Հռոմում կոչ են անում բոյկոտել հրեական խանութներն ու բարերը

an3001407726352 (1)Հռոմի որոշ շրջաններում հրեաներին պատկանող խանութները, հյուրանոցները, բարերը բոյկոտելու կոչով թռուցիկներ են փակցված, ընդ որում` թվարկված են այդ օբյեկտների անունները: Թռուցիկները ստորագրել է աջ արմատական “Vita Est Militia”.  խմբավորումը:

Թռուցիկների հեղինակները, որոնց տեքստը շատ նման է Իտալիայի ուլտրաձախերի կարգախոսներին, վստահեցնում են, որ իտալական հրեաներն իրենց եկամուտների մի մասը Իսրայել են ուղարկում: Ու, այդ գումարով, իբր նրանք զենք են գնում` «սպանելու բոլոր նրանց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունք ունեն»: isra.com

Պապ Ֆրանցիսկոսը վատ ինքնազգացողության պատճառով հետաձգել է իր այցելությունը Հռոմի հիվանդանոց

pope_francisԱյսօր պապ Ֆրանցիսկոսը հետաձգել է իր այցելությունը Հռոմի հիվանդանոցներից մեկը, որտեղ նա պետք է պատարագ մատուցեր:

Վատիկանը հրապարակել է երկու նախադասությամբ հայտարարություն, որտեղ ասվում է, որ պապը վատ ինքնազգացողության պատճառով չի կարող այցելել Հռոմի Gemelli հիվանդանոց:

Նախատեսված էր, որ 77-ամյա պապ Ֆրանցիսկոը այսօր ժամը 1:30-ից մինչև 4-ը պետք է այցելի հիվանդանոց: Նա պետք է այցելեր նաև Sacred Heart կաթոլիկ համալսարանի բժշկական ֆակուլտետ, որը տեղակայված է այդ հիվանդանոցում:

Ըստ Վատիկանի՝ պապի փոխարեն հիվանդանոց կայցելի Միալնի արքեպիսկոպոսը: Նա պատարագ կմատուցի և կընթերցի պապի քարոզները:

Դեռահաս տարիքում վարակի պատճառով հեռացրել են ծնունդով արգենտինացի պապի թոքի մի մասը:

Վատիկանի տեղեկություններով՝ այս ամսվա սկզբներին ստամոքսի վիրուսի պատճառով պապը երկու օր չի երևացել հանրությանը: Անցած շաբաթ պապ Ֆրանցիսկոսը բաց է թողել մեկ մղոն քայլելու արարողությունը՝ որոշելով հանգստանալ Իտալիա կատարելիք այցելության համար:

 

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում

185.Genocide commemoration events in Rome 25.04.2014Ապրիլի 24-ին Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:

         Արարողությանը ներկա էին կաթոլիկ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ և մարոնիտ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իտալական հասարակության և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողության ավարտին եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Գերհարգելի հայր Գևորգ վարդապետ Նորատունկյանի կողմից կատարվեց Հայոց Եղեռնի անմեղ զոհերի հոգեհանգստյան արարողություն:

Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով իր ելույթում կարևորեց պատմական հիշողության և ժխտողականության դեմ պայքարի արդիականությունը:

Մասնակիցներին նաև ընթերցվեց Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի ուղերձը, որում մասնավորապես ասված է. Հայոց ցեղասպանությունը` մի խորը վերք է մեր քաղաքակրթության համար: Եվ ցեղասպանության հիշատակը, պատմական փաստերի մանրակրկիտ պահպանման հետ մեկտեղ, հիմնարար դեր ունի ժողովուրդների խաղաղ ապագայի համար:

Այնուհետև, խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Էմիլիա Դե Բիազին, ով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցելով, մասնավորապես կարևորել է ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը, այն որակելով, որպես համամարդկային հիմնարար արժեք:

Նույն օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձ է տարածել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինին, հայտարարելով. Բազում միջոցներ գոյություն ունեն հարգելու մեր պատմությունը, որոնցից առաջինն է` վառ պահել հիշողությունը: Այսօր, հիշելով Հայոց ցեղասպանությունը, մենք խորապես մոտ ենք զգում մեզ Հայ ժաղովրդին: Մի ցեղասպանություն, որը` նորագույն պատմության ամենագորշ էջերից մեկն է: Բոլոր իտալացիները, անկախ իրենց քաղաքական, մշակութային, կրոնական հայացքներից, հայության կողքին են, որը մեծ դեր ունի մարդկության պատմության մեջ»:

Անկախ

Պապը հետաձգել է Նոյ ֆիլմի աստղ Ռասել Քրոուի հետ հանդիպումը

Russell CroweՀռոմի Պապը հետաձգել է Նոյ ֆիլմի աստղ Ռասել Քրոուի հետ հանդիպումը՝ անհանգստանալով, որ հանդիպման մասին լուրերը կհրապարակվեն մամուլում:

Պապ Ֆրանցիսկոսը պետք է հանդիպեր հոլիվուդյան աստղի և աստվածաշնչյան ֆիլմի ստեղծագործական կազմի հետ իր օրհնությունը տալու նպատակով:

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին անցած շաբաթ հաստատել էր պապի հետ հանդիպելու առաջարկը, սակայն զգուշացրել էր, որ եթե որևէ մեկը այդ մասին ժամանակից շուտ տեղեկություններ տարածի մամուլում, ապա հանդիպումը տեղի չի ունենա:

Խումբը պապի հետ պետք է հանդիպեր Հռոմում չորեքշաբթի օրը:

Սակայն, ինչպես երևում է, ռեժիսորի անհանգստությունն արդարացվել է, քանի որ Վատիկանը չեղյալ է հայտարարել հանդիպումը:

Pope FrancisԱմեն դեպքում հանդիպման հետաձգումը մի փոքր ուշ է տեղի ունեցել, քանի որ Քրոուն և Արոնոֆսկին արդեն ժամանել են Իտալիա:

Նոյ ֆիլմի նկարահանման համար ծախսվել է գրեթե 75 միլիոն ֆունտ: Ֆիլմը Ամերիկայում կհրապարակվի մարտի 29-ին:

 

Անկախ

Հռոմում հանրային ծառայությունների դադարեցման վտանգ կա

հռոմՀռոմի քաղաքապետը հայտնել է, որ Իտալիայի մայրաքաղաքում հաջորդ շաբաթ հասարակական տրանսպորտի աշխատանքի, աղբահանության և այլ քաղաքային ծառայությունների դադարեցման վտանգ կա, եթե խորհրդարանը արագ միջոցներ չտրամադրի:

Խորհրդարանում Հռոմի հարկ վճարողների սառեցված  440 միլիոն դոլար գումարը կառավարությունը պետք է հետ վերադարձներ քաղաքին մինչև փետրվարի 28-ը:

Սակայն խորհրդարանը այժմ անելանելի վիճակում է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները բողոքում են, որ անցած շաբաթ նշանակված Իտալիայի նոր վարչապետը չի ընտրվել:

Իգնացիո Մարինոն տեղեկացնում է, որ եթե ֆինանսավորումը տեղ չհասնի քաղաքային ավտոբուսները վառելիք չեն ստանա, աղբահանություն չի իրականացվի, մյուս հանրային ծառայությունները ևս կփակվեն:

 Անկախ

Մահացել է ժամանակին Եվրոպան ցնցած հայտնի հայ պարուհին (լուսանկար, տեսանյութ)

այշեԻտալիայում 78 տարեկանում մահացել է ստամբուլահայ հայտնի պարուհի Այշե Նանան,հաղորդում է news.am-ը:

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին քաղցկեղով ստամբուլահայ պարուհին մահացել է Հռոմում, որտեղ որ ապրում էր երկար ժամանակ։

Այշե Նանան 1950-ից մինչեւ 1980-ականները պարել է Ստամբուլում, Հռոմում եւ Փարիզում։ Ավելի ուշ արդեն բացել է պարի դպրոցներ եւ թատրոններ։

Այշե Նանայի՝ 1958-ի նոյեմբերի 5-ին Հռոմի Rugatino ակումբում կիսամերկ պարի լուսանկարները հայտնվել էին իտալական հայտնի L`Espresso ամսագրում, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Իտալիայում եւ եվրոպական մյուս երկրներում։ Կաթոլիկ հոգեւորականների բողոքների հետեւանքով ձերբակալվել էր անօրինական աշխատելու եւ անբարոյական ցուցադրություն իրականացնելու համար։ Նրա համար փրկագին էր վճարել անհայտ մեկը եւ ազատել բանտարկությունից։ Ավելի ուշ նա ամուսնացել էր լրագրող Սարո Բալզամոյի հետ։Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Շները որոնում են հանգուցյալ պապի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը

Հովհաննես Պողոս IIԻտալիայի Աբրուցո շրջանի Սան Պետրո դելա Իենցա եկեղեցու շրջակայքում տասնյակ ոստիկաններ վարժեցված շների օգնությամբ փնտրում են հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II-ի արյան հետքերը պարունակող գողացված մասունքը:

Ոստիկանության տեղեկություններով՝ մասունքը, հասարակ մի խաչի հետ գողացվել է շաբաթ օրը գիշերը փոքրիկ, քարե եկեղեցուց:

Լ’Ակվիլա քաղաքի մոտակայքում գտնվող եկեղեցին հարազատ վայր էր պապ Հովհաննես Պողոս II-ի համար, որը իր պապ լինելու ընթացքում այստեղ այցելել է ավելի քան 100 անգամ: Այժմ այս տարածքը դարձել է մարդկանց ուխտագնացության վայր:

Մասունքը իրենից ներկայացնում է Սուրբ Պետրոսի հրապարակում 1980թ-ին պապի վրա մահափորձ կատարելու ժամանակ նրա արյան հետքերը պարունակող կտոր, այն նմանատիպ երեք մասունքներից մեկն է: Մասունքը 2011թ-ին Լ’Ակվիլային նվիրել է պապի անձնական քարտուղարը՝ այս շրջանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո:

Այս մասունքի նման առարկաները, որոնք հատուկ խորհրդանշական արժեք ունեն, սովորաբար գողացվելուց հետո վաճառվում են կրոնական առարկաների ծաղկող առևտրի շրջանակներում:

Դեպքի կապակցությամբ քրեական հետաքննություն է սկսվել:

Վատիկանը հայտարարել է, որ Հովհաննես Պողոս II պապը և Հովհաննես XXIII պապը ապրիլի 27-ին կդասվեն սրբերի շարքը: Նախատեսվում է, որ միլիոնավոր հավատացյալներ կայցելեն Հռոմ արարողությանը մասնակցելու համար:

 Անկախ

Իտալիայում ձերբակալվել է Եվրոպայի ամենախոշոր աղբանոցի տերը

pic_a55de151b009e8ffb6a7b47d80557023Իտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները տնային կալանքի տակ են վերցրել Հռոմի արվարձաններից մեկում գտնվող  Եվրոպայում ամենախոշոր աղբանոցի` “Մալագրոտայի” տիրոջը: Աղբանոցի զբաղեցրած ընդհանուր տարածքը կազմում է 250 հա:

86-ամյա  Մանլիո Չերոնին կասկածվում է աղբահանության կազմակերպման անօրինական  եղանակ գործադրելու մեջ: Նրա հետ ձերբակալվել են ևս 6 մարդ, այդ թվում` Լացիո տարածաշրջանի նախկին նահանգապետը:

Այդ ձեռնարկությունը 2007-ին փորձում էին փակել, քանի որ ԵՄ օրենքներով արգելվում են աղբանոցները բաց երկնքի տակ: Այդուհանդերձ, տեղի իշխանությունները Չերոնիին թույլ էին տալիս թափոնների ամբարների աշխատանքը երկարաձգել: Վերջնականապես աղբանոցը փակվել է միայն 2013-ի սեպտեմբերին:

Իտալական մամուլը Չերոնիին անվանում է “աղբանոցի թագավոր”: Դրանից բացի, նրան են պատկանում թափոնների դուսրբերման հետ կապված ընկերություններ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, ձեռնարկատերը երկար ժամանակ իր ձեռքում էր կենտրոնացրել Լացիոյի աղբահանության ողջ հոսքը: Նրան պատկանող ձեռնարկությունների տարեկան շրջանառությունը կազմում է մեկ մլրդ դոլար: