Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում. Ս. Հացպանյան

Սարգիս հացպանյան«Օգոստոսի 27-ին պարզ կդառնա Թուրքիայի նոր վարչապետի անունը: Բոլորը նշում են, որ դա հավանաբար Աբդուլահ Գյուլը կլինի, բայց ես այդպես չեմ կարծում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը` ամփոփելով Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները: «Նախքան ընտրությունները «Ակոսում» մի հոդված տպվեց, որում  անդրադարձ էր կատարվել Թուրքիայի պատմության 11 նախագահներին և նրանց դիրքորոշմանը հայկական հարցի վերաբերյալ: Բոլորի վարած քաղաքականության մեջ որոշակի հայատյացություն կար, ի տարբերություն Գյուլի: Շատերը հիմնավորում են դա այն բանով, որ իբր ներկայիս նախագահի մայրը հայ է», – նշեց Հրապարակախոսը:

Ինչ վերաբերում է նորընտիր նախագահին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա  չի թաքցնում իր իսլամական կոշտ դիրքորոշումը և գտնում է, որ Թուրքիան պետք է դառնա Միջին Արևելքի իսլամական աշխարհի դրոշակակիրը: Արևմտյան մամուլը արդեն սկսել է նրան «սուլթան» անվանել: «Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում: Շատ փորձագետներ կանխատեսում են, որ Էրդողանը դառնալու է երկրորդ Պուտինը տարածաշրջանում»,- ասաց Հացպանյանը:

Ըստ նրա` 2015-ին ընդառաջ Էրդողանը հայանպաստ որոշակի քայլեր կձեռնարկի` ցույց տալու, որ Թուրքիան հումանիստ պետություն է: «Մուշեղ իշխանի ծննդավայրում կվերականգնվի հայկական խոշոր եկեղեցի և կհանձնվի հայկական պատրիարքությանը: Որոշ վայրերում կվերականգնվեն հայկական անվանակոչությունները,  Հայաստանը Թուրքիայից տարանջատող Մարգարայի ավտոմայրուղին ուզում են Հրանտ Դինքի անվամբ կոչել` իբրև «խաղաղության խորհրդանիշ», – նշեց  ազատամարտիկը:

Սակայն գագաթնակետը, ըստ Հացպանյանի, տեղի կունենա ապրիլի 23-ին և Թուրքիայի դիվանագիտական ողջ կորպուսը պատրաստվում է դրան. «90 տոկոս հավանականություն կա, որ ապրիլի 23-ին Էրդողանը կժամանի Հայաստան և կայցելի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Եթե նա անի այդ քայլը ամբողջ աշխարհը կխոսի ոչ թե Հայոց ցեղասպանյան մասին, այլև Թուրքիայի նախագահի այս մարդասիրական քայլից: Էրդողանը պատմության մեջ կմնա որպես Նոբելյան մրցանակի հավակնորդ: Սա կատարյալ մատ կլինի հայ դիվանագիտության համար», – ասաց հրապարակախոսը ` հայտարարելով   , որ Հայկական պետությունը պատրաստ չէ դրան:

Ավելին` մինչ այժմ որևէ նախադասությամբ թղթին չեն հանձնվել հայ ժողովրդի պահնջները և ցանկությունները: Հայ դիվանագետները շատ քիչ ժամանակ ունեն այս ամենը իրականացնելու համար:

 

Անկախ

Կհեռանա՞ քաղաքականությունից Աբդուլահ Գյուլը

gulԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Անատոլիայի գործարարների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Վերջիններս մասնավորապես հետաքրքրվել են, թե ինչով է զբաղվելու Գյուլը իր նախագահության ժամկետի ավարտից հետո և արդյոք թողնելու է քաղաքականությունը, թե ոչ: «Այս ժողովուրդին ծառայելու համար այսուհետև էլ կանեմ հնարավոր ամեն բան: Թե դա ինչպես և ինչ կլինի, արդեն այլ հարց է: Կարևորն այն է, որ ծառայությունը շարունակվում է»,-նշել է Գյուլը` խուսափելով հստակ պատասխան տալ իր հետագա քայլերի վերաբերյալ:

Անկախ

Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի. Աբդուլահ Գյուլ

Աբդուլլահ Գյուլ   Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի: Նրա խոսքերով՝ Թուրքիան պատերազմ չի ուզում և Անկարան ջանում է պահպանել տարածաշրջանի կայունությունը, այնուհանդերձ երկիրը միշտ պետք է պատրաստ լինի: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Գյուլը ընդգծել է երկրի Զինված ուժերի ուժեղացման անհրաժեշտությունը: Նախագահը բազմիցս հայտարարել է թուրքական բանակի արդիականացման կարևորության մասին: Նա նաև նշել է, որ Թուրքիան հպարտանում է իր բանակով:

Նշենք, որ Թուրքիայի Զինված ուժերը բաղկացած են ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային զորքերից, ժանդարմերիայից և ափերը հսկող ուժերից:

Անկախ

Աբդուլահ Գյուլի 88-ամյա հայրը մինչ օրս աշխատանքի է գնում՝ այն համարելով պաշտամունք

Գյուլ Թուրքական «Ռադիկալի» թղթակիցը հանդիպել և զրուցել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հոր՝ Ահմեդ Համդի Գյուլի հետ: 88-ամյա պարոն Ահմեդը 70 տարի խառատ է եղել, իսկ այժմ կրտսեր որդու՝ Մաջիթի հետ միասին զբաղվում է էլեկտրասյուների, քաղաքում տեղադրվող գովազդային վահանակների արտադրությամբ: Նա չի զլանում ամեն օր գալ գործարան և հետևել աշխատանքներին: «Աշխատելը պաշտամունք է, տանը ձանձրանում եմ»,-խոստովանում է Գյուլը՝ նշելով, որ նախագահի հայր լինել չի նշանակում ոչինչ չանել և տանը նստել: «Հաստոցի վրա արդեն չեմ կարողանում աշխատել, սակայն ուղղություն եմ տալիս գործարանում աշխատող երիտասարդներին: Այնուհետև նստում եմ սենյակումս թերթ կարդում, հեռուստացույց դիտում: Այցելուներ, պատվիրատուներ ունենալու ժամանակ հանդիպում եմ նրանց հետ»,-պատմում է նախագահ Գյուլի հայրը և նշում, որ այսօրվա երիտասարդները և՛ խելացի են, և՛ աշխատասեր:

 

 Անկախ

Աբդուլահ Գյուլը հեռանու՞մ է քաղաքականությունից

Աբդուլլահ Գյուլ  Մինչ Թուրքիայում ակտիվորեն քննարկվում է նախագահ Գյուլի թեկնածության առաջադրման հարցը, վերջինս առաջ ընկավ բոլորից և այսօր հայտարարեց, որ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու հավակնություններ չունի: Գյուլի այս անսպասելի հայտարարությունը ցնցել է բոլորին: «Ես ուզում եմ հայտնել, որ ներկայումս իմ քաղաքական ապագայի հետ կապված ոչ մի ծրագիր չունեմ»,-նշել է Գյուլը: Այսպիսով նա հստակ հասկացրել է, որ ԱԶԿ-ն նախագահի պաշտոնում տեսնում է միայն վարչապետ Թայիփ Էրդողանին:

Ավելի վաղ մի շարք վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ ամենայն հավանականությամբ Գյուլն ու Էրդողանը պաշտոնների փոխանակում կկատարեն: Սակայն Գյուլի հայտարարությամբ գրեթե բացառվում է այս սցենարի իրականացումը: Էրդողանը իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի կարող անել, քանի դեռ այդ մասին չի խոսել Գյուլի հետ:

Անկախ

Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նախագահի պաշտոնն իր գրպանում է. Աբդուլահ Գյուլ

աբդուլահ գյուլ   Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, խոսելով օգոստոսին սպասվող նախագահական ընտրությունների մասին, նշել է, որ քաղաքական առաջնորդներից և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաղթանակն իր գրպանում է: Գյուլը նշել է, որ կուսակցության թեկնածուների հարցը առայժմ չի քննարկել վարչապետ Էրդողանի հետ, սակայն, կասկած չկա, որ նախագահի պաշտոնին հավակնելու են նաև այլ անձինք: «Վերջին խոսքը ժողովրդինն է: Ոչ ոք այս փուլում չի կարող վստահ լինել, որ նախագահի պաշտոնն իր գրպանում է»,-ընդգծել է Գյուլը: Վերջինս անպատասխան է թողել լրագրողների այն հարցը, թե արդյոք նա մտադիր է շարունակել իր բնակությունը նախագահական Չանքայա պալատում:
Անկախ

Ղրիմը կարող է նոր սառը պատերազմի պատճառ դառնալ. Աբդուլահ Գյուլ

 աբդուլահ գյուլ   Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Ղրիմում ստեղծված իրավիճակը կարող է խթան հանդիսանալ նոր սառը պատերազմի սկզբի համար: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Գյուլի խոսքերով՝ եթե սառը պատերազմ սկսվի, ապա կողմերից ոչ մեկը դրանից շահ չի ունենա:

 

   Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 18-ին, Ռուսաստանի և Ղրիմի միջև ստորագրված համաձայնագրով Ղրիմը Սևաստոպոլ քաղաքի հետ միասին մտավ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ:

Անկախ

Թուրքիայում բանակ զորակոչվելու նվազագույն տարիքը սահմանվել է 20-ից 21

թուրքիա,բանակԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հաստատել է փոփոխված «Զինապարտության մասին օրենքը»: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նոր օրենքի համաձայն՝ Թուրքիայում բանակ զորակոչվելու նվազագույն տարիքը սահմանվել է 20-ից 21: Բացի այդ 12 ամիս ծառայած զինվորների արձակուրդի ժամկետը 90 օրից կրճատվել է 30-ի, իսկ կարճաժամկետ՝ 6 ամսի ծառայություն անցածների համար 45-օրյա արձակուրդը այժմ 15 օր կլինի:

Անկախ

Աբդուլահ Գյուլը ստորագրել է համացանցի վերահսկողության մասին օրինագիծը

gul    Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ստորագրել է համացանցի վերահսկման մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է անձամբ Գյուլը «Twitter»-ի իր միկրոբլոգում: «Արդեն տևական ժամանակ է, ինչ դուք զանգվածային կերպով ինձ հաղորդագրություններ եք հղում համացանցի օրինագծի վերաբերյալ: Օրինագծում որոշ փոփոխություններ կլինեն, սակայն ես այն ստորագրել եմ, որպեսզի շուտով ուժի մեջ մտնի»,-գրել է Գյուլը:

Օրինագծի հաստատումից անմիջապես հետո քննադատությամբ հանդես են եկել ԵՄ ներկայացուցիչները, երկրի ընդդիմադիր կուսակցությունները և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ «Twitter»-ի մոտ 66 հազար օգտատեր հրաժարվել է այսուհետ հետևել նախագահ Գյուլի համացանցային գրառումներին:

Աբդուլահ Գյուլի հեռախոսը գաղտնալվել է

gaxtnalsum Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Աբդուլահ Գյուլի հեռախոսը գաղտնալսվել է կոռուպցիոն սկանդալի հետաքննության ժամանակ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր 7»-ը: Էրդողանի խոսքերով՝ բացի նախագահից, գաղտնալսվել են նաև պաշտոնատար այլ անձանց հեռախոսային խոսակցությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սկանդալային գործի քննության ընթացքում գաղտնալվել է նաև վարչապետ Էրդողանի հեռախոսը: Թուրքական հետախուզությունը հայտնաբերել էր, թե որտեղ են տեղադրված եղել գաղտնալսման սարքերը: Անօրինական գաղտնալսման փաստի բացահայտումից հետո Թուրքիայի հեռահաղորդակման նախարար Ջեմալեդդին Չելիքը հեռացվել էր պաշտոնից:

Անկախ

Արդյո՞ք Աբդուլահ Գյուլը կդառնա Թայիփ Էրդողանի մրցակիցը

Թուրքիա, Աբդուլահ Գյուլ, թանգարանԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նախագահական Չանքայա պալատում, ընդունելով Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Հաշվի առնելով, որ այս տարի Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, հարցերը հիմնականում առնչվել են այս թեմային: «Արդյո՞ք մրցակից լինելու եք վարչապետ Էրդողանի համար» հարցին Գյուլը հետևյալ պատասխանն է տվել. «Այս հարցին պատասխանելու համար շատ վաղ է, առջևում դեռ շատ օրեր կան: Երբ ժամանակը գա, բոլորդ կտեսնեք»:

 

 Անկախ

Լրագրողը ուղիղ եթերում Աբդուլահ Գյուլին իրենց տուն է հրավիրել

Թուրքիա, Աբդուլահ Գյուլ, թանգարանԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի՝ երկրի Քիլիս վիլայեթ կատարած այցի ժամանակ մի զավեշտալի դեպք է պատահել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյուլը պատասխանել է նրանց հարցերին: Տեղական թերթերից մեկը ներկայացնող մի լրագրող ուղիղ եթերում նախագահ Գյուլին հրավիրել է իրենց տուն: «Որպես ԶԼՄ-ի ներկայացուցիչ կցանկանայի ձեզ մեր տանը հյուրընկալել: Մերոնք ձեզ են սպասում»,-ասել է լրագրողը: «Հաբերլերը» գրում է, որ Գյուլը այս հրավերը լսելուց հետո մի պահ շատ է զարմացել, հետո այսպես է պատասխանել. «Ձերոնց բարևներս հաղորդիր, տեսնենք, թե ինչպես կընթանա նախատեսված ծրագիրը: Շատ շնորհակալություն եմ հայտնում»:

Անկարայում կանխվել է նախագահ Աբդուլահ Գյուլի դեմ մահափորձը

Աբդուլահ ԳյուլԻնչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ այսօր առավոտյան անհայտ անձը եկել է Անկարայում տեղակայված նախագահական Չանքայա պալատ և անվտանգության աշխատակիցներին թղթադրամներ է տվել՝ ասելով, թե դա ծածկագիր է, որը կարող է հասկանալ միայն նախագահ Աբդուլահ Գյուլը: Վերջինիս հետ հանդիպել ցանկացող անձի զննման ժամանակ ատրճանակ է հայտնաբերվել: Անցկացված հարցաքննության ընթացքում անձը խոստովանել է, որ նպատակ է ունեցել սպանելու նախագահ Գյուլին: Հավանաբար հոգեկան խնդիրներ ունեցող մարդը նշել է, որ պարզապես ցանկացել է կրկնել «Գայլերի հովիտը» հայտնի հեռուստասերիալի տեսարաններից մեկը:

Թուրքիայում առաջին անգամ կբացվի Աբդուլահ Գյուլին նվիրված թանգարան

Թուրքիա, Աբդուլահ Գյուլ, թանգարանԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի պատվին թանգարան կբացվի նրա հայրենի Կեսարիա քաղաքում: Այս նախագծի հիմքում ընկած են նախագահի անունով թանգարանի և գրադարանի ստեղծման արևմտյան ավադույթները: Ցուցադրության կհանվեն նախագահի երիտասարդության տարիներին արված գրառումներ, նամակներ, փաստաթղթեր, անձնական իրեր, իր կյանքի ընթացքում արած Գյուլի ելույթներն ու խոսքերը, ինչպես նաև նրա գործունեության հետ կապված առարկաներ, որոնք ազգային հետաքրքրություն կառաջացնեն:
Ի տարբերություն ԱՄՆ-ի և եվրապական երկրների՝ Թուրքիայում առաջին անգամ է իրականացվում նման նախագիծ, որի շրջանակներում ներկայացվելու է նախագահի կյանքն ու աշխատանքը: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Գյուլի թանգարանը բաղկացած է լինելու երեք շենքից, որոնք զբաղեցնելու են 7 հազար քառ. մետր տարածք: Շինարարական աշխատանքները արդեն սկսվել են և նախատեսվում է դրանք ավարտել մեկ տարվա ընթացքում: Ակնկալվում է, որ նախագահին նվիրված թանգարանի նախագիծը նախասկիզբ կհանդիսանա հետագա նախագահների համար:

 

 

Սիրիան կարող է Աֆղանստանին նմանվել. Աբդուլահ Գյուլ

գյուլ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Սիրիան Միջերկրածովյան տարածաշրջանում կարող է վերածվել Աֆղանստանի նման մի երկրի, եթե միջազգային հանրությունը չաջակցի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»: Գյուլի խոսքերով՝ եթե միջազգային հանրությունը ժամանակին միջամտեր Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակին, հնարավոր կլիներ խուսափել այսչափ զոհերից:

Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր՝ 2011 թվականի մարտից, զոհվել է շուրջ 115 հազար մարդ, մոտ 4,5 մլն մարդ է լքել երկիրը, որոնցից  2 մլն բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում: