Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ այս տարի Հայաստանի պատանի հանդբոլիստները նորամուտ են նշում Թուրքիայի Տրաբզոն քաղաքում անցկացվող դպրոցականների աշխարհի առաջնությունում: Իսկ աջակցել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան և ՀՀ ԿԳ նախարարությունը:
Փորձություն կրող Վանաձորի ներկայացուցիչները, ցավոք կրկին անհաջողության մատնվեցին: Մարզիչ Արարատ Բարսեղյանի սաները մրցեցին C խմբում 5-րդ տեղը գրաված Հոլանդիայի թիմի հետ և զիջեցին 20:29 հաշով:
Այսօր մերոնք ուժերը կչափեն A խմբում 6–րդ տեղը գրաված Սլովակիայի թիմի հետ: Կորոշվեն 21-22-րդ տեղերը գրավողները:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան 1/8 եզրափակչի մրցակից բոլոր զույգերը
Ադրբեջանական բանակը սպառնալիք է Հայաստանի համար. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով ադրբեջանական բանակի մասին, նշել է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար բանակ կազմավորումը ամենակարևոր և գլխավոր հարցերից մեկն է, քանի որ այն մեծ դեր է խաղում հակամարտությունների լուծման գործում: Ալիևը հայտարարել է, որ ներկայումս ուժեղացող ադրբեջանական բանակը Հայաստանի համար սպառնալիք է հանդիսանում: «Նրանք էլ ընդունում են դա՝ իրենց պարտությունը, քանի որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք ունակ չեն ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը: Այն երկիրը, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը, չի կարող համարվել անկախ: Իրականում այս խոստովանությունը նշանակում է խոստովանել պարտությունը: Նրանք ընդունակ չեն մեզ դիմակայելու և ընդունում են այդ փաստը: Այսօր հզորացող ադրբեջանական բանակը հանդիսանում է հարցի լուծման ամենաառաջին գործոնը: Նույնիսկ զինադադարի պայմաններում ադրբեջանական բանակը մտահոգում է հայերին»,-հայտարարել է Ալիևը:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ուժեղագույնն է Կարեն Ասրյանի հուշամրցաշարում
Էլինա Դանիելյանը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովային
Վրաստանի Կվարելի քաղաքում ամցկացվող շախմատիստուհիների շարունակվող «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովային:
Հայ շախմատիստւհին վաստակած 4 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Առաջատարը Հոու Յիֆանն է` 6,5 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
7-րդ տուր
Դանիելյան – Մումինովա` 1 : 0
Յու Վենջուն – Ստեֆանովա` 1 : 0
Ձագնիձե – Հոու Յիֆան` 0 : 1
Դրոնավալի – Ժաո Սյու` ½ : ½
Մուզիչուկ Ա. – Կոներու` ½ : ½
Կոստենյուկ Ա. – Խոտենաշվիլի` 1 : 0
ԱՂՅՈՒՍԱԿ
| 1. | Հոու Յիֆան | 6½ |
| 2. | Յու Վենյուն | 5 |
| 3. | Ձագնիձե | 5 |
| 4. | Մուզիչուկ Ա. | 4½ |
| 5. | Կոներու | 4 |
| 6. | Դանիելյան | 4 |
| 7. | Դրոնավալի | 4 |
| 8. | Ստեֆանովա | 3 |
| 9. | Կոստենյուկ Ա. | 3 |
| 10. | Ժաո Քսյու | 1½ |
| 11. | Խոտենաշվիլի | 1 |
| 12. | Մումինովա | ½ |
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայից վերադառնում է տուն
Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Ռուսաստանի ներկայացուցիչների: H խմբից, որում այդ երկրի ներկայացուցիչներն էին, պայքարը կշարունակեն Բելգիայի և Ալժիրի հավաքականները: Ի դեպ, վերջիններս խմբային մրցաշարի վերջին` 3-րդ տուրում 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը ռուսաստանցիների հետ և առաջին անգամ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:
Բելգիացիները 1:0 հաշվով հաղթեցին Հարավային Կորեայի ներկայացուցիչներին և 100 տոկոսանոց արդյունքով` 9 միավորով գրավեցին առաջին տեղը: Նրանք 1/8 եզրափակիչում կմրցեն G խմբում երկրորդը ճանաչված ամերիկացիների հետ: 4 միավորով երկրրդ տեղը գրաված Ալժիրի ընտրանին կխաղա G խմբի հաղթող Գերմանիայի թիմի հետ:
Ռուսաստանի հավաքականն ունի 2 միավոր, իսկ կորեացիները 1 միավորով եզրափակեցին աղյւսակը:
Տեխնիկական արդյունքներ
H խումբ (երրորդ տուր}
Ալժիր – Ռուսաստան` 1:1
Իսլամ Սլիմանի, – 60 – Ալեքսանդր Կոկորին, 6
Հարավային Կորեա – Բելգիա՝ 0:1
Յան Վերտոնգեն, 78
Հեռացում՝ Ստիվեն Դեֆուր, 45 (Բելգիա)
Հյուսիս-հարավ ճանապարհի հարցում փոխադարձ մեղադրանքները նոր փուլ են մտնում
Այս տարվա սկզբից սկսեցին խոսակցություններ շրջանառվել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների, ավելի ճիշտ` դրանց չգոյության մասին: Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը բազմիցս տարբեր լրատվամիջոցներով, վերջին անգամ էլ այս ամիս հայտարարեց, որ ԱԶԲ-ի կողմից տրամադրված գումարն ամբողջությամբ ծախսված է, բայց մինչ օրս կառուցվել է 556 կմ երկարությամբ ճանապարհի ընդամենը 25 կմ-ը:
Մեղադրանքները հնչում են թվերով
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը պետք է ձգվի Մեղրիից մինչև Բավրա և ըստ պատասխանատուների` ունենա մոտ 500 կմ երկարություն, սակայն Սիլվա Ադամյանը 556 կմ թիվն է նշում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 962 մլն, որից 500 մլն-ը տրամադրել է ԱԶԲ-ն:
«2009 թ. մեկնարկող ծրագիրը մինչև 2012 թ. բացարձակ անտեսանելի էր բոլորիս համար: Մի քանի անգամ մեկնեցինք տարածքներ` փորձելով հասկանալ, թե ինչ փոփոխություններ կան, բայց տեսանք, որ ծրագիրը չի մեկնարկում, դիմեցինք Ասիական զարգացման բանկ, պատասխան չստացանք, և հետո հնարավորություն ստեղծվեց մեկնելու Ասիական զարգացման բանկի ամեն տարվա հավաքին. դա արդեն 2011-ի վերջին էր: Ներկայացրինք մեր երկրում տիրող իրավիճակը: Մեր ուսումնասիրությունների համաձայն` ճանապարհի ոչ մի կմ կառուցված չէր և տենդեր էր հայտարարվել շինարարական կազմակերպությունների համար»,- ասել է Սիլվա Ադամյանը: Դրանից հետո սկսվել են նաև Վերահսկիչ պալատի ստուգումները, որը հայտնաբերել է խախտումներ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին անդրադարձավ «Հետքի» գլխավոր խմբագիր, հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը` նշելով, թե դժվար է ստույգ ասել` որքան գումար է անհետացել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ընթացքում: Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ընթացքում նա հայտարարեց, որ 954 մլն դոլար ընդհանուր արժեքով այս նախագիծը ներկայումս հնարավոր չէ կյանքի կոչել:
«Տարբեր մասնագետների հետ եմ քննարկել, ու բոլորն ասում են, որ այս նախագծով ընդհանրապես հնարավոր չէ ճանապարհը սարքել, որովհետև նախագիծը կարծես սևագրություն լինի: Դժվար է ասել` որքան գումար է անհետացել, բայց առաջին երեք հատվածները, որոնք պետք է առաջին փուլով կառուցվեին` Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին ճանապարհները, որտեղ ամենամեծ կտորը Աշտարակ-Թալինն է և կարծեմ` ամենամեծ արժեքն ունի` 180 մլն դոլար, չկան: Երեք հատվածներն արդեն պետք է ավարտված լինեին: Աշտարակ-Թալին հատվածում, կարելի է ասել, դեռ 2 տոկոս աշխատանք են կատարել: Դեռ աշխատանքները չսկսած` 31 մլն ավանս է տրվել այդ ընկերությանը: Դեռ չգիտենք` ինչպես է դա եղել: Այսինքն` դեռ որևէ բան չէին արել, 31 մլն դոլար հատկացվել է»,- ասել է Բաղդասարյանը:
Նախ` անդրադառնալով հարցին, թե ինչու Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը գրեթե մեկ տարի ուշ սկսվեց, իսկ հետո ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց Արա Հովսեփյանը, հունիսի 20-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհի շինարարության իրականացման ժամանակ հայտնաբերվել են շինարարի
կողմից թերացումներ, ինչի հետևանքով էլ Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրեն Արա Հովսեփյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Հիշենք, որ ժամանակին` 2013 թ. ապրիլին Արա Հովսեփյանի աշխատանքից ազատման դիմումի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չեղավ: Նախարար Բեգլարյանը լրագրողներին հայտնեց նաև, որ այն ժամանակ թերացումներ են հայտնաբերված եղել ոչ միայն Վերահսկիչ պալատի, այլև հենց նախարարության համապատասխան մարմինների կողմից:
Հյուսիս-հարավ ԾԻԳ-ը նույնպես թվերով է խոսում, բայց այլ թվերով…
«Հյուսիս-հարավ ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը հունիսի 20-ին հայտարարեց, որ հրապարակված տեղեկությունները, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված 900 մլն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել, չեն համապատասխանում իրականությանը:
Արթուր Սարգսյանի խոսքով` Տրանշ-1-ը ներառում է հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածը` շուրջ 31 կմ: Առաջին տրանշի շրջանակներում իրականացվում են Երևան-Աշտարակ քառաշարք ճանապարհի վերակառուցման, Երևան-Արարատ քառաշարք ճանապարհի վերակառուցման, այնուհետև անվտանգության բարձրացման և ծրագրի կառավարմանն օժանդակելու, ներառյալ` ներդրումային ծրագրի ներքո հետագա ծրագրի մանրամասն նախագծի ֆինանսավորումը, վերահսկողության վերաբերյալ խորհրդատվության և մրցույթի փաստաթղթերի ու գնումների պատրաստման աշխատանքները:
Տրանշ-1-ի շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են ԱԶԲ-ի կողմից` 60 մլն ԱՄՆ դոլարի չափով և ՀՀ պետբյուջեից` միայն հարկերի մասով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով: Տրանշի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվել է 70,4 մլն ԱՄՆ դոլար: Տրանշ-1-ի շինարարական աշխատանքների մի մասը` ճանապարհի երթևեկելի մի հատվածը, արդեն իսկ ավարտվել է, իսկ երթևեկելի մյուս մասն արդեն մեկնարկել է ու, Արթուր Սարգսյանի հավաստմամբ, կավարտվի մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը: Զուգահեռաբար մեկնարկել են նաև Տրանշ-2-ի շինարարական աշխատանքները. կատարվում են ճանապարհի մշակման, հողային, խճի տոփանման և այլ աշխատանքներ:
ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առաջին և երկրորդ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման համար, ԱԶԲ ընթացակարգերին համապատասխան, միջազգային բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իսպանական «Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն ԷսԷյ.» ընկերության հետ 2012 թ. ապրիլի 27-ին կնքվել է 250 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Ընկերությունը Հայաստան է ներմուծել բետոն փռող 2 մեքենա` ամբողջությամբ համակարգչային կառավարմամբ, երկու բետոն արտադրող արտադրամասեր` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած: Ծրագրերի շրջանակներում բոլոր գնումները իրականացվում են ԱԶԲ-ի գնումների ձեռնարկի, ծրագրի վարչարարության կանոնակարգերի և այլ կանոնակարգող փաստաթղթերի համապատասխան: Այսինքն` անհրաժեշտ միջոցները ոչ թե գալիս են Հայաստան ու մտնում բյուջե այնտեղից կապալառուին տրամադրվելու համար, այլ երբ կապալառուն վերջացնում է իր համապատասխան աշխատանքը, Հայաստանը` ի դեմս տրանսպորտի և կապի նախարարության, ստուգում, փորձարկում ու ընդունում է աշխատանքը, ինչից հետո համապատասխան փաստաթղթերն ուղարկում է ԱԶԲ-ին, որն էլ արդեն այդ փաստաթղթի հիման վրա անհրաժեշտ գումարի չափով փոխանցում է կատարում կապալառուի հաշվին: Տրանշներ 1-ի և 2-ի շրջանակներում ծրագրի սկզբից, փաստացի, ծախսերը կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ` հարկերը:
Ինչպես իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը, իրենց նկատմամբ հնչած քննադատությունն ու մեղադրանքները հիմք չունեն, քանի որ ծրագրի համար մինչ օրս ծախսվել է ընդամենը մոտ 17 մլն դոլար: Իսկ մնացած մասը հայկական կողմը չի վճարում, քանի որ դեռ պետք է համոզվեն, որ կատարվել է լավ աշխատանք, ու հանձնվող ճանապարհը համապատասխանում է որակի հայտարարված չափանիշներին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է իրականացվելու շինարարությունն այնպես, որ ավարտվի նախանշված ժամկետներում, Արթուր Սարգսյանը պարզաբանեց, որ Տրանշ 1 և 2-ի աշխատանքների կատարումից հետո կամ դրան զուգահեռ ճանապարհի դեռևս չկառուցված հատվածը բաժանվելու է 20-50 կմ-անոց հատվածների, դրանց համար հայտարարվելու են մրցույթներ, որոնց մասնակցելու են տարբեր կազմակերպություններ: Ըստ այդմ, հնարավոր է, որ 2016-2017 թթ. ընթացքում ճանապարհի տարբեր հատվածներում զուգահեռաբար ականատես լինենք տարբեր կապալառուների զուգահեռ իրականացվող աշխատանքներին, դրա շնորհիվ ծրագիրը կիրականացվի սահմանված ժամկետներում:
Ինչ վերաբերում է ամբողջ ծրագրի ընդհանուր արժեքին, ապա Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրենի ներկայացրած տվյալներով` այն կազմում է 1.5 մլրդ դոլար, ոչ թե 954 մլն, իսկ ճանապարհը Բավրայից մինչև Մեղրի պետք է կրճատվի ու դառնա մոտ 500 կմ:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը,անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հյուսիս-հարավ ներդրումային միջանցքի ծրագիրը չի իրագործվում կամ իրագործվում է չարաշահումներով, ընդգծեց, որ իրենց համար կարևորը ծրագրի իրագործումն է, իսկ մնացած զրույցները` ով ինչ ասաց կամ հայտարարեց, իրենց համար նշանակություն չունեն:
Քլունին համոզել է իտալական քաղաքի քաղաքապետին իր անվտանգության համար նոր օրենքներ մտցնել
Ջորջ Քլունին համոզել է Իտալիայի քաղաքներից մեկի քաղաքապետին դրակոնյան օրենքներ մտցնել իր հարսանիքի ժամանակ իր անվտանգությունն ապահովելու համար:
Կոմո լճում նրա առանձնատնից 100 մետր հեռավորության վրա լողացող մարդիկ կտուգանվեն 450 ֆունտով: Անցորդներին արգելվում է նաև կանգնել նրա տան մոտակայքում, որը գտնվում է Իտալիայի գեղատեսիլ Լոմբարդիայում:
Լալոյի խորհրդի հրապարակած օրենքները ուժի մեջ կլինեն օրը 24 ժամ մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին նախազգուշացումներ են փակցվել տեղանքի լապտերասյուներին:
Լալոյի քաղաքապետ Ռոբերտո Պոզին հայտնել է, որ նախկինում տհաճ իրավիճակներ են եղել, երբ երկրպագուները բարձրացել են Քլունիի տան պատուհաններին և կանչել նրան:
Այս նոր կանոնները հրապարակվել են նման միջադեպերը կանխելու և պապարացիներին նրա տնից հեռու պահելու համար:
Քլունին ներկայումս Իտալիայի իր առանձնատան մեծ մասը նախապատրաստում է իր բրիտանացի հարսնացուի հետ մի քանի ռոմանտիկ հանդիպումներ կազմակերպելու համար:
Թուրքիայում գրեթե հայտնի է նախագահի երկրորդ թեկնածուն
Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ
ը «Habertürk» հեռուսաալիքի գլխավոր խմագիր Էրքան Չելիքի հետ զրույցում ակնարկել է, որ այս շաբաթվա վերջին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրվելու: «Եթե ինձ ժողովրդավար և ազատ կերպով տեսնում են թեկնածուի հարթության մեջ, ապա ես էլ չեմ խուսափի նախագահի թեկնածությունից: Իմ կարծիքով՝ թեկնածության հարցում խնդիր չի առաջանա: Եթե կուսակցական խորհուրդն էլ իր հավանությունը տա, ապա շաբաթվա վերջին կառաջադրենք մեր թեկնածուին»,-նշել է Դեմիրթաշը:
Սելահադդին Դեմիրթաշը ծագումով զազա քաղաքական գործիչ է, որը գլխավորում էր Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը: Թուրքական մեջլիսի 23-րդ ընտրաշրջանում պատգամավոր է ընտրվել Դիարբեքիրից, իսկ 24-րդում՝ Հաքյարիից:
Հակառակորդը կրակել է տավուշցի հնձվորների ուղղությամբ
Հակառակորդը դարձյալ լարվածություն է պահպանել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Ադրբեջանական զինուժը այսօր ժամը 16:00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Ըստ գյուղացիների, հակառակորդի թիրախում գտնվել են Այգեպարի նախկին օդանավակայանի տարածքում անասնակերով լի բեռնատար ավտոմեքենաները: Այդ պահին այդտեղ աշխատելիս են եղել Տավուշ գյուղի բնակիչները:
Ավագ Արզումանյանը Անկախ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ կրակահերթն արձակվել է իրենց ուղղղությամբ: <<Քանի ուզեցինք աշխատել, հակառակորդը կրակեց, մի քիչ դադար տվեց, նորից ուզեցինք մեքենան խոտ բարձել, էլի կրակեցին: Ստիպված մեքենաները թողել, փախել ենք>>:
Մեր տեղեկություններով, այս պահին նրանք փորձում են բեռնատարները դուրս բերել կրակի դաշտից:
G խմբից պայքարը կշարունակեն Գերմանիայի և ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականները
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբում երրորդ տուրում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին: Բայց ԱՄՆ-ի ներկայացուցիչնեև նույնպես պայքարը կշարունակեն: Բանն այն է, որ նույն խմբում հանդես եկող պորտուգալացիներն առավելության հասան Գանայի ընտրանիի նկատմամբ`2:1 հաշվով:
1/8 եզրափակիչում գերմանացիները կհանդիպեն H խմբում երկրորդ տեղը գրաված թիմին, իսկ ամերիկացիները կմրցեն այդ խմբի հաղթողի հետ:
Տեխնիկական արդյունքներ
երրորդ տուր
G խումբ
ԱՄՆ – Գերմանիա՝ 0:1
Թոմաս Մյուլեր, 55
Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.
ԱՄՆ. Թիմ Հովարդ, Ֆաբիան Ջոնսոն, Օմար Գոնսալես, Մեթ Բեսլեր, ԴաՄարկուս Բիզլի, Ջերմեյն Ջոնս, Կայլ Բեքերման, Բրեդ Դեյվիս (Ալեխանդրո Բեդոյա, 59), Մայքլ Բրեդլի, Գրեմ Ժուսի (Դեանդրե Յեդլին, 84), Քլինթ Դեմփսի:
Գերմանիա. Մանուել Նոյեր, Բենեդիկտ Հյովեդես, Մատս Հումելս, Պեր Մերտեզակեր, Ժերոմ Բոատենգ, Բաստիան Շվայնշտայգեր (Մարիո Գյոտցե, 76), Ֆիլիպ Լամ, Տոնի Կրոոս, Մեսութ Օզիլ (Անդրե Շյուրլե, 89), Լուկաշ Պոդոլսկի (Միրոսլավ Կլոզե, 46), Թոմաս Մյուլեր:
Պորտուգալիա – Գանա՝ 2:1
Ջոն Բոյե, 31 (ինքնագոլ), Կրիշտիանու Ռոնալդու, 79 – Ասամոա Գյան, 57
Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.
Պորտուգալիա. Բետու (Էդուարդո, 89), Ռուբեն Ամորիմ, Պեպե, Բրունու Ալվեշ, Ժոաու Պերեյրա (Սիլվեստրե Վարելա, 61), Միգել Վելոզու, Վիլյամ Կարվալյո, Ժոաու Մոուտինյու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու, Էդեր (Վիեյրինյա, 69):
Գանա. Ֆատաու Դաուդա, Ջոնաթան Մենսա, Ջոն Բոյե, Հարիսոն Աֆուլ, Կվադվո Ասամոա, Էմանուել Բադու, Մոհամեդ Ռաբիու (Աֆրիե Ակուա, 76), Անդրե Այու (Մուբարակ Վակասո, 81), Կրիստիան Ատսու, Մաջիդ Ուորիս (Ջորդան Այու, 71), Ասամոա Գյան:
Հրապարակվել է Բեյոնսե Նոուլսի և Ջեյ Զիի հարսանիքի տեսանյութը (տեսանյութ)
Հրապարակվել է Բեյոնսե Նոուլսի և Ջեյ Զիի՝ 2008թ-ին տեղի ունեցած հարսանիքի տեսանյութը: Այն ցուցադրել են զույգի On the Run համատեղ համերգային շրջագայության շրջանակներում Մայամիի Sun Life Stadium կազմակերպված համերգի ժամանակ:
Տեսանյութը տեղադրվել է նաև համացանցում: Տեսանյութում Բեյոնսեն և ռեպերը խորանի մոտ մատանիներ են փոխանակում:
2011-ին Բեյոնսեն ցուցադրել էր իր հարսանեկան զգեստը:
Զույգը համերգի ժամանակ համատեղ մի քանի երգ է կատարել:
Նրանք մինչև օգոստոսի 6-ը կշարունակեն իրենց համերգային շրջագայությունը Միացյալ Նահանգներում՝ նախքան Եվրոպայում համատեղ համերգներով հանդես գալը:
Լուիս Սուարեսին արգելելն են չորս ամիս մասնակցել որևէ ֆուտբոլային մրցման
Իտալիայի ֆուտբոլային թիմի պաշտպանին կծելուց հետո Լուիս Սուարեսին չորս ամսով արգելել են մասնակցել որևէ ֆուտբոլային մրցման, ինչպես նաև ՖԻՖԱ-ի ինը միջազգային մրցումների:
ՖԻՖԱ-ն այս որոշումը կայացրել է հրապարակված տեսնյութը ուսումնասիրելուց հետո, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է Աշխարհի առաջնության ժամանակ Ուրուգվայի հարձակվող Սուարեսը կծում Իտալիայի թիմի պաշտպան Ջորջո Կելինի ուսը:
Սա նշանակում է, որ նա չի մասնակցի Աշխարհի առաջնության մյուս խաղերին՝ ներառյալ շաբաթ օրը տեղի ունենալիք Ուրուգվայ- Կոլումբիա հանդիպմանը, ինչպես նաև բաց կթողնի Պրեմիեր լիգայի հաջրոդ սեզոնի սկզբնական խաղերը:
Չորս ամիս արգելքը նշանակում է, որ Սուարեսը մինչև հոկտեմբերի 26-ը չի կարողանա խաղալ իր ակումբի՝ Լիվերպուլի համար:
Բոլոր ֆուտբոլային խաղերին մասնակցելուց բացի՝ ՖԻՖԱ-ն Սուարեսին արգելել է նույնիսկ մտնել Աշխարհի առաջնության որևէ մարզադաշտ:
Նա նաև մինչև հոկտեմբերի վերջ չի կարողանա մարզվել Լիվերպուլի հետ:
Նրան նաև տուգանել են 65,000 եվրոյի չափով:
Ադրբեջանը նոր ռազմական տեխնիկա է ձեռք բերում Ռուսաստանից
Ադրբեջանը Ռուսաստանից տանկերի կամուրջներ պատրաստող MTU-90M տեխնիկա կգնի, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը։
Տանկային կամուրջ պատրաստող այդ սարքերը, որոնց արտադրությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով ներկայում շարունակվում է, ստեղծվում են Т-90 տանկերի շասսիների բազայի հիման վրա։
Նախատեսվում է, որ Ադրբեջանը տեխնիկան ձեռք կբերի այս տարվա օգոստոսին։
Մամիկոն Խոջոյանի մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է
Ադրբեջանում մեկ ամիս գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:
Հարուցված քրեական գործի շրջանակում մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մամիկոն Խոջոյանի ստացած մարմնական վնասվածքները, ինչպես նաև Խոջոյանի կենդանության ժամանակ արյան և մեզի մեջ հայտնաբերված նավթամթերքը և հոգեմետ ապաուրի տեսակի դեղամիջոցը և կատարված բժշկական միջամտությունները չեն գտնվում պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան անմիջական պատճառի հետ: Մամիկոն Խոջոյանի դեպքով իրականացվել է երեք փորձաքննություն` նախ գերությունից վերադառնալուց անմիջապես հետո վնասվածքների բացահայտման, ապա դատաքիմիական փորձաքննություն, որի ժամանակ մեզի փորձանմուշներում հայտնաբերվել էր նավթամթերք, հոգեմետ դեղամիջոց և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կծան Սուարեսը չի խաղա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պատժվեց: Նա որակազրկվեց 9 խաղով և Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո էլ չի մասնակցի ազգային հավաքականների խաղերի: Ֆուտբոլիստը 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի:
Անգլիական «Լիվերպուլի» խաղացողը Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրի Ուրուգվայի և Իտալիայի հավաքականների մրցամարտի ժամանակ կծել էր Թուրինի «Յուվենթուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը:
Պատիժը կկիրառվի աշխարհի առաջնության Ուրուգվայի հավաքականի առաջիկա հանդիպումից: Սուարեսը 1/8 եզրափակիչում չի խաղա կոլումբացիների դեմ: Սուարեսը տուգանք կվճարի 100 հազար շվեյցարական ֆրանկ:
Հարձակվողը 4 ամսով ընդհանրապես հեռացվել է ֆուտբոլից և չի կարող մարզվել թիմակիցների հետ, այցելել մարզադաշտ:
Հավելենք, որ Սուարեսը նույնատիպ արարք էր թույլ տվել 2013-ին, Անգլիայի առաջնության շրջանակում կայացած խաղում նա կծել էր Լոնդոնի «Չելսիի» սերբ պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչին, որից հետո որակազրկվել էր 10 խաղով:
Մագնուս Կառլսենը տպավորված է Հայաստանով
Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի կատարած այցը Հայաստան մեծ ոգևորություն էր առաջացրել: Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ:
Մեծ անակնկալ գրանցվեց, երբ Դուբայում կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Կառլսենը երևանյան կայծակնային պարտիայում պարտվեց ՀՀԿ-ական Տաճատ վարդապետյանին:
Ապա նա Լևոն Արոնյանի ընկերակցությամբ ուղղաթիռով ուղևորվեց Տաթևի վանական համալիր:
Երևանի «Գաֆեսճյան» կենտրոնի «Խանջյան» սրահում, հանդիպելով լրագրողներին,
չեմպիոնը նշեց, որ Տաթևն իրեն շատ է դուր եկել և հիշեցրել է իր հայրենիքը: Նշվեց նաև, որ տպավորված է, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք է դրսևորվում շախմատի հանդեպ, և այն լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար:
Ասվեց նաև, որ համակարգչային վերլուծություններ կատարելու հնարավորությունը չի սպառել շախմատը: «Այդպիսի խոսակցություններ եղել են բոլոր ժամանակներում, բայց վստահորեն կարող եմ ասել, որ շախմատին վախճան չի սպառնում: Ավելին, այն այժմ բուռն զարգանում է, քանի որ ավելի են շատացել ուշագրավ մրցաշարերը»,-ասաց նա:
Հետաքրքիր էր, թե շախմատի արքան ինչպես կբնութագրի աշխարհում իրենից հետո երկրորդ վարկանիշն ունեցող մեր լավագույն գրոսմայստերին:
«Առաջին անգամ Լևոն Արոնյանի հետ շախմատի խաղատախտակի առջև հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Դրանից հետո իմ սիրտը կոտրվեց: Այնուհետև էլ` 2007-իաշարհի առաջնության մրցաշարում նա ինձ դուրս թողեց պայքարից: Ապա շատ հետաքրքիր մրցամարտեր ենք անցկացրել»- հայտնեց Կառլսենը:
Ֆուտբոլի թեման ևս տեսադաշտից դուրս չմնաց: Գաղտնիք չէ, որ անգամ պատասխանատու մրցաշարերի օրերին Մագնուսը գերադասում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ և այդ ճանապարհով լիցքաթափվել: Նա նաև այդ մարզաձևի մեծ երկրպագու է և ուշիուշով հետևում է Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում ծավալվող իրադարձություններին:
Ինքան էլ տարօրինակ է, պարզվում է, որ նա Կոտ դ’ Իվուարի հավաքականի երկրպագուն է: Շախմատիստները կարողանում են հաշվարկել քայլերը: Թե նորվեգացի գրոսմայստերը վերլուծական իր հնարավորություններով ինչքանով է ճիշտ կանխագուշակում ֆուտբոլում կատարվելիք իրադարձությունների հետագա ընթացքը,կպարզվի առաջիկայում: Մասնավորապես, նա վստահ է, որ չեմպիոն կդառնա Արգենտինայի հավաքականը:
Նոր տրակտոր Բերդ համայնքին
Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում «Քեյր» միջազգային գործակալության Կովկասի մասնաճյուղի տրամադրած դրամաշնորհի, Բերդ քաղաքի ու ՀՕՖ-ի ֆինանսական ներդրումների համատեղությամբ Բերդ համայնքը նոր տրակտոր է ձեռք բերել, որի միջոցով առաջիկա 5 տարիներին հնարավոր կլինի օգտագործելի դարձնել քաղաքի ավելի քան 300 հա 10 տարուց ավելի չմշակվող վարելահողերը:
53 հազար դոլար արժողությամբ ռուսական Ագրոմաշ ՏԳ 75 մոդիֆիկացված թրթուրավոր տրակտորը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում ու արդեն այս աշնանը դրանով ավելի քան 40 հա չմշակվող հողատարածք օգտագործման ենթակա կդառնա:
«Էս տրակտորի կատարած աշխատանքը արդեն աշնանը կերեւա,- ասում է Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը: – Իմ նպատակն այն է, որ ամեն տարի 50-60 հա հող վերադարձնենք բնակիչներին»:
«Բայց մեր նպատակը միայն տևրակտոր ունենալը չէ: Եթե այս քաղաքում հողը վարում են, իմ կարծիքով, մարդիկ դառնում են սեփականատեր, իսկ եթե մարդիկ մի տեղ սեփականություն են ունենում, ավելի դժվար են դա թողնում, հեռանում»,- հավելում է քաղաքապետը՝ խոստանալով առաջին տարում քաղաքի անվճարունակ բնակիչների հողատարածքները վարելու համար տրակտորը տրամադրել անվճար:
Տրակտորի ձեռքբերման համար ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակը «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներքում գրեթե մեկ տարի հետեւողական ջանքեր է գործադրել:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ճարտարապետների հետ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հանդիպումների շրջանակում քննարկվում են թեքահարթակների կառուցման հետ կապված հարցեր: Հերթական հանդիպման ժամանակ նշվել է, որ մայրաքաղաքի 536 հասցեներում նախկինում կառուցված հանրային նշանակության շենքերում, քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության շրջանակում, հնարավոր է իրականացնել անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող թեքահարթակների կառուցում: Նշված բոլոր կառույցներին Երևանի քաղաքապետարանի կողմից անվճար տրամադրվել են համապատասխան նախագծերը: Ավելին, նշված հասցեներից 171-ում արդեն իսկ իրականացվել են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Քաղաքապետի օգնականը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ թեքահարթակների կառուցման ընթացքի նկատմամբ հսկողությունը ամենօրյա է, ընդ որում՝ այդ հարցում իրենց ակտիվ և գործուն մասնակցությունն են ունենում նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հատկանշական է, որ նման աշխատակարգը հաջողությամբ իրականացվում է 2013թ.-ից սկսած, երբ համայնքային բյուջեից առաջին անգամ գումար տրամադրվեց մայրաքաղաքի փողոցները թեքահարթակներով ապահովելու նպատակով: Ավելորդ չէ նշել, որ բոլոր հասցեները, ինչպես նաև թեքահարթակների չափորոշիչների համապատասխանությունը հաստատվում է շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Նույն սկզբունքով 2014 թվականին արդեն կրկնապատկված գումարով նախապես հաստատվել են այն շուրջ 200 առաջնային հասցեները, որտեղ 40 մլն դրամի սահմանում հնարավոր է թեքահարթակների կառուցումը: Ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի ամբողջ տարածքը: Ըստ այդմ, Կենտրոն, Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում արդեն իսկ կառուցվել է 76 թեքահարթակ, որոնք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ստուգայցերի արդյունքում ստացել են դրական գնահատական:
Հիշեցնենք նաև, որ «Հարմարավետ քաղաք բոլորի համար» սկզբունքով վերը նշված և մի շարք այլ ծրագրերին զուգահեռ, 2014 թվականին շահագործման կհանձնվի սայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար հատուկ վերելակներով կահավորված 10 ավտոբուս:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները:
G խմբում կմրցեն Պորտուգալիայի և Գանայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականները: Չորսական միավոր վաստակած ԱՄՆ-ին եւ Գերմանիային բավական կլինի ոչ-ոքի խաղալ՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։ Ի դեպ, Գերմանիայի հավաքականը մարզում է գերմանացի Յուրգեն Կլինսմանը:
Իսկ կեսգիշերին կկայանան H խմբի Ալժիր – Ռուսաստան, Հարավային Կորեա – Բելգիա մրցամարտերը։
Տեխնիկական արդյունքներ
երրորդ տուր
G խումբ
Պորտուգալիա – Գանա
ժամը 20:00-ին
«Ազգային» մարզադաշտ, Բրազիլիա
ԱՄՆ – Գերմանիա
ժամը 20:00-ին
«Արենա Պերնամբուկու» մարզադաշտ, Ռեսիֆի
H խումբ
Ալժիր – Ռուսաստան
ժամը 00:00-ին
«Արենա Բայշադա» մարզադաշտ, Կուրիտիբա
Հարավային Կորեա – Բելգիա
ժամը 00։00-ին
«Արենա Կորինտիանս» մարզադաշտ, Սան Պաուլու


