Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացված շախմատի միջազգայի մրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և 91 մասնակիցների պայքարում գրավեցին համապատասխանաբար 11-րդ և 13-րդ տեղերը: Նրանք մեկ միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Նի Հուայից (Չինաստան):
Թե ինչպես գողություն կատարեցին քնած վարորդի ավտոմեքենայից
Չինաստանից դեպի Թուրքիա ձգվող «Երկաթյա մետաքսե ճանապարհը» կբացվի 2020 թ.
Չինաստանը մտադիր է Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանից դեպի Թուրքիա տանող արագընթաց գնացքի համար 6000 կիլոմետրանոց 150 միլիարդ դոլար արժողությամբ երկաթգիծ անցկացնել: Գնացքների և վագոնների արտադրությամբ զբաղվող չինական խոշոր ընկերության նախագահ Չաոն նշել է, որ Սինցյանից ձգվող «Երկաթյա մետաքսե ճանապարհը» անցնելու է Ղըրղստանով, Տաջիկստանով, Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով և հասնելու է Թուրքիա: Նախատեսվում է, որ երկաթգիծը մասամբ շահագործման կհանձնվի 2020 թվականին, իսկ ամբողջությամբ պատրաստ կլինի 2030–ին: Չաոն նշել է, որ մարդատար գնացքների արագությունը 200կմ/ժ կլինի, իսկ բեռնատարներինը` 160կմ/ժ:
«Ռադիկալը» գրում է, որ չինացի մասնագետների գնահատմամբ`Պեկինը մեծ առաջնահերթություն է տալիս այս ծրագրին և պատրաստ է ֆինանսավորել այն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան Ստամբուլից դեպի Եվրոպա տանող այս խոշոր նախագիծը կյանքի կոչելու համար նախ անհրաժեշտ կհամարի Միջին Ասիայի երկրների միջև աշխարհաքաղաքական փոխզիջման հաստատումը:
Նախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը
Դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Էդգար Խլոյանի անմեղությունը՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ մարդուն առևանգելու մեղադրանքում, Էդգար Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ու նա արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
7500 կրակոց
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից «Անկախին» տեղեկացնում են, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Թայիփ Էրդողանը պատրաստվում է քաղաքականապես ակտիվ նախագահ լինել
Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածու ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միայն հեղափոխականներն են ցանկանում այնպիսի նախագահ ունենալ, որը չի զբաղվում քաղաքականությամբ: Վարչապետի խոսքերով` նախագահը պետք է ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ: «Ընդդիմությունը ուզում է այնպիսի նախագահ ունենալ, որը կներկայացնի կառավարությանը, ոչ թե ժողովուրդին»,-ասել է Էրդողանը` նշելով, որ նման նախագահը մարդկանց պահանջներին, ցանկությանն ու ընտրությանը համապատասխան չի լինի: «Այսօր երկրում հեղափոխություն անելու ձգտումներ ունեցող մարդիկ են միայն ուզում այնպիսի նախագահ, որը ակտիվ մասնակցություն չի ունենա երկրի քաղաքականության մեջ»,-նշել է Էրդողանը` այսպիսով ակնարկելով, որ նախագահի պաշտոնում ունենալով սահմանափակ լիազորություններ, ինքը չի պատրաստվում հրաժարվել երկրի քաղաքականության կառուցման գործում ստանձնած ակտիվ դերից:
Զզվելի տեսարաններ` Բաքվի լողափերում
Լողափի սեզոնի բացման կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության վարչությունը բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի հետ միասին ստուգում են իրականացրել մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնի թերակղզում տեղակայված լողափերում:
Ինչպես տեղեկացնում է “Մինվալ” լրատվական կայքը, այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ բնակչության առողջության համար ստեղծվել է լուրջ սպառնալից իրավիճակ. բնակչության շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման վտանգ կա :
Բաքվի Խազարի շրջանի լողափերում ստուգումներ իրականացնելու արդյունքում արձանագրվել է, որ խախտվել են արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղափոխման կանոնները: Դրանք չեն ոչնչացվել շրջակա միջավայրի պաշտպանության պահանջներին համապատասխան: Բացասական դեպքեր և օրենքի խախտումներ են գրանցվել նաև Բինագադի և Գարադաղի շրջանների լողափերում:
Ադրբեջանում տղամարդիկ մահացու ծեծի են ենթարկում կանանց. 2 ամսում` 28 զոհ
Ընդամենը 2 ամսում՝ 2014թ. հունվար-փետրվարին, Ադրբեջանում մահացու ծեծի է ենթարկվել 28 կին։ Այս մասին հայտարարել է “Կանանց նախաձեռնություն և օգնություն` սոցիալական խնդիրների լուծմանը” հասարակական միավորման նախագահ Զեմֆիրա Մուսթաֆաևան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ նրա` օրեցօր ավելանում է գյուղացից քաղաք կանանց փախուստը` ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով ։
“Ադրբեջանում միշտ եղել է ընտանիքներում կնոջ նկատմամբ բռնությունը, սակայն երբեք այդքան սպանություն չի եղել: Ընդամենը երկու ամսում` 28 սպանված կին. սա արդեն սարսափելի միտում է: Դա ցույց է տալիս, որ անհանգստանալու հիմքեր կան: Այսօր մեզ օգնության են դիմում և խնդրում իրենց ապաստան տալ կանայք Մասալայից, Գուբայից, Հուսարից և այլ մարզերից: Նրանց շարքում կան նաև մեկ կամ երկու երեխա ունեցող կանայք: Նրանք ամուսնուց փախչում են, միայն թե փրկեն իրենց կյանքը: Ամենից ավելի բռնության են ենթարկվում երիտասարդ կանայք”, – տեղեկացրել է կազմակերպության ղեկավարը:
Զեմֆիրա Մուսթաֆաևան ընդգծել է, որ Ադրբեջանում բռնության տարբեր տեսակներից ամենատարածվածը ֆիզիկական և սեռական բռնությունն է, ընդ որում՝ քաղաքներում մեծամասնություն են կազմում սեռական բռնությունները, իսկ գյուղերում` ֆիզիկականը, և ամենից հաճախ դրանք գրանցվում են հարավային շրջանում:
ԵՐԳՈՒՄ Է ՏԻՐՈՒՀԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ
Մասնագիտական տոների ցանկը հետզհետե մեծանում է, ընդարձակվում է նաև տոների աշխարհագրությունը: Հունիսի 21-ը նշվում է որպես երաժշտության համաշխարհային օր: Այդ օրվանն էր նվիրված Ալավերդու մշակույթի կենտրոնի «Լազուր» ժողգործիքների համույթի համերգը:
Միջոցառմանն իր օհնությունն էր բերել Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը:
Համերգային ծրագիրը բացեց Սարահարթի մշակույթի տան պարի համույթը (գեղարվեստական ղեկավար` Աննա Շախպազյան)` կատարելով «Կժերով պարը»: Հետո դահլիճի ծափերը հասցեագրվեցին համույթի մեներգիչ, ունկնդիրների կողմից «Լոռվա սոխակ» կոչմանն արժանացած Նազիկ Աղաջանյանին: Համույթի հետ իր համագործակցությունը սիրով շարունակելու էր եկել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Նանե Խեչիկյանը` համույթի ակորդեոնահար Մարտին Խեչիկյանի դուստրը: Նրան ևս սպասում են մեծ բեմեր և մրցույթներ: Արդեն երկրորդ տարին է, ինչ երիտասարդացող համույթին Վանաձորից իր մասնակցությունն է բերում Անգելինա Իսրայելյանը, որ այդ օրը ծափերի ու ծաղիկների հետ շնորհավորանքներ ստացավ նաև ծննդյան օրվա առիթով:
Բավականին երկար ժամանակ արվեստասեր ալավերդցիների և ոչ միայն նրանց ուշադրության կենտրոնում էր «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» 4-րդ նախագիծը, նաև` Տիրուհի Մելիքսեթյանի (Լոռու մարզ, գյուղ Շնող) հաջող ելույթի շնորհիվ:
«Երգում է Տիրուհի Մելիքսեթյանը» ազդագիրն էր ցանկանում տեսնել նախագծի ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը (նրա կատարողական արվեստի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքով է պայմանավորված հոդվածիս վերնագրի ընտրությունը):
Հանդիսատեսը նախապես իմանալով, որ Տիրուհին հոժարակամ ընդունել է տոնական համերգի մասնակցության հրավերը, սպասում էր: Ու եկավ «Շանթի» բեմի տիրուհու հերթը: Նա «Իմ ուղին» երգեց եղբոր` շնորհալի կատարող Պերճ Մելիքսեթյանի դուդուկի ուղեկցությամբ: Հետո ծափերի արժանացավ նաև համույթի նվագակցությամբ իր մյուս կատարումների համար: Օրվա հայտնությունը դարձան տոնահանդեսի կրտսեր մասնակիցները` դպրոցական, երգիչ Արեն Դավթյանը, ջութակահար, քաղաքի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սան, «Ոսկե կարապ» մրցույթի դափնեկիր Սյուզաննա Գասպարյանը և 10-ամյա երգիչ Սոս Խառատյանը, որ առաջին անգամ էր բեմում: Իր գեղեցիկ կատարումներով օրը տոն դարձրեց նաև համույթի մեներգիչ Ռաշիդ Կոստանդյանը:
Երկրորդ անգամ բեմ ելավ Նազիկ Աղաջանյանը ու սեր երգեց, Տիրուհի Մելիքսեթյանն էլ իր երգով բարձրաձայնեց Գուսան Աշոտի հարցադրումը` «Ասա, ինչո՞ւ դու լուռ ես», Արեն Դավթյանը բեմ բերեց սիրո ամառը, Սոս Խառատյանը` Սայաթ-Նովայի ինքնատիպ կատարումով նվեր արեց նրա հոբելյանին: Երաժշտական կատարումները մեծ մասամբ ուղեկցվում էին պարի համույթի ինքնատիպ կատարումներով:
Երկարատև ծափերով ուղեկցվող համերգի հանդիսավարներ Նունե Ասլիկյանը և Արտակ Հովասափյանը ներկայացրին երաժիշտներին: Բոլոր կատարողները ծաղկեփնջեր ստացան, իսկ Տիրուհի Մելիքսեթյանը նաև հուշանվեր` ի նշան առաջին համագործակցության: Ներկաներին օրվա խորհուրդով շնորհավորական խոսքեր հասցեագրեց մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը` շնորհակալություն ուղղելով համույթի գեղարվեստական ղեկավար-քանոնահար Լուսինե Հովասափյանին և համույթի հիմնադիր և երկարամյա ղեկավար, «Ալավերդու պատվավոր քաղաքացի» Լազր Խեչիկյանին: Ունկնդիրների անունից շնորհակալական խոսք ասաց Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցի տնօրեն Ալվարդ Բաբայանը:
Սովորականից դանդաղ էր դատարկվում դահլիճը, ես ժպիտների հետ ներկաների աչքերին նաև արցունքներ տեսա` ուրախության արցունքներ ու մտածեցի, որ հոդվածիս վերնագիրը կարող էր լինել «Երգում ու տոնում է Ալավերդին»:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
iPhone-ն ու Samsung Galaxy-ն «Ալ Քաիդայի» ձեռքում վերածվում են ռումբի
Եվրոպայի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի օդանավակայանների անվտանգության ծառայությունները խստացրել են անվտանգության միջոցառումները` «Ալ Քաիդայի» նոր ռումբերի մասին տեղեկության կապակցությամբ:
Ամերիկյան հատուկ ծառայության տվյաներով, «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները մշակել են փոքրաչափ ռումբեր, որոնք քողարկված են iPhone և Samsung Galaxy սմարթֆոնների տակ:
Հիմա ԱՄՆ ուղևորվողները, ովքեր այդ գաջեթներից ունեն, ստիպված լրացուցիչ ստուգում են անցնելու: Մանավորապես,նրանց խնդրվում է միացնել այդ սարքավորումներն ու ցուցադրել դրանք հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղեկություն կա, որ «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղը` «Ջեբհաթ ան-Նուսրան» ու «Արաբական թերակղզու Ալ-Քաիդան» միավորել են ուժերը` օդում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:
Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով, նոր ռումբերը մշակել է «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» խմբավորման պայթուցիչների գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին: Ավելի վաղ նա ստեղծել է մի ռումբ, որը կարելի է տեղավորել մարդու մարմնի մեջ, ինչն ահաբեկիչներին թույլ է տալիս սովորական ստուգման պրոցեդուրաներն անցնել առանց կասկած հարուցելու:
Փոքրիկ Միլոն միասեռական զույգի առաջնեկն է դարձել
Կանադացի լուսանկարիչ Լինդսեյ Ֆոսթերը լուսանկարների է վերածել միասեռական զույգի` Բարոնի և Նելսոնի որդու լույս աշխարհ գալու վայրկյանները: Երկու հայր ունեցող փոքրիկ Միլոյին ծննդաբերել է փոխնակ մայրը: Լուսանկարչի խոսքերով` երեխային իրենց գիրկն առած երջանիկ հայրերը չեն կարողացել զսպել արցունքները: «Նրանք էլ ունեցան յուրաքանչյուր ծնողին հատուկ խորը ապրումները: Նրանք երկուսն էլ առավել քան պատրաստ են ծնող դառնալուն»,-գրել է լուսանկարիչ Ֆոսթերը իր «Facebook»-յան էջում:
«Հաբերլերի» հաղորդմամբ` Միլոյի ծննդյան օրը համընկել է հենց միասեռականների իրավունքների պաշտպանության օրվա հետ, երբ ամբողջ աշխարհում հազարավոր ԼԳԲՏ ներկայացուցիչներ դուրս են եկել փողոցներ` բարձրաձայնելով իրենց իրավունքների մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 7-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:
Ինչպե՞ս ստանալ 16-ը չլրացած երեխայի անձնագիրը` արտերկիր մեկնելու համար
Թագուհին թշնամացել է դքսուհու հետ
«Life & Style» հրատարակությունը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն, 88-ամյա Եղիսաբեթ թագուհին թշնամացել է 32-ամյա Քեյթի հետ` բրիտանական ամենակրտսեր գահաժառանգի բնակության վայրի շուրջ տարաձայնության պատճառով,հաղորդում է isra.com-ն:
Հրատարակության խմբագրությունը հաստատում է, որ իսկապես Եղիսաբեթ թագուհին կտրականապես համաձայն չէ Քեյթ Միդլթոնի արարքների հետ , որը փոքրիկ արքայազն Գեորգին մայրաքաղաք Լոնդոնից հեռու է տարել:
Շշուկներ կան, որ նրանց միջև թշնամանքը ծնվել է անմիջապես, արքայազնի ու Քեյթի հարսանիքից հետո, ու դրանից առաջ էլ` Քեյթի հագուստի ու նրա վարքի հետ կապված: Հիմա թշնամությունն այնքան է խորացել, որ Քեյթը պնդել է, որ ամուսնու ու որդու հետ Քենսինգթոնյան ամրոցից հեռանան և բնակություն հաստատեն Նորֆոլքում:
Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը հայտնում է, որ Եղիսաբեթ թագուհին չի հաշտվում Ուիլյամի կնոջ հետ այն պատճառով, որ Քեյթ Միդլթոնը նրան շատ է հիշեցնում հանգուցյալ Դիանային:
Թալանել էին Նորավանքի եկեղեցու գանձանակը
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է շրջանառվող ապատեղեկատվությունը
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Արաբկիրի անձնագրային ծառայությունում արագ աշխատանքի համար գումար, իսկ վավերացման 1000 դրամը վճարելու համար անհիմն կերպով «սոցքարտ» են պահանջում:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. նույնականացման քարտը, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիրը առավել սեղմ ժամկետում տրամադրելու գործընթացը և դրա համար գանձվող վճարների չափը հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ: Նշված ծառայությունից օգտվելը ՀՀ քաղաքացու իրավունքն է, այլ ոչ պարտականությունը: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է անձնագրային գործողությունների համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները, վճարման ենթակա պետական տուրքերի, ինչպես նաև առավել սեղմ ժամկետում այն իրականացնելու համար գանձվող վճարների չափերը (ըստ ժամկետների):
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք.
1) Մինչև 16 տարեկան երեխաներին, ինչպես նաև 16-18 տարեկան նախազորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիներին ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր տրամադրելու դեպքում այն տրվում է 5-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 1000 ՀՀ դրամի չափով և օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու յուրաքանչուր տարվա համար պետական տուրք՝ ևս 1000-ական ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
2) Նույնականացման քարտը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 3000 ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000 ՀՀ դրամի, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
3) Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 25000 ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000 ՀՀ դրամի, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
Ինչ վերաբերում է անձնագրային գործողությունների համար վճարումներ կատարելիս հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) պահանջելուն` այն սահմանված է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ:
ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին
Հուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին։
Երիտասարդներին ողջունեց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը, որը բարձր գնահատեց նրանց մասնակացությունը հոգևոր միջոցառումներին: Տեր Հակոբը խոսեց Գրիգոր Լուսավորչի մասին, բացատրեց տոնի խորհուրդը:
Միջոցառման ընթացքում Երևանի Մայր եկեղեցուց հոգևորականի ուղեկցությամբ երիտասարդների և հավատացյալների մի խումբ ուղևորվեց Խոր վիրապ, որտեղ տեղի ունեցան ժամերգություն և կանթեղի վառում, ապա՝ վերադարձ դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այստեղ հոգևորականների դասը, համայնքի անդամները դիմավորեցին Խոր վիրապից բերված կանթեղը և թափորով շարժվեցին դեպի Մայր եկեղեցի:
Կանթեղի լույսով վառվեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և խորանի մոմերը, կատարվեց Նախատոնակ և մասնակիցների օրհնության կարգ:
Միջոցառումն ավարտվեց «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, նաև այլ խմբերի տոնական համերգով:
«Արթուր» փոթորիկը փչացրել է ամերիացիների Անկախության տոնը
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում վերացնում են «Արթուր» փոթորկի հետևանքները: Քամու արգությունն էպիկենտրոնում հասել է 160 կմ/ժամի, ավելի քան 20 հազար մարդ է հոսանքազրկվել, իսկ մերձափնյա շրջանները հեղեղվել են: Վատ եղանակը փչացրել է տեղի բնակիչների տոնը` Անկախության օրը, որն ԱՄՆ-ում պետական տոն է համարվում և նշվում հուլիսի 4-ին:
Տեղի իշխանությունները համարում են, որ արտակարգ իրավիճակների ծառայությունները «գերազանց» են աշխատել, քանի որ նրանց գործի շնորհիվ ավերածություններից են խուսափել, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Հյուսային Կարոլինայի նահանգապետի գնահատմամբ, նահանգը նորմալ կյանքի կարող է վերադառնալ 2 օրից:
Հայ-թուրքական սահմանի բացման լուրը արտաքին ուժերին ուղղված հաղորդագրություն է. ԱՇԿ-ի պատգամավոր
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության Իզմիրից պատգամավոր Օքթայ Վուրալը խոսել է երեկ թուրքական «Թարաֆ» թերթի` հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման մասին լուրի մասին: Նա կարծիք է հայտնել, թե սահմանի բացման մասին լուրերը արտաքին ուժերին ուղղված հաղորդագրություն են: Վուրալը նշել է, թե Թուրքիան դրանով ուզում է ասել, որ շարունակելու է օտարների խաղերը: «Մենք ձեզ կապված ենք և բնական»,- ահա, թե ինչ հաղորդագրություն է Թուրքիան հղում հայտնի ուժերին` ըստ Վուրալի:
Նուրի ալ Մալիքը պատրաստ է կրկին գլխավորել Իրաքի կառավարությունը
Իրաքի վարչապետ Նուր ալ Մալիքը իր հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ երբեք չի հրաժարվի կառավարության ղեկավարի պաշտոնին իր թեկնածությունը հերթական` արդեն 3-րդ անգամ առաջադրելուց: Մալիքի խոսքերով` կռվի ժամանակ մարտի դաշտից հեռանալը կնշանակի ահաբեկիչների սպառնալիքի առաջ թուլություն ցուցաբերել և խուսափել կրոնական, հայրենական և բարոյակա պատասխանատվությունից:
Իսկ Իրաքում պատերազմական վիճակ ստեղծած «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը նոր հաջողություններ է գրանցում` իր հսկողության տակ վերցնելով ռազմավարական կարևոր կետեր: Արդյունքում նրանց հաջողվել է ջնջել Իրաքի և Սիրիայի միջև սահմանի մի մասը: