Օղակների արքա Ալբերտ Ազարյանը 85-ամյա հոբելյանը նշվեց «Փարավոն» ռեստորանային համալիրում

MHM85157 copyՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը թևակոխեց իր 85-րդ ձմեռը: 

20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը կատակում է, որ ինքն ընդամենը 58 տարեկան է: Ի դեպ, դրանում նաև ճշմարտություն կա: Ասես, նրա անցած տարիները բոլորովին իրենը չեն:

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի տնօրենը, Հայաստանի մարմնամարզության  ֆեդերացիայի նախագահն այնպիսի եռանդով լեցուն, որ երիտասարդներից շատերը կնախանձեն: Նա նաև ավտոմեքենա է վարում, տոնախմբությունների մասնակցում, ամեն օր առնվազն մեկ ժամ մարզվում մարզասրահում, անվերջ, առանց հոգնելու կարող է խոսել տարբեր հարցերի շուրջը, տեսակետներ հայտնել: Նա բոլորի նկատմամբ է սիրալիր, երբեք չի տառապել աստեղային հիվանդությամբ, այդ է պատճառը, որ համնդհանուր ժողովրդականություն է վայելում, մեծ հարգանք:

Ազարյանը Հայաստանից միակն է, որը 11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, դարձել Եվրոպայի կրկնակի  և  աշխարհի չեմպիոն: Ի վերջո, նա աշխարհի  միակ հայ  մարզիկն է, որը կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի կոչումը:

Երեկ «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացավ Ալբերտ Ազարյանի ծննդյան 85-ամյակին  նվիրված հանդիսությունը:

Հոբելյարը խնդրել էր, որ այն նշվի սահմանափակ հյուրերի մասնակցությամբ:  Եվ կազմակերպիչները` ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները, ընդառաջել էին: Այդուհանդերձ ներկաների թիվն անցնում էր մի քանի հարյուրից: Մասնակցում էին մարզական բնագավառի աշխատողներ, մարզական լրագրողներ: Հրավիրվածների թվում էր նաև համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Արարողությանը ներկա էին ՀԱՕԿ-ի  հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը, նրան հաջորդած այդ կազմակերպության նախագահ Ռաֆայել Թորոյանը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը և ուրիշներ:

Ցուցադրվեց Ալբերտ Ազարյանին նվիրված,  բացառիկ  կադրերով տեսաֆիլմ: Դիտողները  մեկ անգամ ևս  հիացանմեծ մարմնամարզիկի կատարումներով, վերապրեցին հիացմունքի ակնթարթներ:

Հոբելյարին առաջինը ողջունեց Գագիկ Ծառուկյանը:

ազարMHM85155

Շնորհավորական խոսքերից հետո  ՀԱՕԿ-ի նախագահը ընդգծեց, որ հատուկ օղակների արքայի անունով, հենց նրա կենդանության օրոք,  ստեղծել է «Ալբերտ Ազարյան» մեդալ և առաջին իսկ օրինակը նվիրեց հանրաճանոթ մարմնամարզիկին: Ընդ որում, հետագայում Ազարյանն իր անվան պարգևն անձամբ  է հանձնելու արժանիներին:

Ազարյանին շնորհավորեց  և  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

MHM85156 copy

Շնորհավորական ուղերձներ հղեցին նաև Երևանի քաղաքապետարանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի,  Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական  քոլեջի,  «Սևան», «Աշխատանքային հերթափոխ»  մարզական միությունների հանրապետական խորհուրդների, Հայաստանի ծանրամարտի, մարմնամարզության և մարզական լրագրողների ֆեդերացիաների ներկայացուցիչները:

MHM85158 copy

Վերջում  հոբելյարն իրեն բնորոշ համեստությամբ, մի տեսակ ամաչկոտությամբ իր երախտագիտությունը հայտնեց, հուզվեց, որ իր վաստակը շատ  բարձր են գնահատում և անմիջական  պարզ  հասարակ, շիտակ խոսքով էլ զարմացրեց, յուրովի կախարդեց դահլիճին:

Հավելենք, որ տոնախմբության ժամանակ Ազարյանի կողքին էր նստած Յուրի Վարդանյանը, իսկ նրանց դիմաց տեղ էին զբաղեցրել Գագիկ Ծառուկյանը և Իշխան Զաքարյանը:

Ազարյանի առաջարկով, ի նշան միջացառման կազմակերպման երախտագիտության, բոլորը բաժակ բարձարացրեցին ի պատիվ Ծառուկյանի:

Անկախ

 

 

 

 

 

Մեր երկրի դահուկավազորդները որոշել են Սոչիում խնայել ուժերը

դահոևկավազք1908222_520369268082955_1717504109_nՆախապես հայտարարվել էր, որ Սոչիի  ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանն այսօր պետք է մասնակցեն 1500 մ դահուկավազքին, սակայն նրանք մեկնարկի դուրս չեն եկել:

Նպատակն այն է, որ ուժերը խնայեն և հաջող մասնակցեն հաջորդ մրցաձևին`  փետրվարի 14-ին կայանալիք 15 կմ դասական ոճով դահուկավազքի մեկնարկին:

Անկախ

Հայկական շախամատային դեսանտ` Մինսկում

chess3Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կմեկնարկի ճանաչված գրոսմայստեր Դավիթ Բրոնշտեյնի ծննդյան 90-ին նվիրված շախմատի միջազգային հուշամրցաշարը: Ստուգատեսի գլխավոր մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 148 շախմատիստներ:

Մեր երկրից կարողությունները կփորձեն 16 շախմատիստներ, այդ թվում` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, երիտասարդ գրոսամյստերներ Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և ուրիշներ:

Շվեյցարական մրցակարգով  կխաղացվի  9 տուր: Հաղթողը որպես պարգև կստանա 10 հազար դոլար: 2-րդ մրցանակակիրը կհարստանա 6 հազար 500, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող շախմատիստը՝ 4 հազար դոլարով:

Անկախ

Մեր նշանառուները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

26.02.13-6605հրաձգությունՀայաստանի  հրաձգության հավաքականի ուսումնամարզական հավաքը կկայանա փետրվարի 15-25-ը՝ Երևանում: Մեր նշանառուները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:

Փետրվարի 26-ից  մինչև մարտի 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է գնդակային հրաձգութայան Եվրոպայի առաջնությունը: Այդ ստուգատեսում Հայաստանից կարողություններն է փորձելու 9 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և վազող թիրախ ձևի մարզիչ Գագիկ Մելոյանի ղեկավարությամբ:

Առաջնությունում  վիճարկվելու  են  2014-ի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը: Ուղեգրերի համար մարզիկները կմրցեն փետրվարի 28-ին և մարտի 1-ին: Հայաստանի հրաձգության հավաքականը հիմնականում համալրել են մինչև 21 տարեկան մարզիկները: Նրանք մասանակցելու են  երիտասարդների պայքարին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի  Եվրոպայի առաջնությունում  մեր մարզիկները «Վազող թիրախ» մրցաձևի թիմային պայքարում նվաճել էին բրոնզե մեդալ:

Ահա թե որ մրցաձևերոևմ են մերոնք կարողությունները փորձելու.

Օդամղիչ ատրճանակ, 10 մ, տղաներ, 60 կրակոց

  1. 1.   Զավեն Իգիթյան` I կարգ, մարզիչ` Խորեն Իգիթյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, աղջիկներ, 40 կրակոց

  1. 2.  Էլմիրա Կարապետյան` I կարգ, մարզիչ` Նորայր Առաքելյան

Օդամղիչ հրացան, 10մ, տղամարդիկ, 60 կրակոց

  1. 3.  Քրիստիան Լաուեր` I կարգ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան

Օդամղիչ հրացան, 10մ, տղաներ, 60 կրակոց

  1. 4.  Հրաչիկ Բաբայան` ՄԿՍՎ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան
  2. 5.  Սուրեն Բերյան` ՍՎ, մարզիչ` Համլետ Նիկողոսյան

 

Վազող թիրախ, 10մ, տղաներ, 30+30կրակոց և 2X20 կրակոց

  1. 6.  Ռազմիկ Մինասյան` ՍՎ, մարզիչ` Գագիկ Մելոյան
  2. 7.  Արթուր Պետրոսյան` ՍՎ, մարզիչ` Գագիկ Մելոյան

        8. Շանթ Սարգսյան` I կարգ, մարզիչ` Գագիկ Մելոյան

Վազող թիրախ, 10մ, աղջիկներ, 20+20կրակոց և 2X20 կրակոց

  1. 9.  Լիլիթ Մկրտչյան

Բյուրեղավանում զենքերն են խաչաձևել սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մասնակիցները

17555 սուսերամարտԲյուրեղավանի «Քեթրին» մարզակումբում  մեկնարկեց  սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Ստուգատեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսք ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:

Առաջինը մարտուղյակներում զենքերը խաչաձևեցին  խոցասուսերակրուհիները: Չեմպիոնի կոչմանն արժանացավ «Քեթրին» ակումբի սան Էմմա  Պողոսովան: Նա եզրափակչում առավելության հասավ «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի սան Լիլիթ Էվոյանի նկատմամբ: Երրորդ տեղերը զբաղեցրին «Քեթրին» ակումբի սաներ՝ Աստղիկ Մարտիրոսյանն ու Մարիամ Հարությունյանը:

Խոցասուսերակիրների եզրափակչում մրցեցին Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սան Մանվել Հովհաննիսյանն ու «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի ներկայացուցիչ Էդուարդ Հովիկյանը: Հովհաննիսյանը հաղթեց և  հռչակվեց չեմպիոն: Բրոնզե մեդալակիրներ դարձան Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Արթուր Քոչարյանը և Արման Գրիգորյանը (Արաբկիրի  Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոց):

Անկախ

Հայաստանի մինչև 18 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների առաջնության հաղթողները հայտնի են

ըմբ137362773430Երևանի Խուլ-համրերի պալատում կայացավ հունահռոմեական  ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունը:

10 քաշային կարգում պայքարի ոլորտ էր ներգրավվել 230 մարզիկ: Մասնակիցները ներկայացնում էին Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերը և Երևանը:

Չեմպիոններ դարձան հետևյալ մարզիկները.

Հայկ Մելիքյան                42 կգ           Երևան ԸՀՄԴ

Արա Սահակյան              46 կգ           Երևան ՕՀՄՔ

Վահե Սարգսյան             50 կգ           Ջրվեժ

Էդգար Թամազյան          54 կգ           Էջմիածին

Զավեն Միքայելյան          58 կգ           Երևան ՕՀՄՔ

Արման Բաղդասարյան    53 կգ           Գյումրի ՀՄՄ

Լևոն Բարսեղյան             69 կգ          Գյումրի  «Դինամո» ՄՄ

Հակոբ Բաղդասարյան     76 կգ           Գյումրի «Դինամո» ՄՄ

Վարշամիկ Մակարյան    85 կգ           Երևան ԸՀՄԴ

Դավիթ Օվասափյան       100 կգ         Երևան ԸՀՄԴ

Անկախ

Հայ ֆուտբոլիստները` «Վոլգայի» կազմում

ասArtur-SarkisovԹուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ստուգողական խաղ է անցկացրել  չեխական «Սլովացկոյի» հետ և պարտվել 2:4 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն առաջին խաղակեսում 11 մ-ոց տուգանային հարված է վաստակել: 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Արթուր Մինոսյանն էլ 20 րոպե անց  դարձել է գոլի հեղինակ:

Անկախ

Անի Ամիրաղյանը կմրցի Եվա Պաալմայի հետ

Անի Ամիրաղ102670213173780561Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած թենիսի միջազգային մրցաշարում Անի Ամիրաղյանն այսօր երրորդ խաղը կանցկացնի: Մեր մարզուհու մրցակցուհին է էստոնացի Եվա Պաալման:

Ամիրաղյանը որակավորման փուլում հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Միլանա Հաշիմովային և Անտոնինա Լիսակովային:

Անկախ

 

Օլիմպիական խաղերին մասնակցող ռուս մարզիկը հազարավոր հաղորդագրություններ է ստացել՝ իր հեռախոսահամարը սաղավարտի վրա գրելուց հետո

Russian snowboarder Alexey Sobolev1Ռուս սնոուբորդիստ Ալեքսեյ Սոբոլևը անսահման քանակությամբ հաղորդագրություններ է ստացել, երբ հինգշաբթի օրը սլոփսթայլի որակաորման ժամանակ իր սաղավարտի վրա գրել էր իր հեռախոսահամարը:

 Ալեքսեյ ՍոբոլևՆա հայտնում է, որ ինքը այդ գաղափարը իրականացրել է լեռներում մարզիկների գյուղական ձանձրույթը հաղթահարելու համար: Սոբոլևը այդ քայլից հետո 2,000 հաղորդագրություն է ստացել:

Օլիմպիական կանոնների համաձայն՝ Սոբոլևին արգելել են շաբաթ օրը եզրափակիչ մրցումների ժամանակ հրապարակել իր հեռախոսահամարը:

Նա իր առաքելությունը ավարտված է համարում, քանի որ բոլորը արդեն գիտեն իր հեռախոսահամարը:

Ամեն դեպքում Սոբոլևի հնարքը երկար չի գործել, քանի որ կիսաեզրափակիչ փուլում հեռախոսահամարը արդեն քողարկել են:

Անկախ

Ձմեռային օլիմպիական խաղերում ամենից շատ պարգևներ են նվաճել նորվեգացիները

Սոչի, օլիմպիական ճամփորդությունՍոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում ամենից շատ պարգևներ են նվաճել նորվեգացիները` 7 մեդալ (2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե):

4-ական մեդալ ունեն հոլանդացիները (2-1-1), ամերիկացիները (2-0-2), ռուսաստանցիները (1-2-1) և  կանադացիները (1-2-1):

Հայաստանը ներկայացուցիչներից առայժմ մրցելույթ են ունեցել դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը, որոնք 30 կմ մրցատարածությունում 68 մարզիկների պայքարում  գրավել են 46-րդ և 63-րդ տեղերը:

Անկախ

Ձմեռային օլիմպիական խաղերում կանադացիները երկրորդ ոսկե պարգևին տիրացան

շտYSRsATebq4EՍոչիում անցկացվող օլիմպիական խաղերի ծրագրով 1500 մ շորթ տրեկի մրցումնրում չեմպիոն դարձավ  կանադացի Շարլ Ամլենը։ 29-ամյա մարզիկը երկրորդ ոսկե պարգևը բերեց իր երկրին:

Չինաստանի ներկայացուցիչ Տյանյու Հանը երկրորդն էր,  ռուսաստանցի Վիկտոր Անը կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։

Անկախ

Չտեսնված բան Սոչիի օլիմպիական խաղերում

ահկհ245947_10Սոչիում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերում յուրօրինակ ռեկորդ սահմանեցին ԱՄՆ-ի տափօղակով հոկեյի կանանց հավաքականի խաղացողները:

Նրանք խմբային մրցաշարում 9:0 հաշվով առավելության հասան  Շվեյցարիայի ներկայացուցիչների նկատմամբ:

Ուշագրավն այն է, որ ամերիկուհիները 55 վայրկյանի ընթացքում երեք տափօղակ նետեցին մրցակից թիմի դարպասը: Այդպիսի բան նախկինում չէր եղել:

Անկախ

Երևանի «Բանանաց» ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

ֆուտբոլ27560Երևանի «Բանանցի» ֆուտբոլային ակումբն  ուսումնամարզական հավաքի ուղևորվեց Անթալիա քաղաք:

Թիմի պարապմունքները Թուրքիայում կշարունակվեն  երկու շաբաթ: Նախատեսվաշ են նաև ստուգողական հանդիպումներ:

«Բանանացի» կազմում են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արթուր Թորոյան

Պապին Թևոսյան

Սուրեն Ալոյան

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան

Գագիկ Դաղբաշյան

Արտաշես Առաքելյան

Արամ Շահնազարյան

Հակոբ Հակոբյան

Արմեն Մանուչարյան

Գագիկ Մաղաքյան

Ֆոֆանա Մամադու Սեկու

Կիսապաշտպաններ

Ռումյան Հովսեփյան

Արամ Լոռեցյան

Անդրանիկ Քոչարյան

Վալտեր Պողոսյան

Ուչա Գոգոլաձե

Վահագն Այվազյան

Կարեն Հարությունյան,

Հովհաննես Իլանգյոզյան

Էմիլ Եղիազարյան,

Պետրոս Ավետիսյան

Գարեգին Մաշումյան

Հարձակվողներ

Գևորգ Կարապետյան

Սեմյոն Մուրադյան

Լյուդվիգ Բերբերյան

Անկախ

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում

ռբ5169Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը` Մոսկվայի «Դինամոն», Իսպանիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Ռուսական ակումբը ստուգողական հանդիպումում ուժերն է չափել հունգարական «Վիդեոտոնի» հետ: Կողմերի դարպասները մնացել են անառիկ` 0:0:

Բերեզովսկին խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել երկրորդ խաղակեսի սկզբին:

Փետրվարի 12-ին «Դինամոն» կմրցի Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ:

Անկախ

Մխիթարյանի «Վերդերի» դարպասն ուղարկած երկրորդ գնդակը ճանաչվել է լավագույնը

հմ36261Մարզասերնրը տեղյակ են, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության շրջանակում «Վերդերի» հետ անցկացրած արտագնա խաղում դուբլի հեղինակ էր դարձել:

Եվ ահա, Bundesliga.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի լավագույն գոլերը։

Մխիթարյանի «Վերդերի» դարպասն ուղարկած երկրորդ գնդակը ճանաչվել է լավագույնը։

Անկախ

 

Գևորգ Ղազարյանը մասնակցել է չեխական «Սլավիայի» հետ խաղին

գղGevorg_GhazaryanԴոնեցկի «Մետալուրգը», որի կազմն է համալրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Ուկրաինական ակումբը մրցել է չեխական «Սլավիայի» հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով:

Ղազարյանը խաղադաշտ է դուրս եկել «Մետալուրգի» մեկնարկային կազմում:

Անկախ

 

Իրանում 2014-ին մրցաշարի մասնակցելու հրավեր մեր երկրի աթլետներն այդպես էլ չստացան

աթլետիկաԱթլետիկան անվանում են սպորտի թագուհի: Հայաստանի` այս գրավիչ մարզաձևի ներկայացուցիչները, չնայած ունեցած սուղ պայմաններին, ձմեռային ցուրտ  օրերին էլ շարունակում են մարզումները: 2014-ի մրցաշրջանը հագեցած է միջազգային տարբեր մեկնարկներով: Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ Միշա Հայրապետյանը ներկայացրեց, թե ինչ փորձություններ են սպասում մերոնց:

– Կազմվել է մեր երկրի ներկայացուցիչների մեկնարկների նախապատրաստության օրացուցային պլանը, Հայաստանի հավաքականի թեկնածուների ցուցակը: Այնպես որ, աշխատանքն առջևում է: 2013-ի համեմատությամբ` որոշվել է ավելի շատ ուշադրություն դարձնել մանկապատանեկան աթլետիկայի զարգացմանը: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան այդ ուղղությամբ աշխատանքների ծրագիր է մշակել: Այն հետաքրքիր է, նորություն, մնում է, որ Հայաստանում իրականացվի: Ի դեպ,  միջազգային կազմակերպությունն այդ նպատակով զգալի մարզագույք է տրամադրել, տեսականին մեկ տասնյակ է: Այդ ամենն օգտագործվելու է մարզումները կազմակերպելու, մրցումներն անցկացնելու ժամանակ:

Փորձը ցույց է տվել, որ աշխատանքն արդյունավետ է, երբ աթլետիկան ուսուցանվում է պատանեկան վաղ հասակից: 2013-ին ունեցել ենք Եվրոպայի պատանիների չեմպիոն: Այդ հաջողությանը հասել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Փետրվարի 12-ին Հայաստանի հավաքականի 21 մարզիկ-մարզուհիները կուղևորվեն Վրաստան: Թբիլիսիում կկազմակերպվի կարճատև ուսումնամարզական հավաք: Փետրվարի 16-ից մերոնք  կարողությունները կփորձեն Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվելիք միջազգային մրցումներում: Դրանց ավարտից հետո ուսումնամարզական պարապմունքները տեղում կշարունակվեն մինչև փետրվարի 21-ը: Ապա մեր ընտրանին կմեկնի Ստամբուլ, որպեսզի մասնակցի բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Հայաստանի աթլետներն  այս ստուգատեսում  երկրորդ անգամ են կարողությունները փորձելու: Նորամուտը նշել ենք  2013-ին: Մեր երկրի մարզուհիների հավաքականը 11 պետությունների ներկայացուցիչների պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը, որը լավ արդյունք է: Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը բավարարվել է 9-րդ տեղով: Անցյալ տարի մրցանակակիր չենք ունեցել: Դրան մոտ էր 4-րդ տեղը գրաված հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը:

Այս տարի կփորձենք լրացնել այդ բացը: Ցույց տված արդյունքներով դրան կարող են հավակնել մեր երկրի հեռացատկորդները: Հունվարի 17-ին, երբ ձմեռային մրցաշրջանի բացման մրցում անցկացրինք «Հայաստան» մարզական միության Երևանի մարզասրահում, մյուս մրցաձևերում առանձնակի բարձր արդյունքեր չարձանագրվեցին: Մարտի սկզբին աշխարհի ձմեռային առաջնությունն անցկացվելու է Լեհաստանում: Հայտավորել ենք Վարդան Փահլևանյանին, որը 2013 թ. հեռացատկել է 7 մ 89 սմ: Հնարավոր է, որ փոփոխություն կատարվի, եթե ավելի բարձր արդյունք ցույց տվող գտնվի: 

– Հայաստանից մարզուհի չի՞ մեկնելու աշխարհի առաջնություն: Որպես կանոն, տարբեր մարզաձևերում մասնակցելու հրավեր ուղարկվում է այս կամ այն երկրի երկու սեռի ներկայացուցիչների:

– Միայն մեկ տեղ է հատկացվել: Մինչև 2013-ը աթլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր էր ուղակվում 1-ական մարզիկի և մարզուհու: Բայց այդ մոտեցումը վերանայվել է:

 – Հայաստանի հավաքականից հեռացողներ, կանոնավոր մարզումները թողնողներ կա՞ն:

– Չի մարզվում 400 մ վազորդուհի Անահիտ Աբրահամյանը: Նա երիտասարդ է, 2013-ին Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում 6-րդ տեղ է գրավել: Աբրահամյանը Գյումրիում է բնակվում, մարզվելու համար պայմաններ չկան: Եթե նա Սանկտ Պետերբուրգ գնա, ապա հնարավոր է` այնտեղ վերսկսի պարապմունքները: Սպասում ենք, թե ինչ կլինի:

Anahit – Ի՞նչ պայմաններում են պարապում Հայաստանի աթլետները ձմռանը:

– Մարզումները կազմակերպվում են «Հայաստան» մարզական միության մարզասրահում, որը լավ վիճակում չէ: Տանիքը քամիներից վնասվել է, դրա հետևանքով անձրևաջրերն ավերածություներ են արել: Տուժել են պատերը, նաև մարզահատվածները. արհեստական ծածկը որոշ տեղերում պոկվել է: Մարզասրահի ջերմությունն էլ այն չէ, բայց արդեն համակերպվել ենք:

 – Իսկ նիզականետորդները, գնդահրորդները որտե՞ղ են պարապում:

– Մեզ տրամադրված մարզաբազայում  միայն գնդահրորդները կարող են մարզվել: Թբիլիսիում և Ստամբուլում կայանալիք միջազգային մրցումների ծրագրերում գնդահրորդների  մրցումներ անցկացվելու են, այդ է պատճառը, որ նախապատրաստվում ենք: Տարեսկզբին կազմակերպված մրցումներում ինձ համար հայտնություն էր գյումրեցի Հերմինե Ավետիսյանը, որի նետած գործիքն անցավ 11 մ-ի սահմանագիծը: Ուժեղ սեռի ներկայացուցիչներից երեք մարզիկ է պայքարում հավաքականում ընդգրկվելու համար: Նրանք հավասար արդյունքներ են ցույց տալիս:

 – Ոչինչ չասացիք նիզականետորդների մասին: Մինչդեռ վերջին օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում Հայաստանի ներկայացուցիչը հենց այդ մրցաձևում է ուղեգրի արժանացել:

– Գյումրեցի Մելիք Ջանոյանը շարունակում է այդ մարզաձևով զբաղվել: Բայց կարելի է ասել, որ նա միայն օլիմպիական խաղերից առաջ է ակտիվություն դրսևորում, մարզվում է արտերկրում, մրցումների մասնակցում և կարողանում է օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանանալ: Նա իրեն հավասար մրցակից Հայաստանում չունի:

 – Մերոնց` 2014-ի մրցաշրջանի միջազգային ո՞ր մրցումների մասնակցությունն եք առավել կարևորում:

– Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունը, որը կայանալու է հունիսին, Թբիլիսիում: Նախատեսվում է  մրցումների շեմին Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնել: 2013-ին այդ ստուգատեսը կայացել էր Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում: Հայաստանից 20 մասնակից կար: Այս տարի 25-26 մարզիկ-մարզուհի մրցասպարեզ կհանենք: Անցյալ տարի15 երկրների հավաքականների պայքարում  ընդհանուր հաշվարկով զբաղեցրել ենք 9-րդ տեղը:

 – Աթլետիկայի վիճակի բարելավման ի՞նչ հուսադրող սպասումներ կան:

– 2013-ից խոսվում է այն մասին, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտում արհեստական ծածկ է տեղադրվելու, աթլետիկայի ժամանակակից պայմաններ են ստեղծվելու: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը հայտնել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսելու թույլտվություն ստացվել է, բայց տեղաշարժ առայժմ չկա: Ներկայումս այդ մարզաբազայում պարապել հնարավոր չէ: Եթե հարցը լուծվի, ապա Հայաստանի հավաքականը մարզվելու վայր կունենա: Փաստն այն է, որ աթլետների ամառային մարզումների համար Հայաստանում ոչ մի մարզաբազա չկա:

 – Իսկ Ծաղկաձորի աթլետիկայի երկու մարզաբազանե՞րը:

– Այնտեղ էլ պայմաններ չկան: Վերին հատվածի մարզաբազան, որում տարիներ առաջ անցկացվում էին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած պարգևների խաղարկության միջազգային մրցումները, այժմ մասնավոր սեփականություն է, նոր տեր ունի, այլևս աթլետների համար գոյություն չունի: Իսկ ստորին հատվածում կառուցված հին մարզաբազան ավերված է: Այն հարմարեցվում է, որպեսզի կազմակերպվեն Հայաստանի նախագահի սահմանած մրցանակների համար ընտանիքների մրցումները:

 – Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Ֆրանսիայում բնակվող Ռոբերտ էմմիյանի նախաձեռնությամբ, ամեն տարի մեր աթլետները Ֆրանսիայում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում այդ երկրի ներկայացուցիչների հետ: 2014-ին նախատեսվո՞ւմ է այդպիսի ուսումնամարզական հավաք:

– Դա ամեն տարի արվում է, բայց առայժմ այդ մասին խոսակցություն չի եղել:

 – Հայաստանի պատանի աթլետներին ի՞նչ փորձութուններ են սպասում, նրանցից ի՞նչ նոր  սպասելիքներ կարելի է ունենալ:

– Միջազգային մրցումներ շատ կան: Սպասելիքները հիմնականում Աղասյանից են: Նա ներկայումս բանակում է ծառայում, դժվար է այնպես անել, որ մարզումների մասնակցի, նախապատրաստվի և մրցումներում հանդես գա:

 – Ամեն տարի այս ժամանակահատվածում Հայաստանի աթլետներն Իրանում միջազգային մեկնարկների մասնակցելու հրավեր էին ստանում: Այս առումով որևէ լուր կա՞:

– Ինչքան էլ տարօրինակ է, այս տարի հրավեր չստացանք: Մրցումները, որպես կանոն, կազմակերպվում են փետրվարի սկզբին, իսկ հրավերը ստանում էինք դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին: Պատճառի մասին ոչին չեմ կարող ասել: 2013-ին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները Իրանում թիմային պայքարում գրավել են առաջին և երկրորդ տեղերը:

40-ամյա բիաթլոնիստը` օլիմպիական խաղերի չեմպիոն

Ruhrgas IBU Biathlon World Cup - Day 2Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում զարմացրեց նորվեգացի Ուլե-Էյնար Բյորնդալենը:

40-ամյա մարզիկն երիտասարդական եռանդով մասնակցեց բիաթլոնի (10 կմ)  մրցումներին և շրջանցելով բոլոր մրցակիցներին, հռչակվեց  հաղթող:

Արծաթե մեդալակիր դարձավ ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը, բրոնզե մեդալը բաժին հասավ չեխ Յարոսլավ Սոուկուպին: 

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` երկու գնդակ խփեց «Վերդերի» դարպասը

հմ1010-500x360Ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»:

Մխիթարյանն իր թիմի  մեկնարկային կազմում էր և երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը:

25-ամյա հայ ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ դարձավ դուբլի հեղինակ: Իսկ ընդհանուր հաշվով նա 5 գոլի հեղինակ է  դարձել:

Դորտմունդի «Բորուսիան» ունի 39 միավոր և 4 միավորով ետ է մնում  երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերից»: Առաջատարը` Մյունխենի «Բավարաիան», վաստակել է 56 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Վերդեր» – Դորտմունդի «Բորուսիա»՝ 1:5

Գնդակները խփեցին` Ռոբերտ Լևանդովսկին, 26, 85, Հենրիխ Մխիթարյանը, 41, 62, Մանուել Ֆրիդրիխը, 47

Անկախ

Ավտովթարից զոհվել է “Շախտյորի” բրազիլացի ֆուտբոլիստ Մայկոնը

imgpreviewԴոնեցկի “Շախտյորի” բրազիլացի հարձակվող Մայկոնը զոհվել է փետրվարի 7-ի` լույս 8-ի գիշերը, ավտովթարից: Մանրամասներ առայժմ չեն հայտնվում:

Ընթացիկ սեզոնում 25-ամյա խաղացողը “Իլյիչևցե”-ում էր : Ուկրաինայի առաջանությունում նա 10 խաղի է մասնակցել ու 3 գնդակի հեղինակ դարձել:

Անկախ