Էբոլայի տենդը հասավ Կոնգո

lihoradkaԷբոլայի տենդով վարակմանառաջին դեպքերն են արձանագրվել Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, հաղորդում է   Lenta.ru –ն:

Դրական արդյունք են տվել  հիվանդ մարդկանցից վերցված թեսթերը: Տեղի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկրում արդեն 70 մարդ է մահացել: Առողջապահության նախարարն ասել է, որ հիվանդացության նոր դեպքերը կապ չունեն համաճարակի հետ, որը մոլեգնում է հարևան երկրներում, քանի որ հիվանդները վարակվել են վիրուսի ուրիշ շտամով: Այն շրջանում, որտեղ հիվանդությունն է հայտնաբերվել, կարանտին է հայտարարվել:

ԱՀԿ-ի տվյալներով, Էբոլայի տենդից մահացածների թիվը 1427 է, արձանագրվել է հիվանդության ավելի քան 2600 դեպք:

Էբոլայի տենդ.Սենեգալն է փակում սահմանը

o_994809Սենեգալը փակել է իր սահմանը Գվինեայից ժամանողների առջև, որտեղ Էբոլայի վիրուսի բռնկում է գրանցվել: Ավելի վաղ  տեղեկություն էր ստացվել, որ հիվանդության տարածումը կանխելու նպատակով, Կամերունի իշխանությունները հայտարարել են   Նիգերիայի հետ  սահմանը ժամանակավորապես փակելու մասին: Նույն պատճառով էլ Քենիան ու ՀԱՀ-ն են փակել սահմանները Գվինեայից, Լիբերիայից ու Սյերա-Լեոնեից ժամանողների առջև:

Էբոլայի տենդի բռնկում է գրանցվել 2014-ի փետրվարին, Գվինեայում, ավելի ուշ այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում:

ԱՀԿ-ի տվյալներով, ներկայում 2473 հիվանդ կա ևս 1350-ը մահացել են: Բարդ իրավիճակ է ստեղծվել Աֆրիկայում: Այս տենդից Լիբերիայում մահացել է 576 մարդ, Գվինեայում` 396-ը, Սյերա-Լեոնեում` 374-ը, ու Նիգերիայում` 4 մարդ:

Լիբերիայում Էբոլայի տենդի վարակի օջախից փախչողների վրա կրակ են բացել

1280Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի  թաղամասերից մեկում կարանտին հայտարարելուց հետո ոստիկանները կրակ են բացել փողոց դուրս եկածների վրա, ինչի հետևանքով 3 հասուն մարդ ու մեկ երեխա է վիրավորվել, հայտնում է  Lenta.ru-ն:

«Զինվորները մարտական փամփուշտներ են օգտագործում, ընդ որում,  նրանք հետևում են բոլոր կանոններին: Նրանք չեն կրակում խաղաղ բնակիչների վրա: Յուրաքանչյուր վիրավորում  գրանցվում է բժիշկների մոտ»,-հաղորդել է  բանակի ներկայացուցիչ ԴեսալինԷլիսոնը:

Բողոքի ակցիան սկսվել է օգոստոսի 20-ին, այն բանից հետո, երբ իշխանություններն արգելափակեցին  Վեսթ Փոինթ տանող ճանապարհները, որտեղ վտանգավոր հիվանդության պատճառով կարանտին է հայտարարվել: Ոստիկաններն այնտեղ սեղաններից, աթոռներից, ու փշալարերից  բարիկադներ են սարքել:

Էբոլայի տենդի բռնկումը սկսվել է Գվինեայում, փետրվարին: Հետո այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում, Լիբերիայում  ու Նիգերիայում: ԱՀԿ-ի տվյալներով, տենդից 1350 մարդ էմահացել, վարակի 2473 գրանցված դեպք կա:

Փորձնական պատվաստանյութից Էբոլայի տենդով հիվանդների վիճակը թեթևացել է

o_988422Փորձնական պատվաստանյութի կիրառումից հետո, Էբոլայի տենդով  հիվանդներից մեկը, այնուամենայնիվ, մահացել է, իսկ 2-ի վիճակը` թեթևացել, տեղեկացնում է  Вести.Ru-ն, վկայակոչելով Լիբերիայի տեղեկատվական նախարարության աղբյուրները;

Հայտնի է, որ  ԱՄՆ-ի բնակիչ 2 հիվանդի վիճակը թեթևացել է պատվաստանյութի կիրառումից հետո, իսկ մահացած հիվանդն իսպանացի էր;

Էբոլայի տենդի դեմ ունիվերսալ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի: Սակայն, ստեղծված իրավիճակի պատճառով ԱՀԿ-ն թույլատրել է  փորձնական դեղամիջոցի կիրառումը: Դրա բաղադրության մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վարակը կհաղթահարվի ավելի շուտ, քան համաշխարհային համաճարակի վերածվելը:

Այսօր արդեն Էբոլայի տենդից զոհերի թիվը 1229 է, վարակված է 2240 մարդ: Տուժել է Սյերա Լեոնեն, Լիբերիան, Գվինեան ու Նիգերիան:

Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդից զոհերի թիվը հասել է 1229-ի

1261Ներկա դրությամբ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդից զոհերի թիվը հասել է 1229-ի:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով,  գրանցված է հիվանդության 2240 դեպք: Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի տենդը համաշխարհային նշանակության սպառնալիք է ճանաչել: Զոհերը հիմնականում 4 երկրներից են` Լիբերիա, Գվինեա, Նիգերիա ու Սյերա-Լեոնե:

Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

Թուրքիայում Էբոլայի հնարավոր վարակիր է հայտնաբերվել

Էբոլա

Թուրքիայի Օսմանիե քաղաքում Էբոլայի տենդի կասկածով հիվանդի են մեկուսացրել, որը մեկ շաբաթ առաջ եկել է Ուգանդայից: 34-ամյա տղամարդուն տեղափոխել են Ադանայում գտնվող Չուքուրովայի համալսարանի հիվանդանոց: Նախնական հետազոտությունների արդյունքում Էբոլայի վարակը չի հայտնաբերվել, սակայն արյան նմուշները ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Հիվանդը աշխատելու նպատակով Ուգանդայում մոտ 5 ամիս է անցկացրել:

Նիգերիայում 16 հազար բժշկի ազատել են աշխատանքից

1202-390x290Էբոլայի տենդով բռնկված Նիգերիայի հիվանդանոցներից երկրի Բժշկական ասոցիացիան  16 հազար բժշկի ազատել է աշխատանքից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Համապատասխան կարգադրություն է արել երկրի նախագահ Գուդլակ  Ջոնաթանը: Իշխանություննեը մտադիր են ազատված տեղերը նոր մասնագետների տալ, սակայն Բժիշկ-օրդինատորների ասոցիացիայում վստահեցնում են, որ կառավարությունն այդպիսով պարզապես ինքն իրեն է խաբում:

Աշխատանքից հեռացված բժիշկները գործադուլ են անում, բողոքում կառավարության նախկին համաձայնությունների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար: Բժիշկ-օրդինատորները  համալսարանական կլինիկական հիվանդանոցներում դոկտորական անձնակազմի մեծ մասն են կազմում:

Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

Էբոլայի տենդի պատճառով` արտակարգ դրություն Գվինեայում

1187-390x290Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Էբոլայի տենդի համաճարակի պատճառով, հաղորդում է  Газета.Ru-ն:

“ԱՀԿ-ն Էբոլան գլոբալ սպառնալիք է ճանաչել առողջապահության համար: Հաշվի առնելով, որ Գվինեան ԱՀԿ-ի կանոնադրությունն ընդունող երկիր է, ուստի ես Էբոլան համարում եմ երկրում արտակարգ դրություն հայտարարելու պատճառ”,-հայտարարել է նախագահը:

Ավելի վաղ Նիգերիայի ու Լիբերիայի իշխանությունները ևս հայտաարել էին իրենց երկրներում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Էբոլայի տենդի դեմ առայժմ արդյունավետ պատվաստանյութ չկա: ԱՀԿ-ն խոստացել է, որ 2015-ին այն հաստատ կլինի, իսկ առայժմ Լիբերիայի իշխանությունների խնդրանքով հիվանդության դեմ պայքարելու համար փորձնական պատվաստանյութ են ուղարկելու այդ երկիր:

Կանադան Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ կուղարկի Աֆրիկա

pic_260f9b0b58dd0228f816a6304b96add6 (1)Կանադան Աֆրիկա կուղարկի մինչև 1000 չափաբաժին փորձարարական պատվաստանյութ Էբոլայի տենդի դեմ: Դեղամիջոցը կփոխանցվի ԱՀԿ-ին, հաղորդում է  Associated Press-ն` վկայակոչելով Կանադայի առողջապահության նախարար Ռոն Ամբրոզին:

Պատվաստանյութը մշակվել է  Միկրոբիոլոգիայի ազգային պետական լաբորատորիայում: Ընդ որում, Ամբրոզը ընդգծել է, որ Կանադայի իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել համաճարակի դեմ պայքարի համար` ներառյալ ֆինանսական միջոցների ու բուժանձնակազմի տրամադրումը:

Այսօր արդեն 3 տեսակ դեղամիջոցներ են հետազոտվում, որոնք կարող են օգնել այդ հիվանդության դեմ պայքարին, որն առայժմ անբուժելի է համարվում: Այսօրվա դրությամբ Էբոլայի տենդից մահացել է 1013 մարդ:

Ստամբուլի օդանավակայանում Էբոլայի տենդով հիվանդ ուղևոր է հայտնաբերվել

Էբոլայի տենդ

Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ` Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում զբոսաշրջիկներից մեկի մոտ Էբոլայի տենդ է հայտնաբերվել: Զբոսաշրջիկը հանդիսանում է Նիգերիայի քաղաքացի: Ստամբուլ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորին տեղափոխել են մեկուսարան:

Նշենք, որ մահացու համարվող Էբոլայի տենդ հետևանքով Արևմտյան Աֆրիկայում մոտ 1013 մարդ է մահացել, մոտ 1,8 հազար մարդ վարակակիր է հանդիսանում:

Էբոլայի տենդը հասավ Կանադա

Էբոլայի տենդԿանադայում Էբոլայի տենդի կասկածանքի պատճառով կարանտինում է մի քաղաքացի, որի մոտ համապատասխան ախտանշաներ են հայտնաբերվել: Տղամարդը վերադարձել է Նիգերիայից, որտեղ մահացու վարակի բռնկում է գրանցվել. Նա ջերմություն ունի ու ռեսպիրատորային հիվանդություն: Զգուշության համար նրան մեկուսարանում են տեղավորել:

Երեկ Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել տենդի բռնկման պատճառով:

Վերջին տվյալներով, Էբոլայի համաճարակի հետևանքով զոհերի թիվը 961 է:

ԱՀԿ-ն Էբոլայի տենդը միջազգային նշանակության սպառնալիք է ճանաչել

1118-390x290ԱՀԿ-ի փորձագետները  Ժնևում, արտակարգ կոմիտեի երկօրյա նիստից հետո Էբոլայի տենդը միջազգային նշանակության սպառնալիք են ճանաչել, հաղորդում է  Газета.Ru-ն

Կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ հասարակական առողջապահության ոլորտում

արտակարգ դրություն հայտարարելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան”,-ասվում է փաստաթղթում:

“Պեtությունների ղեկավարները պետք է հայտարարեն արտակարգ իրավիճակի ռեժիմի մասին, անձամբ դիմեն բնակչությանն ու տեղեկացնեն այն քայլերի մասին, որոնք կձեռնարկվեն համաճարակի վերահսկման  ուղղությամբ”,-նշվում է հաղորդագրության մեջ:

Տարվա սկզբից Էբոլայի տենդից Գվինեայում, Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում արդեն մահացել է 900 մարդ:

Լիբերիայում, Էբոլայի տենդի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

185-390x290Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` Էբոլայի տենդի համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է  РБК-ն:

«Մեր կառավարությանն ու ժողովրդին արտակարգ միջոցառումներ են անհրաժեշտ մարդկանց կյանքը պահպանելու համար: Ես արտակարգ դրություն եմ հայտարարում Լիբերիայի հանարապետության ողջ տարածքում, 2014-ի օգոստոսի 6-ից սկսած` 90 օր», -ասել է նա:

Վերջին տվյալներով, տարվա սկզբից, Էբոլայի տենդից մահացել է 932 մարդ: Ավելի վաղ Լիբերիայի իշխանությունները սահմանները փակելու որոշում կայացրին` վարակի տարածումը կանխելու համար:

Ներկայում այս հիվանդության դեմ դեղորայք գոյություն չունի: Սակայն, Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտը հայտարարել է  2015-ի կեսին Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ մշակելու հավանականության մասին:

Իսպանացի հոգևորականը Լիբերիայում Էբոլայի վիրուսով է վարակվել

182-390x290Լիբերիայում Էբոլայի տենդով է վարակվել 78-ամյա հոգևորական Միգել Պահարեսը, հաղորդում է  Вести.Ru-ն:

Հիվանդին Լիբերիայից Մադրիդ են տեղափոխելու: Նրա հետևից արդեն բուժսարքավորումներով զինվորական ինքնաթիռ է ուղարկվել, իսկ առայժմ նա գտնվում է Մոնրովիա քաղաքի Սբ Հովսեփ հոսպիտալում, որտեղ մինչ վարակվելը ծառայում էր:

Տարվա սկզբից Գվնեայում, Սյերա Լեոնեում ու Լիբերիայում Էբոլայի տենդից արդեն մահացել է ավելի քան 700 մարդ:

Համաշխարհային բանկն Էբոլայի տենդի դեմ պայքարի համար 200 մլն դոլար կհատկացնի

154-390x290Համաշխարհային բանկի խումբը 200 մլն դոլար կհատկացնի Արևմտյան Աֆրիկայում հեմոռագիկ տենդի համաճարակի դեմ պայքարի   համար:

Ինչպես Խմբի նախագահ Ջին Են Կիմն է հաղորդել, բանկը  գործելու է Ատողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ: Հատկացված գումարները կծառայեն տենդի պատճառած տնտեսական հետևանքների դեմ: Ֆինանսական աջակցություն կստանան, Գվինեայի, Լիբերիայի ու Սյերա-Լեոնեի իշխանությունները:

Նշված երկրներում Էբոլայի տենդից արդեն մահացել է 700 մարդ: Ավելի վաղ տեղեկություն կար, որ համաճարակի դեմ պայքարի նպատակով Արևմտյան Աֆրիկա  է մեկնելու 50 փորձագետ:

Լիբերիայի իշխանություններն Էբոլայի տենդի պատճառով փակել են սահմանները

ԷբոլաԼիբերիայի կառավարությունը վարակի դեմ պայքարի նպատակով փակել է հսկիչ սահմանային կետերի մեծ մասն ու բացել է Էբոլայի տենդի առկայությունը ստուգող կենտրոններ, հաղորդում է  Газета.Ru-ն:

“Կառավարությունն ամեն ինչ անում է,  վարակի դեմ պայքարելու համար, այդ թվում` Լիբերիա  բոլոր ժամանածների ու միջազգային օդանավակաանից մեկնողների ստուգումն ու թեսթավորումը”,-հայտնել է երկրի նախագահ Էլեն Ջոնսոն-Սեռլիֆը:

Աֆրիկայում հիվանդության զոհերի թիվը հասնում է 660 մարդու: Վարակվածերի 90%-ը մահանում  է: Այսօր Էբոլայի տենդի դեմ  առայժմ ոչ պատվաստանյութ կա, ոչ էլ բուժում: