ԿԸՀ-ն ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները. ՀՀԿ-ն ստացել է քվեների 55,86 տոկոսը

Yerevan City Council elections 2013Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ քվեարկության նախնական արդյունքների` ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Առաքելություն»՝ 2 692 (0,64 %),
«Բարգավաճ Հայաստան»՝ 97 189 (23,05 %),
«Բարև Երևան»՝ 35 732 (8,47%),
«Հայ ազգային կոնգրես»՝ 18 499 (4,39%),
ՀՅԴ՝ 15 999 (3,79%),
ՀՀԿ՝ 235 512 (55,86%),
«Օրինաց երկիր»՝ 15 733 (3,73%):

816 478 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 437 212-ը (53,55%): Անվավեր է ճանաչվել 15 250 քվեաթերթիկ: Անճշտությունների գումարային չափը 288 է:

Բոլոր 464 տեղամասերից ստացված նախնական տվյալները

Yerevan City Council elections 2013Երևանի տեղամասային բոլոր 464 ընտրական հանձնաժողովներից ստացված նախնական ամփոփ տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններում ամենաշատ կողմ ձայներն ստացել է  Հանրապետական կուսակցությունը՝ 56  տոկոս, 235 532 կողմ ձայն:

 

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

 

ԲՀԿ                             96 867                      23 տոկոս

Բարև, Երևան                 35 600                      8,5 տոկոս

ՀԱԿԿ                           18 439                         4,4 տոկոս

ՀՅԴ                              15 981                        3,8 տոկոս

ՕԵԿ                             15 720                        3,7 տոկոս

Առաքելություն                   2 737                       0,7 տոկոս

 

 

 

Երևանի ավագանիում մանդատների բաշխմանը մասնակցելու համար դաշինքը պետք է ստանա քվեների առնվազն 8, կուսակցությունը՝ առնվազն 6 տոկոսը:

 

 

Ավագանու տեղերի բաշխման արդյունքում եթե որևէ ուժ տեղերի առնվազն կեսն ստանա՝ 33 տեղ, նրա ցուցակի առաջին համարը Երևանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելու իրավունք կունենա:

«Իրազեկ ընտրող» համակարգի նախնական տվյալները

երևանի ավագանու ընտրություններ

երևանի ավագանու ընտրություններ

«Իրազեկ ընտրող» համակարգը, ուր հավաքվում են դիտորդների sms–ներով հրապարակված թվերը, ներկայացրել է առաջին տվյալները ավագանու ընտրություններից։ Երևանի 464 ընտրական տեղամասերից 5-ից ստացված տվյալները հետևյալն են. ՀՀԿ` 57.5, ԲՀԿ` 17.2, Բարև Երևան` 9.3, ՀԱԿ` 4.2, ՀՅԴ` 4.6, ՕԵԿ` 2.6, Առաքելություն` 0.6: Տվյալները նախնական են ու ոչ պաշտոնական:

Հարուցվել է թվով երրորդ քրեական գործը

Yerevan City Council elections 201319։30-ի դրությամբ ոստիկանությունը քննում է 63 դեպք: Արդեն տեղեկատվություն կա այն մասին, որ հարուցվել է թվով երրորդ քրեական գործը:
Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը և թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին քվեարկել, ինչի հետևանքով վերջինս չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 և 34-153 հոդվածներով: Կատարվում է նախաքննություն:

Երևանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների միայն 44,95 տոկոսն է 17:00-ի դրությամբ կատարել իր քաղաքացիական պարտքը

Yerevan City Council elections 2013Մինչև ժամը 17:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության կենտրոնում ինֆորմացիա հաղորդեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նա ներկայացրեց, թե  քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների քանի տոկոսն է 17:00-ի դրությամբ մասնակցել ընտրություններին` ըստ Երևանի վարչական շրջանների`
Աջափնյակ – 53,33 տոկոս
Ավան –51,56 տոկոս
Արաբկիր – 43,93 տոկոս
Դավթաշեն – 45,54 տոկոս
Էրեբունի – 42,03 տոկոս
Կենտրոն – 39,16 տոկոս
Մալաթիա Սեբաստիա – 35,35 տոկոս
Նոր Նորք – 46,89 տոկոս
Նորք Մարաշ – 53,09 տոկոս
Նուբարաշեն – 51,86 տոկոս
Շենգավիթ – 50,66 տոկոս
Քանաքեռ  Զեյթուն – 44,36 տոկոս
Ընդհանուր  առմամբ Երևանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների միայն  44,95 տոկոսն է այս պահի դրությամբ կատարել իր քաղաքացիական պարտքը:

Նախագահը Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում

2929

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում:Նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, նշել է. «Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար: Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակը: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերն ու տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում և քաղաքական կյանքում»:

Ընտրական օրենսգիրքը չի սահամանափակում, թե ընտրողները ինչով գան տեղամաս և ինչ գրիչով քվեարկեն. Արմեն Սմբատյան

SmՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ՀՀ ԿԸՀ տեղեկատվության կետրոնում քիչ առաջ խոսեց ԶԼՄ-ների արձանագրած խատումների  երեք ամենամեծ խմբերի մասին: Խոսքը վերաբերում է դրոշմակնիքների անհետացմանը, ընտրատեղամասերում ընտրողներին գունավոր գրիչների բաժանմանն ու ընտրողներին տրանսպորտով ընտրատեղամաս բերելուն:

Արմեն Սմբատյանը ևս մեկ անգամ հորդորեց բոլորին չփորձել մաքրել անձնագրի դրոշմակնիքը, քանի որ ցանկացած նմանատիպ միջամտություն պատժելի է քրեական օրենսգրքով:

Ինչ վերաբերում է գունավոր գրիչներին և տրանսպորտներով մարդկանց ընտրատեղամաս հասցնելուն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը նկատեց, որ ընտրական օրենսգիրքը չի սահամանափակում, թե ընտրողները ինչով գան տեղամաս և ինչ գրիչով քվեարկեն:

Մինչև ժամը 11:00-ն իրենց քաղաքացիական պարտքը կատարել է ընտրողների 15,08 տոկոսը

կըհՄինչև ժամը 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Նա ներկայացրեց քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը` ըստ վարչական  շրջանների`

Աջափնյակ –  19.9 տոկոս,

Ավան – 19.49 տոկոս,

Արաբկիր -12.25 տոկոս,

Դավիթաշեն -15.42 տոկոս,

Էրեբունի – 14.6 տոկոս,

Կենտրոն – 11.53 տոկոս,

Մալաթիա Սեբաստիա – 11.47 տոկոս,

Նոր նորք – 15.74 տոկոս,

Նորք Մարաշ – 17,76 տոկոս,

Նուբարաշեն 16.2 տոկոս,

Շենգավիթ – 18,08 տոկոս,

Քանաքեռ Զեյթուն – 15,16 տոկոս,

Ընդամենը մինչև ժամը 11:00-ն իրենց քաղաքացիական պարտքը կատարել է ընտրողների 15,08 տոկոսը: Այս պահի դրությամբ ամենապասիվ վարչական շրջանն է Մալաթիա Սեբաստիան, իսկ ամենաակտիվը` Ավանը:

 

Քվեարկում են ոչ միայն քաղաքացիություն ունեցող անձինք. Հովհաննես Քոչարյան

Հովհաննես ՔոչարյանԿԸՀ տեղեկատվության կետրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների ընտրողների ցուցակները կազմելու առանձնահատկությունները:
«Քվեարկության իրավունք ունեն ոչ միայն քաղաքացիություն ունեցող անձինք, այլև նրանք, ովքեր չունեն քաղաքացիություն, բայց ունեն առնվազն 6 ամսվա հաշվառում:  Նրանց ընդհանուր թիվը 3000 է: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցողների ցուցակում ներառվել են 816 475 անձինք, որոնք բոլորը օրենքով սահմանված կարգով ստացել են ծանուցագրեր», -ասաց Հովհաննես Քոչարյանը և հավելեց, որ ընտրացուցակներում գրանցված խախտումների հետ կապված իրենք գրանցել են 5  դեպք, 5-ն էլ վերացվել է:

Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում տեղակայված զինամթերքի բազան

i1Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը հաստատել են
Սիրիայի՝ Լիաբանանի Հզբոլահ խմբավորմանը հրթիռներ մատակարարող կետի ռմբակոծման փաստը:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, որի թիրախ է դարձել կարևոր զենքերի բազան:

Դեռևս հայտնի չէ, թե հատկապես երկրի որ հատվածի վրա է հարձակում կատարվել և արդյո՞ք ռմբակոծումը կատավել է Լիբանանի, թե Սիրիայի օդային տարածքից:

Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնաբանություններ չեն արել հարձակման վերաբերյալ, Սիրիայի պետական լրատվամիջոցները ևս լռում են այս փաստի կապակցությամբ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն վերջին շաբաթների ընթացքում զգուշացրել էր, որ Հզբոլահի հետ ուժերի հավասարակշռությունը խախտող քիմիական կամ այլ տեսակի զենքերի տրամադրման դեպքում  Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի:

Սա Իսրայելի վերջին պատրվակն էր շիա ռազմական խմբավորման՝ Իսրայելի օդային ուժերից պաշտպանվելու և հրեական պետության վրա հարձակումներ գործելու համար զինամթերքի կուտակման փորձերին խանգարելու նպատակով:

Հունվարին իսրայելական օդային ուժերի թիրախ էր դարձել Հզբոլահի համար նախատեսված հակաինքնաթիռային հրթիռների խմբաքանակը: Չնայած Իսրայելը պաշտոնապես չէր ընդունել, որ ինքն է իրականացրել այդ հարձակումը, սակայն բարձրաստիճան պաշտոնյաներն  իրենց խոսքում ակնարկում էին, որ դրա հետևում իրենք են կանգնած:

Ոստիկանության բաժիններում ազատազրկվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում. զեկույց

զեկույց«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ ուսումնասիրել է ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում: Այսօր համանուն զեկույցի քննարկումն էր:

«Ուսումնասիրության նպատակն է վերլուծել Հայաստանում ոստիկանության  բաժիններում խոշտանգումների և  վատ վերաբերմունքի դրդապատճառները, կանխարգելման  հնարավոր եղանակները և ձևերը»,-ասաց ՀԿ  նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով` տարատեսակ զեկույցներում խոսվում է քրեակատարողական և ձերբակալվածների պահելու հիմնարկների  վիճակի մասին, բայց չի խոսվում ոստիկանության վերաբերմունքի մասին կալանավորվածների նկատմամբ. «Ոստիկանությունում տեղի ունեցած  վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին , որպես կանոն, հասարակությունը տեղեկանում է, երբ դեպքն ունենում է ողբերգական ավարտ, կամ երբ բռնության ենթարկվածները լինում են քաղաքական ակտիվիստներ, ովքեր բարձրաձայնում են դրա մասին»:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտող խումբը հանդիպում է ունեցել կալանքի տակ գտնվող 80 անձանց հետ, նրանցից միայն 30-ն են համաձայնել հարցաթերթիկ լրացնել: Մնացածը հրաժարվել են` վախենալով վատթարացնել իրենց վիճակը կամ էլ մտածելով, որ դրանով ոչինչ չի փոխվի:

Հարցաթերթիկի հարցերը կոչված են եղել պարզելու, թե ոստիկանության բաժիններում քաղաքացինները որքանով են կարողացել իրացնել իրենց զանգելու, իրավապաշտպան ունենալու և բուժօգնություն ստանալու  իրավունքները: Պարզվել է, որ առավել հաճախ խախտվում է իրավապաշտպան ունենալու իրավունքը:

30 հարցվածներից 29-ը սկզբնական շրջանում պաշտպան չեն ունեցել, պաշտպանից հրաժարվել են հիմնականում ոստիկանների, քննիչների պարտադրանքով կամ «համոզելով»:

Պարզվել է նաև, որ հարցաքննություններն իրականացվում են ֆիզիկական և հոգեբանական բռնություններով: Հարցաքննության ժամանակ քննիչից բացի ներկա են գտնվում նաև ոստիկանության աշխատակիցներ:

Հարցաթերթիկների արդյունքների համաձայն` ՔԿՀ ընդունվելիս 30 հարցվածներից 18-ն ունեցել են մարմնական վնասվածքներ, 12-ը` ոչ: 10 անձի ցույց է տրվել բժշկական օգնություն, 6-ին ոչ` չնայած դրա կարիքն ունեցել են:

ՔԿՀ ընդունվելիս  բուժզննություն անցել են 28-ը, 9-ի բուժզննությանը ներկա են եղել ոստիկաններ: Բուժզննության ժամանակ 10 դեպքում արձանագրվել են  բոլոր մարմնական վնասվածքները, իսկ 7-ի դեպքում` ոչ, թեև կարիք ունեցել են:

Ըստ հարցումների պարզվել է, որ ոստիկանությունում կամ քննչական բաժնում գտնվելու ընթացքում բոլոր հարցվածների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշում.  ծեծել են ոտքով, ձեռքով, փայտով, մահակով և այլ առարկաներով, էլեկտրաշոկ են կիրառել:

Սպառնացել են, որ հանցանքը չխոստովանելու դեպքում կտուժեն նաև ընտանիքի անդամները` վերջիններիս էլ կներգրավեն գործում կամ նրանց հանդեպ ևս բռնություն կգործադրեն:

Բոլոր հարցվածները ոստիկանության բաժնի աշխատակիցների վերաբերմունքը իրենց նկատմամբ գնահատել են որպես «վատ»:

Ավետիք Իշխանյանի խոսքով ոստիկանների հետ զրույցներից տպավորություն է ստեղծվել, որ ամենի պատճառը խորհրդային  տարիներից եկող իներցիոն մտածողությունն է, որ առանց ապացույցներ հավաքելու կարող են ծեծով խոստովանություն կորզել: Պարզվել է նաև, որ շատ քիչ են ոստիկանները, որոնք տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին և կրիմինալիստիկային, աղքատիկ է  նյութատեխնիկական բազան: Պատճառների թվում Իշխանյանը նշում է  նախաքննության նկատմամբ դատախազության ոչ  պատշաճ վերաբերմունքը, նաև այն, որ դատախազությունը դատարանում պաշտպանում է այդ կերպ ձեռք բերված մեղադրանքը:

Ուսումնասիրություններից ելնելով` զեկույցի հեղինակները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնք հնարավորություն կտան  շտկել իրավիճակը և կանխարգելել ազատազրկվածների իրավունքների ոտնահարումը և նրանց նկատմամբ բռնությունները ոստիկանության բաժիններում:

Ըստ այդմ,  առաջարկում են  ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված «խոշտանգում» տերմինը համապատասխանեցնել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեմ»  կոնվենցիայի 1-ին հոդվածին: Հարցաքննությունն իրականացնել միայն հատուկ նախատեսված, կահավորված և տեսախցիկներով հագեցած սենյակներում, տեսաձայնագրել ողջ  հարցաքննության ընթացքը, ոստիկանության խմբի անդամներին և հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն տալ այդ սենյակներում  հետևելու հարցաքննության ընթացքին` միայն պատկերի միջոցով, առանց լսելու: Առաջարկվում է նաև ՁՎՊ և ՔԿՀ ընդունվող անձանց մանրակիկիտ բուժզննություն իրականացնել` ոստիկանության աշխատակիցների տեսադաշտից և լսողությունից հեռու:

Վթարի հետևանքով զոհված երիտասարդը Սերժ Սարգսյանի օդաչուի որդին է

V8nia2hdGkFLOnpjtASA_tn
Մայիսի 1-ին՝ կեսգիշերին մոտ, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Գարեգին Նժդեի անվան հրապարակի մոտ: Երևանի 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը BMW մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս էր եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել մեքենայով, բախվել հրապարակի քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:

Վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և րոպեներ անց մահացել:

«Անկախ»-ի տեղեկություններով, մահացածը  Հայաստանում հարգված օդաչու, «Պատվավոր ավիատոր» մեդալակիր Գրիգոր Հայրապետյանի որդին է: Գրիգոր Հայրապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի օդաչուն է:

Հաջորդ շաբաթվա 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

ոչ աշխատանքային օրԱյսօր կայացած նիստում գործադիրը որոշել է ս.թ. մայիսի 10-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել ս.թ. մայիսի 18` շաբաթ օր։ Այսպիսով, ոչ աշխատանքային կլինեն մայիսի  9, 10, 11 և 12-ը:

Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել,վեց հոգի զոհվել են

big_1367428786_2Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:

big_1367428780_3Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

big_1367428768_4Պարզվել է, որ  «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:

Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 3 տուժած:

Վթարի  հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1976 թ. ծնված Վրույր Ղազարյանը (ավտոմեքենայի վարորդ), 2007 թ. ծնված Սերոբ Ղազարյանը, 2002 թ. ծնված Սիլվիկ Ղազարյանը, 1984 թ. ծնված Հերմինե Օհանջանյանը, 1998 թ. ծնված Աիդա Թունյանը,  Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 1973 թ. ծնված Հայկ Մարտիկյանը:

Վիրավորվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ` 1990 թ. ծնված Գրիգոր Ավետյանը, 1992 թ. ծնված Նոնա Թունյանը և 2003 թ.  ծնված Վահե Թունյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կյանքից հեռացավ Հոլիվուդի աստղ Դինա Դուրբինը

звезда Голливуда Дина ДурбинՖրանսիայում 92 տարեկանում կյանքից հեռացավ Հոլիվուդի աստղ Դինա Դուրբինը, որը  փառքի հասավ 1930-1940թթ., հաղորդում է The Hollywood Reporter Russia-ն:

Նա ծնվել է 1921թ. Կանադայում, և արդեն 14 տարեկանում  MGM ընկերության հետ պայմանագիր է ստորագրել  կարճամետրաժ ֆիլմերում Ջուդի Հարլենդի հետ նկարահանվելու համար: Առաջին հաջողությունը գալիս է “Ամեն կիրակի” մյուզիքլի նկարահանումներից հետո:

1938թ. դերասանուհին “Օսկար” կինոմրցանակ է ստանում: 1940թ. Դինա Դուրբինը ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին էր: Որոշ տվյալների համաձայն մի ֆիլմի նրա հոնորարը  400 հազար դոլար էր կազմում:

Սակայն 1940թ. վերջին Դուրբինին սկսեցին ավելի քիչ հրավիրել նկարահանվելու. փառքի համար  Հոլիվուդ  գնացած գավառացի երիտասարդ աղջիկների դերերը այլևս չէին համապատասխանում դերասանուհու տարիքին, իսկ ավելի լուրջ դերերում նրան ոչ ոք չէր պատկերացնում:

Դուրբինի գլխավոր կերպարը “Մոխրոտն” էր: Դրամատիկ կինոժապավեններում նկարահանվելու նրա փորձերը, ինչպիսիք են “Ծննդյան տոներ” և “Տիկինը գնացքում”, չընդունվեցին ոչ ռեժիսորների և ոչ էլ հանդիսատեսի կողմից: Հասարակությունը  նրա մեջ մշտապես տեսնում էր հաճելի դեռահասի:

1948-1949թթ. դերասանուհու համար ամենածանր տարիներն էին:Universal Pictures -ը նրա հետ պայմանագիրը խզեց` պատճառաբանելով, որ Դինա Դուրբինը բավականին ծեր է երիտասարդ հաճելի աղջկա դերի համար, նույն  ժամանակ նա բաժանվեց իր երկրորդ ամուսնուց:

Նրան փրկեց ֆրանսիացի ռեժիսոր Շարլ Դավիդը, որի հետ Դինան ամուսնացավ: Շուտով զույգը տեղափոխվեց Փարիզ: Գումարը, որ նա աշխատել էր նկարահանումների ժամանակ, բարեհաջող դրվեց բիզնեսի մեջ`  թույլ տալով նրան ապահով ապրել: 1999թ.  նրա ամուսին Շարլը մահացավ և այդ ժամանակից Դինա Դուրբինը ապրում էր Փարիզի մոտ գտնվող Նոֆլ-լե-Շատո քաղաքում:

1950թ.  նա մենակյաց կյանք էր վարում, չէր տալիս հարցազրույզներ, երբեմն միայն հայտարարում էր. ” Ես ատում եմ Հոլիվուդը”:Սակայն ամերիկյան դասական կինոյի երկրպագուները  մինչև հիմա հիշում են նրան “Դռնապանի քույրը” ֆիլմից,1943թ., որտեղ նա ռուսական ռոմանսներ էր կատարում:

Ֆրանսիայի հարկային մարմինները հետաքրքրված են ԱԳ նախարարի ժառանգով

724917Ֆրանսիայի հարկային մարմիններին հետաքրքրել է Թոմ Ֆաբիուսը` հանրապետության ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի որդին: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ոչ օրինական ֆինանսական սխեմաների հակազդեցության վարչությունը ստուգում է  Ֆաբիուս-կրտսերի 7 մլն եվրոյով տուն ձեռք բերելու գործարքը: Խոսքը Փարիզում 280 քմ տարածքով շքեղ  առանձնատան մասին է, որն ինչ որ ժամանակ պատկանել է  ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Զիդիին:

Քննիչները որոշեցին պարզել 31-ամյա Թոմի եկամտի աղբյուրնեըը: Ինքը` երիտասարդը հայտարարել է, որ բանկից վարկ է վերցրել` իր խորհրդատվական ընկերության երաշխիքով, որի եկամուտը, ինչպես պարզեցին լրագրողները, կազմում է ընդամենը մի քանի հազար եվրո:

2 տարի առաջ փարիզյան  դատարանը Թոմ Ֆաբիուսին տուգանեց 15 հազար եվրոյով` վստահությունը չարաշահելու մեղադրանքով: Նրա դեմ 2009-ին երկու հայց էր ներկայացվել` մեկը` ձեռներեցից, մյուսը` ներդրողից, որոնց հետ նա աշխատում էր մի նախագծի վրևա: Գործը լուծվեց արբիտրաժային դատարանում:

Մինչդեռ նրա հայրը`Լորան Ֆաբիուսը Ֆրանսուա Օլանդի շրջապատում ամենաազդեցիկ  նախարարներից է համարվում:

Նիդերլանդներին գահին կբազմի Եվրոպայի ամենաերիտասարդ թագավորը,լրացված, լուսանկարներ

принцу Виллему-АлександруԹագուհի Բեատրիկսը, որը 30 տարի  ղեկավարում է Նիդերլանդները, իշխանությունը կհանձնի որդուն `արքայազն Վիլեմ-Ալեքսանդրին: Նա կլինի երկրում առաջին   թագավորը վերջին 123 տարում, բայց ամենաերիտասարդ թագավորը Եվրոպայում:

Այսօր թագուհի Բեատրիկսը ստորագրել է գահից հրաժարվելու փաստաթուղթը: Այսպիսով, Նիդերլանդների ղեկին կկանգնի նրա որդին ` Վիլեմ-Ալեքսանդրը: Երկրի նոր թագուհի դարձավ նրա կինը `Մաքսիման:

Փաստաթուղթը ստորագրելուց հետո թագավորական ընտանիքի երեք անդամները պալատի պատշգամբից ողջունեցին մայրաքաղաքի Դամ հրապարակում հավաքվածներին: Թագուհուն հրաժեշտ տալու էր  եկել մոտ 20000 մարդ, իսկ կարգը պահապանում էին 10000 ոստիկաններ: Այնուհետեև Բեատրիկսը, Վիլեմ-Ալեքսանդրը և Մաքսիման շարժվում են դեպի Նիվեկերկ եկեղեցի, որտեղ պետության  նոր ղեկավարը խորհրդարանի անդամների առջև կերդվի պաշտպանել Նիդերլանդների սահմանադրությունը, հաղորդում է “Интерфакс“-ը:

Նկատենք, որ ապրիլի 30-ը եվրոպական երկրում իշխանություն փոխանցելու ավանդական օր է:

Մահվան ելքով ավտոպատահար Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհին.երկու զոհ,լուսանկարներ

big_1367296998_2Ապրիլի 30-ին, ժամը 02.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ – Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35LS860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 1988. ծնված Աղասի Սարգսյանը և 1989թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում զոհվել են, իսկ Յուրիկ Հովհաննիսյանը տեղափոխել է Սպիտակ քաղաքի ԲԿ:

Ժամը 03.45-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալայանի դին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Սիրիայի տարածքով անցնող ռուսական ինքնաթիռը հարձակման վտանգի տակ է հայտնվել

A350_-_800_AirbusՌուսաստանի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռը Սիրիայի տարածքով անցնելիս հարձակման ռիսկի տակ է հայտնվել, սակայն բարեբախտաբեր վիրավորներ չկան, ինքնաթիռը ևս չի վնասվել:

Պետական լրատվական գործակալություն ՌԻԱ-Նովոստիի տեղեկություներով՝ ինքնաթիռը կրակահերթի տակ է հայտնվել երկուշաբթի օրը: Սակայն նախարարության կայքում որևէ մանրամասներ չի հայտնվում այս կապակցությամբ՝ բացի նրանից, որ ինքնաթիռի անձնակազմը ականատես է եղել ռազմական գործողությունների, որոնք վտանգել են ինքնաթիռի ապահովությունը:

Արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչը ԻՏԱՌ-Տասս  լրատվական գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռում 159 ուղևորներ են եղել:

Տրանսպորտի նախարարության տեղեկություններով՝ NordWind չարտերային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը Եգիպտոսի Շարմ-ել-Շեյխ հայնգստյան գոտուց վերադառնում էր Կազան, որտեղ էլ այն ապահով վայրէջք է կատարել:

Հայերը մեզ դատապարտում են, սակայն մենք այստեղ 100 հազար փախստական հայի ենք կերակրում. Մուսթաֆա Դեսթիջի

batmanԹուրքական Մեծ միասնություն կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին և նրա կուսակցականները Բաթմանում մասնակցել են հարավ-արևելյան Անատոլիայի ընդլայնմանը վերաբերող ժողովին, որի ընթացքում Դեսթիջին խոսել է Թուրքիայում անօրինական ապրող հայերի մասին: Այս մասին է գրում թուրքական «Star» թերթը: «PKK-ն և նրա քաղաքական օրգանները չեն պատկանում մեր հավատքին, չեն կրում մեր նկրտումները: Նրանք աշխատում են տարածաշրջանում վերացնել իսլամիզմը: Նրանց վերջնական նպատակը տարածաշրջանում ըստ իրենց հավատքի և փիլիսոփայության սոցիալիստական մի պետական միավորում ստեղծելն է: Մենք կտանք մեր ողջ կյանքը, արյունը, ունեցվածքը, սակայն թույլ չենք տա, որ այս հողում ապրեցվեն այլ արժեքներ: Թուրքիայում 100 հազար փախստական հայ կա: Նրանց չեմ համարում մեր քաղաքացիներ: Ինչպե՞ս է լինում, որ մի հայ հոգևորական համարձակվում է ասել, որ Թունջելիի (Դերսիմ) 90 տոկոսը հայ է: Մենք այսքան բարեհամբույր ենք, սակայն Հայաստանում Թուրքիայի ոչ մի քաղաքացի չենք կարող գտնել: Թուրքիայում 100 հազար փախստական հայ կա: Նրանք աշխատում են մեզ դատապարտել, իսկ մենք այստեղ 100 հազարի ենք կերակրում: Մենք այդչափ բարեհամբույր հասարակություն ենք»,-ասել է Դեսթիջին: