Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունները, զինադադարի վերաբերյալ անցկացված վերջին մոնիթորինգի արդյունքները: Կողմերը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Tag Archives: ԵԱՀԿ
Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստում դատապարտել է Ադրբեջանի սադրանքները
Օգոստոսի 14-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կազմակերպության Մշտական Խորհրդի հատուկ նիստում հանդես եկավ հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:
Հայաստանի դեսպանը խստիվ դատապարտեց Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգցրել են մի շարք զոհերի և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում: Նշվեց, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994 թ. մայիսի և 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնագրերը և անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Դեսպան Կիրակոսյանը խոր մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաև շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց: Անընդունելի համարվեց հայկական Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ գտնվող Կարմիր խաչի մեքենայի գնդակոծումը:
Հայաստանի դեսպանը դատապարտեց պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել:
ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Բաքուն, մերժելով միջնորդների առաջարկությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, դրանով իսկ ստանձնում է հրադադարի խախտումների և մարդկային զոհերի համար ողջ պատասխանատվությունը:
Հայաստանի դեսպանը վերահաստատեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կարևորությունը ու նշեց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու, իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ՝ արցախյան հիմնահարցը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով:
Հույս հայտնվեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնած Հայատանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանը կհրաժարվի հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից, վերջ կտա սադրանքներին ու փոխարենը ջանքեր կներդնի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Անկախ
ԵԱՀԿ 57 պետությունների կողմից Հայաստանի Օրհուս կենտրոնների ծրագիրը գնահատվել է լավագույնը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Նախարարը ողջունել է նաև օրենքների մշակման գործընթացում կենտրոնների ցուցաբերած ակտիվությունը, ինչը նպաստում է նոր օրենքների լիարժեքությանը և դրանք ժողովրդին արդյունավետ ծառայեցնելուն:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական և տնտեսական ծրագրերի պատասխանատու Տոմաս Դեմբսկին, ԵԱՀԿ ղեկավարության անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկը ընդունելու համար, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող 15 օրհուս կենտրոնների կատարած աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ ԵԱՀԿ 57 պետությունների կողմից Հայաստանի օրհուս կենտրոնների ծրագիրը գնահատվել է լավագույնը և մի շարք երկրների ներկայացուցիչներ ժամանում են Հայաստան կենտրոնների ձևավորման և գործունեության փորձին ծանոթանալու համար:
ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը բարձրացրել է Օրհուս կենտրոնները պետական կառավարման հանձնելու ծրագիրը՝ ներկայացնելով վերջիններիս հիմնադրամի իրավակազմակերպական ձև տալու ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները: Նախարար Արամայիս Գրիգորյանը, հաստատելով կենտորններին պետական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, առաջարկել է հարցի վերաբերյալ առաջիկայում մասնագիտական քննարկումներ կազմակերպել:
Օրհուս կենտրոնների համակարգողները նախարարին են ներկայացրել ոլորտում ընթացող գործընթացների մասին հանրության իրազեկման, բնապահպանական տեղեկատվության լիարժեքության ու մատչելիության, օրենսդրական դաշտին և բնօգտագործման ոլորտում վերահսկողական մեխանիզմներին առնչվող մի շարք այլ հարցեր:
Անդրադառնալով ոլորտում վերահսկողության իրականացման խնդիրներին՝ Արամայիս Գրիգորյանը օրենսդրական մեխանիզմների խստացմանը զուգահեռ նախանշել է նաև տնտեսվարողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա բնապահպանական նորմերի պահպանման հարցում տնտեսվարողի նկատմամբ կիրառել պարտավորեցնող լրացույցիչ գործիքակազմ:
ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը ներկաների անունից հավաստիացրել է, որ իրենք կողջունեն և կաջակցեն նախարարի ձեռնարկած ոլորտի բոլոր բարեփոխումները:
Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ կենտրոնների ծավալած գործունեության և նախարարության նոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը նկատել է, որ Բնապահպանության նախարարությունը բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ ունի նույն առաքելությունը և կարևորել ոլորտի խնդիրների լուծման համար ջանքերի համատեղման անհրաժեշտությունն ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության էլ ավելի ինտենսիվացումը:
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին
Մամուլի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ևս երկու բլոգերների դատապարտման կապակությամբ: Նրա խոսքով՝ Ադրբեջանում արագորեն աճում է ձրբակալված ակտիվիստների թիվը, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կյանք:
“Մամուլի և խոսքի ազատության ճնշումը Ադրբեջանի կողմից ստանձնած պարտականությունների կոպիտ խախտում է”,- հայտարարել է Միյատովիչը:
Իր ելույթում Միյատովիչը հիշեցրել է, որ բլոգեր Աբդուլա Աբուլովը մայիսի 27-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ Օմար Մամեդովը հունիսի 4-ին՝ 5 տարվա ազատազրկման: Նրանք երկուսն էլ մեղադրվում են թմրանյութերի հանցագործության համար:
“Բոլոր ժամանակներում մեդիայի և խոսքի ազատությունները պետք է ապահովված լինեն: Ես կրկին կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշում գործադրել մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ”,-հայտարարել է Միյատովիչը:
ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կանցկացնի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հուլիսի 8-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ մշտադիտարկում կանցկացվի։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշնային օգնականներ Եվգենի Շարովն ու Փիթեր Սվեդբերգը։
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն դաշնային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժիրի Աբերլեն։
Բաքվի կենտրոնում հակահայկական բողոքի ակցիա է կազմակերպվել
Ադրբեջանական “Ղարաբաղի ազատագրման” կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի երթ են կազմակերպել դեպի Բաքվի կենտրոնում գտնվող “Flame Towers” կառույցը, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, տեղեկացնում է “Ենի Մուսավաթ” թերթը:
Ակցիայի մասնակցշիցներն իրենց բողոքն են արտահայտել նիստին հայ պատգամավորների մասնակցության դեմ:
Ըստ ադրբեջանական թերթի` ոստիկանությունը ուժով ցրել է ցուցարարներին: Հաղորդվում է մեծ թվով ձերբակալվածների մասին: Ցուցարարների մնացած մասը շարժվել է Միլի մեջլիսի (խորհրդարան) ուղղությամբ:
Ներկայումս ակցիան շարունակվում է Ադրբեջանի խորհրդարանի դռների մոտ:
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը
Հունիսի 3-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:
Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԵԱՀԿ-ն կորցրել է կապը Ուկրաինայում գտնվող իր երկրորդ խմբի հետ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կորցրել է արևելյան Ուկրաինայում գտնվող իր հինգ անդամից բաղկացած խմբի հետ կապը: Ռուսամետ ապստամբները իրենց մոտ են պահում ԵԱՀԿ առաքելության ևս չորս անդամների:
Ուրբաթ օրը ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի օրը իրենք կորցրել են կապը չորս միջազգային դիտորդից և մեկ ուկրաինացի թարգմանչից բաղկացած խմբի հետ: ԵԱՀԿ-ն մինչև երկուշաբթի օրը կապ չի ունեցել նաև առևանգված մյուս չորս անդամների հետ:
Հինգշաբթի օրը ապստամբների ղեկավարներից մեկը հաստատել է, որ չորս անդամից բաղկացած առաջին առևանգված խումբն իրենց մոտ է, և նրանց ազատ կարձակեն, սակայն չի նշել, թե երբ դա տեղի կունենա:
ԵԱՀԿ-ի խմբերը ռուսամետ ուժերի ակտիվանալուց հետո վերահսկում են Ուկրաինայում անվտանգության վիճակը:
ԵԱՀԿ գործող նախագահը հուլիսին կլինի Բաքվում
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկալտերի` Հարավային Կովկաս այցը սկսվում է հուլիսի 1-ից, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը` հղում կատարելով Շվեյցարիայի արտգործնախարարության մամլո ծառայությանը:
Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:
Ադրբեջանում Դիդյե Բուրկալտերը բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ կունենա, կքննարկի համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև` Ղարաբաղյան հակամարտության խնդիրը:
ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորում
Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները և ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը:
ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ միջոցառմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Մասնակիցները քննարկելու են ոստիկանության և ԶԼՄ-ների հարաբերությունների առաջընթացը և առաջարկելու են բարեփոխումներ՝ համագործակցությունն ամրապնդելու համար:
Կլոր սեղանը բացեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծեց ինչպես ոստիկանություն-հասարակություն համագործակցության, այնպես էլ նման քննարկումների կարևությունը. «Ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները, ապահովել մարդկանց անվտանգությունը և պահպանել հասարակական կարգը: Այսօրվա քննարկումը կարծում եմ կնպաստի ոստիկանության և հանրության միջև ավելի արդյունավետ փոխըմբռմանը»:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կլոր սեղանի մասնակիցներին փոխանցելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ բարձր գնահատեց ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը. «Այսօրվա կլոր սեղանը հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից անդրադառնալ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների իրականացման մի շարք ուղղություններին, բարձրաձայնել այն շոշափելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր և ներկայացնել ապագա ծրագրերը: Նմանատիպ համաժողովի անցկացումը կօգնի բարձրացնել իրազեկվածությունը ոստիկանությունում ընթացող գործընթացների վերաբերյալ, ինչպես և ավելի ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը և զարգացնել համագործակցությունը զանգվածային լրատվական միջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ, վեր հանել այն խնդիրները և բացթողումները, որոնք հաստատ կան մեր աշխատանքում, բայց հաճախ անտեսանելի են մեզ համար, և նախանշել դրանց վերացման ուղղություններն ու եղանակները, և, որն ամենակարևորն է, ստեղծել ու ամրապնդել վստահության մթնորոլրտ»:
Ոստիկանության շտաբի պետն անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին և շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Երևանյան գրասեյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, գրասենյակի ողջ անձնակազմին, ինչպես և Միացյալ թագավորության ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին՝ այս ընթացքում ոստիկանության կողքին լինելու և առարկայական օժանդակություն ցուցաբերելու համար:
Այնուհետև «ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը և շարունակականությունը» թեմայով զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:
Հաջորդած քննարկման ընթացքում կլոր սեղանի մասնակիցները ներկայացրին բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իրենց դիտարկումները և գնահատեցին արձանագրված արդյունքները:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ հակամարտության մասին
Չնայած ընդհանուր առմամբ իրավիճակը Կովկասում հանդարտ է, սակայն ամեն ինչ կարող է հետ գնալ և խնդիրներ ստեղծել ապագայում”,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:
“Այժմ Մինսկի խմբի համանախագահները զբաղված են բարձր մակարդակով կողմերի հանդիպումները նախապատրաստելու ուղղությամբ: Միջնորդներն աշխատելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նպատակով։ Թվում է՝ այժմ հնարավորություն կա իրական բանակցություններ սկսել Հարավային Կովկասում կարգավորման համար”,- ընդգծել է նա:
Զանիերը հույս է հայտնել, որ նոր ջանքերն առաջ կտանեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախագահին կփոխարինի Մոլդովայում Ֆրանսիայի դեսպան Պիեր Անդրիյը
Առաջիկայում ԵԱԿՀ Մինսկի խմբի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը, ավարտելով իր պարտականությունները, կփոխարինվի մեկ ուրիշ համանախագահով:
Ֆրանսիացի համանախագահի պաշտոնը կզբաղեցնի փորձառու դիվանագետ, Մոլդովայում Ֆրանսիայի դեսպան Պիեր Անդրիյը: Ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական հիմնադրամի փորձագետներից քաղաքագետ Կայծ Մինասյանը նշել է, որ Անդրիյի նշանակմամբ Ֆրանսիան կսկսվի ավելի կոնկրետ և ակտիվ աշխատանքներ տանել բանակցային գործընթացում:
Ուկրաինայում ազատ են արձակել ԵԱՀԿ-ի գերեվարված դիտորդներին
Շաբաթ օրը արևելյան Ուկրաինայի ռուսամետ ապստամբներն զատ են արձակել մեկ շաբաթ շարունակ գերության մեջ պահվող ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդներին և հինգ ուկրաինացի օգնականներին:
ԵԱՀԿ դիտորդական խմբի հետ ճամփորդող դիտորդներին ձերբակալել էին ապրիլի 25-ին Սլովյանսկ քաղաքի մոտակայքում: Ապստամբների խոսքով՝ նրանց մոտ կասկածելի նյութ է հայտնաբերվել, և ենթադրել են, որ նրանք ՆԱՏՕ-ի լրտեսներ են:
Ձերբակալվածների մեջ երկու շվեդացիներ կային, որոնց ավելի վաղ ազատ էին արձակել:
Գերմանացի դիտորդներից մեկը Associated Press-ին հայտնել է, որ բոլոր 12 ձերբակալվածները լավ են:
Ձերբակալվածների շարքում կային երեք այլ գերմանացիներ և մեկական զինվորներ Լեհաստանից, Դանիայից և Չեխիայի հանրապետությունից:
ԵԱՀԿ-ի գործող նախագահը հունիսի սկզբին կայցելի Բաքու և Երևան
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերը հունիսի 3-ին պաշտոնական այցով կմենի Ադրբեջան: Այցի շրջանակներում նա կհանդիպի Ադրբեջանի առաջին դեմքերի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանը առնչվող հարցեր: Բաքվից հետո Բուրկհալթերը կայցելի Երևան:
ԵԱՀԿ-ն միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ռանկո Կրիվոկապիչ
“ԵԱՀԿ-ն միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը”, – Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Վերջինս նշել է, որ ԵԱՀԿ-ն միջազգային իրավական սկզբունքների և ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում հակամարտության լուծման կողմնակից է: “Բայց մենք պետք է գտնենք խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման նոր էտապ անցնելու միջոցներ: Դա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և, ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ-ի խնդիրն է”,- ընդգծել է Ռանկո Կրիվոկապիչը:
Ըստ Կրիվոկապիչի՝ հակամարտության լուծման գործընթացը կարելի է ավելի ակտիվ իրականացնել: “ԵԱՀԿ ԽՎ-ն Մինսկի խմբի հետ համատեղ ամեն անգամ փորձում է այս հարցն օրակարգ աբարձրացնել, ինչպես նաև գործընթացի վերսկսման համար լրացուցիչ նախաձեռնություններ առաջ քաշել, քանի որ գործընթացը, իսկապես, փոքր-ինչ սառեցված է,”- նշել է պաշտոնյան:
ԵԱՀԿ գործող նախագահը հունիսին կայցելի Հարավային Կովկաս
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը մտադիր է հունիսին այցելել Հարավային Կովկաս, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Նախատեսվում է, որ Բուրկհալտերը կայցելի շրջանի երեք երկրներ՝Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, որտեղ կքննարկվի ԵԱՀԿ-ի հետ այդ երկրների համագործակցությանը, տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանը առնչվող հարցեր:
ԵԱՀԿ գործող նախագահը հունիսին կայցելի Հարավային Կովկաս
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը մտադիր է հունիսին այցելել Հարավային Կովկաս, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Նախատեսվում է, որ Բուրկհալտերը կայցելի շրջանի երեք երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, որտեղ կքննարկվի ԵԱՀԿ-ի հետ այդ երկրների համագործակցությանը, տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանը առնչվող հարցեր:
ԵԱՀԿ-ն ռազմական դիտորդական առաքելություն կուղարկի Ուկրաինա
Միացյալ Նահանգների պաշտոնյան հայտնել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ռազմական դիտորդական առաքելություն կուղարկի Ուկրաինա:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի գլխավոր ներկայացուցիչ Դանիել Բաերի տեղեկություններով՝ կազմակերպության 15 երկրներ՝ ներառյալ Միացյալ Նահանգները, երեքշաբթի օրը Վիեննայում կամավոր որոշել են անդամներ տրամադրել առաքելության համար, որը Ուկրաինան խնդրել է ուղարկել: Նա ավելացրել է, որ առաքելության խումբը Ուկրաինա կմեկնի չորեքշաբթի օրը և նպատակ ունի այցելել Ղրիմ:
Շաբաթ օրը զինված պրո-ռուսական զորքերը մտել են Ուկրաինայի ստրատեգիական թերակղզի՝ շրջապատելով ռազմաբազաները և սահմանային անցակետերը: Սևաստոպոլի նավահանգստում երկու ուկրաինական ռազմանավեր մնացել են խարսխված՝ շրջափակված մնալով ռուսական նավերով:
Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի համար՝ մտավախություն ունենալով, որ Մոսկվան պատրաստ է իր ռազմական ուժերը տարածել նախկին Սովետական հանրապետությունում:
ԵԱՀԿ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և բոլոր եվրոպական երկրները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Եվրոպայում առավել վտանգավորներից մեկն է. ԵԱՀԿ գործող նախագահ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Եվրոպայում առավել վտանգավորներից մեկն է, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկխալտերը՝ հանդես գալով Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովի առջև, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Բուրկխալտերը ընդգծել է հակամարտության կարգավորման գործում միջազգային հանրության դերը. “Ես ցանկանում եմ ընդգծել, որ և՛ Ղարաբաղում, և՛ Վրաստանում ամենաբարձր քաղաքական մակարդակով ԱՄՆ-ի մասնակցությունը օգտակար կլինի: Ղարաբաղյան հակամարտության փակուղում ելքը կարելի է գտնել միայն առանցքային խաղացողների, ինչպես նաև ԱՄՆ-ի ակտիվ ներգրավածության դեպքում”,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի աշխատանքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանակախագները գոհ են տարածաշրջան կատարած այցից
Ինչպես արդեն հաղորդել էինք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) փետրվարի 4-6-ը հերթական այցով գտնվում էին տարածաշրջանում` քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Բաքու և Երևան կատարած այցերի ընթացքում նրանք հանդիպումներ ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ: Համանախագահներն այցերը գնահատել են դրական և արդյունավետ: Մասնավորապես Ջեյմս Ուորլիքն իր «Twitter»-յան էջում գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Սակայն Հայաստանի նախագահը ընդգծել է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը»:
