Անքնությունը հանգեցնում է գիրացման  21 տարեկանից հետո

1408770733_shutterstock_91392128Այն դեռահասները, ովքեր քնի հետ խնդիրներ ունեն, 21 տարեկանից հետո գիրանալու ռիսկի խմբում են հայտնվում: Հատկապես  վտանգավոր է անքնությունը:Հյուսիսային Կարոլինայի ու Կոլումբիական համալսարանների մասնագետները Ամերիկայում 16-21 տարեկան  10 հազար դեռահասի շրջանում հետազոտություն են կատարել: Պարզվել է, որ լիարժեք քունը նվազեցնում է ճարպակալման ռիսկը:  8-ժամյա քունը բավարար է դրանից ապահովագրվելու համար, իսկ այդ ժամանակահատվածի նվազեցումը արդեն 21 տարեկանում ճարպերի կուտակմամբ է սպառնում:

Գիտնականները ենթադրում են, որ անբավարար քունը դեռահասները սնունդով են փոխհատուցում: Դրա համար էլ բժիշկները խորհուրդ են տալիս ապահովել երեխաների 8-9- ժամյա քունն ու աշխատել քնի  ու որոշակի ժամերին արթնանալու ռեժիմ մշակելու ուղղությամբ ու այլևս  քաշի հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Թռիչքին պետք է ճիշտ նախապատրաստվել

ol3001405506776Ճապոնացի մասնագետները հայտնում են մի միջոցի մասին, որը կարող է արդյունավետ կերպով կանխել կենսառիթմերի խանգարումները, որոնք անմիջականորեն կապված են մի քանի ժամային գոտիներով թռիչքի հետ:Յամագուչի համալսարանի մասնագետների կարծիքով, նման խանգարումները կարող են կապ ունենալ մարդու սնման ռեժիմի հետ: Մասնավորապես, ժամային գոտիների փոփոխման հետ լավ պինդ նախաճաշով օրգանիզմին հնարավոր է  խաբել` ստիպելով նրան մտածել, որ նախաճաշի ժամը համընկնում է արթնացման հետ ու օրգանիզմի բնական ռիթմին:

Առայժմ գիտական «Cell Reports» հրատարակությունում նկարագրված մեթոդը ստուգվել է միայն փորձասենյակներում, մկների վրա, սակայն, գիտնականները ենթադրում են, որ մեծ նախաճաշը նման կերպ կարող է ազդել նաև մարդու օրգանիմի վրա:

Անկախ

Ձանձրալի հաղորդումներն ու ավելորդ քաշի հետ ուղիղ կապ ունեն

7091496 (1)Ձանձրալի հեռուստահաղորդումները պարզվում է, ազդում են ոչ միայն տրամադրության վրա, այլև` քաշի: Նման եզրահանգման են եկել Ուպսալի համալսարանի շվեդացի գիտնականները, ուսումնասիրելով մի խումբ կանանց: Բանն այն է, որ ձանձրանալով, շատերը մտածում են սննդի մասին: Ձանձրալի հաղորդումների ժամանակ հեռուստադիտող կանայք ուտում են 52%-ով ավելի, քան հետաքրքիր հաղորդումների, ֆիլմերի ու շոուների դիտման ժամանակ:

Բնականաբար, նման շատակերությունը բացասական ազդեցություն է ունենում քաշի վրա: Այստեղից էլ հետևություն, նա , ով ցանկանում է նիհարել, պետք է հոգեցունց թրիլլերներ դիտի: Որքան հաղորդումը հետաքրքիր է, այնքան նվազում է ուտելու ցանկությունը: Ի դեպ, ասվածը ոչ միայն հեռուստահաղորդումների, այլև մյուս ԶԼՄ-ների վրա է տարածվում:

Անկախ

Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է ախտորոշել ցանցաթաղանթի ու հոտառության միջոցով

bolezn-alcgejmera-lechenieՀարվարդի համալսարանի մասնագետները հասարակ թեսթեր են առաջարկել, որոնք օգնում են տարեց մարդկանց մոտ հայտնաբերելու Ալցհեյմերի հիվանդության սկիզբն ու ներկայացրել են իրենց ուսումնասիրությունը Կոպենհագենում, Ալցհեյմերի հիվանդության ասոցիացիայի համաժողովում:

Առաջին թեսթը հիմնված է այն փաստի վրա, որ Ալցհեյմերի հիվանդության սկզբում մարդկանց մոտ վատանում է հոտառությունը.դժվարանում են որոշ հոտեր տարբերել: Դա կատարվում է բետա-ամիլոիդայի սպիտակուցների կուտակման ու գլխուղեղի հոտառական գոտու  նեյրոնների ձևախախտման հետ: Ընդ որում, հոտառական խանգարումները շատ ավելի վաղ են առաջանում, քան հիշողության ու ինտելեկտի խանգարումները:

Բացի այդ, բետա-ամիլոիդայի սպիտակուցների թերթիկները, որոնք հանգեցնում են բջիջների ոչնչացման, ոչ միայն գլխուղեղի նեյրոններում են կուտակվում, այլև աչքի ցանցաթաղանթում: Դա հնարավոր է հայտնաբերել աչքի սկանավորման մեթոդով:

Թեսթերը մասնագետների վստահեցմամբ, թույլ կտան հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում: Թեսթերի ճշգրտությունը նրանք գնահատում են 85%:

Անկախ

Կանայք ավելի դիմացկուն են

ol3001405078977Մեծ  տարածության վազքամրցույթի մասին խոսելու դեպքում, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի լավ են  տանում կանայք, քանի որ , ի տարբերություն տղամարդկանց, կարողանում են ուժերը ճիշտ բաշխել:

Վիճակագրությունը վկայում է, որ նման մրցույթների ժամանակ, տղամարդիկ ավելի հակված են  ուժերի մեծ մասը ներդնել տարածության առաջին հատվածը հաղթահարելու համար, ինչի հետ կապված, նրանց վազքի  արագությունը նվազում է տարածության երկրորդ հատվածը հաղթահարելու ժամանակ:

Կանայք շատ ավելի հավասարակշռված են բաշխում ուժը, դրա համար էլ նրանց համար տարածության երկրորդ հատվածում արագության նվազեցումն նվազ էական է:

Ներկայացված արդյունքները ԱՄՆ-ի տարածքում անցկացված  14 վազքամրցույթի մասնակցած 92000 վազորդների տվյալների հիման վրա են բերվում:

Հետաքրքիր փաստեր հղիության մասին

ol3001404733332Կոլումբիական համալսարանի գիտնականները հայտարարել են, թե սթրեսից արդյունավետ ազատումը խիստ կարևոր է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց` բնական եղանակով հղիանալու համար, քանի որ, ինչպես պարզվում է, սթրեսը, օրինակ` մտերիմ մարդու կորուստը, կամ աշխատանք չունենալը բացասական ազդեցություն է ունենում տղամարդու սերմնահեղուկի որակի վրա:

Բացի այդ, գիտնականները վստահեցնում են, որ պրոլակտին հորմոնի առատությամբ պայմանավորված, տղամարդկանց մոտ երեխայի ծննդին սպասելու շրջանում այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք հղի կնոջ մոտ են.ախորժակի կորուստ, սրտխառնուք ու գլխապտույտ: Նույն հորմոնով պայմանավորված, երեխային կրծքով կերակրելու փուլում շատ հազվադեպ, սակայն տղամարդկանց մոտ նույնպես կարող են կաթնարտադրության հետքեր լինել:

Ամերիկացի մասնագետների վերջին ուսումնասիրությունների համաձայն, երեխան, մոր արգանդում ոչ միայն նրա տրամադրությունը կարող է զգալ, այլև նրա օգտագործած մթերքի համը: isra.com

Անկախ

Ջուրը մեկ անգամից ավելի եռացնելը վտանգավոր է

ջրի եռացում

Ջուրը կյանքի աղբյուր է, որ կազմում է մեր օրգանիզմի 80%-ը /երեխաների մոտ 90%/.այս է պատճառը, որ դրա որակին պետք է ներկայացվեն առանձնահատուկ խիստ պահանջներ։

Ցավոք սրտի, այն ջուրը, որ հասնում է մարդկանց բնակարաններ ջրամատակարարման համակարգերի միջոցով,  իր բաղադրության մեջ պարունակում է ոչ միայն օգտակար հատկություններ, այլ նաև քլոր, զանազան բարդ միացություններ և վտանգավոր նյութեր, որոնք անգամ ժամանակակից զտիչները չեն հեռացնում։ Իսկ ստորգետնյա աղբյուրների ջրերը, ըստ մասնագետներ,  հողի ներկա աղտոտման պայմաններում չեն երաշխավորում  այն բյուրեղային մաքրությունը, որով օժտված է ջուրը։

Ջրի  վնասազերծման, դրա որակի կատարելագործման հիմնական մեթոդներից է եղել ու մնում այն եռացնելը, որի շնորհիվ մանրէները սպանվում են, քլորի պարունակությունը նվազում է, ջուրը դառնում է  ավելի փափուկ։ Սակայն… եռացված ջրի բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են, որ ծանր մետաղները չեն ոչնչանում ջրի նման մշակման արդյունքում, իսկ քլորի որոշ մասնիկներ կարող են շփման մեջ մտնել այլ տարրերի հետ՝ վերածվելով խիստ վտանգավոր նյութերի։

Իսկ եթե նույն ջուրը մի քանի անգամ եռացնել, ինչը հաճախ անում են հատկապես  գրասենյակներում և միջոցառումների ժամանակ, ապա այդ վտանգավոր նյութերի կոնցետնտրացումը մեծանում է ամեն անգամ, իսկ թթվածնի օգտակար միացությունների քանակը նվազում՝ հասնելով նվազագույնի։ Այլ կերպ՝ “կենդանի” և օգտակար ջուրը վերածվում է “մեռած” և վտանգավոր ջրի։

Հղիանալու համար տարիքը կապ չունի

ol3001403864924Ինչպես պարզվեց, տարածված այն կարծիքը, թե 40-ի մոտ արագ ու ինքնուրույն` առանց բուժմիջամտության  բեղմնավորվելու ունակությունը նվազում է, բացարձակ անհիմն է:

«Netmums»-ի աջակցությամբ կատարված հետազոտությունն ապացուցեց, որ 40-ամյա կանայք նույնպիսի շանսեր ունեն երեխա բեղմնավորելու առաջին փորձից սկսած մինչև 6 օրացուցային ամսվա ընթացքում, ինչպես և ավելի երիտասարդ ցեղակիցները: 40-ի սահմանը հատած շատ կանայք իրենք էլ  են զարմանում, թե որքան արագ են հղիանում, քանի որ շատ գիտական հրատարակություններ վստահեցնում են, թե դա երկարատև պրոցես է:

Ուսումնասիրության ընացքում պարզվեց նաև, որ երեխա ունենալ  ցանկացող կանանց մեծամասնությունը հղիացել է  առաջին իսկ ամսում, չնայած մասնագետները հառակն են պնդում:

Անկախ

Ընդամենը 7 րոպե ունեք

ol3001403690922Նոր աշխատանքի որոնումների հետևից հերթական հարցազրույցի գնալիս հիշեք, որ դուք ընդամենը 7 րոպե ունեք, որ տպավորություն թողնեք ձեր պոտենցիալ գործատուի վրա:

Ինտերակտիվ «Monster.co.uk» ռեսուրսի ուսումնասիրությունը, որին մասնակցել է 273 մենեջեր, ցույց է տվել, որ հարցազրույցն ընդունողի մոտ հայցատուի մասին կարծիք է ձևավորվում առաջին 6-7 րոպեին (միջինը դրա համար պահանջվում է 385 վայրկյան): Մենեջերների շուրջ 70%-ը խոստովանում է, որ եթե հայցատուն կին է, ապա մեծ ուշադրություն են իրենք հատկացնում պոտենցիալ աշխատակցուհու դիմահարդարմանը: Իսկ նրա հագուստը մենեջերների 62%-ի համար վճռորոշ գործոն է հանդիսանում:

82%-ը հայցատուին թեստավորում է զրույցի ընթացքում տևական դիտողական շփում պահպանելու ունակությամբ, իսկ 55%-ը` վերլուծում է ձեռքսեղմումը: 71%-ն անընդունելի է համարում աշխատանքի դաջվածքներ ունեցողին  ընդունելը: isra.com

Ճապոնացի գիտնականներին հաջողվել է «վախի հոտ» սինթեզել

5395503a-8126-37eb-8126-37e4185695b3.photo.0Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սինթեզել մի հոտ, որը վախեցնում է մկներին ու կրծողներին` տագնապալի նոպա առաջացնում:

Գիտնական ամուսիններն Օսակա քաղաքից, 7-ամյա ուսումնասիրւթյուններից հետո սինթեզել են հոտ, որը վախի նոպա է առաջացնում կրծողների մոտ: 2007-ին մասնագետները, ուսումնասիրելով հոտոտելու ընթացքում մկների նյարդային ազդակի փոխանցման պրոցեսը,  համապատասխան գենոմի մանիպուլյացիայի արդյունքում հասան  նրան, որ մկները թշնամու ` կատուների մոտենալու հետ դադարեցին վախենալ: Այդ բացահայտումը մեծ արձագանք  գտավ գիտական շրջաններում, քանի որ դրանով ապացուցվեց, որ բնական թշնամիների նկատմամբ վախի զգացողությունը բնածին է ու փոխանցվում է ժառանգաբար:

Դրանից հետո, գիտնականները տարբեր հոտերով բազմաթիվ փորձեր կատարեցին այնքան ժամանակ, մինչև նրանց հաջողվեց սինթեզել վախ առաջացնող հոտ:

Գիտնականների կարծիքով, կենդանին  չի կարող ազատվել վախից` սովորելով  իր թշնամու հոտին: Այդպիսով,  ստեղծված միջոցը տանտիրոջը կազատի նույն հարկի տակ կրծողների հետ համակեցությունից:

Անկախ

Գիտնականներ. մարդն օրվա մեջ վատ տեսք է ունենում երեկոյան 4-5-ին

1401345749_shutterstock_129586559Ամերիկացի գիտնականները որոշել են, թե օրվա ընթացքում որ ժամերին է մարդն ամենավատ տեսքն ունենում: Պարզվեց, որ   ժամը 16-17-ի մոտ մարդիկ միմյանց ու իրենք իրենց հոգնած են թվում: Տվյալներն այդ ճշտվել են գլոբալ անալիզի արդյունքում:

Այդ ժամերին մարդու արյան մեջ իջնում է շաքարի մակարդակը, հոգնածությունն ուժգնանում է, ինչն անմիջապես էլ  արտահայտվում է դեմքին.կնճիռներն ավելի ցայտուն են դառնում, իսկ սննդարար նյութերի անբավարարությունը հանգեցնում է աչքերի տակ մութ շրջանակների ու պարկերի գոյացման ու ամբողջ օրգանիզմն անցնում է էներգապահպանման փուլի:

Գիտնականները նշում են, որ օրվա այդ ժամանակահատվածին են բաժին ընկնում ողջ օրվա ընթացքում կուտակվող սթրեսների առավելագույն քանակությունը:

Ամենալավ տեսքն ունենում ենք առավոտյան: Ու այն պահպանելու ու շուտ չհոգնելու համար, գիտնականները խորհուրդ են տալիս շուտ քնել: Առողջ քունը  մկաններին թուլանալու ու հաջորդ օրվա համար ուժ կուտակելու հնարավորություն է տալիս:

Անկախ

Քաղցը տղամարդկանց սովորեցրել է սիրել չաղլիկներին

pic_4e9e6b975fcadacd44d327feaaf4a1b8Բրիտանացի հոգեբանները պարզել են կապը քաղցի ու գեր մարդկանց սեքսուալ գրավչության միջև: Ինչպես գրում է  The Daily Telegraph,-ը մասնագետներին հաջողվել է պարզել, որ մարդը, որն ուտել է ուզում,   խոշոր ու «ախորժալի զուգընկեր» է ընտրում:

Նման եզրահանգումներ են կատարել փորձագետները 266 տղամարդու մասնակցությամբ փորձերի արդյունքում: Թեստի ժամանակ քաղցած ու կուշտ տղամարդկանց ցույց են տվել կանանց նկարներ ու հետազոտվողներից նրանք, ովքեր այդ պահին ուտելու ցանկություն ունեին, գրավիչ են համարել փարթամ մարմնամասերով կանանց: Նման հետաքրքիր   ընտրություն են արել նաև  քաղցած կանայք:

Հոգեբաների կարծիքով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սեքսն ու սնունդը կապված են.»Պատահական չէ, որ ռոմանտիկ ընթրիքից հետո սիրով զբաղվելու ցանկություն է առաջանում»,-հայտնել է Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Հարեթ Լենգը: Նրա կարծիքով, քաղցի ժամանակ ու սեքսուալ գրգռվածության դեպքում ուղեղի միևնույն հատվածներն են ակտիվ աշխաում:

Ընդ որում, Վեսթմիստերյան համալսարանից հոգեբանության դոկտոր Վիրեն Սուամին այն կարծիքն է հայտնել, որ քաղցած  մարդիկ պոտենցիալ  ավելի խոշոր զուգընկերների վրա են ուշադրություն դարձնում ոչ թե այն պատճառով, որ նրանք իրենց ավելի սեքսուալ են թվում, այլ նրա համար, որ ավելի հաջողակ որսորդներ են ընկալվում, որոնք ունակ են իրենց երկրորդ կեսին ապահովել սնունդով:

Անկախ

Գիտնականները սովորել են ջնջել ու վերականգնել հիշողությունը

5390fa47-d713-c99e-d713-c99129123b1d.photo.0Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները սովորել են ընտրողաբար ջնջել հիշողությունը, ու ցանկության դեպքում էլ` կրկին վերականգնել այն:   Նրանք սովորել են ուղեղի նյարդային բջիջներր խթանել:

Այդ բացահայտման արդյունքներն առաջին անգամ հրապարակվել են «Nature» գիտական ամսագրում;

“Մենք կարող ենք ձևավորել հիշողությունը, ջնջել այն ու կարող ենք միացնել ցանկության դեպքում` խթանի կիրառմամբ, որոնք ուժգնացնում կամ էլ թուլացնում են սինապտիկ կապերը”,-պատմել է ուսումնասիրության գլխավոր հեղինակ դոկտոր Ռոբերտո Մալինովը:

Սինապսը երկու նեյրոնների  կամ էլ  նեյրոնի ու ազդանշանը ստացող էֆեկտորային բջջի միջև շփման տեղն է ու ծառայում է նյարդային իմպուլսը երկու բջիջներին հաղորդելու համար:

Մասնագետներն օպտիկական լազերով խթանել են լաբորատոր առնետների ուղեղի նյարդերը, որոնց գենային ինժեներիայի օգնությամբ ավելի լուսազգայուն էին դարձրել: Կրծողների թաթերին միաժամանակ էլեկտրական լիցք են հաղորդել: Շուտով կենդանիները  կարողացան նյարդերի  օպտիկական խթանումը կապել ցավի հետ ու ռեակցիա ցուցադրել այդ խթանման ժամանակ:

Հաջորդ փուլում մասնագետները հիշողությունը ջնջելու համար խթանեցին նույն նյարդերը` ցածր հաճախությամբ օպտիկական իմպուլսների օգնությամբ:  Համապատասխանաբար, առնետները չեն վախեցել նման խթանումից: Սակայն կորսված հիշողությունների վերաակտիվացումը  նյարդերի կրկնակի խթանման ժամանակ, վերականգնել է կրծողների մոտ վախի զգացումն ու հիշողությունը:

Մասնագետները նշում են, որ, եթե կարողանան վերադարձնել այն պրոցեսները, որոնք թուլացնում են սինապսները, ապա ապագայում հնարավոր է ավելի հաջող բուժել Ալցհեմերի հիվանդությունն ունեցողներին:

Անկախ

Ցինիզմը մեծացնում է դեմենցիայի ռիսկը

53745917-6e27-b3e8-6e27-b3e7207c0b29.photo.0Կյանքի նկատմամբ ցինիկ վերաբերմունքը մեծացնում է ծերունական տկարամտության ռիսկը մի քանի անգամ: Գիտնականների նորագույն հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

7 տարի տևած ուսումնասիրության ընթացքում մասնագետները հետևել են  միջինը 71 տարեկան 1449 մարդու: Բոլոր մասնակիցները պատասխանել են նրանց ներկայացված հարցաթեթրիկին, որը հնարավորություն է տվել որոշելու  ցինիզմի աստիճանը:

Արդյունքում  ցինիկների խմբի 164 մարդուց 46-ի մոտ Ալցհեյմերի հիվանդության ախտանշաններ հայտնվեցին, իսկ շրջապատի նկատմամբ մեծ վստահություն ունեցող մարդկանց խմբում դեմենցիան շատ դանդաղ էր զարգանում:

Ուսումնասիրության տվյալների վերլուծությամբ մասնագետները պարզեցին, որ ցինիկների մոտ այդ հիվանդության առաջացումն ու զարգացումը 3 անգամ ավելի է, քան ոչ ռիսկայինների մոտ:

Եվ չնայած նման եզրակացություններին, այնուամենայնիվ զինիզմն ամենևին չի նշանակում վաղ մահացություն.երկու խմբերում էլ մահացության ցուցանիշները միանման էին:

Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի մասնագետների բնորոշմամբ, դեմենցիա սահմանումը ներառում է  բազում ախտանշաններ, որոնք առաջանում են ուղեղի աշխատանքի խանգարման հետևանքով:

Անկախ

Օծանելիքն ավելի գրավիչ է դարձնում

ol3001401791138Մասշտաբային հետազոտությունն ապացուցեց, որ գեղեցիկ սեռի ներկայացուցչի դեմքն ավելի գրավիչ է դառնում շրջապատի համար, եթե նա հաճելի ու ոչ պարտադրող օծանելիք է ընտրում:

Նման բացահայտում են կատարել «Monell Chemical Senses  հետազոտական կենտրոնի կոգնիտիվ նյարդաբանության բաժնի մասնագետները: Նրանք հաստատում են, որ այդ բացահայտումը ապացուցում է մարդու գլխուղեղում որոշ պրոցեսների ընդհանրությունը: Ընդ որում, նրանք նշում են, որ ճիշտ ընտրված օծանելիքն ավելի երիտասարդ  տպավորություն չի ստեղծում:

Նույն ուսումնասիրությամբ բացահայտվեց նաև, որ չափազանց ինտենսիվ ու ոչ հաճելի հոտերը բացասական զգացումներ են առաջացնում այն մարդկանց մոտ, ում հետ շփվում ենք: isra.com

Անկախ

Պոռնոյի ազդեցությունը տղամարդկանց ուղեղի վրա

pic_b9ef3420e527430d35bf61bc4244f1edԲեռլինի Մաքս Պլանկի անվան մարդու զարգացման ինստիտուտի գիտնականները պարզել են կապը պոռնոֆիլմերի դիտման ու գլխուղեղի փոքրացման միջև: Դրա մասին հայտնում է reuters-ը, ու  jama psychiatry հրապարակված հետազոտությունց տվյալներ բերում:

Հոգեբանոթյան մասնագետներն ուսումնասիրել են 21-45 տարեկան 64 տղամարդու: Փորձագետները նրանց հարցեր են տվել` կապված պոռնո դիտելու նախասիրության հետ ու  գլխուղեղի ՄՌՏ-նկարներ արել (պոռնոֆիլմ դիտելու ժամանակ ու հետո, ինչպես նաև` գիտափորձի սկզբում ու վերջում ):

Ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ պոռնոյի նկատմամբ հակումը նվազեցնում է ակտիվությունն ու, որպես հետևանք` հանգեցնում վարքի պատասխանատու ուղեղի հատվածների փոքրացմանը:

Քանի որ գիտնականներին առայժմ չի հաջողվել ապացուցել պոռնոգրաֆիայի բացասական ազդեցությունը ուղեղի վրա, այլ միայն պարզել են այդ հետաքրքիր օրինաչափությունը, ուստի նրանք հայտնել են, որ չեն կարող վստահ հաստատել, թե պոռնոն միանշանակ բացասական ազդեցություն է ունենում տղմարդկանց վրա:

Անկախ

Գիտնականներ. Անտարկտիդան ամեն տարի 160 մլրդ տ սառույց է կորցնում

post168150_img1_1Անտարկտիդայի սառցե վահանն ամեն տարի կորցնում է 160 մլրդ տոննա սառույց, ասվում է Geophysical Research Letters.-ում հրատարակված ուսումնասիրության մեջ:

Հիմա սառույցի հալման տեմպերը երկու անգամ ավելի արագ են , քան 4 տարի առաջ, երբ վերջին անգամ  չափումներ են կատարվել:

Սառցե վահանի փոփոխությունները կատարում է   Cryosat Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակի վրա տեղադրված ռադարը: Սարքի ցուցիչների համաձայն, ամեն տարի սառցաշերտը բարակում է 2 սմ-ով:

NASA-ի հաշվարկով, եթե Անտարկտիդայի բոլոր սառույցները հալչեն, ապա ծովի մակարդակը կբարձրանա մեկ մ:

Անկախ

Միայնության պատճառներից մեկը

1397460946_1385585095_shutterstock_32964307

Գիտնականները պարզել են, որ  մանուկ հասակում գլխի վնասվածքը կարող է ազդել մարդու վարքագծի վրա ավելի գիտակից տարիքում: Յանգի համալսարանից գիտական խումբը  3 տարի զբաղվել է այդ խնդրի ուսումնասիրությամբ ու հանգել այն եզրակացության, որ ուղեղի ցնցումն ու գանգուղեղային վնասվածքներն այնքան էլ հասարակ բաներ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Գիտնականները պարզել են, որ գլխի վնասվածքների ամենահաճախ հանդիպող պատճառը ՃՏՊ-ն է: Ցնցման ժամանակ վնասվում են գլխուղեղի որոշ հատվածներ, ինչը կարող է փոխել մարդու վարքն ու սոցիումին հարմարվելու աստիճանը որոշել: Գիտնականներն ասում են նաև հիշողության հնարավոր կորստի, ու իմացական ոլորտի խանգարումների մասին:

Տվյալներն ապացուցվել են  առողջ և գլխուղեղի վնասվածքով երեխաների սոցիալական կյանքի համեմատությամբ:  Հաջողվեց պարզել նաև կապը  գլխուղեղի աշխատանքի շեղումների ու ընկերների թվի միջև:

Շփումը բազմակողմանի պրոցես է, որը պահանջում է լսելու, սեփական միտքը ձևակերպելու ու այն զրուցակցին հաղորդելու ունակություն: Հայտնաբերելով նման փոխկապակցվածություն, գիտնականները հիմա էլ փորձում են պարզել, թե ինչպես կարելի է այդ շեղումը շտկել:

Ի դեպ. Կարծիք կա, որ գլխի վնասվածքները հետագայում կարող են Ալցհյմերի հիվանդության զարգացման պատճառ դառնալ:

Անկախ

Աշխատանքը պետք է բերկրանք պատճառի

ol3001395747432

Գործատուները պետք է հոգ տանեն, որ իրենցաշխատողները երջանիկ ու գոհ լինեն.չէ որ մարդու  կատարած աշխատանքի արդյունավետությունը, եթե նա գոհ է իր աշխատանքից, 20%-ով ավելանում է, ասվում է «Journal of Labor Economics»- ամսագրում հրապարակված նյութում, որտեղ նկարագրվում են առանձին փորձեր, 700 կանանց ու տղամարդկանց  մասնակցությամբ: Բոլոր փորձերը հաստատել են, աշխատանքից գոհ աշխատակիցներն իրենց առջև դրված խնդիրներն ավելի արդյունավետ են լուծում ու կատարում, քան  դժգոհ  աշխատակիցները:

 

Անկախ

 

Ուսումնասիրություն.ծխողները գրեթե դառնահամ չեն զգում

82272006-02-28_kurilkaԾխողները գրեթե չեն զգում դառնահամ, ասվում է ֆրանսիացի գիտնականների հոդվածներում, որոնք հրապարակվել են Chemosensory Perception-ում:

Նման եզրահանգման են եկել գիտնականները` 451 մարդու մասնակցությամբ  հետազոտությունների արդյունքներով:

Մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես են ծխողների մոտ փոփոխվում համային ռեցեպտորները, ինչպես նաև,  նրանց` քաղցրի, դառը, աղի ու կծու, թթու  համերի ընկալումը:

Ուսումնասիրության ընթացքում նրանց հաջողվել է  պարզել, որ ինչպես և ծխողները, այնպես էլ չծխողները միանման են ընկալում քաղցր աղի ու թթու համերը, իսկ այ, օրինակ, դառնահամի նկատմամբ ծխողներն անընկալունակ են:

Հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ ծխողները գերադասում են դառը ու թունդ սուրճը:

Անկախ