Հնդկաստանում մարդկանց գլխին կոկոս են ջարդում որպես հաջողության նշան

Հնդիկ հավատացյալները որպես աստվածներից առողջություն և հաջողություն խնդրելու նշան իրենց գլուխներին կոկոս են ջարդում՝ հաճախ լուրջ վնասվածքներ ստանալով:Հնդկաստան

Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ են գնում Թամիլ Նադու նահանգ ցավոտ սովորույթին մասնակցելու համար:

Տղամարդիկ, կանայք և նույնիսկ երեխաներ շարքերով համբերատար նստում են, իսկ աստծո մարդիկ նրանց գանգի վրա կոկոս են ջարդում:

Հնդկաստան

Կոկոսը ջարդելուց հետո բազմաթիվ մարդիկ ցնցվում են ցավից, իսկ ոմանք, կարծես մեդիտացիոն վիճակում կամ աղոթելով գրեթե հազիվ են չեն շարժվում:

Այս ավանդույթին մասնակցելուց հետո յուրաքանչյուր տարի տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներով դիմում են հիվանդանոց, իսկ բժիշկները զգուշացնում են, որ սովորույթը մահացու է և վտանգավոր առողջության համար:

Չնայած նախազգուշացումներին՝ բազմաթիվ մարդիկ չեն դադարում հետևել հին ավանդույթին, որը սկսվել է 19-րդ դարում:

Կոկոսի ջարդվելուց հետո բազմաթիվ մարդիկ շփում են իրենց գլուխները, իսկ մյուսները որպես աստվածներին ուղղված ընծաներ հավաքում են ջարդված կոկոսի կտորները:

35 մարդ է զոհվել Հնդկաստանում, ջրհեղեղից

ՀնդկաստանՀնդկաստանի Օդիշա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած  ջրհեղեղը 35 մարդու կյանք է խլել, հաղորդում է  Вести.Ru:

Ամենաշատ վնաս է պատճառվել Բհադրաք ու Ջաջպուր մարզերին: Այնտեղ ավերվել է 15 հազար տուն: Աղետի գոտում 1.8 մլն մարդ է գտնվում: Ներկա պահին վտանգի օջախից տարհանվել է 70 հազար մարդ:

Ողջ նահանգում ջրից վնասվել է 200 հազար հա բերք: Ավելի վաղ, Մահարաշտրա նահանգի Պունա մարզում սողանքների հետևանքով  զոհվել էր 120 մարդ:

Հնդկաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 73-ի

20140731-5865893C7D6EB27A-0-0-E8776A13-73BFAE8E29234214Հնդկաստանի կենտրոնական հատվածում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, հաղորդում է | «Газета.Ru»-ն:

Նշվում է նաև, որ  դեռևս 80 մարդ մնում է փլատակների տակ: Մեկ օրում փրկարարներին հաջողվել է 29 մարդու մարմին դուրս բերել, 8-ին փրկել են:

«Մենք աշխատանքների 50%-ը կատարել ենք, մնացածի համար կպահանջվի 48-72 ժամ»,-հայտարարել  են նրանք:

Ավելի վաղ տեղեկություն կար 50 զոհի մասին:

Նյու Դելիի փողոցներում կապիկի նման հագնված մարդիկ վախեցնում են մակականերին

Hindu worshipper in a Hanuman monkeyՆյու Դելիի կենտրոնական հատվածում մի խումբ մարդկանց բարձր աշխատավարձ են վճարում փողոցներում կապիկ ձևանալու համար:

Մոխրագույն և սպիտակ գույնով ներկված դեմքերով տղամարդիկ իրենց պահում են կապիկների լանգուր տեսակի նման, որպեսզի վախեցնեն մակականերին, որոնք ներխուժում են տներ, ուտելիք գողանում և վախեցնում բնակիչներին:

Այսպիսով, Նյու Դելիի քաղաքային խորհուրդը որոշել է նրանց դեմ հանել լանգուր տեսակի կապիկներ՝ չնայած, որ դրանք լանգուրի տեսք ընդունած մարդիկ են:

Ծրագիրն, ըստ երևույթին, լավ է աշխատում:

Ըստ Times of India-ի՝ տղամարդիկ ոչ միայն լանգուրի տեսք են ընդունել, այլև իրենց կապիկի նման են պահում: Նրանք դուրս են ցատկում թփերի, ծառերի հետևից և վախեցնում մակականերին՝ նրանց քշելով քաղաքից:

Մարդկանց կերպարանափոխման սովորույթը սկսվել է այն բանից հետո, երբ նախկինում Դելիի փողոցներում իրական լանգուրների էին օգտագործում մակականերին վախեցնելու համար: Սակայն Հնդկաստանի կառավարությունն օրենք ընդունեց, ըստ որի արգելվում էր լանգուրներին գերության մեջ պահել, ուստի մակակաները հետ վերադարձան քաղաքի փողոցներ:

Նյու Դելիի քաղաքային խորհուրդը բազմաթիվ բողոքներ է ստացել պրոֆեսիոնալ կապիկ բռնողներին և նրանց լանգուրներին քաղաքից հեռացնելու վերաբերյալ, ուստի որոշել է վարձել մարդկանց, որպեսզի վախեցնեն կապիկներին:

 

Անկախ

Հնդկաստանում սողանքի հետևանքով 50 մարդ է զոհվել

սողանքՀնդկաստանի կենտրոնական մասում սողանքի հետևանքով 50 մարդ է զոհվել, հաղորդել է  India Today-ը` վկայակոչելով փրկարարներին:

«Ներկա պահին 50 մարդու մարմին է դուրս բերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սողանքի հետևանքով 100 մարդ հայտնվել է հողի տակ:

Հնդկաստանում բեռնատարն ուխտագնացների ամբոխի մեջ է մխրճվել

1307600238_polomnikiՀնդկական Բիհար նահանգում  բեռնատարի վարորդը սարսափելի վթարի պատճառ է դարձել.զոհվել է առնվազն 12 մարդ, 22-ն էլ տարբեր վնասվածքներ են ստացել:

Ինչպես տեղի ոստիկանության ներկայացուցիչներն են ասում, տղամարդը կորցրել է կառավարումն ու մխրճվել մայթեզրին հավաքված ուխտаգնացների ամբոխի մեջ: Դրանից հետո բախվել է կայանած ավտոբուսին, որի մեջ նույնպես մարդիկ էին: Տուժածներին տեղափոխել են նահանգի հիվանդանոցներ:

Հնդկաստանը ՃՏՊ-ից մահացության  տոկոսով առաջին տեղում է ողջ աշխարհում: Ընդ որում, ՆԳ նախարարության տվյալներով, վթարների 70%-ը կատարվում է մարդկային գործոնի հետևանքով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Հնդկաստանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

շենքի փլուզումՈչ աշխատանքային օրերին Հնդկաստանի հարավային հատվածում փլուզված շենքի հետևանքով զոհերի թիվը երեքշաբթի օրը հասել է 32-ի: Դժբախտ պատահարից երկու օր անց փլատակներից երկու կենդանի մարդ է հանվել:

Շաբաթ օրը ուժեղ անձրևների հետևանքով Չենայ քաղաքում կառուցվող 11 հարկանի շենք էր փլուզվել: Արտակարգ իրավիճակների աշխատակիցները անցած օրերի ընթացքում փնտրում էին ենթադրաբար փլատակների տակ մնացած 20 մարդկանց:

Երեքշաբթի առավոտյան փրկված երկու աշխատակիցներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանք այժմ համալրել են բժիշկների հսկողության տակ գտնվող 27 անձանց շարքերը:

Հնդկաստանում կառույցների փլուզման դեպքեր հաճախ են տեղի ունենում, որոնց հետևանքով վերջին մի քանի տարիների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:

 

Հնդկաստանում մուսոնային անձրևների հետևանքով 11 մարդ է զոհվել

unnamedՀնդկաստանի իշխանությունները սնունդ և խմելու ջուր են մատակարարում երկրի հյուսիսարևելյան շրջաններում մուսոնային անձրևների և սողանքների հետևանքով մեկուսացված մարդկանց: Հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 11 մարդ:

Հինգշաբթի գիշերը շուրջ 60 միլիմետր անձրևները հեղեղել են Ասամ նահանգը:

Գաուհաթի քաղաքի բնակիչները շրջում էին` մինչև գոտկատեղը ջրի մեջ սուզված:

Շաբաթ օրը Գաուհաթիում անձրևները շարունակվել են:

Հնդկաստանի օդերևութաբանական բաժնից հայտնել են, որ ուժեղ մուսոնային անձրևները հարվածել են երկրի հյուսիսարևելյան հատվածներին, իսկ երկրի մյուս հատվածներում հունիսի ընթացքում սպասվում է 30-40 տոկոս խոնավություն:

Հնդկաստանում մուսոնային անձրևների սեզոնը սկսվում է հունիսին և շարունակվում մինչև սեպտեմբերի վերջ:

 

Անկախ

Հնդկաստանում եռահարկ շենք է փլուզվել.կան զոհեր

o_618836Հնդկաստանի մայրաքաղաքում երեքհարկանի շենք է փլուզվել: Դեպքը տեղի է ունեցել ՆյուԴելիի հյուսիսում: Դրա մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:  Զոհվել է 4 մարդ, շուրջ 20-ը գտնվում են փլատակների տակ: Կատարվածի հանգամանքները ստուգվում են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Տապի պատճառով Հնդկաստանից ու Պակիստանից 50 ուխտավոր է զոհվել

13-390x290Պակիստանի Սինդ նահանգում  շոգի պատճառով ջերմային ալիքից մահացել է 54 ուխտավոր, որոնք կրոնական տոնին էին մասնակցում, հաղորդում է ИА Новости-Казахстан:

Դեպքը  կատարվել է Սեհվան քաղաքում, որտեղ ամեն տարի հազարավոր ուխտավորներ են մեկնում սբ Լալ Շահբազ Կալանդարի մահվան տարելիցին: Սուրբի պատվին տոնավաճառներ են կազմակերպվում, ձիարշավ, երաժշտական ելույթներ ու այլ միջոցառումներ:

Այս տարի տոնին խիստ շոգ էր, ջերմաստիճանը բարձրացել է մինչև 47 աստիճան ինչի հետևանքով  ջերմային հարվածից մահացել է  մի քանի ուխտավոր, իսկ մի մասն էլ խեղդվել են` շոգից պաշտպանվելու համար ջուրը մտնելու հետևանքով:

Ոչ պաշտոնական տվյալներով, այս տարի տոնին 500-700 հազար մարդ է մասնակցել.նրանց վիճակը վատթարացել է խմելու ջրի պակասի ու հոսանքամատակարարման խափանումների պատճառով:

Անկախ

Հնդիկ տղային երկրպագում են նրա 17սմ պոչի համար

Arshid Ali KhanՀնդիկ տղային երկրպագում են որպես աստված, քանի որ նա 17 սմ երկարությամբ պոչ ունի:

13-ամյա Աշի Ալի Խանը Փենջաբ նահանգում աստվածային խորհրդանիշ է դարձել:

Տեղաբնակները նրան համարում են հինդուսների կապիկ աստված Հանումանի վերակենդանացումը և նրան դիմում են Բալաջի անվանմբ:

Ինչևէ՝ Արշիդը ստիպված է անվասայլակ օգտագործել և մտադիր է հեռացնել պոչը:

Արշիդը բնակվում է տատիկի և երկու քեռիների հետ, քանի որ նրա հոր մահից հետո նրա մայրը կրկին ամուսնացել է:

Արշիդի տունը վերածվել է տաճարի, որտեղ հավատացյալները գալիս են նրա օրհնությունը ստանալու և պոչին դիպչելու համար:

Այնուամենայնիվ՝ Արշիդը մեծ ջանք է գործադրում իր հավատարիմ նվիրյալներին, դպրոցի դասերին և իր ընկերներին ժամանակ հատկացնելու համար:

Arshid Ali Khan1Չնայած իր ենթադրվող ունակություններին՝ Արշիդը անվասայլակ է օգտագործում և անհայտ հիվանդություն ունի:

Այս ամիս նա պատրաստվում է այցելել բժշկի, որը խոստացել է հեռացնել սերտաճուկը, սակայն նրա ընտանիքը հայտնել է, որ իրենք կցանկանային պահպանել պոչը, քան տղային վտանգավոր վիրահատության ենթարկել:

 Անկախ

 

Հնդկաստանում սպիտակ-երկնագույն ներկված տների բնակիչների համար հարկերը կզեղչվեն

1134-390x290Կալկաթայի քաղաքապետարանը հարկային զեղչեր է սահմանել այն բնակիչների համար, ովքեր իրենց տները կներկեն սպիտակ-երկնագույն, հաղորդում է Русская служба ВВС-ն:

Պաշտոնյաների խոսքով, այդ գույներն է սիրում նահանգապետ Մամաթա Բաներջին: Ենթադրվում է, որ այդ գույները վառ կլուսավորվեն արևի լույսով, ու կբարձրացնեն մարդկանց ոգին  և նրանք իրենց երջանիկ կզգան:

Իսկ քննադատները հավատացնում են, թե նորամուծությունը հակասում է երկրի սահմանադրությանը ու տեղի իշխանությունները կարող են նույնիսկ դատարանում հայտնվել: Բացի այդ, նրանք նախազգուշացնում են, որ հարկային զեղչերի պատճառով քաղաքը անհրաժեշտ միջոցները չի ստանա:

Անկախ

Հնդիկ բիզնեսմենը իր Jaguar-ը քաղաքով քարշ է տվել ավանակների օգնությամբ

Rahul ThackreymJaguar մակնիշի մեքենայի հնդիկ սեփականատերը իր նոր մեքենան ամրացրել է ավանակներին և քարշ տվել քաղաքի շուրջ՝ պնդելով, որ դա միակ ձևն է այն շարժելու համար:

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի բնակիչ, 38-ամյա բիզնեսմեն Ռահուլ Թեքրեյմի մոտ միտքը ծագել է, երբ 53,000 ֆունտ արժողությամբ նոր մեքենան շարունակ փչացել է:

Նա պնդում է, որ մի քանի անգամ  մեքենան հետ է տարել տեղի ներկայացուցչություն  վերանորոգելու համար, սակայն երբ մի խնդիրը լուծվում էր, մեքենայի հետ կապված մեկ այլ խնդիր էր առաջանում:

Այսպիսով՝ ցանկանալով տեղի ներկայացուցչությանը ցույց տալ, թե ինչ կարծիք ունի իրենց մեքենաների մասին, նա մեքենան քաղաքի շուրջը քարշ է տվել ավանակներով:

Նա ավելացրել է, որ ավանակը ավելի վստահելի է, քան Jaguar-ը:

Բիզնեսմենը մեքենան գնել է մայիսի 7-ին:

Հնդկաստանում մակնիշի ներկայացուցչությունը դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ չի արել, քանի որ նրանք դեռևս բանակցում են Թեքրեյմի հետ:

 Անկախ

Հնդկաստանում ամբարտակից բաց թողնված ջուրը քշել է 25 ուսանողների

River Beas1Փրկարարները Հիմալայների գետերից մեկում փնտրում են տասնյակ հնդիկ ուսանողների, որոնց քշել է ամբարտակից բաց թողնված մեծ քանակությամբ ջրի հոսքը:

25 ուսանողներ լուսանկարվելիս են եղել Հայդարաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Բիս գետի ափին, երբ նրանց վրա է թափվել հիդրոէլեկտրակայանից բաց թողնված ջուրը:

Ուսանողները շուրջ 48 այլ ուսանողների հետ 10 օրով ժամանել էին դաշտային աշխատանքների, ուսանողների մի մասին հաջողվել է փրկվել:

Մանալիի ոստիկանությունը երկուշաբթի առավոտյան հայտնաբերել է չորս ուսանողի մարմիններ: Նրանց տեղեկություններով՝ նավերի և սուզակների անբավարար քանակությունը խանգարում է որոնողական աշխատանքներին:

 Անկախ

Հնդկաստանում ցույցեր են սկսվել էլեկտրականության անջատման պատճառով

India SummerՀյուսիսային Հնդկաստանում հազարավոր մարդկանց զայրացրել է արտակարգ շոգ եղանակի պատճառով էլեկտրականության անջատումը:

Աղքատ Ուտար Պրադեշ նահանգը երբեք բավականաչափ էլեկտրականություն չի ունեցել 200 միլիոն բնակչությանը ապահովելու համար: Այդտեղ սովորական պայմաններում բնակչության միայն մի մասն է օրվա ընթացքում մի քանի ժամով էլեկտրականություն ստանում, իսկ մնացած 63 տոկոսը ընդհանրապես էլեկտրականություն չի ստանում:

Սակայն վերջին շրջանում մինչև 47 աստիճան բարձր ջերմաստիճանի պայմաններում էլեկտրականության պահանջարկը մեծացել է, ինչի պատճառով անջատվել է քաղաքային ջրային պոմպերի և օդորակիչների էլեկտրականությունը:

Ուրբաթ օրը հազարավոր մարդիկ ներխուժել են նահանգի մայրաքաղաք Լակհնաուի էլեկտրակայաններ կողոպտել գրասենյակները և 18 ժամ պատանդ վերցրել աշխատակիցներին մինչև շաբաթ առավոտյան ոստիկանների ժամանելը:

Գոնդայում զայրացած ամբոխը հրդեհել է էլեկտրակայանը: Հրշեջներից երեք ժամ է պահանջվել այն մարելու համար:

Նահանգի պաշտոնատար անձիք փորձում են էլեկտրականություն փոխառել այլ նահանգներից, չնայած այլ տեղերում ևս էլեկտրականության սղություն է նկատվում:

Հնդիկ կնոջ արգանդից հեռացրել են աշխարհի ամենամեծ ուռուցքը

 աշխարհի ամենամեծ ուռուցքըՀնդիկ կնոջ արգանդից հեռացրել են 15 կգ կշռով աշխարհի ամենամեծ արգանդի ուռուցքը:

52-ամյա Լաթայի բարդ վիրահատությունը իրականացրել են Չեննայ քաղաքի բժիշկները:

Կինը մի քանի տարի շարունակ տառապում էր շնչահեղձությունից և հոգնածությունից, սակայն ոչ մի պատկերացում չուներ ձմերուկի չափեր ունեցող հսկա ուռուցքի մասին:

Մեկ ամիս առաջ կինը ուժեղ արյունահոսությամբ ժամանել է Չեննայի հիվանդանոց:

Նրա վիրահատությունը իրականացրել է չորս բժիշկներից բաղկացած թիմ:

Լաթան արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

 Անկախ

Սինկխերը սրերով կռվել են Հնդկաստանի տաճարում

Sikh radicals1Այսօր Հնդկաստանի սիկխիզմի տաճարում 30 տարի առաջ կառավարության իրականացրած սպանդին նվիրված հատուկ աղոթքի արարողության ժամանակ սրերով կատաղի պայքար է սկսվել:

Ամրիտսար քաղաքի Ոսկե տաճարում առնվազն վեց մարդ վնասվածքներ է ստացել տասնյակ սիկխ արմատականների և Շիրոմանի Գուրուդվարա Պրաբհանդակ կոմիտեի աջակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով:

Կռիվը սկսվել էր այն բանից հետո, երբ նրանք բանավիճել էին այն հարցի շուրջ, թե ով պետք է առաջինը խոսի պատարագի ժամանակ: 1984թ-ի հունիսի 6-ին հարյուրավոր մարդիկ են զոհվել այդ տաճարում, երբ զինվորները հարձակվել են համալիրում պատսպարված անջատողականներին այդտեղից դուրս բերելու համար:

Այսօր ավելի վաղ հարյուրավոր մարդիկ են հավաքվել տաճարի մոտ կոտորածի տարելիցը նշելու համար:

Սակայն արարողությունը տխուր ընթացք է ստացել, երբ սինկխերի քաղաքական կուսակցության առաջնորդը փորձել է ստիպողաբար ելույթ ունենալ տաճարում:

Իրավիճակը ավելի է բարդացել այն փաստի պատճառով, որ ոստիկանությանը թույլատրված չէ մտնել Ոսկե տաճար:

 Անկախ

Հնդկաստանում նոր նահանգ է հայտնվել

pic_a52fb301a56592cb54f674b99413e633Հնդկաստանի հարավում գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգը պաշտոնապես բաժանվել է 2 հատվածի. Դրա հյուսիսային հատվածում նոր նահանգ է գոյացել, որը Հնդկաստանում 29-րդն է: Նահանգը կոչվել է Թելանգանա, հայտնում է BBC News-ը:

Նոր նահանգի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Հնդկաստանի իշխանությունների կողմից դեռևս այս տարվա փետրվարին: Տեղի բնակիչները երկար ժամանակ բողոքում էին տարածաշրջանի անբավարար ֆինանսավորումից: Նոր նահանգը գլխավորել է Չանդրասեկար Չաոն, որը 14 տարի ղեկավարում է Տեանգանա Ռաշտրա Սամիթհ կուսակցությունը:

Նոր նահանգի ադմինիստրատիվ կենտրոնն է  Հայդարաբադ քաղաքը, որը միաժամանակ նաև մայրաքաղաքի գործառույթ ունի: Կրկնակի մայրաքաղաքի կարգավիճակը կպահպանվի 10 տարի, մինչև նոր նահանգն իր սեփական մայրաքաղաքը կունենա:

Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին արդեն շնորհավորել է նոր նահանգի կապակցությամբ ու նրանց հաջող տնտեսական զարգացում մաղթել:

Սակայն այս նորությունն իր հակառակորդներն ունի: Նրանց կարծիքով, նահանգի ստեղծումը կհանգեցնի կող-կողքի ապրող  ու նույն լեզվով խոսող մարդկանց մեջ տարանջատման:

Անկախ

Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 9 զոհ

india-rail-crashԵրկուշաբթի օրը Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից՝ զոհվել է առնվազն ինը մարդ, 82 մարդ վնասվածքներ է ստացել:

Նախնական տվյալներով մարդատար գնացքի վեց վագոնները բախվել են բեռնատար գնացքի հետ:

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր ուղևորներին գնացքից դուրս բերելու նպատակով: Դեռևս պարզ չէ, թե որքան մարդ է մնացած եղել վագոնների ներսում:

Երկրի վարչապետը իր ցավակցությունն է հայտնել կատարվածի առթիվ:

 Անկախ

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով 30 մարդ է զոհվել

IMG-20140526-WA0001-390x290 (1)Առնվազն 30 մարդ զոհվել է ու 100-ն էլ վիրավորվել են Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով:

Ապրանքատար ու ուղևորատար գնացքների բախում է տեղի ունեցել Ուտար-Պրադեշ նահանգում, Հալիլաբադ քաղաքից ոչ հեռու: Ուղևորատար ճեպընթացը մտել է այն գիծ, որտեղ ապրանքատար գնացքն էր:

Վթարի վայր են դուրս եկել բժիշկներ ու պաշտոնյաներ:

Անկախ