Ջեկի Չանը զայրացած է որդու՝ թմրանյութ օգտագործելու կապակցությամբ

Կինոյի կունգ ֆու աստղ Ջեկի Չանը հայտնել է, որ իր որդի՝ 32-ամյա Ջեյսի Չանի դեմ հարուցված թմրանյութերի օգտագործման մեղադրանքի պատասխանատվությունը իր վրա է վերցնում:

Ջեկի Չան

Ոստիկանությունը Ջեկի Չանի որդուն, որը ծագումով Հոնգ Կոնգից է և նույնպես դերասան է, մեկ այլ թայվանցի դերասանի հետ օգոստոսի 14-ին ձերբակալել է Պեկինում:

Երկու տղամարդիկ մարիխուանայի ազդեցության տակ են եղել:

Ջեկի Չանը այս դեպքին առաջին անգամ հանրային կերպով անդրադարձել է չորեքշաբթի երեկոյան Weibo չինական միկրոբլոգինգի կայքի իր էջում տեղադրված հաղորդագրությամբ:

Աստղը գրում է, որ ինքը չափազանց զայրացած և ցնցված է այդ նորությամբ՝ ավելացնելով, որ Ջեյսիի մայրը վշտացած է:

Աշխարհում մոտ 243 մլն մարդ թմրանյութեր է օգտագործում

narko     ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 243 մլն մարդ թմրանյութեր է օգտագործում: Թմրանյութից կախվածություն ունեցող15-ից 64 տարեկան մարդիկ 2012 թվականին կազմում էին երկրագնդի բնակչության 5 տոկոսը: Այս թվերը բերված են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի 2014 թվականի զեկույցում, որի համաձայն աշխարհում աճել է թմրանյութերի տարածումն ու օգտագործումը: Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ում, Օվկիանիայի երկրներում, Եվրոպայում և Ասիայում հասանելիության և մատչելիության հետևանքով մեծամասամբ օգտագործվում է հերոին և դեղամիջոցներ, միևնույն ժամանակ մի շարք եվրոպական երկրներում օգտագործում են սինթետիկ թմրանյութեր:

 

Իրանն ու Իտալիան համատեղ կպայքարեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

թմրադեղԻրանի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ղեկավար գեներալ Ալի Մոայեդինը Հռոմում հանդիպել է Իտալիայի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնական կազմակերպության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեա Դե Ջեննարոյի հետ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտ համագործակցել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

Իրանի ներկայացուցիչը մասնակցում է Հռոմում անցկացվող «Թմրանյութերի դեմ պայքար» 31-րդ միջազգային համաժողովին:

Անդրեա Դե Ջեննարոն բարձր է գնահատել Իրանի գործադրած ջանքերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Պապ Ֆրանցիսկոսը ընդդիմացել է զվարճացնող թմրանյութերի օրինականացմանը

pope-francisՊապ Ֆրանցիսկսոը ուրբաթ օրը ուղերձ է հղել օրենսդիրներին՝ նշելով, որ զվարճացնող թմրանյութերի օրինականացումը շատ վատ գաղափար է:

Պապի այս հայտարարությունը զարմանալի չէր, քանի որ նա թմրանյութերի օգտագործման վտանգներին նախկինում ևս անդրադարձել էր:

Այս կերպ պապը օգտագործում է իր ձայնը և կաթոլիկ եկեղեցու իշխանությունը զվարճացնող թմրանյութերի՝ հատկապես մարիխուանայի օգտագործման օրինականացմանն ընդդիմանալու համար:

ԱՄՆ-ի երկու նահանգներ՝ Կոլորադոն և Վաշինգտոնը, մարիխուանայի օգտագործումը օրինականացրել են, իսկ մի շարք նահանգներ, քաղաքներ և երկրներ ապաքրեականացրել են դրա օգտագործումը կամ հայտարարել են նման քայլի դիմելու ծրագրերի մասին:

 

Անկախ

Իրանի սահմանապահներն առգրավել են 1700 կգ թմրանյութ

unnamed (2)Իրանի սահմանապահ ոստիկանական բրիգադի գեներալ Ահմադ Հարավանդը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում առգրավվել է 1700 կգ թմրանյութ:

Վերջինիս խոսքերով՝ թմրանյութի մեծ մասն առգրավվել է սահմանամերձ նահանգներում: Նա հավելել է, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության հետ բախումներում սպանվել է 70 նարկոբարոն:

Իրանը ափիոն արտադրող Աֆղանստանի ու Եվրոպայի միջև  գտնվող տարանցիկ միջանցքում է: Իրանն Աֆղանստանի հետ ունի 900 կիլոմետրանոց սահման, և ափիոնի մաքսանենգ տեղափոխման  շուրջ 74 տոկոսը բաժին է հասնում հենց այդ գոտուն:

Բոլիվիայի նախագահը թույլատրել է ռազմական ուժերին կործանել թմրանյութ տեղափոխող ինքնաթիռները

Էվո Մորալես   Բանն այն է, որ Բոլիվիայի որոշ հատվածներում անպատիժ օգտագործում են ոչ մեծ ինքնաթիռներ` թմրանյութերի սեփական բեռները տեղափոխելու նպատակով:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ռազմական ուժերին  երկրի տարածքում թմրանյութ տեղափոխելու նպատակով օգտագործվող ինքնաթիռները կործանելու թույլտվության մասին օրենք է ստորագրել:

Մինչ այս Բոլիվիան տարածաշրջանի միակ երկիրն էր, որը չուներ օդային տարածքների անվտանգության երաշխավորման օրենք: Պետության ղեկավարը նշել է, որ երկրի որոշ տարածքներում թմրաբիզնեսով զբաղվողները ինքնաթիռներ են օգտագործում իրենց բեռները տեղափոխելու նպատակով:

« Իսկ այժմ, շնորհիվ այդ օրենքի`մենք կտիրապետենք գործիքի, որը թույլ կտա թմրանյութերի անօրինական առևտրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել»,- նշել է նախագահ Մորալեսը:

Բոլիվիայի նախագահը նաև նշել է, որ Բոլիվիայի օդային տարածության անվտանգության ապահովման նպատակով Բոլիվիան ռադարների կարիք ունի: «Մենք բանակցում ենք այժմ երկրների հետ, որոնք պատրաստ են մեզ տրամադրել անհրաժեշտ տեխնոլոգիաները. սա կարևոր է ոչ միայն թմրաբիզնեսի կանխարգելման, այլև ազգային տարածքների ինքնիշխանության պահպանման համար»,- ավելացրել է նախագահ Մորալեսը:

Անկախ 

Ռուսաստանում չեզոքացրել են թմրանյութերով զբաղվող ադրբեջանական խմբավորում

թմրանյութերՌուսաստանում՝ Պերմի երկրամասում,թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության աշխատակիցները չեզոքացրել են թմրանյութերով զբաղվող խմբավորոմ, որի բոլոր անդամները ադրբեջանցիներ են: Նրանք այդ երկրամասում կազմակերպում էին բուսական ծագման թմրանյութերի անօրինական մատակարարումն ու սպառումը, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “НТВ” հեռուստաալիքին:

Երկար ժամանակ խմբի ղեկավարն ու իր երեք հանցակիցները Պերմի երկրամասում վաճառել են մարիխուանա, հաշիշ և այլ թմրանյութեր: Հանցագործների կողմից վարձված տանը գտել են 470 կգ ընդհանուր քաշով մարիխուանայի 22 պարկ: Բացի դրանից ծառայողական շները հայտնաբերել են 62 կգ ընդհանուր քաշով հաշիշի 59 փաթեթ:

Ծառայության աշխատակիցները հանցագործներից առգրավել են ապօրինի նյութերի վաճառքից ձեռք բերած մոտ 1 մլն ռուբլի: Հայտնի է դարձել, որ ապօրինի ճանապարհով կուտակած եկամուտների օրինականացման նպատակով խմբավորման անդամները գնել են անշարժ գույք՝ այն տալով վարձակալության:

Բոլոր կասկածյալները ձերբակալվել են: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Անկախ

«Հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից». Արթուր Մինասյան

загруженноеՀայաստանի Հանրապետության կողմից ամրագրված դրույթի համաձայն` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համարվում է պետությունների կոլեկտիվ պարտականությունը: Այդ նպատակով է Հայաստանը դեռևս 1993-ից մասնակցում թմրամիջոցների վերահսկման նմանատիպ միջազգային ծրագրերի:

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Թմրամիջոցների վերհսկման միջազգային խորհրդի ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների բաժնի պետ Արթուր Մինասյանը հայտարարեց, որ հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից: Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների «մատակարարման» բաժինը կազմում է մոտ 98 %: Բացի այդ, Իրանից Հայաստան է բերվում հաշիշ տեսակի թմրամիջոց: Նախորդ տարիներին գրանցվել է մի քանի դեպք, երբ հաշիշը Թուրքիայից Վրաստանի միջոցով փորձել են Հայաստան տեղափոխել: Բացահայտվել են ներմուծման մի քանի ապօրինի փորձեր Ռուսաստանից:

«Վերջին տարիներին գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում: Հիմնականում թմրանյութեր օգտագործողները 30-35 և բարձր տարիքի մարդիկ են: 2014-ի հունվարի 1-ի դրությամբ` հաշվառված է 5 հազար թմրամոլ: Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը հազարով ավելացել է: Կանանց և անչափահասների թիվը շատ քիչ է»,- տեղեկացրեց Արթուր Մինասյանը:

 

Անկախ

Վենեսուելայի իշխանությունները խոստովանել են. բանտերում դիսկոտեկներ են կազմակերպվում

52e19d98-3a7a-35d0-3a7a-35df84c38470.photo.0Վենեսուելայի իշխանությունները խոստովանել են,որ  բանտերում դիսկոտեկներ են  անցկացվում` այդ “զվարճալի” երեկույթների այցելուներից մեկի մահվան  հետ կապված սկանդալից հետո. 18-ամյա աղջիկը, որը գնացել էր Տոկորոն քաղաքի բանտային դիսկոտեկ, մահացել էր թմրանյութեր օգտագործելուց հետո:

“Դիսկոտեկներ բանտերում միշտ էլ եղել են, համենայն դեպս`հեղափոխությունից հետո (1999)”,-ասել է երկրի ուղղիչ հաստատությունների գծով նախարար Իրիս Վարելան: Նա նշել է, որ հեղափոխական կառավարության տարիներին շատ բան է արվել դրան վերջ դնելու համար:

Անկախ դիտորդների տվյալներով, 2013-ին Վենեսուելայի 9 բանտերում ավելի քան 300 ազատազրկված է մահացել:

Հիմնականում նման հիմնարկներում անկարգություններ են լինում “գերբնակեցվածության “ պատճառով, նախատեսված14 հազար մարդու փոխարեն այնտեղ 50 հազար բանտարկյալ կա, որոնք պարբերաբար պատանդներ են վերցնում` պահանջելով պայմանների բարելավում:

1999-2010-ը ուղղիչ հիմնարկներում մահացածների թիվը գերազանցել է 4,5 հազարը:

Անկախ

Քենիայում Վենեսուելայի դեսպանատունը ներգրավված է թմրանյութերի տեղափոխման մեջ

կոկային,թմրանյութերՔենիայում Վենեսուելայի դեսպանի սպանության համար մեղադրված նախկին դիվանագետի դատավարության ժամանակ վկաներից մեկը հայտնել է, որ դեսպանատան դիվանագիտական պայուսակը օգտագործվել է թմրանյութերի տեղափոխման նպատակով:

Նայրոբիում գտնվող դեսպանատան վարորդը այդ մասին հայտնել է չորեքշաբթի հարցումների ժամանակ՝ Վնեսուելայի նախկին առաջին քարտուղար Դուայթ Սագարեյի փաստաբանի հարցերին պատասխանելիս:

Սագարեյը մեղադրվում է գործող դեսպան Օլգա Ֆոնսեկայի սպանության համար:

Ֆոնսեկային 2012թ-ի հուլիսի 27- ին խեղդամահ վիճակում գտել էին դեսպանատան պաշտոնական կեցավայրում: Նա դրանից ընդամենը 12 օր առաջ էր նշանակվել Քենիայի դեսպան:

 

Ադրբեջանը հայ զինվորներին մեղադրում է թմրանյութերի արտադրության և վաճառքի մեջ

թմրանյութԻնչպես հայտնում է Ադրբեջանի Պետական հանձնաժողովի կայքը` Ադրբեջանի փոխվարչապետ և Պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը այսօր հանդիպել է Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների`Մարկ Հարևարդի, վերջինիս տեղակալ Ռաշիդ Մուստաֆայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի ՁԻԱՀ-ի միջազգային մասնագետ Նինու Ֆերենկիչի հետ: Հասանովը հյուրերին տեղեկացրել է երկրում թմրամոլության իրավիճակի մասին և նշել, թե Պետական հանձնաժողովը ինչպիսի միջոցառումներ է իրականացնում դրա դեմ պայքարի համար:

Այնուհետև փոխվարչապետը չի մոռացել նաև հայերին` ընդգծելով, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հաղորդմամբ՝ «հայերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերում» հայ զիվորականները անօրինական աճեցնում են թմրանյութ և անօրինական ճանապարհով տեղափոխում այլ երկրներ: Հասանովի խոսքերով՝ Հայաստանը բազմաթիվ պատճառներ բերելով ՄԱԿ-ի փորձագետներին թույլ չի տալիս այցելել «օկուպացված տարածքներ», իսկ համապատասխան կառույցներն էլ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում: Հասանովը նաև նշել է, որ Լոնդոնում հրատարակվող «The Lancet» բժշկական ամսագիր տվյալներով՝ Ադրբեջանում թմրամոլների թիվը հասնում է 300 հազարի, սակայն այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը և հավելեց, որ թմրամոլների հստակ քանակը ճշտելու համար մեկ անգամ չէ որ դիմել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին: