Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներ՝ մայրաքաղաքին մատուցած ծառայությունների և բազմամյա վաստակի համար

001 (1)Երևանի 2795-ամյակի կապակցությամբ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի շարք ոլորտներում բազմամյա և ակտիվ գործունեություն ծավալած անձանց պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով:

Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և երևանցու բարօրությանն ուղղված ներդրման համար:

«Սիրելի քաղաքի ծննդյան օրը կրկնակի տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով արել ու անում են հնարավորը, որ Երևանն ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ ու ավելի լավը դառնա: Եվ որ ամենակարևորն է, բոլոր այդ մարդիկ,  յուրաքանչյուրն իր տեղում, իր աշխատանքն արել ու անում է ոչ թե ի շահ իրեն, այլ ի շահ սիրելի քաղաքի բարօրության: Տոնական այս օրը ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այդ մարդկանց՝ իրենց նվիրումի ու անշահախնդիր աշխատանքի համար: Վստահ եղեք, որ նման նվիրումը և աշխատանքը երբեք չի վրիպում մեր ուշադրությունից»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը՝ երաժշտության բնագավառում բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար:

Քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ բազմամյա վաստակի և արգասաբեր գործունեության համար:

Տարոն Մարգարյանը քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին՝ Երևան քաղաքում առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և անմնացորդ աշխատանքի համար:

Լրատվության բնագավառում նշանակալի անվանդի և անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակից Տիգրան Լիլոյանը:

Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, մշակույթի բնագավառում բազմամյա վաստակի և արգասաբեր գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Երևան քաղաքում շինարարության բնագավառի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալի է արժանացել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

Թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ Մարգարիտա Մնացականյանը:

Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի պարուսույց Հովհաննես Խաչիկյանը ևս պարգևատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով՝ պարարվեստի բնագավառում մատուցած ծառայությունների և երկարամյա վաստակի համար:

Հանրային ռադիոյի հաղորդավար,  ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը պարգևատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում երկարամյա վաստակի համար:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով հրապարակախոսական, հասարակական, գրական լայն գործունեություն ծավալելու և ստեղծագործական մեծ վաստակի համար պարգևատրվել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Գեղագիտական դաստիարակության բնագավառում բազմամյա վաստակի և  արգասաբեր գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեղագետ Յակով Խաչիկյանը:

Պարգևատրվածներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին գնահատանքի և ուշադրության համար՝ հատկանշելով, որ պարգևը պարտավորեցնում է ավելին անելու սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1,տեսանյութ

4205Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության  ընտրական մրցաշարի նախավերջին խաղում հաղթեց Բուլղարիայի հավաքականին   2:1հաշվով, շնորհիվ Յորա Մովսիսյանի:Նա  հրաշալի գոլը գրանցվեց խաղի 87-րդ րոպեին: Բուլղարացիները հանդես են գալիս ինը ֆուտբոլիստներով:

Օմբուդսմեն. Կոմայգու այլասերվածությունը վերացնելը անհրաժեշտ է… հնարավոր է… եվրոպական է…

կարեն անդրեասյան Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում:

Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետը իր գրությամբ ՄԻՊ-ին  հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի Ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»:

Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս: Խնդրի վերաբերյալ Ոստիկանությանը ներկայացրել ենք նշված այլասերվածությունների մասին վկայող մի շարք հրապարակումներ:

Ըստ Ոստիկանության՝ «ներկայացված հրապարակումներում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտ հատկանիշներ չեն մատնանշվում»: Մեզ համար ակնհայտ է հակառակը: Բացի այդ, Ոստիկանությունը Երևանի այլ վայրերից պարբերաբար բերման է ենթարկում բազմաթիվ մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (օրինակ՝ police.am/news/view/միջոցառումները-շարունակական-բնույթ-են-կրելու.html): Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառմամբ Կոմայգում նման օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում:

Կոմայգում այլասերվածության վերացումը հնարավոր է, եթե Երևանի Քաղաքապետարանը ցանկապատի այգին և փակի այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես օրինակ` Սիրահարների այգում), ինչպես նաև այդ ժամանակահատվածում ուժեղացնի լուսավորումը այգու շրջակայքում: Առավել ևս նման արատավոր երևույթները կվերանան, եթե Ոստիկանությունն ակտիվ գործողություններ ձեռնարկի նշված իրավախախտումների կանխարգելման և բացահայատման ուղղությամբ:

Մեր առաջարկները հիմնված են Եվրոպական լավագույն փորձի և արժեքների վրա: Այսպես, դեռևս 1910 թվականին Լոնդոնում փակեցին Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը՝ այնտեղ մարմնավաճառների անօրինական գործունեությանը վերջ դնելու նպատակով: Փարիզում այսօր էլ երեկոյան ժամերին փակվում է Տյուիլրիի այգու մուտքը: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե´ մարդու ազատությունները և թե´ հանրության բարոյականությունը:

Նախագահը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին,լուսանկարներ

4178

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության Նախագահը Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգևատրել է պետական բարձր պարգևներով, շնորհել պատվավոր կոչումներ:

4164Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին՝ իր ողջույնի խոսքում ընդգծելով, որ «Արարատ»-ը ոչ միայն 1973 թվականի, այլ ընդհանրապես 70-ականների մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է: ««Արարատ»-ի փառահեղ հաղթանակները մեր ժողովուրդը համարում է ոչ միայն այդ կանաչ գորգի վրա մրցապայքարում տարած հաղթանակ, այլ որպես իր հավաքական արժանիքների արձանագրում: «Արարատ»-ը մեր ազգային հպարտությունն էր, ազգային արժանապատվությունը: Իհարկե, «Արարատ»-ը զուտ միայն ֆուտբոլ չէր խաղում. տղաները ֆուտբոլ էին խաղում, բայց դա նաև քաղաքականություն էր: Ինչպես բոլորիս հայտնի է, ցավոք, խորհրդային տարիներին Հայաստանը չէր կարողանում լիարժեքորեն ներկայանալ միջազգային հարթակներում, և «Արարատ»-ն իր ֆուտբոլային հաղթանակներով Հայաստանը դուրս էր բերում միջազգային ասպարեզ, Հայաստանը և հայերին դարձնում էր է՛լ ավելի ճանաչելի: «Արարատ»-ի հաղթանակները, «Արարատ»-ի կրկնակի հաջողությունները ես միշտ համեմատում եմ այն մեծ սխրանքի հետ, որ կատարեց Տիգրան Պետրոսյանը. Տիգրան Պետրոսյանը, դառնալով աշխարհի չեմպիոն, յուրաքանչյուր հայ ընտանիքում շախմատ խաղալ սովորեցրեց կամ գոնե՝ շախմատ սիրել, նույնը՝ տղաները: Եվ այսօրվա մեր հավաքականի խաղը ևս արդյունք է «Արարատ»-ի այն ժամանակվա հաղթանակների: «Արարատ»-ը ոգևորություն մտցրեց Հայաստանում, հայ ժողովրդի մեջ, և յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրում էր՝ Հայաստանում, Հայաստանից դուրս, շատ հպարտ էր իրեն զգում:

Ես շատ լավ հիշում եմ 73 թվականը, ես այն ժամանակ ծառայել եմ խորհրդային բանակում՝ հեռավոր Ուրալում: Նույնիսկ հիմա եմ հուզվում, ինձ թվում էր, թե ամբողջ գունդն ինձ է նայում, և բոլորը մատնացույց էին անում, ասում էին՝ տեսեք այս մարդու հայրենակիցներն են, որ այս սխրանքը կատարեցին: Պարզ է, որ Հայաստանում տոնախմբություն էր: Ես մի առիթով ասել եմ, որ մեր ժողովուրդը վերջին 50-60 տարիների ընթացքում, երևի, մի քանի անգամ է սրտանց ուրախացել: Թերևս, առաջին առիթը Հայրենական պատերազմում հաղթանակն է՝ Մայիսի 9-ը, այնուհետև Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, «Արարատ-73»-ի և մեկ էլ մեր ժամանակներում դա կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, երբ ժողովուրդն ինքնաբուխ դուրս էր եկել փողոցներ և ուրախանում էր իր զավակների մեծագույն հաղթանակով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

70-ականների ոգևորության մասին խոսելիս Նախագահը հիշել է, թե ինչպես էր յուրաքանչյուր երեխա փորձում իրեն նմանեցնել «Արարատ-73»-ի հերոսներից մեկին:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, «Արարատ»-ը իր որոշակի ազդեցությունն ունի նաև Հայաստանի այսօրվա հավաքականի վրա, որը, Նախագահի գնահատականով, հանդիսանում է նախկին Խորհրդային միության երկրների լավագույն հավաքականներից մեկը: Հանրապետության Նախագահը հորդորել է, որպեսզի յուրաքանչյուր հայ, որտեղ էլ գտնվի, սատարի մեր ֆուտբոլի հավաքականին, որովհետև, ըստ նրա, դա զուտ միայն հաղթանակ չէ սպորտային բնագավառում՝ դա շատ ավելին է, քան պարզապես հաղթանակը:

Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կազմակերպած մեծարման երեկոյի ժամանակ «Արարատ-73»-ի վետերաններին ողջունել և փառահեղ հաղթանակի հոբելյանի առթիվ շնորհավորել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ միասին:

Նախարար Յուրի Վարդանյանը «Արարատ-73»-ի մի շարք ֆուտբոլիստների շնորհել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, պարգևատրել՝ նախարարության Ոսկե մեդալով և հուշամեդալով: ՀՖՖ նախագահը թիմի բոլոր վետերաններին հանձնել է դրամական պարգևներ:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովն առաջարկում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը կրկին ներառել մշակութային հուշարձանների ցանկում

Zvartnoc«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի` Կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում էր:

Քննարկմանը ներկա էր նաև կառույցի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, որն իր կողմից ներկայացրեց շենքը պահպանելու վերաբերյալ իր առաջարկները:

Նրա խոսքով, երբ 2001թ.-ին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը` 30 տարի ժամկետով, ընկերությունը որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել. «Սակայն ընկերությունը հիմա բացեիբաց հրաժարվում է կառավարության հետ կնքած պայմանագրից բխող պարտականություններից, ըստ որոնց պարտավորվում է պատշաճ ձևով օգտագործել այն և ցանկության դեպքում ներդրումներ և շինարարաություն իրականացնել»:

MHM82115 copyԱնահիտ Թարխանյանը նշեց, որ կառույցը հանդիսանում է Հայաստանի հանրապետության սեփականությունը, և քանի որ սեփականատերը հրաժարվել է որևէ պատասխանատվություն կրելուց, ապա ինքն առաջարկում է կառավարությանը հետ վերցնել իր սեփականությունը հանդիսացող գույքը, նոր վարձակալ գտնել և շենքն օգտագործել փոքր ավիացիայի և մոտ տարածքներ չվերթներ իրականացնելու նպատակով:

Ներկաներից մեկն էլ հարց բարձրացրեց. եթե շենքում 10 տարուց ավելի է` ներդրումներ չեն արվել և այն կիսաքայքայված վիճակում է, ապա ինչպե՞ս պետք է պետությունը գտնի նոր վարձակալ:

Ճարտարապետի դուստրը կարծում է, որ այն պայմաններով, ինչով որ շենքը հանձնվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, նոր վարձակալ կգտնվի, իսկ եթե ոչ, ապա ինքը հանդես կգա առաջարկությամբ` ստեղծել քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբ, որը կդիմի կառավարությանը, որպեսզի կառույցը վարձակալությամբ տրվի խմբին. «Ես համոզված եմ, որ Հայաստանում մոտ տասը նվիրյալներ կգտնվեն, որպեսզի ցանկություն հայտնեն դառնալու այդ շենքի վարձակալը, և մի քանի տարվա մեջ հետ կբերեն այն գումարները, որ վաստակել է նախկին վարձակալը, ինչպես նաև կվերականգնեն շենքը»:

Ինչ վերաբերում է շենքի ներկայիս ոչ բարվոք վիճակին, ապա Թարխանյանը չի հավատում ներկայացվող թվերին. «Ժամանակին այն կառուցվել է որպես ռազմավարական կառույց, ինչը նշանակում է, որ դրանք հաշվարկվել են 10 բալանոց սեյսմակայունության համար: Ինձ համար զարմանալի են չակերտավոր եզրակացություններն այն մասին, որ շենքը սեյսմակայունության խնդիր լինի: Կարող ենք գնալ և տեղում տեսնել, թե ինչպես  են բարբարոսաբար քանդել շենքի երեսպատումը, որի ընթացքում, պարզ է, երևում են նաև արմատուրաները, սակայն դա լուծելի խնդիր է և շենքի սեյսմակայունության վրա չի կարող ազդել»:

Նրա խոսքով` կառույցը գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլլար:

Մշակույթի ենթահանձնաժողովի անդամ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով` կարծես մի չար ձեռք վերացնում է մշակութային արժեքները, որոնք խոսում են մեր ճարտարապետության, մեր անցյալի և մեր ազգի տեսակի մասին: Նրա կարծիքով` այս անհասկանալի երևույթը պետք է կանխվի:

Վլադիմիր Պողոսյանը, որը ոչ միայն Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի, այլև մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի անդամ է, հանդես եկավ կոնկրետ առաջարկով` որոշում կայացնել դիմելու մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողով կառույցը պետական մշակութային հուշարձանների ցուցակում ներառելու համար: Նա նշեց, որ կառույցը ժամանակին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն հետագայում անհայտ պատճառներով ցանկից հանվել է:

Առաջարկը դրվեց քվեարկության` ընդունվելով միաձայն:

Հշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդի  քաղաքաշինության և ճարտարպետության, ինչպես նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում: Նախատեսված է քննարկում նաև ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում:

ՀԽ ենթահանձնաժողովների որոշումները կամփոփվեն Հանրային խորհրդի փոքր, ապա լիագումար նիստում, որից հետո Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի բարձրացված հարցի վերաբերյալ:

Ադրբեջանում ընտրությունները ընթանում են զանգվածային խախտումներով. Ջամիլ Հասանլի,տեսանյութ

3Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերին ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին մասնակցել է ընտրություններին: “Թող այս ընտրությունները ծառայեն ի շահ մեր ժողովրդի”,- ասել է Հասանլին ընտրախցիկից դուրս գալուց հետո:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, վերջինս նշել է նաև, որ Բաքվում և շրջաններում քվեարկության ժամանակ զանգվածային խախտման դեպքեր են գրանցվել: “Որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են  զանգվածային լցոնումներ: Ցավոք, իշխանության շատ ներկայացուցիչներ մասնակցում են ընտրակեղծիքին`դառնալով պետական հանցագործության մասնակից”,-հայտարարել է նախագահի թեկնածուն:

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

10753_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արագ արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ 10753_am_5են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
10753_am_7Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:

Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

4132ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Ըստ այդմ ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ Նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

 

ՏՄՊՊՀ պարզել է, որ “Էկոլոգիապես մաքուր արտադրանք”, “Բիո”, “ԷԿՈ”, “Օրգանական” անվանումները բլեֆ են

ՏՄՊՊՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություններ է անցկացրել “Էկոլոգիապես մաքուր արտադրանք”, “Բիո”, “ԷԿՈ”, “Օրգանական” եւ նման անվանումներով այլ մթերքների արտադրության գործընթացում:
Խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես, հացի, հրուշակեղենի, մեղրի, պահածոների, ձավարեղենի եւ այլ շուկաներում:
Համաձայն օրենսդրության, արտադրանքի մակնանշման մեջ, ինչպես նաեւ գովազդում կարող են նշվել “օրգանական”, “էկոլոգիապես մաքուր” կամ “բիոլոգիական” անունները, եթե դրանք համապատասխան սերտիֆիկացում ստացած արտադրանք են: Սակայն ի պատասխան հանձնաժողովի պահանջի, վերոհիշյալ ընկերություններից որեւէ մեկը հավաստման նման փաստաթուղթ չի ներկայացրել:
էկոՀանձնաժողովը հիշեցնում է, որ ձեռնակարտաիրական ցանկացած գործողություն, որը մոլորեցնում է սպառողին, համարվում է անբարեխիղճ արտադրող: Տնտեսվարողները երեւույթը բացատրում են օրենսդրական պահանջների չիմացությամբ: Իսկ հանձանժողովն, իր հերթին՝ այսպես ասած՝ բարեխիղճ վերաբերմունք կցուցաբերի:
“Սա թյուրիմացության արդյունք է, այլ ոչ թե չարամտություն, այդ իսկ պատճառով հանձնաժողովը որոշեց մեղմ մոտենալ, մասնավորպես, ֆինասնական տուգանքներ չկիրառել: Հանձնաժողովը որոշեց բվավարարվել միայն նախազգուշացում տալով, պայմանով, որ տնտեսվարողերը կվերացնեն խատումները, քանի որ մեր նպատակը խախտումների վերացումն է, այլ ոչ թե տնտեսվարողներին ֆինասական վնաս պատճառելը”,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շահբազյանը։

Ի՞նչ հարցեր է քննարկել Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպման ժամանակ

4  Hanrayin xorhurd 5.10.13Այսօր կառավարությունում ՀՀ Հանրային խորհրդի անդամները` նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի պաշտոնական կայքից, ՀԽ նախագահը նշել է, որ թեև Հանրային խորհուրդը տարբեր մակարդակներում համագործակցում է կառավարության հետ, այնուամենայնիվ, նման ձևաչափով հանդիպումները նույնպես կարևոր են:

Վարչապետի հետ հանդիպմանը ՀԽ անդամներն անդրադարձել են հանրությանը հուզող մի շարք հարցերի` կապված Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, արտագաղթի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության կայացման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ:

Քննարկելով Մաքսային միությանն անդամակցելու հարցը` խորհրդի անդամները հետաքրքրվել են Հայաստանի համար ստեղծվելիք նոր հնարավորությունների ու խնդիրների, երկրի զարգացման հեռանկարների մասին:

Ընդգծելով Մաքսային միությանը միանալու կարևոր բաղադրիչները, որոնք բխում են երկրի տնտեսական, անվտանգության և այլ շահերի տեսանկյունից` կողմերը միաժամանակ կարևորել են Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հաջորդ հարցին` կապված արտագաղթի հետ, կողմերը քննարկել են դրա պատճառներն ու հետևանքները, այդ ուղղությամբ լուրջ համալիր քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Որպես արտագաղթի կանխման կարևորագույն գործոններ` առանձնացվել են աղքատության հաղթահարումը, երկրի տնտեսական զարգացումը, ապագայի տեսլականի ստեղծումը, անվստահության մթնոլորտի վերացումը, քաղաքացիական հասարակության կայացումը և այլն:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն անդրադարձել է Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին:

Առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրներ է բարձրացրել ՀԽ անդամ Արա Մինասյանը` մասնավորապես կարևորելով հանրապետությունում վիրաբույժների սակավության, որակյալ վիրաբույժների պատրաստման և հին սերնդին նոր մասնագետներով փոխարինելու հարցը:

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի կողմից բարձրացվել է Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման հարցը: Նա նաև հանդես է եկել առաջարկությամբ Երևան ՋԷԿ-ի և «Նաիրիտ» ՓԲԸ-ի հենքի վրա «Հարավային արդյունաբերական հանգույց» ստեղծելու վերաբերյալ:

5  Hanrayin xorhurd 5.10.13ՀԽ անդամ Արտուշա Ղուկասյանին հետաքրքրել է Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ կրթական համակարգում գործող Բոլոնյան սկզբունքների կիրառման ընթացքի վրա դրա հնարավոր ազդեցությունը:

Հայաստանում ժամանակակից մատչելի հեռախոսակապի ծառայություն ստեղծելու հարցն է բարձրացրել ՀԽ անդամ Արշակ Սադոյանը` կարևորելով դրանում նաև աշխարհասփյուռ հայությանը մեկ համակարգի շուրջ համախմբելու և ինքնակազմակերպվելու հնարավորությունը:

10749_am_1ՀԽ անդամ Յուրի Ջավադյանն, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին, մասնավորապես առանձնացրել է գյուղացիական կոոպերացիաների զարգացման խնդիրները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը համակողմանիորեն պատասխանել է Հանրային խորհրդի անդամների կողմից հնչեցրած հարցերին` կարևորելով դրանց բարձրաձայնումն ու հետագա համագործակցության շրջանակում համատեղ լուծումներ գտնելու հնարավորությունները:

Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և կառուցողական քննարկման համար և պայմանավորվածություն ձեռք բերել նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնելու ուղղությամբ:

 

Հանրային խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ վարչապետի հետ

4  Hanrayin xorhurd 5.10.13Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրներն ու հնարավոր մարտահրավերները:

Այդ համատեքստում, կողմերը մտքեր են փոխանակել ինտեգրացիոն հարցերի, մասնավորապես, Հայաստան-Մաքսային միություն, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային մակարդակով հնարավոր զարգացումների շուրջ:

Վարչապետ Սարգսյանը պատասխանել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են մեր երկրի տնտեսական քաղաքականությանը, արտագաղթի խնդրին, կառավարման, արդարադատության և տարբեր բնագավառներում նախատեսվող բարեփոխումներին, քաղաքացիական հասարակության զարգացմանը ու բազմաթիվ այլ հարցերի:

Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական:

 

 

 

«Եթե շարժման դրական էներգիան ճիշտ օգտագործվեր, մենք հիմա ավելի մեծ արդյունքների հասած կլինեինք». Վազգեն Մանուկյան (տեսանյութեր)

1988/25Այսօր տեղի ունեցավ «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև  գրքի հերոսներից մեկը` «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ Վազգեն Մանուկյանը:

Գրքում զետեղված է 20-ից ավելի հարցազրույց այն մարդկանց հետ, որոնք կանգնած են շարժման ակունքներում և կարևոր դերակատարում են ունեցել դրանում: «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը նկատեց, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988թ.-ի շարժման մասին, իսկ գքում ի մի են բերված այն փաստերը, որոնք ներկայացվել են շարժման մասնակիցների կողմից` նրանց խոսքերով:

Վազգեն Մանուկյանը, խոսելով ոչ հեռու անցյալի մասին, նույնպես  նշեց, որ ժամանակը շատ բան մոռացության է տվել, իսկ որ ամենացավալին է` 25 տարվա պատմությունը ոչ միշտ է ներկայացվում ճիշտ:

Մանրամասները` տեսանյութում: 


Խոսելով շարժման մասին` Վազգեն Մանուկյանը նշեց, թե որոնք էին այն ազդակները, որոնք հանգեցրին զանգվածային ցույցերի: Նրա խոսքով` ղարաբաղյան շարժումը օրինակ ծառայեց մյուս ժողովուրդների համար: Մանուկյանն ընդգծեց, որ նման միասնություն ու համախմբվածություն երբևէ չէր եղել, և եթե այն դրական էներգիան, որն այդ ժամանակ կար, ճիշտ օգտագործվեր, ապա Հայաստանը հիմա շատ ավելի մեծ արդյունքների հասած կլիներ.

Մանրամասները` տեսանյութում
Վազգեն Մանուկյանը ղարաբաղյան շարժումը կարևորեց նաև այն տեսակետից, որ այն իր մեջ ատելության էներգիա չվերցրեց և ճեղք չառաջացրեց` նշելով, որ հիմա, շարունակելով պայքարել մեր երկի համար, պետք է օրինակ վերցնենք դրանից` նվազեցնելով ատելության էլեմենտները:
Մանրամասները` տեսանյութում3

Լրագրողներից մեկի հարցին, թե որն էր ամենամեծ կորուստը, որ Անկախությունից հետո ունեցանք, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ Հայաստանում առկա թերությունների արմատը ոչ ազատ և արդար ընտրություններն են: Նրա խոսքով` 1995-96 թվականներին Հայաստանը լիովին պատարստ էր արդար ընտրություններ անցկացնել, և եթե դ ատեղի ունենար, ապա  ներկայիս թերությունների մեծ մասը չէր լինի:

Մանրամասները տեսանյութում`

Լրագրողներից մեկն էլ հարցրեց,թե արդյոք մենք ունեցանք այն , ինչի համար պայքարում էինք: Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ մեծ հաշվով “այո”:

Մանրամասները տեսանյութում`

Ռուբեն Հակոբյանը Հովիկ Աբրահամյանին խորհուրդ էր տվել չշտապել

briefings.-Ruben-Hakobyan-e1347617312126ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը` Զարուհի Փաստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու վերաբերյալ, ասաց. «Նախ, պետք է Ազգային ժողովի նախագահն այդ հարցով դիմի խմբակցությանը, մենք նման դիմում դեռ չենք ստացել, որից հետո խմբակցությունը պետք է որոշում կայացնի: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել»:

Ռուբեն Հակոբյանն ինքը դեմ է ԱԺ նախագահի հայտարարությանը և հաշվի առնելով շատ հանգամանքներ ու զարգացումներ, նա խորհուրդ էր տվել վերջինիս չշտապել և նման հայտարարություն չանել, որպեսզի դա չօգտագործվի պետության դեմ և տպավորություն չստեղծի, թե այստեղ հետապնդումներ են տեղի ունենում ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

Միաժամանակ, պատգամավորը չի կարծում, որ  իշխանությունն այս հնարավորությունը կօգտագործի հետապնդումներ իրականացնելու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:

Ռուբեն Հակոբյանը նաև նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունում դեռ չեն քննարկել Զարուհի Փոստանջյանի հարցը, բայց հավանաբար քննարկում կլինի, երբ վերջինս վաղը վերադառնա Ստրասբուրգից:

Համաներումը կտարածվի 1300 դատապարտյալի վրա, որից շուրջ 500-ը ազատ կարձակվի

theme_1Խորհրդարանն այսօր ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Որոշման օգտին քվեարկեց 102 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ ձայներ չգրանցվեցին:

Համաներումն անմիջապես տարածվելու է շուրջ 1300 դատապարտյալի վրա, որից շուրջ հինգ հարյուրը կհայտնվեն ազատության մեջ:

Համաներման գործընթացը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը:

Պատժից կազատվեն մինչև 3 կամ 5 տարով դատապարտված անձիք, 60 տարին լրացած անձիք, հղի կամ մինչև 3 տարեկան երեխա խնամող անձիք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձիք վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել:

Առաջարկվել էպատժի կրումից ազատել նաև Հայրենական Մեծ պատերազմի , ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցողներին, ովքեր նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն և այլն :

Առաջարկվել էր նաև պատժի չկրած մասը 6 ամսով կրճատել որոշ ծանր հանցագործությունների՝ թրաֆիկինգի, մարդկանց շահագործման, ոչ դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս հասցնելու, ՄԻԱՎ-ով այլ անձանց վարակելու համար դատապարտված անձանց պատժաչափերը:

Համաներումը չի տարածվելու ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված անձանց վրա՝ սպանություն, բռնաբարություն, մինչև 16 տարեկան անձանց նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարում, իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, լրտեսություն, բանդիտիզմ, ահաբեկչություն, դիվերսիա, ցեղասպանություն և այլ, մարդկության դեմ ուղղված, ծանր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա:

 

Նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում և ելույթ ունեցել ԵԽԽՎ-ի լիագումար նիստում

40194023Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովում

 

Պարո՛ն նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Ուրախ եմ 800 միլիոն եվրոպացիների ներկայացնող մեր կառույցի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին դիմելու այս հնարավորության համար:

Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախության 22-րդ ամյակը: Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22-ամյա ուղին: Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար: Գործելով այլ պետությունների համեմատ անհամադրելի բարդ պայմաններում՝ մեր երկրի բոլոր իշխանություններն ու մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ են հատկացրել երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր: Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում: Մենք դիտարկում ենք Եվրոպայի Խորհրդին մեր անդամակցությունը և եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն:

Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար:

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները:

Բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով. առաջին երկուսի դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք: Այս առումով նշեմ, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ ինչպես Խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ մեր միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, դրանք ամենայն ուշադրությամբ դիտարկվում են ընտրական գործընթացների կատարելագործման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կողմից և համապատասխան ընթացք են ստանում: Առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը, կոռուպցիան, որոնց հաղթահարման համար մեր կառավարությունը համալիր ծրագրեր է իրականացնում:

Մյուս առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է: Հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ: Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սրանք նաև մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այն կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը: Հատկապես երիտասարդ ժողովրդավարությամբ երկրների դեպքում դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում: Այս առումով, կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում այս տարվա հուլիսին անցկացված՝ իրավունքի գերակայության և իշխանությունների հայեցողության սահմաններին նվիրված խորհրդաժողովը համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն էր՝ շարունակելով Մեծ Բրիտանիայի նախագահության նախաձեռնությամբ սկսված գործընթացը:

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և իրականացնում է հեռանկարային ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, խտրականության բացառումը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:

Հաջորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խորացումն է: Ձեռքբերումների թվում նշեմ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ, որոնք ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Դատավորների լիարժեք անկախության ապահովման տեսանկյունից շարունակվում են ուշադրության կենտրոնում մնալ նաև նրանց նշանակման հետ կապված իրավական հարցերը: Արդիականացվում են քրեակատարողական հիմնարկները, ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն: Մենք մշակել և իրականացնում ենք Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագիրը, որի արդյունքում, վստահ եմ, կունենանք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ:

Մենք ունենք հաջողություններ, սակայն եղածով չենք բավարարվելու: Ես նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը: Մենք երախտապարտ կլինենք, եթե Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը բերի այս գործընթացին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների առանցքն են: Կարևոր նախաձեռնություն եմ համարում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ստեղծված «Արևելյան գործընկերության գործիք» համատեղ ծրագիրը և դրա շրջանակներում մասնակից երկրներում իրականացված աշխատանքները՝ ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղություններով:

Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու:

Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը:

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է և կմնա մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել համապարփակ կարգավորման: Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ:

Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: Պարզապես, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ հիշողությունները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցյալից՝ նրանց ենթարկում են հրապարակային պարսավանքի, սպառնում են ականջը կտրել և արտաքսել երկրից: Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրությունները չեն հնչում, և լսվում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան: Հենց այդ պատճառով են անարդյունավետ վստահության վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ:

2 օր առաջ իմ ժողովուրդը մեծագույն ցավով հողին հանձնեց իր հանճարեղ դերասաններից մեկին` ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Վարպետի վերջին հրապարակային խոսքը Ադրբեջանի մտավորականներին ուղղված նրա բաց նամակն էր, որն իրականում խաղաղության, արդարության ու սթափության կոչ էր. «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»,- իր նամակում պնդում է մեծ մտավորականը։ Այո՛, մենք մշտապես սթափվելու կոչերով ենք հանդես գալիս ու հաստատապես պնդում, որ այլատյացության մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքը ոչ մի լավ տեղ չեն տանում: Միայն խաղաղությամբ ու համագործակցությամբ է հնարավոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, և սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները։ Լեռնային Ղարաբաղում անցած 20 տարիների ընթացքում ձևավորվել և շարունակական զարգանում են ժողովրդավարական կառույցները։ Ըստ միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդըմ Հաուսի», ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը նկատելիորեն առաջ է իր որոշ հարևաններից։

Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում:

Հարգելի՛ բարեկամներ,

Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված՝ պետությունների հանձնառությունների մասին:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր հասարակություններն այսօր լուրջ փոխակերպումներ են ապրում և բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած: Որո՞նք են մեր արժեքները 21-րդ դարում, ո՞ր արժեքներն են այսօր տարածում գտնում առավել, քան մյուսները, ինչու են թափ առնում ծայրահեղական քաղաքական հոսանքներն ու դրսևորումները, ինչո՞ւ է տեղի տալիս սոցիալական համերաշխությունը, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ, որ Եվրոպայի խորհուրդը ձեռնարկի համացանցում ատելության խոսքի ու դրսևորումների դեմ պայքարի երիտասարդական արշավը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դժվար է ձևակերպել մի քանի նախադասությամբ: Սրանք մերժելի երևույթներ են, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում վայրկյանական տարածում են գտնում միլիոնավոր մարդկանց շրջանում, ուստի պետք է ստանան արագ և համարժեք պատասխաններ: Մենք պարտավոր ենք ամրապնդել կամուրջները ազգերի միջև, մեր քաղաքացիների, հասարակությունների, մշակույթների և կրոնների միջև, որպեսզի մեզանից հետո եկողներին թողնենք շատ ավելի խաղաղ և անվտանգ մոլորակ:

Այս օրերին մեր հայացքները հառած են Սիրիային: Մենք խորապես մտահոգ ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններով, որոնց արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Սիրիայում ունենալով բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում, Հայաստանը միանշանակ ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրեր առաջ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Մեր բոլորիս պարտքն է միավորել մեր ուժերը հանուն ապագայի: Եվ, հատկապես, մեր երիտասարդ սերունդներին պետք է ներգրավենք մեր ապագայի կերտման գործում: Նրանք երիտասարդ են, համարձակ, ավյունով լի, եթե մենք նրանց ճիշտ գաղափարներով սնենք, ճշմարիտ արժեքներով դաստիարակենք, ազատության ու ժողովրդավարության բերկրանքը հրամցնենք, ձերբազատենք նախապաշարումներից՝ մեր հասարակությունները կունենան լավ ապագա:

Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում նորմեր ստեղծող և տարածող բացառիկ կառույց, կարևորագույն դերակատարություն ունի այս գործում, և այն պետք է առավելագույն դերակատարում ունենա մեր համընդհանուր նպատակներին հասնելու գործում:

Շնորհակալություն:

Սերժ Սարգսյան. “Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին”

02.10.13-2869serj-exxvՀայաստանը շարունակելու է շահավետ համագործակցությունը Եվրամիության հետ, եւ առաջիկայում մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին։ Այժմ Հայաստանը բանակցում է իր գործընկերների հետ, թե ինչ փաստաթուղթ պետք է ստորագրի այնտեղ։ Այս մասին քիչ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում  հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, որը արդյունավետորեն կշարունակվի:

“Հայաստանը երբեք չի ձգտել համագործակցություն կառուցել մի գործընկերոջ հետ` ի հակադրություն մյուս գործընկերների”,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ՀՀ նախագահը մեջբերեց օրերս կյանքից հեռացած մեծանուն դերասան Սոս Սարգսյանի խոսքերը. “Ղարաբաղը ձեզ համար տարածք է, իսկ մեզ համար երկրորդ հայրենիք”:
Նախագահի ելույթին ավելի հանգամանալի կանդրադառնանք քիչ անց, իսկ այժմ նա պատասխանում է վեհաժողովի պատվիրակների հարցերին։
yerkirmedia.am

Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

4012

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայ-ֆրանսիական բարեկամությունը, Նախագահի բնորոշմամբ, այնքան խորը, ընդգրկուն և բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն:

Սերժ Սարգսյանի խոսքով, հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության` այդ թվում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ:

Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը ևս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին:

Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի Նախագահը հատկապես կարևորել է ս.թ. հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, և հաջողությամբ են զարգանում նաև հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

Գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածությունը հաստատվեց. կողմ` 103, դեմ` 3

A4F0E2B2-EF14-4FC1-934D-4BD06004B76B_mw1024_n_sԽորհրդարանում հենց նոր հայտարարվեցին ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված գլխավոր դատախազի թեկնածուի փակ, գաղտնի քվեարկության արդյունքները. Գևորգ Կոստանյանի թեկնածության օգտին է քվեարկել քվերակությանը մասնակցած 108 պատգամավորներից 103-ը, դեմ` 3-ը, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Նշենք, որ ԱԺ խմբակցություններից երկուսը` Ժառանգությունն ու ՀԱԿ-ը հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն քվեարկելու էր ազատ ձևաչափով, ԲՀԿ-ն մինչ քվեարկությունը դիրքորոշում չէր արտահայտել, ՀՀԿն ու ՕԵԿ-ը պաշտպանելու էին Կոստանյանի թեկնածությունը:

Մինչ քվեարկությունը Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իր համար չափանիշն այն է, որ ընտրվելու է ոչ թե անձ, այլ թե կարո՞ղ է այդ անձը փոխել դատաիրավական համակարգը:

Նրա կարծիքով` Անկախությունից ի վեր դատախազությունը ռեպրեսիվ մուրճ է քաղաքական դաշտում: Նա հիշեց 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո կատարված դեպքերը և նշեց, որ այդ ժամանակ պարզ աարձավ, որ սա համակարգ է, որը թույլ չի տալիս պետության մեջ արդարություն իրականացնել:

“Պարոն Կոստանյանի դեմ ոչինչ չունեմ, հրաշալի հանդիպում տեղի ունեցավ` ճշգրիտ բառամթերքով, նորմալ եզրույթներով, պրոֆեսիոնալ կեցվածքով, և ուրախ կլինեմ, որ եթե իսկապես նորմալ պետություն լինենք, սերնդափոխությունը էս տեսակով կատարվի: Բայց էդքան միամիտ չենք, որ հավատանք, թե անհատը կարող է արմատապես փոխել իրավիճակը: Իրական կյանքում մի ծաղկով գարուն չի գալիս` գոնե մեզ մոտ»:

Նա կասկած էր հայտնել, որ այդ “հրաշալի երիտասարդը” կարող է պայքարել համակարգի դեմ:

Ռուբեն Հակոբյանը պատրաստակամություն էր հայտնել սխալվելու դեպքում գալ և խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել: Միաժամանակ Հակոբյանը վստահեցրել էր, որ Ժառանգությունը կլինի գլխավոր դատախազի կողքին, եթե հանկարծ քաղաքական իշխանությունը պատվեր բերի նրա մոտ, և ինքը դիմի իրենց օգնության խնդրանքով:

ՀՅԴ խմբակցության տեսակետն արտահայտել էր խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նույնպես նշել էր, որ Կոստանյանի հետ հանդիպումից հետո դրական տպավորություն են ստացել և միայն ուրախ կլինեն, եթե նա իր պաշտոնավարման ընթացքում առաջնորդվի իր իսկ հայտարարած սկզբունքերով և կարողանա նաև փոխել իր նկատմամբ հանրային ընկալման այսօրվա վիճակը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել էր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` թեկնածուն խորհրդարան է եկել ծանր ժառանգությամբ, որը թողել է «դռնապաշտ» նախկին դատախազը: Այդ ժառանգությունն այժմ Կոստանյանի ուսերին է` շուրջ 20 աղմկոտ չբացահայտված սպանություններ, քաղաքական ակտիվիստների, քաղաքական ուժերի դեմ պայքար, բանակում տեղի ունեցած սպանություններ և այլն:

ՀԱԿ պատգամավորը համոզմունք էր հայտնել, որ Գևորգ Կոստանյանը չի կարողանալու լուծել այդ խնդիրները, քանի որ դրանք համակարգային են:

Այնուամենայնիվ, նրանք նոր գլխավոր դատախազի առջև կդնեն իրենց հուզող որոշ խնդիրներ`մարտի 1-ի դեպքերի բացահայտում, քաղբանտարկյալների խնդիր. «Կլուծեք, կլուծեք, ոչ, մեր վերաբերմունքը չի փոխվի: Բայց կարծում ենք` դուք չեք կարողանա այդ խնդիրները լուծել»:

ՀՀԿ խմբակցության կողմից ելույթ էր ունեցել Գալուստ Սահակյանը և նշել, որ ակնհայտորեն  թեկնածուն դրականորեն է դիտարկվում բոլոր խմբակցությունների կողմից, և տպավորությունը բավականին արժանահավատ է: «Թեկնածուին պետք է տեսնել էնպես, ինչպես կա: Ես որսացել եմ բարեկրթությունը և բարեկրթությանն էլ ձայն եմ տալու»,-ասել էր նա:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որևէ լուրջ հիմնավորմամբ բացասական ելույթ տեղի չունեցավ, բացի մաղձից. «Դուք շատ լավն եք, ասելիք չունենք, բայց դեմ ենք քվերակելու: Ինձ համար անհասկանալի է այս մոտեցումը: Դեմ եք, որովհետև նախագա՞հն է ներկայացրել, թե՞ որ մեծամասնությունը պաշտպանելու է»:

Նա կոչ էր արել ճիշտ գնահատել երևույթները և հնարավորություն տալ ապագա գլխավոր դատախազին, որպեսզի մեր երկրում իշխի օրենքը, և բոլորը օրենքի առջև լինեն հավասար. «Այո, հնարավոր է, որ անձը համակարգում վճռական փփոխություներ կատարի, գերատեսչության ղեկավարից շատ բան է կախված»,-ամփոփել էր նա:

Գևորգ Կոստանյանն իր եզրափակիչ շնորհակալություն էր հայտնել պատգամավորներին կառուցողական քննարկումների համար և ասաց, որ իր առջև նաև անձնական խնդիր է դրված, որպեսզի իր երեխան, անկախ նրանից, ինքը դատախազ կլինի, թե ոչ,  որևէ տարբերություն հասարակության կողմից իր նկատմամբ չզգա:

Խորհրդարանում սկսվել է գլխավոր դատախազի փակ, գաղտնի քվեարկությունը

imagesԽորհրդարանում այս պահին ընթանում է ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկությունը:

Մինչ այդ ԱԺ խմբակցություններն իրենց տեսակետը հայտնեցին գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի վերաբերյալ և թե ինչպես են քվեարկելու:

Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իր համար չափանիշն այն է, որ ընտրվելու է ոչ թե անձ, այլ թե կարո՞ղ է այդ անձը փոխել դատաիրավական համակարգը:

Նրա կարծիքով` Անկախությունից ի վեր դատախազությունը ռեպրեսիվ մուրճ է քաղաքական դաշտում: Նա հիշեց 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո կատարված դեպքերը և նշեց, որ այդ ժամանակ պարզ աարձավ, որ սա համակարգ է, որը թույլ չի տալիս պետության մեջ արդարություն իրականացնել:

“Պարոն Կոստանյանի դեմ ոչինչ չունեմ, հրաշալի հանդիպում տեղի ունեցավ` ճշգրիտ բառամթերքով, նորմալ եզրույթներով, պրոֆեսիոնալ կեցվածքով, և ուրախ կլինեմ, որ եթե իսկապես նորմալ պետություն լինենք, սերնդափոխությունը էս տեսակով կատարվի: Բայց էդքան միամիտ չենք, որ հավատանք, թե անհատը կարող է արմատապես փոխել իրավիճակը: Իրական կյանքում մի ծաղկով գարուն չի գալիս` գոնե մեզ մոտ»:

Նա կասկածում է, որ այդ “հրաշալի երիտասարդը” կարող է պայքարել համակարգի դեմ:

Ռուբեն Հակոբյանը պատրաստ է սխալվելու դեպքում գալ և խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել: Ժառանգությունը դեմ է քվեարկելու, միաժամանակ վստահեցնում, որ կլինեն գլխավոր դատախազի կողքին, եթե հանկարծ քաղաքական իշխանությունը պատվեր բերի նրա մոտ, և ինքը դիմի իրենց օգնության խնդրանքով:

ՀՅԴ խմբակցության տեսակետն արտահայտեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նույնպես նշեց, որ Կոստանյանի հետ հանդիպումից հետո դրական տպավորություն են ստացել և միայն ուրախ կլինեն, եթե նա իր պաշտոնավարման ընթացքում առաջնորդվի իր իսկ հայտարարած սկզբունքերով և կարողանա նաև փոխել իր նկատմամբ հանրային ընկալման այսօրվա վիճակը:

Նա հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ազատ են լինելու քվեարկության մեջ:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` թեկնածուն խորհրդարան է եկել ծանր ժառանգությամբ, որը թողել է «դռնապաշտ» նախկին դատախազը: Այդ ժառանգությունն այժմ Կոստանյանի ուսերին է` շուրջ 20 աղմկոտ չբացահայտված սպանություններ, քաղաքական ակտիվիստների, քաղաքական ուժերի դեմ պայքար, բանակում տեղի ունեցած սպանություններ և այլն:

ՀԱԿ պատգամավորը համոզված է, որ Գևորգ Կոստանյանը չի կարողանալու լուծել այդ խնդիրները, քանի որ դրանք համակարգային են:

Այնուամենայնիվ, նրանք նոր գլխավոր դատախազի առջև կդնեն իրենց հուզող որոշ խնդիրներ`մարտի 1-ի դեպքերի բացահայտում, քաղբանտարկյալների խնդիր. «Կլուծեք, կլուծեք, ոչ, մեր վերաբերմունքը չի փոխվի: Բայց կարծում ենք` դուք չեք կարողանա այդ խնդիրները լուծել»:

Ուստի ՀԱԿ խմբակցությունը նույնպես դեմ է քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը:

ՀՀԿ խմբակցության կողմից ելույթ ունեցավ Գալուստ Սահակյանը և նշեց, որ ակնհայտորեն  թեկնածուն դրականորեն է դիտարկվում բոլոր խմբակցությունների կողմից, և տպավորությունը բավականին արժանահավատ է: «Թեկնածուին պետք է տեսնել էնպես, ինչպես կա: Ես որսացել եմ բարեկրթությունը և բարեկրթությանն էլ ձայն եմ տալու»,-ասաց նա:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որևէ լուրջ հիմնավորմամբ բացասական ելույթ տեղի չունեցավ, բացի մաղձից. «Դուք շատ լավն եք, ասելիք չունենք, բայց դեմ ենք քվերակելու: Ինձ համար անհասկանալի է այս մոտեցումը: Դեմ եք, որովհետև նախագա՞հն է ներկայացրել, թե՞ որ մեծամասնությունը պաշտպանելու է»:

Նա կոչ արեց ճիշտ գնահատել երևույթները և հնարավորություն տալ ապագա գլխավոր դատախազին, որպեսզի մեր երկրում իշխի օրենքը, և բոլորը օրենքի առջև լինեն հավասար. «Այո, հնարավոր է, որ անձը համակարգում վճռական փփոխություներ կատարի, գերատեսչության ղեկավարից շատ բան է կախված»,-ամփոփեց նա:

Գևորգ Կոստանյանն իր եզրափակիչ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին կառուցողական քննարկումների համար և ասաց, որ իր առջև նաև անձնական խնդիր է դրված, որպեսզի իր երեխան, անկախ նրանից, ինքը դատախազ կլինի, թե ոչ,  որևէ տարբերություն հասարակության կողմից իր նկատմամբ չզգա:

Հայ մարզիկը 2 ռեկորդ է սահմանել և դարձել է աշխարհի չեմպիոն

sevak 2  Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 22-29 կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 32 երկիր:

Առաջնությունում բավականին հաջող են ելույթ ունեցել մեր մարզիկները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սևակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածնեցի` Սերգեյ Ասատուրովը (75 կգ) և ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը:

 

Մեր մարզիկների մասնակցությունը նշանավորվել է 2 ռեկորդ սահմանելով և 3 ոսկե մեդալի նվաճումով:

 

Սևակ Մանուկյանն Էգերում նվաճել է 2 ոսկե մեդալ և սահմանել աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում  բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157,5 կգ:

 

Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրել է 167,5 կգ ու դարձել աշխարհի չեմպիոն: Սևակն ուժային եռամարտում` կքանիստ, պառկած-սեղմում, և ձգում վարժություններում` հաղթահարելով համապատասխանաբար 200կգ, 160 կգ և 200կգ ծանրաձողը հավաքեց 560 կգ և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ մինչև այս հեղինակավոր մրցաշարում հանդես գալը Սևակն ու Սերգեյը մասնակցել էին Չեխիայում (2011թ.) և Իտալիայում (2012թ.) կայացած աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Նրանք 2-ն էլ գրավել էին` համապատասխանաբար 6-րդ և 4 –րդ տեղերը: