Ամենաերկար տոլման յոթ մետր ութ սանտիմետր է. կայացավ տոլմայի ամենամյա փառատոնը

տոլմայի փառատոնՈսկե Ծիրանի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում Սարդարապատում իրականացավ տոլմայի ամենամյա փառատոնը: Լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն երիտասարդ խոհարար ավանդույթ դարձած անվանակարգերի կողքին այս տարի մրցանակ շնորհվեց նաև ամենաերկար փաթաթված տոլման ներկայացրած տաղավարին: Տաղավարների մեծ մասը ուրույն տեղ էր հատկացրել հատկապես այս անվանակարգին: Կարին թոնրատան տաղավարի խոհարարը նախքան ժյուրիի ժամանումը մեզ հայտնեց, որ իրենց թփով տոլմայի երկարությունը  յոթ մետր է, և այն չի վաճառվի, քանի դեռ ժյուրին չի գնահատել այն: Ինչպես վերջում պարզվեց, հենց այս տաղավարի տոլման էլ ճանաչվեց ամենաերկարը:

 

DSCN4541Տոլամայի համար այս տարի սահմանված էր սինվոլիկ գին: Որպես կանոն այդ թիվը չէր գերազանցում հարյուր դրամը: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մեզ հայտնեց, որ այսուհետ բոլոր փառատոնները վճարովի կլինեն, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ այն, ինչն անվճար է, ցավոք, չի գնահատվում: Վաճառքից կուտակված գումարը կտրամադրվի Արմավիրի մարզի որևէ դպրոցի:

Փառատոնը ուղեկցվեց  համերգային ծրագրով, իսկ ոսկե ծիրանի մասնակիցները և փառատոնի հյուրերը համտեսեցին բազմատեսակ տոլմաները: Տոլմայով հյուրասիրվեց նաև մի շնիկ, որ երկար շրջում էր տաղավարների մոտ:

Լարա Առաքելյան

Ավանդների փոխհատուցումը կիրականացվի շարունակական ծրագրերով

10539_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է: Առաջարկվող կատեգորիայի անձանց փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախկինում ընդունված որոշումներով, իսկ 2013թ. մայիսի 23-ին ՀՀ ԱԺ-ի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` սոցիալական քաղաքականության ոլորտի նախատեսումներով իրականացվում են ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում` ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով, ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60 հազար քաղաքացու վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի փոխհատուցում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երեք տարիների համար հստակեցնել խնայբանկի ավանդների փոխհատուցումների տրամադրման թիրախային խմբերը, կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրային առաջարկություններ, առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հայրենական պատերազմի դեռևս փոխհատուցում չստացած մասնակիցներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ազատամարտիկներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մեկ այլ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որ ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը, կառավարությունը նույնպես տվել է բացասական եզրակացություն` հիմնավորելով իր տեսակետը: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարել է նախատեսված ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Մեկ ուրիշ որոշմամբ գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում գործող հայեցակարգը:
Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սողանքային գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով որպես անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվել է 49 մլն 840 հազար դրամ:

Պահանջները խստացվում են

Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացումներ է կատարել պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների բնութագիրը և առավելագույն գները հաստատող որոշման մեջ, նորացնելով որոշ ապրանքատեսակների ցանկը և սահմանելով լայնամասշտաբ կիրառվող ապրանքատեսակների առավելագույն գները:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթները կատարելու, մասնավորապես դիտարկման ընթացքում մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով հսկիչ գնումներ կատարելու հնարավորություն ունենալու համար կառավարությունը որոշել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընդգրկել նման լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկում:
ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել «Հայասի Գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ավարտել վերամշակման աշխատանքները, կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը և պահպանել ստեղծված աշխատատեղերը:
Կառավարությունը սահմանել է ՀՀ պետական մարմինների կողմից ՀՀ մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2001 թ.հունվարի 13-ի թիվ 20 որոշումը: Փոփոխություն կատարելով 2013թ. փետրվարի 7-ի թիվ 84 որոշման մեջ, մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռք բերման աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված վարկի վերադարձման ժամկետը երկարաձգվել է մինչև 2013թ. հուլիսի 30-ը:
Ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության հետևանքները գնահատելու և պետական լիազոր մարմնի իրավասությունները ամրագրելու նպատակով գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 2003թ. օգոստոսի 14-ի թիվ 1110-Ն որոշման մեջ: Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրելով տնտեսվարող սուբյեկտների հանդեպ խստագույն վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության վրա` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Հիմա մենք նաև մի մեծ գործընթաց ենք սկսել Արարատյան դաշտավայրում ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով և ստանում ենք ահազանգեր բնապահպանական տարբեր կազմակերպություններից, որ Արարատյան դաշտավայրում ստեղծվել է շատ լարված իրավիճակ: Եվ համայնքները դիմում են մեզ` նկարագրելով, որ իրենք զրկվում են և խմելու ջրից և ոռոգման ջրից այն պատճառով, որ խորքային ջրերի մակարդակը նվազում է: Մենք այստեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք: Ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, հարգելի գործընկերներ, որ երկու խորհրդակցություն է տեղի ունեցել ինձ մոտ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մենք ստեղծել ենք միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետի գլխավորությամբ: Հանձնաժողովը մեզ պետք է ներկայացնի երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ միջոցառումների ծրագիր, որպեսզի մենք անհապաղ այս բնագավառում կարգուկանոն հաստատենք: Մասնավորապես խոսքը գնում է խորքային հորերի մասին, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել: Միևնույն ժամանակ մենք ունենք շուրջ 700 անօրինական հորեր, որոնք այսօր գործում են, և այս խնդիրը պետք է հրատապ լուծենք և այս բնագավառում կարգուկանոն հաստատենք»:
«Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ֆինանսական կենսունակության ապահովման նպատակով կառավարությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ազատել է վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից:
Նկատի ունենալով, որ կրթական, գիտական և գիտատեխնիկական ոլորտների համար ՀՀ գործող հարկային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ, կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությամբ նախատեսված` նոր հարկային արտոնությունների տրամադրում նախատեսող դրույթները:

Սոցիալական փաթեթի հանգստի գումարը կփոխանցվի միանվագ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Սոցիալական փաթեթի հատկացման կարգի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 27-ի որոշման մեջ, ինչը պայմանավորված է սոցիալական փաթեթի գումարների միանվագ փոխանցման անհրաժեշտությամբ` աշխատողի հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում: Այսպիսով հանգստի ծառայությունների համար միանվագ փոխանցում իրականացնելու հնարավորությամբ կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Կարևորելով պետական ծառայողների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կազմակերպելու հնարավորությունը, վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնել տուրիստական փաթեթի գների նկատմամբ, որպեսզի տուրօպերատորները չխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները և չներկայացնեն առողջապահական և տուրիստական համալիրների գները գերազանցող առաջարկներ:«Եթե այս սկզբունքը մենք ապահովենք, ապա ես համոզված եմ, որ տարեցտարի մեր հանրապետական տուրիզմն ավելի մեծ թափով կզարգանա»,-ասել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով իր նախկինում ընդունած երեք որոշումներում, «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» հաստատություններին թույլատրել է գործել որպես ինքնուրույն պետական ոչ առևտրային կազմակերպություններ, աննպատակահարմար համարելով նրանց վերակազմավորումը, համապատասխանաբար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կազմում:
Հաշվի առնելով, որ Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքները դեռևս չեն ավարտվել, կառավարությունն իր 2012թ. մայիսի 31-ի արձանագրային որոշմամբ սահմանված ժամկետն ավելացրել է վեց ամսով, նախատեսված աշխատանքները լիարժեք և պատշաճ իրականացնելու համար, ինչը զբոսաշրջային այցելությունների թվի աճի, եկամտի ավելացման և աշխատատեղերի ստեղծման հավելյալ հնարավորություն կստեղծի:
Կառավարության համապատասխան որոշմամբ «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել, միացվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:
Հիմք ընդունելով «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, կառավարությունը սահմանել է կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության և հետազոտության իրականացման կարգը:

Այլ հարցեր

Գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության շենքերից զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող, այդ թվում ազգային փոքրամասնություններին ներկայացնող մի շարք կազմակերպությունների, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է համապատասխան տարածքներ:
Կառավարությունը հաստատել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրաբերելու կարգը:
Կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6/2 հասցեում և Ալավերդի քաղաքի Ջրավազանի 60 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել մրցույթով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով կայացրած վճռի պահանջները բավարարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է երեք հազար վեց հարյուր եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները և անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի ընտրություն:
«Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառավարությունը թույլատրել է մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ սահմանված անվանումներով և քանակով:
ՀՀ կառավարության որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:

 

՛՛Վ… այսինքն Վեռնոյ՛՛ ֆիլմը ներկայացնում է Վեռնոյ կինոռեժիսորին ու հային

DSCN8446Արտո Փեհլիվանյանի ՛՛Վ… այսինքն Վեռնոյ՛՛ վավերագրական  ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի  ՛՛Հայկական համայնապատկեր՛՛ անվանակարգերում: Ֆիլմը ֆրանսահայ կինոռեժիսոր  Անրի Վեռնոյի կյանքի ու ստեղծագործության պատմությունն է`հավաքված արխիվային նյութերից ու գործընկերների հուշերից, ինչպես նաև լրագրող Արտակ Հերիքյանի` Օմար Շարիֆի  հետ հարցազրույցից հատվածներ են ներառված (վերջինս ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմում խաղում է Վեռնոյի հոր դերը):

Արտո Փեհլիվանյանն ասում է, որ փորձել է նոր նյութեր գտնել, որպեսզի հանկարծ չստացվեր, որ կրկնօրինակում է անում:  Վեռնոյին մեծ ռեժիսոր է համարում. նա 38 ֆիլմերով ավելի քան 91 մլն հանդիաստես է հավաքել. ՛՛ Վեռնոյի ֆիլմերը մարդու նոր ինտելեկտուալ հարթակ են բարձրացնում, ահա թե ինչու են մարդիկ կինոթատրոն գնում՛՛:

Ֆիլմը մեծամասամբ ներկայացնում է ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմի նկարահանումները. Վեռնոյի 5 տարվա քրտնաջան  աշխատանքը և թե ինչպես է ֆիլմը ներկայացնում ֆրանսահայ համայնքին: Վեռնոյի այլ ֆիլմերի նկարահանման հրապարակից ներկայացվող կադրերը հնարավորություն են տալիս համեմատել և հասկանալ, թե ինչ նվիրվածությամբ ու սրտատրոփ մոտեցումով է Վեռնոյն աշխատել ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմի վրա:

Ֆիլմն ավարտվում է 88-ի կադրերով, երբ Վեռնոյը ելույթ է ունենում հանրահավաքում`ի պաշտպանություն Արցախյան շարժման և հայ ժողովրդի:

Կադրը Փեհլիվանյանը կարևորում է, քանի որ դա Վեռնոյի բացառիկ ելույթներից է հանրահավաքին, այլ արխիվային նման նյութեր չկան: Բացի այդ, դա ցույց է տալիս, որ Վեռնոյը ոչ միայն մեծ ռեժիսոր է եղել, այլ նաև պայքարել է հայ ժողովրդի իրավունքների ու արդարության վերականգնման համար:

Ֆիլմը հանրությանը կներկայացվի հուլիսի 12-ին, Մոսկվա կինոթատրոնում:

Պարզվում է, որ իշխանությունները թույլ են տվել Լիսկային 9 տեսակի զենք ունենալ

դատարանՆկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, զինվորական դատախազությունը ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը.

 
1.  ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1.”Բերետտա” մակնիշի ատրճանակ, որը, ըստ գործով ձեռքբերված տվյալների, գտնվել է Ավետիք Բուդաղյանի մոտ – գրանցումը ճշտվում է,
2.Որսորդական հրացան “Բեկաս-Ավտո”, N ԽԽ – 1201, գրանցված է Արտակ Բուդաղյանի անվամբ` պարգևատրվել է  28.12.2012թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0310 հրամանով` թույլտվություն N 1779/4, տրված 04.02.2013թ.
3.Ատրճանակ “Արմսքոր”, N Ա-1094796, գրանցված է Ավետիք Բուդաղյանի անվամբ` պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի 07.05.2008թ.թիվ 118 հրամանով՝ թույլտվություն N1315, տրված 20.112008թ.
 
2. ՄԱՆՎԵԼ ՄԱԼԻՆՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1. Որսորդական ակոսափող հրացան “Ռեմինգտոն 770” N 71598989, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188/3, տրված է  10.01.2012թ.,
2. Որսորդական ակոսափող հրացան “ՄՌ 161 Կ” N 0716101922, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188/2, տրվել է 03.06.2009թ.,
 
3. ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԱՆԻՑ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1.Որսորդական ողորկափող հրացան “Ալթայ”, N Ա-84635, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N Խ-11, տրվել է 29.05.2009թ.,
 2. Որսորդական ողորկափող հրացան ԻԺ-27Ե N9072267, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N Խ-6, տրվել է 01.03.2012թ. ,
3. Որսորդական ողորկափող հրացան ԻԺ-27ԵՄ N072735904, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 907, տրվել է 03.12.2008թ. ,
4.Որսորդական ողորկափող հրացան Տոզ 8706 մակնիշի- գրանցումը ճշտվում է.
5. Ակոսափող հրացան “Բենելի Արգո” N ՎՎ 033586-ՍՎ  033586, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188, տրված է  11.05.2005թ. ,
6. Կարճ ակոսափող հրազեն “Սմիթ Վեսոն”NԿ-768645, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 28.02.2007թ.  ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 249 հրամանով` թույլտվություն N 1156/2, տրված 12..04.2007թ.
7. Կարճ ակոսափող հրազեն “Պիետրո Բերետտա” N 455565, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 22.06.2009թ. ՀՀ ոստիկանության պետի թիվ 1662-Ա հրամանով`թույլտվություն N 1156/3, տրված 22.06.2009թ.
8. Գազային ատրճանակ “Վալտրո Կոմբատ” N Ա-37384, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` լիցենզիա NԳ 1432 , տրված 22.03.2007թ.
9. Ատրճանակ “Բրաունինգ” N 3996, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 14.06.2006թ. ՀՀ վարչապետի N 424-Ա որոշմամբ`թույլտվություն N 1156, տրված 26.09.2006թ.
4. ԱՐԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՏԱՆԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔ       
1. Ատրճանակ”ՏՏ” N ՍՊ-1164, գրանցված է Արա Բուդաղյանի անվամբ`պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի թիվ 27.05.2009թ. թիվ 248 հրամանով` թույլտվություն N Ն-1459:

«Ռուսական կինոյի օրեր» ծրագրի շրջանակներում 6 ֆիլմ կցուցադրվի

գիշերԱյսօր  Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով կմեկնարկի «Ռուսական  ֆիլմերի օրեր» ծրագիրը: Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որոնք պատահել են Մոսկվայի ամենաշքեղ ռեստորաններից մեկում: Սյուժետային դրվագները կապակցվում են գեր և նիհար մատուցողների պատմությամբ: Նրանք երկուսն էլ անհուսորեն սիրահարված են. մեկը` իր, մյուսը` ուրիշի կնոջը:

Նախագծի շրջանակներում կցուցադրվեն ևս հինգ ֆիլմեր` ստեղծված 2012-2013-ին:  Մասնավորապես`կցուցադրվեն  «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:

արքայադստեր պատերազմըՎլադիմիր Ալենիկովի «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը պատմում է ռուս աղջկա և հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Միմյանց դեմ հակամարտող հրոսակախմբերից մեկում ռուս պատանիներ են ներգրավված, մյուսում նախկին ԽՍՀՄ  հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը և ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո և իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ և կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:

«Ազգամիջյան հակամարտությունները և քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրողություն է: Դրանից նախ և առաջ տուժում են երեխաները: Սա ֆիլմ է երեխաների մասին մեծահասակների համար,- ասում է Ալենիկովը:-Հույս ունեմ, որ հանդիսատեսի լայն շրջանակներին հասնելու դեպքում այն դրական առումով կփոխի մթնոլորտը, որում մեր երեխաներն են ապրում»:

Հարցին, թե ինչու է ֆիլմի հերոսին հենց հայ ընտրել, ոչ թե օրինակ, վրացի, տաջիկ կամ ուզբեկ, Ալենիկովը պատասխանում է, որ հայ Ռոմեոյի և ռուս Ջուլիետայի ընտրությունը պատահական չէ. ֆիմլի նկարահանումներին նախապատրաստվելիս  ՆԳՆ-ից 4 մեծ թղթապանակ է հավաքել նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է, չի հրապարակայնացվել:

«Հայերը և ռուսները միշտ կապված են եղել և հանկարծ ինչ-որ դատարկ տեղից ատելություն է ծագում: Ցավալի է»,-ասում է Ալենիկովը:

«Արքայադստեր պատերազմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան` Մոսկվա կինոթատրոնում:

ինտիմ մասերՀուլիսի 12-ին կցուցադրվի «Ինտիմ մասեր» ֆիլմը: Այն միջին խավի մոսկվացիների մասին հեգնական մելոդրամա է:  Նրանցից յուրաքանչյուրն ունի մյուսներից թաքուն անձնական գաղտնիք` «ինտիմ մասերը»: Գլխավեր կերպարը` սկանդալային լուսանկարիչ Իվանը իրեն նայում է մյուսների հետ համեմատության մեջ: Նա համոզված է, որ մարդիկ երջանիկ լինելու համար են ծնվել, իսկ երջանկությունը ինքն իրեն հավատարիմ մնալու ազատությունն է: Սակայն իրական հարցը հետևյալն է. ինչքա՞ն անվտանգ է քո սեփական «ես»-ը դուրս հանելը:

Ինչպես ֆիլմի ռեժիսոր Նատալյա Մերկուլովան ասում է, մեծ քաղաքի բնակիչների հոգեկան խնդիրների մասին պատմում են էրոտիկ ֆոնի վրա: Նրա խոսքով` Եվրոպայում ֆիլմը այնքան մեծ արձագանք չի ունեցել, ինչպես Ռուսաստանում և հետխորհրդային մյուս երկրներում: Պատճառն այն է, որ Եվրոպայում այդ խնդիրների մասին վաղուց են խոսում, հետխորհրդային երկրներում դեռ նոր են սկսում և թեման այստեղ արդիական է:

մայորըՀուլիսի 10-ին հանդիսատեսը կկարողանա դիտել Յուրի Բիկովի «Մայորը» ֆիլմը:  Այն պատմում է ոստիկանության սպայի մասին: Նա  հիվանդանոց է գնում կնոջը տեսակցելու, որտեղ լույս աշխարհ է գալիս իրենց երեխան:  Երջանկությունից իրեն կորցրած` Սոբոլևը վարում է մեքենան չափից արագ, որի արդյունքում վրաերթի է ենթարկում մի տղայի: Տղան մահանում է, և մայորը ունի երկու ելք. գնալ բանտ, կամ թաքցնելով հանցանքը մնալ ազատության մեջ …

կողքիդ կլինեմՊավել Ռումինովի «Կողքիդ կլինեմ» ֆիլմը մի ռուս կնոջ մասին է, որը աշխատում է մոսկովյան մի ռեստորանում, վայելում է աշխատակիցների սերն ու հարգանքը: Իր կյանքում նա նաև ունի հատուկ մեկին` իր վեցամյա տղային` Միտիային: Փոքրիկ տղան նրա համար աշխարհի կենտրոնն է, նրա լավագույն ընկերը և մտերիմը: Նրաք ունեն հուզիչ, բարի, հոգատար և փոխադարձ աջակցությամբ լի հարաբերություններ: Հանկարծ Իննան ահավոր լուր է ստանում. անբուժելի հիվանդություն ունի: Հիմա ամենակարևոր բանը Միտիայի համար ապահով տեղ գտնելն է: Նրա` բարկությամբ, թուլությամբ և սառսափով խառնված ճանապարհորդությունը կտանի անսպասելի դեպքերի, որոնք կբացահայտեն նրա ուժը, ինքնատիրապետումը, և ամենավերջում` հույսը:

մարի«Դաշտային մարիների երկնային կանայք» ֆիլմն էլ դիմանկարների հավաքածու է` ներկայացնում է Մարի կանանց մասին 23 կարճ պատմություն: Այն կցուցադրվի հուլիսի 11-ին:

 

 

 

Հողի կանչը. Հայաստանի ու հայի պատկերը սփյուռքահայ ռեժիսորի աչքերով

DSCN8416Լիբանանում ծնված և Մոնրեալում ստեղծագործող ռեժիսոր Մառլեն Էդոյանի  ՛՛Հողի կանչը՛՛  (Արմենի կերպարը) վավերագրական ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան 10-րդ միջազգային կինոփառատոնի  ՛՛Հայկական համայնապատկեր՛՛  մրցույթի  ՛՛Վավերագրական՛՛ ֆիլմերի  անվանակարգում:  Սա Էդոյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է`ստեղծված 2012-ին:

Նրա խոսքով`հասկացել է`հայ մարդուն հասկանալու համար պետք է շրջես գյուղերով, խոսես գյուղացու հետ, ինչը և ինքը արել է: Իսկ ֆիլմի անգլերեն անվանումը Figure of Armen, սիմվոլիկ նշանակություն ունի. հայի կերպարն է իր մեջ ամփոփում:

՛՛Հողի կանչը՛՛  կարելի է ճանապարհային ֆիլմ կոչել. հեղինակը անցնում է Հայաստանի  գյուղական համայնքներով ու ներկայացնում բնակիչների կյանքը, պատգամը և սերը հողի նկատմամբ: Ճանապարհորդության ընթացքում  Էդոյանը տարբեր իրավիճակների է դեմ առնում. հուսալքություն, լավատեսություն, նվիրվածություն հայրենի հողին:  Արագածոտնում, Շիրակում, օրինակ,  մարդիկ հուսալքված են, դժգոհ իրենց կյանքից, երազում են, որ գեթ մի հնարավորություն ունենան երկրից հեռանալու: Ոմանք արդեն իսկ հեռանալու անհաջող փորձ ունեն. դրսում ձախողվելուց հետո էլի հայրենիք են վերադարձել, բայց միևնույնն է, մտածում են մեկնելու մասին: Իսկ, օրինակ, 20 տարի առաջ ՀՀ-ում հաստատված ջավախքահայ մի ընտանիք չի էլ մտածում հեռանալու մասին:  Ընտանիքի հայրը վստահ է, որ ուր էլ գնաս, հայրենի հողից լավ տեղ չկա, ուստի իր երեխաներին սովորեցրել է բավարարվել ունեցածով ու տեղում պայքարել ավելիին հասնելու համար:

Ամենուր`ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ջավախքում,  մարդիկ նույն ծանր սոցիալական վիճակում են. չկա աշխատանք, ապրուստի միջոց: Բայց, օրինակ, Արցախում մարդիկ չեն էլ մտածում հեռանալու մասին. արյուն ենք թափել հողի համար, ոնց թողնենք ու հեռանանք:  Այստեղ դեռ թարմ են ոչ վաղ անցյալի պատերազմական հուշերը, ամեն քար ու թուփ հաջողված կամ ձախողված որևէ մարտի  վկան է:

Ջավախքում  ոմանք վախենում են խոսել վրացիների ճնշումների մասին, ոմանք համարձակվում են դժգոհել վրացիների վերաբերմունքից, բայց էլի, որևէ մեկը չի մտածում հեռանալու մասին:

Ֆիլմն ավարտվում է դրական նոտայով. պեմզաշենցի մի կին   Հովհաննես Շիրազի բանաստեղծությամբ է հիշեցնում, որ հայրենի հողը համեմատելի է միայն մայրական սիրո հետ աշխարհում:

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է արտագաղթի թեման. ամենուրեք ծերունիներ են, իսկ իրենց զավակները արտերկրում են ապրում կամ մեկնել են սեզոնային աշխատանքի. Սյունիքում  հերոսը արցախյան ազատամարտի մասնակից է: Երբ պատերազմը սկսվել է, առանց երկար-բարակ մտածելու ինքն ու որդին դուրս են եկել հայրենիքը պաշտպանելու: Հետո որդին զինվորականի մասնագիտությունն է ընտրել: Այժմ, սակայն, թոշակի անցած նախկին զինվորականը Ռուսաստանում է ապրում, իսկ Հայաստանում նրա ծեր հայրն ու մայրն են:

Արցախում ևս հերոսը ազատամարտիկ է: Այժմ, սակայն, ծերունին իր հայրենի գյուղում միայնակ է ապրում, որդիներից մեկը Ստեփանակերտում է, երկուսը`Ռուսաստանում: Իսկ հայրենի հողի արժեքը գիտակցող ծերունին ասում է, որ ուր էլ լինես, միայն հայրենի հողում կարող ես լիիրավ ապրել ու իրավատեր լինել:

Էդոյանն ասում է, որ փորձել է  ցույց տալ, թե ինչու են մարդիկ ստիպված լինում լքել հայրենի հողը. աշխատատեղերի պակաս, մարդիկ իրենց օգտակար չեն զգում, իրենք իրենց խնդիրների հետ մենակ են մնացել, իրենց իրավունքներից տեղյակ  չեն:

Հեղինակի խոսքով`հայրենի հողը դուրը շատ է եկել ու պատրաստ է գալ ու ապրել Հայաստանում: ՛՛Հատկապես շատ սիրեցի Ջավախքը, մտածում եմ մեկ-երկու ամսով այնտեղ ապրել ու նոր ֆիլմ նկարել՛՛,- ասում է Էդոյանը:

 

Այսօր Վարդավառի տոնն է

վարդավառԱյսօր Հայաստանում նշում են Վարդավառը:

Ըստ եկեղեցական տոնացույցի` այսօր Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որ ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա. Սա եկեղեցական 5 տաղավար տոներից մեկն է:  Այս տոնը Հայաստանի մի շարք բնակավայրերում նշվում է մեծ շուքով. սա ընտանեկան տոն է:  Սակայն նաև այն բնակավայրերում, որտեղ Վարդավառը հատուկ չի նշվում, պահպանած է ջրցանության սովորույթը, որը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից:

Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո Աստծուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն է հաստատվում:

Երբ Վահագնն ազատում է Աստղիկին, նա շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում: Իսկ վարդերը կարմիր են, քանի որ ըստ ավանդության, երբ Աստղիկն, իր վիրավոր սիրեցյալի մոտ ոտաբոբիկ վազելիս տրորում է վարդենում փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդ այսպես է բացատրում:

Իսկ ըստ եկեղեցու` տոնը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը կապված է Նոյ նահապետի հետ: Ըստ այդմ`երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատի լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, նա ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի:

Որոշ լեզվաբաններ նշում են, որ վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, այդ պատճառով էլ օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:

Վարդավառ

վարդավառ2Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն: Սա ևս շարժական տոն է և նշվում է Զատիկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը:

Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյը Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց:

Ամեն դեպքում, մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել: Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը Վարդավառի տոնին, երբ խմբերի բաժանված, պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ:  Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը:

Տոնը սկսվում է շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները մատաղ են անում, անասուն մորթում և գիշերային խարույկի շուրջ դիմավորում Վարդավառը: Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել հատկապես Լոռիում, որտեղ Վարդավառը ժողովրդական ամենասիրելի տոնն է:

Վարդավառը նաև խնձորի տոն էր: Առհասարակ, Վարդավառի սեղաններին առատ է եղել միրգը: Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Այս սովորույթը ուղեկցվել է որոշ ծեսով: Շատախում երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին սարքում՝ մեկը մյուսից մեծ: Մութն ընկնելուն պես վառում էին դեզերը: Ծեսը տևում էր մինչև լուսաբաց, որից հետո կրակի շեղջի մեջ խնձոր էին խորովում և ուտում: Խարույկի շուրջ տոնախմբությունն ուղեկցվում էր երգով, պարով, խաղով ու խնդությամբ:

Վարդավառը հասել ա,

Բան ու գործս թարսել ա,

Թե սիրել ես, ջուր շաղ տուր,

Կրակս թեժացել ա…

Վարդևորի իր օրն ա,

Որդին հորը չի մոռնա,

Ով իմ սիրածին ինձ չտա,

Սև շան նման թող ոռնա…

Վարդևորը մոտ ա,

Մեր ճամփեքը քարոտ ա,

Գնում եմ յարիս տենամ,

Կասեն` ինձի կարոտ ա:

Վարդավառի երգերը բազմաժանր են ու բազմատեսակ: Երգում են թափորով, որին ուղեկցում են նվագածուները: Տոնի տիպիկ խաղերից է ձիարշավը, երբ երիտասարդները մրցում են իրենց ձիերով` ցույց տալով իրենց հմտությունները արագության և ձիախաղի մեջ:

Տոնը, որ հեթանոսական ակունքներ ունի և նվիրված է Աստղիկ դիցուհուն, ամենասիրվածն է հայոց մեջ: Վարդավառ բառը բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել: Տոնի սկզբին` հունիսի 27-ին (Վահագնի օրվան) գումարվում է մարտի 21-ից մինչև առաջիկա լիալուսին ընկած օրերի քանակը:

Վարդավառը արարչական սիրո տոն է, որ հովանավորվում էր Աստղիկ դիցուհու կողմից: Տոնի խորհրդանիշներն են օծված վարդերը և վարդաջուրը, որով ցողելով` Աստղիկ դիցուհին սեր է պարգևում մարդկանց: Աստղիկը հայոց սիրո և գեղեցկության աստվածուհին էր, Վահագնի սիրելին: Աշտիշատում գտնվող Աստղիկի տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», որտեղ, համաձայն ավանդապատումի, Վահագնը հանդիպում էր իր սիրեցյալին: Վահագնի և Աստղիկի ամուսնությունը սրբազան էր համարվում: Նրանց ամուսնությունն անձրև  էր բերում, բարիք էր բերում մարդկանց, շանթ ու կայծակ էր թափվում երկրի վրա, որ խորհրդանշում էր տիեզերքի երկունքը: Աստղիկի տաճարներ Հայաստանում ամենուր կային, բայց գլխավորը Աշտիշատինն էր և Վանա լճի ափին գտնվող Արտամետի տաճարը:

Վարդավառը ջրի տոն է: Այս օրը մարդիկ խմբվում են ջրի ակունքների մոտ և զոհաբերություններ կատարում, որից հետո սկսվում է խրախճանքը: Ընդունված է զոհաբերել ուլ և գառ:

Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում (այստեղից էլ` Վարդավառին միմյանց ջրելու սովորությունը): Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:

Մեկ այլ ավանդապատումի համաձայն` Վիշապները գողանում են Աստղիկին ու պահում իրենց մոտ: Դրա հետևանքով Երկրին պատում է չարն ու մութը: Եվ Վահագն աստվածը հաղթում է Վիշապին, ազատում է իր սիրեցյալ Աստղիկին ու շրջելով երկրի վրա` վարդի ջուր է ցողում` կրկին հավաստելով սիրո և գեղեցիկի հաղթանակը: Նման պատումներ շատ կան ժողովրդական բանահյուսության, հայկական ժողովրդական հեքիաթների մեջ, երբ Վիշապը փակում է ջրի ակունքը և ժողովրդից պահանջում կույս աղջիկ` ջուր տալու համար: Սրանք դեռ բնապաշտական ժամանակներից եկած պատումներ են Վարդավառի մասին:

Աստղիկը, Վահագն աստծո սիրեցյալն էր: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել էր ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում: Դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհի վրա, որոնք, քսվելով հայուհիներին, աստվածային գեղեցկություն էին պարգևում նրանց: Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր: Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն: Այստեղից է ծագում նաև մեր օրերում Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունը:

Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր: Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար: Աստղիկ դիցուհուն էր նվիրված հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը:

Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր  ցողել իրար վրա, ուրախացել: Որոշ գավառներում Վարդավառի տոնին Աստղիկ դիցուհուն նվիրված տիկնիկներ են պատրաստել ծառերի ճյուղերից կամ ցախավելից և դրանցով խաղեր կազմակերպել: Նաև ծաղկեպսակներ էին պատրաստում և կովերի ու այլ կաթնատուների ճակատը զարդարում, որպեսզի տարին կաթնառատ լինի: Մեր ժամանակներում պահպանվել է Վարդավառին ցորենի հասկերից խաչբուռ գործելու սովորույթը: Խաչբուռը կամ խաչփունջը հյուսվել է ցորենի հասած արտից հնձած  առաջին փնջից և նվիրաբերվել աստվածներին, որպես գոհաբանություն՝ բերքի համար: Խաչբուռը հյուսվել է խաչի տեսքով, կապելով երկինքն ու երկիրը. այն բացարձակապես չի առնչվում Հիսուսի խաչափայտի հետ: Հաճախ գործել են Նուրի աստվածուհու կերպարանքով և կենաց ծառի տեսքով ու գաղափարով: Քրիստոնեության ընդունումից հետո խաչբուռը նվիրվեց Անահիտին փոխարինող Աստվածածնին:

Լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն էր: Այս տոնի ժամանակ կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները:

Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալու հորանց տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր:

Վահե Անթանեսյանի նյութի շարունակությունը` կից վարդավառյան բաղադրատոմսերով, կարդալու համար հետևեք հղմանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

սերժ սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է մեզ համար: Այդ օրը մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը: Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և լուրջ գործընթաց:

Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով պետական այս կարևոր տոնի առթիվ՝ ցանկանում եմ բոլորիս օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Աշոտյանը հեռացրեց ԲՈՀ-ի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից

Ղուկասյան, ԱշոտյանՔիչ առաջ «Անկախ»-ին հայտնի դարձավ, որ Քաղծառայության խորհուրդը որոշել է համաձայնություն տալ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ ծառայողական պարտականությունն անհարգելի պատճառով չկատարելու համար կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու վերաբերյալ:

Արտուշ Ղուկասյանն  «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դրանից րոպեներ անց նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրվել է երկրորդ խիստ նկատողությունը, ինչը հիմք կհանդիսանա իրեն աշխատանքից ազատելու: Իսկ ավելի ուշ արդեն հայտնեց, որ Աշոտյանն ազատման հրաման է տվել:

Ղուկասյանը Քաղծառայության խորհրդի կողմից քննությունն օբյեկտիվ չի համարում: «Ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու պատճառով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի հանձնարարականը չկատարելու համար իմ նկատմամբ կիրառվեց «խիստ նկատողություն» կարգապահական տույժ,-հիշեցնում է նա նախարարի մայիսի 24-ի հրամանը` նշելով, սակայն, որ այդ հանձնարարականի պահանջները կատարվել են դեռևս ապրիլի 29-ին,-այսինքն` մայիսի 7-ի հետ կապված որևէ խնդիր չկա և սրա համար 2 անգամ նկատողություն տալ` այն էլ ետին թվով, սա արդեն ուրիշ բան է նշանակում»:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը Ղուկասյանին երկրորդ նկատողություն հայտնելու վերաբերյալ Քաղծառայության խորհրդի համաձայնությունը ստանալու համար խորհուրդ էր դիմել մեկ այլ հանձնարարական չկատարելու համար, ինչի առթիվ էլ քաղծառայության խորհուրդը ծառայողական վարույթ էր իրականացրել, սակայն նախարարի այսօրվա հրամանի հիմքը վերաբերում է առաջին նկատողությանը: «Հրամանի մեջ երկրորդի մասին որևէ խոսք չկա: Ստացվում է, որ մեկ հանձնարարականի վերաբերյալ երկու խիստ նկատողություն է տրվել, ինչը քաղծառայության մասին օրենքի խախտում է: Սա Էլեմենտար ժուլիկություն է»,-ասաց Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ կփորձի իր իրավունքները պաշտպանել դատական կարգով:

Քաղծառայության խորհրդի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ խորհուրդը խիստ նկատողության վերաբերյալ իր համաձայնությունը տվել է, քանի որ ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել , որ նման տույժ կիրառելու համար առկա են բավարար հիմքեր: Նա նաև ընգծեց, որ ծառայողական քննությունը իրականացել է միայն երկրորդ նկատողության մասով: «Համակողմանի, լուրջ ծառայողական քննություն է անցկացվել և Ղուկասյանին սահմանված կարգով ներկայացվել են քննության ընթացքում առկա բոլոր նյութերը»,-ասաց նա:

Երբ զանգահարեցինք Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի նախարարի այօսրվա հրամանը, նա զարմացավ. «Քաղծառայության խորհրդում ծառայողական քննությունն ավարտվե՞լ է»:

Նա ոչ տեղյակ էր Քաղծառայության խորհրդի որոշումից, ոչ էլ նախարարի այսօրվա հրամանից…

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար,  ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնա նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով:

Եգիպտոսի նոր նախագահը երդվել է

Адли МансурԿահիրեի սահմանադրական դատարանում երդվել է  Ադլի Մանսուրը` որպես երկրի ժամանակավոր նախագահ: Մուրսին ու նրա համախոհները`”Մահմեդական երղբայրները” ձերբակալվել են ու  այդ կազմակերպության ևս 300 ակտիվիստների ձերբակալության օրդեր է տրվել: Նրանք մեղադրվում են բանտից անօրինական  հեռանալու համար, որտեղ նստեցվել էին դեռևս Մուբարաքի օրոք:

Բանակն աշխատում է հնարավորինս շուտ  հանձնել նախագահական իրավասությունները` ռազմական հեղաշրջումից խուսափելու համար:  Իրադարձությունները որակվում են ժողովրդական կամքի դրսևորում, սակայն  պաշտոնական վարկած դեռևս չի մշակվել: Դրա համար էլ ԱՄՆ-ում Եգիպտոսի դեսպանը հարցազրույցում հայտնել է, որ “բանակը ստիպված է միջամտել, քանի որ “Մահմեդական եղբայրները” որոշել են իրենց որոշ համախոհների հավաքել ու իրադրությունը “սրել”:

 

Խոշոր ավտոպատահար Երևան-Սպիտակ ավտոճանապարհին, կան զոհեր

big_1372790429_2Հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ն:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում  բախվել են «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի և «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ` 1952թ. ծնված Սեյրան Պողոսյանը և ուղևոր` 1994թ. ծնված Հայկանդուխտ Սիմոնյանը տեղում զոհվել են, ուղևորներ` 1979թ. ծնված Կիմա Էստիբարյանը, 1992թ. ծնված Գրիգոր Չոբանյանը, 1968թ. ծնված Ջուլիետա Մուրադյանը,  2004թ. ծնված Անահիտ Մուրադյանը,  1993թ. ծնված Տիգրան Աբգարյանը և 1992թ. ծնված Ներսիկ Վորջյանը տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, 1980թ. ծնված Անուշ Սարիբեկյանը` Ապարան քաղաքի ԲԿ, 1995թ. ծնված Գուրգեն Զարգարյանը` Ծաղկահովիտի ԲԿ, 1961թ. ծնված Սվետլանա Պապիկյանը` Երևանի «Էրեբունի» ԲԿ, 1977թ. ծնված Թագուհի և 1969թ. ծնված Կարինե Աղունյանները, Նիկողոս Հարությունյանը(մոտ 35 տարեկան), Հրաչ Թադևոսյանը, 1999թ. ծնված Նարեկ Մուրադյանը և Դավիթ Սարդարյանը (մոտ 30 տարեկան)` Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջինս մահացել է:Կ.Էստիբարյանը և Գ.Զարգարյանը, ստանալով համապատասխան բուժ.օգնություն` դուրս են գրվել բժշկական կենտրոններից:

Ըստ բժիշկների` Թ.Աղունյանի, Կ.Աղունյանի, Ն.Հարությունյանի, Հ.Թադևոսյանի, Ն.Մուրադյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Գ.Չոբանյանի, Ջ.Մուրադյանի, Ն.Վորջյանի և Ս.Պապիկյանինը` միջին ծանրության, Ա.Մուրադյանի, Տ.Աբգարյանի և Ա.Սարիբեկյանինը` բավարար:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

3428Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:

Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ

Մեծարգո պարոն Նախագահ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Մեր երկրների միջև գործընկերային սերտ կապերը վերջին տարիներին զգալի վերելք են արձանագրել, և այսօր մենք գտնվում ենք միջպետական հարաբերությունների բարձրակետում, տարբեր ոլորտներում ունենք համագործակցության աննախադեպ մեծ ծավալ: Մենք բարձր ենք գնահատում այն գործնական աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է Հայաստանին՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Մենք մեծապես շահագրգռված ենք ամբողջությամբ օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժը և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները:

Հատուկ դրվատանքի է արժանի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Համոզված ենք, որ Ձեր վարչակազմը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը և կնպաստի մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

Անհետացած զինվորն ինքնակամ ներկայացել է զորամաս

taron_hajruni_1372494333Լուսակերտի զորամասից հունիսի 26-ի գիշերը դուրս եկած և անհետացած զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին այսօր հայտնաբերվել է:

ՀՀ ռազմական ոստիկանությունից Անկախ-ին հայտնեցին, որ առավոտյան 10:50-ին Տարոն Հայրունին ինքնակամ ներկայացել է զորամաս:

Հիշեցնենք, որ նրան վերջին անգամ տեսել էին հունիսի 27-ին՝ առավոտյան 8.30-ի   ահմաններում, Երևանի Մարաշ թաղամասում, այնուհետև նրա հետքը կորել էր: Չորս օր շարունակ ռազմական ոստիկանությունն ու հարազատները որոնում էին նրան, սակայն ապարդյուն:

ՀՀ պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել:

Թե ինչն է եղել զինվորի կողմից զորամասը լքելու և անհետանալու պատճառը, առայժմ հայտնի չէ: Հայտնի է, որ Տարոն Հայրունին մեկ տարվա զինծառայող է և որևէ խնդիր չի ունեցել ծառայակից ընկերների կամ զորամասի հրամանատարության հետ:

Նշենք նաև, որ օրենքով զինվորի կողմից զորամասն ինքնակամ լքելուց երեք օր անց քրեական հետախուզում է հայտարարվում և գործ հարուցվում:

 

Հրդեհ ճարտարապետների միության շենքում,լրացված

P1030478Այրվում է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Ճարտարապետների միության մասնաշենքը: Այն գտնվում է միության հիմնական շենքի ետևում և ամբողջ արխիվը պահպանվում է այդ մասնաշենքում: Քիչ առաջ պարզ դարձավ, որ

big_1372614147_hrdehհրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում:

big_1372608660_9091Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին: Շենքի տանիքից այրվել է 600 քմ հատված:

Գյումրին սպասման մեջ է,լուսանկարներ

IMG_0541Գյումրիի Վարդանանց հրապարակում գրեթե ավարտված են նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ հունիսի 30-ին Գյումրին վերջապես կստանձնի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը: Այդ օրը` երեկոյան տեղի կունենա ծրագրի պաշտոնական բացումը:

Հանրապետությունում եզակի բեմ է կառուցվել իր չափերով ու հզորությամբ: Արդեն տեղադրվել են 1300 աթոռներն ու նստարանները: Քաղաքի գրեթե ամբողջ ազգաբնակչությանն արդեն բաժանված են համապատա

սխան լոգոյով շապիկներ ու գլխարկներ:
Հյուրեր են լինելու ԱՊՀ տասը երկրից:
“Բեմն ամբողջությամբ նվեր է մեզ “Հայռուսգազարդ”-ի կողմից: Բեմի մեկ օրվա արժեքը 5 մլն դրամ է: Մենք վճարում ենք միայն բեռնափոխադրման և տեղադրման աշխատանքների համար` մոտ 1 մլն 600 հազար դրամի չափ”, – ասում է Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Միջոցառման գեղարվեստական մասից փոխքաղաքապետը չուզեց փակագծեր բացել` դա համարելով օրվա անակնկալ: Միայն նշեց, որ միջոցառումը կազմված է 3 մասից. առաջինում կներկայացվի Գյումրիի մշակույթը, երկրորդում ելույթ կունենան հանրապետության լավագույն կատարողները` մեծամասամբ գյումրեցի ծագում ունեցող: Իսկ ահա երրորդ մասը հյուրերինն է: Քաղաքապետարանի շենքին ցուցադրվելու է նաև 3D անիմացիա:

 

Սարհատ Պետրոսյանի Հայտարարությունը

Սարհատ Պետրոսյան2013թ.-ի հունիսի 26-ին Նոր Նորք և Ավան վարչական շրջանների առաջին ատյանների դատարանը, դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, մերժեց իմ հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի՝ իմ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Առաջին հայացքից դրական ընթացք ունեցող դատական գործընթացի նման հանգուցալուծումը ինձ ենթադրել է տալիս որ դատարանի վրա եղել են ճնշումներ, քանի որ դատարանը առանց անդրադառնալու հրապարակված զրպարտիչ ու սուտ հայտարարությունների իսկությանը դրանք համարել է, թե իբր դրանք չեն արատավորում իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Այսինքն դատարանն, ըստ էության, իմ փոխարեն գտել է, որ ես որևէ կերպ չեմ տուժել՝ իմ հասցեին տարածված սուտ տեղեկություններից: Ավելին դատարանը նշել է, որ մեր “միջև տևական ժամանակ ընթացել են վեճեր, միմյանց գործունեության վերաբերյալ արվել են մեկնաբանություններ”։

Այդ մասով դատարանը փաստորեն ենթադրություն է անում, քանի որ ոչ միայն պատասխանող կողմը նման փաստ չի ներկայացրել, այլև ես երբևէ Իգիթյան Լևոնի մասին որևէ ոչ միայն վիրավորական այլև կարծիք չեմհայտնել, մինչև Կենտրոն հեռուստատեսությամբ տեղի ունեցած հանդիպումը։ Քանի որ Լևոն Իգիթյանը ինքն իր էությամբ ու իր կենսագրությամբ առհասարակ ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Լևոն Իգիթյանը հանդիսանում է Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանի ամենահավատարիմ անձանցից մեկը և նա հաճախ ստանձնում է Երևան քաղաքը այս վիճակին հասցրած Նարեկ Սարգսյանի գլխավորած խունտայի խոսնակի դերը, քանի որ այդ “համակարգում” այլ դեր չի էլ կարող ստանձնել հասկանալի պատճառներով։ Այդ մասին են վկայում նաև նրա 2012 թվականին ստացած ոչ թե վաստակավոր ճարտարապետի կոչումը, այլ մշակույթի վաստակավոր գործչի կոչումը, ենթադրաբար հատկապես օրալ մշակութային գործունեության համար։ Նա իր խոսնակային պարտականությունների կատարման ժամանակ աչքի է ընկել “կոմպրոմատներ բացահայտելով” (տես նույն Կենտրոն հեռուստատեսության հաղորդումը) ու վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով ոչ միայն իմ, այլև այլ շատ ավելի վաստակավոր ճարտարապետների մասին։ Դրանք բազմաթիվ են, որոնց շրջանակից է այն փաստը որ նա գրեթե միշտ ներկա է եղել վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ճարտարապետական կարևոր քննարկումներին սկսած՝ 14 տարեկանից. մեկ Պողոս Պետրոս եկեղեցին է դառնում “սառայ”, մեկ Ազգային պատկերասրահը դառնում “յաշիկ”, մեկ նա ինձ դասավանդել է հետո պարզվում որ չի դասավանդել ու այդպես շարունակ։
Ավելին մինչ դատարանի վերջնական վճիռի հրապարակումը Լևոն Իգիթյանը Aravot.am կայքին 19.06.2013-ին տրված հարցազրույցի ընթացքում հանդես է եկել իր մշտական դերակատրությամբ` ցեխ շպրտելով ու ստահոդ արտահայտություններ տարածելով իմ մասին։ Ինչպես և նախորդ անգամ, չեմ համարում որ մեր օրերում իգիթյանական ոճով պետք է պատասխանեմ բոլոր ստերին ու արտահայտություններին, ավելին ապացույցներ ներկայացնեմ դրանց ստահոդ լինելու համար։ Ողջ դատավարության ընթացքում փորձել եմ չշեղել դատական ընթացքը ըստ էության ընթանալուց և միայն մեկ անգամ եմ բարձրաձայնել իմ հասարակական գործունեության և այս հայտարարությունների կապի մասին։ Չնայած իմ այդ պահվածքին պաշտպանական կողմը նման փորձեր արել է մի քանի անգամ, ավելին՝ ակտիվ զբաղվել է իմ նկատմամբ նյութեր հավաքագրելով, իբր թե ինչ որ բաներ ապացուցելու նպատակով ինչի արդյունքում ոչ միայն չեն ապացուցվել Իգիթյանի տարածած տեղեկությունները, այլև կրկին անգամ խախտվել են իմ իրավունքները, այս անգամ արդեն՝ անձնական կյանքի գաղտնիության Սահմանադրական իրավունքը։
Վստահ եմ որ ինչպես ճարտարապետական հանրույթ շատ ներկայացուցիչներ մեր քաղաքացիներից շատերը նույնպես դադարել են այս անձնավորությանը լուրջ ընդունել։ Նրա ոչ արտահայտությունները, ոչ առհասարակ իրեն այնքան լուրջ չեմ ընդունում, որպեսզի անդրադառնամ դրանց։
Ցանկանում եմ միայն նշել որ ես իրավական պետության իմ տեսլականի շրջանակում շարունակելու եմ հետամուտ լինել ստախոս ու զրպարտիչ արտահայտությունների վերաբերյալ այդ անձանավորությանը պատասխանատվության ենթարկելու գործընթացին։ Ավելին որպես ճարտարապետ, քաղաքաշինության ոլորտի մասնագետ ու ՀՀ քաղաքացի, իրացնելով խոսքի ազատության իմ սահմանադրական իրավունքը, շարունակելու եմ իմ դիրքորոշումը հայտնել Երևան քաղաքում մի խումբ ճարտարապետների մասնակցությամբ տարվող հակամշակութային ու հակաճարտարապետական գործընթացների մասին, որոնք գլխավորում է Նարեկ Սարգսյանը։ Դա արել եմ սկսած 2000-ականներից, առանց վայրկյան իսկ վհատվելու։ Նարեկ Սարգսյանը կարող է Լևոն Իգիթյանին նետել մեջտեղ ինձ “նսեմացնելու” փորձեր կատարելու, տարածել սուտ ու միակողմանի նյութեր իմ անձի շուրջ, կարող է դեմն առնել այն բոլոր առաջարկությունների, որոնք առնչվում են մեր գրասենյակի ներգրավմանը տարբեր ծրագրերում, որոնցում մենք մրցունակ ենք և այլն։ Սակայն դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու իմ ու իմ գործընկերների աշխատելաոճի վրա։
Դատական գործընթացը սկսելով ես ունեցել եմ երկու նպատակ։ Նախևառաջ ցանկացելեմ իրավական գնահատական տալ ենթադրաբար Նարեկ Սարգսյանի կողմից հնարված այս սուտ տեղեկությունների վերաբերյալ, որոնք առաջին անգամ հանրային հարթակում միամտաբար բարձրաձայնել է Իգիթյանը՝ ծառայություն մատուցելով Նարեկ Սարգսյանին։ Փաստորեն դատական գործընթացը ողջ ընթացքում վեց իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններից մեկն անգամ չունեցավ փաստական ապացույց, ինչը դատարանը պարտավոր էր գնահատել ի վնաս պատասխանողի և համապատասխան գնահատական տար պատասխանողի անբարեխիղճ գործողություններին, սակայն այդպես չի վարվել։
Երկրորդ, ես սրանով նպատակ ունեի արժևորել հանրային հարթակում խոսքի ու գործի նույնականությունն ու դրա կարևորությունը։ Վերջին տասնամյակում իմ կողմից բարձրաձայնված ցանկացած քննադատության ու պետական չինովնիկների անփույթ վերաբերմունքի համար հնչեցված բոլոր մեղադրանքների համար հենց այս պահին պատրաստ եմ ստորագրել։ Նարեկ Սարգսյանի խունտայի խոսնակը բազմահազար հեռուստադիտողների ներկայությամբ արտահայտած սուտ մտքերի վերաբերյալ նույնիսկ դրան հաջորդած շրջանում հավաքագրած նյութերի հիման վրա չկարողացավ ապացուցել դրանք։ Դրա արդյունքում կառուցեց պաշտպանությունն ուհետո դատական վճիռն էլ կայացվեց վիրավորելու նպատակ չունենալու “մեղայականի” վրա, որի հիմնազուրկ լինելը պարզ է բոլորին։ Փաստորեն դատարանի նման վճռի ուժի մեջ մտնելու դեպքում կստացվի, որ այսուհետ ցանկացած ոք կարող է մեկ ուրիշին հեռուստատեսությամբ վիրավորել՝ ասելով “անշնորհք” ու պատասխանատվություն չկրել: Այսուհետ դատավորին կարե՞լի է ասել անշնորհք և հետո պարզաբանել թե անշնորհքը նշանակում է շնորհքից զուրկ ու ասել, թե դա վիրավորանք չի պարունակում՝ իր սկզբնական, լեզվաբանական իմաստով: Կամ օրինակ կարե՞լի է ցանկացած նախարարի ասել՝ հավաքարար քանի որ իրենց ղեկավարած կազմակերպությունում աշխատում են հավաքարարներ և այլն։
Ցավում եմ որ Լևոն Իգիթյանի այս պահվածքի համար նախադեպ է ստեղծվում ու նրան ազատություն տալիս ապագայում ևս զրպարտել Երևանում տեղի ունեցող այլանդակությունների դեմ բարձրաձայնողների ուղղությամբ։ Ենթադրաբար նույն ոճով շարունակելով նրան վարձահատույց լինելով ապագայում նա կունենա նոր հնարավորություն մեկ այլ մշակութային օջախ ևս չարչիանոցի վերածել, ինչպես դա ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում մեր շատ սիրելի Մանկական գեղագիտական կենտրոնում ու Ժամանակակից արվեստի թանգարանի շրջապատում։
Այսպիսով, մաղթում եմ Լևոն Իգիթյանին քաջ առողջություն՝ տեսնելու համար իրենց խունտայի տխուր վաճխանն ու առաջարկում վայելել իր “վաստակած” հանգիստը, ազատելով մեզ իր էժան ու ժամանակավրեպ “լապշաներ” կախելու դերակատարությունից ու ապրել արժանավայել։

Կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցը` Հանրային խորհրդում

SAM_1887

Որոշ ժամանակ առաջ Հանրային խորհուրդը ՀՀ կառավարություն էր դիմել` կաշվի հումքը Թուրքիա արտահանելու և այնտեղ վերամշակելու հարցի վերաբերյալ` առաջարկելով միջոցներ ձեռնարկել հումքի մի մասի վերամշակմանմ գործընթացը տեղում կազմակերպելու և ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Կառավարությունը Հանրային խորհրդի նամակը հասցեագրել էր էկոնոմիկայի նախարարություն, որտեղ հարցն ուսումնասիրվել էր և առաջարկվել կազմակերպել համատեղ քննարկում` ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Այսօր Հանրային խորհրդում ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի գխավորությամբ տեղի ունեցավ քննարկում` մանր և խոշոր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցի վերաբերյալ, որին մասնակցում էին նաև Երևանի կաշվի գործարանի տնօրեն Վարդան Կիրակոսյանը, Երևանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը, Սննդի անվտանգության տեսչության փորձագետ Հովհաննես Ներսիսյանը, կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ և մասնագետներ:

Էկոնոմիկայի փոխնախարարը, կարևորելով հարցը, տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են Երևանի կաշվի գործարանի ռեսուրսները և համոզվել, որ գործարանը լիովին համապատասխանում է նորագույն չափանիշներին և հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Նրա խոսքով` արդեն մեկ տարի է` քննարկումներ են իրականացվում գործարանի ղեկավարության հետ` բարձրացված հարցին լուծում տալու նպատակով: Խնդիրն այն է, որ այսօր գործարանը իր ողջ հզորությամբ չի գործում, չի կարողանում կաշվի վերամշակմամբ զբաղվել, քանի որ ազատ շուկայական տնտեսական պայմաններում չի դիմանում մրցակցությանը: Հիմնական մրցակցությունը Թուրքիայի միջև է, որի հետ էլ նախընտրում են համագործակցել հայ տնտեսվարողները` հայկական կաշվի հումքն արտահանելով Թուրքիա և այնտեղ վերամշակելով: Սակայն, ինչպես նշվեց, շատ դեպքում հումքի որակը, փաստաթղթերը և այլ հանգամանքներ վիճահարույց են և կասկածելի: Իսկ Երևանի կաշվի գործարանը նման պայմաններում չի ցանկանում համագործակցել տնտեսվարողների հետ: Արդյունքում մնում է առանց հումքի:

Ըստ փոխնախարարի` պետք է տարբերակ գտնել տեղական արտադրողին` տվյալ դեպքում Երևանի կաշվի վերամշակման գործարանին աջակցելու համար: Սակայն դա պետք է արվի այնպես, որպեսզի չհակասի արտահանման հետ կապված կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Սակայն, մինչ վերամշակման ոլորտը կարգավորելը, նախ պետք է կարգի բերել մորթի կազմակերպման գործընթացը, ինչն այսօր չի համապատասխանում զարգացած երկրների չափանիշներին: Այս տեսանկյունից բարձրացվեց սպանդանոցների կառուցման հարցը, ինչի անհրաժեշտությունը հաստատեց նաև սննդի անվտանգության պետական տեսչության փորձագետը: Նրա խոսքով` անհրաժեշտ է կառուցել ժամանակի պահանջներին համապատասխանող 20-22 սպանդանոց:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, ասաց, որ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձանժողովն ու Էկոնոմիկայի նախարարությունը համատեղ կդիմեն կառավարությանը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն բարձրացված հարցերի ուղղությամբ` կաշվե հումքի որոշակի քանակություն տեղական շուկայում պահելու և տեղական արտադրանքի զարգացումը խթանելու նպատակով: Նա կարևորեց ոչ միայն հարցի սոցիալ-տնտեսական կողմը, այլ նաև այդ ոլորտում Հայաստանի երբեմնի հարուստ փորձի ու ավանդույթների վերականգնման անհրաժեշտությունը:

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

big_1372411276_gՀՀ տարածքում`

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հունիսի 29-30-ին  և հուլիսի 1-ին  կբարձրանա 3-40, հուլիսի 2-3-ին` նույքանով կնվազի:

 

Երևանում`

Հունիսի  29-30-ին և  հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:

 

Երևանի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (1975թ)

· Օդի նվազագույն ջերմաստիճան 7.90C (1924թ)

· Օդի միջին օրական ջերմաստիճան 23.80C

 

 

Բոլոր հարցերը պատասխան են ստանալու. վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարություններ է տվել հանրությանը հետաքրքրող թեմաների վերաբերյալ

10498_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը կառավարության նիստից առաջ.

«Այսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին։ Շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են և ինչ-որ խնդիրների լուծում են պահանջում: Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Սա անթույլատրելի է։ Ես այսուհետև բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են, ինձ են դիմում։ Ճիշտ չէ դա, հարգելի գործընկերներ։

Երկրորդ հարցը. նախորդ նիստին ես հայտարարեցի, որ որևիցե հարց, քննադատություն, որ հնչում է մեր հասցեին, անպատասխան չպետք է մնա, և մենք պարտավոր ենք ամբողջական տեղեկություն տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին։ Մասնավորապես, այսօր օրակարգում երեք խնդիր կա, որոնք պահանջում են մանրակրկիտ բացատրություններ։
Առաջինը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված խնդիրն է` 14 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծախսվել է դասախոսությունների վրա։ Մենք մանրակրկիտ տեղեկություն տրամադրել ենք զանգվածային լրատվության միջոցներին, բայց այդ թեման նորից շարունակում են շոշափել ինչ-որ ենթատեքստերով, թե այդ միջոցները փոշիացվել են և այլն։ Եվս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկատվությունն այսօր կտրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի մենք վերացնենք այն քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը, որոնցով շատ հաճախ անարդարացի օգտվում են ոչ բարեխիղճ լրագրողները։ Այդ ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել 2007 թվականին, երբ նույնիսկ ստեղծված չէր գործակալությունը։ Մրցույթն անցկացրել է ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք էլ պայմանագիրը կնքել են, իրենք էլ դրամաշնորհը տվել են և աուդիտ են իրականացրել, արդյունքներն էլ գնահատել են խիստ արդյունավետ։ Թե ինչ ենթատեքստեր են այստեղ որոնում մեզ քննադատողները, ուղղակի հասկանալի չէ, և ևս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկությունը կտրամադրվի այսօր զանգվածային լրատվության միջոցներին։ Թե 14 միլիոնի հետ կապված ինչ խնդիր կա ընդհանրապես, և մեղադրանքի իմաստն ինչ է, անհասկանալի է։
Երկրորդը «Նաիրիտ» գործարանի խնդիրն է: Արդեն բավական երկար ժամանակ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում, անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում և փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ։ Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են «Նաիրիտ»-ին, ունեն հիմք. դրանք կառավարության որոշումներն են` 2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունն ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ։ Դրանից հետո էլ բոլոր գործարքների վերաբերյալ, – ինչ գործարքներ եղել են, ինչ պայմանագրեր ստորագրել են, – ես հանձնարարել եմ մեր լրատվական ծառայությանը, որ այսօր ամբողջական փաթեթը տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի։
Երրորդը` օֆշորային գոտու հետ կապված քաղաքական սպեկուլյացիան է։ Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել։ Ամբողջական տեղեկությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվության միջոցներին, և այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ հարցով: Ես համոզված եմ, որ որևիցե անպատասխան հարց չի մնալու, և եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել, և այստեղ էլ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի և՛ հասարակությանը, և՛ զանգվածային լրատվության միջոցներին։

Երրորդ խնդիրը. կառավարության նախորդ նիստում մենք խոսում էինք Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, և ես հանձնարարել եմ բոլոր գերատեսչություններին հրապարակային ձևով ներկայացնել իրենց ոլորտներին վերաբերող ակտերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Այսօր ես հանձնարարում եմ Վաչե Գաբրիելյանին` աշխատակազմի ղեկավարին, որպեսզի նա կազմի ժամանակացույց` ձեզ հետ նախապես համաձայնեցնելով, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները, նախարարները հանդիպեն զանգվածային լրատվության միջոցներին և իրենք պատասխանեն բոլոր այն հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են մեր հանրությանը։ Սա պարտադիր պայման է, որ բոլոր այն հարցերը, որոնք արձանագրվել են Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, գերատեսչությունների ղեկավարների, նախարարների կողմից պետք է անպայման պատասխան ստանան։ Անպատասխան որևիցե հարց չպետք է մնա։ Սա է ճանապարհը, որով մենք շարժվելու ենք առաջ»։