300 ուղևորներով խորտակված նավը չի հայտնաբերվել

unnamed (10)

Բանգլադեշի Պադմա գետում 300 ուղևորներով նավի խորտակումից մեկ օր անց որոնողական աշխատաքների ընթացքում որևէ փրկված չի հայտնաբերվել:

Փրկարարներին նույնիսկ չի հաջողվել գտնել խորտակված նավը, ինչը զայրացրել է գետի ափերի մոտ հավաքված հարյուրավոր մարդկանց:

Գետի ափերի մոտ հավաքվածները ցույց են կազմակերպել՝ բողոքելով տվյալ իրավիճակում ադմինիստրացիայի վատ կողմնորշման դեմ:

Պադմա գետ

Իշխանությունները փրկրարական աշխատանքների դանդաղ ընթացքը պատճառաբանել են վատ պայմաններով:

Փրկարարները կարծում են, որ ուժեղ հոսանքը հնարավոր է ուղևորների մարմինները դեպքի վայրից հսկայական տարածություններ հեռու քշած լինի:

Պադմա գետ

unnamed (9)

Մանշիգանջ շրջանի գլխավոր ադմինիստրատոր Սեյֆուլ Հասան Բադալը CNN-ին հայտնել է, որ խորտակված նավի վրա շուրջ 300 ուղևոր է եղել: Գրեթե 100 ուղևոր փրկվել է խորտակումից անմիջապես հետո:

Ինչևէ՝ դեռևս ստույգ տեղեկություններ չկան, թե հատկապես քանի մարդ է անհետացել, քանի որ որևէ գրություն չկա, թե քանի մարդ է եղել նավի վրա:

 

Բանգլադեշում 200 ուղևորներով լաստանավ է խորտակվել

լաստանավԲանգլադեշի Փադմա գետում լաստանավ է խորտակվել, որում շուրջ 200 ուղևոր կար, հաղորդում է  Вести.Ru-ն:

Նավը խորտակվել է երկրի մայրաքաղաք Դաքքայից 37 կմ  հարավ-արևելք: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Նման ողբերգություններ Բանգլադեշում հաճախ են պատահում լաստանավերը գերբեռնելու պատճառով: Ամեն տարի նման պատահարների հետևանքով մի քանի հարյուր մարդ է զոհվում:

Բանգլադեշում կինը սպանել է ամուսնուն ֆուտբոլ դիտելու համար

footballԲանգլադեշում 22-ամյա Ժասմին Բերգյումը սպանել է իր ամուսնուն այն պատճառով, որ վերջինս խանգարել է նրան քնել, քանի որ ամեն օր դիտել է Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի 2014 թվականի առաջնության խաղերը: Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բարայգրամ քաղաքում: Բերգյումը կտրել է ամուսնու կոկորդը, երբ նա հրաժարվել է անջատել հեռուստացույցը: Կինը կալանավորված է:

Նշենք, որ օրերս Չինաստանում ֆուտբոլի երեք երկրպագու էր մահացել անքնության պատճառով: Ֆուտբոլասերները առանց հանգստանալու նայել են առաջնության բոլոր խաղերը:

Անկախ

Բանգլադեշում նավաբեկության հետևանքով 22 մարդ է զոհվել

1221-390x290Բանգլադեշում պաշտոնապես հաստատել են  Մեգհա գետի վրա «Միրաժ-4»-ի նավաբեկության հետևանքով 22 մարդու մահվան մասին:

Դեպքը կատարվել է մայիսի 15-ին, Բանգլադեշի կենտրոնական մասում: Նավում 200 մարդ է եղել, նրանցից ինքնուրույն ափ է հասել 40-ը: 35 ուղևորի հաջողվել է փրկել:

Նավաբեկության պատճառ է կարող էին լինել հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին: Ներկայում ջրասուզակները փորձում են նավն ափ հանել: Հնարավոր է , որ այնտեղ 100 կորածի դիակները գտնեն:

«Դիակներին դուրս բերելու փոխարեն, մենք հիմա մտածում ենք նավն ափ հանելու մասին: Երբ դա մեզ հաջողվի, ապա այն ժամանակ կատարվածի հստակ պատկերը կունենանք»,-ասել է  Մուշիհանջ մարզի կոմիսարի տեղակալ Հասան Բադալը:

Անկախ

Բանգլադեշում նավ է շրջվել, կա 8 զոհ

ferry9Հինգշաբթի օրը Բանգլադեշի գետերից մեկում փոթորկից 100 ուղևորով նավ է շրջվել: Հայտնաբերվել են ութ մահացածի մարմիններ:

Պատահարից հետո բազմաթիվ մարդիկ լողալով դուրս են եկել գետից, սակայն դեռևս անհետ կորածների թիվը պարզ չէ:

Նավը շրջվել է Մեգնհա գետում մայրաքաղաք Դակայից Շարիաթպուր ուղևորվելիս:

Բանգլադեշում հաճախակի են նավեր խորտակվում թույլատրվածից շատ ուղևորներ նստելու պատճառով:

Անկախ

Բանգլադեշի նավերը անհետացած մալազիական ինքնաթիռի հետքերը փնտրում են Բենգալի ծովածոցում

մալազիական ինքնաթիռԲանգլադեշի երկու ռազմական նավեր ուրբաթ օրը անհետացած մալազիական ինքնաթիռի հետքերը սկսել են փնտրելԲենգալի ծովածոցում, սակայն դեռևս անարդյունք:

Նավերը որոնումները սկսել են այն բանից հետո, երբ ավստրալիական ընկերությունը պնդել է, որ իրենք այդ շրջանում ջրում խորտակված ինքնաթիռի հնարավոր հետքեր են նկատել:

Ավստրալայի բարձրաստիճան պաշտոնյաները և այլ փորձագետներ կասկածի տակ են առել այդ պնդումը, իսկ Մալազիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ ինքը ևս կողմ է այդ տարածքում որոնողական աշխատանքներին՝ չնայած իր կարծիքով անհավանական է, որ ինքնաթիռը Բենգալի ծովածոցում լինի:

Նախարարը նշել է, որ այդ վարկածը կարող է միայն հաստատվել այդ շրջան նավեր ուղարկելով, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է Հնդկական օվկիանոսում որոնողական աշխատանքների վայրից:

Նախարարի տվյալներով՝ մարտի 8-ին 239 ուղևորներով անհետացած ինքնաթիռի որոնումները կարող են 8-12 ամիս տևել:

 

Անկախ

Բանգլադեշում կարի ֆաբրիկայի հարյուրավոր աշխատողներ թունավորվել են խմելու ջրից

i (1)Դաքքայի կարի ֆաբրիկայում հարյուրավոր աշխատակիցներ իրենց տեղերում նստած թունավորվել են խմելու ջրից:

Տեքստիլ արդյունաբերության աշխատակիցների ասոցիացիայի անդամները կասկածում են, որ ինչ որ մեկը հատուկ,ընկերության ջրատարի մեջ պեստիցիդ է լցրել:

Այս տարվա մայիսին աշխատակիցները մի քանի ցույցեր կազմակերպեցին` իշխանություններից պահանջելով երկրի կարի ֆաբրիկաներում բարելավել աշխատանքային պայմանները:

Ապրիլի 24-ին, Դաքայում փլուզվեց 8-հարկանի Rana Plaza համալիրը` տեքստիլ  5 արտադրություններով,ինչի հետևանքով ավելի քան 1100 մարդ զոհվեց:

Բանգլադեշի հագուստի գործարանները կվերաբացվեն

bangladeshi-garment-workers-protest-the-collapse-of-the-eight-storey-rana-plaza-compound-in-savar-on-april-27-2013-4Աշխատակիցների  բարձրացրած խռովություններից հետո Բանգլադեշի հագուստի գործարաններն պատրաստվում են կրկին բացվել:
Երկուշաբթի` Բանգլադեշում հագուստի գործարանի փլուզումից հետո փակվել են Աշուլիա արդյունաբերական քաղաքի գործարանները:
Բանգլադեշում 4,500 հագուստի գործարաններ ներկայացնող ասոցիացիան, որը կայացրել է գործարանների վերաբացման վճիռը, հանդիպել են ներքին գործերի և աշխատանքի հարցերով նախարարներին:
Արևմտյան հայտնի բրենդեր և խանութներ Walmart-ի, H&M-ի, Tesco-ի, Inditex-ի և Carrefour-ի համար հագուստ արտադրող գործարանները գտնվում են Աշուլիայում:
Ոստիկանության փոխանցմամբ խռովությանը մասնակցող աշխատակիցները վնաս են պատճառել գործարաններին և մեքենաներին:

Walmart-ը ստուգումներ կանցկացնի Բանգլադեշի ֆաբրիկաներում

2Walmart-ը ստուգումներ կանցկացնի Բանգլադեշի ֆաբրիկաներումՍուպերմարկետների ցանցի հսկա Walmart-ը երեքշաբթի հայտարարել է, որ պատրաստվում է կատարել անվտանգությանը վերաբերվող մանրակրկիտ ստուգումներ Բանգլադեշի 279 մատակարարողների գործարաններում: Որոշման պատճառն է հանդիսացել 1100 մարդկանց մահվան պատճառ դարձած կարի գործարանի շենքի փլուզումը:
Walmart-ն ասել է, որ կհրապարակի հետազոտվող գործարանների անուններն ու արդյունքները:Նա նաև հրապարակել է 200 գործարաններից բաղկացած ցանկ, որոնք գտնվում են սև ցուցակի մեջ:
Ընկերությունը չի ասել, արդյոք պատրաստվում է ստորագրել Benetton-ի, Mango-ի, Marks & Spencer-ի, Inditex-ի և H&M-ի կողմից ներկայացրած կրակի և շինարարական անվտանգության մասին համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Դակայում գտնվող կարի գործարանի փլուզման հետևանքով զոհվել են 1127 աշխատակիցներ: Սա տեքստիլի ոլորտի իր ծավալով ամենամեծ աղետն է:

Բանգլադեշում իսլամական արմատականների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման ընթացքում մահացել է 37 մարդ,լուսանկարներ

ba1Երեկ Բանգլադեշում կրոնին անարգելու համար մահապատիժ պահանջող մահմեդականների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվել է 37 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ:
ba5Ցուցարարները, վանկարկելով «Աստված ամենակարող է» արտահայտությունը, հրդեհում էին խանութներ ու մեքենաներ, ինչպես նաև փակել էին ճանապարհները, իսկ մայրաքաղաք Դակայում ու արվարձաններում տեղի են ունեցել արյունալի բախումներ ոստիկանության հետ:
ba3Ավելի քան 70,000 ակտիվիստներ ամբողջ գիշեր քաոս էին ստեղծել մայրաքաղաքի ֆինանսական կենտրոնում, որտեղ հարյուրավոր աշխատակիցներ ստիպված էին քնել իրենց աշխատավայրերում, քանի որ փողոցներում կրակահերթ էր տեղի ունենում:
Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են: Hefajat-e-Islam արմատական խմբավորման ակտիվիստները քայլերթ են կազմակերպել ավելի քան վեց ճանապարհների վրա՝ խաթարելով Դակայի և այլ քաղաքների միջև կապը:
Ոստիկանության տեղեկություններով՝ մոտավորապես 200,000 մարդ է հավաքվել Դակայի կենտրոնական հատվածում, որտեղ նրանք քարերով հարձակվել են ոստիկանության վրա, իսկ ոստիկանները ի պատասխան սկսել են ծեծել նրանց:
Ըստ տեղեկությունների վայրագությունները սկսվել են, երբ ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ցուցարարներին, որոնց մի մասը եկել էր հեռավոր գյուղերից և հավաքվել Դակայի կենտրոնական մզկիթի առջև:
Ցույցը բորբոքել էր Hefajat-e-Islam-ի առաջնորդ Ալլամա Շահ Ահմադ Շաֆին, որը ըստ տեղեկությունների՝ 90 տարեկան է:
Hefajat-e-Islam-ին նորաստեղծ իսլամական խմբավորում է, որը տղամարդկանց և կանանց մինջև անհավասարության խորացման և խիստ իսլամական կրթության կողմնակից է: Նրանք նաև ցանկանում են, որ Ալլահի նկատմամբ ունեցած պարտավորությունները մտցվեն սահմանադրության մեջ:
Բանգլադեշի կառավարությունը հրաժարվել է կատարել նրանց պահանջները՝ հայտնելով, որ երկիրը ղեկավարվում է աշխարհիկ լիբերալ օրենքներով:
Կրոնական խմբավորման առաջնորդները խոստացել են ցույցեր կազմակերպել, եթե իրենց պահանջները չիրականացվեն:

no images were found

Բանգլադեշում փլուզվել է ութ հարկանի կտորի ֆաբրիկան՝ կա առնվազն 83 զոհ

b2Այս առավոտ Բանգլադեշում մի քանի կտորի ֆաբրիկաներ ներառող ութ հարկանի շենքի փլուզման արդյունքում զոհվել է 83 մարդ, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Փրկարարները օգտագործում էին հսկայական կտորներ ողջ մնացած մարդկանց ավերակներից ցած իջեցնելու համար:

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները և բանակային անձնակազմը մայրաքաղաք Դակկայից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սավար քաղաքում համատեղ էին աշխատում, որպեսզի կարողանան փրկել փլատակների տակ հայտնված մարդկանց:

Աշխատանքները վերահսկող պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ ավելի քան 700 վիրավորներ կան:

Այս շրջանի կտորի ֆաբրիկաները աշխատում են օրը 24 ժամ և առավոտյան 8:30 դրությամբ շենքի փլուզման ժամանակ, ըստ երևույթին, դրա հինգ հարկերում ֆաբրիկաների աշխատակիցներ են եղել:

Շրջանի ոստիկանության պատասխանատուն նշել է, որ գործարանի սեփականատերերը իրենց աշխատակիցներին չէին զգուշացրել երեքշաբթի օրը շենքում առաջացած ճեղքի մասին և նրանց թույլ էին տվել մտնել ներս:

Փրկարարներից մեկի տեղեկություններով՝ շենքում մոտավորապես 2,000 մարդ է եղել, երբ այն փլուզվել է:

Դակկայում հաճախ շենքերը կառուցվում են առանց թույտվության և անվտանգության կաննոները հաշվի առնելու: