Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների ակումբը խաղերը կանցկացնի առանց երկրպաագուների

Յուրա Մովսիսյան 221235Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ  Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, առաջիկա երկու հանդիպումներն կանցկացնի առանց հարազատ երկրպագունների:

Բանն այն է, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի  «Յարոսլավի» հետ խաղում, մոսկովյան ակումբի երկրպագուներն անվայել էին իրենց պահել և ֆաշիստական բնույթի արտահայտություններ էին արել:

Այսպիսով, նոյեմբերի 3-ին և 10-ին թիմը խաղերը կանցկացնի առանց հանդիսականների աջակցության, բացի այդ ակումբը որպես տուգանք կվճարի 6 հազար ռուբլի:

Նորամուծություններ բռնցքամարտում և նոր խնդիրներ

Դերենիկ ԳաբրիելյանՕրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 7  մարզիկներից  ոչ  ոք չարդարացրեց սպասելիքները: Ձախողվեցին: Այդ ստուգատեսում տևական ընդմիջումից հետո բռնցքամարտիկները կրկին հանդես էին գալիս առանց պաշտպանիչ սաղավարտների: Այդ մասին խնդրեցինք  իր տեսակետը հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ–ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին:

– Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան այդ փոփոխությունը կատարել է, բայց դեռևս պարզ չէ` օլիմպիական խաղերում այն կկիրառվի՞, թե՞ ոչ: Դա պետք է որոշի ՄՕկ-ի գործկոմը: Մասնագետներս ողջունում ենք, որ մարզիկները կրկին առանց սաղավարտների են հանդես գալիս: Կարևոր է, որ բռնցքամարտիկների դեմքը երևում է: Այդուհանդերձ, այն փաստը, որ երկար ժամանակ բռնցքամարտիկներն առանց  սաղավարտների են հանդիպումներ անցկացրել, ունեցավ նաև իր խանգարիչ հանգամանքները: Մասնավորապես, մարզիկները սովորել էին մերձամարտում գլուխները մրցակիցների գլխին հպել: Սաղավարտներն օգնում էին, որ վնասվածքներ չլինեն: Իսկ այժմ  դրանց թիվը շատացել է: Ընդ որում,  եթե անգամ մարզիկն առավելություն էր ունենում և նրա հոնքը բացվում էր, ապա հանդիպումը դադարեցվում էր, և հաղթանակը շնորհվում էր նրա մրցակցին: Հոնքը բացված հաղթելու դեպքում էլ բռնցքամարտիկը տուժում էր, հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորություն չէր ստանում, բժիշկն արգելում էր: Մարզիչները պետք է աշխատեն այս ուղղությամբ, որպեսզի իրենց սաները հեռու տարածությունից մարտեր վարեն, մերձամարտում գլխով վտանգավոր շարժումներ չկատարեն և այլն:

Ի դեպ, առանց սաղավարտների միայն մեծահասակ բռնցքամարտիկներին է թույլատրվել ռինգ դուրս գալ: Պատանիները, երիտասարդները և գեղեցիկ սեռի բոլոր տարիքի ներկայացուցիչները հանդիպումները պարտավոր են սաղավարտներով անցկացնել:

 – Փոխվել է նաև միավորների հաշվարկի ձևը: Ի՞նչ հետևանքներ եղան:

– Մրցավարները համակարգչով են աշխատում: Մինչև գործի անցնելը կատարվում է վիճակահանություն, մրցավարները համարներ են ստանում` 1,2,3,4,5: Դարձյալ վիճակահանությամբ նախապես որոշվում է 3 մրցավար, որոնց գնահատականները լինելու են հաշվարկային: Բայց սպասարկող մրցավարներն այդ մասին չեն իմանում: Ամեն ռաունդում գնահատականներ են տրվում 10 միավորանոց համակարգով: Ընդ որում, մրցավարը հավասար արդյունք տալ չի կարող: Նախապատվությունը պետք է տրվի կողմերից մեկին: Վերջում  հանրագումարի է բերվում արդյունքը:

 – Հնարավո՞ր է, որ այս պայմաններում անգամ զեղծարարություններ արվեն:

-Դժվար է ասել: Այս ամենը մարդն է ստեղծում, և ոչինչ չպետք է բացառել: Ակնհայտ է, որ մրցավարական աշխատանքում թերություններ շատ կան, որոնք պետք է շտկվեն: Հնարավոր է` 5 մրցավարից 3-ը նախապատվությունը տան մեկին, 2-ը` մյուսին, և վերջինս 2:1 հաշվով հաղթի: Սրա մասին պետք է մտածել:

 – Մերոնց առնչությամբ այդպիսի դեպքեր եղա՞ն:

– Այո, տուժեց 60 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Նա կորեացի մարզիկին հաղթեց 3 ռաունդներում: Մեզ արդեն շնորհավորում էին, բայց հաղթանակը 2:1 հաշվով տրվեց նրա մրցակցին:

 – Նաև բողոքարկման կարգում փոփոխություններ կան:

– Եթե կողային մրացավարները սխալներ են կատարում, չի կարելի բողոքարկել: Թուլատրվում է դժգոհել միայն ռինգի մրցավարի գործողություններից, եթե նա մարզիկին նկատողություն չի արել կամ էլ ժամանակը ճիշտ չի պահպանել: Մյուս պարագաներում բողոքարկումը չի ընդունվում:

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց ոչ ֆուտբոլային հաշվով

հմ31716Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի առաջին հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ կայացած խաղում 6:1  ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Շտուտգարտին»: Ընդ որում, հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը:

Իր թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում, իսկ փոխարինվեց 76-րդ րոպեին: Նրա թիմակից Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթտրիկի հեղինակ: Լեհ հարձակվողը առաջնությունում 9 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Բորուսիան» վաստակած 28 միավորով առայժմ առաջին տեղում է: 26 միավոր ունի Մյունխենի «Բավարիան»: Լևերկուզենի «Բայերը» հավաքել է 25 միավոր: Այս երկու թիմերը մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Շտուտգարտ»՝ 6:1

Սոկրատիս Պապաստատոպուլոս, 19, Մարկո Ռոյս, 22, Ռոբերտ Լևանդովսկի, 54, 56, 72, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 81 – Քարիմ Հագի, 13

Յուրգեն Կլոպն իր սաներին խորհուրդ է տվել չթուլացնել զգոնությունը և ուշադիր խաղալ

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԱյսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի  շրջանակում կմրցի «Շտուտգարտի» հետ:

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր սաներին խորհուրդ է տվել չթուլացնել զգոնությունը և ուշադիր խաղալ: «Շտուտգարտի» կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բացի այդ, մրցակիցը լավ մարզավիճակում է: Մենք պետք է շատ ուշադիր գործենք այն պահերին, երբ մրցակիցը տիրում է գնդակին: Լավ կլինի, եթե պատշաճ մակարդակով խաղանք: «Բորուսիան» պետք է երկրպագուներին ցուցադրի իր լավագույն հատկանիշները»,- ասել է Կլոպը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վարկանիշով աշխարհում հինգերորդն է

1494_bՇախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած վարկանշային Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 5-րդ տեղը:

Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվում տվյալ երկրի լավագույն գրոսմայստերների և միջազգային վարպետների անհատական գործակիցների միջին ցուցանիշը:

Ներկայացնենք լավագույն տասնյակը` 1. Ռուսաստան (2746), 2. Ուկրաինա (2704 ), 3. Չինաստան (2673), 4. Ֆրանսիա (2666 ), 5. Հայաստան (2658), 6. Հունգարիա (2654), 7. ԱՄՆ (2648 ), 8. Հնդկաստան (2644 ), 9. Հոլանդիա (2637 ), 10. Իսրայել (2632):

Հայաստանի ձյուդոյիստները խայտառակվեցին Լյուբլյանայում

ձյուդոjudoՍլովենիայի Լյուբլիանա քաղաքում անցկացված ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցած հայ 6 ձյուդոյիստներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ:

Դժվար էսել, թե ինչն է պատչճառը: Ի դեպ, մինչև մրցումների մեկնելը հավաքականը մարզիչ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացրել Աբովյանում:

Սլովենիայում 2-ական հաղթանակ տարան ու մեկ պարտություն կրեցին Նարեկ Կարապետյանը (60 կգ), Արսեն Ղազարյանը (66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ): 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանն առաջին փուլում ազատ էր և միայն մեկ հաղթանակ տոնելով, հաջորդ փուլում պարտվեց ու դուրս մնաց պայքարից: Իսկ ահա, Դավիթ Ղազարյանը (66 կգ), Արտավազդ Հովսեփյանը (73 կգ) հանդիսականներ դարձան առաջին գոտեմարտերից հետո. նրանք զիջեցին մրցակիցներին:

 

Երևանցի մրցավարը` շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի գլխավոր մրցավար

ավVardapetyan Նոյեմբերի 9-28-ը  Հնդկաստանի Չենայ քաղաքում կկայանա Վիշվանաթհան Անանդի (Հնդկաստան) և նորվեգացի Մագնուս Կառլսենի միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտ։

Աշխարհի գործող չեմպիոնի և աշխարհի ամենաբարձր վարկանիշն ունեցող գրոսմայստերի մրցամարտի գլխավոր մրցավարը երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է:

Նա մրցավայր է ուղևորվելու նոյեմբերի 5-ին: Նոյեմբերի 7-ին Վարդապետյանը խորհրդակցություն կանցկացնի մրցամարտի մասակիցների և նրանց մարտավկաների հետ: Հետո մրցավարը խաղացողների հետ  միասին կայցելի  «Հայաթ Պալաս» հյուրանոց, որտեղ կայանալու է մրցամարտը: Նոյեմբերի 8-ի երեկոյան կկատարվի բացման հանդիսավոր արարողությունը և վիճակահանությունը: Իսկ նոյեմբերի 9-ին գրոսմայստերները կնստեն խաղասեղանի առջև, կկայանա առաջին պարտիան:
մեկնելու է նոյեմբերի 5-ին: Aravot.am-ի հետ զրույցում Աշոտ Վարդապետյանը տեղեկացրեց, որ մրցամարտը նախնական որոշված ժամկետից երկու օր հետաձգվել է եւ կմեկնարկի նոյեմբերի 9-ին: «Չեննայ կժամանեմ նոյեմբերի 6-ին: Հաջորդ օրն առավոտյան կլինի տեխնիկական հանդիպում մրցամարտի մասնակիցների եւ նրանց ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Այնուհետեւ, կլինի վերջին այցելությունը «Հայաթ Պալաս» հյուրանոց, որտեղ կայանալու է մրցամարտը: Երեկոյան կկատարվի բացման արարողությունը եւ վիճակահանությունը, որի ժամանակ կորոշվի, թե առաջին պարտիայում ով որ գույնով է խաղալու: Իսկ նոյեմբերի 9-ին ժամացույցը գործի կդրվի», – ասաց գլխավոր մրցավայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/11/01/401401/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

շոտ Վարդապետյանը, որն իր դժվարին պարտականությունները կատարելու համար մրցավայր մեկնելու է նոյեմբերի 5-ին: Aravot.am-ի հետ զրույցում Աշոտ Վարդապետյանը տեղեկացրեց, որ մրցամարտը նախնական որոշված ժամկետից երկու օր հետաձգվել է եւ կմեկնարկի նոյեմբերի 9-ին: «Չեննայ կժամանեմ նոյեմբերի 6-ին: Հաջորդ օրն առավոտյան կլինի տեխնիկական հանդիպում մրցամարտի մասնակիցների եւ նրանց ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Այնուհետեւ, կլինի վերջին այցելությունը «Հայաթ Պալաս» հյուրանոց, որտեղ կայանալու է մրցամարտը: Երեկոյան կկատարվի բացման արարողությունը եւ վիճակահանությունը, որի ժամանակ կորոշվի, թե առաջին պարտիայում ով որ գույնով է խաղալու: Իսկ նոյեմբերի 9-ին ժամացույցը գործի կդրվի», – ասաց գլխավոր մրցավայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/11/01/401401/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

շոտ Վարդապետյանը, որն իր դժվարին պարտականությունները կատարելու համար մրցավայր մեկնելու է նոյեմբերի 5-ին: Aravot.am-ի հետ զրույցում Աշոտ Վարդապետյանը տեղեկացրեց, որ մրցամարտը նախնական որոշված ժամկետից երկու օր հետաձգվել է եւ կմեկնարկի նոյեմբերի 9-ին: «Չեննայ կժամանեմ նոյեմբերի 6-ին: Հաջորդ օրն առավոտյան կլինի տեխնիկական հանդիպում մրցամարտի մասնակիցների եւ նրանց ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Այնուհետեւ, կլինի վերջին այցելությունը «Հայաթ Պալաս» հյուրանոց, որտեղ կայանալու է մրցամարտը: Երեկոյան կկատարվի բացման արարողությունը եւ վիճակահանությունը, որի ժամանակ կորոշվի, թե առաջին պարտիայում ով որ գույնով է խաղալու: Իսկ նոյեմբերի 9-ին ժամացույցը գործի կդրվի», – ասաց գլխավոր մրցավայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/11/01/401401/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Լևոն Արոնյանն առաջ է անցել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից

լաMagnus Aronian KramnikՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է խաղացողների դասակարգման աղյուսակը:

Լևոն Արոնյանն առաջ է անցել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից և 2-րդ հորիզոնականում է:  Առաջինը նորվեգացի Մագնուս Կառլսենն է:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են նաև Հայաստանի հավաքականի ևս  4 խաղացողներ: Սերգեյ Մովսիսյանը 49-րդ, Վլադիմիր Հակոբյանը՝ 63-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 71-րդ, Տիգրան Լևոնի Պետրոսյանը 89-րդ տեղում է:

ԱՂՅՈՒՍԱԿ

 

1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)` 2870

2. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2801

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2793

4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2786

5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2785

6. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2782

7. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 2777

8. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 2775

9. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 2774

10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2756

49. Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)` 2700

63. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2681

71. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2676

89. Տիգրան Լևոնի Պետրոսյան (Հայաստան)` 2660

Ձյուդոյիստուհի Լուսինե Ավագյանը «Գրան պրի» մրցաշարի 3-րդ մրցանակակիր

36572 ձյոււդոՉինաստանի Ցինդաո քաղաքում անցկացվում է ձյուդայի «Գրան պրի» մրցաշար: Մեկնարկային օրն հարուստ ավարի տիրացավ Ռուսաստանի հավաքականը: Այդ երկրի ներկայացուցիչներն արժանացան 3 առաջին և 4 երրորդ միցանակի:

Պատվո պատվանդանի  երրորդ աստիճանին կանգնեց Ռուսաsտանի դրոշի ներքո հանդես եկող 48 կգ քաշային Լուսինե Ավագյանը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի թիմը` Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր

աե27929Ալմաթիի «Կայրաթը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, Ղազախստանի առաջնությունում իր համար ապահովել է բրոնզե մեդալը: Դա իրավունք է տալիս թիմին խաղալու Եվրոպայի լիգայում:

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան որպես պատիժ որոշել է 3 միավոր հանել Պավլոդարի «Իրտիշից»: Իսկ դա նշանակում է, որ «Կայրաթն» անհասանելի է  և ապահովել է 3-րդ տեղը: Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիրը հանդես է գալու Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։

 

Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը բարձր են վարձատրվում

Յու ար araz_yuraՌուսական Sports.ru կայքը հրապարակել է ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության ամենաբարձր վարձատրվող 90 ֆուտբոլիստների ցուցակը:

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսն ընտրյալների թվում են: Ի դեպ, նշված է միայն տարեկան «մաքուր» աշխատավարձը` հարկերը վճարելուց հետո, առանց պարգևավճարները հաշվի առնելու:

Մովսիսյանը տարեկան 2,4 մլն եվրո աշխատավարձով 25-րդ տեղում է, իսկ Օզբիլիսը 2 մլն եկամուտ ունի և 34-47-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Իսկ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկն է` 7 մլն եվրո:

Մարկոսը երկու գոլի հեղինակ

մպ29478Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Մարկոս Պիզելիի թիմը` «Կրասնոդարը», արտագնա խաղում 4:1 հաշվով առավելության հասավ  «Դոլգոպրուդնիի» նկատմամբ և պայքարը շարունակելու իրավունք ստացավ:

Մարկոսը երկու գոլի հեղինակ դարձավ:

Տեխնիկական արդյունքներ

«Դոլգոպրուդնի» – «Կրասնոդար»՝ 1։4

Իվան Զյագին, 33 – , Իսայել, 12, Ժերարդ Բի Գոուա Գոխոու, 56, Մարկոս Պիզելի, 17, 91

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. բարձրագույն խումբ. 8-րդ տուր

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության բաց թողնված 8-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Գանձասար»-«Շիրակ»` 2:0 (1:0)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Շոթա Ջիքիա, 42, Նարեկ Բեգլարյան, 68

 

«Միկա»-«Փյունիկ»` 3:0 (1:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Արեգ Ազատյան, 35, Արման Հակոբյան, 58, Ալիկ Առաքելյան, 77

 

«Ալաշկերտ»-«Ուլիս»` 1:2 (0:0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Արման Ղուշչյան

Գոլերը՝ Միհրան Մանասյան, 78 («Ալաշկերտ»), Ջորջ Օդիանբո Օգուտու, 67, Նգավուկա Ցեկե Լիե Պատո, 88 («Ուլիս»)

 

«Արարատ»-«Բանանց»` 0:0

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Աղյուսակ

Թիմեր Խ              Մ
1. Արարատ 10             21
2. Փյունիկ 10             16
3. Գանձասար 10             16
4. Միկա 10             15
5. Շիրակ 10             12
6. Բանանց 10             12
7. Ուլիս 10               9
8. Ալաշկերտ 10               3

«Արարատի» հոբելյանը յուրովի նշեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան

մլindexԽՍՀՄ  չեմպիոն և գավաթակիր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաղթանակի 40-ամյա հոբելյանը յուրովի նշեց Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիան (նախագահ` Յուրի Ալեքսանյան):

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ` հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել  մայրաքաղաքի «Կովկաս» ռեստորանում:

Պատվոգրեր և պարգևներ շնորհվեցին լրագրողներին, ովքեր այն տարիներին լուսաբանել են «Արարատի» մասնակցությամբ խաղերը:

Այդպիսի պատվի արժանացան  ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, լրագրող Դերենիկ Գևորգյանը, օպերատոր Սուրեն Մուրադյանը (բոլորն էլ` Հայաստանի հեռուստառադիոպետկոմ), լրագրողներ Միսակ Նազարյանը, Արսեն Բաբայանը, լուսանկարիչ Ռաֆիկ Հեքեքյանը (բոլորն էլ` «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթ), լրագրող Ալյոշա Խաչատրյանը (Արմենպրես և ՏԱՍՍ):

Պարգևներ ստացողները շնորհակալական խոսքեր ասացին, նաև հուշեր պատմեցին այն տարիների կատարված դեպքերից:

 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ոչ ֆուտբոլային կնճռոտ հարցերի մասին

221349121383123750ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև մեր օրերում շրջանառվող ոչ ֆուտբոլային կնճռոտ հարցերի:
Հայտնի է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի, որդին ներկայումս անազատության մեջ է և նրան լուրջ մեղադրանք է ներկայացվել` կապված թմանյութեր տեղափոխելու հետ:

Հայրապետյանն ասաց, որ ինչքան տեղյակ է Յուրի Վարդանյանն այնքան է հոգնել այդ ամենից, որ նույնիսկ փաստաբան չի վարձել: Նշվեց, որ ցանկացածի հետ կարող է այդպիսի բան  պատահել, իսկ նրա որդին չափահաս մարդ է, որի համար հայրը չի կարող պատասխանատվություն կրել: Բանախոսը Վարդանյանին  լեգենդ է համարում, իսկ տեղի ունեցածը` դժբախտ պատահար: ՀՖՖ նախագահը  ուղղակի խնդրեց, որ ընտանիքի հետ կապված շահարկումներ չարվեն,  քանի որ Վարդանյանն ամենից շատ կուզեր, որպեսզի նման բան կատարված չլիներ:

Հայտնվեց, որ Վարդանյանը ցանկանում է սպորտը հանել ճահճից: Ըստ Հայրապետյանի` սպորտը օդանավակայանում ծաղկեպսակ մարզիկների վզին գցելը չէ և պետք չէ սպորտը խառնել քաղաքականության հետ:

«Նա փորձում է սպորտը հեռու պահել քաղաքականությունից: Եթե մենք աջակցենք սպորտի ղեկավարին, ապա կունենանք հաջողություններ: Միանգամից մի փորձեք ցեխ շպրտել»,- խորհուրդ տվեց ՀՖՖ նախագահը:

Արթուր Բաղդասարյանի Հայաստանի վոլեյբոլի ֆեդրացիայի նախագահ դառնալու հետ կապված էլ, ասվեց, որ այդ կազմակերպության նախագահի պաշտոնը իրենից մեծ բան չի ներկայացնում, և անարդարության մասին անիմաստ է խոսել: Վոլեյբոլի ֆեդերացիան էլ հասարակական նույնպիսի կազմակերպություն որակվեց, ինչպիսին է ազգային օլիմպիական կոմիտեն, ֆուտբոլի ֆեդերացիան և որևէ մեկին իրավունք չի տրվում ասել, թե այլ հասարակական կազմակերպությունն ինչպես պետք է կատարի նախագահի ընտրություն:

Հայրապետյանի կարծիքով` Արթուր Բաղդասարյանն այն մարդն է, որը կարող է բարձրացնել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հեղինակությունը:

Երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առանց գլխավոր մարզչի է

31600Այսօր լրագրողներին հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Եվ քանի որ այժմ մեր երկրի ազգային ընտրանին առանց գլխավոր մարզչի է մնացել, առաջնահերթ հետաքրքրում է, թե ով է ստանձնելու թիմի ղեկը:

Նա նշեց, որ փորձել է համոզել Վարդան Մինասյանին, որ նա շարունակի մարզել Հայաստանի հավաքականը, սակայն արդյունքի չի հասել: Հայրապետյանն ափսոսանք հայտնեց, որ Մինասյանը հեռացել է: Նա նշեց նաև, որ վերջինս խորհուրդ է տվել հրավիրել իսպանացի կամ ֆրանսիացի մասնագետների:  «Ես չեմ բացառում, որ նոր մարզիչը լինի արգենտինացի կամ գերմանացի: Խնդրում եմ չկառչեք գերմանացիներից և ասեք, թե դա կապված է իմ մականունի հետ»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Պարզաբանվեց, որ սկզբում բանակցել է Ֆրանսիայում աշխատող Միշել Տեր-Զաքարյանի հետ, սակայն մերժում է ստացել, որ նա այս պահին չի կարող մարզել հավաքականը:

«Նա մերժեց ինձ, այնպես մերժեց, որ այլևս չեմ կարող շարունակել: Տեր-Զաքարյանը պայմանագիր ունի իր թիմի հետ: Բայց շատ ցանկալի կլիներ  նրա հետ աշխատել»,-ասաց Հայրապետյանը:

Տեղեկացվեց նաև, որ հանրածանոթ մարզիչ Սերխիո Մարգարյանն էլ գրավոր դիմել է, որ այլևս չանդրադառնան իր չգալուն:

ՀՖՖ նախագահը գտնում է, որ եթե հավաքականի գլխավոր մարզիչն արտերկրից հրավիրվի, նա պետք է Հայաստանում բնակվի: «Մենք մարզիչ ենք բերում, ոչ թե տուրիստ: Այլևս սխալներ չենք կարող թույլ տալ»,-եզրափակեց Հայրապետյանը:

Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը` երկրորդ մրցանակակիր

25441 chessԳրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Դոմբայ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և առաջին-երկրորդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Ալեքսանդր Լաստինի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիելյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին 41 շախմատիստներ:

Հայաստան-Ջիբրալթար` 2:1

ֆուտimagesՖուտբոլի ակադեմիայի Ավանի մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ խմբում ընդգրկված  մինչև 17 տարեկանների Հայաստանի ընտրանին 3-րդ տուրում կամային հաղթանակ տարավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Ջիբլարդարի հավաքականի խաղացող Ջորջ Վինկը: Միայն 66-րդ րոպեին Հովաննես Իլագյոզյանը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Իսկ 75-րդ րոպեին աչքի ընկավ Հովհաննես Փանոսյանը:

Այսպիսով, մեր ֆուտբոլիստներն առավելության հասան 2:1 հաշվով:

Ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Յուրա Մովսիսյանն ապաքինվի

Յու մ-1 221328641380121466Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը  պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել: Այսօր նա ձգել է ոտքի մկանը: Մովսիսյանը ստիպված կլինինի բաց թողնել Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Շիննիկի» հետ հանդիպումը:

Առաջիկայում Մովսիսյանը բուժզննում է անցնելու, որից հետո կպարզվի, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի նա ապաքինվի:

Նախագահն ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի ղեկավարությանը

 

Սերժ Սարգսյան,Աթլետիկայի միջազգային ֆեդերացիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի (ԲԵԱՖԱ) ղեկավարությանը՝ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկայի գլխավորությամբ:

Հանդիպման մասնակիցները ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անվանի մարզիկների հետ Հայաստան են ժամանել ս.թ. հոկտեմբերի 27-30-ը մասնակցելու Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփմանը: Հայաստանը հիշյալ ասոցիացիայի անդամ է դարձել 2012 թվականից և հյուրերի հավաստմամբ, արդեն իսկ որոշակի առաջընթաց է արձանագրել աթլետիկայի զարգացման ուղղությամբ, ինչը հիմք է դարձել ԲԵԱՖԱ-ի տարեկան ամփոփիչ միջոցառումը Երևանում անցկացնելու համար:

Սերժ Սարգսյանը ողջունել է տարբեր երկրներից ժամանած հյուրերին՝ ընդգծելով հատկապես երիտասարդ սերնդի համար անվանի մարզիկների հետ շփվելու կարևորությունը, մարզաձևի զարգացման ուղղությամբ նրանց կողմից իրականացվող միջոցառումները, որոնք խրախուսում են երիտասարդներին:

Հանդիպմանը Սերգեյ Բուբկան և աթլետիկայի ֆեդերացիաների ղեկավարները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակել աջակցությունը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային՝ այդ մարզաձևի զարգացումը Հայաստանում հնարավորինս խթանելու նպատակով: Հյուրերը կարևորել և բարձր են գնահատել նաև մարզաձևի նկատմամբ Հայաստանում զգալի հոգածությունն ու ուշադրությունը, ինչը, նրանց համոզմամբ, աթլետիկայի զարգացման կարևոր գրավականներից է: