Տարբեր մուտքեր հարուստների ու աղքատների համար

o_909948Լոնդոնյան կառուցապատողները վերջերս բավականին տարօրինակ միտման են հետևում: Բազմաբնակարան շենքեր կառուցելիս առանձին շքամուտքեր են կառուցում ունևոր բնակարանատերերի ու «հետնամուտքեր»` աղքատների համար: Շինարարության թույլտվություն ստանալու համար  կապալառուները նույնիսկ «էլիտար» շենքերում բնակարաններ են թողնում ոչ այնքան ունևոր քաղաքացիների համար: Սակայն, արդյունքում, նրանց ստիպում են օգտվել առանձին մուտքից:

Ինչպես Guardian-ն է գրում, այդ միտումը ստացել է արդեն «դռներ աղքատների համար» անունը: Ավելին.նման շենքերում աղքատների ու հարուստների աղբատարները, փոստարկղերն ու հեծանվատեղերն էլ են առանձին:

Այդ երկակի ստանդարտներին է ուշադրություն դարձրել բրիտանական Կանաչների կուսակցությունը: Քաղաքական այդ  միավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ դա  կառուցապատողների «ոչ հարգալից վերաբերմունք է  հասարակ մարդկանց հանդեպ»:

Ինչպես նշում են լրագրողները, նման միտում էլ նկատվում է Նյու Յորքում: Սակայն, քաղաքապետ Բիլլ դը Բլազիոն արդեն խոստացել է  միջոցներ ձեռնարկել կառուցապատողների նկատմամբ, ովքեր նման բան են թույլ տալիս:

Նյու Յորքի շենքերից մեկում տեղ գտած նման երևույթը հասարակական մեծ արձագանք է ստացել ու նույնիսկ  լրատվամիջոցներն են դրան անդրադարձել, իսկ այ Լոնդոնում, երևում է , ոչ ոք նման բաների վրա չի զարմանում:

Կանաչների կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ դա անհարգալից ու արհամարհական վերաբերմունք է հասարակ մարդկանց նկատմամբ:  Կառուցապատողները, փաստորեն, ցանկանում են բնակարան վաճառել հարուստ ներդրողներին, ովքեր էլ իրենց հերթին չեն կամենում ոչ մի ընդհանուր բան ունենալ տեղի հասարակ մարդկանց հետ:

Նրա խոսքով, քաղաքապետն ու քաղաքային իշխանություններն արդեն վաղուց աչք են փակում այդ խնդրի վրա: Նա կարծում է, որ պարզապես նման շենքեր չպետք է կառուցվեն:

Իրենք` շինարարները նշում են, որ առանձին մուտքերը հենց իրենց ` բնակիչների բարօրության համար է, որ նվազ ապահովվածները կարող են «հետնամուտքից օգտվել» ու  «լրացուցիչ» ծառայությունների համար  գումար չվճարել:

Անկախ

Բրիտանական հուշարձանները կսովորեն խոսել

o_909948Արձանները, մոնումենտներն ու հուշարձանները, որոնք տեղադրված են Լոնդոնում ու Մանչեսթրում, ամառվա վերջին կխոսեն մարդկային ձայնով: Կոթողների խոսք սովորելու ու մենախոսություն կարդալու  պատասխանատվությունը ստանձնել է  ոչ առևտրային Sing London կազմակերպությունը: Ավելի վաղ այս կազմակերպությունն աղբամաններին սովորեցրել էր երգել, հաղորդում է The Telegraph.-ը:

Ներկայում Sing London-ը զբաղվում է   Մեծ Բրիտանիայի պատմական երկու քաղաքներում 35 հուշարձանների «ձայնավորմամբ»: Սպասվում է, որ տեխնիկական  վերջին ինովացիաների կիրառումը թուլ կտա հուշարձաններին խոսել հայտնի դերասանների ձայնով: Մոնումենտները ճառեր կասեն, որոնք նրանց համար գրելու են երկրի լավագույն հեղինակներ:

Օրինակ, լոնդոնյան Հայդ-պարկում տեղադրված Աքիլլեսի արձանը կխոսի «300 սպարտացիներ» ֆիլմի աստղ Դոմինիկ Ուեսթի, իսկ Բեյքեր-սթրիթում տեղադրված  Շերլոկ Հոլմսի աձանը խոսելու է  բրիտանացի վաստակավոր դերասան Էդ Սթոպարդի ձայնով:

Հուշարձանների ելույթները կարելի է լսել սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով,  օգոստոսի 19-ից հետո:

Ի դեպ, Sing London-ի ներկայացուցիչները 2011-ին հաջողությամբ «երգացրին» աղբամաններին:  Դրանք երգում էին, ծիծաղում ու խոսում այն ժամանակ, երբ  աղբամանի մեջ ինչ-որ բան էին նետում:

Անկախ

Չինաստանը բողոքել է վարչապետ Լիի առջև Լոնդոնում փռված կարմիր գորգի կարճ լինելու համար

Chinese Premier Li KeqiangԱյս շաբաթ Լոնդոն կատարած այցելության ժամանակ Չինաստանի վարչապետին ողջունել է պատվո պահակախումբը, նա ընդունելության է արժանացել Դաունինգ սթրիթում և հանդիպում ունեցել թագուհու հետ:

Սակայն Լի Կեցյանի դիմավորման արարողությունների ընթացքում մի բան դուր չի եկել չինացի պաշտոնյաներին՝ Հիդրոու օդանավակայանում նրա առջև փռված կարմիր գորգը կարճ է եղել:

Երբ Լիի այցելության նախագիծը ներկայացվել է Պեկինի կառավարությանը, օգնականները բողոքել են, որ օդանավի աստիճաններին փռված գորգը կարճ է:

Այս բողոքը բարձրացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը, սակայն նա չինացի պաշտոնյաներին հայտնել էր, որ ինքը բացի դրանից այլ գործեր ևս ունի:

Լին հանդիպում էր պահանջել թագուհու հետ, որը նրան դիմավորել էր Վինձորի դղյակում՝ չնայած այն փաստին, որ թագուհին սովորաբար չի հանդիպում երկրի առաջնորդ չհանդիսացող անձանց հետ:

Այնուհետև Չինաստանի վարչապետը գնացել էր Դաունինգ սթրիթ, որտեղ ճաշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի և բիզնես առաջնորդների հետ: Ճաշի ժամանակ Լիին չինական ճաշատեսակներով մենյու էին մատուցել:

Երեկ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խաղաղեցրել է կարմիր գորգի շուրջ ծավալված դիվանագիտական բանավեճը:

Անկախ

 

Լոնդոնը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաք

London-city1Առաջին անգամ Լոնդոնը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաք՝ առաջ անցնելով Նյու Յորքից:

Փարիզը Բրիտանիայի մայրաքաղաքից հինգ հորիզոնական ներքև է գտնվում՝ 30 գլոբալ քաղաքների շարքում զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը:

Լոնդոնն  այսպիսով բարձրացել է երկու հորիզոնական՝ Նյու Յորքին դուրս թողնելով առաջին հորիզոնականից:

Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի երկրորդ ամենագրավիչ քաղաք, իսկ Սինգապուրը երրորդ հորիզոնականում է, որին հաջորդում են Տորոնտոն և Սան Ֆրանցիսկոն:

Փարիզը առաջին տեղում է ինտելեկտի և ինովացիայի տեսանկյունից:

Քաղաքները գնահատվել են՝ հաշվի առնելով այդտեղ ապրելու ծախսերը, ժողովրդագրական տվյալները, բիզնես սկսելու դյուրինությունը, առողջության և անվտանգության վիճակը, տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև տրանսպորտը:

Հայ երգի երեկո Լոնդոնում

151.Concert in London 15.04.2014Ապրիլի 13 և 14-ին Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ներկայացվեց «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Հնչեցին հայկական ժողովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ Նովա, Եկմալյան, Կոմիտաս): Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև հատվածներ ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:

Համերգին ելույթ ունեցան լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, տավիղահար Սևան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաև դերասան Քոլին Հըրլին: Վերջինս անգլերեն թարգմանությամբ ասմունքեց Զապել Բոյաջյանի, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից: Երեկոյին հատուկ հմայք տվեց Հայաստանից հրավիրված «Դուդուկներ» խմբի ելույթը:

Անկախ

Ամբողջ աշխարհում նշել են բարձերով կռվելու միջազգային օրը

Trafalgar SquareԱմբողջ աշխարհում բարձերով զինված հազարավոր մարդիկ նշել են բարձերով կռվելու միջազգային օրը:

Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում վեց տարի է, ինչ մարդիկ այս միջոցառման ընթացքում մեկ ժամ շարունակ միմյանց հարվածում  են բարձերով:

Ոմանք այնքան էին ոգևորվել միջոցառման ընթացքում, որ նույնիսկ պատռում էին բարձերը և ամենուր փետուրներ էին տարածվում:

Բարձերով կռվելու օրը նշվել է աշխարհի ավելի քան 100 քաղաքներում՝ ներառյալ Փարիզը, Նյու Յորքը, Ցյուրիխը, Հռոմը և Մադրիդը:

Միջոցառման մասնակիցներին թույլատրված չէր  հարվածել ֆոտոխցիկով կամ ձեռքին բարձ չունեցող մարդու:

Կազմակերպիչների խոսքով՝ բարձերով կռվելու միջոցառումը մարդկանց դուրս է բերում տներից և թեթևացնում սթրեսը:

 

Լոնդոնը խեղդվում է մշուշամպից ու փոշուց

163-390x290

Վերջին մի քանի օրում ավելի քան 3000 լոնդոնցի է դիմել շտապ բուժօգնության: Մարդիկ բողոքում են շնչառական խնդիրներից ու ինքնազգացողության վատթարացումից: Դրա պատճառը մշուշամպն է: Սահարայում տեղի ունեցած փոթորկից հետո, Բրիտանական կղզիներ են հասել փոշու հսկայական զանգվածներ: Օդը հագեցած է փոշու մանրագույն մասնիկներով: Երկրորդ պատճառը օդի աղտոտվածությունն է` եվրոպական արտադրական ձեռնարկությունների արտանետումներից:

Ռեսպիրատորային ու սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս տներից առանց անհրաժեշտության դուրս չգալ, ու “թարմ օդին” ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չչարաշահել: Վարչապետ Քեմերոնը հետևել է այդ խորհուրդներին ու հրաժարվել առավոտյան իր ավանդական վազքից ու հիմա պարապում է սպորտդահլիճում:

Լոնդոնում մթնլորտի աղտոտման  վտանգի սպառնալիքը պահպանվում է: Այսօրվանից  այդ օդային զանգվածները կտեղաշարժվեն դեպի հյուսիս:

Անկախ

Ադրբեջանցի օլիգարխները գնում են Լոնդոնը. The Telegraph

3(1)Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի օլիգարխները գնել են 3 մլրդ դոլար արժողությամբ էլիտար բնակարաններ Լոնդոնում, հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով անգլիական “The Telegraph” թերթին:

Ըստ թերթի` ուկրաինացիները առաջատար տեղ են զբաղեցնում Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերող նախկին սովետական երկրների քաղաքացիների շարքում: Ուկրաինացիների հետ մեկտեղ Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի օլիգարխները ծախսում են միլիարդավոր դոլարներ`Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերելու համար: Վերջին երկու տարվա ընթացում այդ երկրների հարուստները գնել են 2 մլրդ ֆունտ (մոտ 3 մլրդ դոլար) արժողությամբ անշարժ գույք Լոնդոնում:

Ադրբեջանական կայքի հաղորդմամբ` Ադրբեջանում մի շարք նախարարներ, նրանց տեղակալներ, շատ պատգամավորներ և նույնիսկ շրջանային ղեկավարներ ու ոստիկանության պետեր ունեն անշարժ գույք Լոնդոնում, իսկ նրանց երեխաները սովորում են Մարախլապատ Ալբիոնի թանկ դպրոցներում:

Անգլիայում թողարկել են ոսկյա iPhone-ներ ադրբեջանցի օլիգարխների համար

3 (2)Բրիտանական “Golden and Co” ընկերությունը թողարկել է սահմանափակ քանակությամբ ոսկյա iPhone 5s, որոնք նախատեսված են ադրբեջանցի օլիգարխների համար, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ տեղեկության՝ հեռախոսի ոսկյա կորպուսի վրա փորագրված են Ադրբեջանի քարտեզը և նախկին նախագահ Հեյդար Ալիևի ստորագրությունը: Այս հեռախոսների ճշգրիտ գինը հայտնի չէ: Սակայն նմանատիպ հեռախոսները արժեն 6000 դոլար:

 

Անկախ

Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

o_853236Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել է վերջին տարիների ամենախոշոր գործադուլը: Այն կազմակերպել են երկաթուղային ու ծովային տրանսպորտի արհմիությունը, ինչպես նաև` տրանսպորտային աշխատակիցների ասոցիացիան: Բողոքի ակցիան սկսվել է փետրվարի 4-ին,  տեղի ժամանակով 21:00-ին և պետք է, ըստ պլանի, տևի 48 ժամ: Նման գործադուլ էլ պլանավորվել է փետրվարի 11-13-ին: Այդ ժամանակ գնացքները կտեղաշարժվեն մեծ ընդմիջումներով, իսկ որոշ ուղություններով ու կայարաններում սպասարկումը լրիվ կդադարեցվի:

Լոնդոնյան մետրոպոլիտենի գործադուլով արհմիությունները մտադիր են իրենց բողոքն արտահայտել կառավարության` տոմսարկղերը փակելու պլանների դեմ, որի հետևանքով հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից:

Լոնդոնի քաղաքապետարանում տոմսարկղերը փակելը բացատրում են վաճառքի ավտոմատացման մակարդակի աճով, ավտոմատ  սարքավորումների թվի ավելացմամբ: 2013-ին տոմսարկղերից գնվել է տոմսերի ընդհանուր քանակի 3%-ը: Շատ լոնդոնցիներ էլ գերադասում են տրանսպորտի միացյալ քարտեր օգտագործել, որոնք լիցքավորում են համացանցով:

Մետրոպոլիտենի աշխատակիցները չեն պատրաստվում հանձնվել:

Գործադուլի նախօրեին Արհմիությունների նախագահ Բոբ Քրոուն հայտնել է.”Քաղաքային իշխանությունները մեզ այլընտրանք չեն թողել: Մենք գիտենք` եթե չգնանք վճռական քայլերի, ապա պարզապես կկորցնենք աշխատանքը”: Ընդ որում, նա նշել է, որ գործադուլ կարող էր և չլինել, եթե քաղաքապետարանում բանակցելու ու կոնստրուկտիվ առաջարկությունների պատրաստակամություն լիներ:

Անկախ

Կյանք առանց մետրոյի

o_481098Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները նախապատրաստվում են”ընդհատակի” խոշորամասշտաբ գործադուլի ու , իրենց համար քաղաքով մեկ տեղաշարժվելու նոր երթուղիներ են մշակում:  Առաջիկա ակցիայի մասին լոնդոնյան մետրոպոլիտենի արհմիություններն են  հայտնել, ուրբաթ: Գնացքները չեն աշխատի փետրվարի 4-ից` երեկոյան, ապա նաև փետրվարի 11-ի երեկոյից մինչև փետրվարի 14-ը:

Քաղաքապետարանում ու Լոնդոնի տրանսպորտային ընկերությունում խոստացել են, որ գործադուլի  ժամանակ ավտոբուսների քանակը կավելանա, սակայն ամենայն հավանականությամբ, խիստ ծանրաբեռնված կլինեն:

Անկախ 

Թեմզա գետը Լոնդոնում հեղեղել է տները

b_116776Ինչից վախենում էին Թեմզայի ափերին մոտ բնակվողները, այնուամենայնիվ կատարվեց: Հորդառատ անձրևների ու ոչ հեռու մոլեգնող ծովային փոթորիկների պատճառով, գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել բնակավայարերը: Հիմնական հարվածը հասել է Օքսֆորդշիր,Բաքինգեմշիր  կոմսություններին ու արևմտյան Լոնդոնին: Բնակիչները նման իրավիճակի պատրաստ են եղել ու իսկույն թանկարժեք իրերը տեղափոխել են ապահով տեղեր:

Առաջիկա օրերին հորդառատ անձրևներ չեն սպասվում, սակայն նոր հեղեղումների հավանականությունը մեծ է, քանի որ որոշ հատվածներում հողը ջրի հոսքից նստում է: Հեղեղվել են նաև Սոմերսեթ, Դևոն ու Կորնուոլ քաղաքները:

Լոնդոնի քաղաքապետը կրկին վիրավորել է փոխվարչապետին

i (3)Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Կլեգին “պահպանակ” է անվանել:

Ջոնսոնը հայտարարել է, որ Կլեգը վարչապետ Դևիս Քեմերոնի  համար բարդ իրադրությունում պաշտպանական սարքավորում է: Քաղաքապետի խոսքով, փոխվարչապետը “անվճռականությունից ու կայունությունից տատանվող դոնդող է”:

Ընդ որում, սա առաջին անգամը չէ, որ Ջոնսոնը վիրավորում է փոխվարչապետին: Ավելի վաղ նա իր գործընկերոջն անվանել է “սահմանադրության դեկորատիվ մաս” ու “դեղին ալբատրոս”:

Ձմեռ պապի հագուստով հազարավոր մարդիկ դուրս են եկել աշխարհի տարբեր քաղաքների փողոցներ (լուսանկարներ)

Santa-Con2Լոնդոնի ոստիկանությունը Ձմեռ պապի հագուստով հազարավոր զվարճասերների քայլերթի ժամանակ ձերբակալել է երեք մարդու:

Համաշխարհային SantaCon ֆլեշ մոբի համար մարդիկ Ձմեռ պապի հագուստով դուրս են գալիս փողոցներ զվարճանալու: Այս հավաքույթը նախկինում քննադատվել էր՝ զվարճասերների հարբեցողությամբ զբաղվելու պատճառով:

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ Սանտայի օգնական 80 էլֆ են տեղափոխել բաժանմունք:

Սակայն ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ այս տարվա SantaCon-ի որևէ մասնակից չի ձերբակալվել:

Տոնական այս հավաքույթը կազմակերվել է նաև Սան Ֆրանցիսկոյում, որտեղ այն սկսել են տոնել իննսունականների սկզբներին:

Շաբաթ օրը տոնակատարության հարյուրավոր մասնակիցներ են դուրս եկել նաև Կանադայի Վանկուվեր քաղաքի փողոցներ:

SantaCon-ը, որը նախկինում կոչվում էր Santarchy, առաջին անգամ կազմակերպվել է Սան Ֆրանցիսկոյում 1994թ-ին:

Այժմ այն կազմակերպվում է աշխարհի 44 երկրների ավելի քան 300 քաղաքներում:

Այս հավաքույթին մասնակցող Սանտաները երգում են, նվերներ բաժանում և նույնիսկ անծանոթ մարդկանց թույլ են տալիս նստել իրենց ծնկներին:

Այս ընթացքում Ուելսի Բրիջենդ քաղաքում 1,300 էլֆերի մասնակցությամբ հավաքույթը իր մասնակիցների թվով անցել է կրկին նույն քաղաքի սահմանած նախորդ ռեկորդը:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցած տարի 1,200 էլֆերի մասնակցությամբ:

Բրիջենդը երկու տարի առաջ անցել էր Նյու Յորքի սահմանած ռեկորդը և մինչ այսօր պահպանում է այն:

 Անկախ

Հայկական կոնյակի համտեսում Լոնդոնում

Հայկական կոնյակի համտեսում ԼոնդոնումԴեկտեմբերի 4-ին Լոնդոնում` Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Չերչիլ սրահում, ՀՀ դեսպանության կողմից և Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլի հովանավորությամբ կազմակերպվել էր հայկական «Արարատ» կոնյակի համտեսում։ Միջոցառմանը ներկա էին Միացյալ Թագավորության լորդերի և համայնքների պալատներ տասնյակ անդամներ, դիվանագետներ, բրիտանահայ համայնքային կառույցների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման կազմակերպմանը սատարել էին նաև Թեքեյան մշակութային միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության եւ «Նոր Սերունդ» մշակութային միության բրիտանական կառույցները և ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ «Vinorium» ընկերությունը:

Միջոցառումը բացեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։ Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը ներկայացրեց դրվագներ հայկական կոնյակի պատմությունից` բացահայտելով, թե ինչպես կարող են հայ գործարարները, օգտագործելով արևմտյան տեխնոլոգիաներ, հաջողության հասնել Հայաստանում։ Այնուհետև հյուրերին ողջունեց Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ, Համայնքների պալատի Մշակույթի, մեդիայի և սպորտի հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը, ով կարևորեց նման միջոցառումների անցկացումը։

Անկախ 

 

 

 

Հիլարի Քլինթոնին Լոնդոնում տուգանել են չվճարված կայանման համար

հիլարի քլինտոնԼոնդոնի ոստիկանները քանիցս ապացուցել են իրենց խստությունն ու անաչառությունը: Այս անգամ նրանց ամրությունն  իր վրա զգաց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նրան տուգանեցին սխալ կայանման համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դեպքը կատարվել է անցյալ ուրբաթ, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի շենքի մոտ, որը հայտնի է նաև “Չաթեմ հաուզ” անվամբ:
Այստեղ կայանման տեղերը վճարովի են `ժամում 3,3 ֆունտ, իսկ նախկին պետքարտուղարի արծաթագույն “Մերսեդեսը” շենքի մոտ կանգնել էր 45 րոպե`  առանց վճարելու: Դրանից հետո մոտեցել է ոստիկանը և, հաշվի չառնելով Քլինթոնի թիկնապահների բողոքը, գրել է տուգանք 80 ֆունտ ստերլինգ (127 դոլար) չափով:
Ինչպես պատմում է ականատեսը`  բրիտանական հրատարակություններից մեկի լուսանկարիչը , Քլինթոնի թիկնապահը բարկացած թափահարոմ էր ձեռքերը և ցույց տալիս իր վկայականը: Սակայն իրավապահն  անդրդվելի էր և տուգանքի կտրոնը տեղադրեց Քլինթոնի  ավտոմեքենայի ապակու վրա:
“Օրենքը մեկն է բոլորի համար, անկախ բանից, թե  մարդը ինչ դիրք է զբաղեցնում աշխարհի բեմահարթակին”,-այսպես դեպքը մեկնաբանեցին բրիտանական իշխանությունները` հույս հայտնելով, որ Քլինթոնը դա կհասկանա:
Ի միջի այլոց, վերջին տասը  տարիների ընթացքում, ԶԼՄ-ների տվյալներով, դիվանագետները սխալ կայանման համար չեն վճարել  112 միլիոն դոլար: Ամենամոլի  չվճարողները ամերիկացիներն են.  նրանց բաժին է ընկնում 12 միլիոն դոլար: