Ամերիկային կին նախագահ է պետք. Միշել Օբամա

 Միշել ՕբամաԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտարարել է, որ երկրին կին առաջնորդ է անհրաժեշտ: Այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվել է բուռն ծափահարություններով: «Այս աշխատանքը պետք է կատարի նա, ով ավելի լավ է պատրաստված դրա համար, և ես կարծում եմ, որ մենք մի քանի տարբերակներ ունենք, այնպես չէ»,-նշել է Միշել Օբաման:

Միջոցառմանը ներկա լրագրողների հաղորդմամբ՝ Միշել Օբաման չի նշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունը: Չնայած նախագահ Բարաք Օբամայի 42-ամյա կինը դեռևս որոշում չի կայացրել առաջադրվելու հաջորդ նախագահական ընտրություններում, մի շարք վերլուծաբանների կարծիքով հենց նա է դեմոկտրատների հավանական թեկնածուն:

Նշենք, որ ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականին:

 

 

Անկախ 

Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել առևանգված նիգերիացի աղջիկներին

Միշել Օբամա        ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել առևանգված նիգերիացի աղջիկներին՝ այն անվանելով սարսափելի հանցագործություն: «Ես և Բարակը այդ աղջիկների մեջ տեսնում ենք մեր դուստրերին: Մենք տեսնում ենք նրանց հույսերը, երազանքները և կարող ենք միայն երևակայել, թե հիմա ինչ տառապանք են կրում նրանց ծնողները»,-ասել է Միշել Օբաման: Վերջինիս խոսքերով՝ Նիգերիայում տեղի ունեցածը միակ դեպքը չէ, նման բաներ տեղի են ունենում ամեն օր:

Աշխարհում 65 մլն աղջիկ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Միշել Օբաման կոչ է արել բոլորին աղոթել առևանգված երեխաների համար, որպեսզի նրանք անվնաս հետ վերադառնան տուն: Բացի այդ, Միշելը միացել է համացանցային ակցիային, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել աղջիկներին: Նա հրապարակել է իր լուսանկարը՝ «Վերադարձրե՛ք մեր աղջիկներին» գրությամբ ցուցանակով:

 Անկախ

Օբամա զույգի համար շոուն շարունակվում է

obama ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան հանդիսավոր ընթրիք է մատուցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին: Երեկոյի միակ առաջին տիկինը՝ Միշել Օբաման, զարմացրել է լրագրողներին և զայրացրել իրեն նախանձողներին: Ֆրանսուա Օլանդը վերջերս հայտնվել էր սիրային սկանդալի կենտրոնում, որի արդյունքում ԱՄՆ էր եկել առանց տիկնոջ: Չնայած Օբամա զույգի շուրջ ևս նման լուրեր են պտտվում և նրանց միջև առաջացած սառնության պատճառով լրագրողները մոտալուտ բաժանություն են կանխատեսում, այնուհանդերձ երեկվա ընթրիքին Բարաք և Միշել Օբամաները երջանիկ են երևացել: Միշել Օբաման հայտնի դիզայներական շքեղ զգեստով վայելել է երեկոյի միակ առաջին տիկինը լինելու ուրախությունը: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ ամերիկյան մամուլը երեկվա երեկոն հետևյալ կերպ են մեկնաբանել. «Չնայած ամեն ինչի՝ Օբամա զույգի համար շոուն շարունակվում է»:

Այսօր ԱՄՆ առաջին տիկինը նշում է իր հոբելյանը

2331189 ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման նշում է իր հոբելյանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկինը վառ անհատականություն է,  և ուժեղ բնավորությամբ ու նպատակաուղղվածությամբ չի զիջում ամուսնուն:

Միշել Օբաման իր լավագույն գծերը, իր իսկ խոստովանությամբ, ժառանգել է ծնողներից: Նրա հայրը` Ֆրեյզեր Ռոբինսոնը, աշխատել է Չիկագոյի պոմպակայանում, ծանր հիվանդացել է ու վաղ էլ մահացել: Մայրը` Մարիան Ռոբինսոնը, դաստիարակել է երեխաներին (Միշել Օբաման ունի եղբայր, որը նախկինում պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է եղել, այժմ մարզիչ է), իսկ հիմա` թոռներին, այդ թվում նաև Սպիտակ տանը:

Մի անգամ People-ին տված հարցազրույցում աղջիկը մոր համար ասել է.”Նա ասում է , այն ինչ մտածում է: Ու անում է այն, ինչ ուզում է, ընդ որում` առանց արդարանալու: Ես դրան դեռ չեմ հասել, սակայն նման հեռանկարն ինձ ոգևորում է”:

Ի դեպ, նախագահ Օբաման միշտ հպարտությամբ է խոսել իր կյանքի կանանց մասին, սկզբում` մոր ու տատիկի, ապա` կնոջ, զոքանչի ու դուստրերի.”Նրանք կարող են միավորվել ու ծիծաղել ինձ վրա` ականջներիս, չափազանց բարձր ձայնի կամ էլ հագնվելու վրա”:

Զույգը ծանոթացել է Չիկագոյում, իրավաբանական մի ընկերությունում: Այդ ժամանակ արդեն Միշելը ոչ միայն Փրինսթոնի դիպլոմ ուներ, այլև` իրավունքի դոկտորի աստիճան, որ ստացել էր Հարվարդի համալսարանում:

Մտերմությունը սկսվել է Սթիվի Ուանդերի արվեստի հանդեպ սիրուց: 3 տարի անց ամուսնացել են, իսկ 1998-ին ծնվել է նրանց առաջին դուստրը` Մալիյան, իսկ 2001-ին` Նատաշան, որին տանը Սաշա են կոչում.”Բարաքը երբեք ինձ շքեղ կյանք չի խոստացել, սակայն խոստացել է, որ այն հետաքրքիր կլինի: Իր խոսքը նա պահեց”:

Ինչպես են պատրաստվում նշել Միշել Օբամայի ծննդյան օրը հարազատներն ու մտերիմները, հայտնի չէ: Սակայն տեղեկություն կա, որ շաբաթ օրը Միշել Օբամայի պատվին ընդունելություն է կազմակերպվելու: Հրավիրյալներին առաջարկվել է նախապես ընթրել,  քանի որ նրանց ճաշկերույթ չի լինելու: Դրա փոխարեն խորհուրդ է տրվել հարմարավետ կոշիկ հագնել ու պարային շարժումներ  փորձել: Ըստ ամենայնի, ծրագրում պարեր են լինելու, ըստ ամենայնի` կենդանի երաժշտության  ու կատարողների մասնակցությամբ: Սպասվում է, որ ելույթ կունենա նաև Բեյոնսեն:

Անկախ

2013 թվականի ամենաազդեցիկ 10 կանայք` ըստ «Ֆորբս»-ի

Angela MerkelԱնգելա Մերկել

Նախորդ տարվա ամենաազդեցիկ կանանց շարքը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաև միակ կին գործիչն է` ներառված աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի ամենաբարձր տեղերում` եզրափակելով պատվավոր հնգյակը:

Աշխարհի ամենաազդեցիկ 59-ամյա կին գործիչը շարունակում է մնալ Եվրամիության քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման գործում ամենաառանցքային կերպարներից մեկը:

Վերջերս «երկաթյա կանցլերը» առանց տեսանելի խնդիրների վերընտրվեց իր պաշտոնում, որը նա առանց ընդմիջումների զբաղեցնում է 2005 թվականից ի վեր: «Ֆորբս»-ի` աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում Մերկելը վերջին 10 տարում 8 անգամ վերև է բարձրացել:

 

Foto Oficial Presidenta Dilma Rousseff.  Foto: Roberto Stuckert Filho.Դիլմա Ռուսսեֆ

Բրազիլիայի 65-ամյա նախագահը, ըստ «Ֆորբս»-ի, 2013 թվականի աշխարհի երկրորդ ամենաազդեցիկ կինն է:

Նա Բրազիլիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2011 թվականին և այսօր համարվում է աշխարհում կարևորագույն դեր խաղացող կանանցից մեկը: Նրա ղեկավարած երկրի տնտեսությունն աշխարհում 7-րդն է:

Ռուսսեֆի գլխավոր նպատակն է արագացնել երկրի տնտեսական աճը և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը:

Նա երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն այժմ ամուսնալուծված է: Երկրորդ ամուսնությունից ունի մեկ դուստր, որը 2010-ին նրան թոռնիկ է պարգևել:

 

melinda-gates-will-save-thousands-of-lives-with-birth-controlՄելինդա Գեյթս

48-ամյա Մելինդան, ըստ «Ֆորբս»-ի, աշխարհի երրորդ ամենաազդեցիկ կինն է Անգելա Մերկելից և Դիլմա Ռուսսեֆից հետո: Նա ամերիկացի է, «Բիլ և Մելինդա Գեյթսերի» հիմնադրամի համանախագահը:

«Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ հիմնադրամը նախորդ տարի նախաձեռնել է հումանիտար ծրագրերի մի ողջ շարք, այդ թվում նաև պատասխանատվություն վերցրել մինչև 2018 թվականը վերջ դնել աշխարհում պոլիոմելիտ հիվանդությանը:

Բարեգործական նպատակով իրականացված ընկերության ծախսերը կազմել է 3,4 միլիարդ դոլար, որից մեծ մասը` առողջապահական ծրագրերի ուղղությամբ: 2000 թվականին` հիմնադրամի ստեղծման պահից սկսած, Բիլլ և Մելինդա Գեյթսերը բարեգործական նպատակներով շուրջ 26 միլիարդ դոլար են ծախսել:

Մելինդա Գեյթսը երեք երեխաների մայր է:

 

Michelle-obama-hosts-us-womens-soccer-team-at-wh-sports.yahoo.com-1317977818Միշել Օբամա

ԱՄՆ 49-ամյա առաջին տիկինը 2012 թվականին վարկանշային նույն աղյուսակում գրավում էր 7-րդ տեղը, սակայն նախորդ տարի նա բավականին մեծ քայլ է կատարել` հասնելով 4-րդ տեղին: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կինը, որը երկու դուստրերի մայր է, ոչ միայն նախագահի տիկնոջ դեր է կատարում, այլ ինքն իր հերթին հանդիսանում է ազդեցիկ կերպար քաղաքական-հասարակական դաշտում: Նա իր ղեկավարության տակ է առել մանկական գիրության դեմ պայքարն ու առողջ ապրելակերպի քարոզչությունը:

Բարաք Օբամայի իմիջին քիչ չի նպաստում նաև այն փաստը, որ ամերիկացիների գրեթե 70 տոկոսը դրական է տրամադրված նրա կնոջ հանդեպ: Իսկ անձամբ նախագահի վարկանիշը ակնհայտ պակաս է` 47 տոկոս: Նման տարբերությունը հասկանալի է, եթե հաշվի առնենք Միշել Օբամայի հաճախակի հայտնվելը հանրաճանաչ հեռուստաշոուներում:

scarle01Հիլլարի Քլինթոն

ԱՄՆ 65-ամյա նախկին պետքարտուղարը, ըստ «Ֆորբս»-ի, 2013-ին գրավում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը` չնայած որ սա նրա համար հետընթաց է. Հիլլարին 2012-ին աղյուսակում 2-րդն էր:

Դա ինչ որ տեղ նաև հասկանալի է, քանի որ Քլինթոնն այսօր հանգստանում է քաղաքական «ճակատամարտերից»: Սակայն «Քվեարկիր Հիլլարիի օգտին» նախագահական «կոմպանիայի» սպասումն ամենևին էլ անհիմն չէ. դեմոկրատների 65 տոկոսը պատրաստ է սատարել էքս-պետքարտուղարին` որպես կուսակցության միակ թեկնածու: Այո, Հիլլարի Քլինթոնի ռեզյումեն ավելի, քան ազդեցիկ է` առաջին տիկին, պետության ղեկավարի թեկնածու, պետքարտուղար:

 

 Facebook's Chief Operating Officer (COO) Sandberg attends a session at the World Economic Forum (WEF) in DavosՇերիլ Սենբերգ

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում 6-րդ տեղը զբաղեցնող 43-ամյա Շերիլը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործառնությունների գլխավոր տնօրենն է:

Նա ամուսնացած է, ունի 2 երեխա: Նախորդ տարվա մարտ ամսին Սենդբերգը թողարկել է ֆեմինիզմի իր հռչակագիրը. «Ներսից. կանայք, աշխատանքը և առաջնորդությունը»: Գրքի 150 000 օրինակը վաճառվել է առաջին մեկ շաբաթվա ընթացքում և մինչ օրս չի լքում բեսթսելլերների ցուցակները:

«Ֆեյսբուք»-ի թոփ մենեջերի առանցքային հաջողությունը 2012-ին, այնուամենայնիվ, կապված է իր գլխավոր աշխատանքի հետ. սոցցանցի բջջային տարբերակի լուրերում գովազդային բլոկի ավելացումից ընկերության եկամուտը բջջայինների գովազդից նոր ռեկորդ սահմանեց:

Ի դեպ, նա նաև այն կանանցից է, որոնք կարողանում են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու կարիերան:

 

wom12Քրիստին Լագարդ


Վարկանշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար ֆրանսիացի 57-ամյա Քրիստին Լագարդն է: Նա ամուսնացած չէ, սակայն երկու երեխա ունի: Պատմության մեջ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջին կին ղեկավարն արդեն երկու տարի է` իրեն նվիրել է Եվրագոտում երկարատև ճգնաժամի դեմ պայքարին և համակարգում է տնտեսական կայուն աճի խթանմանն ուղղված միջազգային հանրության ուժերը: Մինչ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը ստանձնելը Լագարդը Միացյալ նահանգներում փաստաբանի հաջող կարիերա է կառուցել և հասցրել ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցնել հարազատ Ֆրանսիայում: 2013-ին զանգվածային միջոցներում լուրեր սողոսկեցին, թե իբր ԱՄՀ-ի ղեկավարը կարող է մասնակցել Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին:

 

homeland-security-secretary-janet-napolitano-is-leaving-the-departmentՋանեեթ Նապոլիտանո

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարը, որը սակայն, նախորդ տարվա հուլիս ամսին հրաժարվել է իր պաշտոնից, 55  տարեկան է և 2012 թվականի համեմատ նա ազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում բարելավել է իր դիրքերը` 9-րդ տեղից բարձրանալով 8-րդ տեղը: Սակայն հայտնի չէ, թե նրա հրաժարականը ինչ ազդեցություն կունենա այս վարկանիշի վրա:

Նապոլիտանոն ղեկավարել է ամերիկյան քաղաքական համակարգի երրորդ ազդեցիկ գերատեսչությունը` 48 միլիարդ դոլարով, 240 000 աշխատողով, 22 դուստր գործակալությունների ցանկով` ներառյալ հատուկ ծառայությունները:

Նախկին նախարարի կառավարչական կարգախոսը հետևյալն էր. «Մտածիր հեռանկարի մասին, մինչ զբաղված ես ամենօրյա հոգսերով»:

«Ֆորբս»-ի մայիսյան գագաթաժողովին Նապոլիտանոն նշել է. «Երկրի համար այս ճգնաժամային պահին կանայք քաղաքական գործընթացներում կարևոր են ավելի, քան երբևէ»:

Այժմն նա Կալիֆորնիայի համալսարանի ղեկավարն է:

 

sonia-gՍոնյա Գանդի

«Ֆորբս»-ի վարկանշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբեղեցնող 66-ամյա Սոնյա Գանդին, որը Հնդկաստանի հայտնի վարչապետ Ինդիրա Գանդիի հարսն է, ղեկավարում է Հնդկական ազգային կոնգրեսը:

Նա այրի է, ունի երկու երեխա: Գանդին Հնդկաստանի իշխող կուսակցությունը ղեկավարելու երկարաժամկետության ռեկորդակիր է: Նա իր ձեռքերում է պահում աշխարհում բնակչության թվով երկրորդ, իսկ տնտեսությամբ` 10-րդ տեղում գտնվող երկրի ղեկավարման լծակները: Ըստ լուրերի, նա սառը հարաբերությունների մեջ է Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգխի հետ:

 

 indrayd3Ինդրա Նույի

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց տասնյակը եզրափակում է 57-ամյա Ինդրա Նույին: Այս բիզնես լեդին Միացյալ նահանգների ամենաազդեցիկ հնդկուհին է: Նա աշխարհում ըմպելիքների արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի` «ՊեպսիԿո»-ի գլխավոր տնօրենն է:

Նույյի` ընկերություն ոտք դնելուց հետո ընկերության եկամուտն էականորեն ավելացել է` 1,2 միլիարդ դոլարից հասնելով  13 միլիարդի:  «Ես այնքան շատ ժամանակ եմ կորցնում մանրուքների վրա, որ դա կարող է անգամ անմտություն թվալ, սակայն հենց մանրուքներն են կարևոր կազմակերպության կառավարման համար»,-մի անգամ նշել է նա:

Բիզնես աշխարհում առաջադիմական ու նորարարական հայացքներով առաջնորդվող Ինդրա Նույին անձնական հարցերում ազգայինի կրողն է: Դա է պատճառը, որ նա ամուսնանալիս սկզբունքորեն ընտրել է իր ազգակցին, որի հետ ապրում է մինչ օրս և որից ունի երկու դուստր: Նա այսօր էլ երբեմն կրում է հնդկական ավանդական տարազ` սարի, որը նրան առավել հմայիչ ու նրբագեղ է դարձնում:

Բարաք Օբաման Միշել Օբամայի 50-ամյակի կապակցությամբ նրան մենակ է թողել Հավայան կղզիներում

 Միշել ՕբամաՄիշել Օբաման իր 50-ամյակի կապակցությամբ չի ցանկանում զարդեր կամ շոկոլադ ստանալ, նա պարզապես ցանկանում է մենակ մնալ:

Նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ Հավայան կղզիներում երկու շաբաթյա արձակուրդից հետո շաբաթ օրը իր դստրերի հետ վերադարձել է Վաշինգտոն, իսկ Միշել Օբաման մնացել է կղզիներում:

բարաք օբամաՍպիտակ Տան հայտարարության մեջ նշվում է, որ նախագահը առաջին տիկնոջ ծննդյան նվերից բացի՝ նրան թույլ է տվել մինչև իր 50-ամյա տարեդարձի օրը իր ընկերների հետ մնալ Հավայան Կղզիներում:

ԱՄՆ-ի առաջին տիկնը հունվարի 17-ին դառնում է 50 տարեկան:

Հայտարարության մեջ չի նշվում, թե Միշելը որքան ժամանակ կմնա Հավայան կղզիներում կամ երբ կմիանա իր ընտանիքին Վաշինգտոնում:

 Անկախ

Ֆինանսավորման դադարեցման պատճառով Միշել Օբաման խոստացել է քիչ օգտագործել Twitter-ը

i (3)ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է  սոցցանցերում իր ակտիվությունը նվազեցնելու մասին:

Երեկ հայտնի դարձավ, որ ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցվել է պետհիմնարկների գործունեությունը:

“Կոնգրեսի`  կառավարությունը ֆինանսավորելու օրենք ընդունելու  անկարողությունից, նոր գրառումներն այս ակաունթում կսահմանափակվեն”,-տեղեկացրել է Միշել Օբաման իր բաժանորդներին, որոնց թիվը գերազանցել է 500 հազարը:

 

Միշել Օբաման ամերիկացիներին համոզում է ջուր շատ խմել

o_760363ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման երկրի քաղաքացիներին առաջարկել է ամեն օր  մեկ բաժակ ավելի  ջուր խմել, որ պայքարեն գիրության դեմ.”Դա շատ հեշտ է:Խմեք մեկ բաժակ ավելի, քան սովորաբար: Այդ տարբերությունը կանդրադառնա առողջության ու ընդհանուր ինքնազգացողության և էներգիայի վրա: Խմեք ու  ինքներդ կհամոզվեք”,-ասվում է սեպտեմբերի 12-ին տարածված հայտարարության մեջ:

“Ես հասկացել եմ, որ եթե մենք ցանկանում ենք ավելի առողջ լինել ու դրանով օգնել մեր ընտանիքներին, ապա ավելի հեշտ է շատ ջուր խմել”,-հայտնել է առաջին տիկինը:Նրա խոսքով, շուտով մեկնարկելու է նրա նոր` Drink Up քարոզարշավը: Դա պետք է տեղի ունենա Վիսկոնսին նահանգի Ութերթաուն քաղաքում ու դրանում նրան կօգնի դերասանուհի Եվա Լոնգորիան: Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է Միշել Օբամայի կոչը փակցնել ջրի շշերի պիտակներին, ու ողջ երկրում  խմելու ջրի հասարակական 10 հազար շատրվանների  վրա:

ԱՄՆ-ում գիրությամբ է տառապում յուրաքանչյուր երրորդ հասուն մարդը, յուրաքանչյուր 5-րդ երեխան: