

սևանալ445-03-271x271Մարտունի քաղաքի մշակույթի տանը մեկնարկեց «Սևանա լիճ» անվանումը կրող  շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հնդկաստանի 10 գրոսմայստեր:

Առաջին տուրում Հրանտ Մելքումյանը հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Արեշենկոյին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Հովհաննես Գաբուզյանին, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը`ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Զավեն Անդրիասյան– Սանան Սյուգիրով (Ռուսաստան) և Սանտոշ Վիդիթ (Հնդկաստան )–Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաները  խաղաղ ելք ունեցան:

Մրցաշարի հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 4-ին: