Մերոնք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

սոֆիա4657201397763546Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեին:

60 կգ քաշային Ժորա Համազարյանը առավելության հասավ սերբ Ֆլորան Սաբոյի նկատմամբ:

Իսկ ահա, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/16-րդ եզրափակչում զիջեց Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինին:

Ադրբեջանի հովանավորած ֆուտբոլի ակումը հնարավոր է դառնա Իսպանիայի չեմպիոն

դկ1134Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում հնարավոր է խոշոր ակումբներ Մադրիդի «Ռեալին» կատալոնական «Բարսելոնային» շրջանցի Մադրիդի «Աթլետիկոն», որի խաղացողների մարզաշապիկին գրված է Ադրբեջան: Մեր սահմանակից երկրի ներկայացուցիչներն են հովանավորում այդ թիմին: «Աթլետիկան» ներկայումս գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այն ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում երեկ անցկացրած խաղում 2։0 հաշվով առավելության գասավ «Էլչեի» նկատմամբ:

Հանդիպմանը մասնակցում էր նախորդ տուրում վնասվածք ստացած բրազիլացի Դիեգո Կոստան: «Աթլետիկոյի» այս ֆուտբոլիստն ունի Իսպանիայի քաղաքացիություն և առաջիկա աշխարհի առաջնոևթյունում խաղալու է հենց այդ երկրի հավաքականի կազմում: Կոստան հիանալի մարզավիճակում է և այս անգամ էլ խաղադաշտից չհեռացավ առանց մրցակցի դարպասը գրավելու: Նա անվրեպ իրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը՝ Իսպանիայի առաջնությունում խփելով 27-րդ գնդակը: «Աթլետիկոն» վաստակել է 85 միավոր։ Մեկական հանդիպում ավելի քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալն» ունի 79, իսկ կատալոնական «Բարսելոնան»՝ 78 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է չորս տուր։

Տեխնիկական արդյունքներ «Աթլետիկո» – «Էլչե»՝ 2։0

Միրանդա, 72, Դիեգո Կոստա 90 (11մ)

Հեռացում՝ Սապունարու («Էլչե»), 90

Այսօր հայտնի կդառնան Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող վոլեյբոլիստուհիների մրցաշարի մրցանակակիրները

Volleyball tournament, the 5th Pan-Armenian Games.Այսօր հայտնի կդառնա Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով 10 թիմի մասնակցությամբ անցկացվող վոլեյբոլիստուհիների մրցաշարի հաղթողը:

Երևանի տնտեսագիտական համալսարանի մարզասրահում ուժեղագույնի կոչումը կվիճարկեն  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները:

Իսկ ահա, երրորդ տեղի համար  կմրցեն Արցախի պետական համալսարանի և Երևանի  լեզվաբանական համալսարանի հավաքականնները:

Այսօր հայ բռնցմարտիկներին լուրջ փորձություններ են սպասում աշխարհի երիտասարդական առաջնությունում

սոֆիա4657201397763546Այսօր Բուլղարիայի մայրաքաաղք Աոֆիայում պայքարը կշարունակեն բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները, կկայանան  1/16 եզրափակչի հանդիպումները:

Ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը և ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Ռատի Տլաշաձեի հետ:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի մրցակիցն է իռլանդացի Բրենդան Իրվինը: Այս քաշային կարգում հայտավորված Ուկրաինայի ներկայացուցիչ Տիգրան Գասպարյանցն ուժերը կչափի ռուսաստանցի Սվյատոսլավ Վարանկինի հետ:

ժորա Համազարյանը (60 կգ) առաջին հանդիպումը կանցկացնի: Նա նախորդ շրջանում ազատ էր: Ժորան 1/16 եզրափակչում հարաբերությունները կորոշի  Սերբիայի պատվիրակ Ֆլորիան Սաբոյի հետ:  Նույն քաշային կարգում հայտավորված Ռոբերտ Չամասարյանը (Բուլղարիա) կմրցի Ալժիրի հավաքականի անդամ Օմարի Օուալիի հետ:

Երկու կորուստ Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

սոֆիա4657201397763546Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող բռնցամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կմրցի Անգլիայի ներկայացուցիչ Քրիստալ Բարկերի հետ:

Վերջինս  1/8 եզրզփակչում ակնհայտորեն ուժեղ էր ճապոնուհի Կասումի Սաեկիից: Հանդիպումը կկայան ապրիլի 21-ին:

Իսկ ահա, մեր երկու պատվիրակներ այլևս ռինգ դուրս չեն գա:

1/16 եզրափակչում  Հրայր Շահվերդյանը (56 կգ) պարտվեց ճապոնացի Արաշի Մորիսակային:

Իսկ 75 կգ քաշային Գևորգ Պետրոսյանը 1/16 եզրափակչում զիջեց ադրբջանցի Շամիլ Ալիևին:

Անուշ Գրիգորյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթեց աշխարհի չեմպիոնուհուն

սոֆիա4657201397763546Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթարշավն է շարունակում մինչև 16 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը (51 կգ):

17-ամյա մարզուհին 1/8 եզրափակչում հաղթեց աշխարհի  չեմպիոնուհի, չինուհի Չան Յուանին: Քառորդ եզրափակչում, որը կանցկացնի ապրիլի 21-ին, Անուշը կմրցի Կասումի Սաեկի (Ճապոնիա) – Քրիստալ Բարկեր (Անգլիա) մրցամարտի հաղթողի հետ:

Եթե մեր մարզուհին  ևս մեկ անգամ հաջողության հասնի, ապա կտիրանա Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ուղեգրի:

Այսօր մրցելույթ կունենան նաև 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Գևորգ Պետրոսյանը:

Էդգար Մանուչարյանը` գոլի հեղինակ

էմ38002Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում Էդգար Մանուչարյանի թիմը`Եկատերինբուրգի «Ուրալը», 2։0 հաշվով առավելության հասավ Պերմի «Ամկարի» նկատմամբ:

27-ամյա հայ ֆուտբոլիստը 67-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպսը: Նա 76-րդ ւոպեին փոխարինվեց:

«Ուրալը» վաստակած 27 միավորով  10-րդ տեղում է։ «Ամկարը» 40 միավորով 7-րդն է։

Տեխնիկական արդյունքներ

«Ամկար» – «Ուրալ»՝ 0։2

Էդգար Մանուչարյան, 67, Վլադիմիր Խոզին, 83

Պատանի Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղաց ճանաչված գրոսմայստեր Գատա Կամսկիի հետ

սսimagesՍամուել Սևյանը (ԱՄՆ) վերելքով է հանդես գալիս Ֆիլադելֆիայում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում:

Երրորդ տուրում Սևյանն ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ, հանրածանոթ գրոսմայստեր Գատա Կամսկիի հետ: Պատանի հայ շախմատիստը խաղում էր սպիտակ  ֆիգուրներով:

Նա երեք հնարավորից ունի 2,5 միավոր:

ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստացան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից 8 ֆուտբոլի ակումբներից՝ 6-ը

ffa5Ապրիլի 18-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Արարատ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2014/2015թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 6 ակումբներին՝ Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Արարատ» ակումբներին:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը նախատեսվածից շուտ կավարտվի

ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի արձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Մայիսի 21-ից Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի մարզական հավաքի անցկացման կապակցությամբ, մայիսի 25-ին նախատեսված 27-րդ տուրի և մայիսի 31-ին նախատեսված 28-րդ տուրի հանդիպումները կկայանան համապատասխանաբար ապրիլի 23-ին և ապրիլի 30-ին:

«Ալաշկերտ» թիմը տնային հանդիպումները կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում, նախկինում հայտարարված  «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն:

Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Գեղամ Կադիմյանը փրկել է «Գովերլային» պարտությունից

Գկադիմյան52de68d022f42Ուկրաինայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության 19-րդ տուրի խաղում  Գեղամ Կադիմյանը  փրկել է «Գովերլային» պարտությունից:

Նրա թիմը մրցակցի հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել  խաղը Զապորոժիեի «Մետալուրգի» երիտասարդական թիմի հետ:

Գեղամ Կադիմյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և մրցակցի դարպասը գրավել է 55-րդ րոպեին:

Բեռնար Շալանդ. «Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ և տղամարդկային ֆուտբոլ խաղա»

բշc2lQ97zSWr2oybuvsjjX1DWZ3jՀՖՖ պաշտոնական կայքը դիմել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, հետաքրքրվելով, թե Ռուսաստան կատարած այցի ընթացքում հայ ֆուտբոլիստների խաղերին հետևելուց, նրանց հետ զրուցելուց հետո, այնուամենայնիվ, որ ֆուտբոլիստին կառանձնացնի:

 -Ես չէի ուզում որեւէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսևորել իրենց լավագույն որակները: Բայց քանի որ անպայման ուզում եք որևէ մեկին առանձնացնեմ, կասեմ Էդգար Մանուչարյանի մասին, մանավանդ գիտեմ, որ նա հետաքրքրում է հավաքականի երկրպագուներին: Էդգար Մանուչարյանը, իսկապես, տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, ունի շատ լավ տվյալներ, որոնք նրան տրված են բնությունից և շատ պետքական կարող է լինել հավաքականին: Էդգար Մանուչարյանը պետք է կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, պետք է ֆուտբոլային մտածողություն ձեռք բերի, պետք է չվախենա ֆուտբոլից և համարձակ, տղամարդկային ֆուտբոլ պետք է խաղա: Հայերով սիրում ե՞նք չէ, այս խոսքը: Պետք է ամբողջ դաշտում խաղա և պետք է հասկանա այսօրվա ֆուտբոլի պահանջները: Ես զրուցել եմ նրա հետ: Նա պետք է նվիրված ու քրտնաջան աշխատի, և այդ ժամանակ արդյունքներ կլինեն,- ասել է Շալանդը:

 

 

Հայաստանի և Ուզբեկստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ

1ffa1Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքականի թիմերի բաժինը, հանդիպումները տեղի կունենան հունիսի 12-ին և 14-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:

Բողոքի տրամադրություն` Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից հետո

ալեքսանյանՊատմություն է դարձել Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 1-ական ոսկե, արծաթե, ազատ ոճի ըմբիշները` 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ: Եղածը թեև քիչ չէ, մերոնք դժգոհ են կողմնակալ մրցավարությունից: Այնպես որ հնավոր է` ավարն ավելի մեծ լիներ:

Այդուհանդերձ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը ոգևորված մեր պատվիրակների վերադարձից անմիջապես հետո նրանց հրավիրեց իր գլխավորած գերատեսչություն: Թե ինչու այդ հանդիպումը չի կայացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նա պարզաբանեց, որ այդպես կդիմավորի միայն այն դեպքում, երբ աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենանք: Եթե հաշվի առնենաք, որ մեր ըմբիշներն առայժմ մեկ-մեկուկես տասնամյակը մեկ են աշխարհի չեմպիոն հռչակվում, իսկ օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր ենք ունեցել հեռավոր 1996-ին, ապա դժվար է ասել` Վարդանյանը նման առիթ մոտ ապագայում կունենա, թե ոչ: Ի դեպ, մարզիչներին, աչքի ընկած մարզիկների մի մասին նախարարությունում տարբեր մեդալներ հանձնվեցին, կոչումներ շնորհվեցին: Մինչդեռ Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանը մի տեսակ ստվերում, անտեսված մնաց, նրան խոսելու առիթ չտրվեց, ոչ էլ որևէ պարգև հանձնվեց: Գուցե պատճառն այն է, որ Ալեքսանյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ունի, բայց դա կատարվածը չի արդարացնում:
Ինչևէ: Ստուգատեսում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են 6-րդ և 7-րդ տեղերը: Եվ ահա թե ինչ պարզբանումներ տվեցին կատարվածի մասին մեր երկրի պատվիրակները:

Լևոն Ջուլֆալակյան (Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ)

– Հավաքականը կազմուպատրաստ է ներկայացել մրցավայր, և թիմի անդամներից Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արժանացան ոսկե և արծաթե մեդալների: Մյուս քաշային կարգերում հանդես եկած մեր բոլոր ըմբիշների մասնակցությունից գոհ եմ: Այդուհանդերձ, երկու մեդալ կորցրեցինք: Մասնավորապես, բուլղարացի և ֆինն ըմբիշների հետ 59 կգ քաշային Կարեն Ասլանյանի անցկացրած գոտեմարտերի ժամանակ կողմնակալ էին թուրք և ֆինն մրցավարները: Հետևողական ենք լինելու, այս անգամ բողոքելու ենք, որպեսզի այդպիսի մրցավարները հետագայում իրենց կամայականությունները դրսևորելու հնարավորություն չունենան: Տեղյակ չեմ` դրա համար պե՞տք է ֆինանսներ մուծել, թե ոչ: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի:

Օրինակը կա: 2008-ին Շվեդիայի ներկայացուցիչ Արա Աբրահամյանը, ի նշան մրցավարների դեմ բողոքի, հրաժարվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, սակայն դատը շահել է միջազգային արբիտրաժ դատարանում, ապացուցել, որ իր նկատմամբ անարդարություն է դրսևորվել: Այժմ Շվեդիայի յուրաքանչյուր ներկայացուցիչ, երբ մրցագորգ է դուրս գալիս, մրցավարները փորձում են հնարավորինս անաչառ լինել, զգուշանում են:

Վերջին մեկուկես տասնամյակում մրցավարները Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկներից գողացել են առնվազն 10 մեդալ: Ասլանյանը երիտասարդ է, սակայն մեծահասակների առաջնությունում մրցանակակիր դառնալու հնարավորություն ուներ: Այսպիսի խոշորամասշտաբ ստուգատեսներում մրցավարները հաճախակի են սխալներ թույլ տալիս: Ցավոք, քիչ չեն այն մրցավարները, որոնք ըմբշամարտի կանոնները գրքով են սովորում, և նրանց հնարավորություն է տրվում սպասարկելու ներկայացուցչական մրցաշարեր: Հետևանքն աղետալի է:

արթուր ալեքսանյանԽանգարում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին շրջանի ստուգատեսներում մրցավար չունի: Գևորգ Ալեքսանյանը պետք է Եվրոպայի առաջնությունը սպասարկողների թվում լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց: Նույն ճակատագրին արժանացավ նաև Մակեդոնիայի ներկայացուցիչը:

Տաշքենդում սեպտեմբերի սկզբին կայանալու է աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսի նախապատրաստության ծրագրով մարզիկները մի քանի փուլ պետք է անցնեն, և հավաքականի կազմի նոր ընտրություն պետք է կատարվի: Առայժմ հնարավոր չէ ասել, թե այդ ստուգատեսում ովքեր կներկայացնեն Հայաստանը: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսված, մերոնք կարողություններն են փորձելու Իտալիայում, Ուկրաինայում, Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարերում: Անորոշ է Ուկրաինայում նախատեսված ստուգատեսի ճակատագիրը: Վստահ չի կարելի ասել, որ անգամ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգան աշխարհի առաջնությունում: Ինչ վերաբերում է գերծանրքաշային Յուրի Պատրիկեևին, ապա նա նախապատրաստվում էր: Պատրիկեևն առայժմ ոչ մի բան չի ասել: Նա պետք է մրցափուլերի մասնակցի, որպեսզի համոզվենք, որ իրոք պատրաստ է: Ըմբշամարտում քաշային կարգերը փոխվել են, և Ռոման Ամոյանն էլ պետք է նոր իրավիճակում հաստատի, որ կարող է լավ հանդես գալ 59 կգ քաշային կարգում: Մի շարք քաշային կարգերում մրցակցություն է հավաքականում ընդգրկվելու համար, իսկ ծանրքաշային կարգում ոչ մի պայքար չկա: 98 կգ և 75 կգ քաշային կարգերում, որոնցում հանդես են գալիս Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը, կան լավ ըմբիշներ, սակայն դեռևս մեր առաջատարներին զիջում են: Ինչ վերաբերում է կանոնների փոփոխությանը, ապա լավ ըմբիշի համար այն միայն դրական ազդեցություն կարող ունենալ:

Հրանտ Ենոքյան (Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ)

– Ուրախալի է, որ մեր ազատ ոճի ըմբիշները երեք մեդալի տիրացան: Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դարձել է արծաթե, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մուսա Մուրթազալիևը ( 86 կգ)` բրոնզե մեդալակիր: Ցանկալի է, որ աշխարհի առաջնությունում էլ նույնպիսի արդյունք ունենանք: Միայն այդ դեպքում վստահ կարելի է ասել, որ մրցաշրջանը հաջող է: 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը կարող էր մեդալակիր դառնալ: Նա առավելության հասավ առաջին գոտեմարտում, 0:0 հաշվով ավարտեց երկրորդ մրցամարտը Եվրոպայի նախորդ առջնության չեմպիոնի հետ: Նա նկատողությունների պատճառով զիջեց մրցակցին, իսկ դրանք կարող էին նաև չլինել: Ինչ վերաբերում է Գրիգորյանին, ապա նա չեմպիոն դառնալու հնարավորություն չուներ, քանի որ երտասարդ է: Մինչդեռ, եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը` Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Ռուսլան Դիբիրգաջիևը, շատ փորձառու է: Գրիգորը պետք շատ աշխատի, որ հետագայում ավելի բարձր արդյունքի հասնի: Եթե այս մրցաձևում ոսկե մեդալ չկորցրինք, ապա հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այն ձեռքից բաց թողեց: Ինչ վերաբերում է բողոքարկելուն, այն օգուտ չի տա: Պարզապես նամակով դիմելու ենք, որ այսինչ քաշային կարգում հայ մարզիկի մասնակցությամբ գոտեմարտում այսպիսի բան է կատարվել, և խնդրելու ենք, որ մյուս անգամ ավելի ուշադիր գտնվեն, որպեսզի նույնը չկրկնվի: Ֆինանսական որևէ հարց չկա: Մենք օլիմպիական կարգի մրցավարներ չունենք: Դիմելու ենք, որ այդ բացը լրացվի: Նաև շատ բան կախված է մեր մրցավարներից: Նրանք պետք է սեմինարի մասնակցեն, քննություններ հանձնեն:

Արթուր Ալեքսանյան (Եվրոպայի եռակի չեմպիոն)

– Հինգ գոտեմարտ եմ անցկացրել, ոչ մի միավոր չեմ տվել մրցակիցներին, սակայն դրանք բոլորն էլ դժվարին են եղել: Կարող է թվալ, թե հեշտ է ստացվել, բայց Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չկան, ամեն մեկն առնվազն իր երկրի չեմպիոն է: Լարվածությունը շատ էր եզրափակչում, քանի որ այն ամենից կարևորն է: Ուսի վնասվածքով էի մասնակցում, արդեն 6-7 ամիս է` այն խանգարում է: Վճռական գոտեմարտում մի քանի հնարք կատարեցի, սակայն մրցավարները ցածր գնահատեցին: Բայց դա չընկճեց: Ինձ վստահ էի զգում, և ի վերջո, թուրք Չենկ Իլդեմին հաղթեցի 5:0 հաշվով: Հինգերորդ անգամ էինք միմյանց հետ ուժերը չափում: 4:1 հաշիվն իմ օգտին է: Պարտվել եմ մեր առաջին հանդիպումում` Թուրքիայում 2011-ին անցկացված աշխարհի առաջնությունում: Մրցավարները կոպիտ սխալներ էին թույլ տվել: Դրանից հետո թուրք ըմբիշին 4 անգամ հաղթել եմ: Նպատակ ունեմ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալ, իսկ 2016-ին` օլիմպիական խաղերում:

Արսեն Ջուլֆալակյան (2014-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)

– Ռուսաստանի ներկայացուցիչներն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում, և այդ երկրի ըմբիշների հետ պայքարելը միայն այդ առումով է անցանկալի: Եզրափակչում զիջեցի ռուսաստանցի Ալեքսանդր Չիխիրկինին, սակայն ավելի բարդ մրցամարտ անցկացրի 1/16 եզրափակչում խորվաթ Նևեն Ջուգաջի հետ: Նա ավելի ծանր է կշռում, ֆիզիկապես ուժեղ է, բացի այդ, առաջին գոտեմարտը միշտ էլ լարված բնույթ է ունենում, քանի որ հունի մեջ չես մտել, մրցման շունչը դեռ այնքան էլ լավ չես զգում: Խորվաթ ըմբիշը փորձում է մրցակիցներին հոգնեցնել, և հնարավոր է` նրա հետ անցկացրած գոտեմարտից հետո այլևս չհասցնես ուժերը վերականգնել մինչև եզրափակիչ հասնելու համար: Ես կարողացա նրան հաղթել 6:0 հաշվով:
Ի դեպ, վերջին 4 տարվա ընթացքում ամենաբարդ խմբում էի հայտնվել: Կիսաեզրափակչի դանիացի մրցակիցս` Մարկ Մադսենը, աշխարհի քառակի փոխչեմպիոն է: Մինչդեռ Չիխիրկինն առաջին փուլում ազատ էր և ինձնից մեկ գոտեմարտ պակաս էր անցկացրել` ընդամենը երեքը: Կիսաեզրափակչում նա մրցել էր հունգարացի երիտասարդ ըմբիշի հետ, որը գրեթե դիմադրություն ցույց չէր տվել:
Ցավոք, եզրափակչում զգոն չեղա, չպետք է սպասեի, և դա էր իմ մեծ սխալը: Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, երկրորդում պարտվեց 0:3 հաշվով: Նախկինում մենք չէինք հանդիպել: Չիխիրկինը վերջին երկու տարին մի քանի անգամ հաղթել է աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին, սակայն հաշվի առնելով վերջինիս տիտղոսները` նրան էին գործուղում միջազգային ստուգատեսների: Այս անգամ այդպիսի բացառություն չէր արվել: Այդուհանդերձ, եթե վրիպումը չլիներ, ես նրան պետք է հաղթեի:

Անուշ Գրիգորյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում

1510580_1472962722933823_5999467812433027553_n Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացրեցին,որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը:  Այսօր՝ ապրիլի 17-ին ռինգ դուրս եկան մեր երեք ներկայացուցիչները:  Իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց մեր միակ իգական  սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով առավելության հասավ Ավստրիալիան ներկայացնող Տրավերս Տիֆֆանիի նկատմամբ: Ցավոք մեր մյուս բռնցքամարտիկները չկարողացան իրենց մենամարտերը ավարտեն հաղթանակով: 91 կգ քաշային կարգում  հանդես եկող Սերյոժա Հակոբյանը  հավասար պայքարում զիջեց  թուրք Մուհամեդ Այդիին, իսկ իր առաջին մենամարտը հաղթանակով ավարտած Արսեն Պողոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին: Վաղը՝ ապրիլի 18-ին ասպարեզ դուրս կգա  75 կգ  քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը, ով կմենամարտի ադրբեջանցի  Շամիլ Ալիևի հետ:

Անկախ

Վերջին Խոսքը` Դիեգո Կոստային

դկ1134Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը ցանկանում է գնել Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացող Դիեգո Կոստային:

Վերջինս ունի Բրազիլիայի և Իսպանիայի քաղաքացիություն: Նա երկու ընկերական խաղի է մասնակցել Բրազիլիայի հավաքականի կազմում, սակայն առաջիկա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պաշտպանելու է Իսպանիայի ընտրանիի պատիվը: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թույլատրել է:

Ընդ որում, եթե Կոստան տեղափոխվի «Չելսի»,  շաբաթական կստանա 185 հազար ֆունտ ստերլինգ:

Մնում է, որ ֆուտբոլիստն իր համաձայնությունը տա, երկու ակումբներն արդեն ընդհանուր հայտարարի են  եկել: Որպես փոխհատուցում անգլիական թիմը վճարելու է 60 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Կոստան մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 26 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ի՞նչ գնով կվաճառվի Մխիթարյանը «Լիվերպուլին»

հմ39082Հենրիխ Մխիթարյանը կրկին անգլիական «Լիվերպուլի»  ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Ամռանը կրկին փորձ կարվի գնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանին:

25-ամյա խաղացողը  դեռ նախորդ մրցարջանում կարող էր հայտվել այդ թիմի կազմում, սակայն եղան խանգարող հանգամանքներ: Ի վերջո, Դորտմունդի «Բորուսիան», Դոնեցկի «Շախտյորին», վճարելով 27,5 մլն եվրո, գնեց Մխիթարյանին: Այժմ վերջինս շուրջ 2 մլն եվրոյով թանկ արժե:
Թե ինչ գնով կվաճառվի Մխիթարյանը, առայժմ պարզ չէ:

 

Անուշ Գրիգորյանը շարունակում է պայքարը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՍոֆիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական  առաջնությունում 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/16 եզրափակչում պարտության մատնեց Ավսրալիան ներկայացնող Թիֆանի Թրավերսին:

Ապրիլի 18-ին Անուշն ուժերը կչափի  Զահրա Բուհարուր (Ալժիր) – Չան Յուան (Չինաստան) մրցամարտի հաղթողի հետ:

Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

ՀՄ-ռոյսtumblr_mzlzv0ok1f1sa367mo1_1280Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը` Մարկո Ռոյսը, ցանկանում է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Դա նրա երազանքն է: Բանակցություններն ընթացքում են:

Ի դեպ,  Ռոյսին ձեռք բերելու համար անգլիացիները պատրաստ են վճարել որոշակի գումար, ինչպես նաև «Բորուսիային» վերադարձնել ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավային:

Մադրիդի «Ռեալը»` ֆուտբոլի Իսպանիայի գավաթակիր

47566Իսպանիայի  ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում կատալոնական «Բարսելոնան» 1:2 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին»:

Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի գավաթակիր:

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» 1-2

Գոլերը` Մ. Բարտրա , 68 – Ա. Դի Մարիա, 11, Գ. Բեյլ, 85