Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի լեռնադահուկորդը շարունակում է պայքարը

ասArman-SerebrakianՍոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը հսկա ոլորավայրէջք մրցաձևում դուրս եկավ երկրորդ փուլ: ԱՄՆ-ում բնակվող հայ լեռնադահուկորդը 54-րդն է: Մրցմանը մասնակցում է 109 մարզիկ: Նրանցից 22-ին այդպես էլ չհաջողվեց հասնել վերջնագիծ:

Մի փոքր դադարից հետո, Սերեբրակյանն այսօր երկրորդ անգամ մեկնարկի դուրս կգա:

Նախատեսված է, որ նա փետրվարի 22-ին կմասնակցի նաև հատուկ ոլորավայրէջքի մրցումներին։

Անկախ

Թինա Մազեն երկրոդ ոսկե պարգևը նվաճեց Սոչիում

թմmazeՍոչիում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով հսկա ոլորավայրէջքում չեմպիոն դարձավ Սլովենիայի ներկայացուցիչ Թինա Մազեն:

Սլովենիայի մարզական տարեգրությունում սա երկրորդ օլիմպիական բարձրագույն պարգևն է: Սոչիում  Մազեն  հաղթել էր նաև արագընթաց վայրէջքում:

Անկախ

Վլադիմի Կրամնիկը նույնպես Լևոն Արոնյանի մրցակիցների թվում է

լևոն արոնյանՀայտնի դարձավ, որ Վլադիմիր Կրամնիկը նույնպես խաղալու է հունիսի 2-13-ը  Ստավանգերում կայանալիք շախմատի գերմրցաշարիում:

Փաստորեն, արդեն հայտնի են 7 մասնակիցների անունները:

Խաղալու են նաև  աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Լևոն Արոնյանը (Հայաստան),  Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը  (Ռուսաստան):

Մասնակցելու հրավեր է ստացել  նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  եթե նա հաստատի, որ խաղալու է, ապա կմնա թափուր մեկ մասնակցի տեղ:

Այդ  ուղեգիրը կխաղարկվի որակավորման մրցաշարում:

Անկախ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպումում առավելության հասավ ուզբեկական «Ալմալիկի» նկատմամբ

փյունիկ32878Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպումում 3:1 հաշվով հաղթեց  ուզբեկական «Ալմալիկին»:

«Փյունիկի» խաղացողներից գնդակները խփեցին Վիուլեն Այվազյանը, Վասպուրակ Մինասյանը և Վարդան Բակալյանը:

«Փյունիկը» փետրվարի 23-ին կմրցի ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ:

Անկախ

«Բանանցը» հաղթեց չինական թիմին

ֆուտբոլ2Երևանի «Բանանցը» Թուրքիայի Անթալիա քաղաքում  ստուգողական հանդիպում անցկացրեց չինական «Գուանչժոու» թիմի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով:

«Բանանց» ակումբից գոլերի հեղինակ դարձան Գարեգին Մաշումյանը և Կիրան Նավբուեզեն:

«Բանանցը» հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 19-ին:

Անկախ

Որոշվել է Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարի անցկացման ժամկետը

chess-5Հունիսի 15-25-ը Ջերմուկում կանցկացվի շախմատի ավանդական մրցաշար՝ նվիրված գրոփսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին։

Մասնակիցներն ուժերը կչափեն շվեյցարական մրցակարգով: Կխաղացվի 9 տուր։ Մրցանակային հիմնադրամը 22,5 հազար դոլար է, հաղթողը կստանա 5000 դոլար։

Հավելենք, որ նախորդ մրցաշարի հաղթող էր ճանաչվել Ռոբերտ Հովհաննիսյանը։

Անկախ

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների թիմային հաշվարկով առջևում են Գերմանիայի ներկայացուցիչները (աղյուսակ)

Սոչի 2607_Sochi_medal_blog

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների ոչ պաշտոնական թիմային հաշվարկով առջևում են Գերմանիայի ներկայացուցիչները:

1. Գերմանիա 8 3 2 13
2. Ռուսաստան 5 8 6 19
3. Հոլադիա 5 5 7 17
4. ԱՄՆ 5 4 10 19
5. Նորվեգիա 5 3 7 15
6. Շվեյցարիա 5 2 1 8
7. Բելառուս 5 0 1 6
8. Կանադա 4 7 4 15
9. Լեհաստան 4 0 0 4
10. Չինաստան 3 2 1 6
11. Ֆրանսիա 3 0 4 7
12. Շվեդիա 2 5 2 9
13. Ավստրիա 2 5 1 8
14. Ճապոնիա 1 3 2 6
15. Չեխիա 1 3 1 5
16. Սլովենիա 1 1 3 5
17. Հարավային Կորեա 1 1 1 3
18. Մեծ Բրիտանիա 1 0 1 2
19. Սլովակիա 1 0 0 1
20. Իտալիա 0 2 3 5
21. Ավստրալիա 0 2 1 3
22. Ֆինլանդիա 0 2 0 2
23. Լատվիա 0 1 2 3
24. Խորվաթիա 0 1 0 1
25. Ղազախստան 0 0 1 1
26. Ուկրաինա 0 0 1 1
Ընդամենը` 62 60 62 184

Ռոբերտ Աղասարյանը լրացրել է գրոսմայստերի նորմա

ռաՌոբերտ-ԱղասարյանԵրևանցի երիտասարդ շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում լրացրել է գրոսմայստերի նորմա:

Նույն մրցաշարում պատանի շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա:

Անկախ

Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը՝ մարտի 5-ին՝ ժամը 18:00-ին

ՀՌ-1 exJAt2S0zGooxwwwwZ3eObW7jZՄարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի կունենա ընկերական հանդիպում` Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև: ՀՖՖ լրատվության բաժինը տեղեկացնում է, որ հանդիպումը կսկսվի  ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ այս հանդիպումը կլինի 5-րդն երկու երկրների հավաքականների միջև:

1999 թ. Ռուսաստանի հավաքականը հաղթել էր 3:0 և 2:0 հաշիվներով, իսկ 2011 թ. Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0, մինչդեռ, Սանկտ Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել էին ռուսաստանցիները:

Անկախ

Ալեքսանդր Գրիգորյանի թիմը եզրափակչում կմրցի Մոսկվայի «Տորպեդոյի» հետ

19141ֆուտբոլՌուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի 3-րդ տուրում մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի «Լուչ-Էներգիան» 1:1 հաշվով ացվարտեց Սարանսկի «Մորդովիայի» հետ հանդիպումը:

Գրիգորյանի թիմը, որի կազմում է խաղում 25-ամյա Ռուսլան Կորյանը, զբաղեցրեց առաջին տեղը և եզրափակչում կմրցի Մոսկվայի «Տորպեդոյի» հետ:

Անկախ

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը չի շարունակի պայքարը

անիAni-AmiraghyanԱնի Ամիրաղյանը չի շարունակի պայքարը Ռւսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող միջազգային մրցաշարում: 20-ամյա մարզուհին որակավորման երկրորդ շրջանում պարտվեց ուկրաինացի Մարիաննա Զակարլյուկին` 0:2 (3:6, 3:6) հաշվով:

Մինչև այդ Հայաստանի ներկայացուցիչն առավելության էր հասել ռուսաստանցի Անտոնինա Լիսակովայի նկատմամբ` 2:0 (6:2, 6:4) հաշվով:

Անկախ

Ձմեռային օլիմպիական խաղերում հայտնի են հոկեյի մրցաշարի քառորդ եզրափակչի մասնակիցները, անցումային խաղերի մրցակից զույգերը

հոկեյSchweden-lettlandՍոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում ուշադրության կենտրոնում է տափօղակով հոկեյի  մրցաշարը: Արդեն ավարտվել են խմբային փուլի հանդիպումները և հայտնի են քառորդ եզրափակչի մասնակիցները, անցումային խաղերի մրցակից զույգերը:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր ունեն աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Կանադայի հավաքկանները: Իսկ ահա, Ռուսաստանի, Սլովենիայի, Ավստրիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Չեխիայի, Սլովակիայի թիմերը կմրցեն պայքարը շարունակելու իրավունքի արժանանալու համար:

Կկայանան հետևյալ հանդիպումները.

Սլովենիա – Ավստրիա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա Շվեդիայի հավաքականի հետ)
Ռուսաստան – Նորվեգիա (հաղթողը կխաղա Ֆինլանդիայի հավաքականի հետ)
Շվեյցարիա – Լիտվա (հաղթողը կխաղա Կանադայի  հավաքականի հետ)
Չեխիա – Սլովակիա (հաղթողը կխաղա ԱՄՆ-ի հավաքականի հետ)
Անցումային բոլոր խաղերը կկայանան փետրվարի 18-ին:

Անկախ

22-րդ օլիմպիական խաղերում մեդալների ընդհանուր հաշվարկով առջևում է Գերմանիայի հավաքականը

Սոչի 2607_Sochi_medal_blogՍոչիում անցկացվող ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում մեդալների ընդհամուր հաշվարկով առջևում է Գերմանիայի հավաքականը:

Տեղը Հավաքականը Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1.  Գերմանիա 7 3 2 12
2. Հոլանդիա 5 5 7 17
3. Նորվեգիա 5 3 6 14
4. Շվեյցարիա 5 1 1 7
5. Ռուսաստան 4 7 5 16
6. Կանադա 4 6 4 14
7. ԱՄՆ 4 4 8 16
8. Լեհաստան 4 0 0 4
9. Չինաստան 3 2 0 5
10. Բելառուս 3 0 1 4
11. Շվեդիա 2 5 2 9
12. Ավստրիա 2 4 1 7
13. Ֆրանսիա 2 0 4 6
14. Ճապոնիա 1 3 1 5
15. Չեխիա 1 2 1 4
16. Սլովենիա 1 1 3 5
17. Հարավային Կորեա 1 1 1 3
18. Մեծ Բրիտանիա 1 0 1 2
19. Սլովակիա 1 0 0 1
20. Իտալիա 0 2 3 5
21. Ֆինլանդիա 0 2 0 2
22. Լատվիա 0 1 2 3
23. Ավստրալիա 0 1 1 2
24. Խորվաթիա 0 1 0 1
25. Ղազախստան 0 0 1 1
26. Ուկրաինա 0 0 1 1
Ընդամենը 56 54 56 166

Մինսկում մեր շախմատիստներն առայժմ ետ են մնում մրցակիցներից

chess3Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող շախմատի Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի 6-րդ տու8ն ընդհանուր առմամբ հաջող էր  հայ շախմատիստների համար: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին՝ Վլադիրմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը, Մհեր Հովհաննիսյանը, Դավիթ Կարթորոսյանը, Դավիթ Գևորգյանը, Նորայր Թորոսյանը: Պարտվեցին` Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը,  Կարեն Հովհաննիսյանը, Ռոման Հովհաննիսյանը:  Մեր մյուս մասնակիցները ոչ-ոքի խաղացին:

4-ական միավորով Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը,Կարեն Գրիգորյանը և Մհեր Հովհաննիսյանը 13-33-րդ տեղերը բաժանողների խմբում են:

5,5 միավորով աղյուսակը գլխավորում է ռուսաsտանցի 17-ամյա գրոսմայստեր Դանիել Դուբովը:

Անկախ

 

 

 

Ինչո՞ւ են մարմնամարզության Հայաստանի մարզիչները գերադասում բախտ որոնել արտասահմանում

Հայոբ սերոբյանՄարմնամարզության Հայաստանի մարզիչների աշխատանքն արտասահմանում բարձր է գնահատվում, և մեծ թիվ են կազմում մեր երկրից հեռացողները: Փաստն այն է, որ դրսում, անգամ սկսնակների խմբերի հետ պարապողները, լավ են վարձատրվում:

Արդեն կես տարի է` Ֆրանսիա է տեղափոխվել Ալբերտ Ազարյանի անվան Երևանի մարմնամարզության դպրոցի մասնագետ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը: Նա աշխատում է Փարիզում, ամիսը ստանում է 1300 եվրո, որն ամենացածր աշխատավարձն է: Նա ավելի կբարելավի իր ֆինանսական վիճակը, երբ սաները վարպետանան, լավ արդյունքներ ցույց տան: Այդ երկրի մարմնամարզության ակումբների դրվածքն այդպիսին է: Մարզչի աշխատավարձը պայմանավորված է նաև այն հանգամանքից, թե քանի սան ունի: Այնպես որ, ժամանակի ընթացքում տեղաշարժեր ինքնին լինելու են:

Մեր ճանաչված մարմնամարզիկներից Վահագն Ստեփանյանն արդեն 30 տարեկան է և որոշել է թողնել մեծ սպորտը, անցնել մարզչական աշխատանքի: Ստեփանյանն օրերս Սաուդյան Արաբիայի մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարության հրավերով մեկնեց այդ երկիր: Նախատեսվում է, որ նա փորձնական աշխատելու է երեք ամիս: Դրանից հետո, եթե կողմերը համաձայնության գան, աշխատանքային ավելի երկարատև պայմանագիր կկնքվի: Ստեփանյանն ամիսը ստանալու է 1500 դոլար, սակայն, ի տարբերություն Հովհաննիսյանի, նա զերծ է մնալու ուղևորության, կեցության հետ կապված խնդիրներից: Հոգացել են նրա ինքնաթիռով տեղափոխման ծախսը, ապահովել բնակարանով, փոխադրամիջոցով և այլն:

Մի շարք արաբական երկրներից շատ են խնդրում, որ Հայաստանից մասնագետներ աշխատանքի տեղափոխվեն: Այժմ էլ նոր առաջարկներ են ստացվելՀորդանանից և Քուվեյթից:

Հրայր Գասպարյանը, որ աշխատում էր Սիրիայում, պատերազմական իրավիճակի պատճառով վերադարձել է Հայաստան, բայց հավանական է, որ աշխատանքի անցնի Քուվեյթում: Այդ մասին արդեն նախնական համաձայնություն կայացվել է: Հայ մասնագետի վարձատրությունն ամիսը կարող է հասնել մինչև 3 հազար դոլարի:
Իրաքի հավաքականի մարզիչ, երևանցի Կարեն Բաղդասարյանի աշխատավարձը 3 հազար դոլարից էլ բարձր է, նրան նաև բնակարան են տրամադրել, հոգում են ապրելու բոլոր պայմանները:

Քաթարի հավաքականը գլխավորում է նախկինում ճանաչված մարմնամարզիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ Էդվարդ Գևորգյանը: Նա նախկինում Սիրիայում է աշխատել:

Անգամ հեռավոր Բրազիլիայում Հայաստանից գնացած մարզիչներ ունենք` Վարդան Սարգսյանը և Վարդան Մովսիսյանը:
Իսկ Հայաստանից տեղափոխված մարմնամարզության մասնագետներ ամենից շատ` շուրջ երեք տասնյակ, Միացյալ Նահանգներում են: Ուշագրավ է, որ այդ երկրում մարմնամարզությունը բարձր մակարդակում է, կան օլիմպիական խաղերի աշխարհի չեմպիոններ: Կարճ ասած, ամերիկացի մարմնամարզիկները և մարմնամարզուհիներն աշխարհում եղանակ են ստեղծում: Եվ հայ մասնագետների սաները ոչ միայն հաջողությամբ են մրցակցում աշխարհի տարբեր պետություններից ԱՄՆ-ում գործի անցած լավագույն մասնագետների աշակերտների հետ, այլև շրջանցում են նրանց:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Էդվարդ Ազարյանի սանը ներկայումս ԱՄՆ-ի հավաքականում է և մեծ հույսեր է ներշնչում: Աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանի գլխավորությամբ պարապող մարզուհին օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի չեմպիոն: Հավելենք, որ ԱՄՆ-ի մարմնամարզուհիների հավաքականի մարզիչներից է միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմինե Բարությանը:

Ինչ խոսք, այպիսի կարգավիճակ ունեցող հայ մասնագետների վարձատրությունը շատ բարձր է: Մինչդեռ Հայաստանում մարզիչը լավագույն դեպքում ամիսը վաստակում է 80 հազար դրամ: Թերևս այդ է պատճառը, որ առանց երկմտանքի մերոնք գերդասում են բախտ որոնել արտասահմանում:

Երբ ֆինանսները սահմամափակ են

մարմնամարզիկ2013-ը հաջող էր մեր երկրի մարմնամարզիկների համար: Վահագն Ստեփանյանը նժույգի վրա կատարել էր մի տարր, որը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանել է նրա անունով: Ընդ որում, նա հայ չորրորդ մարմնամարզիկն է լեգենդար Հրանտ Շահինյանից, Ալբերտ Ազարյանից և Արթուր Հակոբյանից հետո, որ այդպիսի նվաճման է հասնում:

Արթուր Դավթյանն էլ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում հենացատկերում դարձել է բրոնզե մեդալակիր: Բազմամարտում նա մրցանակակիր չդարձավ, սակայն Եվրոպայում ճանաչվեց 8-րդը, որը նույնպես բարձր և հուսադրող ցուցանիշ է:

Նրա կողքին կա՞ն մարզիկներ, որոնք հաջողությունների հասնելու հույսեր են ներշնչում առաջիկա խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:

– Փորձառու Հարություն Մերդինյանն էլ ավելի է բարդացրել իր նախասիրած մարզագործիքի` նժույգի վրա կատարվող վարժությունների ծրագիրը: Իր բարդությամբ այն աշխարհում երկրորդն է: Ավելի բարդ ծրագիր է կատարում անգլիացի Մաքս Վիտոկը: Նրա ծրագրի բարդության գործակիցն է 17,3, իսկ Մերդինյանի ծրագրի բարդությունը մեկ տասնորդական միավորով պակաս է: 29-ամյա հայ մարմնամարզիկը 2013-ի Եվրոպայի առաջնությունում լավ կատարեց նժույգաթափերը և իր մարզական կենսագրությունում այս մրցաձևում իր ամենաբարձր գնահատականին արժանացավ` 15,366 միավոր: Պարզապես ուժեղ պայքար էր, և նա ստիպված էր բավարարվել 5-րդ տեղով: Ընդ որում Մերդինյանի կատարած վարժությունների ծրագրի գործակիցը 16,4 էր: Եթե նա կարողանա նոր ծրագիրը լավ կատարել, ինչպես դա անում է պարապմունքների ժամանակ, մեդալի հավակնորդ կլինի ցանկացած մրցաշարում: Ի դեպ, աշխարհի առաջնությունում Մերդինյանը 16,9 բարդությամբ ծրագրով հանդես եկավ, սական փոքր-ինչ թափթված կատարեց, և ցանկալի արդյունքը չստացվեց: Չանտեսենք, որ Հարությունը նժույգաթափերի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է, արդեն թրծված մարմնամարզիկ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի վերջին կայանալիք Եվրոպայի առաջնությանը նա նպատակադրված է մասնակցելու, որպեսզի պարգևի արժանանա: Այդ ստուգատեսի մասնակիցները հանդես են գալու միայն բազմամարտի առանձին մրցաձևերում: Զուգահեռ մրցելու են նաև երիտասարդները: Նրանք վիճարկելու են Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգրեր: Իրատեսական հույսեր կան, որ մեր երկրի ներկայացուցիչը վարկանիշ ձեռք կբերի:

– Քանի՞ մասնակից ենք ունենալու Եվրոպայի առաջնությունում:
– Կարող էինք 6 մարմնամարզիկ մրցասպարեզ հանել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կունենանք 4 մեծահասակ և 1 երիտասարդ մարմնամարզիկ: Հայաստանը կներկայացնի երիտասարդ Վիգեն Խաչատրյանը: Եթե անգամ նա իր միջին կարողություններով հանդես գա, ուղեգրի կտիրանա: Դրա համար պահանջվում է, որ երևանցի մարմնամարզիկը 1-19-րդ տեղերը գրավողների խմբում լինի: Իսկ մեծահասակներ Արթուր Դավթյանից, Հարություն Մերդինյանից բացի, հանդես կգան նաև Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Վերջինս աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ մրցանակակիր է, իսկ Թովմասյանը աշխարհի գավաթի խաղարկությունում ճանաչվել է 3-րդը: Այնպես որ, մեր բոլոր մարզիկներն էլ լուրջ հավակնություններով են ուղևորվելու մրցավայր, բոլորն էլ պայքարելու են:

– Նախապատրաստական շրջանում խնդիրներ ծագո՞ւմ են:
– Արթուր Դավթյանը ծառայում է բանակում: Նա կանոնավոր մարզվելու հնարավորություն չունի: Այդ է պատճառը, որ դադարից հետո, երբ կրկին սկսել է պարապել, ձեռքի կոշտուկներից վերքեր են առաջանում: Հնարավոր չէ, որ միշտ Արթուրը պարապմունքներում ներգրավվի: Հետևաբար, նա բաց թողեց 2013-ի աշխարհի առաջնությունը: Սեպտեմբերի 29-ին հավաքականը մրցավայր` Բելգիա էր մեկնել առանց Դավթյանի, քանի որ նա զորամասից իր թիմակիցներին էր միացել միայն սեպտեմբերի 25-ին, չէր հասցրել նախապատրաստվել. երկու ամիս չէր մարզվել:

– Մերոնց էլ ի՞նչ փորձություններ են սպասում:
– Մարտի 6-10-ը Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում միջազգային մրցաշարի կմասնակցի: Մարտի 25-30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելու է աշխարհի գավաթի խաղարկությունը: Եվրոպայի առաջնությանը մեր 4 նախապատրաստվողներն էլ պետք է հանդես գան: Երիտասարդական մրցաշար չի կազմակերպվելու: Քաթարում աշխատող մարզիչ Էդվարդ Գևորգյանը խոստացել է աջակցել, և առանց լրացուցիչ ծախսեր կատարելու` կարճատև ուսումնամարզական հավաք կանցկացնենք: Դոհայում հիանալի մարզաբազա կա: Արթուր Դավթյանը հնարավորություն կստանա փորձարկելու հենացատկերի իր նոր` բարդ ծրագիրը, Հայաստանում դա անելու համար պայմաններ չկան: Դոհայում մարզիկները մրցելու են բազմամարտի առանձին մրցաձևերում: Իսկ բազմամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը կայանալու է նոյեմբերին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, որին մասնակցելու են միայն աշխարհի 8 ուժեղագույնները: Հոկտեմբերին էլ Նանջինում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայաստանից սահմանափակ թվով` միայն 2-3 մարզիկ կմասնակցի. ֆինանսների խնդիր է: Նախատեսում ենք Արթուր Դավթյանի և Հարություն Մերդինյանի մրցելույթը: Տարեվերջին էլ մերոնք հանդես կգան Միխայել Վորոնինի ավանդական դարձած հուշամրցաշարում, որն անցկացվում է Մոսկվայում: Հունիսին մեր երիտասարդ մարմնամարզիկներն էլ կարողությունները կփորձեն Պենզայում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների առաջնությունում: Միջազգային մրցաշարերի մասնակցելու հրավերներ շատ կան, բայց փող չկա: Միայն դա չէ, մարզագործիքներն էլ տարիներ շարունակ չեն թարմացվել: Խոստանում են, որ կօգնեն, բայց տեղաշարժ չկա:

 

Սոչի. տխուր փաստ է հոկեյի տարեգրությունում

սոչի36553Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով A խմբում ընդգրկված Ռուսաստանի և ԱՄՆ-ի  տափօղակով հոկեյիստների հավաքականների մրցամարտը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Այդ հանդիպման ընթացքին հետևելու էր եկել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն հաղթողին ի հայտ չբերեց` 2:2: Ի դեպ, ռուսաստանցիները հիմնական խաղաժամանակի վերջին գրավեցին մրցակցի դարպասը, սակայն ամերիկացի մրցավարը կասկածեց և, տեսագրությունը դիտելուց հետո, որոշեց, որ նետումից հետո դարպասի գրավում չի կարելի արձանագրել:

Ընդ որում, խաղից հետո պարզվել է, որ մեղավորը մրցավարներն են, որոնք չեն նկատել, որ մինչև դարպասի գրավումը վերջինս տեղաշարժված է եղել: Եթե այդպիսի բան էր կատարվել, ուրեմը մրցավարները մինչև այդ պետք է դադար տային և կարգավորեին:

Սա տխուր փաստ է հոկեյի տարեգրությունում:

Իսկ տուգանային լրացուցիչ նետումներով առավելության հասան ամերիկացիները:

Վերջիններս ունեն 5, ռուսաստանցիները՝ 4, սլովենացիները՝  3 միավոր: Սլովակները միավոր չեն վաստակել:

 Անկախ

Մխիթարյանին փոխարինած ֆուտբոլիստն անմիջապես դարձավ գոլի հեղինակ

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում հյուրընկալել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Բորուսիան» հաղթեց խոշոր`4:0 հաշվով:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին: Նա թեև նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը` իր թիմին փրկեց մրցակցի պաշտպանը, սակայն գոլային փոխանցում կատարեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Ի դեպ, Հենրիխին փոխարինած Յոյիչն իր նորամուտը տպավորիչ նշեց «Բորուսիայի» կազմում: Հայ ֆուտբոլիստից հետո խաղադաշտ դուրս գալուց վայրկյաններ անց` նա դարձավ գոլի հեղինակ:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմունդի «Բորուսիա»՝- «Այնտրախտ»՝ 4:0

Գնդակները խփեցին՝ Օբամեյանգը, 10, 20, Լևանդովսկին, 47 (11 մ), Յոյիչը, 68

Անկախ

 

 

Օլիմպիական խաղերի մրցումներում վերջին պահին կորզված հաղթանակ

սոչի36545Սոչիում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերի  4×5 կմ դահուկավազորդուհիների փոխանցամրցումներում հավասարը չունեցան Շվեդիայի ներկայացուցիչները։ Ապա հաջորդեցին Ֆինլանդիայի, Գերմանիայի հավաքականները: Հավասար պայքարում,միայն վերջնագծից առաջ Շվեդիայի ներկայցուցիչը շրջանցեց մրցակցուհիներին:

Տեխնիկական արդյունքներ

1. Շվեդիա՝ 53.02,7

2. Ֆինլանդիա՝ 53.03,2

3. Գերմանիա՝ 53.03,6

Անկախ

Ֆուտբոլում թիմ գտնելը բարդ է

ֆուտբոլՓետրվարի 23-ին Ֆրանսիայի Նիցա քաղաքում կկայանա 2016-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային փուլի մրցաշարերի վիճակահանությունը, սակայն դեռևս հապաղում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ընտրության հարցում: Դա շահավետ է, քանի որ, եթե աշխատող չկա, ապա կարելի է փող խնայել: Փաստն այն է, որ եթե հավաքականի գլխավոր մարզիչ չկա, ուրեմն ազգային ընտրանի լինել չի կարող: Թերևս սպասում են, թե մերոնք ինչ խմբում կհայտնվեն, որպեսզի ըստ այդ էլ որոշվի` արժե՞ բարձրակարգ, հետևաբար բարձր վարձատրվող մարզչի հրավիրել, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետագա ճակատագրին, ապա շարունակ խոսվում էր, որ նա կարող է աշխատանքի անցնել ռուսական, ղազախական որևէ ակումբում, սակայն նա այդպես էլ որոշակի ոչ մի գործարքի շուրջ անգամ չբանակցեց:
Մի շարք երկրներում վերսկսվել են ֆուտբոլային առաջնությունները, մյուսներում էլ առաջիկայում են սկսելու, և օրեցօր սահմանափակվում է մեր երկրի հավաքականի թեկնածու մի շարք ֆուտբոլիստների` նոր թիմ գտնելու հնարավորությունը: Ովքեր որոնումների մեջ են, պետք է շտապեն, հակառակ պարագայում կարող են անգործ մնալ, պարապուրդի մատնվել:
Հեշտ չէ նաև բարձրակարգ թիմերում հայտնվածների ճակատագիրը:
Լավ է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղում երկու գնդակ խփեց Բրեմենի «Վերդերի» դարպասը: Նրա թիմը հաղթեց 5:1 հաշվով, Մխիթարյանն էլ վերջ դրեց իր գոլ խփելու տևական «երաշտին» և ընթացիկ առաջնությունում 5-րդ անգամ ստիպեց մրցակիցներին իրենց դարպասը գնդակ ընդունելուց հետո խաղը վերսկսել կենտրոնից: Այդուհանդերձ, նա պետք է փորձի դրսևորել իրեն: Գերմանացիները հաշվենկատ են և շատ են խոսակցությունները, որ թանկ գնով ձեռք բերած Մխիթարյանն իր խաղով դեռևս հեռու է սպասումներն արդարացնելուց:
Փոխարենը շատ գոհ են Մոսկվայի սպարտակցիներն Արազ Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի խաղից: Ընդ որում, վերջինիս ցանկանում են իրենց թիմերում տեսնել անգլիական մի շարք ակումբների ղեկավարներ: Յուրան էլ չի թաքցնում, որ ձեռնտու առաջարկների դեպքում կարող է նաև այդ ուղղությամբ մտածել:
Լևոն Հայրապետյանը, որ Հայաստանի հավաքականի կազմում խաղի ժամանակ ստացած վնասվածքն ապաքինելուց հետո երկար ժամանակ է` չի կարողանում հունի մեջ մտնել, դասավորել իր մարզական գործունությունը, փորձում էր հաստատվել Գերմանիայի Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ում, անգամ ոչ ուժեղ ֆուտբոլի առաջնություններ ունեցող երկրների թիմերում (ղազախական «Իրտիշ», «Ակտոբե»), ստուգողական շատ խաղերի է մասնակցել, բայց առայժմ ոչինչ չի ստացվում: Ցավալին այն է, որ չեխական «Պրիբրամի» կազմում անցկացրած խաղի ընթացքում նա նոր վնասվածք է ստացել:
Գևորգ Ղազարյանն էլ երկար դեգերելուց հետո վերադարձավ Դոնեցկի «Մետալուրգ»:
Իսկ Արթուր Սարկիսովը Եկատերինբուրգի «Ուրալի» կազմից դուրս մնալուց հետո ճարահատյալ վերադարձել և մարզվում է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» խաղընկերների հետ:

Իսկ ահա Մարկոս Պիզելին գոհ է, որ ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է ղազախական «Ակտոբե»: Հայաստանի հավաքականի մարզազգեստը կրող բրազիլացի ֆուտբոլիստը ֆինանսական առումով ձեռնտու աշխատանքային պայմանագիր է կնքել: «Կրասնոդարում» նա քիչ էր հանդիպումների մասնակցում, թերևս այժմ ավելի շատ մարզադաշտ դուրս գալու հնարավորություն կունենա և խաղային փորձի պակաս չի զգա:

«Գանձասարի» երկրորդ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքին

ֆուտբոլ27560Թուրքիայի Անթալիա քաղաքում ուումնամարզական հավաք անցկացնող Կապանի «Գանձասարը» ստուգողական խաղում մրցեց Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» հետ: Կողմերի դարպասները մնացին անառիկ՝ 0:0:

Ի դեպ, «Գանձասարի» ֆուտբոլիստները երկրորդ խաղն է, որ չեն կարողանում գնդակ խփել  մրցակցի դարպասը: Կապանցիները նախորդ հանդիպումը  ոչ- ոքի էին ավարտել  ռուսական «Վիտյազի» հետ՝ 0:0:

Հավելենք, որ առաջին խաղում մեր թիմը 1:4 հաշվով պարտվել էր Սամարայի «Կռիլյա սովետովին»:

Անկախ