Ճանաչված կանայք, որոնք ինչ որ ժամանակ տղամարդ են եղել

նադիա-ալմադա-403x600Իսկական տրանսսեքսուալները տառապում են այն պատճառով, որ ուրիշ մարմնի մեջ են ապրում…

Հոգեբանների ու հոգեբույժների բուժումն էլ օգուտ չի տալիս: Միակ տարբերակը հոգեկան ու ֆիզիկական հակասության վերացումն է վիրաբուժական միջամտությամբ: Իհարկե, բոլոր տառապյալները չեն, որ այդ քայլին են դիմում. շատերը շարունակում են  ապրել այդպես`  սեփական եսի հետ մշտական հակասության  մեջ:

Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կայացրել են դժվարին որոշումը,  արդյունքից գոհ են: Նման դեպքերը քիչ չեն:

Սեռափոխված  ամենահայտնի հայտնին` Էյփրիլ Էշլին է: Նա ծնվել է արական սեռական էյփրիլ-էշլիօրգանով, դաստիարակվել   որպես Ջորջ Ջեյմսոն անունով տղա, սակայն հոգեկան բնութագրերով  աղջիկ էր, այսինքն` տրանսսեքսուալ:Նա   տառապում էր  դրանից ու 1960-ին վիրահատության ենթարկվեց` արական սեռի  տեսանելի դրսևորումներից ազատվելու համար: Դա սեռափոխության նպատակով արված վիրահատություն չէր, այլ ձերբազատում  սեռային «ավելորդությունից»: Դրանից հետո, սակայն, օրենքով նա  էլի տղամարդ էր համարվում:

1970-ին Էյփրիլ Էշլիի ամուսնությունն Արթուր Կորբեթի հետ չեղյալ համարվեց  այն պատճառով, որ կենսաբանորեն Էշլին երբեք նրա կինը չի եղել, քանի որ նա իրականում տղամարդ էր ու տղամարդը չէր կարող ինչ-որ մեկի կինը լինել: Դատավորը հայտարարել է.«Կենսաբանորեն նա տղամարդ է համարվում ու տղամարդ եղել է ծննդյան օրից»:

Էշլիի համար դատարանի որոշումն  անձնական աղետ էր, ողբերգություն: Չնայած նա կայացել էր որպես մոդել, դերասանուհի, բարձրաշխարհիկ տիկին, այնուամենայնիվ, ծանր տարավ  դատարանի որոշումն ու  իր ընտրության հանդեպ հասարակության անհանդուրժողականությունը: Դա չխանգարեց նրան դառնալու դերասանուհի, մոդել: Հակառակ որոշ բժիշկների պնդման, որ տրանսսեքսուալները կարճ կյանք ունեն, Էյփրիլն այսօր 76 տարեկան է:

Սեռափոխության վիրահատություն աշխարհում առաջին անգամ կատարել է  դանիացի Լիլի Էլբեն: Մինչ վիրահատությունը նրա անունը Էյնար Վեգեներ էր: Նա և կինը` Գերդեն, նկարիչներ էին: Գերդեին բնորդելու ժամանակ Էյնարը  հասկացավ, որ իրեն դուր է գալիս կանացի հագուստը: Ու տեսքից էլ նա շատ նուրբ էր: Նա կանացի հագուստ էր կրում Կոպենհագենում պարահանդեսների ժամանակ ու հանդես գալիս Լիլի Էլբե անունով, իսկ Փարիզ տեղափոխվելուց հետո կանացի հագուստից գրեթե չէր հրաժարվում ու հավատացնում էր, որ իր մարմինը կանացի ուրվագծեր է ստանում: Նույնիսկ երբ տղամարդու հագուստ էր հագնում, նրան տղամարդու հանդերձով կնոջ տեղ էին դնում:

Բժշկական թեստերը ցույց տվեցին, որ Վեգեների օրգանիզմում կանացի հորմոնները գերազանցում են նորմը: 1927-ին նա որոշեց, որ եթե  մեկ տարում իրեն չհաջողվի բժշկական օգնություն  ստանալ, ապա ինքնասպանություն կգործի: Ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ նա հանդիպեց կանանց կլինիկայի բժիշկ Վերներ Կրոյցին, որը, ուսումնասիրելով Վեգեներին, հաստատեց, որ իրոք  նրա մոտ ձվարաններ են ձևավորվում, ու առաջարկեց հեռացնել արական տեսանելի  օրգանները ու երիտասարդ առողջ կնոջ ձվարան փոխպատվաստել: Առաջին վիրահատությունից հետո (1930-ին Գերմանիայում այն ժամանակների համար փորձարարական վիրահատություն կատարեցին`  հեռացնելով  արական օրգանները) նրա ձայնը  տենորից վերածվեց սոպրանոյի: Անգամ ձեռագիրն արտահայտիչ  կանացի դարձավ, իսկ մի քանի ամիս անց նրան ձվարաններ պատվաստեցին: Էլբեին սեռը հաստատող  նոր անձնագիր տվեցին, իսկ երրորդ վիրահատությունն արդեն կերպարանափոխման դժվարին ճանապարհին վերջինն էր, որից հետո Լիլին Գերդայի հետ վերադարձավ Կոպենհագեն, իսկ հոկտեմբերին փոխադարձ համաձայնությամբ նրանք ամուսնալուծվեցին: Գերդան ամուսնացավ իրենց ընդհանուր ծանոթներից մեկի հետ, իսկ Լիլին կապ ուներ ֆրանսիացի հին ծանոթներից մեկի հետ: Դրանից հետո նա մեկ անգամ ևս վերադարձավ Դրեզդեն` վիրահատության, որը նրան թույլ կտար երեխա ունենալ, սակայն այս վիրահատությունն անհաջող էր: Նա մահացավ հետվիրահատական բարդություններից: 1931-ին լուրեր էին շրջանառվում, թե մահը ևս նա է սարքել, որպեսզի հանգիստ կարողանա կյանքը վայելել նոր կերպարանքով:

Կոչինել-600x588Կոչինելը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է` զատիկ) Ֆրանսիայի առաջին տրանսաստղն էր: 50-ականների վերջին նա ելույթ էր ունենում հայտնի «Կարուսել» գիշերային ակումբում: Երեք անգամ ամուսնացել է, պայքարել տրանսսեքսուալների իրավունքների համար, իր կերպարանափոխման մասին գիրք է գրել ու նկարահանվել ֆիլմում:

Անժելա Մորլին ծնվել է 1924-ին որպես Ուելլի Սքոթ: 70-ականներին նա փոխեց սեռը և դարձավ հաջողակ կոմպոզիտոր ու դիրիժոր: Հեռուստահաղորդումների համար գրած իր  երաժշտության համար 3 «Էմմիի» է արժանացել:

Ամանդա-Լիր-410x600Ամանդա Լիրը` հայտնի երգչուհին ու Սալվադոր Դալիի մուսան, թաքցնում է իր տղամարդկային անցյալը: Դա բացահայտվել է Դալիի կենսագիր  Գիբսոնի փնտրտուքների արդյունքում: Նա գտել է մարդկանց, որոնք Ամանդային դեռևս հիշում էին գիշերային ակումբի պարող  Ալան Տեպ անունով: Դալին հիանում էր Ամանդայով, որն իր համար  կատարյալ հերմոֆրոդիտի մարմնացում էր:

Միմի Մարսը ճանաչված տրանսգենդերային պարուհի է, 2005-ի «Miss International Queen»-ի հաղթող:

Թայվանի քիքբոքսինգի վարպետ Նոնգ Թումը որոշեց փոխել սեռն ու վերածվեց տիկին  Պարինյա Կիաբուսաբայի: Նա Թաիլանդում դարձավ ճանաչված անձ, որտեղ, ի դեպ, հասարակությունը հանգիստ է վերաբերվում տրանսսեքսուալներին: Ռուսաստանում մանկապատանեկան մարզադպրոց հիմնադրած մարզուհու մասին նույնիսկ ֆիլմ նկարահանեցին: Սակայն բռնցքամարտիկի ձեռնոցները երկար անգործության չմատնվեցին: Նոնգ Թումը կրկին ռինգ դուրս եկավ, սակայն ոչ թե իգական սեռի ներկայացուցչի, այլ տղամարդ մրցակցի հետ` ճապոնացի  մարզիկի, որին հաղթեց:

Կառլա Անտոնելին, որը տղա է ծնվել, իսպանացի մոդել է, դերասանուհի, տրանսսեքսուալների շարժման ակտիվիստ, Իսպանիայի կառավարող սոցիալիստական կուսակցության անդամ:

Ամերիկացի դերասան, երաժիշտ, նկարչուհի Ալեքսիս Արքեթը ծնվել է որպես Ռոբերտ ու կյանքի մեծ մասն ապրել որպես Ռոբերտ, խաղացել էպիզոդիկ դերեր «Չակիի հարսնացուն» և մի քանի այլ ֆիլմերում: Սակայն հետո որոշել է, որ իր մեջ կինն ավելի շատ է,  ու դիմել է վիրաբույժներին: Նա իր նմաններին «տրեննի» է անվանում:

Քերոլայն Տուլա Կոսին սեռը փոխել է դեռևս 17 տարեկանում: Նա աշխարհի ամենահայտնի ու, «Փլեյբոյի» համար առաջինը  լուսանկարված տրանսսեքսուալներից է: Նա ծննդյան օրից էլ լիարժեք տղա չէր: Երեխան տառապում էր Քլայնֆելտերի համախտանիշով, որի դեպքում շեղումներ են առաջանում սեռական քրոմոսոմներում: Նա իր ամբողջ կայնքում պայքարում է իր նմանների իրավունքների համար: Ամուսնացել է երկրորդ անգամ: Իսկ առաջին ամուսինը բաժանվեց, երբ դեղին մամուլից տեղեկացավ նրա նախկին կյանքի մասին:

Նադիա Ալմանդան Պորտուգալիայի հեռուստաաստղ է, որը բրիտանական «Մեծ եղբայր» հեռուստաշոուհի հաղթող է դարձել 2004-ին: Նա այս աշխարհ է եկել տղայի կերպարանքով ու կրում էր Խորխե անունը: Հայրը որդու Նադիայի վերածվելու մասին իմացել է ամսագրերից:

Դանա Ինթերնեշնլը ծնվել է Թել Ավիվում` Ահարոն Կոեն անունով: 21 տարեկանում նա որոշեց վիրաբուժական եղանակով փոխել սեռը ու վերածվեց Շարոն Կոենի: 1997-ին  հաղթեց «Եվրատեսիլում» և դարձավ միջազգային աստղ: Ամուսնացել է ու շարունակում է իր երգչական կարիերան:

ջորջիա-բեյերՋորջիա Բեյերը աշխարհում առաջին տրանսսեքսուալն է, որը խորհրդարանի անդամ է դարձել: Նա  վիրահատվել է 1984-ին ու սկսել իր կարիերան փողոցում որպես տրանսսեքսուալ մարմնավաճառ ու մերկապարուհի:

Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ տրանսսեքսուալ Էրիկա Էնդրյուսը 2006-ին  տրանսսեքսուալների ու տրանսվեստիտների թագուհի է ճանաչվել: Մրցույթը տեղի է ունեցել Թաիլանդում: Լավագույնի կոչման համար մրցել է 24 մասնակից: Հաղթողն արժանացավ ադամանդակուռ թագի և 10 հազար ԱՄՆ դոլարի:

 Վլադիմիր Լյուքսուրիան, նախկինում` Վլադիմիր Գվադանոն իտալացի դերասան ու քաղաքական գործիչ է, հիմա նա  երկրի խորհրդարանի անդամ է կոմունիստական կուսակցությունից, միակ բարձրաստիճան տրանսսեքսուալը Եվրոպայում: Երբ նա անցավ պարտականությունների կատարմանը, խորհրդարանում աղմուկ բարձրացավ: Կանանց մի մասը վրդովված էր, որ նա կանանց զուգարան է հաճախում, ու պահանջում էին շենքում երրորդ զուգարան բացել:

Օլգա Ֆոմինան Ռուսաստանում հայտնի լուսանկարիչ է, որը լուսանկարում է փոփ աստղերին: Նախկինում նա Բորիս էր:

Հարիսուն 36-ամյա չինացի հաջողակ  մոդել է: Մինչ 2002-ը նրան կոչում էին Հի Լի Հիու, նա տղամարդ էր:

«Այծը բանջարանոցում». աղցան

աղցանԲաղադրությունը

300-400 գ տավարի միս

2 հատ միջին չափսի գազար

բազուկ`1 հատ

կաղամբ` մի փունջ

3 հատ կարտոֆիլ

մեկական դեղին, կարմիր ու կանաչ տաքդեղ (բուլղարական)

վարունգ` 2 հատ

2 պճեղ սխտոր

1-2 փոքր գլուխ սոխ

ձեթ (արևածաղկի), աղ ու սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Նախ` ինչու «Այծը բանջարանոցում»: Բանն այն է, որ մեծ ափսեի կենտրոնում լցվում է շերտերով կտրատած ու սոխով տապակած միսը, իսկ դրա շուրջը ծաղկաթերթի նման հավաքվում են վերը թվարկված բանջարեղենները: Բոլորը պետք է հում լինեն, բացի բազուկից , որը նախապես հարկավոր է խաշել: Իսկ սոխը, սխտորը, ձեթը, աղն ու պղպեղը պետք է հավասարաչափ ցանել բոլոր բաղադրիչների վրա:

Աղցանը մատուցվում է այդ տեսքով, իսկ ուտելուց անմիջապես առաջ` խառնվում: Սա ոչ այնքան բարդ, սակայն համեղ ու հետաքրքիր աղցան է: Ի դեպ, ցանկության դեպում կարելի է բանջարեղենի տեսակներ ավելացնել:

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը լայնածավալ ընտրախախտումների հիմնավոր փաստեր չէր ներկայացրել ՍԴ

քաղաքականՆախագահական ընտրություններից մեկ ամիս է արդեն անցել, սակայն կրքերը դեռևս չեն հանդարտվում: Նախագահի նախկին թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլի է նստել: Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը  ՍԴ էին դիմել` վիճարկելով ԿԸՀ փետրվարի 25-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու մասին:

Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջում էր կա՛մ իրեն ճանաչել ընտրված նախագահ, կա՛մ էլ անվավեր ճանաչել փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները:

ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» որոշումը: Պատճառաբանությունների թվում նշվում էր, որ ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուները ՍԴ  բավարար ապացույցներ չեն ներկայացրել, անգամ կարծիք հնչեց, որ ներկայացված փաստերը  ՍԴ մակարդակով քննելու ենթակա չեն:

«Իմ տպավորությունն այն էր, որ այդ դիմումները փաստերից զուրկ էին և կառուցված զուտ գնահատականների, էմոցիաների և ինչ-որ մեջբերումների հիման վրա: Ես չտեսա փաստարկված ապացույցներ առ  այն, որ տեղի են ունեցել այնպիսի գործընթացներ, որոնք կարող էին ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Դատարանի անդամների հարցուպատասխանի արդյունքում էլ էր դա ակնհայտ: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ներկայացուցիչները 16- էջանոց դիմում են ներկայացրել, որտեղ մեծ մասը զուտ գնահատականներ են, մի մեծ հատված մեջբերումներ են այս կամ այն փաստաթղթից և միայն վերջին մի քանի էջում է, որ ինչ-որ փաստեր են ներկայացված: Սակայն դրանք այն փաստերը չեն, որ կարող են դատարանի համար հիմք հանդիսանալ վճիռ կայացելու հօգուտ դիմումատուների»,- «Առավոտի» հետ զրույցում դատական գործընթացը մեկնաբանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

ՍԴ եզրակացությունից տեղեկանում ենք, որ Հովհաննիսյանը ՍԴ է ներկայացրել 16- էջանոց դիմում` կից 24 նյութերով` մամուլի հրապարակումներ, տեսագրություններ, լուսանկարներ և այլ նյութեր:

Առաջին հինգ էջերում  ներկայացված  են  ընտրախախտումների վերաբերյալ վերլուծական դիտարկումներ: Երկրորդ մասում՝   3,5 էջերի շրջանակներում,  մեջբերումներ  են համապատասխան իրավական ակտերից՝ իրավական առումով հիմնավորելով դիմումը:

Հաջորդ 6 էջերում շարադրված են այն փաստարկները, որոնք ներկայացված են  եղել ՀՀ վարչական դատարան, և վերջինիս կողմից քննվելուց հետո հայցը ճանաչվել է անհիմն ու մերժման ենթակա:

«Դիմումին կից ներկայացված նյութերի 40 տոկոսը տարբեր ընտրական հանձնաժողովների որոշումներ են, 18 տոկոսը ընտրական հանձնաժողովներին հասցեագրված դիմումներ են, շուրջ 24 տոկոսը համացանցային տարբեր կայքերից վերցված տեղեկատվություն է, շուրջ 7 տոկոսն ընտրությունների ընթացքի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների զեկույցներ են, մնացած 11 տոկոսը` տարաբնույթ այլ նյութեր»,- ասված է ՍԴ եզրակացությունում:

Անդրիաս Ղուկասյանն էլ իր 7 էջանոց դիմումում ներկայացրել է ընտրությունների իր վերլուծությունները և դիտարկումները: Նա  չի  ներկայացրել առանձին ընտրատեղամասերի արդյունքների վիճարկման պահանջ, ոչ էլ որևէ փաստ կոնկրետ  տեղամասի արդյունքների ոչ հավաստի լինելու մասին:

Գուցե վերոնշյալ  հանգամանքը ևս ապացուցում է այն վարկածը, որ Հովհաննիսյանի համար քվեների նման քանակությունն անակնկալ է եղել, և նա իր թիմով պատրաստ չի եղել հետագա գործողություններին:

Ինչևէ, պարբերաբար ներկա ընտրությունները համեմատվում են մինչ այս եղած նախագահական ընտրությունների, հատկապես` 1996-ի հետ:

«Անկախը» ևս կփորձի համեմատության եզր անցկացնել հետընտրական գործընթացների, մասնավորապես ՍԴ ներկայացված դիմումների առումով:

Այսպես, 1996-ի հոկտեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանը, որ ըստ պաշտոնական տվյալների ստացել էր քվեների 41 տոկոսը,  դիմում ներկայացրեց ՍԴ` պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ որոշումը: Դիմումին կից Մանուկյանը ՍԴ էր ներկայացրել  նաև պահանջը հիմնավորող փաստաթղթեր. 85 թերթից բաղկացած հավելվածներ,  վստահված անձանց և հանձնաժողովների անդամների կողմից կազմված արձանագրություններն ու բողոքները և ընտրողների գանգատներն ու ահազանգերը` 243 թերթից, իրեղեն ապացույցներ:

Անքննելի է, որ դիմումին կից հարյուրավոր էջերով  ընտրախախտումների արձանագրությունները 24-ի հետ անհամեմատելի են:

Հավելվածներում ընտրախախտումները խմբագրված են ըստ ոլորտների և ամեն վերնագրի տակ ներկայացված են մի քանի տասնյակ ընտրատեղամասերում արձանագրված խախտումներ` կետ առ կետ:

Ընտրախախտումների մի քանի հարյուր- էջանոց ժողովածուից ներկայացնում ենք պատահականորեն ընտրված մի քանիսը .

Գյումրիի թիվ 37 դպրոցում հանձնաժողովի նախագահին ստիպել են և 216 քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ:

Գեղարքունիքի մարզի 45/1, 45/4, 45/6 տեղամասերում Վ. Մանուկյանի ձայները նվազեցվել են մոտ 1500-ով, իսկ Լ. Տեր–Պետրոսյանի օգտին տված ձայներն ավելացրել են 2500-ով:

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի  23/1 տեղամասում ընտրություններին չմասնակցած  մոտ 500 ընտրողների փոխարեն  ստորագրել են հանձնաժողովի անդամները: Ընդ որում, լրացվել են անձնագրերի սխալ համարներ:

Վայքի 3/1 տեղամասում ամփոփիչ արձանագրության տվյալները, ըստ որոնց Վ. Մանուկյանը ստացել է 918 ձայն, իսկ Լ. Տեր Պետրոսյանը` 671, կեղծվել են ու կազմված նոր արձանագրությամբ Վ. Մանուկյանի օգտին քվեարկած ձայները փոխվել են 500-ի, իսկ Լ. Տեր Պետրոսյանինը` 1164-ի:

Արմավիրի 1/9 տեղամասում ընտրությանը մասնակցել է մոտ 650 ընտրող, սակայն քվեատուփում հայտնաբերվել է 1050 քվեաթերթիկ: Ընդ որում, հայտնաբերվել են միասին ծալված Լ. Տեր Պետրոսյանի  օգտին բազմաթիվ քվեաթերթիկներ:

Արմավիրի մարզի թիվ 8 տեղամասում  քվեաթերթիկ ստացել է 1243 ընտրող, սակայն քվեատուփում առկա է եղել 1368-ը:

Երևանի 8/13 տեղամասում 22.09.96 թ. 10 րոպեով լույսն անջատվել է, իսկ քվեատուփի մոտ կանգնած ԱԺՄ–ի ներկայացուցչին բռնությամբ քվեատուփից հեռացրել են և քվեատուփը մթության մեջ մնացել է առանց հսկողության:

Մարալիկի 3/2 տեղամասում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Ավետիսյանը և նրա եղբայր Գ. Ավետիսյանը, որոնք անօրինական կերպով ընտրության ամբողջ օրը գտնվել են ընտրական տեղամասում, ահաբեկել և ծեծել են Վ. Մանուկյանի վստահված անձ Աստղիկ Ներսիսյանին և Ս. Բադալյանի վստահված անձ Ազատ Բրուտյանին, որոնք փորձել են կանխել կեղծ քվեաթերթիկներ լցնելը քվեատուփ:

Գեղարքունիքի մարզի Սևանի 45/1, 45/2, 45/4, 45/6 տեղամասերում վստահված անձանց ստիպողաբար հեռացրել են տեղամասերից:

Օրինակ` Գյումրիի 1/7 տեղամասում լրացուցիչ ցուցակում քվեարկությանը մասնակցած 130 քաղաքացիների անունները եղել են նաև հիմնական ցուցակում:

Երևանի 8/21 տեղամասում ընտրողների ցուցակը համընդհանուր ծանոթացման չի ներկայացվել նույնիսկ ընտրության օրը:

Երևանի 4/4 տեղամասում քվեարկել են 4/8 և 4/5  տեղամասերի ցուցակներում ընդգրկված զինվորները:

Աղավնաձոր 6/1 տեղամասում 121 զինվոր ապօրինի է քվեարկել:

Դիմումին կից  փաստաթղթերում երեք մարզերի՝ Արմավիրի, Արագածոտնի և Արարատի օրինակով ցույց են տրված ԿԸՀ հրապարակած վերջնական տվյալների և  ընտրական հանձնաժողովների կազմած տվյալների թվային անհամապատասխանությունները: Բոլոր դեպքերում պաշտոնական տվյալներում  Վ. Մանուկյանի քվեները գրեթե կիսով չափ պակասեցված են, Լևոն Տեր Պետրոսյանինը` նույնքան ավելացված:

Օրինակ՝ Արմավիրի մարզում Մանուկյանի վստահված անձանց կողմից վերահսկվող 103 տեղամասերում Մանուկյանը ստացել էր 42940 ձայն` 65,1/30,8 տոկոս հարաբերակցությամբ հաղթելով Տեր-Պետրոսյանին: Սակայն  նշված տվյալներին գումարելով չվերահսկված 25 տեղամասերի արդյունքները` պաշտոնապես հայտարարվել է, որ Մանուկյանը Արմավիրի մարզից  հավաքել է 41386 ձայն:

Ներկայացված էր  նաև վկաների ցանկ, որոնք դատարանում կարող էին  վկայություն տալ խախտումների վերաբերյալ:

Չնայած ծանրակշիռ փաստարկներին` 1996-ին ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը և անգամ մերժվեց պատահականության սկզբունքով երեք ընտրատեղամասում վերահաշվարկ կատարելու պահանջը, երբ հանրությունը ոտքի էր կանգնել:

Հեռուստատեսությամբ էլ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը  հայտարարեց. «Եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոս ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու ու չեն ընդունել»:

Այս անգամ  նման հայտարարություններ չեն եղել, մարդկանց հավաքների ազատության իրավունքն էլ չի սահմանափակվել:

Նշենք, որ այս ընտրություններից հետո սահմանված ժամկետում   ներկայացվել է   ընդամենը 12 դիմում-բողոք, որոնցից, ըստ ԿԸՀ-ի, օրենքի տառին համահունչ կազմված է եղել միայն մեկը:

Հարց է առաջանում, թե ինչու նախագահի աթոռին հավակնող անձն իր համար չէր ստեղծել համապատասխան թիմ, որն ընտրատեղամասերում պատշաճ հսկողություն կիրականացներ և գրագետ դիմում-բողոք կկազմեր՝ ներկայացնելով ընտրախախտումների վերաբերյալ փաստեր: Ի վերջո,  մեր օրերում, տեխնիկայի այս առաջընթացի պայմաններում շատ ավելի հեշտ է արձանագրել տեսած ընտրախախտումը, քան դա հնարավոր էր 1996-ին:

Հ.Գ.

Չնայած երկու թիմերի գործելաոճի և իրավիճակի տարբերությանը, Մարգո Ղուկասյանի` 1996-ի սեպտեմբերի 27-ին գրած այս տողերն այսօր էլ արդիական են.

«Այսօր մեր ժողովուրդը  որքան երջանիկ կլիներ, եթե առավելագույն ձայներ հավաքած նախագահական երկու թեկնածուներից  որևէ մեկը, առանց  դույզն-իսկ կասկածանքի տեղիք տալու, հաղթանակած լիներ: Հավաքականությունը, ժողովուրդը բազմաթիվ հատկությունների կողքին ունի նաև  արդար մանկանը բնորոշ մի հատկություն` խաբվել չի սիրում: Իսկ երբ կասկածում է, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ոչ թե սրել իրավիճակը, այլ հանդարտորեն, փաստերով համոզել` ճշմարտությունն այս է: …Մեզ մնում է պատկերացնել այն ժողովրդի վիճակը, որի կա՛մ կեսից մի քիչ ավելին, կա՛մ  կեսից մի քիչ պակասը կասկածում է ընտրությունների օրինականությանը, այ, այդ կասկածներն են, որ պետք է ամեն գնով փարատվեն: Հավատն է ապրեցնում մարդկանց: Միացյալ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մարդկանց հոգիներում ամրանա հավատն իր երկրի  իշխանությունների, իր ընդդիմության, իր նախագահի հանդեպ: Անենք ամեն ինչ, որ նախագահին շնորհավորողների թիվը եռապատկվի: Այդ դեպքում միայն ապրելը հեշտ կլինի»:

Գիհի սովորական և կազակական

գիհի2Գիհի սովորական

Պատկանում է նոճազգիների ընտանիքին: Հայրենիքը հյուսիսային և միջին Եվրոպան  է: Բարձրությունը հասնում է մինչև 12մ, ծառանման կամ բարձր թփանման է : Ծառանմանի պսակը խիտ է , կոնաձև, իսկ թփանմանինը `ձվաձև: ասեղնատերըները փայլուն են , կանաչ: Կոները մանր են , մոտավորապես գնդաձև, կապտավուն: Չորադիմացկուն է և ցրտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում ավազակրային, պարարտ հողերում: Ամռանը պետք է առատ ջրել, ծխադիմացկուն և գազադիմացկուն է: Այս գիհին ունի մի շարք ձևեր`բրգաձև, խոնարհվող, գնդաձև և այլն:

 

10520371_Mozhzhevelnik_obuyknovennuyy_Hibernika3Գիհի կազակական

Պատկանում է նոճազգիների ընտանիքին: Հայրենիքը Եվրոպան և Ասիան է: Այս գիհին ոչ բարձր թուփ է, փռվող, տարածված ճյուղերով, վառ կանաչ ասեղնատերևներով, գնդաձև, մուգ կանաչագույն, սևին տվող կոներով, որոնք պատած են թանձր, գորշագույն շերտով:Բույսը ցրտադիմացկուն և չորադիմացկուն է, վերին աստիճանի լուսասեր. չնչին ստվերն անգամ բացասական ազդեցություն է թողնում վրան:

գիհի21Հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Ծխի ու  գազերի նկատմամբ դիմացկուն է: Ունի մի շարք ձևեր, որոնցից աչքի է ընկնում եզրաշերտ ունեցող ձևը, որի շիվերի ծայրերը նույնպես սպիտակ են: Դրանցով կարելի գեղեցկացնել այգիների զառիվեր լանջերը, քարքարոտ թեքություններն ու գազոնների ֆոնի վրա տարբեր տեղերում ստեղծել խմբավորումներ` խալեր:

Չորս ակտիվ կանայք նշում են կնոջ հիմնական սխալներն ու խորհուրդ տալիս

 

Անահիտ-Բախշյան«Որո՞նք են այն սխալները, որոնք թույլ չեն տալիս կնոջը լիարժեք կյանքով ապրել»: «Անկախն» այս հարցնուղղեց մի քանի հայտնի կանանց, որոնք հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարումունեն: Նաև հետաքրքրում էր, թե կնոջ ինքնահաստատման ու դերի բարձրացման համար ի՞նչ խորհուրդկտան՝ ելնելով սեփական փորձից:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, սիրված քաղաքական-հասարակական գործիչ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ մարդն ընդհանրապես և կանայք՝ մասնավորապես, տարբեր պատկերացումներ ունեն լիարժեք կյանք ունենալու մասին, և «լիարժեք կյանք» ասածը յուրաքանչյուրը տարբեր կերպ է պատկերացնում: «Դա կախված է նրանից, թե մարդը՝ տղամարդ թե կին, որքանով է ճանաչում ինքն իրեն, իր կարողությունները, իր ուժեղ ու թույլ կողմերը, որքանով է կրթված` դրանք սպառելու և ինքնադրսևորման իր ճանապարհը լավագույնս գտնելու համար, ինչպիսի երազանքներ ու նպատակներ ունի և արժեքային ինչ համակարգի վրա է կառուցված նրա ինքնությունը»:

Այս տեսանկյունից, ըստ Բախշյանի, մեր ավանդական պատկերացումները հաճախ են խանգարում կանանց լիարժեք ինքնադրսևորվելու, որովհետև այն կարծրատիպը, թե հայ կինն ընդամենը օջախը ջերմացնողն ու սերունդը շարունակողն է, խանգարում է շատերին:

«Ինձ երբեմն թվում է, թե կինը վախենում է իր մեջ ծառացող այն մտքից, որ ինքն ավելին կարող է, քան անում է, և այդ միտքը սկսում է կրծել նրա հոգին,- ասում է Անահիտ Բախշյանն ու հավելում,- մեր կանայք ավելին կարող են անել հասարարական կյանքում, ավելի կարևոր դերակատարում կարող են ունենալ, քան ունեն, և չպետք է սպասել տղամարդկանց կողմից ավելի հանդուրժող վերաբերմունքի, այլ նրանց ամեն օր գործով պետք է ապացուցել. ոչ թե հակադրվելով, այլ համագործակցելով: Կանանց համար կարևոր է ունենալ ընդամենը հավասար հնարավորությունների դաշտ»:

Կին գործիչը կանանց խորհուրդ է տալիս անպայման կարդալ Ռիչարդ Բախի «Ճայը» և դառնալ այն ճայը, որը, հակադրվելով իր երամում հաստատված կարծրատիպերին, ապացուցում է, որ կարող է թռչել, թռչել երկար ու չհոգնել, պոկվել իրեն սանձող նախապաշարումներից, ինքնուրույն հոգալ իր կերը և ազատվել ներքին կապանքներից:

Նա խորհուրդ է տալիս նաև սիրել ուղեղով, սիրել այն մեկին, որը կտեսնի ու կգնահատի իր «ես»-ը, պայքարել այդ սիրո համար և չվախենալ սերն արտահայտելուց:

Ani-Qochar-600x415«Ես» ամսագրի խմբագիր Անի Քոչարըկարծում է, որ ինչքան էլ այսօրվա կինը երեկվանը չէ, փոխվել են նրա ընկալումներն ու աշխարհայացքը, այնուամենայնիվ կնոջը լիարժեք կյանքով ապրել խանգարում են բարդույթները, թե ով ինչ կմտածի, ով ինչ է անում, ինչ է ընդունված, որ ինքն էլ անի, կամ ինչ է առաջնահերթ ցանկանում նախ իր ծնողը, ապա ամուսինը: «Երբեմն էլ, մոռանալով իր «ես»-ի, իր անհատականության մասին, կինն անում է այն, ինչ հաճո է կարծես բոլորին, բացի իրենից: Բայց եթե գտել ես քեզ,հավատարիմ ես քո էությանն ու տեսակին, ընդունում ես քեզ այդպիսին՝ առանցպայմանականությունների, ապա շրջապատդ ու մտերիմներդ էլ կընդունեն և թույլ կտան քեզապրել ու երջանիկ լինել»:

Իր փորձից ելնելով՝ ասում է. «Կինը տեսակ է, որը պետք է ինքնադրսևորվի, ինքնայուրացվի և տա իր շրջապատին այն ամենը, ինչ ունի, լինի տաղանդ, շնորհ, գործունյա ջիղ, թե մեկ այլ բան, սակայն նա պետք է պիտանի զգա իրեն, չվախենա և չդառնա նախ ծնողների, հետագայում՝ ամուսնու ստվերը»:

Ստվեր չդառնալու համար, ըստ Անի Քոչարի, կինը պետք է իր անհատականությունը դրսևորի ամեն ինչում և իր դերի ու արժեքի մասին նախ ինքը գիտակցի, ապա նաև մատուցի այլոց և զգա իրեն կարևոր, ոչ թե գործիք, ում ձեռքում էլ այդ գործիքը լինի:

Զերծ մնալով ֆեմինիստական և ծայրահեղ զանազան գաղափարներից և մոտեցումներից` նա ընդգծում է. «Լավ է, որ կինը` կին է, տղամարդը` տղամարդ, և յուրաքանչյուրն իր դերն ու տեսակն էպահում ու մատուցում, քանզի սրանք ո՛չ մրցակցության և ո՛չ էլ դերերի փոխարինման եզրունեն»:

Անի Քոչարը համոզված է, որ սեռերի և դերերի նույնականացումն ու փոխակերպումը հանգեցնում են աննորմալ երևույթների, հակասում ոչ միայն ավանդույթային մտածողությանը, այլև բնության օրինաչափությանը: «Այնպես որ լինել ուժեղ, գործունյա և մտածող կին դեռևս չի նշանակում լինել տղամարդ կին, ինչպես հաճախ ասում են»:

Կինը երջանիկ է իր ընտանիքով ու երեխաներով, բայց այդ երջանկությունը թերի է, եթե կինըհասարակության մեջ չի գտել իրեն և չի հաստատել իր տեղն ու դերը: Սա է Անի Քոչարի տեսակետը: «Շնորհավոր հայ կանանց՝ աշխարհի ամենաուժեղ կանանց տոնը»,- ամփոփում է նա:

Արփինե-Հովհաննիսյան-600x600Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ ցանկացած մարդ գործում է իր անհատական սխալները, որոնք բարդացնում են նրա կյանքը: Ինչ վերաբերում է կանանց, ապա հիմնական սխալն այն է, որ կանայք թերահավատորեն են մոտենում սեփական ուժերին: Արփինե Հովհաննիսյանը խուսափում է խորհուրդներ տալուց՝ նշելով, որ ընդհանուր բանաձև բոլորի համար չկա, սակայն կարևորում է հավատը սեփական անձի, սեփական ունակությունների նկատմամբ. «Ոչ մի դժվարության առաջ չպետք էընկրկել»,- համոզված է երիտասարդ պատգամավորը:

Իզաբելլա-ԱբգարյանԲլոգեր, հասարակական ակտիվիստ ԻզաբելլաԱբգարյանը կարծում է, որ կնոջ ամենամեծ սխալը սեփական ուժերին չհավատալն է, ոչ թեժամանակի դեմ պայքարելը, այլ նրան հանձնվելը: «Չետք է վախենալ բացի ընտանիքից այլ պարտականություններ կրելուց: Որքան շատ ծանրաբեռնվենք, այնքան շատ բան կհասցնենք: Փորձված է»,- վստահեցնում է նա:

Ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա նա կարծում է, որ կինն առաջին հերթին պետք է անընդհատ զբաղվի ինքնակրթմամբ՝ չդադարելով սովորել և նոր հորիզոններ նվաճել: «Նշաձող դնել և գործադրել բոլոր ջանքերը՝ այն հաղթահարելու համար: Հա

 

Աշխարհն ու գույները` մանուկների աչքերով. Բացվել է մարտունեցի փոքրիկ նկարիչների ցուցահանդեսը

ցուցահանդեսԱռաջիկա շաբաթվա ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի այցելուները կկարողանան ծանոթանալ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 8-16 տարեկան երեխաների աշխատանքներին:  Ցուցահանդեսում ներկայացված է  գյուղի նկարչական խմբակի  սաների վերջին 9 տարվա աշխատանքների ընտրանին. ընդհանուր` 25 հեղինակների 150  աշխատանք:

Նկարչական խմբակը գործում է արդեն 15 տարի, նկարչուհի, մանկավարժ Նեկտար Սահակյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ:

«Երբ պատերազմը վերջացավ, էն ծանր թվերին երեխեքի մեջ ամեն ինչ մեռած էր: Ես էլ որոշեցի երեխեքին մի քիչ ոգևորել:  Սկզբում  մենք մեզ համար էինք նկարում: Մի բարի մարդ խորհուրդ տվեց նկարները բերել Գեղագիտական կենտրոն: Բերեցինք, Հենրիկ Իգիթյանը նայեց, ընտրեց ու ասաց, որ ցուցահանդես կբացվի: 2004-ին բացվեց իմ սաների առաջին ցուցահանդեսը»,- ասում է Նեկտար Սահակյանը:

Խոսելով ցուցահանդեսի մասին` Սահակյանն ասում է, որ այն մեծ գնահատանք է երեխաների աշխատանքին. «Թե՛ մեծահասակը, թե՛ երեխան, որ նկարում է, ուզում է, որ իր նկարը տեսնեն բոլորը, որ ինքը գնահատանքի արժանանա: Մանավանդ երեխաների դեպքում այդ գնահատականը կարևոր է:  Եթե  երեխայի սրտում չգնահատվելու զգացումը բույն դրեց, տարիքի հետ  նրա մեջ ինչ-որ բան կկոտրվի, նրան պետք է ուժ տաս, ուրախացնես»:

Խմբակը գործում է առանց որևէ  ֆինանսական օժանդակության: Պարապմունքները հիմնականում անցկացվում են Նեկտար Սահակյանի տանը, երբեմն էլ դպրոցում (հանրակրթական),  որտեղ Սահակյանն է աշխատում:

«Սկզբում, երբ նոր էինք, շատ դժվար էր: Փորձում էինք  փրփուրից կառչել, ելք գտնել: Հետո տեսա, որ որևէ մեկի վրա հույս դնել պետք չէ,  ամեն ինչ իմ ուժերով պիտի անեմ:  Նույնն էլ հիմա` ոչ մեկի օգնությանը չեմ սպասում: Մարդիկ տեսնում են չէ՞ մեր աշխատանքը, եթե ուզենան օգնել, կօգնեն, էլ ինչո՞ւ առաջարկեմ, խնդրեմ»:

Սահակյանն ասում է, որ իր համար  ոգևորության աղբյուր են երեխաները, նրանց ստեղծագործությունները. «Որ տեսնում ես` երեխան սիրուն նկարում է, սիրուն գույն է դնում, ինքդ էլ ես ոգևորվում»:

Սահակյանն ասում է, որ փողի մասին չի մտածում, սակայն մրցույթների մասնակցելիս ֆինանսական դժվարություններ են ունենում. հատկապես արտասահման նկար ուղարկելը մեծ ծախսերի հետ է կապված:  Տարվա մեջ մի քանի անգամ, այնուամենայնիվ, Սահակյանի սաները տարատեսակ նկարչական մրցույթների են մասնակցում: Վերջինը եղել է 5-րդ Համահայկական նկարչական փառատոնը, որտեղ Սահակյանի 11-ամյա սանը` Ահարոն Սիմոնյանը, առաջին մրցանակի է արժանացել:

Անհատական նախաձեռնությամբ ստեղծված խմբակի համբավն  այժմ մեծ է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Եթե Նեկտար Սահակյանի սաները որևէ մրցույթի նկարներ են ներկայացնում, ապա բոլորը վստահ են, որ եթե ոչ գլխավոր մրցանակը, ապա մրցանակներից մեկը Ներքին Գետաշեն է գնալու:

Նույնը փաստում է նաև Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը:

«Այս երեխաները հրաշք են ու հեքիաթով են լցրել այս դահլիճը, բայց մենք նրանց հեքիաթ չենք պարգևել, նրանց կյանքը գյուղում դժոխք է, ցեխերի միջով են հասնում դպրոց, կիսաքանդ սենյակում են աշխատում,- ասում է Գևորգյանը:- Այն երեխան, որը հոգում գույն ունեցավ, երբեք հանցագործ չի դառնա, երբեք այս հասարակության վատը չի ուզենա, կուզենա գոնե մի բան կառուցել: Տերն է խաչն անում զորավոր, Նեկտարը գյուղի երեխաներին դարձրել է զորավոր»:

Երևանի գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, ցուցահանդեսը բացելով, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ   «Հայաստանի ընդամենը մի գյուղում  են այս պատերին կախված հրաշքները  ծնվել»:

«Այսօր գործ ունենք Նեկտար Սահակյանի հետ, մանկավարժ, որն այն խենթուկներից է, որոնք հետք են թողնում իրենց կյանքի ընթացքում,  սերունդ են դաստիարակում և ապացուցում են աշխարհին, որ հայ ժողովուրդը արվեստի և գիտության ժողովուրդ է,- ասում է Իգիթյանը:- Այս երեխաները Գետաշենում իրենց ուսուցչի տանն են պարապում, այն դեպքում, երբ կան դպրոցներ, մշակույթի տուն, որոնց պարտականությունն է դա: Տիկին Նեկտարին ոչ ոք չի վճարում իր աշխատանքի դիմաց, նա ընդամենը այդ 50-60 երեխաների սերն է վայելում»:

Իգիթյանի կարծիքով` եվրոպական զարգացած երկրներում անգամ  ցուցահանդեսի մասնակից երեխաների հասակակիցները նման արդյունք ապահովել չէին կարողանա. «այստեղ հայի գենն է խոսում»:

Նկարչությունը` ներաշխարհը պատկերելու միջոց երեխաների համար

Ցուցահանդեսի մասնակիցներից է 16-ամյա Ինգա Հոռիկյանը. այս անգամ նրա աշխատանքներից միայն մեկն է ներկայացված ցուցասրահում, չնայած ասում է, որ այլ լավ ստացված աշխատանքներ էլ ունի:  Ինգան  խմբակ  հաճախում է սկսած 2-րդ դասարանից. «Դպրոցում նկարչությունը սիրեցի: Տեսնում էի, որ մեծերը նկարչական խմբակ են գնում, անընդհատ նկարում են, իմ մեջ էլ ցանկություն առաջացավ»: Այսօր արդեն նկարչությունը Ինգայի համար կյանքի կարևոր մաս է դարձել, առանց որի դժվար է պատկերացնել առօրյան:

Խմբակի նախկին սան, 16-ամյա Նաիրա Եղիազարյանն էլ ցուցասրահում բազմաթիվ աշխատանքներ ունի ներկայացված: Նաիրան խմբակը թողել է, քանի որ մասնագիտություն ընտրելու ժամանակն է: Բայց նկարելը չի թողել:

Երբ Նաիրան առաջին դասարանում էր, մայրիկը նրան նկարչական խմբակ տարավ: Նկարչությունը հետագայում Նաիրայի համար ինքնարտահայտման միջոց դարձավ. «Նկարչությունն ինձ համար իմ հոգեվիճակն ու պատկերացումներն արտահայտելու միջոց է: Փոքր ժամանակ հեքիաթներն էի նկարազարդում, հետո արդեն վերածվեց իմ ներաշխարհը պատկերելու միջոցի»:

12-ամյա նկարիչ Կարեն Գրիգորյանն էլ ասում է, որ նկարչությունը շատ-շատ է սիրում ու մեծ սիրով է հաճախում խմբակ: Ավելի շատ նախընտրում է բնապատկերներ նկարել: Կարենի մայրը` տիկին Լիաննան, հիշում է, որ 3 տարի առաջ մի օր  տղան տուն եկավ ու  հորն ասաց, որ իր համար մոլբերտ  պատրաստի, ու հայտարարեց, որ ուզում է նկարչական խմբակ հաճախել: «Մենք  հաճույքով համաձայնեցինք: Եթե երեխան սիրում է` թող գնա: Խմբակը երեխային կտրում է շրջապատի անթույլատրելի արարքներից, ազատ ժամերին գիտենք, որ այստեղ-այնտեղ չի թափառում, այլ հաստատ նկարչությամբ է զբաղվում»,- ասում է տիկին Լիաննան:

 

 

Բռնության ենթարկված 5 կնոջ պատմություն

kin«Պատճառն այն չարաբաստիկ օրն էր»

«Քույրս ինձ ոչինչ չէր պատմում, բայց ես զգում էի, որ նրա հետ ինչ որ բան է կատարվում: Անընդհատ իրեն վատ էր զգում, միշտ գունատ էր, ամեն ինչի հանդեպ անտարբեր: Մի անգամ թոքաբորբով հիվանդացավ: Երբ անհանգստացած հարցրեցի, թե որտեղ է մրսել, նրա փոխարեն տղան պատասխանեց. «Պապան գիշերը մամային դուրս էր գցել, ջղայնացել էր, որ ճաշը ժամանակին չէր սարքել»:

Ամբողջ գիշեր քույրս մնացել էր սառը նկուղում: Դրանից հետո իմացանք, թե ինչքան է տառապել և ոչինչ չի ասել, ինքնասիրությունը թույլ չի տարել: Հիմա նա չկա: Մահացավ մեկ տարի առաջ: Թոքի վրա ուռուցք ուներ:

Ես անընդհատ մտածում եմ, որ պատճառն այն չարաբաստիկ օրն էր: Փեսայիս տեսնել չեմ ուզում: Ինձ տանջում է այն միտքը, որ նա էր քրոջս մահվան պատճառը:

Հիմա երեխաները սովորում են, նրանց հայրը չի ամուսնացել: Հաճախ է զղջում իր արարքների համար և հիշելիս արտասվում է: Երևի խիղճն է տանջում, անգամ հավատքի է եկել, սակայն քրոջս հետ վերադարձնել չենք կարող…»:

 

«Ապրում ենք մի հարկի տակ, բայց օտարների պես»

 Արդեն 45 տարեկան եմ, երկու տղա եմ մեծացրել, բայց այդպես էլ չհասկացա, թե ինչ բան է ամուսնական երջանկությունը: Հենց առաջին օրերից ամուսինս հարբում էր, առանց օղու կյանք չուներ: Տղաներս ինձ մեղադրում են, որ ժամանակին չեմ բաժանվել, որ այդ դեպքում իրենց կյանքն էլ ուրիշ կերպ կդասավորվեր: Բայց ամենաահավորն այն դեպքն էր, որը ճակատագրական եղավ ինձ համար:

Ընտանեկան-բռնություն1Մարտի 8-ի կապակցությամբ մեր կոլեկտիվը երեկո էր կազմակերպել: Տղաներս ստիպեցին, որ ես էլ գնամ: «Մամ, գոնե մի անգամ քեզ լավ զգա, լավ քեֆ կանես»,-ասաց փոքր տղաս: Նույնիսկ վարսահարդարի մոտ գնացի, գեղեցիկ հագնվեցի, տեսքս փոխվեց:

Շատերը եկել էին ամուսիններով: Ասացի, որ ամուսինս այստեղ չէ: Աշխատավայրում երբեք չեմ խոսել նրա մասին: Իսկապես ինձ այդ երեկո հանգիստ էի զգում: Ինձ հաճելի էր, որ արժանանում էի ուշադրության, ինձ շատ վաղուց կին չէի զգացել:

Հանկարծ դրսում ինչ-որ իրարանցում սկսվեց. Լսեցի ամուսնուս հայհոյանքը, բղավում էր, թե դուրս կանչեք, կսպանեմ, կմորթեմ: Հետո հարբած ներս ընկավ, ինձ էր փնտրում: Բոլորը զարմացած իրար էին նայում, բայց ոչ ոք ոչինչ չասաց: Հետևի դռնից մի կերպ դուրս թռա՝ չիմանալով, թե ուր եմ գնում:

Մի քանի ժամ թափառեցի, չգիտեի՝ ինչ անել: Ամբողջ կոլեկտիվի առջև խայտառակ էի եղել: Ի՞նչ երեսով պիտի աշխատեի այնտեղ: Երբ տուն վերադարձա, արդեն քնած էր: Պարզվեց՝ հարևանն էր հանդիպել և հարցրել, թե քեֆն ինչպես անցավ: Նա էլ արդեն մինչ այդ խմածին մի քանի բաժակ էլ ավելացրել ու եկել էր պարզելու, թե քանի գլխանի եմ, որ առանց իրեն տեղ եմ գնացել:

Հաջորդ օրը, երբ աշխատանքի գնացի, ոչ ոք այդ մասին ոչինչ չխոսեց, կարծես ոչինչ էլ չէր պատահել: Բայց ես ամբողջ կյանքում չեմ կարող մոռանալ այդ վիրավորանքը: Այդ օրվանից հետը չեմ խոսում, բայց բաժանվել չեմ կարող, քանի որ գնալու տեղ չունի: Ապրում ենք մի հարկի տակ, բայց օտարների պես»:

 

«Ամեն գիշեր բռնի կերպով տիրացել է ինձ»

images-1«Ամուսնացել եմ ծնողներիս դրդմամբ, ամուսնուս չեմ սիրել: Ամուսինս աղանդավոր է, և 12 տարիների ընթացքում միշտ զբաղված է եղել իր ժողովներով, իր գրքերով, անտեսել ինձ ու երեխաներիս:

Համարյա ամեն գիշեր բռնի կերպով տիրացել է ինձ: Եթե կանացի ամսական ցավերի ժամանակ հրաժարվում էի նրա հետ հարաբերություններ ունենալուց, ասում էր. «Դու դիտմամբ ես կազմակրպել»: Դա առիթ էր դառնում, որպեսզի ինձ ուժասպառ անելու չափ ծեծեր, ապա տիրանում էր ինձ»:

 

Անծանոթ քաղաքում` կիսանկուղային, կիսամութ սենյակում փակված

«Ես ականատես չեմ եղել այն դեպքին, որի մասին կպատմեմ: Պարզապես իմ ձեռքն է ընկել մի նամակ, որը գրված է խոշտանգումների ու սովի մատնված երիտասարդ կնոջ ձեռքով:

Բարձրագույն կրթություն ստացած այդ աղջիկը ծնողների պահանջով ամուսնացել է իրեն անծանոթ մի տղամարդու հետ, որն ապրում էր հեռավոր մի քաղաքում: Շուտով այդ ամուսին կոչվածը նրան իր երկու երեխաների հետ թողնում է բախտի քմահաճույքին՝ անծանոթ քաղաքում, կիսանկուղային, կիսամութ սենյակում փակված, որի բանալին կա՛մ ամուսնու, կա՛մ տեգոր մոտ էր լինում:

Շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ նրանցից մեկն այցելում էր, ուտելու այնքան բան բերում, որ սովից չմեռնեն: Եվ եթե դժբախտ կինն ինչ որ պահանջ էր ներկայացնում, երեքն էլ ձեռք էին բարձրացնում:

Նամակը հասցեագրված էր իմ քրոջը, որովհետև նա չէր ցանկանում իր ծնողներին տխրեցնել: Նամակում գրված էր, որ խնդրելու է որևէ մեկին նամակը պատուհանից վերցնել և փոստարկղ գցել: Երևի այդպես էլ նամակը տեղ էր հասել»:

«Նա փշրեց իմ ընտանիքը, իմ երեխաների անդորրը»

images-2 «15 տարի է՝ ամուսնացած եմ: Սկզբում կարծես ամեն ինչ լավ էր, սակայն հետզհետե իմ կյանքը վերածվեց դժոխքի: Նա սկսեց հաճախակի խմել: Սկզբում միայն ինձ վրա էր ձեռք բարձրացնում, հիմա արդեն ծեծում է նաև երեխաներին: Ոչ ոք նրան չի կարող երևէ բան հասկացնել, որովհետև հաջորդ օրն արդեն ոչինչ չի հիշում:

Մի քանի անգամ փորձել եմ հեռանալ, եկել է, խնդրել, իսկ վերջին անգամ սպառնաց, որ ծնողներիս կվնասի: Վախենում եմ նաև նրանց համար:

Երեխաներս ամեն շշուկից վեր են թռչում: Հորը տեսնել չեն ուզում: Աղջիկս մի անգամ ասաց. «Մամ, ինչ լավ կլինի, որ պապան չլինի, մենք այնքան լավ կապրենք»:

Նա փշրեց իմ ընտանիքը, իմ երեխաների անդորրը: Մի՞թե ես եմ մեղավոր: Եվ եթե նույնիսկ ես եմ մեղավոր, ինչո՞ւ պիտի իմ սխալի պատճառով տուժեն երեխաները…»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

Պատմաբան. Անկախության տարիներին կարող էինք մեծ առաջընթաց ունենալ, եթե անցյալի դասերը քաղած լինեինք

Արտակ ՄովսիսյանՀարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանի հետ:

 

– Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս առաջացավ ,10 հայ ականավոր արքաներե աշխատությունը  գրելու մտահղացումը: Ո՞րն է գրքի հիմնական ասելիքը:

– Ցավոք,  հայագիտության քարոզչությունը մեզանում  բավարար մակարդակի վրա չէ: Հայագիտության քարոզչություն ասելով` նկատի ունեմ և՛ գիտահանրամատչելի հրատարակությունները,  և՛ հեռուստատեսային հաղորդումները,  և՛ փաստագրական ու  գեղարվեստական ֆիլմերը: Հայագիտության քարոզչության այս բացը նկատի ունենալով` 2009-ին  ,Զանգակե  հրատարակչության հետ նախաձեռնեցինք նման  մի շարքի հրատարակություն: 2009-ին լույս է տեսել  ,10 հայ ականավոր արքաներե գրքի առաջին  հրատարակությունը, 2012-ին արդեն 2-րդը՝ եռալեզու տարբերակով` հայերեն, անգլերեն և ռուսերեն: Նպատակը հայկական արժեքների   հանրամատչելի լեզվով ներկայացումն է ավելի լայն շրջանակներին: Հիմնական նպատակը սա է՝ հայագիտության քարոզչություն:  Նշված շարքի երկրորդ հրատարակությունը եղավ ,Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրերե գիրքը: Առաջիկա մեկ-երկու ամսում լույս կտեսնի ,10 հայ ականավոր թագուհիներե  աշխատությունը և հիմա պատրաստվում է ,Հայկական 10 արքայատոհմերե գիրքը:

– Ինչո՞ւ  հենց տասը, ոչ թե օրինակ, քսան կամ երեսուն:

– Տասը սիմվոլի կարգով է ընտրվել: Աշխարհի մակարդակով  վերցնելու դեպքում սովորաբար հարյուրն է ընտրվում, հայոց պատմության դեպքում մենք տասն ենք ընտրել: Դա իր դժվարությունն ունի: Օրինակ` տասը արքաներն ընտրելը բարդ էր:

– Ի՞նչ սկզբունքով եք ընտրել տասը արքաներին և երկընտրանքներ ունեցե՞լ եք:

– Ընտրվածները պետք է լինեին թագավորներ, որոնք և՛ մեծ հետք թողած լինեին մեր պատմության մեջ,  և՛ իրենց ամբողջության մեջ վերցրած` իրենց կերպարով օրինակելի լինեին այսօրվա մեր սերնդի դաստիարակության համար: Բնականաբար, բավականին բարդ էր տասն արքաներին ընտրելը: Մինչև տպագրության պահն այս հարցը կար:

Ընտրված արքաների դեպքում հաստատ համոզված էի, որ պետք է լինեն, այլ հարց  է, որ կան նաև ուրիշ արքաներ, որոնք ևս արժանի են, որ ներկայացված լինեն: Օրինակ` Բագրատունիներից ես ներկայացրել եմ Աշոտ Առաջինին, քանի որ ֆենոմենալ թագավոր է և մեզանում շատ քիչ ճանաչված: Մարդը 450 տարի առաջ անկում ապրած պետականությունը վերականգնեց առանց առանց պատերազմի: Նա դիվանագիտական հանճար է: Եթե նման կերպար այլ պետության պատմության մեջ լիներ, ամբողջ աշխարհով մեկ կներկայացնեին, դիվանագիտության պատմության դասագրքերի մեջ  որպես տաղանդ կմատուցեին, մինչդեռ մեր այդ արքային անգամ ժողովուրդը չի ճանաչում:

Աշոտ Երրորդ Ողորմածին , Գագիկ Առաջինին ևս կարելի էր ընդգրկել, բայց տասի մեջ պետք էր տեղավորվել:

Գրքում ընդգրկվածների համար չեմ զղջում, քանի որ իսկապես արժանավորագույն թագավորներ են: Նախաբանում էլ նշվել է, որ տասին առանձնացնելով` բնավ չենք նսեմացնում մյուսների ավանդը մեր պատմության մեջ:

– Իսկ գրքում պատմական անցքերի նորովի մեկնաբանություն կա՞:

– Նոր ասածը պայմանական է այստեղ, արժևորումը կարող է նոր լինել: Օրինակ` Աշոտ Առաջինի արժևորումն է այդպիսին, ցավոք, ներկայիս դասագրքերում էլ Աշոտ Առաջինն  ըստ պատշաճի չի  արժևորվում:

– Իսկ Ուրարտուի մասի՞ն…

– Ուրարտուի հետ կապված մոտեցումն էլ նորություն չէ, դա հնագույն հայկական թագավորություն է: Ինձ համար դա միանշանակ է, քանի որ ,ուրարտացիե  առանձին էթնոս գոյություն չի ունեցել: ,Ուրարտունե Հայաստանի անվանումն է ասուրաբաբելական աղբյուրներում:  Երբ  ասուրերենը և բաբելերենը  վերացան գործածությունից, Ուրարտու տերմինն էլ դուրս եկավ: Վերջին անգամ Ուրարտու տերմինը գործածվում է Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես  Երկրորդի բաբելերեն արձանագրություններում, որն իշխել է մինչև Ք.ա. 360 թվականը: Ընդ որում, դրանց պարսկերեն բաժիններում Հայաստանը ,Արմինաե է կոչվում:  Այսինքն` միանշանակ է, որ սա ընդամենը Հայաստանի անվանումներից մեկն է:

Կոպիտ օրինակ բերեմ. այսօր Հայաստանը միայն վրացիներն են կոչում ,Սոմխեթիե: Եթե վրաց ժողովուրդը  վերանա, էլ աշխարհում որևէ մեկը Հայաստանը ,Սոմխեթիե չի կոչի: Սա չի նշանակի, որ Սոմխեթին  առանձին երկրի անուն էր, և այդ երկիրը վերացավ: Կամ օրինակ` խեթական արձանագրություններում մեր երկիրը կոչվում է ,Հայասաե: Խեթական տերության անկումից հետո այլևս ոչ ոք ,Հայասաե տերմինը չի օգտագործում, այդ տերմինը մեռավ  նրանց հետ միասին, քանի որ նրանք էին այդպես կոչում: Նույնը և բաբելերենի դեպքում,  նրանցից հետո ո՞վ պետք է այդ տերմինն օգտագործեր:

– Պարոն Մովսիսյան, ընթերցողների արձագանքն աշխատությանն ինչպիսի՞ն է եղել, արձագանքներ ստանում ե՞ք:

– Արձագանքները դեռ 2009-ից կան: Բայց մեծագույն արձագանքը եղավ ,Զանգակե  հրատարակչության ,Նվիրիր գիրքե ֆեյսբուքյան ակցիայի ժամանակ: 2450 մարդ իր էջին դրել էր իմ գրքի հղումը՝ փորձելով համապատասխան քանակությամբ հավանություններ հավաքել, նրանցից 450-ը 150-ից ավելի հավանություններ էին  կարողացել հավաքել և նվեր ստացան գիրքը: Ընդ որում, հրատարակչության ներկայացուցիչներն ասացին, որ ամենաշատը հենց այս գրքի համար են պայքարել, սա արդեն բարձր գնահատական է:

Մարդիկ կան, որոնք  մոտենում ու հարցնում են, թե այս կամ այն արքան ինչու չկա գրքում: Ես երբեք չեմ  պնդում, որ այս տասն ամենաամենան է, սա իմ մոտեցումն է, մեկ այլ հեղինակ կարող է գիրք գրել և առանձնացնել տասը այլ արքաների:

Իսկ  ամենակարևորն այն է, որ գիրքը  մտորելու տեղիք է տալիս: Կարծում եմ, որ դա գրքի գնահատման կարևորագույն չափանիշներից:

– Գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն և անգլերեն: Միջազգային շուկայում հաջողություններ կա՞ն, թե՞ դեռ վաղ  է այդ մասին խոսելը:

– Եռալեզու հրատարակությունը եղել է հունվարի վերջին, փետրվարի սկզբին  գտնվում էի Միացյալ Նահանգներում, ինձ հետ տարել էի գրքի անգլերեն օրինակներ, շնորհանդեսն այնտեղ տեղի ունեցավ: Պետք է ասեմ, որ շատ մեծ ոգևորությամբ էր ընդունվում: Իսկ վաճառքի մասին չեմ կարող ասել, քանի որ այդ հարցերով զբաղվում է ,Զանգակե հրատարակչությունը:

– ,10 հայ ականավոր թագուհիներե գրքի մասին. արդյոք դժվարություններ ունեցե՞լ եք 10 ականավոր թագուհիներին ընտրելու հարցում:

– Թագուհիների հարցը մեզ մոտ քիչ ճանաչված և քիչ ուսումնասիրված է: Կարծում եմ, որ այս առումով տասը թագուհիների վերաբերյալ  գիրքն  ավելի մեծ հետաքրքրությամբ կընդունվի: Եթե փողոցում  մարդկանց հարցնեք, թե քանի հայ թագուհի գիտեն, հաստատ չորս-հինգ անունից ավելի չեն ասելու:

Մեզ հասել են  60-ից ավելի թագուհու մասին տվյալներ: Գրքի վերջում  որպես հավելված բերված  է անվանապես հայտնի բոլոր հայ թագուհիների ցուցակը և նշված է, թե ով որ թագավորի կինն է եղել:

60-ի մեջ, բնականաբար, պետք էր առանձնացնել տասին: Նույն սկզբունքով եմ ընտրել, ինչ թագավորների դեպքում. պետք է լինեին իր ժամանակաշրջանի համար առանձնացած, հայոց պատմության մեջ զգալի հետք թողած և օրինակելի կերպարներ: Մենք իսկապես բացառիկ  թագուհիներ ենք ունեցել, այնպիսիք, որ պատիվ կբերեին աշխարհի ցանկացած երկրի: Նրանք մեզանում մնում են  չճանաչված և չգնահատված:

Օրինակ`  Լևոն Մեծագործի դուստր Զաբելը   թագուհի հռչակվեց չորս տարեկանում, երբ հայրը մահացավ: Եզակի թագուհի է, ապրել է ընդամենը երեսունյոթ տարի:  Նրա արած գործերից միայն մեկը նշեմ. պետական ծախսով հիմնում է անվճար հիվանդանոց: XIII դարում անվճար հիվանդանոցը հազվագյուտ երևույթ է աշխարհի  պատմության մեջ: Եվ այնտեղ ոչ միայն պետական միջոցներով անվճար բուժում էր իրականացվում, այլև թագուհին ինքն էր խնամում անտեր հիվանդներին:  Աշխարհում քանի՞ նման թագուհի կա…

Մեր շատ թագուհիներ  բացառիկ մեծ շինարարական աշխատանքներ են կատարել:  Բագրատունյաց Հայաստանի խոշորագույն տաճարը՝ Կաթողիկե Մայր տաճարը, Կատրամիդե Երկրորդ թագուհին է կառուցել՝ Գագիկ Առաջին արքայի կինը: Կամ Հաղպատը և Սանահինը կառուցել է Խոսրովանույշ թագուհին, որը Աշոտ Երրորդ Ողորմածի կինն էր:

Ընդ որում,   թագուհիներն  իրենց  միջոցներով են  կառուցել: Օրենսդրորեն երկրի բոլոր ոսկու հանքերը արքայի սեփականությունն էին, իսկ արծաթինը՝ թագուհու: Թագուհին իր հայեցողությամբ էր տնօրինում այդ հանքերից ստացված շահույթը: Մեր թագուհիները, որպես օրինաչափություն, իրենց այդ հսկայական ֆոնդն օգտագործել են գլխավորապես բարեգործական նպատակներով:

,10 հայ ականավոր թագուհիներե գիրքը մինչև տարեվերջ նախատեսվում է հրատարակել նաև ռուսերեն և անգլերեն:

– ,10 հայ արքայատոհմերե  աշխատության նորովի մոտեցումը և ասելիքը  ո՞րն է լինելու:

– Գիտահանրամատչելի հրատարակությունների նպատակը նորությունները չեն, եղած նյութի քարոզչությունն է, հրապարակայնության ապահովումը: Նպատակը նախ և առաջ մեր ունեցած հարստությունը ճանաչելն է  մեզանում և դրա քարոզչությունը:

Թագավորներ, թագուհիներ, արքայատներ. սա շարք է: Ինչո՞ւ ձեռնամուխ եղա այս աշխատանքին, քանի որ շատ-շատ ուսանելի խնդիրներ ունենք.  պետականության վերականգնման փուլում ենք ապրում, և  ցավոք սրտի, շատ հարցերում մեր պետությունը շարունակում է մնալ անկատար, շատ հարցերում տեղում ենք դոփում: Անկախության 20-ամյակը նշեցինք, դա քիչ ժամանակ չէ,  տեսնում ենք, որ այդ ընթացքում  կարող էինք  մեծ առաջընթաց ունենալ, եթե անցյալի դասերը քաղած լինեինք և ճիշտ ուղենիշներ որդեգրեինք ապագայի համար: Այս առումով մեր ունեցած ժառանգությունը կարևոր է, և շատ կարևոր է, որ աճող սերունդն անցյալի ճիշտ արժեհամակարգով դաստիարակվի:

Թթվառվույտ(Oxális)

Թթվառվույտը(Oxális)  բազմամյա բույս է,պատկանում է թթվառվույտների ընտանիքին (Oxalidaceae).
Ժողովրդական անվանումը `”ճագարի կաղամբ” կամ “կկվի երեքնուկ”

Տարածված է 
Հայրենիքը հարավային Եվրոպան է և Ամերիկան(Չիլին): Հանդիպում է Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսայի Ամերիկայի ամբողջ տարածքում, Ռուսաստանի եվրոպական հատվածում , արևելյան Սիբիրում և Հեռավոր արևելքում:
Հնդկոտեմաձև թթվառվույտը միամյա, փռվող, եռատերև բույս է, մոտավորապես 10սմ բարձրությամբ: Տերևները մուգ դարչնագույն են, թթվաշ համով:Ծաղիկները մանր են և ունեն դեղնավուն երանգ: Լավ է աճում արևոտ և լուսավոր հողամասերում: Սովորաբար տնկում են բույսը բույսից 8-10սմ հեռավորության վրա: Խոնավության նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն Երևանի չոր և ցամաքային կլիմայի պայմաններում պահանջում է առատ ոռոգում:

Բազմանում է սերմերով: Սերմերը փոքր են, կլոր դարչնագույն.մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 4200 հատիկ: Ծլունակությունը պահպանում է 2-3տարի, ծլում է 8-10 օրում:
Սովորական թթվառվույտը կարող է հաջողությամբ աճել սոճու անտառներում, ստվերի տակ և արագ անհետանում է անտառների  ոչնչանալուց հետո: Սոճու անտառներում կարելի է տեսնել թթվառվույտի ամբողջական ծածկ:
Ծաղկաբերների երկարությունը 5—10 սմ է:
Ծաղկում է գարնան վերջում կամ ամռան սկզբում: Ծաղիկները երկար ցողունների վրա սպիտակ `վարդա -մանուշակագույն երակներով են և հիմքում դեղին նշանով:

Օգտագործումը
Ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես դեղաբույս: Օգտագործվում է խոտի եփուկի կամ թուրմի ձևով: Գործածում են  որպես լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, մարսողությունը կարգավորող միջոց, բերանի անդուր հոտը վերացնելու, նյութափոխանակության խանգարումների և մաշկի հիվանդությունների ժամանակ: Տերևները օգտագործում են թարմ վիճակում գարնանային ավիտամինոզի դեպքում: Թթվառվույտի թարմ հյութը հակասեպտիկ և վերքերը լավացնելու հատկություն ունի: Բույսի թրջոցներն ու ճզմված տերները դնում են թարախային վերքերի և խոցի վրա:
Ժողովրդական բժշկության մեջ բույսը օգտագործում էին որպես հակաթույն սնդիկով կամ մկնդեղով թունավորումների ժամանակ:
Բույսը հաճելի թթվաշ համ ունի, մեծ քանակի դեպքում թունավոր է , կարող է առաջացնել երիկամների կամ միզապարկի բորբոքում: Շաքարավազով տրորված թարմ տերևներից կարելի է պատրաստել վիտամինային ըմպելիք: Պանրի հետ խառնած տերևները կարելի է օգտագործել աղցանների  մեջ, դրանք կարելի ուտել որպես համեմունք ձվից պատրաստված կերակուրների և ապուրների հետ: Եփուկը գործածվում է որպես թեյի սուրոգատ, սակայն այս բույսի երկարատև օգտագործումը կարող է երիկամների հիվանդության պատճառ դառնալ:

Սովորական թթվառվույտը օգտագործում են նաև ներկերի մեջ:

Կենդանիների արոտավայրերում, գարնանը, երբ այլ խոտերը դեռ քիչ են և որտեղ թթվառվույտ շատ կա, հաճախ են վտանգավոր թունավորումների դեպքեր պատահում, հատկապես ոչխարների մոտ, երբեմն մահվան ելքով:

Մեղվաբեր է, բայց բերքը փոքր է:
Երբեմն օգտագործվում է որպես դեկորատիվ բույս`  բազմանալով նա ձևավորում է գեղեցիկ կարմրավուն գորգ:

Մեծ կանանց խոսքերը

MARGARET-THATCHER---1983-007Մարգարեթ Թետչեր.”երկաթյա լեդին”, Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը ու առաջին կին վարչապետը եվրապական պետությունում.

“Ընտանիքը պետք է կենտրոն լինի, սակայն  երբեք կնոջ աշխարհի սահմանը”:

“Հնարավոր է, որ աքաղաղը լավ ծուղրուղու է կանչում, բայց ձու, միևնույն է, հավն է ածում”:

“Հարկավոր է թշնամուն լավ ուսումնասիրել, այնժամ հնարավոր է մի օր նրան վերածել բարեկամի”:

imagesԻնդիրա Գանդի.հնդիկ ամենահայտնի կանանցից մեկը, անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավարհարլավ Ներուի դուստրը, առաջին կինը, որը ղեկավարեց Հնդկաստանի կառավարությունը.

“Չի կարելի ձեռք սեղմել բռունցք արած”:

“Պատմությունը լավագույն ուսուցիչն է, որը շատ վատ աշակերտներ ունի”:

“Մի անգամ պապս ասաց, որ մարդիկ բաժանվում են 2 տեսակի, մարդիկ, ովքեր աշխատում են ու  մարդիկ, ովքեր իրենց են վերագրում այդ վաստակը: Նա ինձ խորհուրդ տվեց առաջին խումբ ընկնել. այնտեղ մրցակցությունը քիչ է”:

Mother-TeresaՄայր Թերեզա.կաթոլիկ միանձնուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր, կաթոլիկ եկեղեցին նրան սրբերի շարքն է դասել:

“Որքան սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն բացահայտեք ձեր մեջ,այնքան շատ նույն բանը կնկատեք շրջապատում”:

“Աշխարհում շատ են մարդիկ, որոնք մահանում են քաղցից, սակայն ավելի շատ են նրանք,ովքեր մահանում են սիրո անբավարարությունից”:

“Աշխարհը սկիզբ է առնում ժպիտից”:

Diana_Princess_of_WalesԼեդի Դիանա.Ուելսի արքայադուստր, արքայազն Չարլզի առաջին կինը, իր ժամանակի ամենահայտնի կանանցից մեկը, անգլիացիների սիրելին:

“Գրկախառնությունը շատ բան կարող է անել, հատկապես երեխաների համար”:

“Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք խոսում են զգացմունքներից”:

“Փիլիսոփայորեն մտածելն այլոց դժբախտությունը տանելու արվեստն է”:

Հիլարի Քլինթոն.ամերիկացի քաղաքական գործիչ, 42-րդ նախագահի կինը, մինչ վերջերս` ԱՄՆ պետքարտուղար.hillary-clinton-blood-clot-head-danger“Ամուսնության ճակատագիրը որոշում են 2 մարդ,  ամուսինները”:

“Ուրիշի երեխաներ չեն լինում”:

“Աղքատությունից  ազատվելը պետք է սկսվի գլխից”:

Ֆաինա Ռանևսկայա.խորհրդային ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկը,  անզուգական  կենսափիլիսոփայության, անսովոր հումորի տեր.

Ôàèíà Ðàíåâñêàÿ“Աստված կնոջը գեղեցիկ է ստեղծել, որ նրան սիրեն տղամարդիկ ու հիմար, որպեսզի նա կարողանա սիրել տղամարդկանց”:

“Կանայք անշուշտ ավելի խելացի են: Դուք երբևէ լսած կաք, որ ինչ որ կին գլուխը կորցնի տղամարդու գեղեցիկ ոտքերի համար”:

“Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին: Դրա համար, մինչև ընտանիք կազմելը արժե մտածել` ինչն է ավելի կարևոր` ամենը, թե ընտանիքը”:

132092Գալինա Վիշնևսկայա.ուժեղ բնավորության տեր, խորհրդային օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր.

“Ամենակարևորը` կամքին թույլ չտալ հուսահատվել”:

Մայա Պլիսեցկայա. պարուհի, խորեոգրաֆ, ԽՍՀՄ ժովորդական արտիստ.

“Բնավորությունը հենց ճակատագիրն է”:

“Սննդակարգեր հարկավոր չեն, պետք է պարզապես քիչ ուտել”:

Կոկո Շանել. Մոդել, նորաձևության օրենսդիր, նրա շնորհիվ է, որ կնոջ զգեստապահարանում հայտնվեց անփոխարինելի փոքրիկ սև զգեստը .

“Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուստի մենք չենք կարող ձեռքերը վայր իջեցնել”:

“Չկան տգեղ կանայք, կան ծույլեր”:

“Ես թքած ունեմ, թե ինչ եք իմ մաիսն մտածումմ: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում”:

“եթե ցանկանում եք ունենալ այն, ինչ երբևէ չեք ունեցել, ուրեմն  ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել”:

Մերլին Մոնրո. դարաշրջանի խորհրդանիշ,կինոդերասանուհի, երգչուհի.

“Ես համաձայն եմ ապրել մի աշխարհում, որը կառավարում են տղամարդիկ այնքան ժամանակ, քանի դեռ այս աշխարհում կարող եմ կին լինել”:

“Տվեք կնոջը մի զույգ լավ կոշիկ ու նա կգրավի աշխարհը”:

“Այն միակ բանը, որ ամենաշատն ենք ցանկանում այս կյանքում, որպես օրենք, չի կարելի գնել ոչ մի փողով”:

images (2)Անջելինա Ջոլի. հոլիվուդյան դերասանուհի.

“Որքան էլ կինն ուժեղ լինի, նա սպասում է իրենից ուժեղ տղամարդու, որը ոչ թե կսահմանափակի իր ազատությունը, այլ կնոջը թույլ լինելու իրավունք կտա”:

“Երբ դու ինչ որ բան ես անում հոգուդ համար, չսպասելով դրա դիմաց շնորհակալության, ինչ որ մեկը դրա գրանցում է ճակատագրի գրքում և երջանկություն ուղարկում, որի մասին դու երազել անգամ չէրի կարող”:

Բիֆստրոգանով

բիֆստրոգանովԲիֆստրոգանովը (մյուս անվանումներն են` Բիֆ ա լյա Ստրոգանով, միսը ստրոգանովյան ձևով) մանր կտրատած, տապակած ու թանձրահյութով միս է: Այն հայտնի է XIX դարից և կոչվել է կոմս Ալեքսանդր Գրիգորևիչ Ստրոգանովի` Օդեսայում բնակվող գեներալ նահանգապետի պատվին:

Նա շատ հարուստ էր, անզավակ ու մեծատոհմիկների սովորության համաձայն` «բաց սեղան» էր պահում Օդեսայում: Դա նշանակում էր, որ ցանկացած կիրթ և կոկիկ հագուկապով մարդ կարող էր մտնել նրա մոտ ճաշի: Հենց այդ բաց սեղանների համար էլ հորինվել էր այդ ճաշատեսակը (հեղինակները Ստրոգանովի խոհարարներն էին). մանր կտրատած ու տապակած միս` թանձրահյութով: Այն գնահատվեց օդեսացիների կողմից ու լայն տարածում գտավ: Նրանք էլ ճաշատեսակը կնքեցին Բիֆստրոգանով անունով:

Բաղադրությունը

Տավարի փափկամիս, որը պետք է թեթևակի ծեծել, ապա 5-6 սմ երկարությամբ և 1 սմ հաստությամբ կտորների բաժանել (մի նրբություն պետք է հաշվի առնել, որ միսը հարկավոր է կտրել լայնակի, որ հեշտությամբ ծամվի):

Այս ճաշատեսակը պատրաստելու վրա մեկ ժամ է ծախսվում: Այն մատուցում են կարտոֆիլի խյուսի հետ կամ խաշած բրնձի, կարևորը` այն պետք է տաք լինի:

500 գ տավարի միս

2 միջին գլուխ սոխ

10-12 շամպինյոն

200 գ միջին յուղայնության թթվասեր

1 ճ/գդալ ալյուր

50 գ կարագ

աղ, թարմ աղացած պղպեղ (ցանկալի է սպիտակ):

Պատրաստման եղանակը

Միսը լվանալ, չորացնել, 2 կողմից ծեծել, ապա կտրատել 1 սմ երկարության 5 մմ հաստության կտորներ:

Սոխը կտրատել բարակ օղակներով: Սունկը կտրել բարակ շերտերով:

Խորը տապակի մեջ սոխն ու միսը տապակել ուժեղ կրակի վրա` անընդհատ խառնելով` 3-4 րոպե, ավելացնել ալյուրը, խառնել 1 րոպե, ապա միսը տեղափոխել շոգեխաշման համար հարմար կաթսայի մեջ, ավելացնել սունկն ու թթվասերը: Համեմել աղով ու պղպեղով, եփել 25 րոպե:

Մատուցել համապատասխանաբար կարտոֆիլի խյուսի կամ խաշած բրնձի հետ: