Լյուքսեմբուրգում օրինակացվել են նույնասեռ ամուսնությունները

aaafe72f0080Լյուքսեմբուրգում պատգամավորների պալատը հավանության է արժանացրել օրենսդրական այն փոփոխությունը, որը  թույլ է տալիս նույնասեռ ամուսնություններ կնքել, հաղորդում է РБК-ն:

Համասեռականները Լյուքսեմբուրգում  քաղաքացիական ամուսնություններ կարող էին կնքել 2004-ից: Հիմա նրանց կթույլատրեն նաև երեխա որդեգրել: Ուղղումներն ուժի մեջ են մտնում 2015-ից: Դրանք ընդունելու համար կողմ է քվեարկել 60 պատգամավորից 56-ը:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե 6527b997f235Բեթթելի նախընտրական խոստումներից մեկն է: Նա բացահայտ գեյ է ու նրա քաղաքացիական զուգընկերը ճարտարապետ Դեստենեյ Գոթյեն է:

Անկախ

Բրազիլացի եպիսկոպոսը հավանության է արժանացրել նույնասեռ ամուսնությունները

pic_96e8c71888c2fd7ebec452dc78545b08Բրազիլիայի եպիսկոպոսների ազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեոնարդո Ստեյները երեկ ելույթ է ունեցել ի պաշտպանություն նույնասեռ ամուսնությունների, հաղորդում է  Agence France-Presse գործակալությունը: Եպիսկոպոսի խոսքով, համասեռական զույգերը իրավական աջակցության կարիք ունեն հասարակության կողմից:

Ստեյները կարծում է, որ եկեղեցին մշտապես առաջ է գնում, ոչ թե “ժամանակի մեջ է սառել մնացել”: Այսուհանդերձ, Բրազիլիայում շատ եպիսկոպոսներ առաջվա նման դեմ են նույնասեռ ամուսնություններին:

Բրազիլիայի Արդարադատության ազգային խորհուրդը դեռևս 2013-ի մայիսին պետական մարմիններին պարտադրել է  նույնասեռ զույգերին չմերժել ու նրանց ամուսնությունները կնքել: Սակայն, նույնասեռ ամուսնությունները չընդունվեցին երկրի պառլամենտի կրոնական ազդեցիկ լոբբինգի դիմադրության պատճառով:

Չնայած դրան, Բրազիլիան, որ աշխարհի կաթոլիկ բնակչությամբ ամենամեծ երկիրն է, լեսբուհիների ու գեյերի  համար խիստ վտանգավոր  է համարվում: Ամեն տարի այստեղ  ԼԳՏԲ ավելի քան 300 ներկայացուցիչ է սպանվում:

Բրիտանիայում ուժի մեջ է մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը

Մեծ Բրիտանիայում մարտի 13-ից ուժի մեջ են մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ուղղումները: Այսօրվանից ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող զույգերը կարող են դիմել իրենց հարաբերություններն օրինականացնելու համար: Առաջին հանդիսությունը կատարվելու է 2 շաբաթից` մարտի 29-ին: Բացի այդ, Մեծ Բրիտանիայում հիմա օրինական կհամարվեն նաև թագավորությունից դուրս գրանցված ամուսնությունները:

Անգլիկան եկեղեցին նոր նորմերին երկյուղով է վերաբերվում. վերջին փոփոխությունների հետ կապված, Անգլիայի և Ուելսի եպիսկոպոսներն արգելել են հոգևորականությանը միասեռ ամուսնություններ կնքել: Այս սահմանափակումները վերաբերում են հոգևոր բոլոր դասերին:

o_728701Աշխարհի տարբեր երկրներում տարբեր է վերաբերմունքը միասեռականության հանդեպ: Ամենադաժան օրենսդրությունը գործում է Եմենում, Իրանում, Սաուդյան Արաբիայում ԱՄԷ-ում, Մավրիտանիայում ու Սուդանում: Նշված երկրներում համասեռականները մահապատժի են դատապարտված` քարկոծում, մտրակահարում, իսկ Սաուդյան Արաբիայում` թրատում, Իրանում` կախաղան: Իրանում մահապատժի են ենթարկում նման հարաբերությունների  դեպքում նույնիսկ 15-ից բարձր անձանց:

Թանզանիայում, Ուգանդայում, Պակիստանում համասեռ հարաբերությունների համար դատապարտում են ցմահ բանտարկության, իսկ Բարբադոսում դրա համար կարող են նույնիսկ զբոսաշրջիկներին դատել: Նիգերիայում դատապարտում են 14 տարվա, գեյ-երեկույթի համար` 10 տարվա, իսկ  Թուրքմենիայում ու Ուզբեկստանում ` 2-3 տարվա ազատազրկման:

Իսկ եվրոպական մի շարք երկրներում, որտեղ նույնասեռ հարաբերությունները թույլատրված են, դրա փոխարեն արգելված են ամուսնությունները:

Անկախ

Զանգվածային ցույց Փարիզում

o_889299Փարիզում  ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանների ամենազանգվածային ցույցն է տեղի ունեցել: Ֆրանսիացիները ոչ միայն նույնասեռ ամուսնություններին են դեմ, այլև, ընդհանուր առմամբ, Օլանդի քաղաքականությանը: Օլանդը ոչ ավանդական հարաբերությունների օրինականացումը համարում է իր ամենակարևոր ձեռքբերումը` պետության ղեկավարի պաշտոնում: Սակայն ֆրանսիացիները դրա հետ համաձայն չեն:

Փարիզի փողոցներ է ելել 500 հազար մարդ : Ցուցարարներն Օլանդին մեղադրել են ավանդական ընտանիքի նկատմամբ ֆոբիայում, ինչպես նաև, կարծում են, որ նախագահը թքում է հասարակական կարծիքի վրա: Մինչ ընտրությունները, Օլանդը խոստացել էր օրինականացնել նույնասեռ հարաբերությունները ու, նա իր խոստումը կատարեց: Իսկ հասարակության զգալի մասի մոտ դա զայրույթ է առաջացնում:

“Ոչինչ չի փոխվել: Արդեն մեկ տարի ոչինչ չի փոխվել: Օլանդը չի կամենում լսել մեզ, նա չի կամենում խոսել մեզ հետ:Իսկ ՆԳ նախարարը խոստացել է ամեն բան անել, որ մեր բերանը փակի: Սակայն մենք մեր մասին հայտարարելու իրավունք ունենք: Գոյություն ունի դիմադրության իրավունք”:

Զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են դեռևս  այն ժամանակ, երբ Օլանդը նոր էր ընտրվել: Նրա ծրագրի անկյունաքարերը դարձան հարկերի կտրուկ բարձրացումն ու ոչ ավանդական միությունների օրինականացումը,ինչպես նաև նրանց երեխա որդեգրելու հնարավորություն տալը: Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում դա խմորումներ առաջացրեց: Ամեն դեպքեւմ, երկրում, ընտանիքը հասարակական մեծ արժեք է: Իսկ ցուցարարների կարծիքով, օրինական միասեռ ամուսնությունները մարդկության զարգացման մեջ `մեծ  ճեղքվածք են առաջացնում:

“Լսեք,ընտանիքը` տղամարդ, կին, երեխան են.այդպես եղել է սերնդեսերունդ: Ես չեմ կարծում, որ այդ մոդելը կտրուկ փխոելու պատճառ կա: Դա գոյություն է ունեցել այն պահից, երբ երկրի վրա առաջացել են կինն ու տղամարդը”,-ասում է ցուցարարներից մեկը:

Ֆրանսիան ԵՄ անդամ երկրներից 6-րդն է, որտեղ  նույնասեռ ամուսնություններն օրենքով են թույլատրված: Ֆրանսիացիները կատակում են`75%-անոց հարկերի պատճառով երկրից հեռացել են հարուստները, իսկ հիմա մի նոր պատճառ կա արտագաղթի:

Անկախ 

Նյու-Մեքսիկո նահանգն օրինականացրել է նույնասեռ ամուսնությունը

o_728701Նյու-Մեքսիկոն ամերիկյան 17-րդ նահանգն է, որ օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: Երեկ Գերագույն դատարանը որոշեց, որ  նման միությունները չեն հակասում այդ նահանգի սահմանադրությանը:

Ավելի վաղ Նյու-Մեքսիկոյի որոշ մարզերում գեյ-զույգերին թույլատրվում էր ամուսնանալ, սակայն փաստաթղթում նշվում էր, որ ընտանեկան միություն է կնքվել կնոջ ու տղամարդու միջև:

2013-ի հունիսի 25-ին ԱՄՆ Գերագույն դատարանը նույնասեռ ամուսնությունները հավասարեցրեց  սովորականին, դրանից հետո նման զույգերը պետական տարբեր զեղչերի իրավունք ստացան, ինչպես և սովորական ընտանիքները:

 

Ավստրալիայի իշխանությունները կրկին արգելել են գեյ-ամուսնությունները

o_728701Ավստրալիայի իշխանություններն այն եզրահանգման են եկել, որ մայրաքաղաքի տարածքում նույնասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը հակասում է  դաշնային օրենսդրությանը:

Հանկարծ պարզվել է, որ նույնասեռ ամուսնությունների օրինականացումը հակասում է “Ամուսնության մասին” դաշնային օրենքին, որն ընդունվել է 1961-ին: Այդ փաստաթղթի համաձայն, ամուսնությունը միայն կնոջ ու տղամարդու միություն է: Ընդ որում, չնայած այն բանին, որ Ավստրալիայի սահմանադրությունը չի արգելում նույնասեռ ամուսնությունները, դաշնային օրենքը վիճարկել կամ էլ ձևակերպման մեջ լրացումներ անել չի կարելի:

Իշխանությունները հայտարարել են, որ գեյ-ամուսնությունների համար պետք է պատասխան տա ավստրալական խորհրդարանը: Իսկ խորհրդարանն էլ իր հերթին, մերժել է համապատասխան օրենքի նախագիծը դեռևս անցյալ տարի: Հինգ օր առաջ օրենքի ուժ ստացած  որոշումն այժմ գերագույն դատարանը ոչ լեգիտիմ է ճանաչել:

Այդուհանդերձ, այդ կարճ ժամանակահատվածում հասցրել են  ամուսնանալ համարյա 30 զույգեր:

Ի դեպ, Հնդկաստանում վերջերս համասեռականությունը հանցագործություն են ճանաչել:

Հաջորդ տարվանից Անգլիայում կգրանցեն նույնասեռ ամուսնությունները

i (1)2014-ի մարտ ամսից Անգլիայում ու Ուելսում կօրինականացնեն նույնասեռ ամուսնությունները:

Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսից` թագուհի Եղիսաբեթի հավանությանն արժանանալուց հետո, սակայն մինչև այժմ թույլատրված չէին:

Իրավահավասարության գծով նախարար Մարիա Միլլերի խոսքով,”հարաբերությունները գրանցելու համար պաշտոնական ծանուցում կներկայացվի մինչև 2014-ի  մարտի 13-ը:

“Դա ևս մեկ քայլ է ամուսնության էվոլյուցիայում: Ինձ թվում է, որ շատ զույգեր, երկրի տարբեր անկյուններում հիմա անհամբեր պատրաստվում են այդ կարևորագույն օրվան, որ իրենց սերն ու միմյանց նվիրվածությունն այդ կերպ արտահայտեն”-հայտարարել է Միլլերը:

Գործնականում  բոլոր քաղաքական առաջնորդները, բացի պահպանողականներից, տվյալ ձեռնարկը պաշտպանել են:

Ավստրալիայում նույնասեռ առաջին ամուսնություներն են գրանցվում

07125653.644526.6433 (1)Նոր Հարավային Ուելսից, Քվինսլենդից, Արևմտյան Ավստրալիայից ու Վիկտորիայից առնվազն 25 նույնասեռ զույգ է  ժամանել Կանբերա` ամուսնությունը գրանցելու համար: Դա հնարավոր է դարձել ուժի մեջ մտած օրենքի  օգնությամբ, որն օրինականացնում է նույնասեռ ամուսնություններն Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքում:

Խորվաթիայում նույնասեռ ամուսնություններին դեմ են քվեարկել

131201112621_croatia_referendum_marriage_304x171_afpԽորվաթիայի բնակիչները կիրակի քվեարկել են նույնասեռ ամուսնությունների արգելքի կողմ, նման կերպ պաշտպանելով սահմանադրության` ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն  հստակ ձևակերպումը:

Քվերակությունն անց է կացվել Հռոմի կաթոլիկ եկեղեցու ակտիվ աջակցությամբ, որը թույլատրելի է համարում այն ամուսնությունը, որտեղ հնարավոր է երեխածնությունը: Քննադատներն էլ այդ դիրքորոշումը սեքսուալ փոքրամասնության նկատմամբ խտրականության դրսևորում են համարում:

Ձախցենտրիստական կառավարությունը  արգելքի դեմ է հանդես եկել, իսկ երկրի նախագահ Իվո Յոսիպովիչը նախազգուշացրել է, որ  Խորվաթիան այդպիսով անհանդուրժող երկրի համբավ  ձեռք կբերի:

Սոցիալական հարցերում Խորվաթիան պահպանողական երկիր է, որտեղ եկեղեցին մինչ օրս ուժեղ դիրք ունի, դրա համար էլ քվեարկության ելքը շատ  բաներում արդեն կանխորոշված էր:

 

Նոր Զելանդիայում թույլատրվել են համասեռականների ամուսնությունները

i (6)Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Նոր Զելանդիան առաջին ու աշխարհում 14-րդ երկիրն է, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները: Տեղի խորհրդարանականները քվեարկել են օրնագծի օգտին դեռևս 2013-ի ապրիլի կեսին: Սպասվում է, որ միասեռ ամուսնություններ կնքելու իրավունքից կօգտվի միանգամից մի քանի տասնյակ զույգ:

Հետաքրքրական է, որ մինչև 1986 թիվը Նոր Զելանդիայի օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն էր նախատեսվում համասեռական հարաբերությունների համար, իսկ 2005-ից երկրում սկսեց գործել նույնասեռ ամուսնությունների քաղաքացիական ինստիտուտ:

Կոլումբիայի սենատը մերժել է նույնասեռ ամուսնությունների օրիականացման օրինագիծը

o_728701Կոլումբիայի կոնգրեսի սենատը երեկ մերժել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման օրինագիծը: Այդ ձեռնարկին  դեմ են քվեարկել 51 սենատորներ, պաշտպանել են վերին պալատից ընդամենը 17 ներկայացուցիչներ:

Նման արդյունքը կանխատեսելի էր, քանի որ քաղաքական կուսակցությունների շատ ներկայացուցիչներ են այդ փաստաթղթի դեմ արտահայտվել: Քվեարկության  արդյունքը փակում է Ներկայացուցիչների պալատում օրինագծի հետագա դիտարկման հնարավորությունը:

Օրենքի քննադատները վստահեցնում են, որ դրա ընդունումը  հարավամերիկյան այս երկրում կվնասի ընտանիքի ինստիտուտին:”Ամուսնությունը որպես սրբագույն ինստիտուտ ներկայացնում է տղամարդու ու կնոջ միությունը` ցեղ շարունակելու նպատակով,- նշել է պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը` Կառլոս Ռամիրո Չավարրոն:-Ես հարգում եմ նույնասեռ հարաբերությունները, սակայն փոքրամասնությունը չպետք է  օրենքներ պարտադրի, քանի որ Կոլումբիան պետք է դրանք ընդունի մեծամասնության օգտին, իսկ մեծամասնությունն  ուզում է, որ պահպանվի ավանդական ընտանիքը”:

Ընդ որում, չնայած խնդրի սրությանը, երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը մինչև հիմա իր դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ չի ներկայացրել:

Օրերս  նույնասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայում  բառացիորեն պառակտել է ազգը: