Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանություն է ներկայացել 1988 թ. ծնված Աշոտ Խ.-ն և հանձնել ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 30, 5,45 մմ տրամաչափի 175, գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 61, 12,7 մմ տրամաչափ 1 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 պահունակ, 5,45 մմ տրամաչափի փամփշտատուփի 3 ժապավեն, «254-1-84» 1 լուսարձակիչ, 75,6 գ կշռով 3 վառոդ, 6 պայթուցիչ, 2 տրոտիլ և 1,75 մ բռնկիչ լար:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Զապոռոժյեում պայթեցրել են երկաթուղային կամուրջը
Անհայտ անձինք Զապոռոժյեի մարզի Օրեխով քաղաքի մոտ,Նովոդանիլովկա գյուղի կողմը պայթեցրել են երկաթուղային կամուրջը: Դրա մասին հաղորդվում է Ուկրաինայի ու Զապոռոժյեի մարզի ՆԳ գլխավոր վարչության կայքում:
Տեղական ժամանակով գիշերը 2:20-ին է մարզային միլիցիայի բաժանմունքը տեղեկություն ստացել դրա մասին: Բարեբախտաբար, զոհեր ու տուժածներ չկան: Երթևեկությունը լրիվ դադարեցվել է:
Շումախերի հիվանդության պատմությունը փորձել են լրագրողներին վաճառել
Գրենոբլի կլինիկայից գողացված 45-ամյա ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի հիվանդության պատմությունը փորձել են վաճառել 50 հազար եվրոյով, հաղորդում է Вести.Ru.-ն:
Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը ԶԼՄ-ներին այդ առաջարկությունը մերժելու ու ավտոմրցարշավորդի բուժման մասին տվյաները չհրապարակելու կոչ է արել: Ավելի վաղ հայտնում էին , որ Շումախերը դուրս է եկել կոմայից: Նրան տեղափոխել են Լոզանի կլինիկա` վերականգման համար:
Ի՞նչ էր կատարվել իրականում
Հունիսի 21-ին, ժամը 05.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Հարություն Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ին, իրենց շենքի բակում անհայտ անձն անհայտ առարկայով հարվածել է կրծքավանդակին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 33/Ա շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում Հարություն Ս.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք
Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս օրը ոլորտի ձեռքբերումները կրկնակի կգերազանցեն ներկայիս ցուցանիշները:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու առաջիկա ծրագրերին` Երևանի քաղաքապետը նկատել է, որ բուժհաստատությունների առաջնային խնդիրը բնակիչներին պատշաճ և բարեհամբույր սպասարկելն է. «Մենք նախարարի հետ արդեն քննարկել ենք ոլորտում առկա խնդիրները և մեր մոտեցումներն ինչպես այդ խնդիրների լուծման, այնպես էլ ոլորտի ընդհանուր զարգացման հետ կապված: Ըստ էության, մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է ու անփոփոխ. Մեր կողմից ձեզ առաջադրվող հիմնական պահանջը եղել ու մնում է բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցումը, այդ թվում նաև հատուկ ուշադրություն դարձնելով նրանց նկատմամբ ցուցաբերվող պատշաճ վերաբերմունքին: Ավելին, պետք է հաշվի առնել, որ պոլիկլինիկաները բնակիչների համար առողջապահության ոլորտի հետ շփման առաջին օղակն են և այնտեղ այցելող մեր քաղաքացիների զգալի մասը սոցիալապես անապահով են, ուստի մեզ համար առաջնահերթն ու կարևորը նրանց լրացուցիչ հոգսից ազատելը պետք է լինի, ոչ թե նոր հոգսեր ստեղծելը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանն ու համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիներին Երևանի քաղաքապետարանը խիստ նպատակային ծրագրեր է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերանորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ. «2013-ին համայնքային բյուջեով մենք բազմաթիվ նոր բուժսարքավորումներ կարողացանք ձեռք բերել և տրամադրել բուժհաստատություններին: Այս տարի այդ նպատակի համար նախատեսել ենք արդեն գրեթե կրկնապատիկ միջոցներ հատկացնել, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի բուժօգնության առաջնային օղակում արդիական սարքավորումներով սպասարկում իրականացնելուն: Բացի այդ, համաբուժարաններում այսօր նաև վերանորոգման և ջեռուցման ծրագրեր են իրականացվում, որոնք ևս ուղղված են մեր համաքաղաքացիներին որակյալ բուժծառայությունների տրամադրմանը: Վերջին տարիներին մենք նաև սոցիալական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում հատկապես սոցիալապես անապահով մեր քաղաքացիների համար: Եվ այս ծրագրերը լինելու են շարունակական»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ իր հերթին, կարևորելով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ բուժհաստատությունները պետք է գործեն մեկ միասնական օրինակելի սկզբունքով, ինչն առավել արդյունավետ ու նպատակային կդարձնի դրանց աշխատանքը. «Սահմանված հստակ աշխատակարգով, նոր մոտեցումներով, պահանջներով ու պետական աջակցությամբ մենք, վստահ եմ, կգրանցենք զգալի արդյունքներ: Մեր առաջնային նպատակը պետք է լինի ոչ միայն հիվանդաբուժությունը, այլեւ մեր բնակիչների առողջության պահպանումն ու հիվանդությունների վաղ հայտնաբերումը: Ըստ այդմ, շեշտը պետք է դրվի առաջնային բուժօղակի կատարելագործման ու հզորացման վրա: Եվ, ինչպես արդարացիորեն նկատեց պարոն Մարգարյանը, շատ կարևոր է բնակչի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, ինչը ևս պետք է լինի օրինակելի»,- նշել է նախարարը:
Մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, հանդիպման շրջանակում իրենց մոտեցումներն ու առաջարկներն են ներկայացրել ոլորտի բարեփոխումների հետ կապված, նաև Երևանի քաղաքապետից և ՀՀ առողջապահության նախարարից ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:
Մեկ անգամ ևս առանձնակի կարևորելով քաղաքացիներին պատշաճ բուժծառայությունների մատուցման ապահովումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջադրված պահանջների իրականացման հարցում Երևանի քաղաքապետարանի հսկողությունը լինելու է մշտական. «Ոլորտում, անշուշտ, ունենք դրական տեղաշարժ, սակայն դա դեռևս բավարար համարել չենք կարող, ուստի պետք է ձգտենք անել ավելին: Եվ, ինչպես արդեն ասացի, հատկապես մեր բնակիչների սպասարկման հարցում ձեզանից ակնկալում ենք պատշաճ բուժծառայությունների մատուցում, ինչպես նաև բարյացակամ վերաբերմունք նրանց հանդեպ: Այս ուղղությամբ վերահսկողությունը լինելու է խիստ, և քաղաքացիների կողմից հնչեցվող յուրաքանչյուր ահազանգ լիարժեք կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 3-5 աստիճանով, 27-28-ին նունքան կբարձրանա:
27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.10C
Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրում Մեքսիկայի հավաքականը 3:1 հաշվով հողթեց Խորվաթիայի թիմին և վաստակած 7 միավորով A խմբում գրավեց երկրորդ տեղը: Այն բրազիլացիներին զիջեց լրացուցիչ ցուցանիշով, խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ:
1/8 եզրափակիչում մեքսիկացիների մրցակիցը B խմբում առաջինը ճանաչված Հոլանդիայի ընտրանին է:
Տեխնիկական արդյունքներ
A խումբ (երրորդ տուր)
Խորվաթիա – Մեքսիկա՝ 1:3
Պերիշիչ, 87 – Մարկես, 72, Գուարդադո, 75, Էրնանդես, 82
Հեռացում՝ Անտե Ռեբիչ, 89 (Խորվաթիա)
Տաթևը՝ հոգևոր վերելքի ճանապարհին
Որքան էլ Հայաստանը ինտելեկտուալ տուրիզմի երկիր է, և այցելուները, պատկերացնելով մեր երկրի պատմամշակութային նշանակությունը, գալիս են իրենց պատկերացրածը տեսնելու նպատակով, նրանք բազմազանության կարիք ունեն: Հայաստանը զբոսաշրջության առումով չիրացված ներուժ ունի, որի բացահայտման և վերհանման համար նոր ուղղություններ են մշակվում:
«Տաթևի վերածնունդ» ծրագրին «Անկախը» վաղուց անդրադարձել է և ներկայացրել, թե ինչ գործեր են արվում Տաթևի վանական համալիրը արդիականացնելու և համայքնում նոր զբոսաշրջային արդյունք ձևավորելու ուղղությամբ: Ուստի, մանրամասն չանդրադառնանալով կատարված աշխատանքներին` նշենք, որ անցյալ տարվանից պաշտոնապես տրվել է Տաթև զբոսաշրջային կենտրոնի բացման մեկնարկը: Թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են ոչ միայն «ճախրել» Որոտանի գեղատեսիլ կիրճի վրայով, այլև հաղթահարել հարակից ժայռերը, անցնել լեռնային արահետներով, կատարել հեծանվային զբոսանք, աուդիոգիդի օգնությամբ ծանոթանալ տեղանքի պատմությանն ու հնագույն գյուղերին, օգտվել բուժիչ հանքային ջրերից, ինչպես նաև` համտեսել Սյունիքի խոհանոցի ախորժելի ուտեստները:
2013 թ. հուլիսի 1-ից զբոսաշրջային կենտրոնում սկսել են գործել բոլորովին նոր ծառայություններ:
Այնտեղ գործում են նաև օդապարուկների վարձույթ և հուշանվերների կրպակներ, որտեղ վաճառքի են հանվում գյուղացիների ձեռքով պատրաստված աշխատանքները:
«Տաթևի դարպասներ» տուրիստական կենտրոնի ներկայացուցիչները վստահ են, որ նոր ծառայություններն էլ ավելի կմեծացնեն հետաքրքրությունը այս զբոսաշրջային վայրի նկատմամբ և կնպաստեն այցելուների հոսքին:
Նշենք, որ ինչպես և նախատեսված էր, Հալիձորում կառուցվել է ռեստորանային համալիր` «Տաթևատունը»: Այն զբոսաշրջիկներին առաջարկում է Սյունյաց ճաշատեսակները: «Տաթևատան» տնօրեն Դավիթ Գաբրիելյանը տեղեկացնում է, որ այստեղ, բացի ավանդական համեղ և անարատ ուտեստներից, կարելի է նաև դիետիկ ու բուսական ճաշատեսակներ պատվիրել, ինչպես նաև` ճաշակել բուժիչ, տնական թթի և խաղողի օղի, նաև արցախյան գինի:
Ինչ վերաբերում է վանական համալիրի վերականգնմանը, ապա վերանորոգման և արդիականացման աշխատանքներն ընթացքի մեջ են և նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա երկու տարում: Աշխատանքներն ուղղված են վանքի հետագա փլուզման կանխարգելման միջոցառումների իրականացմանը: Նշենք, որ նախկինում ջուրը, մայր տաճարի կտուրից ներս մտնելով, սողանքային երևույթների վտանգ էր առաջացնում: Աշխատանքների երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել նախկինում կատարված աշխատանքների շտկման գործընթացներ: Օրինակ` եկեղեցու հատակը կառուցված է մարմարով, ինչը հակասում է և՛ միջնադարյան շինարարական, և՛ այսօրվա վանքերի վերանորոգման սկզբունքներին, և այն պետք է վերավերակառուցել: Այսպես են մեկնաբանում մասնագետները:
Երբ ցանկություն կա, իսկ հնարավորություն՝ ոչ
«Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործման համար անհրաժեշտ գումարը կազմում է 50 մլն դոլար, որից միայն 5,8 մլն դոլարը նախատեսված է ճարտարապետական վերականգնման աշխատանքների, իսկ 1 մլն-ը` համայնքային և զբոսաշրջության զարգացման համար: Բազմաթիվ նվիրատուներ, մասնավորապես` Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդին, արդեն ֆինանսավորել են այս բյուջեի մեկ քառորդից ավելին:
Այսպիսով, Տաթևի ուղղությամբ իրականացվող հսկայածավալ աշխատանքները հնարավորություն կտան ունենալու այընտրանքային զբոսաշրջավայր զբոսաշրջային այլ կենտրոնների` Ծաղկաձորի, Դիլիջանի և Ջերմուկի նկատմամբ: Կավելանա զբոսաշրջիկների թիվը, կմեծանա նրանց աշխարհագրությունը, և Տաթևն իր մշակութային ու գիտակրթական նշանակությամբ կհայտնվի աշխարհի քարտեզում:
Անշուշտ, չի կարելի չնկատել այն դրական գործընթացները, որոնք իրականացվում են մեկնարկած ծրագրի շրջանակներում, սակայն չի կարելի նաև անտարբեր անցնել, երբ այդ ամենն արվում է գրեթե միայն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այսինքն` խնդիրը ներքին տուրիզմի զարգացման ոչ բավարար մակարդակն է: Հարցն այն է, որ սեփական երկրում հանգստանալը գրավիչ ու ցանկալի է, բայց ոչ մատչելի շատերի համար: Հայաստանաբնակ ոչ բոլոր զբոսաշրջիկներին է բախտ վիճակված տեսնելու և վայելելու այս գողտրիկ վայրը:
Դեպի Տաթև ուղևորվող որևէ երկթուղային տրասպորտ չկա, ուղևորափոխադրում իրականացվում է միայն մինչև Գորիս, իսկ այնտեղից Տաթև հասնելու համար պետք է մասնավոր ծառայությունների դիմել: Տարիներ շարունակ իրավիճակը նույնն է մնում, այս խնդիրն այդպես էլ չի կարգավորվում: Բացի այդ, թանկ են ճոպանուղուց օգտվելու ծառայությունները: Շահագործման առաջին ժամանակաշրջանում մեկ անձի փոխադրումը 3000 դրամ էր: Ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջային ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը, այս կապակցությամբ տալով իր պարզաբանումը, նշել է, որ սահմանված գումարը մատչելի է այլ երկրներում սպասարկվող նման ծառայությունների համեմատ, որոնց սակագինը այլ երկրներում հասնում է 45 եվրոյի:
Այս պարագայում պետք է հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է մի երկրի, որտեղ թե՛ աշխատավարձերն են ցածր, թե՛ կենսաթոշակները, և քաղաքացիների կենսպայմանները թույլ չեն տալիս երբեմն- երբեմն օգտվել նման ճոխություններից:
Ճոպանուղու ծառայությունները մատչելի դառնալու փոխարեն դեռ մի բան էլ թանկացել են: Եթե նախկինում հարակից գյուղի բնակիչների համար այն անվճար էր, հիմա սահմանվել է վարձավճար, իսկ գործող նախկին սակագինն էլ 1000 դրամով թանկացել է:
Ցավալի է ևս մեկ անգամ խոստովանել, որ հենց տեղաբնակներից շատերի համար Տաթև այցելելը խնդրահարույց է:
Դա է պատճառը, որ օտարեկրացիները, իրենց ֆինանսական միջոցները մեր տնտեսություն ուղղորդելով, ավելի քաջատեղյակ են մեր պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերի մասին, քան բուն հայաստանաբնակներս:
Տաթև գյուղի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը ևս խոստովանում է, որ անմիջապես Տաթև հասնող երթուղային որևէ փոխադրամիջոց չկա, կա միայն մեկ ավտոբուս, որը, սակայն, փոխադրում է իրականացնում շաբաթվա մեջ միայն մեկ օր, այն էլ ոչ հանգստյան օրերին:
Հուսանք, որ ծրագիրը բարեհաջող ընթացք կունենա, և սպասվելիք արդյունքներն ու ցուցանիշներն ամփոփելու գործը շատ չի դանդաղի: Ու գուցե մի օր էլ ներքին տուրիզմը զարգանա և հայաստանյան այս գեղատեսիլ վայրն իր գիրկն առնի նաև հայ զբոսաշրջիկին:
Լ.Ն
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը կմրցի Չիլիի թիմի հետ
Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այդ երկրի հավաքականը (A խումբ) 4:1 հաշվով հաղթեց Կամերունի թիմին և խմբում գրավեց առաջին տեղը` 7 միավոր: Խփած ու բաց թողած գնդակների տարբերությամբ բրազիլացիները շրջանցեցին նույնքան միավոր հավաքած Մեքսիկայի հավաքականին և պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում:
Նրանք կմրցեն B խմբում երկրորդ տեղը գրաված Չիլիի թիմի հետ:
Տեխնիկական արդյունքներ
A խումբ (երրորդ տուր)
Կամերուն – Բրազիլիա՝ 1:4
Ժոել Մատիպ, 26 – Նեյմար, 17, 34, Ֆրեդ, 50, Ֆերնանդինյո, 85
ԱՄՆ-ում մասշտաբային օպերացիա են անցկացրել մանկական մարմնավաճառության դեմ
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն համատեղ մասշտաբային օպերացիա են անցկացրել երեխաներին, որոնց հարկադրում են մարմնավաճառությամբ զբաղվել, ազատելու համար, հաղորդում է ԲիԲիսին:
Օպերացիայի ընթացքում հաջողվել է ազատել 168 երեխայի ու ձերբակալել 300 մարդու, որոնք կասկածվում են երեխաների սեքսուալ շահագործման մեջ:
Օպերացիան անց է կացվել Միացյալ նահանգների տարածքում գտնվող ավելի քան 100 քաղաքներում: Ի դեպ, օպերացիան տևել է 4 օր:
Ֆրանսիայում սկսվում է ավիադիսպետչերների գործադուլը
Այսօր, հունիսի 24- Ֆրանսիայում գործադուլ են սկսում ավիակարգավարները: Ենթադրվում է, որ այն կտևի մինչև հունիսի 29-ը` ներառյալ ու կանդրադառնա ամենօրյա ուղարկվող ու ընդունվող չվերթների ընդհանուր քանակի մեկ չորրորդի վրա: Դժվարություններ կառաջանան Մարսել, Փարիզ, Լիոն, Թուլուզ, Բորդո քաղաքների օդանավակայաններում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գործադուլավորները պահանջում են իրենց ծառայության ֆինանսավորման ավելացում:Նրանք կարծում են, որ բավարար բարձր չեն ինքնաթիռները մինչև օդանավակայան ճանապարհելու ու դրանց թռիչքը Ֆրանսիայի տարածքով ապահովելու համար սահմանված տարիէները: Բացի այդ, նրանք կարծում են, որ թռիչքների կառավարման կետերը տեխնիկապես բավարար չեն կահավորված.Ֆրանսիայի ավիակարգավարման ողջ համակարգի աշխատանքը կատարվում է 1980-ին ստեղծված ԷՀՄ-ով:
Մինչդեռ եվրոպական հանձնաժողովը որը կարգավորում է տարիֆներն ու վճարումները, հակառակը, կարծում է, որ պահանջները չափազանցված են:
Տրանսպորտի պետական ֆրանսիական քարտուղարությունը կարծում է, որ այս գործադուլի հետևանքով կխաթարվի չվացուցակը: Երկրի օրենքները թույլ են տալիս հարկադիր կարգով երկրի կարևորագույն ծառայություններին ստիպել իրականացնել աշխատանքի սովորական ծավալի առնվազն 50%-ը: «Էր Ֆրանս» ընկերությունը վստահեցնում է, որ կապահովի հեռավոր մայրուղային բոլոր չվերթերն ու միջին մայրուղային թռիչքները Եվրոպայում` 90%-ով:
Հզոր երկրաշարժ Ալյասկայում
Ալյասկայի շրջանում, Ալեուտյան կղզիների մոտ 8.0 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Նիկոլսկու կղզիներից մինչև Ատտու կղզի հայտարարվել է ցունամիի վտանգ: Սենտ-Պոլ, Սենտ-Ջորջ, Ադակ ու Ատկա քաղաքներից, որոնք մերձափնյա շրջանում են գտնվում, տարհանվել են բնակիչները, հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 00:53-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մալիյ Սիտկին կղզուց հարավ-արևելք, ավելի քան 114 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հզոր երկրաշարժի ցնցումները զգացվել են Կամչատկայում:
Երեկ երեկոյան, հունիսի 23-ին ուժեղ` 7, 2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերի մոտ:
Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները
Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել (տես կից հավելումը) անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները: Չնայած դրան, որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը:
Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին «Փահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը:
Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է, որ. «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի
տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»:Այսինքն՝ ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով՝ հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀՍահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:
Մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժման թույլտվություն։
Ելնելով վերնշյալից՝ Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, դատարանը Հաստատել ` Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը:
Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնություն
Հաղթողների անուններն արդեն հայտնի են. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից մեզ հայտնեցին «Զարգացող տաղանդ» վավերագրական ֆիլմերի մրցույթի հաղթողների անունները:
«Շնորհավորու՜մ ք բոլորին: Ահա և հաղթողները. Արամ Կիրակոսյանի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմը հաղթեց լավագույն պատմություն անվանակարգում, Ավետիս Ավետիսյանի «Հայրենիքը, որը սկսվում է իմ տնից» ֆիլմը հաղթեց լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում, իսկ Սոնա և Մարինե Քոչարյաններնների «Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմը հաղթեց լավագույն ֆիլմ անվանակարգում», – տեղեկացրել է դեսպանատունը:
Մոսկվայում ձերբակալվել են 3 նեոնացիստներ, ովքեր մեղադրվում է ադրբեջանցու սպանության մեջ
“Ռեստրուկտ” ռուսական ազգայնական շարժման մասնակից երեք ուսանողներ ձերբակալվել են Մոսկվայի հյուսիս-արևելքում Ադրբեջանի քաղաքացու սպանության կասկածանքով, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի քննչական գլխավոր վարչությանը:
“Քննության վարկածով` 2014թ. հունիսի 2-ին “Ռեստրուկտ” շարժման անդամ մեղադրյալները Մոսկվայի Սնեժնոյ փողոցում մարմնական վնասվածքներ են հասցրել Զաուր Ալիշևին, ով ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում”, – ասվում է հաղորդագրության մեջ:
Այս հանցագործության մեջ կասկածանքով ձերբակալվել են մայրաքաղաքի բուհերի երեք ուսանողներ: Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում: Ներկայում նրանք կալանքի տակ են:
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը տպավորված է Տաթևով
Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի առօրյան Հայաստանում հագեցած է ընթանում:
Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ, Լևոն Արոնյանի ընկերակցությամբ այցելեց Տաթևի վանք, Երևանի Գաֆեսճյան կենտրոնի Խանջյան սրահում հանդիպեց լրագրողներին:
Չեմպիոնը նշեց, որ Տաթևն իրեն շատ է դուր եկել և հիշեցրել է իր հայրենիքը: Նշվեց նաև, որ տպավորված է, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք կա շախմատի հանդեպ, և այն լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար:
«Առաջին անգամ Լևոն Արոնյանի հետ շախմատի խաղատախտակի առջև հանդիպել եմ 2004-ի մրցաշարում: Նա այն ժամանակ այդքան լավ չէր խաղում, որքան հիմա, բայց ես 13 տարեկան էի: Առաջին խաղում նա ինձ հաղթեց: Դրանից հետո իմ սիրտը կոտրվեց: Այնուհետև էլ`2007-ի մրցաշարում նա ինձ դուրս թողեց պայքարից: Ապա շատ հետաքրքիր մրցամարտեր ենք անցկացրել»,- հայտնեց Կառլսենը:
Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականը 3-րդ հաղթանակը տարավ
Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրում Հոլանդիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Չիլիի հավաքականի նկատմամբ: Իսպանիայի ընտրանին էլ 3:0 հաշվով հաղթեց Ավստրալիայի ներկայացուցիչներին:
Հոլադիայի հավաքականը 9 միավորով խմբում գրավեց առաջին տեղը: Չիլիի ներկայացուցիչները երկրորդն են` 6 միավոր: 3 միավորով երրորդ տեղում է Իսպանիայի թիմը: Աղյուսակը եզրափակեց Ավստրալիայի հավաքականը` 0 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
Հոլանդիա – Չիլի՝ 2:0
Լերոյ Ֆեր, 77, Մեմֆիս Դեպայ, 90
Ավստրալիա – Իսպանիա՝ 0:3
Դավիդ Վիլյա, 36, Ֆերնանդո Տորես, 69, Խուան Մատա, 82
Պատվոգրի հանձնման արարողություն Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում
Հունիսի 21-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը դեսպանությունում տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգիր հանձնեց Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին:
Պատվոգիրը Նժդեհ Խաչատուրյանին շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի կապակցությամբ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած աջակցության համար»:
Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց Նժդեհ Խաչատուրյանին հայապահպանման գործում ունեցած ավանդի համար, իսկ վերջինս էլ իր հերթին վերահաստատեց Շվեյցարիայում հայկական համայնքի պատրաստակամությունը` շարունակելու իրենց գործունեությունը` ի նպաստ հայրենիքի զարգացման և բարօրության:
Նախագահն ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ Պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեության, ինչպես նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու դերի և նշանակության հարցերի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում: Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը՝ իր այդ կարևորագույն առաքելության իրականացման ճանապարհին: |




