Հայկական երեք թիմեր կմեկնարկեն ֆուտբոլի Եվրոպա լիգա մրցաշարում

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր հայկական երեք թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը» և «Միկան» կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2014/2015 թթ. խաղարկությունում: Ժամը 18:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կսկսվի «Փյունիկ»-«Աստանա» (Ղազախստան) հանդիպումը: Նույն ժամին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմեկնարկի «Շիրակ»-«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) հանդիպումը: Երևանի ժամանակով 22:00-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքի «Պարկ Մլադեզի» մարզադաշտում կմեկնարկի «Սպլիտ» (Խորվաթիա)-«Միկա» հանդիպումը:

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ովքեր լավագույններ կճանաչվեն տարբեր անվանակարգերում

բրազիլ4444Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևողներին հետաքրքրւմ է ոչ միայն այն, թե որ թիմը կդառնա հաղթող, այլև` թե ովքեր լավագույններ կճանաչվեն տարբեր անվանակարգերում:

Հուլիսի 11-ին աշխարհի առաջնության տեխնիկական կոմիտեն կհրապարակի լավագույն դարպասապահի, լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի և լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:

Դափնեկիրների անունները կհրապարակվեն եզրափակիչ հանդիպումից հետո:

Հավելենք, որ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում` ժամը 23:00-ին:

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում

chess-1Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-18-ը կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Թուրքիայում երկու ադրբեջանցի է կորել

2Թուրքիայում Ադրբեջանի երկու քաղաքացի անհետ կորել է: Այս մասին տեղեկությունը տեղադրված է “Ինտերպոլի” կայքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական կայքը:

Ըստ տեղեկության՝ Ադրբեջանի քաղաքացիներ՝ 26-ամյա Ղազի Իմանովը անհետացել է թուրքական Հաթայ քաղաքում, իսկ 38-ամյա Վուգար Մամեդովը՝ Անթալիայում:

Ներկայումս միջազգային որոնումը շարունակվում է:

Անկախ

Մնացել է մեկ տուր

chess3Իսպանիայի Մոնկադա ի Ռեշակե աղաքում ավարտին է մոտենում շախմատի միջազգային փառատոնը, որի գլխավոր մրցաշարի մասնակիցների թվում են նաև հայ խաղացողներ:

Կարեն Հ. Գրիգորյանը 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և 13-դ տեղում է: Կարեն Մովսիսյանը 5 միավորով ընթանում  է 21-րդ, Rոման Հովհաննիսյանը՝ 4 միավորով  40-րդ, իսկ Գալուստ Թադևոսյանն էլ՝ 2,5 միավորով  83-րդ տեղում:

Առաջատարները` 6,5–ական միավոր վաստակած չինացի գրոսմայստեր Հուա Նիին և ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխն են:

Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Սամարայի պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

ձերբակալությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վրեժ Գ.-ին, որը մարտի 31-ից ՌԴ Սամարայի մարզի պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի /ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ մեղադրանքով:

Անկախ

Բնակարանագողին ձերբակալեցին

դոլար-դրամՀունիսի 19-ին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1977 թ. ծնված Լիլյա Է.-ի բնակարանից ոսկեղեն և գումար են գողացել:
Ոստիկանները պարզել էին, որ օգտվելով տանտիրուհու բացակայությունից` խոհանոցի պատուհանը կոտրելով և մուտք գործելով բնակարան, գողացել են 20 դոլար, ոսկյա և արծաթյա զարդեր` պատճառելով մոտ 900.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Օրերս ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1968 թ. ծնված Մանվել Ղ.-ն:
Մանվել Ղ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Էլինա Դանիելյանը երրորդն է

էդDanielian-1Վրաստանի Կվարելի առողջարանային քաղաքում ավարտվեց շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարը:

Վերջին`11-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով 42-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց աշխարհի գործող չեմպիոնուհի, չինուհի Հոու Հիֆանի հետ: Վաստակած 7 միավորով մեր մարզուհին ճանաչվեց 3-րդը:

 

Տեխնիկական արդյունքներ

11-րդ տուր

 

Դանիելյան – Հոու Հիֆան` ½ : ½
Դրոնավալի – Ստեֆանովա` ½ : ½
Մուզիչուկ Ա. – Ձագնիձե` ½ : ½
Կոստենյուկ Ա. – Յու Վենջուն` 1 : 0
Մումինովա – Ժաո Սյու` 0 : 1
Խոտենաշվիլի – Կոներու` 1 : 0

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

1. Հոու Հիֆան 9
2. Յու Վենյուն 7
3. Դանիելյան 7
4. Ձագնիձե 6.5
5. Ստեֆանովա 6
6. Դրոնավալի 6
7. Մուզիչուկ Ա. 5.5
8. Կոներու 5.5
9. Կոստենյուկ Ա. 5.5
10. Ժաո Քսյու 3.5
11. Խոտենաշվիլի 3
12. Մումինովա 1.5

 

ՀՀ Նախագահի հրամանագրերը

սերժ սարգսյանԿ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.

Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. Հուլիսի 3
Երևան
ՆՀ-161-Ա

Ոսկեղեն` համագյուղացիներից

զարդատուփՕրերս ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գայանե Ս.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 3-ին հյուրընկալվելով համագյուղացու տանը` ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է 330.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, որոնք 200.000 դրամով վաճառել է Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում:
Ոստիկանները պարզել են նաև, որ Գայանե Ս.-ն 2001 թ. ամռանը հյուրընկալվելով մեկ այլ համագյուղացու տանը` գողացել է երկու ոսկյա մատանի:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Samsung -ը դադարեցնում է պլազմային հեռուստացույցի արտադրությունը

l_10248Samsung SDI-ի  ենթաբաժինը հայտարարել է պլազմային պանելով հեռուստացույցների արտադրությունը դադարեցնելու մտադրության մասին: Որոշման պատճառը գնորդների կողմից այդ հեռուստացույցների պահանջարկի անկումն է: Վերջնականապես այն շուկայից կհանվի այս տարվա նոյեմբերի 30-ին:

Իսկ Կորեական տեղեկատվական Yonhap գործակալությունը հաղորդել է, որ PDP հեռուստացուցյներից շուտով կհրաժարվի նաև LG ընկերությունը, որը, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխադրվել է արեգակնային մարտկոցների արտադրության:

Մարտին պլազմային հեռուստացույցների արտադրությունը դադարեցրեց նաև Panasonic-ը, որի հրաժարումը կապված է  ավելի մատչելի ` հեղուկբյուրեղային դիսպլեյների սպառմամբ: DisplaySearch-ի տվյալների համաձայն , 2012-ին պլազմային հեռուստացույցների բաժինն ընդհանուր շուկայում 6% էր կազմում, իսկ հեղուկբյուրեղայինը` 87% :

Անկախ

Առավոտ կանուխ կարաոկեի մոտ` մարիխուանայով

ԹմրանյութՀուլիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Խաչիկ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 3.5 գրամ չորացված զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հսկաների բախում Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

2014-World-Cup-www.lekbanjԲրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ: Առջևում քառորդ եզրափակչի հանդիպումներն են: Ստուգատեսը դեռ չի ավարտվել, սակայն տպավորությունը մեծ է: Ֆուտբոլի կախարդների երկրում կազմակերպված առաջնությունում, հիրավի, ուշագրավ իրադարձությունները շատ են, և դեպքերի ընթացքին հուզմունքով, սրտի թրթիռով են հետևում ոչ միայն Բրազիլիայի տարբեր քաղաքների բազմահազար նստատեղեր ունեցող մարզադաշտերի տրիբունաներում, այլև աշխարհի տարբեր ծայրերում հեռուստաէկրանների առջև նստած միլիարդավոր ֆուտբոլասերներ:

Բրազիլիայում տոն է, և ասես աշխարհն էլ անմիջականորեն մասնակից է այդ խանդավառությանը, և երկրորդական պլան է մղվել մնացած ամեն ինչ:
Խաղադաշտերում հսկաների բախում է, և ոչ մի իրադարձություն անկանխատեսելի չի համարվում: Առաջնությանն արդեն հրաժեշտ են տվել Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի և մի շարք այլ երկրների հեղինակավոր, բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված հավաքականները, սակայն կատարվածը զարմանալի չէ: Արգենտինայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսին 1/8 եզրափակչի Շվեյցարիայի հավաքականի հանդիպումից առաջ առանց թաքցնելու հրապարակավ հայտարարել էր, որ անակնկալ չի համարի, եթե իրենց թիմը զիջի մրցակցին, քանի որ աշխարհի առաջնությունում արժանավոր հավաքականները շատ են: Եվ անգամ կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի ընտրանին, որին համարում են հաղթողի հիմնական հավակնորդ, քիչ էր մնում զրկվի պայքարը
շարունակելու իրավունքից, բայց հաջողությունն այդ թիմի խաղացողներին ուղեկից էր: Իսկ բախտը ժպտում է միայն ուժեղներին:
Այսպիսով, հուլիսի 4-ին կկայանա քառորդ եզրափակչի երկու խաղ: Ֆորտալեզայում կմրցեն Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքանները: Ինչպես ասում են` տանը պատերն էլ են օգնում: Այնպես որ բրազիլացիները կփորձեն հաղթահարել նաև հերթական արգելքը: Ինչ վերաբերում կոլումբիացիներին, ապա ախորժակն ուտելիս է բացվում: Այդ թիմը կփորձի զարգացնել հաջողությունը:
365441Ռիո դե Ժանեյրոյում կմրցեն Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները: Երկու թիմերի խաղն էլ, եթե ստացվում է, ապա անկասելի է: Այնպես որ դժվար է ասել, թե այդ հավաքականներից որը դուրս կգա կիսաեզրափակիչ:
Հուլիսի 5-ին նույնպես Ռիո դե ժանեյրոյում կմրցեն տպավորիչ խաղ ցուցադրող Հոլանդիայի հավաքականը և այս առաջնության հայտնություն Կոստա Ռիկայի ընտրանին: Վերջինիս ֆուտբոլիստներին կհաջողվի նոր անակնկալ մատուցել, թե ոչ, կպարզվի առաջիկայում:
Բրազիլիա քաղաքի մազադաշտում էլ հարաբերությունները կորոշեն Բելգիայի և Արգենտինայի ընտրանիները: Դարձյալ դժվար է կողմերից որևէ մեկին նախապատվություն տալ:
Այնպես որ աշխարհի առաջնությունում դեռ բավականին հարցականներ կան:
Հավելենք, որ հունիսի 4-ի երկու խաղերի հաղթողները կիսաեզրափակչում կմրցեն իրար հետ, իսկ հուլիսի 5-ի խաղերի հաղթողները կհանդիպեն միմյանց:

 

Բաքվում NDI ամերիկյան գրանսենյակը պաշտոնապես փակվել է

1Հուլիսի 2-ից Բաքվում պաշտոնապես փակվել է ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի գրասենյակը, տեղեկացնում է “Թուրան” գործակալությունը՝ հղում կատարելով Վաշինգտոնի տեղեկատվական աղբյուրներին:

Գրասենյակը փաստացի դադարել էր գործել մարտից այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանություններն այդ կառույցը մեղադրել էին ընդդեմ երկրի երիասարդության ցույցերի ֆինանսավորման մեջ:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի դեկավարը, իսկ մինչ այդ իրավապահ մարմինները հայտարարել էին, որ NDI-ի փողերով երիտասարդների մի խումբ Ադրբեջանում նախապատրաստել են “արաբական գարնան” նախատիպը:

 Անկախ

Օբաման ամենավատ նախագահ է ճանաչվել. CNN

o_976589CNN-ի հարցման համաձայն, Օբաման Երկրորդ աշխարհամարտից հետո  ԱՄՆ-ի ամենավատ նախագահն է ճանաչվել:

“Ով է ամենավատ նախագահը Երկրորդ աշխարհամարտից հետո” հարցի արդյունքնրը հրապարակել է CNN հեռուստաալիքը: “Բարաք Օբամա” պատասխանը հավաքել է ձայների 33%-ը: Նա Բուշ-կրտսերից առաջ է անցել 5%-ով: 13%-ը Ռիչարդ Նիքսոնի անունն է տվել, իսկ 5%-ը` Ջիմմի Քարտերի:

Հարցվածների մեծամասնությունը հայտարարել է, որ երկրի համար ավելի լավ կլիներ, որ 2012-ի ընտրություններին հաղթեր հանրապետական Միթ Ռոմնին:

Անկախ

Մեկը` խուլիգանության, երկուսը` խարդախության մեղադրանքներով

բերման է ենթարկվելՈստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օրերս Դիլիջանի տներից մեկից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Սամվել Պ.-ին, որը ապրիլի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օրերս Վանաձորի Տիգրան ՄԵծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Պարգև Պ.-ին, որը հունիսի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Անկախ

Նյու Յորքում՝ գիշերը 1 դոլարով

10351178_743875529007811_50972926970644312_nՀեռուստահաղորդավար Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Եթե մտադիր եք գնալ Նյու Յորք, որտեղ հյուրանոցները շատ թանկ են, կարող եք ընտրել այս շատ էժան տարբերակը… Բրուքլինում արվեստագետներից մեկն իր ստուդիայում ճաղավանդակ է տեղադրել եւ վերարտադրել բանտային պայմանները… Ցանկացողները կարող են մեկ դոլարով ողջ օրը մնալ այնտեղ, բայց պայմանով՝ որոշ ժամերին ձեզ տեսնելու համար այցելուներ են գալու: Այսինքն դուք աշխատելու եք որպես ցուցանմուշ եւ արվեստի ստեղծագործության կենդանի տարր… Կհամաձայնվե՞ք…”

 

Անկախ

«Իմ երկիրը կորցրել է «չի կարելի» հասկացությունը». Կարեն Քոչարյան

загруженноеՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի բան է կորել Հայաստանում։ Կարող է և շատ բան է կորել, բայց այն, ինչի մասին ուզում եմ խոսել, հաստատ կորցրել եմ ու ոչ մի կերպ չեմ գտնում։ Իմ երկիրը կորցրել է «չի կարելի» հասկացությունը։ Երբ մենք երեխա էինք, մեզ ամենուրեք` ընտանիքում, դպրոցում, հայաթում (ի դեպ, հայաթում, ոչ թե բակում) սովորեցնում էին, որ մարդկանց վիրավորել և արհամարհել Չի կարելի։ Գողանալ Չի կարելի` լինի դա հարևանի ծիրանն ու շլորը, թե պետության հոսանքը։ Կնոջ վրա ձեռք բարձրացնել Չի կարելի։ Ընկերոջը (հարազատին, պետությանը, ընտրազանգվածին) դավաճանել Չի կարելի։ Կնոջ ու երեխայի մոտ հայհոյել Չի կարելի (առավել ևս խորհրդարանում տեսախցիկների առջև)։ Աղբը փողոցում թափել, արևածաղիկը փողոցում չրթել և փողոցում թքել Չի կարելի։ Դա անասնական բնազդ է։ Փողի համար բոլոր սրբություններից հրաժարվել Չի կարելի։ Չի կարելի մարդկանց էշի տեղ դնել (առավել ևս անվերջ)։

Շարքն անվերջ կարող եմ շարունակել։ Բայց ցավն այն է, որ Չի կարելիի հետ միասին մենք մի քանի նման արտահայտություն էլ ենք կորցրել։ Օրինակ՝ «Բարի լույս» կամ «Բարև» (թեև ասում են, որ Բարևն Աստծունն է), «Շնորհակալություն», «Խնդրեմ», «Ներեցեք», «Կարելի է», «Թուլ կտաք», «Եթե դեմ չեք», «Խնդրում եմ» և նմանատիպ այլ խոսքեր։

Հավատացեք, որ հենց այս խոսքերի պակասն է բերում, արդեն դասական դարձած ԳԱՂՋ մթնոլորտին։ Բայց հավատացեք, եթե մեր իշխանավորները սկսեն օգտագործել այս բառերը և միաժամանակ չմոռանան, որ գոյություն ունի նաև «ՉԻ ԿԱՐԵԼԻ» արտահայտությունը, ԳԱՂՋ մթնոլորտը կցրվի, անգամ եթե սոցիալական վիճակը միանգամից չլավանա։ Իմիջիայլոց, հենց իշխանավորները սա հասկանան, մնացած բոլորը` լրագրողները, տաքսու վարորդները, տարատեսակ տեսուչները, երիտասարդները և ի վերջո՝ ողջ հասարակությունը, շատ արագ այս ամենը կհասկանան»։

 

Անկախ

Հավատարմագրվող բուհերը կծանոթանան փորձագիտական զեկույցներին և բարելավման պլան կմշակեն

ՈԱԱԿՓորձագիտական զեկույցների նախնական տարբերակներն ուղարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր:

ԵՊՏՀ-ն, Երևանի գյուղատնտեսական  համալսարանը, Երևանի «Հայբուսակ»  համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:

Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն էին ներկայացրել ՈԱԱԿ («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»), իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ: Այժմ ամեն  բուհի համար պատրաստ է  փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ  ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին:

Ըստ ՈԱԱԿ հավատարմագրման կարգի` ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ  դիտողություններ ներկայացնել կամ հավաստել իր համաձայնությունը զեկույցի հետ: Եթե առարկությունները և դիտողությունները փորձագետները հիմնավորված համարեն, զեկույցի նախնական տարբերակում փոփոխություններ կկատարվեն: Այնուհետև փորձագետները ՈԱԱԿ կներկայացնեն զեկույցի վերջնական տարբերակը:

Զեկույցում առկա խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր բուհը կկազմի բարելավման պլան և դրա իրագործման ժամանակացույց:

Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, ՈԱԱԿ-ը կկազմի  վերջնական եզրակացության նախագիծ և այն կներկայացնի  հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար:

Ժակ -Իվ Կուստոյի թոռը գերազանցել է պապի ռեկորդը

144-390x290Կես դար անց, Ժակ-Իվ Կուստոյի թոռը` Ֆաբիեն Կուստոն գերազանցել է պապի ռեկորդը մեկ օրով, «Ակվարիուս» ստորջրյա լաբորատորիայում անցկացնելով 31 օր, հաղորդում է today.kz-ը:

Էքսպեդիցիան անց էր կացվում` «Ավելի խորը- երկար- հեռու» կարգախոսով: «Առաքելություն 31» -ը մեկնարկել էր հունիսի 1-ին Կի Լարգո կղզուց 9 մղոն հեռավորության վրա: Արշավախմբի 9 անդամները խորասուզման ժամանակ ուսումնասիրում էին ստորջրյա խութերը:

Սովորաբար Ակվարիուս կայանում նման արշավները տևում են 10 օր, ոչ ավելի: Լաբորատորիան տեղակայված է 19,2 մ խորության վրա, մարջանային խութերում: Այնտեղ սառնարան կա, միկրոալիքային վառարան, տաք ջուր, օդորակիչ ու անթել ինտերնետ:

Ստորջրյա տան երկարությունը 18 մ է ու կշռում է 81 տ: Այն կառավարում է Ֆլորիդայի միջազգային համալսարանը:

Անկախ