Օլանդն ընդունում է պարտությունը

da3001396254630

Մարտի 31-ն Օլանդը ելույթ կունենա ազգային հեռուստատեսությամբ: Հիմնական առիթը Սոցիալիստական կուսակցության քաղաքապետարանի ընտրություններում կրած ծանր պարտությունն է:

Հնարավոր է, որ Օլանդն իր կաբինետում փոփոխությունների մասին հայտնի: Ինչպես մեկնաբաններն են ենթադրում նախագահը պաշտոնից կհեռացնի կառավարության ղեկավար Ժա-Մարկ Էրոյին, որը բնակչության շջանում ժողովրդականություն չի վայելում:

Ի դեպ, Փարիզի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Սոցիալիստական կուսակցությունից Անն Իդալգոն, սակայն մյուս 12 խոշորագույն քաղաքներում քաղաքապետներ են ընտրվել Ազգային ճակատ մրցակից կուսակցության ներկայացուցիչները:isra.com

Անկախ

Մայիսի 11-12 Ֆրանսուա Օլանդը կայցելի Ադրբեջան

օլանդՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 11-12-ին կայցելի Ադրբեջան: Վերջինս Հարավային Կովկաս իր այցը կսկսի Ադրբեջանից, հաղորդում է ադրբեջամնական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Ակնկալվում է, որ Օլանդը Բաքու կժամանի մայիսի 11-ին: Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ադրբեջան իր առաջին այցի շրջանակներում կքննարկի  ադրբեջանաֆրանսիական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ֆրանսիայի նախագահին կուղեկցի մեծ պատվիրակություն, որի մեջ ընդգրկված կլինեն որոշ խոշոր ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ:

Տարածաշրջան այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը կայցելի նաև Հայաստան և Վրաստան:

Անկախ

Ֆրանսիայի նախագահի հետ սիրային կապեր ունեցող դերասանուհին առաջադրվել է ֆրանսիական Օսկար մրցանակի

 Ջուլի ԳայեՈւրբաթ օրը Կինոյի արվեստի և տեխնիկայի ֆրանսիական ակադեմիան Ֆրանսուա Օլանդի հետ սիրային կապեր ունեցող, ֆրանսիացի դերասանուհի Ջուլի Գայեին առաջադրել է լավագույն կանացի երկրորդական դեր անվանակարգում:

Գայեի անձնական կյանքը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, ինչ ֆրանսիական Closer ամսագիրը հայտնել է, որ նա երկու տարի շարունակ սիրային կապի մեջ է Օլանդի հետ:

Գայեն ակադեմիայի այս մրցանակին է արժանացել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում կատարվող կուլիսային ինտրիգների վերաբերյալ «Quai d’Orsay» ֆիլմում իր դերակատարության համար:

Ամենամյա Սեզար մրցանակաբաշխությունը, որը Օսկարին համարժեք ֆրանսիական տարբերակն է, այս տարի տեղի կունենա փետրվարի 28-ին Փարիզում:

france-hollande-trierweilerՆախագահը, որը ոչ հաստատել և ոչ էլ ժխտել է դերասանուհու հետ ունեցած իր կապի մասին լուրերը, շաբաթ օրը հայտարարել էր, որլե Վալերի Տրիերվեյլերի հետ իր հարաբերությունները ավարտված են:

Շաբաթ օրը Տրիերվեյլերը Twitter –ի միջոցով հրաժեշտի հաղորդագրություններ հղել նախագահական պալատի աշխատակազմին:

 Անկախ

Առնվազն երկու կետով թուրքերի ակնկալիքները չարդարացան. Անդրանիկ Իսպիրյան

իսպիրյան անդրանիկԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն  անդրադարձավ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած այցին ու հայտարարություններին: Ըստ նրա՝ մինչև Օլանդի Թուրքիա կատարած այցը, այդ երկրում ակնկալում էին, թե այցն առնվազն երեք կետով օգտակար կլինի Թուրքիային: Մասնավորապես ակնկալում էին, որ Ֆրանսիան կաջակցի իրենց ԵՄ անդամակցության հարցում, ինչպես նաև պրոթուրքական դիրքորոշում կարտահայտի թուրք-հայկական հարաբերությունների մասին և, ի վերջո, կնպաստի թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների բարելավմանը: «Առնվազն երկու կետով թուրքերի ակնկալիքները չարդարացան: Օլանդը պրոհայկական դիրքորոշում ցույց տվեց, ինչպես նաև որևէ զիջում չներկայացրեց Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում», – ասաց թուրքագետը՝ չհերքելով, որ խորքում Օլանդի հայտարարությունը կարող է ուղղված լինել նաև սեփական վարկանիշի բարձրացմանը, քանի որ Ֆրանսիայում հայկական համայնքը շատ ազդեցիկ է և կարող է նպաստել Օլանդի՝ այս պահին բավական ընկած վարկանիշի բարձրացմանը:

Այնուամենայնիվ Օլանդի հայտարարությունը, թե Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը, տեսանելի ազդեցություն ունեցավ: Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ հայտարարությունը իջեցրեց թուրքերի մերժողական հռետորաբանությունը, որը վերջին շրջանում շատ էր տարածվել: Դա նկատվեց նաև Գյուլի հայտարարության տեքստում, որին Անդրանիկ Իսպիրյանը տվեց «հուսահատական» բնորոշումը:

Անկախ

Թուրքիայում Ֆրանսուա Օլանդին հիշեցրել են կնոջը դավաճանելու մասին

holandԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն  երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում: Երեկ Ստամբուլում տեղի ունեցած մի շարք հանդիպումներից հետո Օլանդի պատվին պաշտոնական ընթրիք է մատուցվել Անկարայում տեղակայված նախագահական Չանքայա պալատում: Երեկոյին հրավիրված է եղել թուրք հայտնի երգչուհի Ջանդան Էրչեթինը, ում Օլանդը պարգևատրել է մշակույթի և արվեստի շքանշանով: Երգչուհին նախագահի պատվին կատարել է ֆրանսիական սիրված «Non, je ne regrette rien» («Ոչ, ես ոչինչի համար չեմ ափսոսում») երգը: Այս փաստը թուրքական մամուլը որակել է որպես փոքրիկ ակնարկ կապված վերջերս Օլանդի անվան շուրջ պտտվող սկանդալային լուրի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ նախագահ Օլանդը դավաճանում է իր քաղաքացիական կնոջը` Վալերի Թրիերվեյլերին,  հայտնի դերասանուհի Ժյուլի Գայենի հետ: Օլանդի կինը հայտնվեց հիվանդանոցում, իսկ նախագահը հայտարարեց, որ շուտով կբաժանվի նրանից:

Անկախ

Մայիսին Ֆրանսուա Օլանդը կայցելի Ադրբեջան

օլանդԱյս տարվա մայիս ամսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Նախատեսվում է, որ նախքան Ֆրանսիայի նախագահի այցը` մարտին, Ադրբեջան կժամանի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Այս այցի շրջանակներում քննարկվելու են  ադրբեջանաֆրանսիական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հավելենք, որ Ֆրանսուա  Օլանդը հունվարի 27-ին այցելել էր Թուրքիա: Օլանդը Ֆրանսիայի առաջին նախագահն է, ով վերջին 22 տարիների ընթացքում այցելել է Թուրքիա:

Անկախ

Օլանդ. Ֆրանսիայի առաջին տիկինը ապաքինվում է

Francois Hollande - Valerie TrierweilerՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ առաջին տիկինը այժմ ապաքինվում է Վերսալի նախագահական կեցավայրում: Առաջին տիկինը հոսպիտալացվել էր Օլանդի և դերասանուհու սիրային կապի վերաբերյալ լուրերից հետո:

Այդ պատմությունը Ֆրանսիայի սահմաններից դուրս մեծ ուշադրություն է գրավել, իսկ Օլանդը երկուշաբթի օրը մեկնել է Նիդեռլանդներ, որը նրա առաջին օտարերկրյա ճամփորդությունն է լուրերի տարածվելուց հետո:

Օլանդը լրագրողներին հայտնել է, որ Վալերի Տրիերվեյլերը իրեն լավ է զգում, սակայն հրաժարվել է պատասխանել իր անձնական կյանքի վերաբերյալ հարցերին: Տրիերվեյլերը այս ամսվա սկզբին հոսպիտալացվել էր ծայրահեղ շոկի պատճառով:

Օլանդը երբեք մաուսնացած չի եղել, իսկ դերասանուհի Ջուլի Գայեի հետ ունեցած կապի մասին լուրերը հարցականի տակ են դնում ապագայում առաջին տիկնոջ պետականորեն ֆինանսավորվող գրասենյակում Տրիերվեյլերի մնալու փաստը: Ո´չ Օլանդը, ո´չ Գայեն չեն հերքել իրենց սիրավեպի մասին լուրերը:

 Անկախ

Ակտիվիստը տոնաներով ձիու գոմաղբ է թափել Ֆրանսիայի պառլամենտի շենքի առջև,լուսանկարներ

President HollandeՖրանսուա Օլանդի մասին խոսակցությունները այս շաբաթ հիթային են դարձել:

Ֆրանսիայի նախագահի և ֆրանսիացի մի դերասանուհու սիրային կապի մասին խոսակցություններին ավելացել է մի քանի տոնա ձիու գոմաղբը, որը ակտիվիստը թափել է պառլամենտի մուտքի առջև:

Այսօր ոստիկանները ձերբակալել են ակտիվիստին՝ նախքան նա կվերջացներ ամբողջ գոմաղբը թափել Փարիզի ազգային ժողովի շենքի առջև:

Գոմաղբով լի բեռնատարի վրա գրաված է եղել «Կորչի´ Օլանդը և ողջ քաղաքական դասը: Կեցցե´ վեցերորդ հանրապետությունը»:

Այժմյան հինգերորդ հանրապետությունը սկսվել է 1958թ-ին Շառլ դը Գոլի նախագահությամբ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան կորցրեց իր գաղութային իշխանության մեծ մասը:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել այսօր Փարիզի կենտրոնում, Սենա գետի մոտակայքում գտնվող Բուրբոնի պալատի առջև, որտեղ տեղակայված է Ֆրանսիայի պառլամենտը:

Ոսիկանությունը մարդուն ձերբակալելուց հետո մաքրման աշխատանքներ է սկսել:

Անցած շաբաթ ֆրանսիական Closer ամսագիրը անցած ուրբաթ օրը հրապարակել էր Օլանդի և դերասանուհի Ջուլի Գայեի սիրային հարաբերությունների վերաբերյալ յոթ էջանոց հոդված:

 Անկախ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին

օլանդՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կիրակի օրը հայտարարել է, որ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Ռուսաստանում կազմակերպվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկելու են փետրվարի 7-ին Սոչիում:

Մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել էր Օլիմպիական խաղերը, իսկ երբ Ֆաբիուսին հարցրել են Օլանդի մասնակցության վերաբերյալ, նա պատասխանել է, որ մինչ այժմ նախատեսված չէ, որ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները կմասնակցեն այդ խաղերին:

Ֆաբիուսը հետագա բացատրություններ չի տվել այդ կապակցությամբ:

Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ռուսաստանը մեծապես քննադատվել է մարդու իրավունքների խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների և այս տարվա սկզբին ընդունված նույնասեռականության պրոպագանդայի օրենքի պատճառով: