Խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը ՝ միջազգային մրցաշարի հաղթող

էհ026Մայիսի 31-ից հունիսի 1-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էր Լիտվայի,  Բելառուսի, Լատվիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանաիայի, ԱՄՆ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Հայաստանի 44 պատանի սուսերամարտիկ:

Մեր երկիրը ներկայացնում էր «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի  մարզադպրոցի սան, խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը: Նա Հայաստանի չեմպիոն է, միջազգային մի շարք մրցաշարերի մրցանակակիր և հաղթող: Մասնավորապես, մայիսի 11-ին նա Թիֆլիսում կայացած միջազգային մրցաշարում ուժեղագույն էր ճանաչվել:

Մեր երկրի ներկայացուցիչը պատանիների մրցաշարում գրավեց 1-ին, իսկ երիտասարդների մրցաշարում ՝ 3-րդ տեղը:

 Էդուարդ Հովիկյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Արազյանը, որը գլխավորում է նաև Հայաստանի հավաքականը::

Լողափնյա վոլեյբոլի փառատոն` Սևանում

վոլեյբոլ2014 թվականի հունիսի 20-ին  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան,  Եվրոպայի վոլեյբոլի համադաշնության հետ համատեղ Սևանում կանցկացնի լողափնյա վոլեյբոլի փառատոն, իսկ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնություն:

Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբը՝ Հայաստանի գավաթակիր

սուսեր0d7cbd31b117«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի դահլիճում ավարտվեց  սուսերամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը:

Մրցումների վերջին օրը մարտուղյակներ դուրս եկան ճկասուսերակրուհիները և թրամարտիկները: 

Ճկասուսերակրուհիներից  ուժեղագույն ճանաչվեց Հասմիկ Աղաբաբյանը, 2-րդ մրցանակկաիր դարձավ Սուսաննա Ղազարյանը: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Մարիամ Հարությունյանն ու Արփինե Աթոյանը:

Թրամարտիկների պայքարում հավասարը չունեցավ Արթուր Կարապետյանը,: 2-րդը ճանաչվեց Արեն Անդրեասյանը: 3-րդ մրցանակակաիրներ դարձան Արսեն Զուրաբյանն ու Ռուբեն Սարգսյանը:

 

Երկու ոսկե և չորս բրոնզե մեդալով թիմային հաշվարկով առաջնության հաղթող դարձավ Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբը՝ արժանանալով ՀՀ գավաթին:

 

Պարգներ մարզական բնագավառի ներկայացուցիչներին՝ մայիսի 28-ի կապակցությամբ

hh8598ce9474ca4bf819cde1ac5ed0945fՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մարզաշխարհի մի քանի ներկայացուցիչներ արժանացել են պարգևների և կոչումների:

 

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է «Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Յաշա Անուշավանի Եղիազարյանը:

 

ՀՀ վաստակավոր մարզչի կոչմանն են արժանացել` «Աշխատանքային ռեզերվներ» մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն Ռոբերտ Էդուարդի Խաչատրյանը, «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Միքայել Լևոնի Հայրապետյանը, ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքական թիմի մարզիչ Հակոբ Լեռնիկի Փիլոսյանը:

 

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամ Ռազմիկ Վաղարշակի Այվազյանը, ՀՀ լողի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Միսակ Արամի Գաբրիելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Լյովա Արտավազդի Սամվելյանը:

 

Կյանքից հեռացավ հայկական հանդբոլի կնքահայրը

a0388885-րդ աշունը չթևակոխած կյանքին հրաժեշտ տվեց հայկական հանդբոլի երախտավոր Սպարտակ Ծառուկյանը: Հիրավի, մեծ է նրա ներդրումն այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու գործում: Ծառուկյանը տարիներ շարունակ գլխավորել է Հայաստանի հանդբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները: Այնպես որ, մեր երկրի բոլոր ճանաչված խաղացողները, այդ թվում նաև հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ներկայիս նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանը, նրա սաներներն են: Պատահական չէ, որ Սպարտակ Իշխանիչին արժանիորեն համարում են մեր բոլոր մարզիկների, մարզիչների կնքահայրը:

Ծառուկյանը ծնվել է 1929-ի նոյեմբերի 7-ին  Սարդարապատում  (Արմավիրի մարզ): 1955-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն բուհի մարզական խաղերի ամբիոնում` որպես դասախոս, 1995-ից կրել է դոցենտի կոչում: Մարզական բնագավառում նա փառահեղ ուղի է անցել: Նախ, Ծառուկյանն ինքն է եղել առաջատար մարզիկ: Ի դեպ, սկզբում հրապուրվել է բասկետբոլով և 1954-ին դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Ապա, անդավաճան նվիրվելով հանդբոլին, նա  խաղահրապարակում իր թիմակիցների հետ միջազգային մրցաշարերում բարձր է պահել Հայաստանի  պատիվը, հետո էլ  արդեն մեր երկրի հավաքական թիմերի գլխավոր մարզիչն է եղել:
1966-ից Ծառուկյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է: Նրա մի քանի տասնյակ սաներ ներկայումս մարզչական աշխատանք են կատարում մեր երկրի տարբեր հաստատություններում: Ընդ որում, այդ մասնագետներից շուրջ մեկուկես տասնյակը կրում են Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում: Ծառուկյանը մի շարք գիտամեթոդական աշխատությունների հեղինակ է:
Նա մինչև կյանքի վերջը մասնակցում էր Հայաստանի հանդբոլային անցուդարձին, ներկա էր գտնվում մրցումներին, ֆեդերացիայի նախագահության նիստերին, օգտակար խորհուրդներ տալիս:
Անվանի մասնագետի հիշատակը հավերժ վառ կմնա ճանաչողների սրտերում:
«Անկախի» խմբագրակազմը  ցավակցում է Սպարտակ Ծառուկյանի ընտանինքին, հարազատներին, կիսում նրանց վիշտը:

Սուսերամարտիկները վիճարկում են Հայաստանի գավաթակրի կոչումը

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի դահլիճում անցկացվող սուսերամարտի մեր երկրի գավաթի խաղարկությունում խոցասուսերակրուհիների պայքարում հավասարը չունեցավ Արաբկիրի մարզադպրոցի սան Արամայիս Գաբոյանը:

Նա վճռական մրցամարտում պարտության մատնեց Միքայել Ղազարյանին (ՀՄՄ): Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչներ Արկադի Մուրադյանը և Վարդան Ռուբենյանը:

Ճկասուսերակիրների եզրափակչում զենքերը խաչաձևեցին  Արաբկիրի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը և հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչ Մայքլ Հովհաննիսյանը: Հաղթեց Դանիելյանը: Երրորդ մրցանակակիրներ դարձան գյումրեցիներ Միհրան Ղազարյանը և Պարգև Ստեփանյանը:

 

ՀԱՕԿ-ի միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության օրվան

images ՀԱՕԿՀունիսի 1-ը  երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առթիվ  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո,  «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում, ավանդաբար կազմակերպում է մարզամշակութային  միջոցառում:

Երեխաներին  նվիրված «Մենք ապագա օլիմպիականներ ենք» նշանաբանով սպորտլանդիան  կկայնա  Երևանի  «Միկա» մարզադահլիճում:

Իրենց ունակությունները կդրսևորեն  մայրաքաղաքի 12  վարչական տարածքների  23  նախադպրոցական  ուսումնական հաստատությունների  սաներ :

Միջոցառումը կսկսվի  հունիսի  1-ին, ժամը`  12-ին: Մինչ այդ, «Միկայի» նախասրահում կցուցադրվեն երեխաների մարզական-օլիմպիական թեմաներով նկարչական աշխատանքները:

 

 

 

 

 

 

 

Ձյուդոյի պատանեկան մրցաշար` նվիրված Շուշիի ազատագրման 22-ամյակին

41324Երևանում անցկացվեց ձյուդոյի վարկանիշային հանրապետական մրցաշար՝ նվիրված Շուշիի ազատագրման 22-ամյակին:

Ավանդական այս ստուգատեսը կազմակերպվել էր 7-րդ անգամ: Պատանիները մրցեցին 9 քաշային կարգերում:

Մասնակցեց 86 ձյուդոիստ: Թիմային հաշվարկում` նվաճած 3 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալով, առաջին տեղը գրավեց Վանաձորի ՀՄՄ հավաքականը (ավագ մարզիչ Արտյոմ Մելքոնյան), երկրորդ տեղը` 2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալով, զբաղեցրեց Երևանի «Նորքի հայորդյաց տուն» թիմը (ավագ մարզիչ Արթուր Գևորգյան), իսկ եռյակը եզրափակեց Երևանի «Դինամո» մարզընկերության թիմը՝ 2 ոսկե պարգև (ավագ մարզիչ Գագիկ Աղամալյան):

Անհատական մրցումներում հաղթողներ դարձան` 38 կգ քաշային Դավիթ Մնացականյանը, 42 կգ քաշային Արթուր Մանուկյանը, 46 կգ քաշային Էմիլ Մկրտումյանը, 50 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, 55 կգ քաշային Հրաչյա Նիկողոսյանը, 60 կգ քաշային Ժորա Սահակյանը, 66 կգ քաշային Բորիս Շատվերյանը, 73 կգ քաշային Թելման Ամիրխանյանը  +73 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը:

 

Հայաստանի պատանի սեղանի թենիսիստներին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում

սթtabletenis-1Հայաստանի սեղանի թենիսիստներին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում: Հուլիսի 11-20-ը Իտալիայի Ռիվա Դել Գարդա քաղաքում անցկացվելու է Եվրոպայի պատանիների անհատական-թիմային առաջնությունը:

Հուլիսի 1-ից  մարզիչ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը նախապատրաստական ուսումնամարզական հավաք կսկսի: Հավաքականում ընդգկվել են 3-ական պատանի և աղջիկ:

Իտալիայում Հայաստանի  պատիվը կպաշտպանեն` երևանցիներ Էռնեստ Ապրեսյանը, Սերգեյ Սիմոնյանը, Կարեն Պապյանը, Դիանա Խոջագորյանը, Սվետլանա Եղիազարյանը և վանաձորցի Մերի Հովհաննիսյանը:

Հայտնի դարձան աթլետիկայի Հայաստանի առաջնության չեմպիոնները

481e03a17Մայիսի 24-25-ը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ աթլետիկայի տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էին 120 մարզիկ և մարզուհի՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Էջմիածնի, ՕՀՊՄՔ-ի և ԼՂՀ-ի մարզադպրոցներից:

 

Առաջնության մասնակիցները խաղարկեցին 129 մեդալ:

 

Կանանց մրցապայքարում Հայաստանի առաջնության հաղթողներ դարձան՝

 

Խուբեսերյան Դիանա (Երևան) վազք 100 մ, 200 մ
Հարությունյան Լիլիթ (Վանաձոր) վազք 400 մ, 1500 մ
Քարհանյան Աննա (Վանաձոր) վազք 800 մ
Ալավերդյան Էլլադա (Վանաձոր) վազք 3000 մ
Բակունց Աննա (Կապան)  400 մ  արգելավազք
Հովհաննիսյան Սաթենիկ (Երևան) հեռացատկ, եռացատկ
Ավետիսյան Հերմինե (Գյումրի) սկավառակի նետում, գնդի հրում
Թադևոսյան Անահիտ (Երևան) մուրճի նետում

 

4X400 մ փոխանցավազքում հաղթող ճանաչվեց կանանց Վանաձորի հավաքականը, իսկ երևանցի Անահիտ Թադևոսյանը մուրճի նետման մրցաձևում՝ 50 մ 5 սմ արդյունքով, սահմանեց  ՀՀ նոր ռեկորդ:

 

Տղամարդկանց մրցապայքարում ՀՀ առաջնության հաղթողներն են՝

 

Մուրադյան Արթուր (Երևան) վազք 100 մ 
Գրիգորյան Սամվել (Երևան) վազք 200 մ, 400 մ արգելավազք
Մկրտչյան Տիգրան (Գյումրի) վազք 400 մ
Հայրապետյան Աշոտ (ԼՂՀ) վազք 800 մ, 1500 մ
Մկրտչյան Երվանդ (Գյումրի) վազք 3000 մ
Համբարձումյան Արտակ (Երևան) հեռացատկ
Աղասյան Լևոն (Կապան, ԲԿՄԱ) եռացատկ
Մարտիրոսյան Ալբերտ (Գյումրի) գնդի հրում, նիզակի նետում
Խաչատրյան Սուրեն(Երևան) սկավառակի նետում

 

4X100մ  փոխանցավազքում հաղթող ճանաչվեց Արտաշատի հավաքականը, իսկ 4X400մ փոխանցավազքում՝ Գյումրու հավաքականը:

 


Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 6-րդն է

մարմն41076Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վիգեն Խաչատրյանը բազմամարտում գրավեց 6-րդ տեղը՝ 81,664 միավոր: Նա եզչափակիչ էր մտել 10-րդ արդյունքով:

Բազմամարտի առանձին մրցաձևերի պարգևների խաղարկությունում Խաչատրյանը 8-րդ արդյունքով օղակների վրա վարժությունների  և 4-րդ արդյունքով հենացատկերի եզրափակչում է:

Հավելենք, որ մեծահասակների Եվրոպայի առաջնության օղակների վրա վարժությունների եզրափակչում կարողությունները կփորձեն Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Բազմամարտի որակավորման փուլից հետո 4-րդ արդյունքով եզրափակիչ է մտել Արթուր Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզիկները պայքարում են մեդալների համար

մարմն41076Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում  Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը պայքարում են մեդալների համար:

Օղակների վարժությունում հայ երկու մարզիկները դուրս են եկել եզրափակիչ։ Թովմասյանը նախնական փուլում զբաղեցրել է 3-րդ, Դավթյանը՝ 6-րդ տեղը:

Բազմամարտի նախնական փուլի մրցումներում Արթուր Դավթյանը 83,398 միավորով չորրորդն է: Նա նույնպե հանդես է գալու եզրափակչում:

Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի ուղեգրի է արժանացել

20283Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնության  երիտասարդների որակավորման մրցումներում Վիգեն Խաչատրյանը բազմամարտում գրավեց 11-րդ տեղը և արժանացավ Չինաստանում այս տարվա ամռանը կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրի: Այդ պատվին էին արժանանում 1-19-րդ տեղերը գրավողները:

Խաչատրյանը  պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի 13-րդ մարզիկն է:

Վիգենը  օղակների  վրա վարժությունների և հենացատկերի, նաև բազմամարտի մրցաշարի եզրափակչում է: Այնպես որ, նա կարող է մեդալների արժանանալ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցություն

1016efe47829425ca4acbc2612eb13d1ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցություն՝ 2014 թվականի մասսայական մարզական միջոցառումներին առնչվող հարցերը Երևան քաղաքի և մարզերի սպորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:

Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանն անդրադարձավ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում ու ԼՂՀ-ում մասսայական սպորտի զարգացման ու տարածման կարևորությանը՝ ներկայացնելով ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացվող «Մարզական փառատոն», ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն մարզական քաղաքային համայնք», «Լավագույն մարզական գյուղական համայնք», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» և «ՀՀ Նախագահի մրցանակի համար`Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթ ամենամյա միջոցառումները, որոնք այս տարի ևս իրականացվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Միջոցառումների ծրագրերում արված փոփոխություններից Ե. Դավթյանը հատկանշական համարեց ՀՀ Նախագահի առաջարկությամբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում հաշմանդամներին նույնպես ներգրավելու խնդիրը, որն այս տարի ընդգրկվել է մրցույթի ծրագրում:

 

Հրազդանում անցկացվեց «Սպորտլանդիա-2014» միջոցառումը

874ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հրազդան քաղաքում անցկացվեց ՀՀ Կոտայքի մարզի նախադպրոցական 30 հիմնարկների  «Սպորտլանդիա-2014» մարզական մասսայական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված 7 մանկապարտեզների սաներ:  

Սպորտլանդիայի ընթացքում երեխաները միմյանց հետ մրցեցին մի շարք մրցաձևերում՝ ցուցադրելով իրենց լավագույն ունակությունները:

Թեժ պայքարում  հաղթեց Հրազդան քաղաքի N 13 նախադպրոցական հիմնարկը, 2-րդ տեղը գրավեց Հրազդան քաղաքի  N 15 նախադպրոցական հիմնարկը,  իսկ 3-րդ տեղը՝ Չարենցավան քաղաքի «Ծիծեռնակ» նախադպրոցական հիմնարկը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաղթողներին ու մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր և գավաթներ, իսկ միջոցառման մասնակից մյուս հիմնարկները պարգևատրվեցին նախարարության  շնորհակալագրերով՝ միջոցառմանն ակտիվ մասնակցելու  համար:

Մասնակիցների համար  խրախուսական նվերներ էր պատրաստել նաև Հրազդանի քաղաքապետարանը:

Առաջին անգամ մեր երկրում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի միջազգային կարգի բարձրակարգ ստուգատես

թ435304199940377_2594162621565672646_nՀայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ընդգրկվել է արևելաեվրոպական գոտու միության կազմում, որի համաժողովն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Համաաժողովի մասնակիցները միաձայն քվեարկել են ՀՎՖ-ի միության կազմում ընդգրկելու օգտին:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նաև հայտ էր ներկայացրել 2015 թվականի ամռանը մեր երկրում հյուրընկալելու 10 երկրների մասնակցությամբ միջև 18 տարեկանների տղաների և աղջիկների լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին:

Այս առաջարկն ընդունվել է միաձայն:

Այսպիսով, 2015-ին Հայաստանի վոլեյբոլի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրում կանցկացվի միջազգային կարգի բարձրակարգ ստուգատես, որը նաև վարկանիշային է:

Հայաստանի ձյուդոյիստները երկուական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

1015531252653245-ձյուդոՌուսաստանի Օրենբուրգ քաղաքում ավարտված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են  երկուական արծաթե և բրոնզե մեդալի։
Գրիգոր Իվանյանը (60 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ), պարտվելով եզրափակչում, գրավել են 2-րդ տեղը, իսկ Դավիթ Ղազարյանը (66 կգ) և Ժաննա Ստանկեւիչը (52 կգ) ճանաչվել են 3-րդը: 

Հավելենք, որ արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Անահիտ Արշակյանը (57 կգ), իսկ նրա թիմակից Զարինա Բաբինյանը (52 կգ) կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:

Հայասատանի սամբիստները Բուխարեստից կվերադառնան հարուստ ավարով

22286 սամբոՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային վերջին օրը հայ մարզիկները նվաճեցին ևս երկու մեդալ: Հաջող մրցելույթներ ունեցան մեր ամենատիտղոսակիր մարզիկները՝ Աշոտ Դանիելյանն /82կգ/ ու Վաչիկ Վարդանյանը /68կգ/, ովքեր արժանացան՝ համապատասխանաբար բրոնզե և արծաթե մեդալների: Հիշեցնենք, որ մինչ այդ բրոնզե մեդալներով էին պարգևատրվել Էդիկ Պետրոսյանն /90 կգ/ ու Վահան Նիկոլայանը /62 կգ/, արծաթե՝ Մխիթար Մխիթարյանը /57 կգ/, իսկ Տիգրան Կարապետյանը հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն և արժանացել ոսկե մեդալի: Այսպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվեց 6 մեդալ. 1 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ: Հայաստանի սամբոյի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա մայիսի 20-ին:

Պայքարը կշարունակեն Ալավերդիի, Վանաձորի, Արցախի հանդբոլի պատանեկան հավաքականները

1026953Գյումրիում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը: Վերջին տուրում Ալավերդիի հավաքականը (մարզիչ` Աշոտ Հակոբյան) 23:22 (11:10) հաշվով hաղթեց Վանաձորի թիմին և վաստակած 6 միավորով գրավեց առաջին տեղը:
Վանաձորցիները 4 միավորով հանգրվանեցին 2-րդ հորիզոնականում: 2 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Արցախի հավաքականը, որը 24:16 (13:11)  հաղթեց Գյումրիի թիմին: Վերջինս, տանուլ տալով բոլոր խաղերը, եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Այսպիսով, առաջին երեք տեղերը գրաված հավաքականները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:

Բարձր մակարդկով կազմակերպված ստուգատեսի փակման հանդիսավոր արարղության ժամանակ Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը  գեղեցիկ հուշագավաթ հանձնեց առաջին տեղը գրաված Ալավերդիի հավաքականին:

Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության վերջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները, նաև երկու անհաջողակները

29856Գյումրիի մարզադպրոցի դահլիճում պայքարը շարունակեցին մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:

Մրցակիցների ուժերն անհավասար էին: Գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Գյումրի-Վանաձոր`17:30 (6:17), Արցախ-Ալավերդի` 15:27 (7:17):

4-ական հաղթանակ են տարել և աղյուսակը գլխավորում են Վանաձորի և Ալավերդիի հավաքականները: Միայն պարտություններ են կրել Արցախի և Գյումրիի թիմերը:

Վերջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները, նաև երկու անհաջողակները: Վերջիններիս մրցամարտը սկզբունքային կլինի, քանի որ կորոշվի Հայաստանի առաջնությունում պայքարի շարունակելու իրավունք տվող 3-րդ ուղեգրի հարցը:

Այդ իրավունքն արդեն իրենց համար ապահովել են Վանաձորի և Ալավերդիի հանդբոլիստները: