Էբոլայի տենդ.Սենեգալն է փակում սահմանը

o_994809Սենեգալը փակել է իր սահմանը Գվինեայից ժամանողների առջև, որտեղ Էբոլայի վիրուսի բռնկում է գրանցվել: Ավելի վաղ  տեղեկություն էր ստացվել, որ հիվանդության տարածումը կանխելու նպատակով, Կամերունի իշխանությունները հայտարարել են   Նիգերիայի հետ  սահմանը ժամանակավորապես փակելու մասին: Նույն պատճառով էլ Քենիան ու ՀԱՀ-ն են փակել սահմանները Գվինեայից, Լիբերիայից ու Սյերա-Լեոնեից ժամանողների առջև:

Էբոլայի տենդի բռնկում է գրանցվել 2014-ի փետրվարին, Գվինեայում, ավելի ուշ այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում:

ԱՀԿ-ի տվյալներով, ներկայում 2473 հիվանդ կա ևս 1350-ը մահացել են: Բարդ իրավիճակ է ստեղծվել Աֆրիկայում: Այս տենդից Լիբերիայում մահացել է 576 մարդ, Գվինեայում` 396-ը, Սյերա-Լեոնեում` 374-ը, ու Նիգերիայում` 4 մարդ:

Մալազիան սգում է իր զոհերին

o_984179Մալազիայում օգոստոսի 22-ը սգո օր է հայտարարված: Երկիրը ողբում է Դոնեցկի մոտ վթարված  մալազիական ավիաուղիներին պատկանող  Բոինգ-777 ինքնաթիռի զոհերին: Ամբողջ երկրում իջեցվել են պետական դրոշները, մայրաքաղաքում հետաձգվել են բոլոր զվարճալի միջոցառումները: Տեղի ժամանակով 10:45-ին զոհերի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ: Այդ ժամանակ կդադարեցվի նաև Կուալա-Լումպուրի ավտոմայրուղու երթևեկությունը:

Առաջիկա ժամերին երկրի մայրաքաղաքի օդանավակայան  Ամստերդամից  հատուկ չվերթ է լինելու, որը Մալազիա է հասցնելու ավիավթարի 20 զոհի մարմիններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սգո արարողությունը, որին մասնակցելու է նաև թագավորական ընտանիքը, տեղի կունենա  կառավարական հատուկ համալիրում: Դրանից հետո, 7 ուղևորների ու անձնակազմի անդամների աճյունները ռազմական տրանսպորտային ինքնաթիռով ու ուղղաթիռներով երկրի տարբեր քաղաքներ կմեկնեն` հարազատներին հանձնվելու: Հաջորդ չվերթը Կուալա-Լումպուր է ժամանելու օգոստոսի 24-ին, որով սպասվում է որ Մալազիա կտեղափոխվի ևս 8 մալազիացու աճյուն:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ կործանված ինքնաթիռում   44 մալազիահպատակ է եղել.փորձագետներին հաջողվել է պարզել նրանցից 28-ի ինքնությունը: