Առաջին անգամ դպրոց վերադարձան «Սևոլից» փրկվածները

1398246319_0493.250x200Հարավկորեական Անսան քաղաքի ուսումնական հաստատություն են վերադարձել շուրջ 70 դպրոցականներ, որոնք փրկվել են «Սևոլի» նավաբեկությունից:

Դպրոցի մոտ են հավաքվել նաև զոհված երեխաների ծնողները: Նրանք  գնացել են պաստառներով` աջակցելու կենդանի մնացած երեխաներին:

«Սևոլ» նավը,  վթարվեց ապրիլի 16-ին: Անձնակազմի անփութության պատճառով զոհվեց շուրջ 300 մարդ:

Ներկայում  20 կասկածյալ է հետաքննության հսկողության տակ: Երեքին ու նավապետին սպանության մեղադրանք է ներկայացվել, ինչը, սակայն, նրանք չեն ընդունում:

Անկախ

Մալայզիայի մոտակայքում երկու օրվա ընթացքում երկրորդ նավն է խորտակվել

malaysia-capsized-boat-rescueՀինգշաբթի վաղ առավոտյան Մալայզիայի ափերի մոտակայքում բազմամարդ նավ է շրջվել: Սա երկրորդ նման դեպքն է վերջին երկու օրերի ընթացքում:

Փրկվել են նավի տասնութ ուղևորներ, այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում մյուս ինն  անհետ կորածներին գտնելու համար:

Նավի վրա 27 ինդոնեզացի ներգաղթյալներ են եղել, որոնք ռամադանի տոների կապակցությամբ վերադառնալիս են եղել իրենց հայրենի Սումատրա:

Չորեքշաբթի օրը 97 ինդոնեզացիներով ևս մեկ նավ էր խորտակվել Մալայզիայի ափերի մոտակայքում: Ավելի քան 30 մարդ անհետ կորած է համարվում:

Նավը տեղափոխում էր փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների, որոնք ուղևորվում էին Ինդոնեզիա:

Մալայզիայի նավատորմային գործակալությունից հայտնում են, որ փրկվել է 60 մարդ և հայտնաբերվել են հինգ ուղևորների մարմիններ:

 

Մալազիայի ափերի մոտ նավ է խորտակվել.61 մարդ անհետ կորած է համարվում

o_844389Մալազիայի արևմտյան ափերի մոտ նավ է խորտակվել: 97 մարդուց 61-ն անհայտ կորած են համարվում:

Ենթադրվում է, որ բոլոր ուղևորներն Ինդոնեզիայի քաղաքացիներ են եղել հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պապը կոչ է արել կառավարություններին օգնել ներգաղթյալներին Եվրոպա հասնելու հարցում

pope FrancisՀռոմի Պապը կոչ է արել կառավարություններին օգնել ներգաղթյալներին Եվրոպա հասնելու համար, որպեսզի խուսափեն Միջերկրական ծովում ողբերգական նավաբեկություններից:

Ֆրանցիսկոսը Աշխատանքի միջազգային գիտաժողովին ուղղված նամակում նշել է, որ ներգաղթը այսօր հանդիսանում է աշխարհի լուրջ խնդիրներից մեկը:

Նամակը հղվել է այս ամսվա սկզբին Միջերկրական ծովում երկու ողբերգական նավաբեկություններից հետո: Հարյուրավոր ներգաղթյալներով նավը խորտակվել էր Իտալիայի ափի մոտակայքում, որի հետևանքով զոհվել էր առնվազն 18 մարդ, մի քանի տասնյակ ուղևորներ անհետ կորել են: Մի քանի օր առաջ Լիբիայի ափի մոտակայքում 130 ուղևորներով նավի խորտակման հետևանքով զոհվել էր 40 մարդ:

Վերջին ամիսների ընթացքում գերբեռնված և անհուսալի նավերով ավելի քան 40,000 մարդ է անցել Միջերկրական ծովը: Իտալիան հայտնում է, որ առնվազն կես միլիոն մարդ Լիբիայի ափամերձ հատվածներում գտնվող հանցավոր ազակախմբերի ճամբարներում սպասում է Եվրոպա անցնելուն:

 

Անկախ

Բանգլադեշում նավաբեկության հետևանքով 22 մարդ է զոհվել

1221-390x290Բանգլադեշում պաշտոնապես հաստատել են  Մեգհա գետի վրա «Միրաժ-4»-ի նավաբեկության հետևանքով 22 մարդու մահվան մասին:

Դեպքը կատարվել է մայիսի 15-ին, Բանգլադեշի կենտրոնական մասում: Նավում 200 մարդ է եղել, նրանցից ինքնուրույն ափ է հասել 40-ը: 35 ուղևորի հաջողվել է փրկել:

Նավաբեկության պատճառ է կարող էին լինել հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին: Ներկայում ջրասուզակները փորձում են նավն ափ հանել: Հնարավոր է , որ այնտեղ 100 կորածի դիակները գտնեն:

«Դիակներին դուրս բերելու փոխարեն, մենք հիմա մտածում ենք նավն ափ հանելու մասին: Երբ դա մեզ հաջողվի, ապա այն ժամանակ կատարվածի հստակ պատկերը կունենանք»,-ասել է  Մուշիհանջ մարզի կոմիսարի տեղակալ Հասան Բադալը:

Անկախ

Լիբիայի ափերին հայտնաբերվել են 32 անօրինական միգրանտների մարմիններ

libia  Լիբիայի ափերին հայտնաբերվել են անցած շաբաթ նավաբեկության ենթարկված նավի անհետ կորած 74 ուղևորներից 32-ի մարմինները: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Լիբիայի ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար, փոխգնդապետ Էյուբ Քասըմը: Նշենք, որ օրերս Լիբիայի ափին անօրինական միգրանտներ տեղափոխող նավի կործանման հետևանքով 4 մարդ էր զոհվել, 52 հոգու կարողացել էին փրկել, ևս 74-ը անհետ կորել էին:

Էգեյան ծովում ներգաղթյալների նավի խորտակումից հետո 30 մարդ անհետ կորած է համարվում

greece-coast guardsԵրկուշաբթի օրը Էգեյան ծովում շրջվել է անօրինական կերպով Հունաստան մուտք գործելու փորձ կատարող ներգաղթյալների նավ, ինչի հետևանքով խեղդվել է 2 ներգաղթյալ, 30 մարդ անհետ կորած է  համարվում:

Հունաստանի ափամերձ պահակախումբը երկու մահացած կնոջ մարմինների հետ միասին ջրից կենդանի դուրս է  բերել ևս 36 մարդու:

Թուրքիայի ափի մոտակայքում գտնվող Սամոս կղզու մոտ նավի շրջման պատճառը դեռևս պարզ չէ:

Փրկվածների տեղեկություններով Թուրքիայից դուրս եկած 10 մ երկարություն ունեցող նավի վրա 65 մարդ է եղել:

Այժմ նավերը նավաբեկության վայրում փնտրում են այլ կենդանի մնացածների:

Ներգաղթյալների ազգությունը հայտնի չէ:

Նավաբեկումից փրկված. Երեխաները սղում էին ձեռքիցս

կորեացիՀարավկորեական «Սևոլ» նավի խորտակումից փրկված բեռնատար մեքենայի վարորդը պատմել է, թե ինչ դժվար որոշում է կայացրել, երբ նավը սկսել է խորտակվել, իսկ ջուրը` քշել երեխաներին, որոնց նա փորձում էր փրկել:

«Մենք ցանկանում էինք քաշել երեխաներին վերև մեզ հետ, բայց դա շատ դժվար էր: Այդ ժամանակ մենք որոշեցինք ինքներս բարձրանանք, բայց հիմա զղջում եմ դրա համար»,- BBC-ին ասել է Ին Սու Չոյը, որը վթարից փրկված 174 մարդկանցից մեկն էր:

Ներկա պահին հայտնաբերվել և հաստատվել է 133 մարդու դի, սակայն ջրասույզները շարունակում են փնտրտուքները:  Կորած մարդկանց թիվը 190-ից ավել է:

Նավի անձնակազմին խիստ քննադատում և մեղադրում են  մարդկանց փրկել չկարողանալու համար: Նավապետը և մի քանի աշխատակիցներ մեղադրվում են ուղևորների տարահանման ժամանակ  իրենց պարտականությունների անփույթ կատարման մեջ:

Հիշեցնենք, որ «Սևոլ» նավը խորտակվել է ապրիլի 16-ին Չեժդու առողջարանային կղզու մոտակայքում: Նավատորմում եղել է 476 մարդ, մասնավորապես դպրոցականներ, որոնք Հարավային Կորեայի Ինչեոն նավահանգստից ուղևորվում էին  Չեժդու:

Անկախ

Նիգերիայում տղամարդը ջրի տակ 3 օր է անցկացրել

i (1)Նիգերիայում նավաբեկությունից հետո տղամարդը գրեթե 3 օր անց է կացրել ջրի տակ: Պարզվեց, որ  նավաբեկության հետևանքով 11 նավաստի է զոհվել: Կենդանի է մնացել միայն մեկը, որն աշախատում էր նավում որպես խոհարար:  Տղամարդը փրկվել է հրաշքով, երբ նավը սկսել է սուզվել, խցերից մեկում մի քիչ օդի շերտ է մնացել: Մինչև կուրծքը ջրի մեջ, առանց սննդի, միայն գազավորված ըմպելիքով նա սպասել է փրկության  ջրի տակ 30մ խորության վրա, 60 ժամ:

Տեղ հասած ջրասուզակները տեսել են նավից դուրս ցցված ձեռք: Նրանք խոստովանել են, որ հույս չունեին կենդանի մարդ գտնել:

Տղամարդը համոզված է, որ կենդանի է մնացել միայն  նավարկությունից առաջ կնոջ SMS-ով ուղարկած աղոթքի շնորհիվ:

Հաիթցի փախստականներով նավը Բահամյան կղզիների մոտ վթարվել

i (1)Հաիթցի փախստականներով նավը Բահամյան կղզիների մոտ կողաշրջվել է, ջարդվել ու ջրի տակ անցել:

Դա կատարվել է երկուշաբթի երեկոյան: ԱՄՆ ափային պաշտպանության ծառայությունից տեղեկացրել են, որ նավաբեկության հետևանքով 30 ուղևոր է խեղդվել, 100-ին հաջողվել է փրկվել` կառչելով նավի բեկորներից :

Որոնողական աշխատանքները կորածներին հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են:

Մեկ օրում Չինաստանում 2 նավ է խորտակվել

iՆավաբեկության հետևանքով անհետ կորել է 26 նավաստի: Մի նավը Չժեզյան նահանգի մոտ  է  շրջվել կիրակի երեկոյան.անհետ կորել են 12 նավաստիները, իսկ մյուսը վթարվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Վեյհան քաղաքի մոտ.նավում 14 մարդ է եղել, նրանց ճակատագիրը նույնպես անհայտ է:

Տեղում որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում:

Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել

i (4)Նավաբեկության հետևանքով 8 մարդ է զոհվել:

Հունաստանի ափային ծառայությունները նավը հայտնաբերել են այսօր, Իոնական ծովում, Լեֆկադա կղզու մոտ:

15 մարդու հաջողվել է փրկվել, 8-ը զոհվել են: Նրանց ազգությունը  փորձում են պարզել:

Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի.Մալթայի իշխանություններ

131012065940_malta_rescue_lampedusa_304x171_apՄալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է, որ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի: Վերջին  շաբաթների ընթացքում արդեն երկրորդն նավն է  խորտակվում իտալական Լամպեդուզա կղզիների մոտ: Հայտնաբերվել է 27 դի, այդ թվում` 3 երեխաների: 203 մարդու փրկել են:

Մուսկատը հայտարարել է նաև, որ Մալթան ԵՄ  մյուս անդամների կողմից “լքված “ է  զգում ու պնդում է, որ եվրոպացիները պետք է  գործի անցնեն: Նավաբեկության տեղում այժմ Իտալիայի ու Մալթայի փրկարարներն են աշխատում: Մալթայի վարչապետն առաջարկել է  փոխել գործող միգրացիոն կանոնները: “Ես չգիտեմ, թե էլի քանիսը պետք է զոհվեն ծովում, որ վերջապես ինչ-որ բան արվի: Կանոնները պետք է փոխվեն: Կարող են դրանք խիստ կամ էլ մեղմ լինել, սակայն ներկայիս համակարգը չի աշխատում ու այն պետք է ուղղել”:

Նիգերիայում նավաբեկության հետևանքով 18 մարդ է զոհվել

iՆիգերիայի կենտրոնական հատվածում` Նիգեր գետում,  շրջվել ու ջրասույզ է եղել  70 մարդ տեղափոխող նավը: Զոհվել է առնվազն 18 մարդ: Դեպքը կատարվել է կիրակի, նախնական տվյալներով վթարի պատճառ կարող է դարձած լինել գերբեռնվածությունն ու նավի մաշվածությունը:

Նման դեպք  տարածաշրջանում եղել էր սեպտեմբերի վերջին: Այն ժամանակ նավաբեկության հետևանքով 42 ուղևոր զոհվեց:

Costa Concordia-յի վթարի 5 մեղավորներ ոչ մեծ ժամկետներ են ստացել

Costa-Concordia1Շաբաթ, հուլիսի 20-ին իտալական դատարանը մեկուկես տարի առաջ խորտակված Costa Concordia –ի անձնակազմի 5 անդամներին մեղավոր է ճանաչել  չկանխամտածված սպանության մեջ: Նրանց մեջ է նաև ղեկապետ ինդոնեզացին, որը սխալ է հասկացել կապիտանի հրամանն ու ոչ այն կողմ թեքել ղեկը, ինչ հետևանքով է կատարվել է ողբերգությունը:

Բոլորն ընդունել են իրենց մեղքն ու համեմատաբար մեղմ պատիժ ստացել` մոտ 2 տարվա ազատազրկում:

2012-ին զբոսանավի վթարի հետևանքով զոհվեց 32 մարդ: Գլխավոր կասկածյալի` կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի նկատմամբ դեռևս դատավճիռ չի կայացվել: