Հյուսիսային Կորեան վիրավորել է Ջոն Քերիին իր տեսքի համար

John Kerry1Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին «սարսափելի ծնոտով գայլ» է անվանել:

Հյուսիսային Կորեան այս տարվա ընթացքում կոպիտ վիրավորանքներ է հնչեցրել Վաշինգտոնի և Սեուլի առաջնորդների նկատմամբ՝ Բարաք Օբամային անվանելով կապիկ, իսկ Հարավային Կորեայի նախագահ Պարկ Գին Հեին՝ անառակ:

Հյուսիսային Կորեայի պաշտպանության հանձնաժողովի անհայտ բաժնի խոսնակը Քերիին բնորոշել է որպես «ոչխարի դիմակ հագած գայլ»:

Խոսնակը քննադատել է Քերիի հայտարարությունն առ այն, որ Վաշինգտոնը խաղաղություն է ցանկանում Կորեական թերակղզում՝ չնայած Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան շարունակել են իրենց վարժանքները՝ անտեսելով դրանք դադարեցնելու վերաբերյալ Հյուսիսային Կորեայի պահանջները:

Նա նաև քննադատել է Քերիի մեկնաբանությունները Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշի և սպառազինությունների ծրագրերի կապակցությամբ:

 

Անկախ

ԱՄՆ ԱԳ նախարարը օգնություն է խնդրել Թուրքիայի և Քաթարի իր գործընկերներից

 Ջոն Քերի   ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերին օգնություն է խնդրել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուից և Քաթարի ԱԳՆ Էլ Աթիյեյից: Քերին զանգահարել է իր գործընկերներին` խնդրելով շտապ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի սպային ազատ արձակելու համար: Հայտնի է նաև, որ Քերիին այս հարցով դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Վերջինս տեղեկացրել է, որ պաղեստինցիները երկու իսրայելացի զինվոր են սպանել և մեկին առևանգել են ժամանակավոր զինադադարի մասին համաձայնությունից հետո: Նեթանյահուն վճռականորեն հայտարարել է, որ Իսրայելը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ահաբեկում են իրենց քաղաքացիներին:

«Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները կերկարաձգվեն մինչև նոյեմբեր

Marzie-AfhamԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտնել է, որ Իրան-«Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունները կարող են երկարաձգվել, և առավելագույն ժամկետը կլինի մինչև նոյեմբերի 25-ը:
«Այժմ լավագույն ժամանակն է եզրափակիչ համաձայնության ձեռքբերման համար, բայց կողմերը դեռ չեն հարթել որոշ տարաձայնություններ: Առավելագույն վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, երբ ուղիղ մեկ տարի կանցնի ժնևյան պայմանավորվածությունների ձեռքբերումից»,-ասել է Մարզիե Աֆհամը:
Օրերս Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ եռօրյա բանակցությունները, չէր բացառել, որ եթե կողմերը չկարողանան մինչև հուլիսի ավարտը համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը, ապա այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև նոյեմբեր:

 

Անկախ

Եռակողմ հանդիպում Իրանի միջուկային բանակցությունների շրջանակում

Մուհամմեդ Ջավադ Զարիֆ, Ջոն Քերի,Քեթրին ԷշթոնՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի միջև կայացած եռակողմ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բանակցող կողմերի կատարած աշխատանքը, իսկապես, դժվար է ու բարդ:

«Լավ զրույց ունեցանք, որը պետք է կրի շարունակական բնույթ: Կարիք չկա շտապելու: Պետք է հասկանալ, թե ինչքանով է Իրանը պատրաստ հանգուցալուծել ճգնաժամը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Այսօր Քերին մեկնելու է Եգիպտոս, որպեսզի մասնակցի Գազայի հատվածում Իսրայելի և «Համասի» («Իսլամական դիմադրության շարժում») միջև հրադադար հաստատելու բանակցություններին, որն անցկացվելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորությամբ:

Ուշագրավ է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, Ջոն Քերին և Քեթրին Էշթոնը, երկու ժամ տևած հանդիպման ժամանակ ամփոփել են իրենց երկօրյա սեղմ ու բովանդակալից բանակցությունների արդյունքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Ահմեդ Դավութղօլուն և Ջոն Քերին հանդիպելու են Բրյուսելում

davutglu_kerryԲրյուսելում տեղի է ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի արգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի և Ջոն Քերիի հանդիպումը, որոնք այնտեղ մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին: Երկկողմ հանդիպման սկզբում Քերին նշել է, որ Թուրքիան ռազմավարական կարևոր դաշնակից է հանդիսանում: Նրա խոսքերով ՝ երկու երկրների քննարկման հիմնական թեման Իրաքում և Սիրիայում ստեղծված վիճակն ու Կիպրոսի հարցն է: Քերին նաև նշել է, որ մոտ ժամանակներում պատրաստվում է այցելել Կիպրոս:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Դավութօղլուն իր հերթին ընդգծել է Թուրքիայի և նրա հարևանների միջև առաջացած իրավիճակի լրջությունը: Նա նշել է, որ այս գործընթացը պահանջում է ռազմավարական դաշնակիցների միջև կապերի ակտիվացում և համատեղ միջոցների ձեռնարկում:

 

Ջոն Քերին ժամանել է Իրաք

Ջոն ՔերիԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված այցելությամբ ժամանել է Բաղդադ:

Այցի շրջանակներում նա կհանդիպի վարչապետ Նուրի Մալիկի և երկրի այլ քաղաքական ղեկավարների հետ սուննի զինյալների կողմից չդադարող հարձակումների մթնոլորտում: Այս մասին գրում է BBC-ն:

Հունիսի սկզբին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավեցին Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաքը` Մոսուլը և այժմ վերահսկում են երկրի մեծ մասը:

Իրաքի իշխանությունները սպասում են, որ ԱՄՆ-ը, Եվրոպան և ՄԱԿ-ը  արագ գործողություններ կձեռնարկեն ճգնաժամը կարգավորելու համար, այդ թվում` օդային ռազմական հարվածներ:

Ավելի վաղ` ելույթ ունենալով Կահիրեյում` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման բռնության գաղափարախոսությունը սպառնում է ոչ միայն Իրաքին, այլև ամբողջ աշխարհին:

Անկախ

ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է այցելել Ադրբեջան

4 (2)“ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այցելել Ադրբեջան, այցելության օրը դեռևս հայտնի չէ”,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է “Հագին” կայքը:

“Անցած շաբաթ ես հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի հետ Վաշինգտոնում դեսպանների կոնֆերանսի ժամանակ, և նա տեղեկացրեց Ադրբեջան այցելելու ցանկության մասին: Սակայն այցելության կոնկրետ օրը դեռևս հայտնի չէ”,-ասել է դեսպանը:

Ըստ կայքի` վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի պաշտոնատար անձանց, հաղորդում են մինչև գարնան վերջ Հարավային Կովկաս այցելելու Ջոն Քերիի մտադրության մասին:

 

Անկախ

Ջոն Քերին ու Սերգեյ Լովրովը քննարկել են Սիրիայի հարցը

քերի, լովրով   ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լովրովի հետ, որի ընթացքում կողմերը համոզումունք են հայտնել, որ անհրաժեշտ է շարունակել ուղիղ բանակցությունները Սիրիայի հարցով:    «Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նշել են Ժնևում սիրիական խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովը ավարտվեց փետրվարի 15-ին: Հաջորդ հանդիպման մասին հայտարարություն կարվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համապատասխան զեկույց ներկայացնելուց հետո:
Անկախ

Մեկ մլն` հանցավոր խմբավորումների մասին տեղեկությունների համար

image15634635_c5ed22b9feac5098c7d60672cf1e1eb6ԱՄՆ Պետդեպարտամենտը կպարգևատրի  միջազգային հանցավոր խմբավորումների մասին տեղեկությունների համար, հայտարարել է  պետքարտուղար Ջոն Քերին: Օրինակ, Xaysavang Network կազմակերպության ոչնչացմանն օգնելու համար տեղեկության տրամադրման դիմաց խոստանում են 1 մլն դոլար: Այդ խմբավորումը զբաղվում է  փղերի բացառիկ տեսակի ոչնչացմամբ` հանուն փղոսկրի ու այլ կենդանիների որսով, որոնք անհետացման եզրին են: Կազմակերպության հենակայանը Լաոսում է, սակայն ստորաբաժանումներ ունի ՀԱՀ-ում, Թաիլանդում, Վիետնամում, Մոզամբիկում ու Մալազիայում:

“Վայրի կենդանիների անօրինական առևտրով զբաղվող միջազգային հանցավոր կազմակերպությանը մասնակցությունը նպաստում է աշխարհի անկայուն տարածաշրջաններում կոռուպցիային ու սպառնում իրավակարգին ու անվտանգությանը”,- հայտարարել է Քերին ու նշել, որ չարագործների եկամուտները նման “բիզնեսից” գնահատվում են տարեկան 8-10 մլրդ դոլար: Ընդ որում, դա նպաստում է նաև թմրանյութերի ու մարդկանց առևտրի տարածմանը:

Մենք պետք է աշխատենք նոր Սիրիայի ստեղծման համար. Ջոն Քերի

Սիրիա

Սիրիա

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր Լոնդոնում հանդիպելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիր Լահդար Բրահիմի հետ, հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի շուրջ «Ժնև 2» խաղաղության համաժողովը անհրաժեշտ է գումարել հնարավորինս շուտ: «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հրատապ նշանակել համաժողովի անցկացման ամսաթիվը և սկսել աշխատել նոր Սիրիայի ստեղծման համար»,-նշել է Քերին:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ համաժողովի անցկացման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը ջանք գործադրեն: Քերին ընդգծել է Սիրիայում անցումային կառավարության ստեղծման կարևորությունը: Նշենք, որ «Ժնև 2» համաժողովը նախաձեռնել են ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որն ուղղված է սիրիական կոնֆլիկտի կարգավորմանը: Կողմերը նախատեսում են այս հանդիպումը իրականացնել նոյեմբերի կեսերին: