Թուրքիան տեղյակ է եղել Մոսուլում հյուպատոսարանի վրա հարձակման մասին

irak  Մինչ Մոսուլում թուրք դիվանագետները շարունակում են պատանդ մնալ ահաբեկիչների ձեռքում, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ իրենք տեղեկացված են եղել թուրքական հյուպատոսարանի վրա սպասվող հարձակման մասին: Արընչը նշել է, որ հաշվի առնելով իրադրությունը, Անկարան հյուպատոսարանի աշխատակիցներին խորհուրդ են տվել չդիմադրել: «Միայն թուրքական ֆիլմերում են 40 հերոսները կարողանում հաղթել 1000 մարտիկների: Իրական կյանքում դա անհնար է»,-ասել է Արընչը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ փոխվարչապետը նշել է նաև, որ Իրաքում Թուրքիայի քաղաքացիների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Արընչի խոսքերով՝ ներկայումս Իրաքում 125 հազար հայրենակից ունեն և իրական վտանգի դեպքում Թուրքիան կարող է տարհանել իր քաղաքացիներին:

 Անկախ

Ֆուտբոլ. Հայաստան-Ուզբեկստան` 0:2

ֆուտimagesՖուտբոլի ակադեմիայում կայացած Հայաստանի և Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումում Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: Հաշիվը 58-րդ րոպեին բացեց Օթաբեկ Շուկուրովը, իսկ 83-րդ րոպեին կրկնապատկեց Զաբիխիլո Ուրինբոևը:

 

 

Դիմորդները միասնական քննություն հանձնեցին օտար լեզվից

Այսօր Հայաստանի 34 քննակենտրոններում դիմորդները  միասնական քննություն հանձնեցին  օտար լեզվից: Անգլերենից քննություն է հանձնում 5494, գերմաներենից` 277, ֆրանսերենից` 229 իսպաներենից` 12, իտալերենից 2, պարսկերենից` 1 դիմորդ: “Անկախ”-ը եղավ ԵՊՀ-ում, որտեղ դիմորդները միասնական քննություն էին հանձնում օտար լեզվից:  Քննությունը մեկնարկեց 9.30 և տևեց 2.30 ժամ:

միասնական քննություն

ԵՊՀ-ի քննական հանձնաժողովի նախագահ Վարդուհի Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ այսօր ԵՊՀ-ի քննակենտրոնում միասնական քննություն է հանձնում 238 դիմորդ, իսկ բացակաները 7-ն էին:

միասնական քննություն

Ծնողները նշում էին, որ թեև դիմորդները բավականին լավ են պատրաստվում,  հույզերը հաճախ տեղի են տալիս, քննությանը ներկայանում են վատառողջ, սթրեսային վիճակում, ինչն էլ անմիջականորեն ազդում է քննությունների արդյունքների վրա: Ծնողներից մեկն էլ, խոսելով իր որդու ստացած գնահատականների մասին, նշեց, որ դիմորդը պատրաստվում է ԵՊՀ ընդունվել` իրավագիտության ֆակուլտետ. դիմորդը հայերենից ստացել էր 12,25 միավոր, սակայն ծնողը վստահ է, որ ինչ-որ բան այն չի եղել: Ըստ նրա` հայերենի քննական թեսթերի 1-ին տարբերակում վիճելի ու շփոթեցնող հարցեր են եղել և հուսով են` գնահատականը բարձրացվելու է:

միասնական քննություն

Պետք է փաստել նաև, որ տեսախցիկներում պարզ երևում էր, որ քննություններն ընթանում են զրույցի մթնոլորտում, դիմորդները հաճախ զրուցում, մտքեր էին փոխանակում միմյանց հետ` չնայած նրան, որ հսկիչները շրջում էին սրահում:

միասնական քննություններ

Առաջին դիմորդները, ովքեր դուրս եկան քննասենյակներից, նշեցին, որ իրենց գնահատմամաբ թեսթերը բավականին հեշտ էին ու հուսով են` գնահատականն էլ գոհացնող կլինի:

միասնական քննություններ

 

Հաջորդ միասնական քննությունը նախատեսված է անցկացնել հունիսի 17-ն` մաթեմատիկայից: Հունիսի 20-ին դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմությունից և քիմիայից: Քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին, իսկ վերջին քննությունը ռուսաց լեզվից է:

Նշանակվել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը

Հերբերտ Սալբեր  Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնին է նշանակվել Հերբերտ Սալբերն է: Նրա  թեկնածությունն  առաջադրել է ԵՄ-ի գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը, որն էլ հաստատվել է բոլոր անդամների կողմից: Նշենք, որ Հերբերտ Սալբերը կփոխարինի Ֆիլիպ Լեֆորտին, որի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է այս տարվա սկզբին:

ՖԻՖԱ-ի Live your goals­-ը մեկնարկեց Հանքավանում

ffa5ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում Հանքավանում մեկնարկեց կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:

Միջոցառումների շարքը Հանքավանում սկսվեց մամուլի ասուլիսով, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին ծրագրի հետ կապված մանրամասները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, ով նշեց, որ ծրագիրը շատ կարևոր է Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման համար և հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում ավելի շատ աղջիկներ կներգրավվեն ֆուտբոլում:
Ինչպես յուրաքանչյուր ծրագիր, ՖԻՖԱ-ի Live your goals-ը նույնպես ունի իր «դեսպանները»՝ երիտասարդ ֆուտբոլիստուհիներ, որոնցից երկուսը ներկա էին մամուլի ասուլիսին:
Սոֆիկ Թորոսյանը նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ մասնակցում է այս ծրագրին: «ՖԻՖԱ-ի Live your goals-ը մեզ հնարավորություն է տալիս ավելի հաճախ շփվել մեր հասակակիցների հետ ֆուտբոլային մթնլորտում: Մենք խաղում ենք ֆուտբոլ և փորձում մեր ուժերը այլ քաղաքների թիմերի հետ պայքարում: Բացի այդ ֆուտբոլը ապահովում է առողջ ապրելակերպ և ձևավորում է թիմային մտածելակերպ: Ես հուսով եմ, որ ծրագիրը կնպաստի կանանց ֆուտբոլի զարգացմանը մեր երկրում»:
Խոսքով հանդես եկավ նաև «դեսպաններից» մյուսը՝ Քրիստինե Գրիգորյանը.
«Ես միշտ կարդում եմ կանանց ֆուտբոլի մասին, նայում տարբեր խաղեր եվրոպական թիմերի մասնակցությամբ: Մենք ուզում ենք, որ մեր երկրում կանանց ֆուտբոլը նույնպես զարգանա և վստահ ենք, որ այս ծրագիրը կօգնի հասնել այդ նպատակին: Պատահական չէ, որ ծրագրի կարգախոսն է ՝ Live your goals, հասիր քո նպատակին: Ես ուզում եմ մի օր խաղալ եվրոպական մարզադաշտերից մեկում կանանց ֆուտբոլի աստղերի դեմ»:
Մամուլի ասուլիսից հետո «Երևան-Լ.Հ.», «Երևան-Գ.Մ.», «Քանաքեռ-84», «Տաթև-110» և «Քաղցրաշեն» թիմերի փոքրիկ ֆուտբոլիստուհիները կատարեցին ֆուտբոլային վարժություններ, անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր և խաղացին մեծ ֆուտբոլ:
ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:
Միջոցառումն անցավ տոնական մթնոլորտում և վստահաբար կծառայի իր նպատակին: Լive your goals ծրագրի շրջանակներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին տեղի կունենան նաև այցելություններ մարզեր, որոնց ընթացքում ծրագրին կմասնակցեն մոտ 500 աղջիկներ:

Եգիպտացորենով ու ռեհանով ամառային աղցան

եգիպտացորենԲաղադրությունը
4 եգիպտացորեն
1 լոլիկ
0,3 բաժակ կամ 3-4 ճաշի գդալ մայոնեզ
կարմիր քաղցր սոխ` 1 միջին գլուխ
կիտրոնի հյութ` 2 ճ. գդալ
ռեհան` մի քանի ցողուն:
Պատրաստման եղանակը
Եգիպտացորենը խաշել ու հատիկներն առանձնացնել:
Մեծ թասի մեջ խառնել մայոնեզը, կիտրոնի հյութն ու մանրացրած ռեհանը: Ավելացնել եգիպտացորենի հատիկներն ու մանր կտրատած լոլիկը: Համեմել ու հովանալուց հետո վայելել:

 

Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք. Աղվան Վարդանյանը՝ Կիսելյովներին պաշտպանողներին

Աղվան Վարդանյան՛Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք

Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց

Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք

Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց

Գալու է` ձեր զավակների պատկերն առած

Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ

Անեծքով են օրհնելու ձեզ` սաղմոս առած

Ու դռնեդուռ մուրալու են ներում ու գութ

Լալու են, չեն գտնելու հույսի մի շերտ

Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում

Եվ ձեր որդիք ամեն անգամ, երբ ձեզ հիշեն,

Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում՛՛

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին 1987-ին գրված իր գրքի այս բանաստեղծությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ Կիսելյովներին պաշտպանողներին՝ շեշտելով, որ բանաստեղծությունը գրելիս մտածում էր, որ դա գրում է կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչների մասին, ովքեր ամեն ինչ փորձում էին ներկայացնել Խորհրդային միության շահերով. ՛՛Կարծում էի` բանաստեղծությունը նրանց եմ նվիրում, բայց հասցեատերերի շրջանակն անընդհատ լայնացավ ու պարզվեց, որ դա շարունակական է: Եվ այսօր այդ բանաստեղծությունը նվիրում եմ կիսելյովներին պաշտպանողներին՛՛, – ասաց պատգամավորը:

Անկախ

Բազմաբնակարան շենքերի գեղարվեստական գունավորման աշխատանքները շարունակական են լինելու

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրով  2013թվականից մեկնարկեց ևս մեկ ծրագիր, որն առաջին անգամ էր կյանքի կոչվում Երևանում: Ըստ ծրագրի՝ վառ գույներ ու նոր, ավելի թարմ տեսք են ստանում մայրաքաղաքի պանելային շենքերը: Հատուկ ներկերով, որոնք, ի դեպ, պահպանվում են երկար ժամանակ, գունավորման յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվում, ինչն էլ ավելի նկատելի է դարձնում շենքերին առկա բաղադրիչները: Բազմաբնակարան շենքերի գեղարվեստական գունավորման աշխատանքները շարունակվում են նաև այս տարի: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Բաբաջանյան 163 և Իսակովի 44 շենքերում ծրագրի առաջին արդյունքն արդեն տեսանելի է: Գործընթացը լինելու է շարունակական և Երևանի համաչափ զարգացման համատեքստում իրականացվելու է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մոսուլում հայկական եկեղեցի է ռմբակոծվել

mosulԻրաքի Թհոքի շրջանի հայկական համայնքի քահանա Մասին Շահինյանը հայտնել է, որ Մոսուլում տեղակայված Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին, դառնալով «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետության» ահաբեկինչների թիրախը, ռմբակոծվել է: Եկեղեցու շրջակայքում հրդեհ է բռնկվել: Հարձակումից հետո, բարեբախտաբար, զոհեր չկան:

mosul_church_1019Մոսուլում բնակվող 65 հայկական ընտանիք շրջանում ստեղծված լարված իրավիճակի պատճառով ստիպված են եղել լքելու քաղաքը և տեղափոխվելու Էրբիլ, Թհոք և մյուս շրջաններ:

90-ամյա Ջորջ Բուշը իր տարեդարձին անկարգելով թռիչք է կատարել

bushԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշը 5 տարի առաջ խոսք էր տվել, որ 90 տարեկան դառնալուն պես թռիչք կկատարի անկարգելով: Ահա Բուշը կատարել  է իր խոստումը և նախկին զինվորականներից բաղկացած թիմի օգնությամբ բարեհաջող թռիչք է իրականացրել: Երկրորդ համաշխարհայինի տարիներին Բուշը ստիպված էր եղել դուրս ցատկելու հրաձգության տակ հայտնված ինքնաթիռից: Իր 90-ամյակին Բուշը կրկնել է այդ հերոսությունը՝ օգտագործելով ԱՄՆ-ի դրոշի՝ կարմիր, սպիտակ և կապույտ գույներով անկարգել:

Մեյնում իրականացրած իր 8-րդ թռիչքի մասին Բուշը «Twitter»-յան էջում գրել է. «Մայնում հրաշալի օր է, անկարգելով թռչելու համար բավական հրաշալի»: «Բուշը և անակնկալներ և ադրենալին է սիրում: Սա Բուշի դասական կեցվածքն է»,-նշել է նրա մամլո խոսնակը: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահի ծննդյան առիթով 200 հյուրերի համար հատուկ տոնական ընդունելություն է կազմակերպվել:

 

Եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից. Ռուբեն Հակոբյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ քառյակի պահանջներին, որոնք ներկայացվեցին 12 կետերով: Նրա համոզմունք՝ մինչև սեպտեմբերի 30-ը դրանք ցանկության դեպքում հանգիստ կարող են իրականացվել, բայց իշխանությունը, ըստ նրա, հազիվ թե քաղաքական կամք կդրսևորի այդ պահանջները կատարելու համար, իսկ իրենք աշնանն իրենց հանրահավաքում գնահատականներ կներկայացնեն:

Ինչ վերաբերում է 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ԱԺ-ում, Ռուբեն ՀակոբյանՌուբեն Հակոբյանը շեշտեց, որ այդ քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը, որն այդ բյուջեն կատարել էր, հրաժարական էր տվել ԱԺ ոչ իշխանական ուժերի պայքարի ու պահանջների արդյունքում. ՛՛Անտերության էր մատնվել կատարողականի քննարկումը, մեծամասնությունը ներկայացնող որևէ պատգամավոր ելույթ չունեցավ ու չպաշտպանեց կատարողականը: Թերևս աբսուրդ էին այն հայտարարությունները, որ բոլոր ոլորտները գրեթե 100 տոկոսով կատարվել են, բայց կառավարությունը մոտ երկու անգամ նվազ տնտեսական աճ է արձանագրել: Սա խոսում է այն մասին, որ եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ինչում ես համոզված եմ, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից՛՛, – ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավարը:

Անկախ

Իվան Ռակիտիչ (Խորվաթիա). «Առնվազն մեկ միավոր պետք է վաստակեինք»

իռ eymar-rakitic-d1402606901168Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնոևթյան Բրազիլիա- Խորվաթիա (3:1) հանդիպման մրցավարությունը տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել: Խաղի ընթացքում ճապոնացի գլխավոր մրցավար Նիսիմուրան մի ծարք վիճահարությց որոծումներ կայացրեց, մասնավորոպես կասկածելի 11 մ-ոց տուգանային հարված նշանակեց Խորվաթիայի հավաքականի դարպասին:

Մրցավարոևթյան մասին ահա թե ինչ ասել խաղից հետո Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը. «Ցավալի է, որ երկու թիմերի միջև կայացած հիանալի հանդիպուման վրա ստվեր գցեց մրցավարությունը: Մեր հավաքականը անմնացորդ նվիրումով է խաղում և ավելիին էր արժանի: Առնվազն մեկ միավոր պետք է վաստակեինք: Ցավոք, երկու օր հետո մրցավարության մասին բոլոր խոսակցությունները կմոռացվեն, իսկ խաղի արդյունքը կմնա»:

Ջորջ Բուշ-ավագն իր 90-ամյակը նշել է պարաշյուտով թռիչքով

pic_24d5739696d8cf1e851c218abb3fb236ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, հունիսի 12-ին իր 90-ամյակը նշել է պարաշյուտով իր Մենում գտնվող իր տնից ոչ հեռու, թռիչքով:

Բուշ-ավագը, որը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու ստիպված է հաշմանդամի սայլակով տեղաշարժվել, ուղղաթիռից բանակային փորձառու պարաշյուտիստի հետ թռիչք է կատարել: Գետնի վրա նրան դիմավորել է կինը` Բարբարան  ու որդին` Ջորջը:

Սա նրա 8-րդ թռիչքն է պարաշյուտով: Առաջին անգամ ինքնաթիռից հարկադրաբար է դուրս եկել Խաղաղ օվկիանոսի վրա, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ  ինքնաթիռը խփեցին: Նախավերջին թռիչքը կատարել է 5 տարի առաջ, երբ կրկին ծնունդն էր  նշում` 85-ամյակը:

«Սա հրաշալի օր է Մենում.իրականում այն բավականին լավն է պարաշյուտով թռիչքի համար»,- գրել է ԱՄՆ 41-րդ նախագահն իր Twitter-յան միկրոբլոգում:

Անկախ

Եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն ՀակոբյանԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ քառյակի պահանջներին, որոնք ներկայացվեցին 12 կետերով: Նրա համոզմունքով՝ մինչև սեպտեմբերի 30-ը դրանք ցանկության դեպքում հանգիստ կարող են իրականացվել, բայց իշխանությունը, ըստ նրա, հազիվ թե քաղաքական կամք կդրսևորի այդ պահանջները կատարելու համար, իսկ իրենք աշնանն իրենց հանրահավաքում գնահատականներ կներկայացնեն:

Ինչ վերաբերում է 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ԱԺ-ում, Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ այդ քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը, որն այդ բյուջեն կատարել էր, հրաժարական է  տվել ԱԺ ոչ իշխանական ուժերի պայքարի ու պահանջների արդյունքում:

՛՛Անտերության էր մատնվել կատարողականի քննարկումը, մեծամասնությունը ներկայացնող որևէ պատգամավոր ելույթ չունեցավ ու չպաշտպանեց կատարողականը: Թերևս աբսուրդ էին այն հայտարարությունները, որ բոլոր ոլորտները գրեթե 100 տոկոսով կատարվել են, բայց կառավարությունը մոտ երկու անգամ նվազ տնտեսական աճ է արձանագրել: Սա խոսում է այն մասին, որ եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ինչում ես համոզված եմ, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից՛՛, – ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավարը:

Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրումՀունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր: Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան պահպանելու համար` նշելով նաև ՆԱՏՕ-ի տեսանկյունից Հայաստանի նման գործընկերոջ կարևորությունը` մասնավորապես կայունության և խաղաղության պահպանման գործողությունների շրջանակներում:

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն են և ուժի տեսանկյունից ցանկացած պարտադրանք դատապարտված է ձախողման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող այլ հարցեր:

Ինչից է դժգոհ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը

լֆսskolariԲրազիլիայի  ֆուտբոլի հավաքականը, թեև այդ երկրում անցկացվող աշխարհի առաջնության մեկնարկային խաղում 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամաբ, այդուհանդերձ, աշխարհի հնգակի չեմպիոն հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին  դժգոհ է իր սաների գործողություններից: Խաղից հետո նա մասնավորապես ասել է. «Սաներիս միայն կասեմ, թե մեր խաղում ինչն ինձ դուր չի եկել: Անհաջող սկսեցինք հանդիպումը, իսկ դա վկայում է, որ, հաջողության հասնելու համար, դեռ շատ պետք է աշխատել:Չեմպիոն դառնալու համար 7 քայլ պետք է կատարել: Առաջինն արդեն  անցել ենք, մնացել է վեցը: Ընդհանրապես, աշխարհի առաջնությունների մեկնարկային հանդիպումները միշտ բարդ են եղել իմ թիմի համար: 2002-ին մեծ դժվարությամբ հաղթեցինք Թուրքիայի ընտրանիի` 2:1 հաշվով, 2006-ին, երբ մարզում էի Պորտուգալիայի թիմը, 1:0 հաշվով առավելության հասանք Անգոլայի հավաքականի նկատմամբ: Բայց աշխարհի առաջնությունում դժվարությունների է բախվում յուրաքանչյուր հավաքական: Գոհ եմ, որ ստեղծված դժվարին իրավիճակում սաներս կարողացան խաղն իրենց ձեռքը վերցնել և առավելության հասնել»:

Վիկտոր Յանուկովիչն իր քաղաքացիական կնոջ հետ բնակություն է հաստատել Սոչիում

1114-390x290Մոսկվայի Հյուսիսային ադմինիստրատիվ մարզի նախկին ոստիկանապետ Օլեգ Միտվոլը հայտնել է. որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր քաղաքացիական կնոջ հետ ապրում է Սոչիում, հաղորդում է  Газета.Ru-ն:

«Իմ տվյալներով նա իր քաղաքացիական կնոջ` Լյուբով Պոլեժայի հետ գտնվում է Սոչիում: Ինչով է զբաղվում: Ձեր երկրում աշխատելու շնորհիվ, նա կարող է իրեն թույլ տալ չզբաղվել ոչնչով»,-ասել է Միտվոլը:

Յանուկովիչն Ուկրաինայից փախել է փետրվարյան իրադարձությունների ժամանակ, երբ Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նրան, փոփոխեց Սահմանադրությունն ու նախագահական ընտրություններ նշանակեց, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Պյոտր Պորոշենկոն:

Անկախ

Հայ շախմատիստները Բուլղարիայում վստահորեն են խաղում

chp_chess_gameՏիգրան Լ. Պետրոսյանը և Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայիում անցկացվող  շախմատի միջազգային մրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը ունի 2,5 միավոր, Տիգրան Ս. Պետրոսյանը` 1,5 միավոր, Վլադիմիր Պողոսյանը` 1 միավոր:

Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

1Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մայիսի 25-ից մեկնարկել են բակային տարածքների ու միջբակային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:  Նախատեսված է ասֆալտապատել 385 հազ. քմ ճանապարհ: Այսօրվա դրությամբ ասֆալտապատված է 50000 քմ տարածք: Ասֆալտապատման ենթակա բակերի ընտրությունը կատարվել է նախնական ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև հաշվի են առնվել  վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության ներկայացված նորոգման ենթակա փողոցների ցանկն ու   բնակիչների  դիմումները: Զուգահեռաբար շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների մասնակի նորոգման աշխատանքները:  Թվով 26 փողոցներ էլ կենթարկվեն հիմնանորոգման:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

6915Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում՝ ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման: