«Նոր Հայաստան» շարժումը թևակոխել է իր ամենաարդիական հանգրվանը: Րաֆֆի
Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է արդեն անձամբ մասնակցել «Բարև Երևանի» բոլոր հավաքներին և ապրիլի 5 -ին կամրագրվի վերջնական հաղթանակը, քանի որ «Բարև Երևանը» միակն է, որ երիտասարդական է, միջկուսակցական, վերկուսակցական:
«Ժառանգության» առաջնորդը անդրադարձավ քաղաքական այն գործիչներին և ուժերին, որ փետրվարի 18 -ին ոչինչ չարեցին, բայց հիմա հետադարձ գնահատականներ են տալիս իրեն և ողջ շարժմանը. «Պետք է սկսենք յուրաքանչյուրս մեր մասին խոսել, մեր արածները գնահատել:Ոչ փառքը, ոչ էլ մեղքը միայն ինձ չէ, որ պատկանում են:Ապրիլի իննին ես պատրաստ չէի հաջորդ օրը ցավակցական ուղերձներ հղելու, ես պատրաստ չէի արյան ու բախումների: Այսօր ես վստահ եմ, որ ճիշտ եմ, որ հավատացի ընտրություններին, թեև գիտեմ, որ կեղծիքներ շատ կլինեն, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այսպես ևս հինգ տարի շարունակվել պարզապես չի կարող»:
«Ժառանգության» առաջնորդը չհերքեց, որ մարզային հանդիպումների ժամանակ նկատել է որոշակի զգացողություն, որը բնութագրեց հետևյալ կերպ. «Կար մի ժողովրդական ակնկալիք, որ առայժմ չարդարացվեց՝ թողեց մի դատարկ տեղ. չեմ կարող ասել, թե ինչով պետք է լցվի այդ դատարկ տեղը, դեռևս ոչ ոք չի կարող ասել, բայց ակնհայտ է, որ եթե ապրիլի իննին շարժվեինք այլ կերպ, հաջորդ օրը կունենայինք ողբերգության Հայաստան»:
Դաղստանցին Մոսկվայի պուրակում բռնաբարել է անչափահաս դպրոցականին
Մոսկվայի հարավ-արևելքում 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեղադրանքով ձերբակալվել է ոչ մի տեղ չաշխատող 23-ամյա դաղստանցի մի երիտասարդ:
Նախօրեին աղջիկը դիմել է ոստիկանություն: Նրա խոսքով, շաբաթ, ժամը 7:00-ին կովկասյան արտաքինով անծանոթ երիտասարդը բռնաբարել է իրեն: Հանցագործությունը կատարվել է “Կուզմինկի” մետրոյից 200մ հեռավորության վրա գտնվող պուրակում, “Փառքի երաժշտություն” շատրվանի մոտ:
Դաղստանցին ձերբակալվել է:
Մարկ Անթոնին բաժանվել է իր ընկերուհի Քլո Գրինից
Ըստ տեղեկությունների՝ Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Մարկ Անթոնին բաժանվել է մի քանի շաբաթ առաջ իր մոտ տեղափոխված ընկերուհուց՝ Քլո Գրինից:
Հինգ երեխայի հայր Մարկը հայտնել է Քլոին իրենց սիրավեպի ավարտի մասին, և 22-ամյա դիզայները, ով ընդամենը երեք տարով է մեծ իր սիրեկանի ավագ երեխայից, իր իրերը հանել է Մայամիի բնակարանից, որտեղ նրանք համատեղ էին բնակվում:
Քլոին, որի հոր՝ Ֆիլիպի կարողությունը գնահատվում է 3,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ, առաջին անգամ Լոպեսի նախկին ամուսնու հետ տեսել էին փետրվարին:
Ըստ երևույթին` աղջկա հայրը ընկերական հարաբերություններ ունի Մարկի հետ և նրանց միությանը տվել էր իր համաձայնությունը:
Աղբյուրներից մեկը` The Sun On Sunday-ին, հայտնել է, որ զույգի հարաբերությունները շատ արագ լրջացել են, և աղջկա ծնողները տվել են իրենց համաձայնությունը:
Ըստ երևույթին բաժանվելու որոշում կայացրել է Մարկը: Այդ առաջարկը այնքան անսպասելի է եղել, որ Քլոն իր ընկերների հետ Մայամիից մեկնել է հանգստանալու, որպեսզի հոգեպես վերականգնվի:
Մարկը Լոպեսի հետ ամուսնացած էր ութ տարի: Նրանք ունեն երկվորյակներ՝ Էմմեն և Մաքսիմիլիանը: Մարկը իր նախկին երկու կանանցից ունի ևս երեք երեխա:
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ: Շնորհավորելով մասնագիտական տոնի՝ պարի միջազգային օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ալկիս Ռաֆտիսին մասնագիտական տոնը Երևանում նշելու համար և հույս է հայտնել, որ մինչ օրս հայաստանյան պարախմբերի միջազգային ելույթներով Հայաստանի մասին ունեցած լավ տպավորությունները էլ ավելի կամբողջանան երևանյան այցով. «Երևանը բազմաթիվ պետական ու մասնավոր պարախմբեր ունի և մեր սաները մասնակցելով միջազգային մրցույթներին ու փառատոններին շատ հաճախ Հայաստան են վերադառնում պատվաբեր մրցանակներով: Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին, հաշվի առնելով նաև մեր 2794-ամյա քաղաքի մշակութային հարուստ ավանդույթները, մշտապես աջակցել ու խթանել է Երևանում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում է պարային տարբեր խմբերի հետ՝ նրանց մշտապես ներգրավելով համաքաղաքային միջոցառումներում:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Պարի միջազգային օրվան նվիրված երևանյան միջոցառումների կազմակերպչական բարձր մակարդակը արդեն իսկ խոսուն վկայությունն են, որ Երևանն իսկապես մշակութային հարուստ ավանդույթներով քաղաք է ու պատվախնդիր է իր մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու հարցում. «Երկու օր է ինչ Երևանում եմ և իսկապես հիացած եմ ինչպես քաղաքի, այնպես էլ բնակիչների ջերմությունից: Ինձ իսկապես հաճելի է գտնվել Ձեր գեղեցիկ քաղաքում և դրան զուգահեռ նաև արձանագրել, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել Պարի միջազգային օրը Երևանում ըստ արժանվույն անցկացնելու համար: Եվ այդ ամենն արդեն իսկ հուշում է, որ տոնն իսկապես կվերածվի տոնախմբության»,- նշել է Ալկիս Ռաֆտիսը՝ նշելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Պարի ամենամյա միջազգային համաժողովը հաջորդ տարի անպայման անցկացվի Երևանում:
Ի դեպ, Պարի միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, աշակերտներին մասնագետները հայկական ավանդական քոչարի պարել կսովորեցնեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Իրաքյան 10 հեռուստաալիքներից հետ են վերցրել արտոնագրերը
Իրաքում արբանյակային 10 հեռուստաալիք մեղադրվել է բռնության ու կրոնական ատելության կոչ անելու համար: Դրա հետ կապված, իշխանությունները ժամանակավոր այդ ալիքներից հետ են վերցրել արտոնագրերը:
Իրաքի պետական պաշտոնյա Մուջահիբ Աբու Հաիլի խոսքով, երկրի տարածքում ալիքների աշխատանքը դադարեցվել է, իսկ աշխատակիցներին արգելվել տեղաշարժվել երկրում ու տեղեկություններ հաղորդել:
Իսկ այդ ալիքների ղեկավարությունները, որոնց թվում է նաև “Ալ Ջազիրան”, մերժել են իրենց հասցեին հնչած մեղադրանքը:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ վնասված հաղորդուղիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերություններին հանձնարարվել է կարճ ժամկետներում վերականգնել նշված աշխատանքների ժամանակ վնասված ասֆալտբետոնե ծածկույթն ու տարածքները բերել բարեկարգ տեսքի:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը:
Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում շինարարական և կենցաղային աղբի կուտակումները բացառելու ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետի զեկույցի համաձայն՝ շարունակական խիստ վերահսկողություն է սահմանված հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ:
Հանձնարարվել է շաբաթ և կիրակի օրերին կարգավորել ավտոշուկայի գործունեությունն այնպես, որ հարակից տարածքի բնակչության համար անհարմարություններ չստեղծվեն:
Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Միաժամանակ հանձնարարվել է նախորդ տարվա աշխատանքներում ի հայտ եկած թերությունները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն առավելագույն սեղմ ժամկետում ավարտելու համար սահմանել հստակ ժամանակացույց:
Հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ և մեկշաբաթյա ժամկետում վերացնել առկա թերությունները:
Բոլոր վարչական շրջաններում շարունակվում է վթարային էլեկտրասյուները նորերով փոխարինելու գործընթացը: Հանձնարարվել է նորերով փոխարինել վնասված էլեկտրալամպերն ու փողոցներում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում ապահովել անխափան լուսավորություն, հետևողական ուշադրություն դարձնել նաև շենքերի գեղարվեստական լուսավորության անխափան աշխատանքին:
Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմել Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքների ժամանակացույց, ինչպես նաև պարբերաբար իրականացնել մայրաքաղաքի հեղեղատարների մաքրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ձերբակալվել է Բոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահը
Բոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով, հայտնել է Agence France-Presse-ը ապրիլի 28-ին: Նրա և ևս 18 մարդու ձերբակալությունը խոշորամասշտաբ հակակոռուպցիոն հետաքննության արդյունք է, որն անց է կացվել երկրի իրավապահ մարմինների կողմից:
Գերագույն դատախազության ներկայացուցիչների խոսքով, ձերբակալվածները կասկածվում են “պաշտոնեական իրավասությունների չարաշահման, հանցագործությունների կազմակերպմանն ու թմրավաճառությանը մասնակցության, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ”: Տեղի BHR 1 ռադիոկայանի տվյալներով, Բուդիմիրին կասկածում են բատարկյալներին ներում շնորհելու դիմաց կաշառք վերցնելու մեջ: Ձերբակալվել է նաև նրա խորհրդականներից մեկն ու ներում շնորհող հանձնաժողովի տարածաշրջանային ղեկավարը:
Ժիվկո Բուդիմիրը Բոսնիայի ու Հերցեգովինայի ֆեդերացիայի նախագահ էր դարձել 2011-ին երկրում կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքում:
Բոսնիայի ու Հերցեգովինայի Դաշնությունը Սերբական հանրապետության հետ ձևավորում են Բոսնիա-Հերցեգովինան:Միավորներից յուրաքանչյուրն իր նախագահն ունի, կառավարությունը, խորհրդարանը, ոստիկանությունը և պետական մյուս կառույցները:
Հայաստանի ձյուդոյիստներին նոր փորձություններ են սպասում
Հայաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականն անփառունակ մրցելույթներ ունեցավ օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում:
Եվ ահա, մերոնք պետք է մասնակցեն Հին աշխարհամսի թիմային առաջնությանը:
Մայիսի սկզբին մեր երկրի ընտրանին Դաղստանում կմասնակցի միջազգային մրցաշարի: Դրանից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը նախապատրաստական ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Եվրոպայի թիմային առաջնությունը կայանալու է մայիսի 18-19-ը Օրենբուրգում:
Ֆրանսիայում տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով մահացել է 2 մարդ
Պաշտոնյաներից մեկի տեղեկություններով Ֆրանսիայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կառույցը մասնակի փլուզվել է՝ կա երկու զոհ, ինը մարդ վնասծքներ են ստացել:
Տեղի փրկարարական ջոկատի պաշտոնյան հայտնում է, որ ավելի քան 100 փրկարարներ, հրշեջներ, ռումբի և գազի փորձագետներ են ժամանել կիրակի օրը Փարիզի արևելյան հատվածի մոտակայքում գտնվող Ռեյմ քաղաքում տեղի ունեցած դեպքի վայր:
Ռեյմի քաղաքապետը ֆրանսիական BFM հեռուստաընկերությանը հայտնել է, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, սակայն դրա պատճառները դեռևս պարզ չեն՝ ավելացնելով, որ երկու զոհվածների մարմինները փլատակներից դեռ չեն հանվել:
Փրկարարական ջոկատի պաշտոնյան հայտնել է, որ ինքը հստակ չի կարող ասել` պայթյուն տեղի ունեցել է, թե ոչ:
ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ Աֆղանստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից մահացել են ծառայության չորս անդամներ
Հարավային Աֆղանստանում ինքնաթիռի վթարից միջազգային խաղաղապահ առաքելության չորս անդամներ են մահացել:
ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ շաբաթ օրվա վթարի ժամանակ թշնամու գործողություններ չեն գրանցվել այդ հատվածում:
Դեռևս պարզ չէ` զոհված մարդիկ ՆԱՏՕ-ի միջազգային պաշտպանական օգնության ուժերի անդամներ էին, զինյալներ, թե քաղաքացիական անձիք, պարզ չէ նաև նրանց ազգությունը:
Ռազմական դաշինքը չի հայտնել վթարի ճշգրիտ վայրը, սակայն տեղական իշխանությունները հայտնում են, որ այն տեղի է ունեցել հարավային նահանգ Զաբուլում՝ ավելացնելով, որ արտաքին ուժերին պատկանող ինքանթիռը շաբաթ օրը կեսօրին վթարվել է Շահ Ջոյ նահանգում:
Զաբուլի կառավարչի տեղակալը տեղեկացրել է, որ դեպքի վայրը շրջապատվել է միջազգային ուժերի կողմից:
Օդապարիկի վթարից օվկիանոսում հայտնված պերուացիներից երկուսին դեռ չեն գտել
Պերույում օդապարիկի զբոսաշրջության հետևանքով Խաղաղ օվկիանոս ընկած հինգ կանայք գտնվել են, սակայն երկու տղամարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է:
«Փառք Աստծո, մենք գտել են նրանցից հինգին: Մենք շարունակում ենք երկու տղամարդկանց որոնման աշխատանքները և հույս ունենք, որ կգտնենք»,- լրագրողներին ասել է ներքին գործերի նախարար Վիլֆրեդո Պեդրազան:
Կանանց գտել են ծովում: Նրանց օգնության է հասել ուղղաթիռը: Ներկա պահին կանայք գտնվում են հիվանդանոցում:
Պեդրազան խիստ քննադատել է օդապարիկների սեփականատեր Globos Peru-ին հաճախորդներին փրկարար բաճկոններ պարտադրաբար չտրամադրելու համար:
Ընկերությունը նաև քննադատության է արժանացել օդապարիկների մեջ GPS սարքեր չտեղադրելու համար:
Օդապարիկում կային յոթ ուղևորներ՝ վեց պերուացի զբոսաշրջիկներ և մեկ օդաչու: Globos Peru-ի տնօրեն Լուիս Միգել Ֆերնանդեսի նախնական փոխանցմամբ՝ օդապարիները կարող էին լողալ ջրի վրա:
Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի հանդիսավոր բացումը՝ ապրիլի 29-ին
Վտանգված է «Զվարթնոց» օդանավակայանի շենքը

Ճարտարապետները վախենում են, որ, եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք մեր քաղաքի ճանաչելիությունը: Կարճես թե վտանգի առաջ կանգնելու հերթը հասել է «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքին: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը քանդելու համար այն պատճառաբանությամբ, որ կոնստրուկցիաները վնասված են: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է դիմումը:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այդ շենքի ողջ արժեքը. ««Զվարթնոց» օդանավակայանի շենքը Սովետական շրջանի մոդեռնիստական ստեղծագործությունների շարքին է պատկանում, միութենական մրցանակի է արժանացել: Սեփականատիրոջ բերած մտահոգությունները, որ կոնստրուկցիաները թույլ են, վերջին հաշվով կարելի է վերականգնել, ուժեղացել ու պահել», – ասաց բանախոսը և հավելեց. « «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքն ընդգրկված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: Կան հուշարձաններ, որոնք գրանցված չեն, բայց մեծ արժեք են ներկայացնում: Սակայն պարզվել է, որ անպաշտպան են այդ ցանկերում ընդգրկված հուշարձանները ևս: Մինչև օրինախախտները չպատժվեն, նմանատիպ խնդիրները չեն լուծվելու»,-ասաց Մ. Մինասյանը:
Գերմանիայի Կանաչներն ընտրություններում հանդես կգան միացյալ ուժերով
Գերմանիայի կանաչների կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատների հետ հինգ ամիս հետո կայանալիք ընտրություններում միասնաբար կպայքարի Անգելա Մերգելի Պահպանողական կուսակցության դեմ: Այս մասին որոշումը կայացվել է կուսակցության եռօրյա համաժողովում, որը ավարտվել է կիրակի:
Լինելով մեծությամբ երրորդ կուսակցությունը` կանաչները ցանկանում են «Գերմանիան վերականգնվող է» կարգախոսով ստանձնել երկրի իշխանության ղեկը:
Սոցիալական հետազոտությունների համաձայն՝ կանաչների օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 15 տոկոսը:
Այդուամենայնիվ, միացյալ ուժերով պայքարի դեպքում հավանական վարչապետ Փեր Շտայնբրուկը քիչ ժողովրդականություն է վայելում՝ նախկին քարոզարշավներում մի շարք անհաջող փորձերից հետո:
Հարցումներից պարզվել է, որ «կարմիր- կանաչ» միությունը Մերկելի կոալիցիոն կառավարությունից հետո հավաքած ձայների քանակով երկրորդն է:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը
23 մասնագետներ ստացան Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր
Երևանում ավարտվեց սեմինարը, որին մասնակցում էին Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի մարզիչները: Այն վարում էր Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Իգոր Շեստակովը (Նորվեգիա):
Վերջին օրը գործնական պարապմունք կազմակերպվեց ՖԻՄԱ-ի մարզասարահում, որին մարզիչներից բացի մասնակցեցին հանդբոլիստուհիները: Ներկայացվեցին մարզումների կազմակերպման նոր մեթոդներ և մի շարք առանձնահատկություններ:
Վերջում սեմինարի մասնակիցները քննություն հանձնեցին: 23 մասնագետներ ստացան Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր:
Մեր մարզիչների անձնական քարտեր լրացվեցին: Դրանցում նշված են, թե մասնագետները որտեղ են աշխատել, ինչպիսի թիմեր մարզել, ինչքան ժամանակ մարզչական գործունեությամբ զբաղվել և այլն: Քարտերը հանձնվեցին Իգոր Շեստակովին, որպեսզի նա ներկայացնի Հանդբոլի միջազգային ֆեդերացիա:
Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվեց
Խորհրդարանը սկսեց հերթական քառօրյա աշխատանքը: Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի քվեարկությունը տեղափովեց հաջորդ քառօրյա` քննարկումները շարունակելու և օրինագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է օրինագծի այս տեսքով ընդունմանը, և այն առաջարկները, որոնք ընունելի կլինեն ՀԱԿ-ի կողմից, ընդունելի կլինեն նաև ԲՀԿ-ի համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական գնահատեց օրինագիծը` նշելով, որ այն բավականին լուրջ քննարկումների ճանապարհ է անցել նաև նախորդ քաեռօրյայում: Սակայն նրան մի միտք է անհանգստացնում. «Շատ բարեկիրթ ձևով մեր առաջարկները ներկայացրեց Տաճատ Վարդապետյանը, բայց չգիտես ինչի` միշտ էլ չարախնդացողներ ենք ունենում, և հասարակությանը ներկայացվում է, թե իբր ՀՀԿ-ն դեմ է օրինագծի ընդունմանը: Մարդիկ կան, որ իրենց թվում է, թե իրավական օրենքներով բարուրված են ծնվել և կարող են ամեն ինչ ասել` էսպես արհամարհական ժեստերով: Մենք չենք ներում, բայց հանդուրժում ենք»:
Ըստ Սահակյանի` թվացյալ է այն կարծիքը, թե Հանրապետականը չի ուզում այս նախագիծն անցկացնել: «Հանրապետականը ոչինչ չունի թաքցնելու»,-հավաստիացրեց նա:
Պարզապես, ըստ նրա, որոշակի հարցեր կան, այդ թվում նաև` խմբագրական, որ պետք է քննարկվեն, մինչև օրինագիծը բոլորի համար ընդունելի տեսք ստանա:
Օրինագծի հիմնական զեկուցող Գագիգ Ջհանգիրյանն ամփոփիչ ելույթում անդրադարձավ ներկայացված առաջարկներին: Ընդհանուր առմամբ` նա այդ առաջարկներում լուրջ հակասություններ չի տեսնում, սակայն համամիտ է օրինագիծը հաջորդ քառօրյա տեղափոխելու և քննարկումները շարունակելու Հանրապետականի առաջարկին:
Եղանակի կանխատեսումը մայիս ամսվա համար
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..190C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 7…90C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 28…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4…60C, առավելագույնը՝ 29…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-50մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 9..120C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…+30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 20…240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -1…+20C, առավելագույնը՝ 19…240C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 75-100մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11..130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0…+50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 23…260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0…-20C, առավելագույնը՝ 23…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-130մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12..150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 25…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…50C, առավելագույնը՝ 25…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 97-107մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 18…190C, լեռնային շրջաններում` 10…120C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 7…90C, լեռնային շրջաններում՝ -2…+30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 28…300C, լեռնային շրջաններում՝ 20…220C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 3…40C, լեռնային շրջաններում՝ -1…-20C, առավելագույնը հովտային շրջաններում 28…300C, լեռնային շրջաններում՝ 18…190C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 45-60մմ, լեռնային շրջաններում՝ 95մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 17…200C, լեռնային շրջաններում` 11…120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 8…100C, լեռնային շրջաններում՝ +2…+50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31…350C, լեռնային շրջաններում՝ 21…230C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 4…70C, լեռնային շրջաններում՝ -1…+1 0C, առավելագույնը հովտային շրջաններում 29…330C, լեռնային շրջաններում՝ 24…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից պակաս (նորման հովտային շրջաններում` 49-96մմ, լեռնային շրջաններում՝ 69-112մմ) :
Երևան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..190C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 8…100C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 28…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4…60C, առավելագույնը՝ 29…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 45-60մմ):
Մահացել է հայտնի լրագրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը. «Անկախ»-ի վերջին հրապարակումները նրա մասին
Ապրիլի 27-ին 86 տարկան հասակում կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս, արձակագիր Մարգո Ղուկասյանը:
Մ. Ղուկասյանը ծնվել է 1927թ. Գյումրիում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նա 13 գրքի, տասնյակ ակնարկների, հուշագրությունների և շուրջ 400 հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
Մարգո Ղուկսյանի վերջին գիրքը կոչվում է «Անվերնագիր…1915թ.»: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 2011թ. գրողների միությունը «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխութայն Հրապարակախոսության անվանակարգու «Անվերնագիր… 1915թ.» գրքի համար Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ է շնորհել է Մարգո Ղուկասյանին:
“Անկախն” անդրադարձել էր այս գրքին նախորդ տարվա հոկտեմբեր ամսին` ««Անվերնագիր…1915». թուրքի գենետիկ թրքության ևս մի վկայություն» վերնագրով հոդվածում: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
«Անվերնագիր…1915»: Կարդում եմ: Մի փաստագրություն է Տեր Զորի անապատներով անցած, «զավակաթափ եղած» (բառը հորինել է հեղինակը) աշխարհեաշխարհ ընկած, ապա վերընձյուղված բասենցի և սեբաստացի 2 հայ ընտանիքների մասին:
Կարդում եմ և կարծես գիտեմ, թե հաջորդ նախադասությունն ինչի մասին է լինելու: Պատկերներն այնքան ծանոթ են. նույն նկարագրությունները, նույն սարսափը, նույն ցավը, որ կարդացել ու զգացել եմ Եղեռնը վկայող նախորդ բոլոր գրքերում. «Շո՛ւտ արեք, պետք է ճամփա ելլեք. տներից դո՛ւրս եկեք, մի քանի օրվա ուտելիք վերցրեք…», «Հանդիպեցին գետի, որ դիակներ էր բերում, թափվեցին ջրի վրա: Շատերն անուժությունից գլորվեցին ափն ի վար, և հոսանքը քշե՜ց, տարա՜վ նրանց: Իսկ մի մասն էլ, որ երկար ծարավ էր մնացել, այնքան խմեց այդ աղտոտ ջրից, որ ընկան ու այլևս չկարողացան գետափից վեր կենալ: Ու մնացին…», «Քանի առաջ կերթայինք, այնքան դիակներու թիվը` ոմանք ուռած, ոմանք կմախքացած, կշատանար…», «40-50 մանկիկներ` նիհարած, խոշոր-խոշոր աչքերով, կը նայեին անցորդներու վրա, ոչ կուլային, ոչ ալ ձայն կը հանեին, այլևս ուժ չէր մնացած վրանին, որևէ շարժում ի վիճակի չէին ընել…», և այսպես շարունակ…
«Ալմաստ մայրիկի տունը Սեբաստիայի գավառի Կարագյոլ գյուղի փոքր տարբերակն էր Երևանում, որտեղ ես հարս եկա 1950 թվականին…»,- այսպես է սկսվում պատմությունը: Իսկ հարս եկողը գրող, հրապարակախոս, լրագրող Մարգո Ղուկասյանն է: Այս գիրքը նրա 13-րդ «զավակն» է, որի ծնունդն ամենադժվարն ու ցավալին է եղել: Լույս է տեսել անցյալ տարի: «Ոչ մի գրքի վրա 3 տարի չեմ աշխատել, սա իմ ամենաերկար ու դժվարին գիրքն է,- ասում է նա,- դժվարին, որովհետև այն, ինչի մասին գրել եմ, իմ մեջ է եղել վաղուց` ծնողներիցս փոխանցվելով, ապա հարս գնալուց հետո, երբ իմացել եմ ամուսնուս ընտանիքի ծանր կյանքի պատմությունը»:
Անգամ գրքի վերնագիրն է շատ մեծ դժվարությամբ ընտրել. «Ամբողջ գրելու ընթացքում մտածում էի՝ ես ի՞նչ վերնագիր պետք է դնեմ, որ արտահայտի այդ ողբերգությունը: Դրա համար էլ որոշեցի «Անվերնագիր… 1915»:
Պատմում է, թե ինչպես իր սկեսուրը` սեբաստացի Ալմաստը, որի ամուսնուն թուրքերը նախապես տարել էին անհայտ (ավելի ճիշտ` հայտնի) ուղղությամբ, 5 զավակների հետ, թողած տունն ու տեղը, 1915-ին բռնել է գաղթի ճամփան, անցել Տեր Զորով` այնտեղ թողնելով 5 զավակներից 4-ի դիակները, հրաշքով հասել Իրաք, ուր վերջին որդու դին հանձնելով հողին` ի վերջո եկել է Հայաստան:
Այսպես, զավակաթափ եղած, ամուսնացել է Ղուկաս Խաչատրյանի հետ: Մի ահավոր պատմություն էլ նրանն է. Ղուկասը եղել է թուրքական բանակում, ապա հանձնվել ռուսական զորքին, որպեսզի պատերազմի թուրքի դեմ, սակայն աքսորվել է Սիբիր և երկար տարիներ անց միայն կարողացել է Հայաստան գալ` այդպես էլ իր ընտանիքից որևէ լուր չունենալով: Իսկ ընտանիքը, գաղթի ճամփան անցնելով, հասել էր Ֆրանսիա: Տարիներ անց, երբ Ալմաստն ու Ղուկասը, վիշտը սրտներում թաղած, կրկին որդի էին ունեցել, 1927 թ. Ֆրանսիայից լուր են ստանում, որ Ղուկասի կինն ու 5 զավակներից երկուսը ողջ են մնացել: «Ալմաստն այնքան բարի էր և խելացի… Նա համարում էր, որ Ղուկասը պետք է երթա, իր ընտանիքին ու զավակներին տիրություն ընե…»:
Սակայն Սովետական Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկաթյա վարագույր էր, որի միջով, ինչպես Մարգո Ղուկասյանն է գրել, օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող անցնել: Հայր ու որդի իրար հանդիպում են 41 տարի անց` 1955 թ.:
Գրքի ուշագրավ հատվածներից է Ղուկասի որդու` Ղազարոս Խաչատրյանի հիշատակարանը, որը Եղեռնի ողջ դառնությունն ապրած ականատեսի վկայություն է:
Նկարագրելով իրական «զուլումը»` Մարգո Ղուկասյանը ժամանակ առ ժամանակ շեղվում է ու փորձում հասկանալ այդ մղձավանջային իրողության պատճառները. «Հեռատես չէի՞նք արդյոք, անմիաբա՞ն էինք, թերևս այդ ճիշտ է: Նույնիսկ այդ առթիվ սեբաստացիների մեջ պատկերավոր մի խոսք կա. «Կայենն իր կոտոշներից մեկը Հայաստան է նետել»: Մեզանում ընդունված կարծիք է, չէ՞, դիվանագետ չենք: Ինչո՞ւ: Չէ՞ որ թուրք դիվանագետը իտալացի քաղաքագետ Մաքիավելու գիրքը բարձի տակ է քնում: Մենք ինչո՞ւ այդպես չենք վարվում: Ինչո՞ւ աշխարհի նշանավոր դիվանագետների փորձերը չենք յուրացնում: Չէ՞ որ մենք սովորելու մեջ ետին տեղում չենք: Այնինչ խաբվել ենք: Քանի՜, քանի՜ անգամ ենք թուրքից խաբվել…»:
Հայտնի է` թուրքն էն գլխից է ծրագիր ունեցել: «Իսկ մենք ծրագիր չենքունեցել ու հիմա էլ չունենք: Լավ, էն ժամանակ չենք ունեցել, որովհետև մեր մտքով չի էլ անցել, որ մեզ մեր հազարամյա հողից կարող են դուրս քշել, մինչև խելքի ենք եկել, որ հողը ոտքներիս տակից գնում է, արդեն շատ ուշ է եղել: Իսկ հիմա՞, հիմա՞ ինչու չունենք»:
Քեմալի քստմնելի պլանը հայերի դեմ նա համարում է «հարյուրից հարյուր ի կատար ածված». նախապես հավաքել ու ոչնչացնել տղամարդկանց` ընտանիքի պաշտպաններին, թողնել միայն ծերերին, երեխաներին և կանանց ու դեռ անպատկառորեն նրանց դեմ հայտարարել «սրբազան» հորջորջվող պատերազմ. «Սրբազան: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչն է թուրքի համար «սրբազան»: Ոչ այլ ինչ, եթե ոչ մեկ այլ ազգի իր հազարամյակների բնօրրանի, իր հողի վրա բնաջնջելը…»:
Այսօր էլ, ըստ նրա, թուրքը շարունակում է իր թրքությունը, քանի որ դա նրա գեների մեջ է, օրինակն էլ` Սաֆարովի դեպքը: «Արբեջանցի ժողովուրդն իրեն իջեցրել, հողին է հավասարեցրել,- ասում է նա,- ո՞նց կարող է նման դեպքը ժողովրդի համար դառնալ ոգեշնչող, հաղթանակների, նոր սերունդ դաստիարակելու միջոց: Մի՞թե XXIդարում ադրբեջանցին չի կարողանում ըմբռնել, թե ինչքան ցածր ու ստոր էՍաֆարովի արարքը»:
85-ամյա գրող, լրագրող, հրապարակախոսն այս հարատև պայքարում հաղթելու մի պարզ բանաձ է տեսնում. «Ուժեղ պետականության ստեղծում… Այդ էփրկությունը»: Սակայն պարզվում է` դա բավականին բարդ է մեզ` հայերիս համար: «Մենք դեռ չենք գտել մեզ հզորացնելու ձևը,- ցավով արձանագրում է նա,- մենք պետք է դառնանք օրենքի երկիր, կարծում եմ՝ ձևերից մեկն էլ դա է: Պետք է միասնական լինենք, միասնական չենք, Կռիլովի առակի պես ենք: Պետք է էս մի կտոր հողի վրա դողանք, ոչ թե անապատի նման թողնենք-գնանք…»:
«Իսկ գնացողները հայ չեն մնա,- համոզված է նա:- Օրինակ` մերոնք՝ Խաչատրյանները, Փարիզում մոտ 30 հոգի են, բայց երևի 3-ն են հայերեն խոսում: Էսպես որ գնա, փոքր գաղութները շատ շուտով կհանգեն, կմնա միայն հայերիկառուցածը: Ինչպես ասում են` անունը կմնա, ամանումը չիմնա»:
Եվ, ինչպես միշտ, մեր թերությունների մասին բարձրաձայնելիս, այս անգամ էլ է հրեաների օրինակն առաջ բերվում, թե ինչպես են իրենց հողը շատացնում, պաշտպանում, ինչքան միասնական են և այլն:
Մարգո Ղուկասյանը հիշում է, որ խորհրդային տարիներին, երբ Սիրիա էր գնացել, իրեն հրավիրել էին մի ակումբ պորտապար դիտելու: Հետո իմանում է, որ ակումբի պորտապարուհիները հրեա աղջիկներ են: Պատմել են նաև, որ երբ պորտապարից հետո որևէ հարուստ ցանկանում է նրանցից մեկի հետ գիշերն անցկացնել, հրեա պորտապարուհիները փոխարենը ոչ թե փող կամ զարդեր են ուզում, այլ հող, գոնե փոքրիկ հողակտոր այն վայրում, որտեղ իրենց հայրենիքն էին կերտում: «Պատկերացնո՞ւմ եք, հրեաներն անգամ իրենց մարմինը վաճառելու գնով են հող ստեղծել,- ասում է նա,- իսկ մե՞նք, արդյոք այսօր, երբ անկախ ենք, ամեն ինչ անո՞ւմ ենք, որ ուժեղանա մեր պետականությունը, որ նրա հետ հաշվի նստեն, որ մեր էշին չոշ ասող չլինի, որ արդարությունը վերականգնված լինի: Եկեք բաց աչքով մեր շուրջը նայենք…»:
«Ֆուտբոլային դիվանագիտության» մասին…
«Թուրքիայի Բուրսա քաղաքում էի: Պարզվեց` ավտոբուսի մեր վարորդը ոչ թե թուրք է, այլ հայ, անունն էլ` Համբարձում: Մի օր Համբարձումը զգուշորեն մեզ տարավ Բուրսայի հայկական եկեղեցին ցույց տալու: Հասանք «Սելավի գլուխ» կոչված փողոցը, որտեղ մի հաստաբուն ծառ կար: Համբարձումն ասաց` վար նայեք: Ներքևում խոր կիրճ էր: Հետո համարյա փսփսալով ասաց. «Եղեռնի տարում թուրքերը բուրսահայերին հոսկե գլորեցին անդունդը…»:
Այդ պատմությունից շատ տարիներ են անցել, սակայն գրողին այն վերհիշելու առիթ է տվել մեր «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն այնքան էր առաջադիմել, որ սպասվում էր պատասխան խաղը. «Մեր ֆուտբոլիստներն ու հանրապետության նախագահը Թուրքիայում էին և թերևս «Սելավի գլուխ» փողոցով էին անցնելու Բուրսայի մարզադաշտ հասնելու համար: Ափսոս, նրանց կողքին չէր ականատեսը` Համբարձումը, որ ականջներին փսփսար. «Վար նայեք, ասոնց չհավատաք, ասոնց դիպլոմատին ասկե կուգա, խորը արմատներ ունի, արյունոտ արմատներ…»:
Ներկայացնում ենք նաև “Անկախ”-ի` նախորդ տարվա նոյեմբեր ամսին հրապարակված մեկ այլ հոդված Մարգո Ղուկասյանի գործունեության վերաբերյալ:
Լրագրող, որի հոդվածներն իսկական գիտական աշխատանքներ էին
«Լրագրողի միտքն անընդհատ պետք է աշխատի. մի հոդվածը դեռ տպարանում, լրագրողը պետք է աշխատի հաջորդ հոդվածի վրա, իսկ մտքում ունենա ևս մեկը»,-ասում է վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը, որի լրագրողական գործունեությունն ընդգրկում է կես դարից ավելի:
1967 թվականից մինչև 2002 թվականը Մարգո Ղուկասյանի անունը կապված է ժամանակի ամենանշանավոր ամսագրերից մեկի` «Գարունի» հետ, ամսագիր, որը նոր շունչ հաղորդեց խորհրդային լրագրությանը և որի տպաքանակը 1989-ին հասավ 100 հազար օրինակի:
Մոտ իննսուն էջանոց ամսագրում լրագրողն իրեն լիարժեք էր զգում, քանի որ կարող էր երկար և լավ աշխատած նյութեր տալ: «Գարունում» Մարգո Ղուկասյանի առաջին հոդվածը 6 էջանոց էր՝ երկրաշարժերի մասին: «Համալսարանի սև շենքի բակում` 8 մետր խորության վրա, երկրաշարժերի կայան կար, որը գրանցում էին ողջ աշխարհի երկրաշարժերը: Երբ այդ մասին իմացա, շատ հետաքրքրեց: Գնացի կայան, ութ մետր աստիճաններով իջա, շատ խորհրդավոր էր…»,-հիշում է նա:
Սակայն 6 էջը «Գարունի» համար համարվում էր փոքր նյութ, ուստի հոդվածն այն տպավորությունը չթողեց, ինչ որ պետք էր՝ չնայած խմբագիրը՝ Վարդգես Պետրոսյանը, շատ գոհ էր: «Հասկացա, որ «Գարունում» ժուռնալիստի թևերը բացվում են: Եթե թեմա կար, ապա ինչքան շատ խորանայիր, այնքան լավ: Իմ ամենամեծ հոդվածը 75 էջանոց է եղել:՝ Մատենադարանի ձեռագրերի մասին էր»:
Այո, «Գարունում» գոյություն ուներ թեմայի ընտրության ազատություն և անսահմանափակ ծավալով գրելու հնարավորություն, քանի որ թեման պետք է ամբողջությամբ բացվեր, չմնար ոչ մի հարց, ոչ մի անհասկանալի բան: «Այդ գիծը դրվեց հիմնադիր-խմբագիր Վարդգես Պետրոսյանի օրոք, և հաջորդ խմբագիրներն էլ դա շարունակեցին: Եվ մենք պրոբլեմատիկ թեմաների մասին շատ մանրամասն և վստահելի տեղեկություններ էինք հայտնում»:
Համեմատելով այսօրվա և իր ժամանակների ժուռնալիստիկան՝ Մարգո Ղուկասյանը նշում է, որ այսօր թեմայի մեջ չխորացած, չաշխատած հոդվածները գերակշռում են: Մինչդեռ ինքը, եթե գրում էր գյուղատնտեսության կամ բնապահպանության մասին, աշակերտի նման սկսում էր սովորել` կարդում էր ոլորտին վերաբերող գրքեր, նյութը յուրացնում, ապա հանդիպում ոլորտի մասնագետների հետ:
Չափազանց բարձր գնահատելով լրագրողի աշխատանքը` Մարգո Ղուկասյանն այն համեմատում է բժշկի մասնագիտության հետ. բժիշկը մարդու ֆիզիկական առողջության հետ գործ ունի, լրագրողը՝ հոգեկան:
Նշում է «Գարուն»-ում տպագրած իր ամենահիշարժան հոդվածներից մեկը. «Եվ այգեգործն ասաց՝ հողը խռովել է մեզնից…» վերնագրով հոդվածն էր, որի վրա աշխատել է շուրջ 6 ամիս, եղել է Հայաստանի բոլոր այն շրջաններում, որտեղ կային գործարաններ, և որոնք աղտոտում էր բնությունը. Արթիկում՝ քարհանքերի թափոններ, Հրազդանում՝ ցեմենտի փոշի, Ալավերդիում՝ Դեբեդի թունավորումներ և այլն և այլն: Գրել էր, որ օրինակ, Ալավերդիում օդն այնքան աղտոտված է, որ անձրևի ժամանակ կանանց կապրոնե զուգագուլպաները ծակվում են կամ Դեբեդն այնքան կեղտոտ է, որ դրանով այգիները ոռոգելու դեպքում վնասակար նյութերն անցնում էին պտղի մեջ՝ թունավորելով մարդկանց: Գրել էր փաստերով, մասնագիտական հիմնավորումներով և այնպես, որ անգամ Կենտկոմն էր ցանկացել, որ այն տպագրվի առանց գրաքննության:
«Հոդվածը գլավլիտը նախապես պետք է կարդար և տպագրելու թույլտվություն տար: Սակայն մի քանի օր էր՝ պատասխան չկար: Վարդգես Պետրոսյանը բարկացավ, զանգեց Կենտկոմ, որտեղ Սուրեն Ավետիսյան անունով մի շատ խելացի ու հայրենասեր մարդ էր աշխատում և ասաց, որ հոդվածն արդեն մի քնաի օր է չեն ուղարկում: Սուրեն Ավետիսյանն ասաց, որ հոդվածն իր սեղանին է, ինքը կարդացել է և թույլատրել, որ այն տպվի,-պատմում է Մարգո ղուկասյանը,-երբ բնագրերը վերցրեցինք, համարյա բոլոր էջերի կողքերին՝ վերևից ներքև կամ տողատակերին, կարմիր գծեր էին քաշված, ինչը նշանակում էր՝ չի կարելի տպագրել: Սակայն նշումներն արված էին գլավլիտի կողմից, իսկ Սուրեն Ավետիսյանը կարգադրել էր, որ այն տպվի այնպես, ինչպես կա»:
Հոդվածն իսկական ռումբ էր…Մարգո Ղուկասյանը մինչ օրս պահել է դրա վերաբերյալ հայտնի մարդկանց, պաշտոնյաների, քաղաքացիների հայտնած կարծիքները: Անգամ մեկն ասել էր, որ հոդվածը պատրաստի գիտական աշխատանք է, և հեղինակը կարող է պաշտպանել այն` ստանալով գիտական աստիճան:
Ահա այսպիսին էր խորհրդային ժուռնալիստիկան: Այսօրվա լրագրությունը, վաստակավոր լրագրողի կարծիքով, մեկ բառով կարելի է բնութագրել մակերեսային: «Հիմա կարծեմ գործուղումներ չկան, ես մի անգամ հետաքրքրվեցի և զարմացա, որ լրագրողները մարզեր, հեռավոր գյուղեր չեն գնում: Ինչպե՞ս կարելի է երկրի դեմքը պարզել առանց գործուղումների, հո միայն Երևա՞նը չի»,-զարմանում է նա:
Որքան էլ գովասանքով ու հպարտությամբ հիշի խորհրդային տարիները, չի կարող չարձանագրել. «Սովետի ժամանակ իրավունք չկար էդքան բացահայտ թերությունները նշել: Շատ բաների մասին բարձրաձայն չէին խոսում, իսկ եթե խոսում էին, հաճախ չնկատելու էին տալիս»,-ասում է նա:
«Հին սերնդի մարդը», ինչպես ինքն է իրեն բնորոշում, այսօր էլ, ինչպես 50 տարի առաջ, աշխատում է իրեն հարազատ թուղթ ու գրիչով, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ անտարբեր է լրագրության նորօրյա նվաճումների հանդեպ: Ընդհակառակը` զարմացած է ու հիացած հատկապես հանրային լրագրությամբ. «Զարմացա, երբ իմացա, որ վերջերս, օրինակ, անբարեխիղճ պաշտոնյաների ազատ արձակման պատճառ են դարձել ոչ թե լրագրողական նյութերը, այլ սովորական մարդիկ՝ սոցիալական կայքերի միջոցով»,-ասում է փորձառու լրագրողն ու իր գոհունակությունը հայտնում սերնդափոխության արդյունքում ծնված նոր ժուռնալիստիկայի հանդեպ,-հիմա, փառք Աստծո, կա ինտերնետ, որից, ճիշտ է` ես չեմ օգտվում, բայց դա այնքան բան է անում, որ իմ աչքին շատ է բարձրացել…»:
Անի Գասպարյան
Վենեսուելայում ձերբակալվել է ենթադրաբար լրտես ամերիկացի ռեժիսորը
ԱՄՆ-ը հերքել է Կարակասի այն պնդումը, որ ձերբակալված ամերիկացի կինոռեժիսորը ԱՄՆ-ի կողմից ուղարկված լրտես է, ում հանձնարարված է Վենեսուելայում խռովություն առաջացնել:




