Թուրք-սիրիական սահմանին գտնվող Լաթաքիա քաղաքում կառավարական ուժերի՝ ընդդիմության վրա բացած կրակի հետևանքով հարակից անտառային գոտիներում հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ այրվել են նաև Քեսաբի մոտակա անտառները: Քամու հետևանքով հրդեհը տարածվել է դեպի թուրքական սահման՝ սպառնալով Յայլադաղի շրջանի ծառերին: Անտառային տնտեսության աշխատակիցները այս վտանգի դեմ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելով հրդեհի տարածումը թուրքական տարածք:
Tag Archives: հրդեհներ
Զանգվածային հրդեհները չեն սպառնում Տավուշի մարզի անտառներին
Զ Բերդ-Ճամբարակ մոտ 50 կմ-անոց ճանապարհահատվածն ամբողջությամբ ծխապատ է: Ճանապարհի երկայնքով զգալի անտառամերձ հատվածներում այս պահին խոշոր հրդեհներ են, որոնք, սակայն հարակից խիտ անտառային տարածքների համար վտանգ չեն ներկայացնում:
Այս մասին Անկախ-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը: Վիկտոր Թադևոսյանի խոսքով, այդ տարածքները Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերի` Նավուրի, Մովսեսի, Վերին կարմիրաղբյուրի, Նորաշենի արոտավայրերն են: <<Սարվորները պատրաստվում են անասունները քշել յայլաներ, չորացած խոտը այրում են, որպեսզի նախ տեղանքը մաքրվի, դառնա անցանելի և ապա, որ ամռանը ավելի փարթամ կանաչ աճի անասունների համար, եթե նկատել եք, կրակը դուրս է գալիս ճանապարհ և որևէ վտանգ չի ներկայացնում հարակից անտառի համար>>,-նշեց Վիկտոր Թադևոսյանը:
Ի դեպ, մարզի անտառտնտեսությունն ունի անտառային հսկիչներ, որոնք հետևում են այրման աշխատանքներին:
Բացատներն ամբողջությամբ` ընդհուպ <<Հորիզոնի>> աղբյուրին մոտ, ադրբեջանական հենակետերից ներքև, մաքրված են:
Օրերն աստիճանաբար տաքանում են, սարվորները պատրաստվում են սար բարձրանալ, բացել ինչպես ասում են` քոխերի` ժամանակավոր կացարանների դռներն ու վերակենդանացնել ձմռանը մերկացած լեռնալանջերը…սարի անարատ մածուն ու պանիր պատրաստել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Փետրվարի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Երևանի Ռ. Մելիքյան փողոցում` եկեղեցու հարևանությամբ այրվել է 2000 քմ, Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին` մոտ 3000 քմ, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի մոտակա սարալանջին` մոտ 3500 քմ, Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ մատուռի մոտակայքում` մոտ 4000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Լոս Անջելեսի հյուսիսային հատվածում բռնկված անտառային հրդեհի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել,լուսանկարներ
Կալիֆորնիայի Սան Գաբրիել լեռներում բռնկված անտառային հրդեհի պատճառով 2,000 մարդ է տարհանվել:
Ոստիկանության տեղեկություններով՝ հրդեհի պատճառը երեք տղամարդիկ են եղել, որոնք անտառում վառված խարույկի վրա թղթեր են նետել: Տղամարդկանց տուգանել են անզգուշորեն հրդեհ սկսելու համար:
Հրդեհը տարածվել է Լոս Անջելեսից 40կմ հեռավորության վրա գտնվող 6,4 քառակուսի կմ տարածքում:
Լոս Անջելեսի համայնքային հրշեջ ծառայությունից յոթ հաշվարկ և երեք ուղղաթիռ է ուղարկվել հրդեհը մարելու համար:
Ավստրալիայում հրդեհները չեն հանդարտվում
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում նոր խոշոր հրդեհների առաջացման վտանգի պատճառով արգելվել է բաց տեղանքում կրակ վառել Մեծ Սիդնեյի ամբողջ տարածքում ու արվարձաններում: Սպասվում է, որ օդի ջերմաստիճանն այսօր կհասնի +37-ի, ընդ որում, հետն էլ չոր ուժեղ քամի կլինի:
Ներկայում այնտեղ արտակարգ դրության ռեժիմն է գործում, որ հայտարարվել էր հոկտեմբերի 20-ից` 30 օրով: Դա փրկարարներին թույլ կտա հարկադիր տարհանում իրականացնել ու հրդեհել այն տները, որոնք այլևս անհնար է փրկել, եթե նման միջոցը թույլ կտա սահմանափակել հրդեհի տարածումը: Հոկտեմբերի կեսին Ավստրալիայի արևելքում միաժամանակ մոլեգնում էր ավելի քան 100 հրդեհ: Լրիվ կամ մասամբ այրվել է 330 տուն, ոչնչացել 120 հա անտառ. հրդեհներից 50 չեն շիջվել մինչ օրս, սակայն տեղայնացվել են ու խիստ հսկողության տակ վերցվել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասում` 2000 քմ, Դիլիջան քաղաքի Բանինի փողոցում՝ 2 հա և 20 հատ եղևնու ծառերի արմատներ, Մասիս-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ 4000 քմ, Վարդանիձոր գյուղի մոտակայքում ՝ 1200 քմ, Ագարակգյուղիդպրոցիմոտ՝ 3000 քմ, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ 4 հա, Լեհվազ գյուղում՝ 4700 քմ, Ազատեկ գյուղի հարակից տարածքում՝ 6 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 22-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի նախագահական ամառանոցներից դեպի «Նաիրի» ԲԿ տանող ավտոճանապարհին այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 200 դպրոցի մոտակայքում՝ 300 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում` «Շանգրիլա» խաղատան մոտակայքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Արզնի առողջարանային համալիրի» մոտակայքում՝ 150 քմ, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Ս. Մնացականյան փողոցում` 1000 քմ խոտածածկ տարածք, 1 ծառի փչակ և ջերմահարվել է 5 բերքատու ծառ, Սյունիքի մարզի Հացավան գյուղում՝ 2 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատանն այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմաններում` 3000 քմ, Արզական գյուղի 4-րդ թաղամասի թիվ 1/1 տան մոտակայքում` 800 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 1500 քմ, Երևանի Դավիթաշենի կամրջի տակ` 2000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Հրդեհներ Երևանի Շարուրի փողոցում
Հուլիսի 17-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի 139-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 11.28-ին:
Այրվել են տնտեսական իրեր
Հուլիսի 17-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 22/2 շենքի 209-րդ բնակարանում պատշգամբից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհներ հանրապեությունում
Զորական գյուղում տուն է այրվում
Հուլիսի 17-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 05.06-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Պողոսյանին պատկանող տան երկրորդ հարկը՝ գույքով (63 քմ) և տանիքը (63 քմ):
Հրդեհ Եղվարդ քաղաքում
Հուլիսի 16-ին, ժամը 15.59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 74 տանը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել՝ 17.28-ին:
Այրվել է է Ե. Հարությունյանին պատկանող թիվ 74 տան տանիքը՝ 170 քմ, սենյակը՝ գույքով (50 քմ), տանը կից ծածկի տակ կուտակված մոտ 1.5 տ անասնակեր, ինչպես նաև Հ. Կարապետյանին պատկանող թիվ 76 տան տանիքից 5 քմ:
***
Այրվում է տան տանիք
Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 103 տան տանիքում:
Ժամը 14.01-ին և 14.03-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել համապատասխանաբար` ժամը 14.08-ին և 14.12-ին, իսկ ժամը 14.19-ին պահանջել են օգնություն:
Ժամը 14.20-ին դեպքի վայր է մեկնել երրորդ մարտական հաշվարկը, որը կանչի վայր է հասել ժամը 14.31-ին:
Ժամը 14.15-ին դեպքի վայր է մեկնել նաև ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.41-ին, մարվել` 14.52-ին:
Այրվել է Լ. Խոջումյանին պատկանող տան տանիքը (մոտ 100 քմ) և կից խորդանոցը:
***
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով
Հուլիսի 16-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 225/12 տան բակում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Արմավիրի մարզում այրվել է բնակելի տնակ
Հուլիսի 16-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին, մարվել` 14.04-ին:
Ամբողջությամբ այրվել է Ռ. Գրիգորյանին պատկանող տնակը՝ գույքով (27 քմ):
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Արարատի մարզիՈսկետափ գյուղում` 160 հակպահեստավորված անասնակեր, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123/1 տան մոտակայքում` 50 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի Թանահատ վանական համալիր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 4000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 2-րդ դպրոցի խաղադաշտում` 2քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 9-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արարատի մարզի Դարակերտ գյուղում այրվել է մոտ 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ` 900 քմ , Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բակում` 30քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Հրդեհներ
Հուլիսի 10-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Իսակովի թիվ 8 տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.37-ին, մարվել` 07.20-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հրդեհ պատշգամբում
Հուլիսի 10-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 17-րդ բնակարանի պատշգամբում այրվել է 1 բարձ:
Հրդեհ ճաշարանում
Հուլիսի 9-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեում՝ ճաշարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.53-ին, մարվել՝ 21.00-ին:
«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի ճաշարանում այրվել են 1 օդափոխիչ, 1 դրամարկղ, լամինատ (1 քմ) և առաստաղը (50 քմ):
***
Հրդեհ տրոլեյբուսում
Հուլիսի 9-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.55-ին, մարվել՝ 20.02-ին:
Այրվել է թիվ 35 համարի տրոլեյբուսի տանիքը (1քմ):
***
Ավտոմեքենան այրվել է
Հուլիսի 9-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.46-ին, մարվել` 20.07-ին:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է անհայտ տաքսի ծառայությանը պատկանող ՝ Մ.Տիտանյան վարած «Օպել Աստրա» մակնիշի Լ3613 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչից վարորդ՝ 1968թ. ծնված Գ.Հակոբովնան ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետև`Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ-ի տոքսիկոլոգիական բաժանմունք:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր:
Հրդեհներ
Սիս գյուղում այրվել է տան տանիք
Հուլիսի 9-ին, ժամը 04.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի Արցախի փողոցի թիվ 20 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել՝ 05.55-ին: Այրվել է Ի. Հայրիբյանին պատկանող տան տանիքը՝ 40 քմ, մառանի տանիքը՝ 5քմ և ավտոտնակի տանիքը՝ 6 քմ:
Հրդեհ տրոլեյբուսում
Հուլիսի 9-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետևանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղևոր՝ 1981 թ. ծնված Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան տարածքում այրվել է մոտ 5500 քմ խոտածածկ տարածք, Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Շիրակի մարզի Իսահակյան գյուղինհարակից արտերում` 1 հա խոտածածկ տարածք և 70 քմ ցորենի արտ, Գուսանագյուղ գյուղում՝ 1 հա հնձած անասնակեր, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 4 հա ցորենի արտ, Երևանի Շահումյանի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ և Լեփսիուսի 6-րդ փողոցին հարակից գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք և կուտակված աղբ (մոտ 4 խմ):
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Հրդեհներ մեր հանրապետությունում
Հուլիսի 7-ին, ժամը 15.54-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել՝ 16.04-ին:
Մասամբ այրվել է Ա.Աղոյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 45 SO 904 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհ “Սբ. Հովհաննես ” մատուռում
Հուլիսի 7-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի մոտակա բլուրին այրվում է Սրբ. Հովհաննես մատուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 15.51-ին: Մասամբ այրվել են մատուռի դուռը և սրբապատկերներ:
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում
Հուլիսի 7-ին, ժամը 14.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 39 հասցեում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.22-ին, մարվել 14.31-ին: Մասամբ այրվել են Պ. Հակոբյանին պատկանող կրպակի տանիքի փայտյա կառուցատարրերը և կախովի առաստաղը՝ 25 քմ:
Այրվում է տնակ
Հուլիսի 7-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի վերջնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել՝ 21.32-ին: Այրվել են Ղ. Զաքևոսյանին պատկանող բնակելի վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը և կենցաղային իրեր (18 քմ):
Հրդեհ է բռնկվել շենքի տանիքում
Հուլիսի 7-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.14-ին, մարվել՝ 20.16-ին: Տանիքում այրվել է 3 քմ վառելափայտ:
Հրդեհներ Հայաստանում
Այրվել է երկհարկանի ինքնաշեն տնակ
Հուլիսի 3-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել՝ 06.42-ին: Այրվել է Թ.Եփրեմյանին պատկանող երկհարկանի ինքնաշեն տնակն ամբողջությամբ՝ 30 քմ և ծխահարվել են 31 հավ:
***
Այրվել է ավտոտնակի տանիքը
Հուլիսի 2-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 103 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 90ա տան մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.15-ին, մարվել՝ 00.54-ին: Այրվել է Ա.Մելքոնյանին պատկանող ավտոտնակի տանիքը (24 քմ):
***
Հրդեհ Արբաթ գյուղում
Հուլիսի 2-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի թիվ 14 փողոցի 17-րդ տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ.Սարգսյանին պատկանող տան կիսանկուղային հարկում տեղի է ունեցել 20 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով մասնակի սևացել են խոհանոցային կահույքը և պատուհանի շրջանակը:
Հրդեհներ
Հուլիսի 1-ին, ժամը 05:52-ին ահազանգ է ստացվել, որ Ե. Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել` 06.12-ին: Վ. Գրիգորյանին պատկանող առևտրի կրպակի դիմաց այրվել է հյութերի սառնարան և անձրևանոց:
***
Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկը
Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 18 տան մոտակայքում այրվում է կայանված ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել` 04.22-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Էվոյանին պատկանող չշահագործվող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:
***
Հրդեհ «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ում
Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնիխճուղու թիվ 4 հասցեում` «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ի վառարանում, այրվում է յուղի շերտ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.46-ին, մարվել` 05.02-ին: Վառարանի մեջ այրվել է յուղի շերտ (3×3 մ):
***
Հրդեհ Արգավանդ գյուղի փայտի արտադրամասում
Հունիսի 30-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է փայտի արտադրամաս:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգավանդ գյուղի Երկաթգծի 3-րդ փողոցի թիվ 6 տանը կից փայտի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 21.55-ին: Ա. Ասատրյանին պատկանող փայտի արտադրամասում այրվել է 10 խմ փայտ և թեփ:
Հրդեհներ
Հուլիսի 27-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքիԶվարթնոց թաղամասի Արագածի զանգվածի թիվ 13 շենքի 4-րդ բնակարանում գազի բալոնից տեղիէ ունեցել արտահոսք՝ բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում 10 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, ինչից այրվել է գորգ`2քմ մակերեսով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Հրդեհ բնակարանում
Հուլիսի 28-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցում այրվում են տներ:
Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



