Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմում

հմ-1-29636Մայիսի 10-ին ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում կանցկացնի  Բեռլինի «Հերտայի» հետ։

«Բորուսիայի» պաշտոնական կայքում ներկայացվել են թիմերի հավանական մեկնարկային կազմերը։  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «Բորուսիայի» կիսապաշտպանության աջ եզրում։

«Բորուսիայի» կազմը`Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Միլոշ Յոյիչ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Կևին Գրոսկրոյց, Ռոբերտ Լևանդովսկի:

հմ10306646_

Ուր կգնա Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը

ՀՄ-ռոյսtumblr_mzlzv0ok1f1sa367mo1_1280Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը` Դորտմունդի «Բորուսիայի» հարձկվող Մարկո Ռոյսը, չի թաքցրել, որ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է հեռանա իր ներկայիս ակումբից:

Նա նշել է, որ մարզական իր կենսագրության ընթացքում ձգտելու է հասնել առավելագույնին և պետք է ընտրի այն տարբերակը, որը լավագույնն է իր համար ֆուտբոլում: Նա ասել է, որ այդ առումով ամեն բան պարզ կլինի մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելացնենք, որ այդ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և կատալոնական «Բարսելոնան»:

Ազգային հավաքականի ֆուտբոլիստների հրավերներն ուղարկվեցին

ffa5Արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով` այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան 18 ակումբների:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող խաղացողներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

 

Արտակ Եդիգարյան, «Ժալգիրիս», Լիտվա

 

Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա

 

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

 

Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա

 

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

 

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

 

Արազ Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

 

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

 

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

 

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

 

Նորայր Ասլանյան, «Վիլլեմ II», Հոլանդիա

 

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

 

Արթուր Սարկիսով,  «Վոլգա», Ռուսաստան

 

Ալեքսանդր Թումասյան, «Յարո», Ֆինլանդիա

 

Արմեն Համբարձումյան, «ԲԿՄԱ», Մոսկվա, Ռուսաստան

 

Մաուրո Գևգեոզյան, «Ալիանսա», Պերու

 

Արթուր Միրանյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

 

Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ», Ռուսաստան

 

Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ: Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը Երևանում կմեկնարկի մայիսի 21-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները

b_889579Մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը Forbes –ը հրապարակել է  երեկ: Այն գլխավորում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որը Մադրիդի «Ռեալի» կազմում է հանդես գալիս:

Անցած տարի առնվազն յուրաքանչյուր  խաղի ընթացքում առնվազն մեկ գոլ խփած ֆւտբոլիստը վստակել է 73 մլն դոլար: Դրանից 49 մլն-ը աշխատավարձ է ու ակումբի բոնուսները, մնացած գումարը Nike, Samsung, Tag Heuer, Fly Emitates և Herbalife-ի  գովազդներից է ստացել:

Երկրորդ տեղում իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է` 65 մլն դոլարով: Ակումբում նա վաստակել է 42 մլն, իսկ մնացած գումարը ստացել է Adidas, Samsung, Pepsi, Turkish Airlines և Herbalife-ի հետ համագործակցությունից: Դա էլ վերջը չէ. ԱՄՆ-ում, օրինակ, Մեսսին արդեն ամենապոպուլյար  10 ֆուտբոլիստներից է մեկն է համարվում, չնայած ամերիկյան հեռւստաէկրաններին նույնիսկ նրա մասնակցությամբ հոլովակները չեն ցուցադրվել:

Երրորդ հորզոնականում ֆրանսիական «Փաղի Սեն-ժերմեն»-ի խաղացող Զլատան Իբրահիմովիչն է` 30 մլն դոլար խաղադաշտում աշխատանքի համար ու 4 մլն էլ` Nike և Volvo գովազդներում նկարահանվելուց:

Ամենաբարձրվարձատրվող ֆուտբոլիստների առաջին հնգյակում են նաև «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը (28 մլն դոլարով) ու ֆրանսիական «Մոնակոյի» ու Կոլումբիայի հավաքականի խաղացող Ֆալկաոն (26 մլն դոլար): Փաստորեն, առաջին հնգյակից դուրս է մնացել անցած տարվա առաջատարը` անգլիացի Դևիդ Բեքհեմը, ով ներկա դրությամբ ավարտել է իր կարիերան: Այն ժամանակ Ռոնալդուն երկրորդն էր, իսկ Մեսսին` երրորդը:

Մարկո Ռոյսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ

ՀՄ-ռոյսtumblr_mzlzv0ok1f1sa367mo1_1280Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմակից, Գերմանաիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը, Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների քվեարկությամբ, ճանաչվել է  տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Այն կազմակերպել էին Ruhr Nachrichten կայքը և Radio 91,2 ռադիոկայանը: Երկրորդ տեղում է կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը:

Գերմանիայի  ընթացիկ մրցաշրջանում Ռոյսն անցկացրած 29 խաղում մրցակիցների դարպասը 16 գնդակ է խփել:

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը կես միավորով է ետ մնում առաջատարներից

տք35096Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած երկու տուրից հետո վաստակել է 1,5 միավոր:

Նա կես միավորով ետ է մնում առաջատարներից:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել

աե8645Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի թիմը` Վիլնյուսի «Ժալգիրիսը», Լիտվայի առաջնության 12-րդ տուրում սեփական հարկի տակ 1:1 հածվով է ավարտել հանդիպումը «Տրակայի» հետ:

Եդիգարյանը փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին:

 «Ժալգիրիսը»  26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Արամ Դանիելյանը՝ Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ

ադOKbb3wgyJTWYruU7O0obBgԻնչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Դանիելյանը:

Արամ Դանիելյանը «Փյունիկ» ակումբի 2000 և 2001 թթ. ծնված երեխաների թիմերի գլխավոր մարզիչն է, եղել է Վարդան Մինասյանի գլխավորած Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը

ֆուտբոլի հավաքականՄայիսի 8-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին, ապա հաջորդում են Գերմանիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները:

1. Իսպանիա – 1460 միավոր

2. Գերմանիա – 1340

3. Պորտուգալիա – 1245

4.Բրազիլիա-1210

5. Կոլումբիա – 1186

6. Ուրուգվայ – 1181

7. Արգենտինա 1178

8. Շվեյցարիա – 1161

9. Իտալիա – 1115

10.Հունաստան – 1082

17. Ուկրաինա – 913

18. Ռուսաստան – 903

23.Դանիա-819

30.Սերբիա – 759

33. ՀԱՅԱՍՏԱՆ – 750

53. Ուզբեկստան – 577

70.Ալբանիա-486

83. Բելառուս – 404

85. Ադրբեջան – 398

93. Էստոնիա – 366

99. Մոլդովա-325

103. Վրաստան – 303

104.Լիտվա-293

109. Լատվիա – 273

118. Ղազախստան – 235

121. Տաջիկստան – 229

146. Ղրղզստան – 148

156. Թուրքմենստան – 119

«Փյունիկը» 7-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր

գավաթ31290Մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում Երևանի «Փյունիկը»  2։1 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։

«Փյունիկը» 7-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: Թիմը Հայաստանի գավաթը նվաճել էր նաև 2002, 2004, 2009, 2010, 2012, 2013 թվականներին։

Տեխնիկական արդյունքներ

«Փյունիկ» (Երևան) – «Գանձասար» (Կապան)՝ 2։1

Կամո Հովհաննիսյան, 45, Սարգիս Բալոյան, 60 – Նարեկ Բեգլարյան, 62

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրն իրավունք կստանա խաղալԵվրալիգայի մրցաշարում

գավաթ31290Այսօր կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: Երևանի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցանակը կվիճարկեն Երևանի «Փյունիկը» և Կապանի «Գանձասարը»:

«Փյունիկը» Հայաստանի 6-ակի գավաթակիր է, իսկ «Գանձասարը» առաջին անգամ է հանդես գալու եզրափակչում:

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրն իրավունք կստանա խաղալԵվրալիգայի մրցաշարում:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ ղազախական ակումբն առաջին պարտությունը կրեց ազգային առաջնությունում

վմVaddan Minasyan712876Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի աշխատած տարիներին մեր թիմը սեփական հարկի տակ կարող էր պաչտվել նույնիսկ թույլ մցակիցների: Այժմ Մինասյանը Ղաախստնում է աշխատում:

Այդ երկրի առաջնության 10-րդ տուրում նրա ղեկավարած «Տոբոլը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Ակտոբեին»:

Մինասյանի գլխավորությամբ ղազախական ակումբն առաջին պարտությունը կրեց ազգային առաջնությունում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին ու Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» մեկնարկային կազմում չէին:

Մարկոսը փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին, իսկ Արզումանյանը չմասնակցեց խաղին:

«Ակտոբեն» 23 միավորով  գլխավորում է մրցաշարային աղյուսակը,  «Տոբոլը» 12 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը:

Տեխնիկական արդյունքներ

«Տոբոլ» – «Ակտոբե»՝ 0:2

Դանիլո Նեկո, 13, Տիմուր Կապաձե, 70

Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ

սհ40292Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը` Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին և 15-ին Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում, ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:

41-ամյա Հովսեփյանը Հայաստանի Մ-19 հավաքականին կնախապատրաստի Եվրոպայի 2014-2015թ. առաջնության որակավորման փուլի մրցաշարին, որում Հայաստանի նեկայացուցիչները չորրորդ խմբում են և կմրցեն Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

«Թալ Գրիգը» ժամկետից շուտ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

թգA5AbKie1mq6b2mVWQLKYaq3JDrԿայացան  ֆուտզալի Հայաստանի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները: «Թալ Գրիգը», ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտելով հանդիպումը «Պոլիտեխնիկի» հետ և  անհասանելի դարձավ մրցակիցների համար: Թիմը ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կսպասարկի Սուրեն Բալիյանը

ֆM3vwyP1g5QqGg3WCUs7aMOZ3DEՄայիսի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ Կապանի «Գանձասարի» և Երևանի «Փյունիկի» միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Վանիկ Սիմոնյանը, երկրորդը՝ Ատոմ Սևգուլյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Տիգրան Հովսեփյանը և Գևորգ Եղոյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Էրիկ Արևշատյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Գևորգ Հովհաննիսյանը:

Խառնաշփոթ վիճակ` ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում

arm128740257982Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում առաջատար  երեք թիմերի մասնակցությամբ հանդիպումներում անսպասելի արդյունքներ գրանցվեցին և չեմպիոնության համար պայքարն էլ ավելի սրվեց:

 

Վերջին տեղերում գտնվող թիմերն էլ պայքարում են ուժեղագույնների խմբում մնալու համար:

Եվ ահա, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 5-ին որոշել է, թե նախավերջին` 37-րդ տուրի հանդիպումները որ ժամերին պետք է կայանան:

7 խաղ, որոնցում կմրցեն չեմպիոնության հավակնորդները և հետնապահները, մայիսի 11-ին կմեկնարկեն նույն ժամին՝  Երևանի ժամանակով 21։00-ին։

Խոսքը` «Էսպանյոլ» – «Օսասունա», «Սելտա» – «Ռեալ», «Բետիս» – «Վալյադոլիդ», «Գրանադա» – «Ալմերիա», «Էլչե» – «Բարսելոնա», «Աթլետիկո» – «Մալագա», «Խետաֆե» – «Սևիլիա» հանդիպումների մասին է։

ԱՂՅՈւՍԱԿ

Թիմ Միավոր Խաղ
1 Ատլետիկո 88 36
2 Բարսելոնա 85 36
3 Ռեալ 83 35
4 Ատլետիկ 68 36
5 Սևիլիա 60 36
6 Ռեալ Սոսյեդադ 57 35
7 Վիլյառեալ 53 36
8 Վալենսիա 46 36
9 Սելտա 46 36
10 Լևանտե 45 36
11 Ռայո Վալեկանո 43 36
12 Էսպանյոլ 41 36
13 Մալագա 41 36
14 Էլչե 39 36
15 Գրանադա 37 35
16 Խետաֆե 36 36
17 Ալմերիա 36 36
18 Օսասունա 35 36
19 Վալյադոլիդ 35 35
20 Բետիս 22 36

Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց իր թիմին

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Գերմանիայի ֆուտբոլի առջնության 33-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը`  Դորտմունդի «Բորուսիան», տանը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և գլխի հարվածով երկրորդ գնդակը խփեց մրցակցի դարպասը, Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 8-ի: Հենրիխը  փոխարինվեց 81-րդ րոպեին:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմունդի «Բորուսիա» – «Հոֆենհայմ»՝ 3:2

Կևին Գրոսկրոյց, 29, Հենրիխ Մխիթարյան, 31, Լուկաշ Պիրշեկ, 34 – Ռոբերտո Ֆիրմինո, 5, Նիլաս Սուլե, 66

Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ

յումաօ40154Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը`Մոսկվայի «Սպարտակը», Տոմսկում 1:2 հաշվով զիջեց «Տոմին»: Սպարտակցիներից աչի ընկավ Մովսիսյանը: Նա և Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էին:

Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 15-ի:

Օզբիլիսը փոխարինվեց ավելացված ժամանակում:

«Սպարտակը» 44 միավորով  6-րդ տեղում է,  «Տոմը» 28 միավորով 13-րդն է:

Տեխնիկական արդյունքներ

«Տոմ» – «Սպարտակ»՝ 2:1

Կիրիլ Պանչենկո, 53 (11 մ), Իգոր Պորտնյագին, 60 – Յուրա Մովսիսյան, 85

Հեռացումներ՝ Պավել Նեհայչիկ, 56 – Սերգեյ Դիկան, 90

Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը` «Սպարտակի» մեկնարկային կազմում

ՅուՄԱՕ34100Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը`Մոսկվայի «Սպարտակը», արտագնա հանդիպումում փորձություն է սպասում «Տոմի» հետ մրցամարտում։

Հարձակվող  Մովսիսյանը և կիսապաշտպան Արազ Օզբիլիսն իրենց թիմի մեկնարկային կազմում են։

«Սպարտակ». Դիկան, Բոկետի, Մակեեւ, Կ. Կոմբարով, Դ. Կոմբարով, Ռոմուլո, Կոստա, Խուրադո, Յակովլև, Օզբիլիս, Մովսիսյան։

Ռուսաստանի առաջնությունում կայացած 27-րդ տուրից հետո, «Սպարտակը»  44 միավորով 6-րդ,  «Տոմը» 25 միավորով 14-րդ տեղերում են:

Դիեգո Կոստան իր նոր թիմում 3 անգամ ավելի շատ կստանա, քան իսպանական ակումբում

դկ2099136_w1Մադրիդի «Աթլետիկոյի», այժմ արդեն Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող, բրազիլացի Դիեգո Կոստան կտեղփոխվի Լոնդոնի «Չելսի»:

Արդեն համաձայնեցվել են բոլոր հարցերը:

Անգլիական ակումբը 75 միլիոն ֆունտ ստերլինգ կծախսի այդ ֆուտբոլիստին գնելու համար: Դրանից  միայն 35 միլիոնը կվճարվի որպես փոխհատուցում իսպանական ակումբին:

Բարձր է նաև Կոստայի աշխատավարձը:  25-ամյա ֆուտբոլիստն իր նոր թիմում 3 անգամ ավելի շատ կստանա, քան իսպանական ակումբում:  Լոնդոնում նա շաբաթական կվաստակի 150 հազար ֆունտ ստերլինգ:

Նախատեսվում է 5 տարվա աշխատանքային պայմանագիր: