Տասնամյակներ շարունակ կնոջ հավաքած թղթադրամները կերել են միջատները

OAPs Life Savings Turned To Pulp By TermitesՏերմիտները կերել են կնոջ ողջ խնայողությունները, որը նա, բանկերին չվստահելով, պահել էր իր տան պահարանում:

Չինաստանի Ջինջանգ քաղաքի բանկիչ Ցայ Հոուն ցանկացել էր ստուգել թղթադրամների կույտը, որը նա տասնամյակներ շարունակ հավաքել էր, սակայն դրանք բաժանված են եղել մասերի:

70-ամյա կինը սկզբից կարծել է, որ իր խնայած 10,000 յուանը (1,000 ֆունտ) գողացել են:

Այնուհետև նա թղթադրամների կտորների մոտ միջատներ է նկատել և հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Ցայի ընտանիքի անդամներին հաջողվել է կտորներով 5,900 յուան (570 ֆունտ) հավաքել, որը նրանք տարել են տեղի երկու բանկեր:

Բանկի աշխատակիցներին հաջողվել է հաստատել միայն 1,950 յուան (190 ֆունտ) արժողությամբ թղթադրամները և հրաժարվել են ընդունել մյուսները, քանի որ դրանք չափազանց վնասված են եղել:

 

Չինաստանում ջրածնի պերօքսիդ պարունակող 30,000 տոննա հավի տոտիկներ են առգրավել

Չինաստանի իշխանությունները առգրավել են ջրածնի պերօքսիդ պարունակող 30,000 տոննա հավի տոտիկներ:

հավի տոտիկներ

Օգտագործման համար ոչ պիտանի ապրանքներ արտադրելու մեղադրանքով երեսունութ մարդ է ձերբակալվել, իսկ 11 այլ կասկածյալներ ազատության մեջ են:

Ջրածնի պերօքսիդը, որը օգտագործելու դեպքում փսխում և ստամոքսի հետ կապված այլ խնդիրներ է առաջացնում, օգտագործվել է հավի տոտիկներին ավելի սպիտակ և մաքուր տեսք հաղորդելու համար:

Փչացած ապրանքը առաջինը հայտնաբերվել է արևելյան Չինաստանի Չժեցզյան նահանգում: Հետագա հետախուզության արդյունքում պարզվել է, որ ջրածնի պերօքսիդը օգտագործվում է նաև Ցզյանսու, Անհոյ, Հենան և Գուանդուն նահանգների ինը այլ գործարաններում:

Չինաստանում հավի տոտիկները լայնորեն օգտագործվում են: Այնուամենայնիվ սա այս մթերքի հետ կապված միակ սկանդալը չէ:

2013թ-ի հուլիսին ոստիկանությունը 46 տարվա հնության 20 տոննա սառեցված հավի տոտիկներ էր առգրավել:

Պետությունը սկսել է պայքարն օդի մաքրության համար

ol3001408093008Չինաստանի քաղաքական ղեկավարությունը օդի աղետալի չափերի հասնող աղտոտվածությունը նվազեցելու նպատակով իր քաղաքացիներին հետիոտն զբոսանքին ու հեծանիվներով տեղաշարժին նախապատվությունը տալու կոչեր է անում: Բացի այդ, քաղաքացիներին խորհուրդ են տալիս գնել  նվազագույն փաթեթավորմամբ մթերք, աղբը չայրել ու սահմանափակել բարբեկյուն ու հրավառությունը: Որպեսզի նոր մոտեցումն առավելագույնս արդյունավետ լինի, հասարակությունը պետք է  շրջակա միջավայրի աղտոտվածության համար պատասխանատվություն կրի ու  օրինախախտումների մասին անհապաղ տեղեկացնի իշխանություներին:

Այս տարվա ապրիլին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ Պեկինում, օրինակ, օդի աղտոտվածությունն առաջանում է  ավտոմեքենաների արտանետումներից (31%), ածխի այրումից (22,4%)  ու արդյունաբերական օբյեկտներից (18.1%):  isra.com

Չինաստանում բնակելի շենքի միջով անցնող երկաթգիծ են կառուցել

china-train-flatsՉինաստանում նախագծողները մարդկանց տները քանդվելուց կանելու համար շենքերի միջով երկաթգիծ են կառուցել:

Չունցին քաղաքում, որին Լեռ քաղաք են անվանում բազմաթիվ երկնաքերերի պատճառով, գնացքի գիծն անցնում է շենքերից մեկի միջով: Քաղաքը Չինաստանի ամենախիտ բնակեցված տարածքներից է, որտեղ 33 միլիոն մարդ է բնակվում:

china-train-flats1Նախագծողները հայտնել են, որ նման գաղափար են հղացել, որպեսզի քաղաքում մարդկանց կուտակումներ չառաջանան: Շենքի ներսում նույնիսկ փոքրիկ կայարան կա:

Սակայն բնակիչներին խանգարելու փոխարեն՝ գնացքի գծի շնորհիվ բարձրացել են բնակարանների գները, քանի որ այն շատ հարմար է տրանսպորտային գծերին միանալու համար:

Իշխանությունների տեղեկություններով՝ գնացքը միայն 60 դեցիբել աղմուկ է արձակում, որը հավասարազոր է սպասք լվացող մեքենայի ձայնին:

 

Անկախ

Ավելի քան 10 մարդ է մնացել Չինաստանում փլուզված թունելի ավերակների տակ

1136-390x290Չինաստանի Գույչժոու նահանգում ավտոմոբիլային ճանապարհի վրա է փլուզվել թունելը, փլատակների տակ 3 մարդ է մնացել, հաղորդում է  Росбалт-ը:

Դեպքը տեղի է ունեցել Շիցյանում, կիրակի երեկոյան, օգոստոսի 10-ին: Թունելը փլուզվել է շինարարական աշխատանքների ժամանակ: Փրկարարների տվյալերով, ավերակների տակ գտնվողները թունելի մուտքից 600 մ հեռավորության վրա են գտնվում:

Հիմա տեղում աշխատում են ոսիկանները, բժիշկները, շինարարական աշխատանքների տեխնիկական անվտանգության պատասխանատուները:

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի

172-390x290Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 589-ի, ևս 10 մարդ անհետ կորած է համարվում:

ՉԺՀ-ի քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարության տվյալներով, տեկտոնական աղետի հետևանքներից տուժել է  ավելի քան 1 մլն մարդ: 2,4 հազարը վիրավորվել են, աղետի շրջանից տարհանվել է 240 հազար մարդ:

Չինաստանում 6,5 մագնիտուով երկրաշարժ էր գրանցվել օգոստոսի 3-ին: Էպիկենտրոնը Վենպին բնակավայրից 11 կմ և Չժաոտուն քաղաքից 29 կմ հեռավորության, իսկ օջախը` 12 կմ խորության վրա է գտնվում: Տարերքն ավերել է տասնյակհազարավոր տներ ու շինություններ:

Չինաստանը մինչև 2020թ-ը կարգելի ածխի օգտագործումը Պեկինում


caol (1)

Ծխով պատված Չինաստանի մայրաքաղաքը աղտոտման դեմ ծրագրի շրջանակներում պատրաստվում է մինչև 2020թ-ը արգելել ածխի վաճառքը և օգտագործումը:

Պեկինի քաղաքային շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոն այս ծրագրի մասին հայտնել է երկուշաբթի օրը՝ ավելացնելով, որ փոխարենը առաջնային տեղ կհատկացվի էլեկտրականության և բնական գազի օգտագործմանը՝ հատկապես ջեռուցման նպատակով:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ 2012թ-ին ածուխը կազմել է Պեկինի էներգասպառման քառորդ մասը:

Չնայած Պեկինում ածխի օգտագործման արգելքին՝ սպասվում է, որ Չինաստանում կաճի ածխի օգտագործումը: Ածխի օգտագործումը Չինաստանին դարձրել է աշխարհում ամենաշատ ածխածին և այլ գազեր արտանետող երկիրը:

Սեպտեմբերին Չինաստանի կառավարությունը արգելք էր դրել Պեկինի, Շանհայի և Գուանչժուի մոտակայքում գտնվող ածուխով աշխատող էլեկտրակայանների վրա:

 

Չինաստանի նավթաքիմիական գործարանում պայթյունից 75 մարդ է զոհվել

136-390x290Հանսու նահանգի հյուսիս-արևմուտքում, նավթաքիմիական  PetroChina  գործարանում պայթյուն է եղել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 75 մարդ, հաղորդում է Газета.Ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել չինական Լանչժոու քաղաքում: Նախնական տվյալների համաձայն, հրդեհը բռնկվել է օդաբաժան սարքավորման մեջ` արտահոսքի հետևանքով: Զոհերի ու տուժածների թիվը դեռևս կարող է  ավելանալ:

Չինաստանում հզոր երկրաշարժի հետևանքով վտանգավոր լիճ է գոյացել

ՉինաստանՉինաստանի հարավ-արևմուտքում  6,1 մագնիտուդով երկրաշարժից առաջացած հզոր սողանքի հետևանքով լիճ է գոյացել, գրում է Росбалт.-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Հունշիյան գյուղակի մոտ: Վերջին տվյալներով, տեկտոնական կատակլիզմի հետևանքով զոհվել է 381 մարդ, 1801-ն էլ տարբեր վնասվածքներ են ստացել, իսկ 3-ն անհետ կորել են:

Երկրաշարժի հետևանքով լիճ է գոյացել: Եթե այն ափերից դուրս գա, ապա սպառնում է  հեղեղել 800 տեղաբնակներին: Ներկայում բնակչության տարհանում է  կատարվում: Տուժած շրջաններում աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 10 հազար զինվորականներ, ոստիկաններ ու հրշեջներ : Փրկարարական աշխատանքները դժվարանում են կրկնացնցումների պատճառով:

Չինաստանի մետաղագործարանում պայթյունից 65 մարդ է զոհվել

китай-390x290 (1)Չինաստանի մետաղագործարանում պայթյունից 65 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը վիրավորվել են, .նրանց թիվն այժմ ճշգրտվում է: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, պայթյունը եղել է առավոտյան տեղի ժամանակով ժամը 8-ի մոտ, երկրի հարավում գտնվող Կունշան քաղաքի ձեռնարկությունում:

Հիմա ողբերգության վայրում փրկարարներ ու բժիշկներ են աշխատում: Փորձում են պարզել պայթյունի պատճառները:

Չինաստանում ահաբեկչական հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Չինաստանի նահանգներից մեկում դանակներով և կացիններով զինված ավազակախումբը հարձակվել է խաղաղ բնակիչների, ոստիկանական բաժանմունքի, կառավարության շենքերի վրա, ինչպես նաև ջարդել մեքենաներ:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Չինաստանի Սինցզյան ույղուրական ինքնավար մարզում:

Սինցզյան ույղուրական ինքնավար մարզ

Ոստիկանության սպաները կրակել և սպանել են ամբողխից մի քանի տասնյակ մարդու: Երեսունմեկ մեքենաներ են ջարդվել, որոնցից վեցը ամբողջովին հրդեհվել են:

Դեռևս պարզ չէ, թե քանի մարդ է զոհվել և վիրավորվել ահաբեկչության ընթացքում:

Դեկտեմբերին այս շրջանում ինը մարդ հարձակվել էին ոստիկանության բաժանմունքի վրա պայթուցիկներ նետել և հրդեհել ոստիկանության մեքենաներ: Ոստիկանությունը կրակել և սպանել էր հարձակվողներից ութին:

Այս շրջանում այլ հարձակումներ ևս գրանցվել են վերջին ամիսների ընթացքում:

 

Չինաստանում 90 աստիճան անկյուններով տարօրինակ վազքուղի են կառուցել

unnamedՉինաստանում սպորտի ոլորտի ներկայացուցիչները անկյունավոր վազքուղի են կառուցել՝ մտահոգվելով, որ մինչև կոմունիստական կուսակցության ստուգումները, չեն հասցնի օվալաձև վազքուղի կառուցել:

Տարօրինակ օղակները կառուցվել են Հեյլունցզյան նահանգի համայնքներից մեկում` 929 քռ. մ մարզադաշտի վերանորոգման նախագծի շրջանակներում: Սակայն նախատեսված ժամանակահատվածում վերանորոգումը չավարտելու պատճառով նախագծի մենեջերները որոշել են 90 աստիճան թեքությամբ անկյուններ գծել, քանի որ դրանք ավելի հեշտ է չափել և գծել:

bizarre running track-china1Մարզադաշտում գրեթե ամեն ինչ կատարյալ է կառուցված՝ սկսած խոտածածկից մինչև հանդիսատեսի նստատեղերը, սակայն 90 աստիճան անկյուններով վազքուղին այն դարձնում է աշխարհի ամենատարօրինակ մարզադաշտերից մեկը:

Հեռուստատեսային ծրագրի համար վազքուղին փորձելու հրավիրված տեղաբնակները քիչ դրական բան են հայտնել դրա կառուցվածքի մասին:

Չինական Weibo սոցիալական ցանցում բազմաթիվ հեգնական արտահայտություններ են հնչել տարօրինակ վազքուղու վերաբերյալ:

Բազմաթիվ հեգնանքների առարկա դառնալուց բացի՝ որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ նման դիզայնը մարզիկների մոտ լուրջ վնասվածքներ կարող է առաջացնել:

 

Անկախ

Չինաստանում գետը առեղծվածային կերպով կարմիր գույն է ստացել

Չինաստանի գետ

Չինաստանում ջրուղին առեղծվածային կերպով կարմիր գույն է ներկվել:

Չժեցզյան նահանգի բնակիչների տեղեկություններով՝ հինգշաբթի առավոտյան գետը սովորական տեսք ուներ: Մեկ ժամ անց ամբողջ գետը կարմիր երանգ էր ստացել: Բնակիչների խոսքով տարածքում նաև տարօրինակ հոտ է տարածվել:

Վենչժոուի շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոյի հետազոտողները հայտնել են, որ իրենք չեն կարողացել պարզել պատահարի պատճառը՝ չնայած ջրի նմուշի հետազոտությունը ցույց է տալիս, որ գետի տարօրինակ գունավորումը առաջացել է այնտեղ անօրինական կերպով թափոններ թափելու հետևանքով:

Չինաստանի գետ

Նրանք կասկած են հայտնել, որ ինչ-որ մեկը արհեստական գունանյութ է թափել գետում՝ կարծելով, որ երեկ տեղի ուենցած թայֆունի հետևանքով հորդառատ անձրև կլինի և կմաքրի գետի գունավորումը: Սակայն երեկ ուժեղ անձրև չի գրանցել, իսկ ապացույցները ակնառու կերպով մնացել են գետում:

Ըստ տեղեկությունների՝ գետի մոտակայքում թղթի արտադրամաս, սննդի գունավորման ընկերություն և հագուստ արտադրող գործարան կա: Բյուրոն դեռևս հետաքննություն է անցկացնում միջադեպի կապակցությամբ:

«Ռամասուն» թայֆունից Չինաստանում 62 մարդ է զոհվել

թայֆունՉինաստանում «Ռամասուն» թայֆունը 62 մարդու կյանք է խլել, 21 մարդ էլ անհետ կորել է, հաղորդում է  РБК:Լ

ՉԺՀ-ի քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարության տվյալներով, վերջին  40 տարվա ամենահզոր թայֆունից  Գուանդուն, Հայնան, Յունան և Գունսի-Չժուանյան նահանգներում տուժել է 11 մլն բնակիչ:

Թայֆունի պատճառով տարհանվել է 860 հազար մարդ, 261 հազարն էլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունի: Ընդհանուր առմամբ տարերային աղետը 6,25 մլրդ դոլարի վնաս է պատճառել: Բացի այդ, խիստ վնասվել  է ջրամատակարարումն ու էլեկտրահաղորդալարերը:

Չինաստանը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Boing-777-ի կործանման պատճառների բացահայտման համար

unnamedՉինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուի Լեյը մալազիական ավիաուղիներին պատկանող Boing-777 ինքնաթիռի կործանման պատճառները բացահայտելու մեջ շահագրգիռ բոլոր կողմերին կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել:

Լեյը նշել է, որ իրենք աջակցում են Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչք կատարող ինքնաթիռի կործանման վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանձևին` համաձայն որի պետք է անցկացվի մանրամասն և անաչառ հետաքննություն կործանման իրական պատճառների բացահայտման համար: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ միջազգային ավիացիոն կազմակերպությունները պետք է մեծ դեր ստանձնեն վերոնշյալ հետաքննության անցկացման գործընթացում:
Անկախ

Չինաստանում ՃՏՊ-ում զոհվել է 38 մարդ

չինաստանՉինական Հունան նահանգում, որը երկրի հարավ-արևելքում է գտնվում, Շանհայ-Կունմին մայրուղու վրա ուղևորատար ավտոբուսը բախվել է ֆուրգոնին, որի մեջ պայթյունավտանգ նյութեր կային, հաղորդում է  vesti.ru.-ն:

Վառելանյութը պայթել է: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 38 մարդ:

Անկախ

Չինաստանում ցեխաջրերի հոսքի հետևանքով 17 մարդ է անհետ կորել

o_925349Չինաստանի Յունան նահանգի Ֆուգուն գավառում հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը  հեղեղ է եղել: Անհետ կորել է 17 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկն էլ թեթև վնասվածքներ է ստացել:

Հիմա տեղում փրկարարական աշխատանքներ են  տարվում:

Անկախ

Տղամարդու ոտքից 110 կգ կշռով ուռուցք են հեռացրել

Beijing, China1Բժիշկները տղամարդու ոտքից հեռացրել են 110 կգ կշռով աշխարհի ամենամեծ ուռուցքը:

Չինացի 37-ամյա Յան Ջիանբիի գոտկատեղին ի ծնե նշան է եղել, որը ինը տարեկան հասակում սկսել է աճել:

12 տարեկան հասակում ուռուցքը բռունցքի չափ է դարձել, և նա վիրահատությամբ հեռացրել է այն:

Վիրահատությունից հետո ուռուցքը կրկին աճել է, և Պեկինի հիվանդանոցում վերջին հետազոտության ժամանակ պարզվել է, որ այն 110 կգ է դարձել:

Գլխավոր վիրաբույժի տեղեկություններով՝ Յանը գենետիկ խանգարում ունի, որը ազդում է բջիջների նորմալ աճի վրա: Յանը նշել է, որ նախկինում հսկայական ուռուցքի պատճառով ինքն ամբողջ օրը ստիպված է եղել պառկել կամ նստել անկողնում:

Նրան հիվանդանոցում երկու անկողին են հատկացրել ուռուցքը տեղավորելու համար:

Ուռուցքի հեռացման վիրահատությունը տևել է 16 ժամ, որին մասնակցել է ինը բժիշկ: Վիրահատության ընթացքում հիվանդը 5,000 մլ արյուն է ստացել, որը ավելին է, քան չափահաս մարդու ամբողջ մարմնում պարունակվող արյունը:

Այժմ նա ապաքինվում է և հիվանդանոցից դուրս կգա այս ամսվա վերջին:

 

Անկախ 

Չինաստանից դեպի Թուրքիա ձգվող «Երկաթյա մետաքսե ճանապարհը» կբացվի 2020 թ.

երկաթգիծՉինաստանը մտադիր է Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանից դեպի Թուրքիա տանող արագընթաց գնացքի համար 6000 կիլոմետրանոց 150 միլիարդ դոլար արժողությամբ երկաթգիծ անցկացնել: Գնացքների և վագոնների արտադրությամբ զբաղվող չինական խոշոր ընկերության նախագահ Չաոն նշել է, որ Սինցյանից ձգվող  «Երկաթյա մետաքսե ճանապարհը» անցնելու է Ղըրղստանով, Տաջիկստանով, Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով և հասնելու է Թուրքիա: Նախատեսվում է, որ երկաթգիծը մասամբ շահագործման կհանձնվի 2020 թվականին, իսկ ամբողջությամբ պատրաստ կլինի 2030–ին: Չաոն նշել է, որ մարդատար գնացքների արագությունը 200կմ/ժ կլինի, իսկ բեռնատարներինը` 160կմ/ժ:

«Ռադիկալը» գրում է, որ չինացի մասնագետների գնահատմամբ`Պեկինը մեծ առաջնահերթություն է տալիս այս ծրագրին և պատրաստ է ֆինանսավորել այն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան Ստամբուլից դեպի Եվրոպա տանող այս խոշոր նախագիծը կյանքի կոչելու համար նախ անհրաժեշտ կհամարի Միջին Ասիայի երկրների միջև աշխարհաքաղաքական փոխզիջման հաստատումը:

Եգիպտոսի բողոքներից հետո Չինաստանը կապամոնտաժի Սֆինքսի կրկնօրինակը

china-sphinxԵգիպտոսի բողոքներից հետո Չինաստանում գտնվող Գիզայի հայտնի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը կապամոնտաժվի:

Հեբեյ նահանգի հյուսիսում գտնվող 30 մետր բարձրություն, 60 մետր երկարություն ունեցող կառույցը զայրացրել էր Եգիպտոսի հնությունների նախարարությանը, որը իր բողոքը արտահայտել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Չինացի պաշտոնյաների խոսքով՝ երկաթից և ցեմենտից պատրաստված կրկնօրինակը կօգտագործվի միայն որպես ֆիլմեր նկարահանելու ժամանակավոր վայր:

Չինաստանը ստեղծել է նաև Էյֆելյան աշտարակի և ամբողջական ավստրիական գյուղի կրկնօրինակները:

Գիզայի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը հայտնի է տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում, որոնք հավաքվում են կառույցի մոտ լուսանկարվելու համար:

Սակայն ի տարբերություն կրաքարից պատրաստված օրիգինալի՝ չինական տարբերակը պատրաստված է ցեմենտից:

Չինական սֆինքսի կառուցման համար պահանջվել է ընդամենը երկու ամիս:

 

Անկախ