«Մենք Ադրբեջանին կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օժանդակություն». թուրք պատգամավոր

ozganԹուրքական մեջլիսի պատգամավոր Օզջան Ենիչերին անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: «Ադրբեջանի վրա իրականացված ցանկացած հարձակում մենք ընկալում ենք որպես ուղիղ հարձակում նախ մեր, ապա ողջ թուրքական աշխարհի վրա»,-հայտարարել Ենիչերին` ընդգծելով, որ «թուրքերը երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանը թեքուզ մի փոքր գլուխը կախի հայերի առաջ»:

«Մենք Ադրբեջանին կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օժանդակություն»,-նշել է պատգամավորը:

 

Անկախ

Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է իր զոհերին ներկայացնել չարաբաստիկ 13 թվով

1406814875,0843Ադրբեջանական քարոզչամեքենան, հենվելով այդ երկրի պաշտպանության նախարարության կողմից՝ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների մասին տարածվող պաշտոնական հաղորդագրությունների վրա, շարունակում է հանրությանը մատուցել շինծու և իրականության հետ ոչ մի կապ չունեցող ապատեղեկատվություններ:

Խոսքը մասնավորապես վերաբերում է վերջին օրերին շփման գծում արձանագրված ընդհարումների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների թվաքանակին, որը կանխամտածվա՞ծ, թե սովորական թվաբանական հաշվարկների չիմացության պատճառով Բաքվի կողմից շարունակ ներկայացվում է 13 չարաբաստիկ թիվը: Այնինչ, հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 5-ը հակամարտության գոտում տեղի է ունեցել 13 ընդհարման դեպք, որոնցից միայն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը արձանագրված մեկ ընդհարման ժամանակ՝ նույն ադրբեջանական քարոզչության կողմից սեփական կորուստների քանակը՝ սկզբում ներկայացվել է 9 զոհ, 7 վիրավոր, այնուհետև՝ 11 զոհ, 5 վիրավոր, իսկ արդեն օրվա վերջում՝ դարձել է 13 զոհ…

Հարց է առաջանում, իսկ ու՞ր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ու՞ր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ… Կամ ինչու՞ է Ադրբեջանը “մոռանում”, իր կողմից անընդհատ նշվող 13 թվին ավելացնել նույն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ կրած 6 զոհի և 7 վիրավորի քանակական տվյալները, որոնց մասին ևս առանձին հրապարակումներ են եղել հենց ադրբեջանական մամուլում…

Կարելի է այս հարցերի շարքը շարունակել և մատնացույց անել մյուս 10 ընդհարումների ժամանակ ադրբեջանական կողմի ունեցած կորուստների փաստացի վիճակագրությունը…

Զարմանալի է, որ Բաքվի ագիտպրոպը գրեթե ամեն օր առանձին-առանձին իր քարոզչամիջոցներով ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան ընդհարումների ժամանակ կրած սեփական կորուստների մասին հաղորդագրություններ, սակայն չգիտես ինչու՝ այդ չարաբաստիկ 13 զոհերի թիվը տակավին շարունակում է մնալ անփոփոխ ու քարացած: Չլինի՞ ադրբեջանական քարոզչությունը թևակոխել է մարտավարության այնպիսի փուլ, որը նպատակաուղղված է սեփական հանրությանը հիամարացնելու ճանապարհով՝ պարտակել տարածաշրջանի “ամենահզոր” հորջորջվող բանակի անճարակությունը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

 

Անկախ

 

Անկախ

Լատվիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

3Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսն օգոստոսի 7-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, Լատվիայի պաշտպանության նախարարը հանդիպում կունենա իր կոլեգայի`գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ:

Սպասվում է, որ Վեյոնիսի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջանի զինված ուժերի Զինվորական ակադեմիա, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոց և Զինված ուժերի ուսումնական կենտրոն:

Այցը կտևի մինչև օգոստոսի 11-ը:

 

Անկախ

Հայաստանն ունի հարյուրավոր փաստեր՝ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների, կոնվենցիայի խախտման դեպքերի վերաբերյալ

սահմանային դիրքեր

Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, խաղաղ բնակիչների վրա Ադրբեջանի բանակի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծությունների փաստերի առթիվ 2014 թվականի միայն երկրորդ կիսամյակում ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել են 2 տասնյակից ավել քրեական գործ։

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով

Ադրբեջանում հայտնի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը ձերբակալվեց

Օգոստոսի 5-ին Ադրբեջանում Նասիմինի շրջանային դատարանը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից, կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 3 ամսով կալանքը:

Արիֆ Յունուս

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ”-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հայտարարությունում նշված է, որ Յունուսը բազմիցս առանց ոստիկանության թույլտվության “լքել է իր բնակության շրջանը, հանդիպել է անձանց, ովքեր ենթակա են քրեական հետամնդման կամ կարող են ենթարկվել, զբաղվել է ինտերնետ նամակագրությամբ, հարցազրույցներով հանդես է եկել ԶԼՄ-ներում, որտեղ ներկայացրել է միակողմանի, իրականության չհամապատասխանող տեղեկություններ”:

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Արիֆ Յունուսի կինը` իրավապաշտպան Լեյլա Յունուսը, մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով:

Հուլիսի 30-ին դատարանի որոշմամբ՝ Լեյլա Յունուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 3 ամսով կալանքը:

Ադրբեջանում անտառային հրդեհներ են բռնկվել

հրդեհ

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում` Գաբալայի և Օղուզի շրջաններում տեղակայված արգելանոցներում հրդեհներ են բռնկվել: Ըստ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների`Թաքանլը գյուղի մոտակայքում` “Շահդաղ” ազգային այգում, այրվում է 3 հեկտար տարածք: Այն գտվում է շրջկենտրոն Գաբալայից 8 կմ հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է “Կանտակտ” կայքը, այդ տարածք հակահրդեհային տեխնիկա տանելու անհնարինության պատճառով հրդեհի մարման աշխատանքներում ներառվել են ԱԻՆ ուղղաթիռները, հրդեհային պաշտպանության և արգելանոցի աշխատակիցները:

Համաձայն այդ նույն տեղեկության` Օղուզի շրջանի Խաչմազ գյուղի մոտ գտնվող լեռնային 1 հեկտար տարածքում այրվում են թփերն ու տերևները, որը ևս “Շահդաղ” ազգային արգելոցի տարածքին է հարում: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ, անտառային տնտեսության աշխատակիցները և տեղի բնակիչները: Քանի որ այս տարածք նույնպես հնարավոր չի եղել տեխնիկա տանել, հրդեհի դեմ պայքարում են ձեռքի տակ գտնվող միջոցներով:

Իրանի ԱԳՆ. «Հայ-ադրբեջանական համակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել»

Մարզիե Աֆհամ

 

 

 

 

 

 

 

 

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Աֆհամը երկուերկրներինկոչ է արել բանակցել համաձայնության հասնելու համար: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ ափսոսանք է հայտնել վերջերս շփման գծում գրանցված բախումների կապակցությամբ և հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանը և Վրաստանը Բաքվին ու Հայաստանին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել

Իրանի և Վրաստանի արտգործնախարարությունները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ անցկացնել` հրադադարի մասին համաձայնագիրը հաստատելու համար:

Իրան, Վրաստան

Իրանի արտգործնախարության մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ`ափսոսանք հայտնելով զինծառայողների մահվան կապակցությամբ և երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ անելով:

Իր հերթին, Վրաստանի արտգործնախարարը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Թբիլիսին լուրջ անհանգստությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող իրադարձություններին: “Ես լիովին համոզված եմ, որ ո՛չ մեր տարածաշրջանը, ո՛չ ամբողջ աշխարհը հակամարտության ակտիվացման, լարվածության ևս մեկ օջախի կարիքը չունեն, ուստի ես համոզված եմ, որ երկու երկրների ղեկավարները ընդհանուր լեզու կգտնեն և կկարողանան հակամարտությունը խաղաղ լուծման հունով տանել”,- ընդգծել է Վրաստանի արտգործնախարարը:

Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին կամ 9-ին կհանդիպեն Սոչիում:

Ադրբեջանում ակտիվիստին ձերբակալել են բանակում կրած մեծ կորուստների կապակցությամբ գերագույն հրամանատարին դիմելու համար

Ընդդիմադիր դաշտում գործող Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ռուսլան Նասիրլին ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, և նրա գտնվելու վայրի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է կուսակցության նախագահի խորհրդական Ասիֆ Յուսուֆլին:

Ռամիլ

Ըստ նրա` Նասիրլին ոչ մի ապօինի գործողություն չի իրականացրել: Ձերբակալության պատճառը ադրբեջանաղարաբաղյան շփման գծում վերջին օրերին ադրբեջանական կողմի կրած մեծ կորուստների կապակցությամբ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում “Գերագո՛ւյն հրամանատար, պատասխանի՛ր” էջը բացելն է:

“Սկզբում ոստիկանությունը Սաաթլըում ձերբակալել է Ռուսլանի հորը և որպես պատանդ տարել Բաքու: Նրանից պահանջել են, որ իր որդին գնա ոստիկանություն: Օգոստոսի 2-ին Ռուսլանը հայտարարել է, որ կներկայանա: Ես նրա հետ գնացի Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն, սակայն ճանապարհին ինձ իջեցրեցին մեքենայից: Ավելի ուշ Բաքվի ոստիկանությունից ինձ հաղորդեցին, որ Ռուսլանը այնտեղ չէ: Ներկայումս նրա գտնվելու վայրը հայտնի չէ”,- ասել է Յուսիֆլին:

Ռուսլանի հայրը` Շամիլ Նասիրլին, հաստատել է ոստիկանության կողմից ձերբակալված լինելու փաստը:

Ադրբեջանի մայրաքաղաքային ոստիկանությունը և ներքին գործերի նախարարությունը դեռ չեն մեկնաբանել ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին տեղեկությունը:

 

 

Ադրբեջանական լրատվական գործակալության «բացառիկ» ապատեղեկատվությունը

imagesԱյսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես “ԱՊԱ” էլեկտրոնային կայքը “բացառիկ” հաղորդագրություն էր տարածել, թե իբր օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ուժերը Մարտակերտի ուղղությամբ ոչնչացրել են 40 հայ զինծառայողի:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածը ապատեղեկատվություն ու մտացածին երևակայության արգասիք է, և հակառակորդի պետական քարոզչամեքենան հերթական անգամ փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Ավելին, նշված 40 զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը վերաբերում է հենց ադրբեջանական կողմին, ինչը արդյունք է հանդիսացել վերջինիս ռազմական ղեկավարության արկածախնդիր, անհաշվենկատ ու չհիմնավորված մարտավարության:

ՊԲ առաջապահ զորամասերը ԼՂՀ պետական սահմանի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և, հարկ եղած դեպքում, պատժիչ գործողություններով շոշափելի կորուստներ պատճառում հակառակորդին:

—
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

 

 

Թուրքիան իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանին

davutoglu«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ցավակցուկթյուններն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհված ադրբենջանցի զինվորների ընտանիքներին և հարազատներին:

Դավութօղլուն նաև հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ` նշելով, որ նման դեպքերը դեռևս շարունակվում են, քանի որ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստացել:

Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ պաշտպանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև նշել հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: «Թուրքիայի ժողովրդի և պետության անունից ցավակցում եմ զոհված զինվորների ընտանիքներին: Նրանց կորստի ցավը մնում է մեր սրտերում»,-ասել է Դավութօղլուն:

Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը. Էդ. Նալբանդյան

NALBANDYANՀՀ Արտաքին Գործերի Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

 

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներն ու կազմակերպված դիվերսիոն ներխուժման փորձերը:

Պատասխան. Խստագույնս դատապարտում ենք վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են դարձել: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին:

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 1994թ. մայիսի` հրադադարի հաստատման և 1995թ. փետրվարի` հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնությունները, արհամարհել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչերը` զերծ մնալու սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից, և միջազգային հանրության հորդորներն առ այն, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության: Բաքվի հերթական արկածախնդրությունը նպատակ է հետապնդում խաթարել բանակցային գործընթացը:

Ադրբեջանը, լինելով սադրանքների նախաձեռնողը և հրահրողը, փորձում է դրանց պատասխանատվությունը բարդել մյուս կողմերի վրա: Սակայն ակնհայտ է, որ մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը:

Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:

 

Անկախ

Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է ձերբակալվել

2 (10)Այսօր Ադրբեջանում Նասիմինի շրջանային դատարանն իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 ամիս ժամկետով, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Ինչպես տեղեկացրել է փաստաբան Հալիդ Բագիրովը, այն բանից հետո, երբ Ջաֆարովը ցուցմունքներ է տվել գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Վերջինս քննչական վարչություն էր հրավիրվել մի շարք տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների գործով ցուցմունք տալու նպատակով:

Ջաֆարովը 2006թ.-ից զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Եղել է “Երգ հանուն ժողովրդավարության” և “Արվեստ հանուն ժողովրդավարության” իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվ մասնակից: Այս կազմակերպությունները զբաղվում են քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ:

Ստրասբուրգում ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ Ռասուլ Ջաֆարովը և մի շարք այլ իրավապաշտպաններ հանդես էին եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ զեկույցով: Բացի այդ, մոտ մեկ ասմիս առաջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին Ջաֆարովը և այլք անցկացրել են քաղաքացիական հասարակության խնդիրների վերաբերյալ հանրային լսումներ:

Այս երկու իրադարձություններն առաջացրել էին Բաքվի զայրույթը:

 

 Անկախ

 

Ադրբեջանը փակել է Վրաստանի հետ սահմանը. “Հագին” կայք

սահմանԱդրբեջանը տեղաշարժի համար փակել է վրաց-ադրբեջանական սահմանը Լագոդեխի հատվածում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:

 

“Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարության Սահմանապահ վարչությունը, սահմանը փակ է միայն այն մեքենաների համար, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի օրենսդրությանը: Օրենքն ընդունել է ադրբեջանական կողմը: Որևէ այլ արգելք սահմանին չկա: Այդ օրենքն ընդունվել է արդեն վաղուց, և հայտարարվել էր, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից”, – հայտարարել է Իմերլիշվիլին:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում օրենք է ընդունվել, համաձայն որի սահմանափակվում է մինչ 2005 թվականն արտադրված ամերիկյան ու եվրոպական, ինչպես նաև՝ մինչ 2011-ն արտադրված ճապոնական մեքենաների մուտքը:
 

Երկու ադրբեջանցի դատապարտվել է ցմահ ազատազրկման պետական դավաճանության համար

2 (9)Օգոստոսի 1-ին Ադրբեջանում Բաքվի դատարանը հրապարակել է երկու քաղաքացիների վերաբերյալ դատավճիռը, ովքեր մեղադրվում են Իրանի օգտին լրտեսության մեջ. տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

 

Դատարանը Հաֆիզ Վելիևին ու Աղամիր Աղամիրովին դատապարտել է ցման ազատազրկման` մեղավոր ճանաչելով Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ “Պետական դավաճանություն”:

Դատական գործընթացը փակ ռեժիմով է իրականացվել: Գործի այլ մանրամասներ հայտնի չեն:

 

HRW-ն պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել Լեյլա Յունուսին

1 (10)Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին` չեղյալ հայտարարելով նրա և իր ամուսնու` Արիֆ Յունուսի դեմ հարուցված քաղաքականապես մոտիվացված մեղադրանքները, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

“Մեղադրանքների կոնտեքստը և վերջին 4 ամսվա ընթացքում իրականացված հետապնդումներն ակնհայտ ցուցադրում են, որ Լեյլայի և իր ամուսին Արիֆ Յունուսի դեմ մեղադրանքները նրանց բերանը փակելու փորձ են”,- հայտարարել է Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում HRW-ի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

HRW-ի հայտարարությունում նաև նշվում է, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները՝ այդ թվում Եվրոպայի խորհուրդը, պետք է հասկացնեն, որ իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող հետապնդումներն ուղիղ հետևանք կունենան ղեկավարության հետ իրենց հարաբերությունների վրա:

Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով: Դատարանը Արիֆին արգելել է երկրից դուրս գալ:

Նասիմինյան շրջանային դատարանի վճռով Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է:

 

Անկախ

Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է

 

 ​Լեյլա ՅունուսԽաղաղություն և ժողովրդավարություն ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Նասիմինյան շրջանային դատարանի վճռով երեք ամսով կալանավորվել է:

Ադրբեջանական “Կոնտակտ”  կայքի հաղորդմամբ`6 ժամ հարցաքննությունից հետո Լեյլա Յունուսին Գլխավոր դատախազության շենքից նստեցրել են սև գույնի ավտոմեքենա և ուղարկվել Նասիմինյան շրջանային դատարան:

Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 213 (հարկերից խուսափում), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 178 (խարդախություն) հոդվածներով:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն) հոդվածներով: Ըստ նրանց փաստաբան Ջավադ Ջավադովի` ամուսինները հերքում են բոլոր մեղադրանքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի առավոտյան` ադրբեջանական ժամանակով 11:45-ին, քաղաքացիական հագուստով անհայտ անձիք կանգնեցրել էին Լեյլա Յունուսի ավտոմեքենան, ներս խուժել և ձերբակալել նրան:

 

ԱՄՆ պետդեպը անդրադարձել է Ադրբեջանում կրոնական ազատությանը

ԱՄՆ պետդեպԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրես է ներկայացրել աշխարհում կրոնական ազատությունների մասին հաշվետվություն: Թվով 16-րդ հաշվետվությունը Կոնգրեսի կողմից վավերացվելուց հետո կնպաստի ամերիկյան կառավարության արտաքին քաղաքականության ձևավորմանն ու օտարերկրյա օգնության տրամադրմանը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական գործակալությունը:

Ադրբեջանին նվիրված բաժնում նշվում է, որ չնայած սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունները, գործնականում շատ “ոչ ավանդական” կրոններ և ուղղություններ լուրջ սահմանափակումների առաջ են կանգնում:

Զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ կառավարությունը չի միջամտում կրոնական խմբերի գործունեությանը, չնայած կրոնական կազմակերպություններից պահանջվում է պետական գրանցում: Ուստի չգրանցված խմբերը և նրանց անդամները ենթարկվում են դրամական տուգանքների:

Հաշվետվության մեջ նշվում է, որ Կրոնական կառույցների հետ աշխատող Պետկոմիտեն շարունակում է մնալ հզոր զենք կրոնական համայնքների դեմ: Այդ գերատեսչությունը գրանցում է կրոնական համայնքները, իսկ իսլակմական համայնքների գրանցման գործում կարևոր դերակատարություն է ունենում Կովկասի մուսուլմանների վարչությունը:

Կրոնական առաջնորդներին արգելվում է զբաղեցնել հասարակական պաշտոններ:

Օրենսդրությամբ քաղաքացիներն իրավունք ունեն ազատ ընտրել իրենց կրոնը, սակայն իրավապահ մարմինները ռեյդեր են իրականացրել նուրիստական ու որոշ քրիստոնեական խմբերի նկատմամբ դրանց գործունեությունն անօրինական լինեու պատճառաբանությամբ:

Չնայած դպրոցներում հիջաբ կրելու արգելքին` կառավարությունն առանձնապես հակված չէ դրան հետևել: Սակայն այդ արգելքի դեմ մի շարք բողոքի ակցիաներ վճռականորեն կանխվել են:

Հաշվետվության մեջ նշված է, որ մզկիթներ բացելը և փակելը շարունակում է մնալ կառավարության իրավասությունը, և 2010թ. հետո փակված մզկիթներից ոչ մեկ այլևս չի բացվել:

Ըստ պետդեպի տվյալների` Ադրբեջանի բակչության 96%-ը մուսուլման է, որոնցից 65%-ը` շիա, 35%-ը` սուննի:

Անկախ

Ադրբեջանում արձակուրդի մեկնած զինծառայողը մահվան ելքով ավտովթարի է ենթարկվել

Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում ԳԱԶ-2410 ավտոմեքենայի վարորդ` նույն շրջանի բնակիչ, 1971թ.-ին ծնված Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն, մահացու ավտովթարի է ենթարկել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։

Ավտովթար Ադրբեջանում

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են Քյուրդամիրի կենտրոնական հիվանդանոց։

Աթաևը զորակոչվել էր 7 ամիս առաջ և ծառայություն էր անցնում Բաքվի զորամասերից մեկում։

Ադրբեջանը Ռուսաստանից կգնի Յակ 130 ուսումնամարտական ինքնաթիռներ

ՅԱԿ 130

Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը: Այդ մասին գործակալությանը հաղորդել են ինքնաթիռ արտադրող “Իրկուտ” ընկերությունից:
Ռուսական կողմն ինքնաթիռը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար:

Ըստ գործակալության` անցյալ տարի Ռուսաստան մեկնած ռազմական օդաչուները թռիչքներ են իրականացրել այդ ինքնաթիռներով և մոտիկից ծանոթացել դրա տեխնիկական ու տակտիկական ցուցանիշներին:

“Որոշ գործընթացներ են իրականացվում: Կարծում ենք` առաջիկայում Ադրբեջանը կներառվի Յակ-130 օգտագործող երկրների թվում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը, սակայն չի նշել Ադրբեջանին տրամադրվելիք ինքնաթիռների ստույգ քանակը:

Երկտեղանոց ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռը նախատեսված է “4+++” և “5” սերնդի մարտական ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար: