Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզվեց «Բրիտա Արենա» մարզադաշտում

ֆ221476041401946975Ավարտին է մոտենում Հայաստանի ազգային հավաքականի ուսումնա մարզական հավաքը Գերմանիայում: Մեր թիմը հերթական մարզումն անցկացրեց Վիսբադեն քաղաքի «Բրիտա Արենա» մարզադաշտում:

Հունիսի 5-ին, ժամը 18:15-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 19:00-ին կսկսվի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Հունիսի 6-ին, ժամը 22:45-ին «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հետապնդողի դերում է

ԱլբենաԲուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվողշախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը խաղացված չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Բարիս Էսենից (Թուրքիա) և միջազգային վարպետ Վիտալի Բերնադսկուց (Ուկրաինա):

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ունի 3, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել են 2,5-ական միավոր:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից

զա1546003nԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող շախմատի Նեժմետդինովի հուշամրցաշարում խաղացված հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Դմիտրի Կոկարևից և Սերգեյ Յուդինից (Ռուսաստան):

Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի 3 միավոր:

Լևոն Արոնյանը շախմատի Ստավանգերի մրցաշարում` 2-րդ տուր

լևոնAronian-KarjakinՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,  55-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել  ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և վաստակած 1,5 միավորով երկրորդ տեղում է:

Երրորդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ռուսատանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կկայանան նաև Կարյակին-Ագդեստեյն, Սվիդլեր-Տոպալով, Կառլսեն-Կարուանա, Գիրի-Կրամնիկ մրցամարտերը:

2-րդ տուր

Արոնյան – Կարյակին` 1:0
Կարուանա – Սվիդլեր` 1:0
Կրամնիկ – Կառլսեն` ½:½
Թոփալով – Գրիշչուկ` 0:1
Ագդեստեյն – Գիրի` ½:½

Մասնակիցների դասավորությունը

1.

Կարուանա 2

2.

Արոնյան 1½

3.

Ագդեստեյն 1

4.

Կառլսեն 1

5.

Գիրի 1

6.

Կրամնիկ 1

7.

Գրիշչուկ 1

8.

Սվիդլեր ½

9.

Տոպալով ½

10.

Կարյակին ½

 

Առաջին ալիքը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող

DruckԲոլոր մարզասերների կողմից սիրված եւ սպասված ֆուտբոլային տոնին կարող եք հետեւել Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական հեռարձակողն է:

Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու առաջնության բոլոր խաղերը՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյոր օր 3-ական խաղ, որոնք հիմնականում կհեռարձակվեն ժամը 20:00-ին, 23:00-ին, 02:00-ին: Ֆուտբոլային խաղերը  կմեկնաբանեն Առաջին ալիքի սպորտային մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը եւ Ռոբերտ Գասպարյանը:

Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետեւելու ինչպես ֆուտբոլային խաղերին, այնպես էլ ամենօրյա օրագրերի միջոցով ամփոփելու նախորդ օրվա գրանցված արդյունքները, հասարակական-մշակութային, քաղաքական սիրված գործիչների հետ էլ կանխատեսումներ անել տվյալ օրվա խաղերի մասին:

Բրազիլիա-Խորվաթիա բացման խաղը կարող եք դիտել հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիքի 

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսին

66ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին` տիկնոջ հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ:

Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:

Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream team>>  ֆիլմի երևանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:

Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ:

Երևանում է լիտվական բասկետբոլի աստղ, լեգենդար Շարունաս Մարչյուլյոնիսը

MHM88332Երևանում է նախորդ դարի 80-անականների լիտվական բասկետբոլի աստղ, «Ժալգիրիս» թիմի և ԽՍՀՄ հավաքականի լեգենդար խաղացող Շարունաս Մարչյուլյոնիսը:

Նա մայրաքաղաքի «Գրանդ սպորտ» մարզասրահում վարպետության դաս անցկացրեց  140 պատանի հայ բասկետբոլիստների հետ:

Լիտվացի լեգենդար մարզիկը Վիլնյուսում բասկետբոլի դպրոց ունի: Նա այն կարծիքին է, որ երկու երկրների բասկետբոլի ներկայացուցիչները կարող են համագործակցել: «Չնայած մեր երկրների միջև մեծ հեռավորություն կա, սակայն հնարավոր է, որ ամռան ամիսներին հայ պատանիները ժամանեն Վիլնյուս և պարապեն մեր մարզօջախում»,-ասել է Մարչուլյոնիսը:

Իսկ երևանյան վարպետության դասի ավարտից հետո, Հայաստանի պատանի բասկետբոլիստները ստացան լիտվական բասկետբոլի աստղի մասին տեսաֆիլմի սկավառակը՝  նրա ինքնագրով:

Ժամը 19-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի վավերագրական ֆիլմ՝ նվիրված Մարչուլյոնիսին:

MHM88334

MHM88338 copy

Հայաստանի ֆուտբոլի հավաքականին պարտված ԱՄԷ ընտրանին հաղթել է Վրաստանի թիմին

ամէ1401179843_1306590Մարզասերներին տեղեկացրել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, օրերս Շվեյցաիայում անցկացրած ընկերական խաղում, 4:3 հաշվով հաղթել էր ԱՄԷ ընտրանիին: Եվ ահա, վերջինիս ֆուտբոլիստները Շվեյցարիայի Մերեն քաղաքի «Ստադ դե Արբերե» մարզադաշտում կայացած ընկերական խաղում առավելության են հասել Վրաստանի թիմի նկատմամբ:

74-րդ րոպեին գլխի հարվածով գոլի հեղինակ է դարձել  Դուբայի «Ալ Նասր» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Հաբիբ Ֆարդան:

Ի դեպ, հունիսի 6-ին Վրաստանի և ԱՄԷ-ի հավաքականները կրկին ընկերական մրցամարտ կանցկացնեն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարզվեց «Վեհեն» ակումբի մարզադաշտում

հհ10371510Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Գերմանիայում առաջին մարզումն անցկացրեց: Թիմին էին միացել Ղազախստանից ժամանած Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը:

Հայաստանի հավաքականը պարապեց Վիսբադեն քաղաքի «Վեհեն» ակումբին պատկանող «Բրիտա Արենա» մարզադաշտում: Խաղացողները կատարեցին ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը նպաստող վարժություններ, փորձարկեցին խաղի մարտավարության հետ կապված տարբերակներ:

Այսօր երեկոյան նախատեսված է ևս մեկ մարզում:

Հիշեցնենք որ, Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 22:45-ին, Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում:

Հայաստանի շախամատիստուհիները Պլովդիվում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

էդDanielian-1Հուլիսի 6-17-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կկայանտեղի  շախմատի կանանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը:

Կխաղացվի 11 տուր: 103 շախմատիստուհի շվեյցարական մրցակարգով կորոշի հաղթողին: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Շուշան Սարգսյանը:

Կարեն Խաչանովը հաղթարշավն է շարունակում թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում

ԿԽkaren2Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարում շարունակում է վստահ խաղալ Կարեն Խաչանովը: Ռուսաստանցի 18-ամյա թենիսիստը հաղթեց աներիկացի Ալեքս Ռիբակովին` 6:4, 6:3 հաշվով և պայքարը կշարունակի 3-րդ շրջանում: Նրա մրցակիցը կլինի  բրազիլական Մարսելո Զորման-Մանդրեզի Ռակոտոմալա հակամարտության հաղթողը:

Լևոն Արոնյանի խաղաղ մեկնարկը

լևոնAronian-GettyՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում պայքարը սկսեցին շախմատի գերմրցածարի մասնակիցները:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ադգեստեյնի  հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ: Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանն ուժերը կչափի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:

Առաջին տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց նաև աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Միավորը բաժանեցին նաև ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը ու բուլղարացի Վեսելին Տոպալովը: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը զիջեց իտալացի Ֆաբիանո Կարուանային:

Միջազգային վարպետ Սամուել Սևյանը Սենթ Լուիսի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

սսimagesՄիջազգային վարպետ Սամուել Սևյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանաձև մրցակարգով անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր,միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Կանադայի մի շարք գրոսմայստերներ և միջազգային վարպետներ:

Հովհաննես Գաբուզյանը շախմատի Ալբենայի մրցաշարի առաջատարների խմբում է

ԱլբենաՀովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմնատի միջազգային մրցաշարում խաղացված երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Տիգրան Լ. Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը ունեն 1,5-ական, Վլադիմիր Պողոսյանը` 1 միավոր:

Հայ շախմատիստները Կազանում

chess-5Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) Կազանում անցկացվող շախմատի Նեժմետդինովի հուշամրցաշարում կայացած երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 2 միավոր:

Հենրիխ Մխիթարյանը` չեղած հավաքականի կազմում

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Բրազիլիայում հունիսի 12-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի մի շարք ճանաչված ֆուտբոլիստներ: Բանն այն է, որ նրանց երկրների հավաքականներն աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք տվող ուղեգրեր չեն ձեռք բերել:

Եվ ահա, Sports.ru-ն ներկայացրել է ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությանը չմասնակցող հանրածանոթ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

Այդ թիմի կազմում տեղ է գտել նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի անունը:

Ահա թե ովքեր են այն ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկվել են չեղած հավաքականի կազմում.

Դարպասապահ՝ Պետր Չեխ (Չեխիա)

Պաշտպաններ՝ Դավիդ Ալաբա (Ավստրիա)
Վլադ Կիրիկեշ (Ռումինիա)
Դանիել Ագեր (Դանիա)
Բրանիսլավ Իվանովիչ (Սերբիա)

Կիսպաաշտպաններ՝ Մարեկ Համշիկ (Սլովակիա)
Քրիստիան Էրիկսեն (Դանիա)
Հենրիխ Մխիթարյան (Հայաստան)

Հարձակվողներ՝ Գարեթ Բեյլ (Ուելս)
Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա)
Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան)

Արազ Օզբիլիսի վնասվածքը լուրջ է

աօ27142Ինչպես  հայտնի է, օրերս Սիոնում կայացած ֆուտբոլի Հայաստանի և Ալժիրի հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ վնասվածքի պատճառով 26-րդ րոպեին խաղադաշտը լքել էր Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:

Տագնապներն անհիմն չէին: Հոլադիայի Ամստերդամ քաղաքի հիվանդանոցում  ախտորոշվել է աջ ոտքի առաջնային խաջաձև կապանի պատռվածք: Ապաքինվելու համար կպահանջվի է առնվազն վեց ամիս:

Առաջիկայում Արազը ֆուտբոլիստը լրացուցիչ բուժզննում կանցնի Հռոմում:

Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային մրցամարտի տոմսերը դեռ վաճառքում են

գհffa31Ինչպես հայտնի է, հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում կկայնա Գերմանիա-Հայաստան ֆուտբոլի ընկերական հանդիպումը: Հայկական կողմին հատկացվել է մարզադաշտի J սեկցիան, որն ունի 1160 նստատեղ: J սեկցիայի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ունենալու նաև գերմանացի երկրպագուները:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները անցկացրեցին ֆիզպատրաստության թեստեր

ֆուտբոլՀունիսի 2-ին Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները Լոզանի մարզական համալսարանում անցկացրին ֆիզպատրաստության թեստեր: Թեստերի արդյունքները մշակելուց հետո յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կկազմվի առանձին ծրագիր, որով խաղացողը կշարունակի մարզվել` ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու նպատակով:

 

Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ չարտերային թռիչքով Ժնևից ուղևորվեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղից էլ` Մայնց:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումային ծրագիրը Գերմանիայում

ffa5Հունիսի 3-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ չարտերային թռիչքով Ժնևից ուղևորվեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղից էլ տեղափոխվեց Մայնց:

Գերմանիայում անցկացվող մարզական հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում:

Հունիսի 5-ին, ժամը 16:15-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Հունիսի 6-ին, ժամը 22:45-ին «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: