Իսպանիայի նոր թագավորը և թագուհին պապին հրավիրել են Իսպանիա

Իսպանիայի նոր թագավորը և թագուհինԵրկուշաբթի օրը Իսպանիայի նոր թագավորը և թագուհին իրենց առաջին օտարերկրյա ճամփորդության ժամանակ Վատիկանում հանդիպել են պապ Ֆրանցիսկոսի հետ:

Թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիցիան Ֆրանցիսկոսի հետ հանդիպել են պապական գրադարանում: Նրանք առանձին զրուցել են 40 րոպե, իսկ մեկնելիս Ֆելիպեն Ֆրանցիսոսին հրավիրել է այցելել Իսպանիա և խոնարհվել նրա մատանին համբուրելու համար:

Վատիկանը հայտարարել է, որ սա միապետի առաջին օտարերկրյա ճամփորդությունն էր, իսկ պապի հետ զրույցը հիմնականում վերաբերվել է Իսպանիայում եկեղեցի-պետություն համագործակցությանը և չնշված գլոբալ կոնֆլիկտների:

Ֆրանցիսկոսը մի քանի առիթներով հանդիպել է Ֆելիպեի ծնողներին՝ թագավոր Խուան Կառլոսին և թագուհի Սոֆիային:

Խուան Կառլոսը գահից հրաժարվել է այս ամսվա սկզբին:

Բենյամին Նաթանյահուն և պապը բանավիճել են Հիսուսի օգտագործած լեզվի կապակցությամբ

Բենյամին Նաթանյահու, ՊապՄիջին արևելք պապ Ֆրանցիսկոսի կատարած ուխտագնացությունը վիճահարույց բնույթ ստացավ Արևմտյան ափի պատնեշի մոտ սուրբ առաջնորդի աղոթելու պատճառով:

Պապը Իսրայելի վարչապետի հետ նաև կրոնական տարաձայնություն է ունեցել Հիսուսի լեզվական հմտությունների վերաբերյալ:

Բենյամին Նաթանյահուն և պապ Ֆրանցիսկոսը կարճ, ոչ չարամիտ բանավեճ են ունեցել Հիսուս Քրիստոսի օգտագործած լեզվի վերաբերյալ:

Երուսաղեմում հանդիպման ժամանակ Նաթանյահուն պապին հայտնել է, որ Հիսուսը եղել իրենց երկրում և խոսել է եբրայերեն՝ ցանկանալով քննարկել հուդիզմի և քրիստոնեության խորը կապերը:

Այնուամենայնիվ այդ ակնարկին պապը պատասխանել է, որ Հիսուսը խոսել է արամերեն, սակայն տիրապետում էր եբրայերենին:

Օքսֆորդի համալսարանի արամերենի վաստակավոր դասախոս Սեբաստիան Բրոքը հայտնել է, որ երկու առաջնորդներն էլ ճիշտ են:

Անկախ

 

Պապը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին օգնել աղքատներին

Պապը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին օգնել աղքատներինՊապ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի շատ օգնություն տրամադրել աղքատներին, ինչպես նաև վերաբաշխել մարդկանց ունեցվածքը:

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հետ հանդիպման ժամանակ Պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել նպաստել ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրողների շրջանում համերաշխության հաստատմանը և մեծահոգաբար վերաբերվել աղքատության և սովի հետևանքով առաջացած խնդիրներին:

Պապը այդ մեկնաբանությունները կատարել է Բան Գի Մունի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ղեկավարների հետ Հռոմում կազմակերպված հանդիպման ժամանակ:

Պապը Ֆրանցիսկոսը պարբերաբար օգտագործում է համաշխարհային առաջնորդների՝ ներառյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումները համաշխարհային աղքատության հիմնախնդրին անդրադառնալու համար:

Պաշտոնում ընտրվելուց հետո անցած 14 ամիսների ընթացքում Ֆրանցիսկոսը մի քանի անգամ բարձրաձայնել է համաշխարհային տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ՝ անցած տարվա սեպտեմբերին իր ելույթներից մեկում նշելով, որ այն այլևս չի կարող հիմնված լինել «փող կոչված աստծո» վրա:

 Անկախ

Պապը ուղերձ է հղել համաշխարհային էլիտային

պապ ֆրացիսկԱռաջին անգամ 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդի ուղերձը կընթերցվի երեքշաբթի օրը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակից քաղաքական և բիզնես էլիտայի համար:

Այս միջոցառման ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են աշխարհին անհանգստացնող հարցեր քննարկելու համար:

2013թ-ի մարտին պապ դառնալուց հետո Ֆրանցիսկոսը բարձրաձայնել է եկամուտի հավասարության խնդրի մասին, ինչը հանդիսանում է նաև այս տարվա ֆորումի կենտրոնական հարցերից մեկը:

Պապի ուղերձը հրապարկվել է Օքսֆամի զեկույցից հետո, ըստ որի՝ աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ այժմ տիրապետում են աշխարհի ամբողջ հարստության գրեթե կեսին:

Պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերին հանրային նամակ էր հղել նաև G20-ին՝ կոչ անելով նրանց ձևավորել արդար և պարզ կանոններով համաշխարհային ֆինանսական շրջանակ՝ ավելի անաչառ և եղբայրական աշխարհ ունենալու համար:

 Անկախ

Պապը Հռոմի 2,000 ներգաղթյալների ամանորյա նվերներ է բաժանել

Պապ, ներգաղթյալներ,ամանորյա նվերներՊապ Ֆրանցիսկը ամանորյա նվերներ է բաժանել Վատիկանի մոտ գտնվող ապաստարանում բնակվող 2,000 ներգաղթյալների:

Նվերի փաթեթում ներառված են եղել պապի ստորագրությամբ ամանորյա բացիկներ, նախօրոք վճարված միջազգային զանգերի քարտեր և Հռոմի մետրոյով մեկ օր անվճար երթևեկելու քարտեր:

Նվերները ներգաղթյալներին բաժանած անձանցից մեկը Catholic լրատվական գործակալությանը հայտնել է, որ Բենեդիկտոս XVI-ը ևս օգնում էր կարիքավորներին, սակայն նրա նախաձեռնությունները Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը երբեք չէր հրապարակում:

Պապ Ֆրանցիսկը նաև սիրողական մի հոլովակ է նկարահանել, որտեղ գովաբանել է այն աղքատներին, որոնք աղբակույտերից վերամշակվող նյութերը հավաքում և կրկին վերաշրջանառման մեջ են դնում:

Նա նշել է, որ նրանց աշխատանքը պատվաբեր է և լավ է շրջակա միջավայրի համար:

 Անկախ

Պապը իր 77-ամյակը նշել է՝ ճաշելով Վատիկանի մոտակայքում թափառող չորս անտուն մարդկանց հետ

Պապ ՖրանցիսկՊապ Ֆրանցիսկը ճոխ ընդունելության փոխարեն իր 77-ամյակը նշել է չորս անտուն մարդկանց հետ:

Պապը իր ծննդյան օրը հյուրատանը, որտեղ նա բնակվում է, հավաքույթ է կազմակերպել հասարակ վանականների համար, այնուհետև ճաշել Վատիկանի մոտակայքում հաճախակի թափառող չորս անտուն մարդկանց հետ:

Ֆրանցիսկը ապրիլին պապ կարգվելուց հետո հրաժարվել էր պապի ավանդական ճոխ հագուստներից, թանկարժեք զարդերից և պապի համար նախատեսված ճոխ բնակարանից՝ դրա փոխարեն նախընտրելով ավելի սպարտական ապրելակերպ:

Սակայն արգենտինացի պապը մի անգին նվեր է ստացել, դա իր երկրպագած Բուենոս Այրեսի Սան Լորենսո դե Ալմարգո ֆուտբոլային թիմի՝ առաջնությունում շահած հաղթական գավաթն է, որը թիմը ստացել է այս շաբաթվա սկզբներին և որոշել է նվիրել պապին:

Նախատեսված է, որ թիմի ներկայացուցիչները մասնավոր ինքնաթիռով պապին կբերեն գավաթը, որը նրանք վեց տարվա ընթացքում առաջին անգամ են շահել:

Նրա ծննդյան կապակցությամբ Վատիկանի կենտրոնական հեռուստաընկերությունը հրապարակել է 1 րոպե 45 վայրկյան տևողաությամբ մի ֆիլմ, որտեղ ցուցադրվում է Ֆրանցիսկի պաշտոնավարման ընթացքում արված ամենահիշարժան պահերի լուսանկարները:

 Անկախ

Նաթանյահուն պապին նվիրել է ինկվիզիցիայի վերաբերյալ իր հայրիկի գրած գիրքը

Նաթանյահու, պապ,ինկվիզիցիաԻսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն պապ Ֆրանցիսկին նվիրել է իսպանական ինկվիզիցիայի մասին իր հայրիկի գրած գիրքը:

Նաթանյահուն 1995թ-ին հրատարակված «Ինկվիզիցիայի արմատները» գրքի իսպաներեն թարգմանությունը նվիրել է երկուշաբթի օրը Ֆրանցիսկի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Նաթանյահուի հայրը՝ Բեն-Ցիոն Նաթանյահուն, պատմաբան էր և մահացել է անցած տարի: Նա սիոնիստ ակտիվիստ էր և ընդդիմանում էր արաբների և հրեաների միջև Պաղեստինի բաժանմանը, նա գիտական շրջանակներում հայտնի էր Իսպանիայի հրեաների դեմ կաթոլիկ եկեղեցու միջնադարյան ինվիզիցայի վերաբերյալ իրականացրած հետազոտություններով:

«Ձերդ սրբություն պապ Ֆրանցիսկին՝ մեր ընդհանուր ժառանգության մեծ հովվին» գրքի առաջին էջի վրա գրել էր Նաթանյահուն:

Երկուշաբթի՝ ավելի ուշ, Նաթանյահուն հանդիպել էր Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետային:

 

Պուտինը պապին հանդիպելու նպատակով ժամանել է Իտալիա

վլադիմիր պուտին,սիլվիո բերլուսկոնիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իտալիա պապի հետ հանդիպելու նպատակով: Լուրեր կան, որ նա պատրաստվում է Վատիկանում Ռուսաստանի դեսպան նշանակել Սիլվիո Բեռլուսկոնիին:

Պուտինը պապի հետ կքննարկի Սիրիայի կոնֆլիկտը: Պապը ամիսներ առաջ նրան նամակ էր ուղարկել՝ քննադատելով Մեծ 20-յակի ձախողումը Սիրիային ավելի շատ աջակցություն ցուցաբերելու հարցում:

Այժմ իտալական մամուլը պնդում է, որ Պուտինը պատրաստվում է Բեռլուսկոնիին դիվանագիտական անձեռնամխելիություն շնորհել՝ չնայած վերջինս մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ հարաբերություններ ունենալու, ինչպես նաև կաշառակերության համար:

Անձեռնամխելիությունը Բեռլուսկոնիին մի շարք առավելություններ կտա՝ ներառյալ ճամփորդելու իրավունք, ինչից նա զրկվել էր իրեն ներկայացված մեղադրանքների պատճառով:

Իտալիայի նախկին վարչապետը և Պուտինը մոտ ընկերներ են և պարբերաբար քննադատությունից պաշտպանում են միմյանց:

Սեպտեմբերին պապը Պուտինին նամակ էր ուղարկել, խնդրելով նրան համագործակցել մյուս միջազգային առաջնորդների հետ Սիրիայի ժողովրդին օգնելու համար: