Հենրիխ Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են

շմ1980718_w2Հենրիխ Մխիթարյանի ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի», և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Մարսել Շմելցերը, Սանկտ Պետերբուրգի  «Զենիթի»  հետ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում անցկացրած խաղում ստացած աճուկի վնասվածքի պատճառով, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի 2 հանդիպումները: Նա երկու շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:

«Բորուսիայի» խաղացողներից վնասվածքներ ունեն`Իլկայ Գյունդողանը, Սվեն Բենդերը, Նևեն Սուբոտիչը, Յակուբ Բլաշչիկովսկին, Մարկո Ռոյսը։

Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են:

Անկախ

 

 

 

Ադրբեջանական ծանրամարտի սև օրը

ծանրամարտԾանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է Ադրբեջանի 9

ծանրորդի` Վալենտին Խրիստովին, Քամրան Իսմայլովին, Ալյոնա Կիրիենկոյին , Մարզիյա Մագերամովային, Սիլվիա Անգելովային, Սարդար Հասանովին, Քսենյա Վիշնիցկայային, Ինտիգամ Զաիրովին, Զուլֆուղար Սուլեյմանովին: Վերջինս երկրորդ անգամ է բռնվում արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում և ցմահ է որակազրկվել:

Չեղյալ են համարվել այդ մարզիկների նվաճումները Եվրոպայի 2013 թվականի առաջնությունում:

Եվրոպայի 2013 թվականի չեմպիոններ են` Վալենտին Խրիստովը և Ինտիգամ Զաիրովը, արծաթե մեդալակիրներ`  Սիլվիա Անգելովան ու Սարդար Հասանովը, բրոնզե մեդալակիր` Զուլֆուղար Սուլեյմանովը:

Նրանց մեդալները կփոխանցվեն ազիվ մարզիկների:

Ադրբեջանցիները  չեն մասնակցի ապրիլի 3-13-ը Իսրայելում կայանալիք 2014-ի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերցիան այլ պատիժներ կկրի:

Թերևս, այդ է պատճառը, որ ադրբեջանցի հեռանկարային ծանրորդ, պատանեկան առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն Նիջաթ Ռահիմովը  որոշել է տեղափոխվել Ղազախստանի հավաքական:

Անկախ

Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը` Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հակամարտությունում

դհ9268Մարտի 26-ին Մոսկվայում կանցկացվի Բռնցքամարտի համաշխարհային սերիայի (WSB) քառորդ եզրափակչի մրցամարտ: Ռուսաստանի հավաքականն ուժերը կչափի  Ուկրաինայի ընտրանիի հետ:
Ռուսաստանի հավաքականի պատիվը 49 կգ քաշային կարգում կպաշտպանի 2012-ին Լոնդոնում կազմակերպված օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանը:

Վանես Մարտիրոսյանը կվիճարկի WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին

վմvanes-martirosyanWBO վարկածով  միջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը (32-1-1, 21 նոկաուտ) հաջորդ մրցամարտը կանցկացնի մարտի 21-ին: Նա Կալիֆորնիա նահանգում մրցելու է մեքսիկացի Մարիո Ալբերտո Լոզանոյի հետ:

Բռնցքամարտիկները կվիճարկեն WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին:

Անկախ

Կառլեն Մկրտչանի թիմն ի վիճակի է շրջանցել հոլանդական «ԱԶ Ալկմարին»

կմkarlenԱյսօր խաղեր կանցկացնեն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի մասնակիցները, կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները: Դրանց արդյունքով հայտնի կդառնան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի թիմը` Մախաչկալայի «Անժին», կհյուրընկալի հոլանդական «ԱԶ Ալկմարին», որին առաջին հանդիպումում պարտվել էր 0:1 հաշվով:

«Անժին» առաջին խաղում լավ տպավորություն էր թողել և ի վճակի է մրցակցին շրջանցել:

Ահա թե ինչ մրցամարտեր են կայանալու`  

«Անժի» (Ռուսաստան) – «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)` առաջին խաղ՝ 0:1

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)`առաջին խաղ՝ 3:1

«Ֆիորենտինա» (Իտալիա) – «Յուվենտուս» (Իտալիա)՝ առաջին խաղ՝ 1:1

«Վիկտորիա» (Պլզեն, Չեխիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ առաջին խաղ՝ 1:4

«Վալենսիա» (Իսպանիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝առաջին խաղ՝ 3:0

«Նապոլի» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ առաջին խաղ՝ 0:1

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բազել» (Շվեյցարիա)՝ առաջին խաղ՝ 0:0

«Բետիս» (Իսպանիա) – «Սևիլիա» (Իսպանա)՝ առաջին խաղ՝ 2:0

Անկախ

Ռոբին վան Պերսին` հեթտրիկի հեղինակ

Robin van Persie applauds the fans, Manchester United v ArsenalԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարը շարունակում է ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:

Թիմը Հունաստանի 41-ակի չեմպիոն «Օլիմպիակոսի» հետ մրցամարտի առաջին խաղում պարտվել էր 0:2 հաշվով: Բայց տանը անգլիական ակումբն առավելության հասավ 3:0 հաշվով: Ընդ որում, հեթտրիկի հեղինակ դարձավ Հոլանդիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Ռոբին վան Պերսին:

Տեխնիկական արդյունքներ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 3:0 (առաջին խաղ՝ 0:2)

Գոլերը`Ռոբին վան Պերսի, 25 (11 մ), 44, 51

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց

զ97493084f77b631dfed8320e5532a99fՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», շարունակում է փոփոխակի հաջողություններով հանդես գալ: Այն թեև սեփական հարկի տակ անցկացրած Եվրոպայի Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», այդուհանդերձ, իրավունք ստացավ պայքարը շարունակելու քառորդ եզրափակչում:

Առաջին խաղում դորտմունդցիները հյուրընկալվելիս առավելության էին հասել 4:2 հաշվով:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն ոչնչով աչքի չընկավ և 69-րդ րոպեին փոխարինվեց:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բորուսիա» (Գերմանիա) – «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 4:2)

Սեբաստիան Կել, 38 – Հալկ, 16, Սալոմոն Ռոնդոն, 73

Անկախ

Առջևում բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնության կիսաեզրափակչի հանդիպումներն են

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտԵրևանի «Դինամո» մարզասրահում անցկացվող  բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնության մասնակիցներն այսօր շարունակեցին պայքարը:

Հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: Ուժերն էին չափում 50 կգ, 60 կգ, 63 կգ, 70 կգ և գերծանր քաշային կարգերի ¼ եզրափակիչ մասնակիցերը:

50 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ դուս եկան Արա Գրիգորյանը, Ժորա Միրզոյանը, Սերգեյ Գետևոնյանը, Արման Անտոնյանը, 60 կգ քաշային կարգում`Լյովա Գրիգորյանը, Արման Սիմոնյանը, Արման Հարությունյանը, Արթուր Սիմոնյանը, 63 կգ քաշային կարգում` Հայկ Հովհաննիսյանը, Արման Խուրշուդյանը, Արտուշ Հովհաննիսյանը, Գոռ Ալեքսանյանը, 70 կգ քաշային կարգում` Գարեգին Վարդանյանը, Արթուր- Էրիկ Սիմոնյանը,  Վահան Վանցյանը, Հայկ Հովհաննիսյանը, գերծանրքաշային կարգում` Հայկ Վարդանյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, Լյովա Խաչատրյանը, Վաչագան Եղշատյանը:

Կիսաեզրափակիչ մրցամարտերը կկայանան մարտի 20-ին:

Անկախ

 

Լևոն Արոնյանը չհաղթեց մրցաշարի հետնապահին

լևոն35236Խանտի Մանսիյսկում կայացան շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:

Թվում էր, թե սկզբնախաղից հետո սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Լևոն Արոնյանն առավելություն ունի և կհաղթի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին: Այդուհանդերձ, նրա մրցակիցը կարողացավ խուսափել պարտությունից: Գրոսմայստերները կատարեցին 48 քայլ:

Հայ գրոսմայստերը 3,5 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը` Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդն է, որը, սպիտակներով խաղաղ դաշն կնքելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, միավորների իր պաշարը հասցրեց 4-ի: Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Շահրիար Մամեդյարովը 3-ական միավորով բաժանում են 3-6-րդ տեղերը: Կարյակինը վաստակել է 2,5, Անդրեյկինը՝ 2 միավոր:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է։

Մարտի 21-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարյակինի հետ։

Կկայանան նաև Սվիդլեր – Անանդ, Կրամնիկ – Մամեդյարով, Անդրեյկին – Տոպալով մրցամարտերը:

Անկախ

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի

լևոն13240151335_12203c6e59_zՌուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի այսօր անցկացվող 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ։

Մրցակիցները կատարել են 18 քայլ: Արոնյանը դիրքային առավելություն ունի:

Հայ գրոսմայստերը 5 հնարավորից վաստակել է 3,  Անդրեյկինը՝ 1,5 միավոր:

Աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանադը:

6-րդ տուրում անցկացվում են նաև հետևյալ մրցամարտերը.

Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Աղյուսակ

1. Անանդ 3,5
2. Արոնյան 3
3. Կրամնիկ 3
4. Սվիդլեր 3
5. Տոպալով 2
6. Կարյակին 2
7. Մամեդյարով 2
8. Անդրեյկին 1,5

Անկախ

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում “Բորուսիայի” հաղթելու հնարավորություններ

հմ524b30d8cf7d5_largeՄարտի 19-ին Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի ”Բորուսիան” Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ կհյուրընլալի Սանկտ Պետերբուրգի “Զենիթին”:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում գերմանական թիմի հաղթելու հնարավորությունները:

Բուքմեյքերները “Բորուսիայի” հաղթանակի  գործակիցը գնահատում են 1,6 գործակցով, ոչ-ոքին ստացել է 5,5 գործակիցը, իսկ  “Զենիթի” հաղթանակի համար սահմանվել էէ 9 գործակիցը:

Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած խաղում “Բորուսիան” առավելության էր հասել 4:2 հաշվով:

Անկախ

Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանն իր վստահ խաղով կուրախացնի

հմ43141Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի կհյուրընկալի Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Սանկտ Պետերբուրգում կայացած առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 4:2 հաշվով,   Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:

Ներկայացվել է այսօր կայանալիք խաղի մասնակից գերմանական թիմի նախնական կազմը` Վայդենֆելլեր, Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր, Կել, Շահին, Օբամեյանգ, Գրոսկրոյց, Մխիթարյան, Լևանդովսկի:

«Բորուսիա» – «Զենիթ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հուսանք, որ Մխիթարյանն իր վստահ խաղով կուրախացնի:

Անկախ

 

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

09c15a9f976b307b4f047ccc555ca46Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է: Իսպանական ակումբը երկրորդ խաղում էլ առավելության հասավ Հելզենկիրհենի «Շալկե 04»-ի նկատմամբ:

Հյուրընկալվելիս արքայական ակումբը հաղթել էր 6:1 հաշվով, իսկ սեփական հարկի տակ անցկացրած պատասխան խաղում գրանցվեց 3:1 հաշիվը:

Տեխնիկական արդյունքներ

«Ռեալ» (Իսպանիա) – «Շալկե 04» (Գերմանիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 6:1)

Կրիշտիանու Ռոնալդու, 21, 74, Ալվարո Մորատա, 75 – Թիմ Հոգլանդ, 31

Անկախ

«Չելսին» պայքարից դուրս թողեց «Գալաթասարային»

46092Ֆուտբոլի Եռվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում Լոնդոնի «Չելսին» պայքարից դուրս թողեց Ստամբուլի «Գալաթասարային» և կշարունակի մրցելույթը  քառորդ եզրափակչում:

Ստամբուլում  կայացած առաջին խաղը մրցակիցներն ավարտել էին ոչ-ոքի` 1:1 հաշվով: Լոնդոնում  Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Չելսին»  Թուրքիայի չեմպիոնին հաղթեց 2:0 հաշվով:

Տեխնիկական արդյունքներ

«Չելսի» (Անգլիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:1) 

Սամուել Էտո’ Օ, 4, Գերի Կեհիլ, 42

Անկախ

Յուրա Մովսիսյանը լավագույնն է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում

ՅուՄԱՕ34100Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրից հետո Sport-Express-ը, ըստ միջին գնահատականի, կազմել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակը:

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին տեղում է: Նագունի 6,17 միավոր: Նա շրջանցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Դամե Ն’ Դոյեին (6,16)  և իր թիմակից Դենիս Գլուշակովին (6,10):

26-ամյա Մովսիսյանը նաև առաջինն է հարձակվողի ու լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստի անվանակարգերում։

Ի դեպ, սպարտակցի Արազ Օզբիլիզը և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը 5,95 միավորով 1-2-րդ տեղերն են բաժանում լավագունն աջ կիսապաշտպանների շարքում:

Անկախ

 

Յուրա Մովսիսյանի, Արազ Օզբիլիսի թիմի գլխավոր մարզիչն ազատեց զբաղեցրած պաշտոնը

ջչ28715Մոսկվայի «Սպարտակի» փոխտնօրեն Ջևան Չելոյանցը (աջից` առաջինը) հայտնել է, որ, ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ, զբաղեցրած պաշտոնն ազատել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը:

Նրա պարտականությունները ժամանակավոր կկատարի մարզչական շտաբի անդամ Դմիտրի Գունկոն:

Թե ո՞վ է Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմի գլխավոր մարզչի թեկնածուն, առայժմ միայն տարաբնույթ խոսակցություններ են:

Չելոյանցը նշել է, որ թեև թիմն անհաջող է վերսկսել առաջնությունը, այդուհանդերձ, ուժի մեջ է պահանջը, որ այն դառնա չեմպիոն:

Անկախ

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը Նիկոլա Սյեկլոցան է

աա արթուր աբրահամ31457Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի  չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) առաջիկա մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):

Հանդիպումը կկայանա մայիսի 3-ին Բեռլինում:

Հիշեցնենք, որ 34-ամյա Աբրահամը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին հաղթել էր մարտի 2-ին և ետ վերադարձրել չեմպիոնի գոտին:

Անկախ

Շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը

231798981393005440«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի  Հայաստանի պատանիների առաջնությունը:

Ինպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մարտի 18-ին որոշ քաշային կարգերում հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: 46 կգ քաշային կարգում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Արսեն Աբգարյանը, Ժիրայր Սարգսյանը, Վաղարշակ Սարգսյանը և Վահե Դավոյանը: 48 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին և կիսաեզրափակիչ դուրս եկան Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Վահե Բադալյանը, Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Բարեյանը, ինչպես նաև  Վանաձորի մարզադպրոցի ներկայացուցիչներ Տիգրան Սարիբեկյանն ու Արեն Հարությունյանը:

52 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն դինամոյական Գարիկ Վարդանյանն ու Պոլիտեխնիկ մարզական ակումբը ներկայացնող Զոհրաբ Ղազարյանը: Այս քաշային կարգում կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն Մնացական Հարությունյանն ու Աշոտ Մխիթարյանը:

57 կգ քաշային կարգի  կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Կարեն Մարգարյանը, Արտուշ Վաթյանը, Գևորգ Հարությունյանը և Հարություն Պապիկյանը: 66-ում՝  Դավիթ Արաբյանը, Փայլակ Ղազարյանը, Դավիթ Թարոյանը և Գուրգեն Մադոյանը: 75 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին  Վան Մելքումյանը, Կարեն Հակոբյանը, Ժորա Ղազարյանը և Գևորգ Զաքարյանը: 80 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Էդիկ  Մաղաքյանը, էմիլ Հովհաննիսյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Ալյոշա Ստամբոլցյանը :

Մարտի 19-ին հայտնի կդառնան նաև 50 կգ, 60 կգ , 63 կգ , 70 կգ , +80կգ   քաշային կարգերի կիսաեզրափակչի մասնակիցները: Մրցումների սկիզբը ժամը 13:00-ին:

 

Անկախ

 

Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը խաղաղությամբ բաժանվեցին

լևոն1356Ռուսաստանի Խանտի Մանսիսյկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ։ Մրցակիցները կատարեցին 60 քայլ։

Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղաց Շաքրիար Մամեդյարովի, Դմիտրի Անդրեյկինը`Վիշվանաթհան Անանդի հետ: Պյոտր Սվիդլերը հաղթեց Վեսելին Տոպալովին:

3,5 միավորով աղյուսակը գլխավորում է Անանդը: Արոնյանը, Կրամնիկը, Սվիդլերը 3-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը: Տոպալովը, Կարյակինը Մամեդյարովը ձեռք են բերել 2-ական, Անդրեյկինը՝ 1,5 միավոր:

Անկախ

 

Ֆուտբոլը և քաղաքականությունը Ուկրաինայում

ֆուտimagesՈւկրաինայում կատարվող իրադարձությունները խանգարում են նաև ֆուտբոլին:

Ուկրաինայի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Սիմֆերոպոլի «Տավրիա» ֆուտբոլային ակումբի ֆինանսավորումը դադարեցվել է:

«Տավրիա» ակումբի հովանավորը ուկրաինացի հայտնի օլիգարխ է, ով այժմ օրենքի հետ կապված խնդիրներ ունի Ավստրիայում: Ֆուտբոլային ակումբն այժմ դադարել է ֆինանսավորում ստանալ: Մի քանի օր առաջ հանդիպել են ֆուտբոլիստները և ակումբի ղեկավարները:

Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը հայտնել է, որ նրանք խնդրել են  ֆինանսապես աջակցել և թույլատրել, որ ակումբը հանդես գա  Ռուսաստանի բարձարգույն խմբի առաջնությունում:  Տեմիրգալիևն այն կարծիքին է, որ եթե ոչ այժմ, ապա նոր մրցաշրջանում «Տավրիան» կարող է դառնալ լիիրավ ռուսական ակումբի և մասնակցել այդ երկրի  առաջնությանը:

Իր հերթին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հայտարարել է, որ, Ռուսաստանի ֆուտբոլի միությանը պատժելու համար, դիմելու են ՈւԵՖԱ-ին  և ՖԻՖԱ-ին, և Եթե թեկուզ մեկ ուկրաինական թիմ տեղափոխվի ու հանդես գա Ռուսաստանի առաջնությունում, հետևանքները կարող են տխուր լինել:

Կասկածներն անհիմն չեն: Ղրիմի և ռուս պաշտոնյաները հեղեղել են «Տավրիային» կատարած  «շահավետ» առաջարկներով, որպեսզի թիմը դուրս գա Ուկրաինայի առաջնությունից։ Նման առաջարկ է եղել նաև «Սևաստոպոլ» ակուբի ներկայացուցիչներին:

Անկախ