Որպես մեր «կտավի ֆոն» կարելի է կիրառել թթվասերով կամ էլ մայոնեզով ցանկացած աղցան, իսկ վրան տարածել գազարով պատրաստված առանց ձեթի կամ էլ թթվասերի աղցան կամ պարզապես քերուկ, որ շերտերն ընդգծված լինեն: Յասամանագույն եղրևանու համար կարելի է բազուկով ու մայոնեզով աղցանից ծաղկի փունջ ձևավորել (բազուկը քերել, սոխեռած անել, ավելացնել սև բիբար, քերած ընկույզ, կտրատած համեմ ու մի պճեղ սխտոր) , իսկ սպիտակ եղրևանի պատրաստել բողկով աղցանից (սպիտակ բողկը քերել, ավելացնել կանաչի կտրատած, քերած խնձոր, և պահածոյացված եգիպտացորենի հատիկներ, գլուխ սոխ` կտրատած ու համեմ): Որպես տերևներ կարելի է օգտագործել ինչպես սամիթի ցողուններ, այնպես էլ համեմ:
Բարի ախրոժակ
Tag Archives: խոհանոց
Մարտյան ծաղկեփնջեր` ձեր սեղանին
Գարնանային տոներն են առջևում, ինչը նշանակում է քնքշություն, գեղեցկություն ու հետն էլ, անպայման` համ ու հոտ: Գեղեցիկ, ուտելի կակաչները ձեր սեղանին իսկապես տոնական տեսք կհաղորդեն: Իսկ դրանք պատրաստելու համար հարկավոր է ունենալ`
10 լոլիկ ու ցանկացած աղցան և կանաչ սոխ` ցողունների համար:
Լոլիկը լվանալ , զգուշությամբ, վերին հատվածից բաժանել 4 մասի ու ծաղկաթերթեր ձևավորել` միջուկը գդալով հեռացնելով: Դատարկված լոլիկը լցոնել ցանկացած աղցանով, ասենք` մայրաքաղաքայինով, թերթիկները հավաքել ու «կակաչին» կիսաբացված տեսք տալ, ապա սոխ-ցողունների հետ դասավորել ափսեի մեջ` ծաղկեփնջի նման:
Այս կակաչ աղցանները և գեղեցիկ են, և մատուցման առումով շատ հարմար` մեկ կակաչ` մեկ հյուրին:
Բարի ախրոժակ
Ապխտած մսով ու պանրով տորթ
Բաղադրությունը
300 գ ալյուր
300 մլ եռացրած ջուր
3 ճ. գդալ ձեթ
200 գ կոշտ պանիր
4 ձու
1 ճ. գդալ մանանեխի մածուկ
3 ճ. գդալ թթվասեր
200 գ ապխտած միս
համեմունքներ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել ձեթի հետ: Կրակից վերցնել ու ալյուրը լցնել վրան, խառնել. սկզբում` գդալ-գդալ ավելացնել ալյուրը, իսկ հետո անհրաժեշտ խտություն ստանալուց հետո` խառնել ձեռքով: Դնել մի կողմ, որ հովանա, ապա պատրաստել միջուկը:
Սկզբում ձուն, թթվասերն ու մանանեխը խառնել իրար, ապա ավելացնել քերած պանիրն ու համեմելուց հետո կրկին լավ խառնել:
Խմորը բաժանել 10-12 հավասար մասերի և յուրաքանչյուրը գրտնակելով` շրջանաձև բացել ու տապակել 2 կողմից` 15 վայրկյան:
Հիմա պետք է տորթ պատրաստել, դրա համար թխվածքի կաղապարի վրա կալկա տարածել, ապա մի շերտը տեղավորել, վրան միջուկը տարածել, ապա ապխտած մսի կտորներ շարել: Դնել երկրորդ շերտը ու կրկնել խյուսի տարածման գործողությունը:
Ամենավերին շերտի վրա խյուս ու ապխտած մսի կտորներ տարածելուց հետո, վրան քնջութ ցանել: Տորթը թխել 160 աստիճան տաքացրած ջեռոցում, 20-25 րոպե:
Բարի ախորժակ:
Կիտրոնե բատոններ
Սա իսկական վայելք է հատկապես նրանց համար, ովքեր որոշել են նիհարել` չզրկվելով համեղ դեսերտից: Այս բատոնները նաև օգտակար են, վիտամիններով հարուստ:
Բաղադրությունը
100 գ ծիրանաչիր
կես կիտրոն
3 ճ. գդալ մեղր
40 գ ընկույզ
40 գ նուշ
վարսակափաթիլ մեկուկես բաժակ
Պատրաստման եղանակը
1.Կիտրոնը լվանալ ու կեղևով կտրատել, հանել կորիզները ու մանրացնել (կարելի է` բլենդերում):
2.ծիրանաչիրը պետք է փափուկ լինի: Եթե չոր է, ապա կարելի է եռման ջրով թրջել, ապա կիտրոնի նման մանրացնել,
3.ընկույզը` նույնպես:
4.Ծիրանաչիրը, կիտրոնը, մեղրը, ընկույզն ու վարսակափաթիլը խառնել իրար:
5.Ստացված զանգվածը լցնել տապակի վրա 1 սմ հաստությամբ ու սեղմել:
6.Դնել 2000 տաքացված ջեռոցը 15-20 րոպե: Հետևել, որ չվառվի:
7.Հանել ու լցնել փայլաթիթեղի վրա և փաթաթել պինդ սեղմած:
8 Դնել սառնարանը մինչև լավ սառչի` մոտ 3-4 ժամ, ապա հանել ու դրանից բատոններ ձևավորել:
Սուրբ Սարգսի տոնի կերակուրների բաղադրատոմսեր
Աղի բլիթ
1 բ. ալյուր
1 ճ. գ. աղ
ջուր
Հունցել աղի խմոր, գրտնակել, կտրատել և վերածել 5 սմ շառավիղով թերթիկների և թխել փռի մեջ:
Փոխինձի գնդիկներ
1 բ. փոխինձ
1/2 բ. դոշաբ (կամ մուրաբայի հյութ)
50 գ կարագ
Փոխինձը և դոշաբը շաղախել, ավելացնել փափուկ կարագը և վերածել գնդիկների:
Առանց թթխմորի և աղի պատրաստել խմոր, բաժանել երկու մասի: Առաջին շերտի վրա դնել միրգ կամ դրամ կամ պանիր կամ կանաչի, ապա ծածկել երկրորդ շերտով և թխել:
Խաշիլ
1 բ. փոխինձ
1 ճ. գ. յուղ
1 բ. թան
աղ
Ջուրը եռացնել, ըստ ճաշակի աղ լցնել, այնուհետ կաթսան վերցնել կրակից: Խառնելով ավելացնել փոխինձը, որից հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև պնդանալը: Մատուցելիս խաշիլին ավելացնել յուղ և թան:
Խավիծ
Ջուրը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և դանդաղ խառնելով` փոխինձն աստիճանաբար լցնել ջրի մեջ այնքան, որ ստացվի թանձր զանգված: Վերջում ավելացնել յուղ, խոր պնակների մեջ մատուցել տաք վիճակում:
Կլոնդակ
Փոխինձը շաղել յուղով և դոշաբով, ձեռքով հարել, պատրաստել կլորակներ: Մատուցել սառը վիճակում:
Թթվասերով հալվա
1/2 բ. թթվասեր
1 բ. ալյուր
1/2 բ. շաքարավազ
դարչին
Սարի թարմ թթվասերը կամ կաթի սերով խառնած թթվասերը եփել, քիչ-քիչ ավելացնել ալյուրը: Երբ ալյուրն ու թթվասերը եռան, լցնել շաքարավազը, մի քիչ էլ եփել և լցնել ափսեի մեջ, հարթեցնել և կտրել: Շաղ տալ դարչին, ըստ ցանկության` մանրացված ընկույզ:
Հալվա
3 բ. ալյուր
1 բ. շաքարավազ
2 ճ.գ. յուղ
1/2 բ. տահին
1/2բ. գետնանուշ
1 թ.գ. դարչին
Ալյուրը թեթևակի բովել: Ավելացնել յուղը և տրորել: Անջատել կրակը և լցնել շաքարավազը: Ավելացնել տահինն ու դարչինը, շարունակել տրորել: Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել գետնանուշով:
Ադրբեջանում “Ազգային խոհարարական մշակույթի մասին” օրինագիծ է մշակվում
Ադրբեջանում մշակվում է օրինագիծ՝ ազգային խոհարարական մշակույթի մասին: Այս մասին ասել է Միլի մեջլիսի (խորհրդարան) մշակույթի գծով հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Վերջինս նշել է, որ նոր օրենքը կարգավորելու է Ադրբեջանի խոհարարական մշակույթի պահպանման, ուսումնասիրման, քարոզչության և զարգացման հարցերը:
Ըստ գործակալության՝ օրենքը միևնույն ժամանակ ապահովելու է գրագողության դեպքում միջոցառումներ ձեռնարկելու համար անհրաժեշտ իրավական հիմք:
Արագ պատրաստվող թխվածքաբլիթ
190 գ փափկացրած կարագ
1 պտղունց աղ
75 գ շաքարափոշի
1 ձվի սպիտակուց
225 գ ալյուր
շաքարապատ չորամրգեր:
Պատրաստման եղանակը
Կարագը, շաքարափոշին իրար հետ հարել, որ կրեմանման զանգված ստացվի, ապա ավելացնել սպիտակուցն ու ալյուրը. հարել մինչև համասեռ դառնալը:
Ստացված զանգվածից տոպրակի օգնությամբ յուղոտած կամ կալկա փռած տապակի վրա գեղեցիկ գնդեր ձևավորել ու մեջտեղը չորամիրգ դնել: Թխել 150 աստիճան տաքացված փռում` 20-24 րոպե:
Բարի ախորժակ
Նյոկի (իտալական խոհանոց)
Իտալական խոհանոցում ամեն ինչ նպատակաուղղված է արագ ու համեղ ուտեստներ պատրաստելուն: Նյոկին հենց այդպիսի ուտեստ է: Այն կարելի է նաև ավելացնել ապուրներին: Սա արագ է պատրաստվում ու կզարմացնի տան անդամներին, քանի որ շատ անսովոր է: Կարելի է նաև սառնարանում պահել, խինկալու նման:
Բաղադրությունը
1-1,5 կգ կարտոֆիլ
2 ձու
3 բ. ալյուր
1 թ. գդալ աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել, ապա կեղևը մաքրել ու ճզմել կամ մսաղացով անցկացնել: Ավելացնել ձուն ու խառնել, ապա ավելացնել ալյուր ու հունցել, համեմել աղով ու պղպեղով: Ստացված զանգվածից երշիկ ձևավորել ու կտրատել մանր կտորներով:
Եփել աղաջրում, այնքան ժամանակ, մինչև դրանք ջրի երես դուրս գան, մոտ 10 րոպե, ոչ ավելի:
Նյոկին պետք է մատուցել թթվասերով կամ էլ ցանկացած թանձրահյութով: Կարելի է կարագ դնել վրան (խինկալու նման):
Նարնջի կեղևով մուրաբա
Իսկը ժամանակն է նման մուրաբա եփելու համար:
Սա այն դեպքն է, երբ երկակի վայելք կարելի ստանալ և թարմ նարնջից և դրա կեղևից պատրաստված մուրաբայից:
Բաղադրությունը`
5-7 նարնջի կեղև
500 գ շաքարավազ
500 մլ ջուր
1 կիտրոն:
Որպեսզի մուրաբան սիրուն տես ունենա, սիրուն էլ պետք է այդ ցիտրուսն ուտել, այսինքն, չկեղևել, ինչպես անում ենք մանդարինի դեպքում, այլ դանակով շերտերի բաժանել կամ էլ քառահատել:
Շերտերից կարելի է պարույրներ փաթաթել, իսկ կտորներից` խորանարդներ կտրատել: Պարույրները կարելի է ասեղ թելով ուլունքի պես շարել, որ չքանդվեն:
Եթե նարինջը հաստ կեղև ունի, ապա պետք է նախապես կեղևները շոգեխաշել.դրա համար թրջել մեկ օր առաջ, հետո հեռացնել կեղևի սպիտակ մասը: Դրանից հետո կրկին թրջել 3 օրով: Ընդ որում, ամեն օր ջուրը պետք է 5-6 անգամ փոխել: Ջուրը պետք է լինի սովորական, սառը: Եթե այս պրոցեդուրան 3 օրից պակաս արվի, ապա մուրաբան դառնահամ կստացվի:
3 օրից հետո կեղևի վրա ջուր լցնել ու եռալուց 15 րոպե հետո եփել թույլ կրակի վրա: Ապա ջուրը թափել ու կրկին սառը ջուր լցնել վրան ու կրկին եռացնել:
Այդպես կրկնել 3 անգամ, այսինքն` կեղևը եռացնել 3 անգամ` 15 րոպե, յուրաքանչյուր անգամ ` նոր ջրում:
Հիմա պետք է շաքարահյութը պատրաստել.վերցնել 500 մլ ջուր, ավելացնել 500 գ շաքարավազ: Եռացնել այնքան, մինչև շաքարավազը հալչի:
Պատրաստի շաքարահյութի մեջ լցնել խաշած կեղևները ու եփել մարմանդ կրակի վրա 30 րոպե: Դրանից հետո կրակն անջատել ու թողնել, որ հովանա:
Ապա 1 կիտրոնի հյութ ճզմել ու կրկին եփել 30 րոպե: 2-րդ եփից հետո շաքարահյութը հովանալուց հետո կեղևները հանել, հեռացնել թելը:
Եթե մտադիր եք մուրաբան պահել սառնարանում, ապա պետք է կեղևը դասավորել բանկայի մեջ ու վրան շաքարահյութ լցնել:
Ամանորյա աղցան
Նոր Տարին սարերի ետևում չէ ու կարելի է հետաքրքիր բաղադրատոմսեր փորձել` ամանորյա տոնական սեղանը համեղ ու գունագեղ դարձնելու համար:
Բաղադրությունը
միջին չափսի 3-4 կարտոֆիլ
2 հատ գազար
թարմ վարունգ` 2 հատ
մարինացված վարունգ` 3 հատ
մարինացված սունկ` 150գ
կաղամբ բրոքքոլի
ձու` 3 հատ
50 գ կոշտ պանիր
կիտրոն
մայոնեզ` 150 գ:
Պատրաստման եղանակը
Կաղամբը մասնատել ցողուններով ու խաշել. սկզբում եռման աղաջրում եփել կոթունները: Խաշել 4 րոպե, ապա հանել ու նույն ջրի մեջ եփել մնացած կաղամբը: Եռման պահից հաշված 2 րոպե հետո հանել, ապա ափսեի մեջ շարել: Կես կիտրոնի հյութով առատորեն ցողել կաղամբը: Կարտոֆիլը, ձուն ու գազարը խաշել, ապա կտրատել: Կարտոֆիլը` մեծ կտորներով, իսկ գազարը` անհամեմատ փոքր: Կտրատած բանջարեղենը լցնել թասի մեջ, ապա ավելացնել կտրատած թթու վարունգը, խորանարդներով կտրատած մաքրած թարմ վարունգը: Խաշած ձվի սպիտակուցները մի կողմ դնել (դրանք հարկավոր են աղցանը զարդարելու համար), մնացածը կտրատել խորանարդներով: Ամբողջը լցնել թասի մեջ: Խորանարդներով կտրատել սունկը, նույն կերպ` պանիրը: Կաղամբի ավելի խոշոր ցողունները պահել աղցանը զարդարելու համար: Կտրատած բաղադրիչների վրա մայոնեզ ավելացնել ու ամբողջը լավ խառնել: Աղցանը պետք է լցնել ոչ խորը ամանի մեջ ու մակերեսը հարթեցնել: Շարունակությունը կարդալ հետևելով հղմանը:


