Հաղթանակ և պարտություն Տաշքենդում

ափ46814242_PashikianԳրոսմայստերներ Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մասնակցում են Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գեորգի Աղզամովի 8-րդ հուշամրցաշարին:

Առաջին տուրում Փաշիկյանը (նկարում) հաղթանակ տարավ, իսկ Հովհաննիսյանը պարտություն կրեց:

Հայ շախմատիստները «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում

25441 chessՄիջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում խաղացված երեք տուրից հետո 2,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանն ունի 1,5 միավոր:

«Համաներում» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի շարք թեկնածուներին

2-րդ նյութ top_football_topՄարզասերներն անհամբերությամբ են սպասում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ մեր երկրի ընտրանու առաջին ընկերական հանդիպումներին: Դրանք կայանալու են մայիսի 25-ին և 31-ին: Նախատեսված է, որ մերոնք Երևանում կհյուրընկալեն Իրաքի հավաքականին և Սիոնում կմրցեն Ալժիրի ներկայացուցիչների հետ:

Շվեյցարացի մասնագետը բծախնդիր է, և նրա պահանջով հնարավորություն է տրվել, որ հավաքականը մայիսի 21-ից նախապատրաստությունը սկսի Ավանում գտնվող հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում: Դրա համար վերանայվել է Հայաստանի առաջնության խաղացանկը, տեղափոխվել են վերջին տուրերի խաղերը: Բայց ուշագրավն այն է, որ կատարվել է մասնակի «համաներում», և հավաքական են հրավիրվել այն ֆուտբոլիստները, որոնց մասին նախկինում թթու խոսքեր էր ասել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պատճառը դժվար չէ հասկանալ: Նոր մարզիչը պետք է ցանկացած գնով արդյունքի հասնի: Մինչդեռ, Հայաստանի հավաքականը բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս ունի: Եվ արտասահմանյան ակումբներում հանդես եկող ամեն արժանի խաղացողի մարզիչ ցանկանում է փորձարկել և անձամբ որոշել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել թիմին:
Նախ հրավիրվել են արտասահմանյան ակումբներում խաղացող հավաքականի թեկնածուները: Եվ կան մի շարք նոր անուններ: Հրավեր ստանալու առումով բացառություն են միայն «Ուրալի» ներկայացուցիչ Դենիս Թումասյանը և Ուրուգվայի քաղաքացի, արգենտինյան «Կլիմեսի» հարձակվող Խոակին Բոգոսյանը:
Իսկ արտերկրում խաղացող 19 ֆուտբոլիստ է հրավիրվել, որոնց թվում նորեկներ են` պերուական «Ալիանսիայի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, Ֆինլանդիայի «Յարոյի» հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը, Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի ավագ Արթուր Միրանյանը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» խաղացող Արտյոմ Սիմոնյանը:
Մյուս ֆուտբոլիստները հին «գվարդիայից են»` Ռոման Բերեզովսկին («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան), Արտակ Եդիգարյանը («Ժալգիրիս», Լիտվա), Լևոն Հայրապետյանը («Պրիբրամ», Չեխիա), Ռոբերտ Արզումանյանը («Ակտոբե», Ղազախստան), Արտյոմ Խաչատուրովը («Տիրասպոլ», Մոլդովա»), Արթուր Եդիգարյանը («Կայրաթ», Ղազախստան), Կառլեն Մկրտչյանը («Անժի», Ռուսաստան), Արազ Օզբիլիսը («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյանը («Բորուսիա», Դորթմունդ, Գերմանիա), Էդգար Մանուչարյանը («Ուրալ», Ռուսաստան), Գևորգ Ղազարյանը («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Նորայր Ասլանյանը («Վիլեմ II», Հոլանդիա), Յուրա Մովսիսյանը («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսովը («Վոլգա», Ռուսաստան):
Հրավեր է ստացել նաև Ղազախստանի «Ակտոբեի» կազմում հանդես եկող, Հայաստանի հավաքականի բրազիլացի խաղացող Մարկոս Պիզելին, սակայն նա խնդրել է, որ ընտանեկան պատճառներով չմասնակցի ուսումնամարզական հավաքին:

Հայաստանի ֆուտբոլի վետերանները հաղթեցին լատվիացիներին

00IHiKGAj61uwvKrOBITAb46sO4e«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում կայացած Հայաստանի և Լատվիայի վետերան ֆուտբոլիստների հանդիպումում հայ վետերանները հաղթեցին 3:2 հաշվով:

Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը և Լևոն Ստեփանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին և Արմեն Ղասաբօղլյանը:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կրկին պարտվեց Լեհաստանի թիմին

ֆուտբոլ2Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացած Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումում Հայաստանի թիմը պարտվեց 1:4 հաշվով:

Ընդ որում, մերոնք  երկրորդ անգամ զիջեցին մրցակցին: Ի դեպ, առաջին անհաջողությունից հետո խոստում էր տրվել, որ երկրորդ խաղում տանտերերն ավելի լավ հանդես կգան:

Լեհաստանի հավաքականի կազմում երկուական անգամ աչքի ընկան Մատեուս Գրժիբեկը և Գժեգոժ Տոմաշևսկին, իսկ հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը 11 մ-ոց տուգանային հարվածով խփեց Կարեն Եսայանը:

Զավեն Բադոյանի թիմը` «Գոմելը», մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց

զբ250px-Zaven_Badoyan_2012Բելառուսի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանի թիմը` «Գոմելը», մրցակցի հարկի տակ ոչ-ոքի` 1:1  հաշվով ավարտեց խաղը «Նեմանի» հետ:

Բադոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Կայացած 8 տուրից հետո «Գոմելը»   վաստակած 8 միավորով  7-րդ տեղում է:

Գերմանիայի ֆուտբոլի գավաթակիր թիմի ամեն խաղացող կհարստանա 100 հազար եվրոյով

բբDownloadedFileՄայիսի 17-ին Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն չեմպիոն Մյունխենի «Բավարիան» և Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»:

Հաղթողը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից որպես պարգև կստանա 6,2 մլն եվրո:

Ի դեպ, 2012-ին , Գերմանիայի գավաթը նվաճելուց հետո, «Բորուսիայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստացել էր 75 հազար եվրո պարգևավճար: Այս անգամ գավաթակիր թիմի ամեն խաղացող կհարստանա 100 հազար եվրոյով:

 

Մալոյանը «Շիննիկին» փրկեց պարտությունից

Ամալոյան1263792119_artur-maloian-1369Ռուսաստանի  ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության վերջին` 38-րդ տուրում Արթուր Մալոյանի թիմը` Յարոսլավլի «Շիննիկը», 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը  «Բալթիկայի» հետ:

Ուշագրավ է, որ Մալոյանը «Շիննիկին»  փրկեց պարտությունից: Նրա թիմը 57 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների նոր անհաջողությունը` խայտառակ պարտությունից հետո

ըմբշամարտ1Իրանում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին: B խմբում ընդգրկված մեր երկրի ընտրանին 3:5 հաշվով զիջեց Ֆինլանդիայի ներկայացուցիչներին: Մինչև այդ Հայաստանի հավաքականը խայտառակ` 0:8 հաշվով պարտվել էր Ադրբեջանի թիմին:

Առաջին մրցամարտում Հայաստանի թիմը 5:3 հաշվով առավելության էր հասել  Հարավային Կորեայի ընտրանիի նկատմամբ:

Վերջին հանդիպումը մերոնք կանցկացնեն Իրանի հավաքականի հետ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վերագտնում է իր լավ մարզավիճակը

լհ18060Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Չեխիայի «Պրիբրամի»  պաշտպան Լևոն Հայրապետյանը աստիճանաբար վերագտնում է իր լավ մարզավիճակը և վերջին շրջանում արդյունավետ է խաղում:

Նա իր թիմի կազմում մասնակցել է Չեխիայի երիտասարդական առաջնության «Դուկլայի» հետ  հանդիպմանը։ «Պրիբրամը» հաղթել է 5։0 հաշվով, իսկ 25-ամյա Հայրապետյանը դարձել է գոլի, նաև գոլային փոխանցման հեղինակ։

50-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել, իսկ 53-ին` երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը:

Հավելենք, որ Հայրապետյանը Չեխիայի երիտասարդական առաջնության նախորդ խաղում գրավել էր «Բաննիկի» դարպասը։

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը կմրցի մյուս առաջատարի հետ

chess3Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) շարունակում է իր հաղթարշավը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում: Հինգերորդ տուրում Կարանը սևերով պարտության մատնեց նորվեգացի ճանաչված գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնին: Սա Մովսիսյանի հինգերորդ անընդմեջ հաղթանակն էր, և նա վաստակած 5 միավորով  Սերգեյ Ֆեդորչուկի (Ուկրաինա) հետ բաժանում է 1-2-րդ տեղերը:

Վեցերորդ տուրում Մովսիսյանը սպիտակներով կհանդիպի Ֆեդորչուկի հետ:

Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության վերջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները, նաև երկու անհաջողակները

29856Գյումրիի մարզադպրոցի դահլիճում պայքարը շարունակեցին մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:

Մրցակիցների ուժերն անհավասար էին: Գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Գյումրի-Վանաձոր`17:30 (6:17), Արցախ-Ալավերդի` 15:27 (7:17):

4-ական հաղթանակ են տարել և աղյուսակը գլխավորում են Վանաձորի և Ալավերդիի հավաքականները: Միայն պարտություններ են կրել Արցախի և Գյումրիի թիմերը:

Վերջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները, նաև երկու անհաջողակները: Վերջիններիս մրցամարտը սկզբունքային կլինի, քանի որ կորոշվի Հայաստանի առաջնությունում պայքարի շարունակելու իրավունք տվող 3-րդ ուղեգրի հարցը:

Այդ իրավունքն արդեն իրենց համար ապահովել են Վանաձորի և Ալավերդիի հանդբոլիստները:

Հայ գրոստմայստերը` ԱՄՆ-ի շախմատի առաջնության միանձնյա առաջատար

վհakopian_vԳրոսմայստեր Վարուժան Հակոբյանը շարունակում է իր գերազանց ելույթը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում: Յոթերորդ տուրում նա տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը:

Վարուժանը սևերով պարտության մատնեց գրոսմայստեր Ռեյ Ռոբսոնին 7 վաստակած  5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ընգծենք, որ ԱՄՆ-ի առաջնությունում Հակոբյանի մարտավկան է նրա ընկերը` Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

ԱՄՆ-ի կանանց առաջնության հերթական տուրում հաղթանակ տարավ նաև գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը: Նա պարտության մատնեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին: Այժմ Աբրահամյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և ընթանում է երրորդ տեղում:

Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխը:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան Նորվեգիայում անցկացնելու համար փող չկա

տրոմսյոsport-chess-olimpiada-472x265Նախատեսված է, որ օգոստոսի 1-15-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքը պետք է հյուրընկալի Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին: Բայց ստուգատեսի անցկացումը հարցական է։

Այդ մասին հայտնել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը։ Նա ստեղծված իրավիճակը  լուրջ և  դրամատիկ է  համարել:

Բանն այն է, որի երբ 2010-ին որոշվել էր, որ Շախմատի համաշխարհային օլիմպիադան պետք է Նորվեգիայում կազմակերպվի, այդ երկրի կառավարությունը խոստացել էր 75 միլիոն նորվեգական կրոն ֆինանսական օգնություն հատկացնել:

Գումարն ամբողջովին փոխանցվել է 2014 -ին, սակայն վերջին չորս տարվա ընթացքում գներն աճել են։ Եվ այդ փողերի մեծ մասը ծախսվել է 2013-ի աշխարհի գավաթի խաղարկության անցկացման համար։

Օլիմպիադայի կազմակերպիչները դիմել են կառավարությանը և լրացուցիչ ֆինանսներ խնդրել, սակայն մերժում են ստացել։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի գավաթի խաարկության մրցաշարի առաջին մրցամարտում հաղթեց Կորեայի ներկայացուցիչներին

ըմբշամարտ1Թեհրանում մեկնարկեց հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի  գավաթի թիմային  խաղարկության 32-րդ մրցաշարը:

Հայաստանը հավաքականը ներկայացել է ոչ հիմնական կազմով: Մարզիչն է` Արմեն Բաբալարյանը:

Մերոնք B խմբում են և մրցակիցներն են` Ադրբեջանի, Իրանի, Կորեայի ու Ֆինլանդիայի հավաքականները:

Հայաստանի ընտրանին  առաջին մրցամարտում հաղթեց Կորեայի ներկայացուցիչներին: Ահա թե ինչպես ընթացավ հանդիպումը.

59 կգ` Չի Գի Ուք-Նարեկ Խաչատրյան՝ 8:0

66 կգ` Ռյու Հան-Սու-Գևորգ Սահակյան՝9:0

71 կգ` Ռաֆայել Ալեքսանյան-Յունգ Յի-Հյուն՝ 12:3

75 կգ` Կիմ-Հյեոն-Վո – Կարապետ Չալյան՝ 10:0

80 կգ` Ռաֆիկ Մանուկյան-Կիմ Ջուն Հյունգ՝ 2:1

85 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանի մրցակիցը չներկայացավ

98 կգ` Մովսես Ադամյան-Գու Հակ Բոն՝ 6:4

130 կգ` Վաչիկ Եղիազարյան-Կիմ Յոնգ Մին՝ 8:0

Այսպիսով, մեր ըմբիշները հաղթեցին 5:3 հաշվով:

 

Հայաստանի հավաքականը 2-րդ շրջանում մրցելու է ադրբեջանցիների, 3-րդում՝ ֆինների, 5-րդում՝ իրանցիների հետ: Մերոնք 4-րդ շրջանում հանդիպումներից ազատ են:

A խմբում են` Ռուսաստանի, Թուրքիայի, Հունգարիայի ԱՄՆ-ի և Ղազախսատանի հավաքականները:

 

Հայաստանի ձյուդոյիստներին փորձություն է սպասում Եվրոպայի գավաթի խաղարկությունում

images-ձյուդո1Մայիսի 17-18-ը Օրենբուրգում կկայանա ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի պատիվը կպաշտպանեն` 60 կգ քաշայիններ  Սերյոժա Ալեքսանյանը, Գրիգոր Իվանյանն ու Գոռ Մկրտչյանը, 66 կգ քաշային՝ Դավիթ Ղազարյանը, 73 կգ քաշային՝ Դավիթ Նիկողոսյանը, 81 կգ քաշայիններ՝ Անդրանիկ Չափարյանն ու Գեորգի Մակարյանը, նաև 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը:

Հավաքականի գլխավոր մարզիչն է` Տիգրան Բաբայանը:

Նրան կօգնի մարզիչ Անդրանիկ Խաչատրյանը:

 

Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության առաջին շրջանի մրցաշարը` Գյումրիում

29856Գյումրիում մեկնարկեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:

Տևական ժամանակամիջոց Գյումրիում հանդբոլի Հայաստանի առաջնության մրցաշար չէր անցկացվել, և ստուգատեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Շուքով կազմակերպվեց բացման հանդիսավոր արարողությունը:

Մասնակիցիներին ողջունեց և հաջողություններ մաղթեց Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ, նախկինում ճանաչված բռնցքամարտիկ` Եվրոպայի չեմպիոն,  «Բարի կամքի» խաղերի հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող Մեխակ Ղազարյանը:

Մրցաշարին մասնակցում է 4 թիմ: Պայքարը կշարունակեն առաջին երեք տեղերը գրավողները:

Վանաձորի հավաքականը 32:21 (15:10) հաղթեց Արցախի թիմին, Ալավերդի հավաքականն էլ ուժեղ էր Գյումիի ընտրանիից` 24:14 (12:6):

Հայ գրոսմայստերը` ԱՄՆ-ի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատար

վհakopian_vՍենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի շախմատի տղամարդկանց առաջնության վեցերորդ տուրում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Նրա մրցակիցը գրոսմայստեր Ալեխանդրո Ռամիրեսն էր:

Հակոբյանը 4 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր է վաստակել գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

ԱՄՆ-ի կանանց առաջնությունում խաղացված հինգ տուրից հետո գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 3 միավորով ընթանում է երրորդ տեղում: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Իրինա Կրաշը և Աննա Զատոնսկիխը:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը

chess3Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը և շարունակում է գլխավորել աղյուսակը:

4-ական միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա), Սերգեյ Ֆեդորչուկը (Ուկրաինա), Սլվադոր Դել Ռիոն (Իսպանիա), Յուրի Սոլոդովնիչենկոն (Ուկրաինա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը բավարարվեց 5-րդ տեղով

տք35096Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 79 մասնակիցների պայքարում գրավեց 5-րդ տեղը:

Քոթանջյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ազեր Միրզոևից (Ադրբեջան), Կիրիլ Ստուպակից (Բելառուս) և Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա):