Հայաստանի հետ սահմանի բացման տեղեկությունները անհիմն են. Թուրքիայի ԱԳՆ

թուրքիայի ագնՏեղեկությունը, թե այս տարվա սեպտեմբերին Թուրքիան բացելու է Հայաստանի հետ իր սահմանները, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից:

Նշվել է, որ տեղեկությունը ստույգ չէ, և Թուրքիայի արտգործնախարարությունը այս խնդրի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:

Թուրքական “Թարաֆ” թերթը տեղեկություն էր տարածել, որ սեպտեմբերին Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանակից Ալիջանի անցակետի բացմանը: Ըստ թերթի` այդ անցակետի բացման ջատագովը վարչապետ Էրդողանն է: Այդ քայլով Թուրքիան նպատակ ունի բարելավել իր հարաբերությունները ԱՄՆ-ի և Հայաստանի հետ :

Ըստ “ԱՊԱ” գործակալության մեկնաբանության` սահմանի բացման նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վրա կիրառվելիք ճնշումը նվազեցնելն է:

Անկախ

Հայ-թուրքական սահմանի բացման համար պետք է գործի անցնի քաղաքացիական հասարակությունը. Ուֆուք Ուրաս

ufuk «Կանաչներ և ձախ ապագա» կուսակցության ներկայացուցիչ, թուրք նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, Պատմության հիմնադրամի նախագահ Բյուլենթ Բիլմեզը և լրագրող Ադնան Գենչը «Ակօս»-ին պատմել են Հայաստան կատարած այցելության մասին, որի ընթացքում նրանք մասնակցել են նաև ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ: Պատվիրակության անդամները նշել են, որ իրենց այցը մեծ հետաքրքրության արժանացավ մամուլի և հանրության կողմից, իսկ իրենց այցը Ծիծեռնակաբերդ ուղիղ եթերով հեռարձակեցին հայկական 10 հեռուստաալիքներ:

Խոսելով ապագայի հետ կապված պլանների մասին՝ Ուֆուք Ուրասը նշել է, որ մտադիր են երկու երկրների խորհրդարանականներից կազմված բարեկամության խումբ ձևավորել, հայ-թուրքական սահմանի բացման համար շարժման մեջ դնել քաղաքացիական հասարակությանը: Նպատակ կա զարգացնելու նաև երկկողմ մշակույթային հարաբերությունները: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի գործոնին, ապա Ուրասը նշել է. «Իրանում մեծաքանակ ադրբեջանցի բնակչություն կա: Այնուհանդերձ Իրանը Ղարաբաղի հարցը պատճառ դարձնելով Հայաստանի հետ հարաբերություններում սահմաններ չի դնում: Ընդհակառակը, Իրան-Հայաստան հարաբերությունները բավական դրական են երևում: Այս պարագայում անհասկանալի է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակ է պահում՝ պատճառ բերելով Ղարաբաղը»:

Ուրասը Հայաստան կատարած այցը ընդհանուր առմամբ դրական է գնահատել և նշել, որ նման այցելությունները մեծ կարևորություն ունեն երկու երկրների միջև ձևավորված բացասական ընկալումները կոտրելու տեսանկյունից:

Անկախ

ԼՂ հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական սահմանի բացմանը. Ահմեդ Դավութօղլու

unnamedԱդրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո կայացած մամլո ասուլիս ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Դավութօղլուն նշել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հնարավոր չէ այնքան ժամանակ, քան դեռ «օկուպացված են ադրբեջանական տարածքները»:

Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի բացմանը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ հանդիպման ավարտին երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ամփոփիչ հուշագիր են ստորագրել: Այնուհետև արտգործնախարարները մասնակցել են Գյանջայում Վրանստանի հյուպատոսության բացման արարողությանը:

 

Անկախ

Որոշ միջազգային կազմակերպություններ ուզում են բացել հայ-թուրքական սահմանը. ադրբեջանցի պաշտոնյա

elnur  Ադրբեջանի նախագահական վարչության քաղաքական վերլուծությունների և տեղեկատվության գրասենյակի տնօրեն Էլնուր Ասլանովը հայտնել է, որ Անկարայում տեղակայված որոշ միջազգային կազմակերպություններ աշխատանքներ են տանում հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Նրա խոսքերով՝ որոշ հիմնադրամներ սահմանի բացման համար անգամ բյուջե են հատկացրել: Ասլանովը մեկ անգամ ևս ընդգծել է Ադրբեջանի պաշտոնական այն հայտարարությունը, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել համաձայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի»: Թուրքական «Son dakika» կայքի հաղորդմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ չնայած տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանը հավատում է Թուրքիայի անկեղծությանը:

 

Թուրքիան պատրաստվում է ականազերծել է հայ-թուրքական սահմանը

ականԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը, հիմնվելով 2014 թվականին նախատեսվող միջոցառումների վրա, երկրի ներքին անվտանգության ուժեղացման նպատակով պատրաստվում է ականազերծել Իրանի և Հայաստանի հետ սահմանները: Փոխարենը սահմանային շրջաններում տեղադրվելու են հսկողության նորագույն համակարգեր: Նախագծի առաջին փուլում ականազերծվելու է Հայաստանի և Իրանի հետ սահմանային 11665641 մետր տարածք: Թուրքական «Աքշամի» հաղորդմամբ՝ 52 մլն 450 հազար եվրո արժողությամբ ծրագրի 75 տոկոսը ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից, մնացած ծախսերը հոգալու է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հայ-թուրքական սահմանի ականազերծումը կրկին օրակարգ է բերում սահմանի բացման հավանականության հարցը: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ, որ Իգդիր քաղաքի մերձակայքում գտնվող հայ-թուրքական սահմանի մոտ շինարարական աշխատանքներ են ընթանում:

 

Թուրքիան պատրաստվում է ականազերծել հայ-թուրքական սահմանը

sahmanԹուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիան մտադիր է ականազերծել հայ-թուրքական սահմանը՝ հաշվի առնելով սահմանի բացման շուրջ սկսված դիվանագիտական քննարկումները: Նոյեմբերի 7-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես եկավ հայտարարությամբ, որ Իգդիր քաղաքի մերձակայքում գտնվող հայ-թուրքական սահմանի մոտ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Թուրքական «Սաբահի» համաձայն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, հիմնվելով 2014 թվականին նախատեսվող միջոցառումների վրա, երկրի ներքին անվտանգության ուժեղացման նպատակով պլանավորում է ականազերծել Իրանի և Հայաստանի հետ սահմանները՝ հույս ունենալով այս նախագծի համար ԵՄ-ից ստանալ 52,4 միլիոն եվրո օժանդակություն:

Հայ-թուրքական սահմանի բացումը Եվրամիության օրակարգում

türkiye-ermenistanԹուրքական «Սաբահը», վկայակոչելով «AB Haber» կայքի լուրը, գրում է, թե Եվրամիությունը, ցանկանալով զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, աշխատանքներ է տանում հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Կայքը, ուշադրության հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը օրակարգային է, գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատանքներ է տանում սահմանի բացման համար: «Սահմանի բացումը Հայաստանի համար Եվրամիությանը մոտենալու հարցում կարևորություն է ներկայացնում: Եվրամիությունը երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի վրա ճնշում է գործադրում Հայաստանի հետ սահմանի բացման խնդրում»,-գրում է կայքը:

 

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հերքել է Դավութօղլուի երեկվա հայտարարությունը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին

Թուրքիայի ԱԳՆ Ինչպես արդեն հաղորդել էինք,  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ երկրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում և, եթե իրենք կարողանան համոզել Ադրբեջանին, ապա հնարավոր է անակնկալ մատուցեն և բացեն հայ-թուրքական սահմանը:

Ահա այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է արել այն մասին, թե հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասպանում իրականությանը, և Թուրքիան ամենևին էլ չի փորձում ստանալ Ադրբեջանի համաձայնությունը հայ-թուրքական սահմանի բացման համար: Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Լևենթ Գյումրուքչուն հանդես է եկել այս տեղեկության հերքմամբ: ԱԳ նախարարությունը ընդգծել է, որ հայ-թուրքական բանակցությունները ընթանում են ԼՂ հարցով հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ, և պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այդ մասին

: «Թուրքիան ուշադիր հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ցանկացած քայլի պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման համար»,-հայտնել են Բաքվում Թուրքիայի դեսպանատանը:

Նշենք, որ երեկ հայկական լրատվամիջոցները անդրադարձել էին Ահմեդ Դավութօղլուի արած հայտարարությանը՝ հիմնվելով թուրքական «Աքշամ» թերթում տեղ գտած հրապարակման վրա:

Մենք պատրաստ ենք բացել հայ-թուրքական սահմանը. Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտարարել է, որ իրենք պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը, եթե ստանան Ադրբեջանի համաձայնությունը, հաղորդում է “ԱՊԱ”-ն` հղում կատարելով թուրքական “Աքշամ” թերթին:
Արտգործնախարարը հավելել է, որ այդ աշխատանքները տարվում են 2015թ.-ին ընդառաջ ծրագրերի շրջանակում: “Մենք պահանջում ենք, որ հայերը Ղարաբաղից դուրս գան, և այդ ուղղությամբ զարգացում ենք ակնկալում։ Եթե դա տեղի ունենա, ապա սահմանը կբացվի, երկաթուղին կվերականգնվի, ինչպես նաև հարաբերություններ կզարգանան։ Սակայն դա ցանկանում ենք անել Ադրբեջանի հետ համատեղ”,-ասել է Դավութօղլուն։

Հավելենք, որ մոտ ապագայում Ահմեթ Դավութօղլուն կայցելի Ադրբեջան: