Սենթ Լուիսում Լևոն Արոնյանի առաջինը կմրցակիցը Հիկարու Նակամուրյի հետ

Լևոն Արոնյան 45812Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ստացել է ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում անցկացվելիք շախմատի միջազգային մրցաշարի առաջին համարը:

Օգոստոսի 27-ին կայանալիք առաջին տուրում նա սպիտակ խաղաքարերով կխաղա չինական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարի հաղթողը կպարգևտրվի 100 հազար դոլարով: Վերջին տեղը գրավողը կհարստանա 30 հազար դոլարով:

Վիճակահնության արդյունքը:

1. Լևոն Արոնյան

2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

5. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Լևոն Բաբուջյանը` միանջնյա առաջատար

շախմատ445-chess-fed1-271x271Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացվող շախմատի Հայաստանի տղամարդկանց  առաջնության առաջին խմբի մրցաշարում խաղացված 6 տուրից հետո առաջատարը Լևոն Բաբուջյանն է:

Աղյուսակ

 

1. Լևոն Բաբուջյան`  4,5

2. Հովհաննես Գաբուզյան`  4

3. Արթուր Չիբուխչյան`  4

4. Արման Միքայելյան`  3,5

5. Դավիթ Շահինյան` 3,5

6. Տիգրան Հարությունյան` 3,5

7. Դավիթ Պետրոսյան` 3

8. Հայկ Մարտիրոսյան` 3

9. Գեւորգ Ալավերդյան`  3

10. Նորայր Թորոսյան` 2,5

11. Հայկ Վարդանյան` 2,5

12.`Հովիկ Հայրապետյան` 2

13. Գեւորգ Հարությունյան` 1,5

14. Սուրեն Պողոսյան` 1,5

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի առաջին պարտությունը

Էլինա ԴանիելյանԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի երկրորդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով պարտվել է ուկրաինացի Աննա Ուշենինային:

Առաջին տուրում մեր մարզուհին սպիտակներով ոչ- ոքի էր խաղացել ռուսաստանցի Տատյանա Կոսինցևայի հետ:

Տեխնիկական արդյունքներ

 

Ուշենինա – Դանիելյան ` 1:0

Ժաո Սյու – Հոու Յուֆան՝ ½ :½

Դրոնավալի – Մումինովա ` 1:0

Կոներու -Լ Ամի` 1:0

Կոսինցևա – Բատչիմեգ՝ ½ : ½

Ժու Չեն – Յու Վենջուն` 0 :1

 

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղեր

չլ1346338264Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», պորտուգալական «Պորտուն», սլովենական «Մարիբորը», կիպրոսյան ԱՊՕԷԼ-ը, բելառուսական ԲԱՏԷ-ն նվաճեցին ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: 

Այսօր կխաղարկվեն ՉԼ խմբային փուլի վերջին 5 ուղեգրերը: 

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Պորտու» (Պորտուգալիա) – «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1։0)

Յասին Բրահիմի, 48, Ջեքսոն Մարտինես, 68

«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Մարիբոր» (Սլովենիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 1։1)

Մարկոս Տավերես, 75

ԱՊՕԷԼ (Կիպրոս) – «Օլբորգ» (Դանիա)՝ 4:0 (առաջին խաղ՝ 1։1)

Վինիցիուս, 28, Տոմաս Դե Վինսենտի, 43, Ստատիս Ալոնեֆտիս, 64, Ցիլիան Շերիդան, 75

ԲԱՏԷ (Բելառուս) – «Սլովան» (Սլովակիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1։1)

Միխայիլ Գորդեյչուկ, 41, Սերգեյ Կրիվեց, 84, Վիտալի Ռոդիոնով, 85

Հեռացում՝ Սեյդուբա Սումա, 74 («Սլովան»)

«Զենիթ» (Ռուսաստան) – «Ստանդարդ» (Բելգիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:0) 

Սալոմոն Ռոնդոն, 30, Հալկ, 54 (11մ), 58

Հեռացումներ՝ Վիկտոր Ֆայզուլին, 44 («Զենիթ») – Ռիկարդո Ֆաթի, 89 («Ստանդարդ»)

 

Ո՞ւմ է վստահում Դանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը

մօ 5555Սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա Դանիայի և հայաստանի հավաքականների ընկերական մրցամարտը

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի Թուրքիայի թիմի հետ սեպտեմբերի 3-ին կայանալիք ընկերական խաղին և Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպմանը:

21 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակից բացակայում է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները, որը վերջերս տեղափոխվել էր գերմանական «Վոլֆսբուրգ»: 

Ահա թե ում է վստահում Օլսենը:

Դարպասապահներ. Ստեֆան Անդերսեն («Կոպենհագեն»), Կասպեր Շմեյխել («Լեյսթեր»), Նիկոլայ Լարսեն («Օլբորգ»): 

Պաշտպաններ. Անդրեաս Բյելանդ («Տվենտե»), Դանիել Ագեր («Լիվերպուլ»), Դանիել Վաս («Էվիան»), Յոնաս Կնուդսեն («Էյսբերգ»), Նիկոլայ Բոյլեսեն («Այաքս»), Պետեր Անկերսեն («Զալցբուրգ»), Սիմոն Կյաեր («Լիլ»): 

Կիսապաշտպաններ. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Յակոբ Պոուլսեն («Միտյուլանդ»), Կասպեր Կուսկ («Տվենտե»), Լասե Շյոնե («Այաքս»), Լեոն Անդրեասեն («Հանովեր»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Բավարիա»), Ռասմուս Վյուրց («Օլբորգ»), Թոմաս Կահլենբերգ («Բրոնդբյու»), Ուիլյամ Կվիստ («Շտուտգարտ»): 

Հարձակվողներ. Միկայել Կրոն Դելի («Սելտա»), Մարտին Բրայթվեյթ («Թուլուզ»): 

 

Փոփոխություններ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

ֆուտբոլ 2014-15Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Օգոստոսի 30-ին նախատեսված «Բանանց»-«Փյունիկ» և «Շիրակ»-«Գանձասար» հանդիպումները հետաձգվել են:

Օգոստոսի 31-ին նախատեսված «Արարատ»-«Միկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում:

Աճուրդի է հանվել Երևանի «Միկա» մարզահամալիրը

միկա 1351697765Stadium001-54Երևանի «Միկա» մարզահամալիրն աճուրդի է հանվել: Այդ մասին տեղեկցնում է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքը:

Աճուրդի առաջին փուլին չի մասնակցել ոչ մի գնորդ:

Մարզահամալիրի արժեքն էր 10 050 000 000.0 դրամ:

Ներկայիս աճուրդում, որն ավարտվելու է սեպտեմբերի 4-ին, մարզահամալիրի գինն ըստ կանոնակարգի նվազեցվել է նախնական գնի 10 տոկոսով և առաջարկվում է 9 045 000 000.0 դրամ արժեքով:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը դարձավ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Melkumyan2Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նրա հետ հավասար արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

25 բռնցքՉինաստանի Նանջինգ քաղաքում պատանեկական օլիմպիական խաղերի ծրագրով անցկացվող բռնցքամարտի մրցաշարում 81 կգ քաշայինների պայքարում  բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը, որը մեդալի համար մրցամարտում առավելության հասավ անգլիացի Ռիլեյ Վիդալի նկատմամբ:

Մեր երկրի ներկայացուցիչը  հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին, սակայն  կիսաեզրափակչում զիջել էր Ղազախստանի պատվիրակին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. Առաջին խումբ. 4-րդ տուր

ֆուտբոլ 2014-15Օգոստոսի 25-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Ուլիս-2»-«Արարատ-2» 1:4 (1:3)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Աշոտ Ղալթաղչյան

Գոլերը՝ Սոս Թադևոսյան, 45 («Ուլիս-2»), Արմեն Դերձյան, 4, Ռոման Հովհաննիսյան, 9, 12, Դավիթ Իշին, 82 («Արարատ-2»)

«Փյունիկ-2»-«Շիրակ-2» 3:1 (1:1)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Սաֆարյան

Գոլերը՝ Հովիկ Ներսիսյան, 83, Արմեն Ավագյան, 90+3 («Փյունիկ-2»), Արթուր Ամիրյան, 4, ինքնագոլ, Արման Ասլանյան, 27 («Շիրակ-2»)

«Միկա-2»-«Բանանց-2» 2:0 (1:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Էդգար Սահակյան

Գոլերը՝ Վարդան Սաֆարյան, 33, Արման Հակոբյան, 64

«Գանձասար-2»-«Ալաշկերտ-2» 1:6 (0:2)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվել ևս 9 ֆուտբոլիստներ

ֆուտբոլի հավաքականՕգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ կայանալիք հանդիպումների համար, հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, այսօր Բեռնար Շալանդը հավաքին է հրավիրել արտերկրում հանդես եկող ևս երեք ֆուտբոլիստներ, ինչպես նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա
Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա
Արտակ Դաշյան, «Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արսեն Բեգլարյան, «Ուլիս»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը չեն ընդգրկվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլսիտների թվում վնասվածքների պատճառով: Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով, իսկ Օզբիլիսը բուժման ընթացքի մեջ է:

Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրատսվելու նպատակով նախատեսված մարզական հավաքի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ:

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-2016 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում:

 

Սպասելիքներ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում

313Չինաստանի Նանջինգ քաղաքը օգոստոսի 16-28-ը կհյուրընկալի ամառային պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի մասնակիցներին: Հաշված օրեր են մնացել մինչև այդ ստուգատեսի սկիզբը: Պայքարի ոլորտ կներգրավվի 204 երկրների 15-18 տարեկան 3808 մարզիկ-մարզուհի: Խաղերի ծրագրում 34 մարզաձևի 228 մրցաձև է :

Հայաստանը նույնպես իր ներկայացուցիչները կունենա ստուգատեսում: Այդ պատվին են արժանացել ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթևոսյանը ( 54 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ), ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը (77 կգ ), Սիմոն Մարտիրոսյանը (+ 85 կգ), Սոնա Պողոսյանը (63 կգ), մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, լողորդ Վահան Մխիթարյանը (50 մ, 100 մ ազատ լողաոճ և 50 մ բատերֆլայ), ջրացատկորդ Լև Սարգսյանը, բռնցքամարտիկներ Նարեկ Մանասյանը (81 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (օդամղիչ հրացան, 10 մ), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ, 10 մ) և ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանը (66 կգ ):

Այսպիսով, ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում Հայաստանը 8 մարզաձևերում ունենալու է 14 մասնակից:

Ստուգատեսում հանդես գալու իրավունք տվող ուղեգրերը մերոնք ձեռք են բերել վարկանշային միջազգային մրցաշարերում: Դրանց ժամանակ համառ մրցակցություն է ծավալվել, քանի որ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների տեղերը սահմանափակ են:

Ի դեպ, մայիսի 30-ից հունիսի 1-ը Բաքվում կայացել է աթլետիկայի Եվրոպայի օլիմպիական վարկանշային պատանեկան (1997-1998 թթ. ծնվածներ) մրցաշարը, որում խաղարկվել են ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրեր, և միաժամանակ այս մրցաշարը թեստային էր համարվում եկող տարի՝ 2015 թ. Բաքվում կազմակեպվելիք Եվրոպայի օլիմպիական 1-ին խաղերի համար:

Վարկանշային այդ մրցաշարում հանդես են եկել աշխարհամասի 38 երկրների 690 աթլետներ՝ 333 աղջիկ և 387 պատանի: Ստուգատեսի մասնակիցները 18 մրցաձևերում խաղարկել են օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր. աղջիկները՝ 108, պատանիները՝ 82: Բայց մերոնք գերադասել են բաց թողնել այդ ստուգատեսը:

Մինչդեռ օրերս Հայաստանում անցկացվեց Եվրոպայի նետաձգության առաջնությունը, որում խաղարկվում էին նաև 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերի ուղեգրեր, և ադրբեջանցի նետաձիգները Էջմիածնում կրակագծում էին: Նրանք Հայաստան էին եկել, որպեսզի Եվրոպայի օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնեն, քանի որ այդ մրցումներում կարող են մեդալների հավակնել:

Ինչ վերաբերում է Չինաստանի պատանեկան խաղերի հետ կապված սպասելիքներին, ապա մեդալների տիրանալու հույսեր կան: Ցավալի է, որ հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանշային մրցումներում մերոնք խաղերի երկրորդ ուղեգիրը չկարողացան նվաճել, մինչդեռ Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները ևս մեծ ներուժ ունեն:

Երբ տանը մերոնց պատերն էլ չեն օգնում

SAMVEL ArutyunyanՎանաձորում օրերս կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում էր 9 երկրների 110 ըմբիշ: Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 1 արծաթե և 6 բրոնզե մեդալի: Ստուգատեսից ստացած տպավորությունները հայտնեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:

– Մրցաշարը կազմակերպվեց 19-րդ անգամ: Այն շուքով անցկացվեց: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀԱՕԿ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Ի դեպ, Ծառուկյանը հրապարակավ հայտնեց, որ հաջորդ՝ 20-րդ հոբելյանական միջազգային մրցաշարը 2015-ին կանցկացվի Երևանում և մեծ մրցանակային հիմնադրամ կունենա: Այս անգամ տարբեր քաշային կարգերում 1-ին , 2-րդ, 3-րդ տեղեր գրաված մարզիկները հարստացան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար, հազար դոլարով: Հաղթողների մարզիչներին հանձնվեց 500-ական դոլար: Ուժերն էին չափում Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հայաստանի ուժեղագույն ըմբիշները: Մասնակիցները տեղավորվել էին «Կիրովական» հյուրանոցում և «Հայաստան» առողջարանում: Իսկ մրցումներն անցկացվում էին «Հայաստան» մարզական միության մարզասրահում:

– Մրցավարության հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն, վիճահարույց որևէ բան չկատարվե՞ց:
– Հայաստանի մրցավարներից բացի, մրցամարտերը սպասարկում էին Ղրղզստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի մրցավարները: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն էր Մոսկվայում բնակվող Նորավարդ Առուստամյանը: Միայն մի դեպք եղավ, երբ մեր մարզիկը՝ 65 կգ քաշային վանաձորցի ըմբիշ Նարեկ Սիրունյանը, եզրափակչում գոտեմարտում էր Վրաստանի ներկայացուցչի հետ: Մրցակիցը հաղթում էր մեծ առավելությամբ՝ 12:4 հաշվով, և դուրս եկավ մրցագորգից: Փախուստի համար կարելի էր նրան պատժել և հաղթանակը մեր մարզիկին շնորհել: Եթե աշխարհի, Եվրոպայի առաջնություն լիներ, հնարավոր է, որ այդպես էլ արվեր, սակայն երբ մրցակիցը հաղթում էր միավորների մեծ առավելությամբ, պարզապես գեղեցիկ չէր լինի: Վրացի ըմբիշի արածն էլ միտումնավոր չէր, նրան հրել էր մեր մարզիկը:

– Ասում են` տանը պատերն էլ են օգնում: Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք չկանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
– Անպայման առաջին մրցանակակիր ունենալու խնդիր չկար: Համենայն դեպս, մեր մարզիկներից 1-2-ը մոտ էին դրան:

– Որպես մրցավար առաջիկայում միջազգային ի՞նչ ստուգատեսներ եք սպասարկելու:
– Օգոստոսին և սեպտեմբերին սպասարկելու եմ Խորվաթիայում և Ուզբեկստանում կայանալիք աշխարհի երիտասարդների և մեծահասակների առաջնությունները:

Կատարվածը Հայաստանի հավաքականի մարզչի աչքերով

Arayik BagdadyanԶրուցելով նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ` նախ հարցրինք, թե ինչ տվեց մերոնց այս ստուգատեսի մասնակցությունը և ինչ է նախատեսվում առաջիկայում:

– Մեր ըմբիշների համար նախապատրաստական փուլ էր, նրանք սեպտեմբերին հանդես են գալու Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությունում: Փաստորեն, այդ ստուգատեսից առաջ մերոնք վերջին միջազգային մրցաշարին մասնակցեցին: Թիմը երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի: Օգոստոսի 2-16-ը Կիսլովոդսկում համատեղ մարզումներ կկազմակերպվեն Ռուսաստանի հավաքականի հետ: Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 6-ը ուսումնամարզական հավաք է նախատեսված մրցավայրում՝ Տաշքենդում: Համատեղ կպարապենք Ուզբեկստանի, ևս մի քանի երկրների հավաքականների հետ: Արդեն նախնական պայմանավորվածություններ ունենք: Ներկայումս ըմբիշները համապատասխան մարզավիճակում են:

– Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն ինչո՞ւ չմասնակցեց Վանաձորում կազմակերպված միջազգային մրցաշարին:
– Դավիթը վնասվածքից հետո բուժվել է Գերմանիայում, ապա կարողություններն է փորձել Իտալիայում և Գերմանիայում կազմակերված միջազգային մրցաշարերում: Նա զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղեր: Այս արդյունքները լավ կարելի է համարել, քանի որ վնասվածքը Դավիթին 8 ամիս լիարժեք մարզվելու հնարավորություն չի տվել: Նա հավաքականի կազմում Ծաղկաձորում ծանրաբեռված պարապել է: Հիմնականում ուշադրություն է դարձվել այդ ըմբիշի ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը: Բանն այն է, որ Սաֆարյանը նախկինում նախապատրաստական այդ փուլը բաց է թողել: Մինչ աշխարհի առաջնության մեկնարկը 40 օր ունենք, հուսով եմ, որ այդ ընթացքում Դավիթը կվերագտնի իր լավագույն մարզավիճակը, և նրանից մեդալ կսպասենք:

– Հայաստանից Վանաձորում շուրջ չորսուկես տասնյակ ըմբիշ էր մրցագորգ դուրս եկել: Ցավալի է, որ հաղթող չունեցանք: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:
– Այս մրցաշարում հաղթող ունենալը մեզ համար հիմնական նպատակ չի եղել: Եթե այդպիսի առաջադրանք ունենայինք, հնարավոր է, որ հասնեինք դրան: Հատուկ չէինք նախապատրաստվել, որ Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության մրցաշարում ակնառու արդյունքներ ցույց տանք, պարզապես նախապատրաստվում ենք աշխարհի առաջնությանը: Սովորաբար, միջազգային մրցաշարերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ նախապատրաստական աշխատանքները դադարեցնում ենք, որպեսզի ըմբիշները հանգստանան և ավելի լավ հանդես գան, բայց այս անգամ մեր նպատակն այլ էր, և մինչև մրցումների մեկնարկը մերոնք ծանրաբեռնված պարապում էին: Իսկ մրցաշարի ընթացքում կարևորում էինք, որ տեսնենք ըմբիշների սխալները, այն բացթողումները, որոնք կարող են նրանց խանգարել: Առաջիկայում էլ փորձելու ենք լրացնել այդ բացերը: Ունենք ըմբիշներ, որոնք իրենց պատրաստականության մակարդակով գոհացրին, կային մարզիկներ էլ, որ սպասելիքները չարդարացրին:

– Հատկապես ո՞ր մարզիկների մրցելույթից եք գոհ:
– 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը միայն եզրափակչում պարտվեց: Անդրադառնանք նաև բրոնզե մեդալակիրներին: 84 կգ քաշային Վահե Թամրազյանը վերջին 2-3 տարվա ընթացքում միջազգային մրցաշարերում իր լավագույն մասնակցությունն ունեցավ: 55 կգ քաշային Եվրոպայի առաջնության մրցանակակիր Գարիկ Բարսեղյանը կողոսկրի վնասվածքով էր հանդես գալիս: Նա հարկադրված էր մրցագորգ դուրս գալ, քանի որ առջևում միջազգային մրցաշար այլևս չկա: Բարսեղյանը պետք է մրցակցային փորձ ձեռք բերեր: Նրա առջև խնդիր էր դրվել, որ իր հնարավորությունների սահմաններում գոտեմարտի: Ճիշտ է, առաջին հանդիպումում մեր մարզիկը զիջեց Ռուսաստանի այս տարվա բրոնզե մեդալակրին, սակայն հետո սփոփիչ գոտեմարտեր անցկացրեց, երկու հաղթանակ տարավ, 3-րդ տեղի համար գրավիչ հանդիպումում էլ հաղթեց Ռուսաստանի փոխչեմպիոնին: Նա մեկ շաբաթում պետք է ապաքինի կողոսկրի վնասվածքը և վերսկսի մարզումները: Էդգար Ենոքյանի (96 կգ), Մուսա Մուրթազալիևի (86 կգ), Գրիգոր Գրիգորյանի (70 կգ) մրցելույթները ևս գոհացնում են: Նրանք նույնիսկ արեցին ավելին, քան սպասում էինք: Ի դեպ, Գրիգորը հանդես էր գալիս մինչև 74 կգ քաշային կարգում, բայց նա Հայաստանի առաջնությունից հետո միջազգային մրցաշարում կարողությունները փորձեց, և համոզվեցինք, որ այդ քաշային կարգում նրանից մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ: Եվ քանի որ 70 կգ քաշային կարգում էլ խնդիր ունեինք, Գրիգորյանը տեղափոխվեց այդ քաշային կարգ: 66 կգ քաշային կարգում, Դավիթ Սաֆարյանի բացակայության պայմաններում, հանդես եկավ Արթուր Բաղդասարյանը: Նա Հայաստանի չեմպիոն է և արդարացրեց իրեն:

– Դրսից ըմբիշներ հրավիրելու խնդիր կա՞:
– Դրա մասին էլ ենք մտածում, հարց է բարձրացվել: Քաշային կարգ կա, որում խնդիր ունենք:

– Հավանաբար, նկատի ունեք գերծանր քաշային կարգը:
– Այո: Անդրանիկ Գալստյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն էր: Ընդ որում, նա պարտվել էր երկու գոտեմարտում միավորների բացահայտ տարբերությամբ: Անդրանիկը թույլ ըմբիշի էր հաղթել, և նրա առջև խնդիր էր դրվել, որ վանաձորյան մրցաշարում առնվազն 3-րդ տեղ գրավի, որպեսզի աշխարհի առաջնության մասնակցի: Մինչև այդ էլ նրան ցանկանում էինք փորձարկել Մախաչկալայում կազմակերպված միջազգային մրցաշարում, բայց հրաժարվեց մասնակցել՝ պատճառաբանելով, որ պատրաստ չէ: Վանաձորյան մրցաշարում էլ Գալստյանը երկու պարտություն կրեց: Ընդ որում, առաջին գոտեմարտը նա ռուսաստանցի ըմբիշին տանուլ տվեց 20 վայրկյանում, հետո էլ զիջեց Բուլղարիայի ներկայացուցչին: Ֆինանսների խնդիր չկա, բայց նպատակահարմար չենք գտնում, որ առանց սպասելիքի մարզիկ տանենք աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ճարահատյալ օլիմպիական խաղերից առաջ կփորձենք դրսից այդ քաշային ըմբիշ թիմ հրավիրել:

– Ուրվագծվա՞ծ է թիմի կազմը: Հավաքականում ընդգրկվելու համար ո՞ր քաշային կարգերում է մեծ մրցակցությունը:
– Հավաքականի կազմն ուրվագծված է, բայց մրցակցությունը մեծ է 55 կգ, 61 կգ քաշային կարգերում: Տարբեր տարիքի արժանի ըմբիշներ ունենք: Հավասար հնարավորությունների դեպքում ինքս նախապատվությունը տալիս եմ երիտասարդ ըմբիշներին, բայց փորձառուներն էլ չեն անտեսվում: Աշխարհի առաջնությունից առաջ թիմի կազմը հստակեցնելու համար ստուգողական մրցամարտեր կկազմակերպվեն: Հավաքականի կազմը կհրապարակվի օգոստոսի 20-ից հետո:

– Կարելի՞ է ասել, որ Դավիթ Սաֆարյանն անպայման մասնակցելու է աշխարհի առաջնությանը:
– Միանշանակ:

Հայաստանի շախմատիստները հետապնդողի դերում են

սևանալ445-03-271x271Մարտունիում անցկացվող շախմատի 16-րդ կարգի «Սևանա լիճ» անվանումը կրող միջազգային մրցաշարի 5-րդ տուրում  Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Իսկ ահա, Զավեն Անդիրասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը զիջեցին համապատասխանաբար Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտուշ Վիդիթին և ռուսաստանցի Սանան Սյուգիրովին:

Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսասատան)-Հրանտ Մելքումյան, և Հովհաննես Գաբուզյան-Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) պարտիաները խաղաղ ելք ունեցան:

21-ամյա Սյուգիրովը վաստակած 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով է ետ մնում Վիդիթը: 3-5-րդ տեղերը 3-ական միավորով բաժանում են Հովհաննիսյանը, Մելքումյանն ու Ֆեդոսեևը:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 4-ին:

Մեր շախմատիստները մնացին առանց մրցանակի

chess3Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 19-ամյա գորսմայստեր Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, կուբացի միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսի, Հնդկաստանի ներկայացուցիչներ Դիփթայան Գոշի, Սոմակ Պալիտի,  ոռւսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը:Մեր շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:

Հաղթող դարձավ 7 միավոր վաստակած կուբացի 20-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Կևել Օլիվա Կաստանեդան:

51-ամյա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 5 միավորով գրավեց 20-րդ տեղը, իսկ 19-ամյա Գալուստ Թադևոսյանն էլ 4,5 միավորով զբաղեցերց 31-րդ հորիզոնականը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր

ռբ5169Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը`Մոսկվայի «Դինամոն», սեփական  հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Կիրյաթ Շմոնակի «Հապոելի» հետ։

Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր։

 

Տեխնիկական արդյունքներ
Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղեր

 

«Դինամո» (Ռուսաստան) – «Հապոել» (Իսրայել)՝ 1։1

«Ստյարնան» (Իսլանդիա) – «Լեխ» (Լեհաստան)՝ 1։0

«Սենտ Ջոնսոն» (Շոտլանդիա) – «Սպարտակ» (Սլովակիա)՝ 1։2

«Գրոդիգ» (Ավստրիա) – «Զիմբրու» (Մոլդովա)՝ 1։2

«Շախտյոր» (Ղազախստան) – «Հայդուկ» (Խորվաթիա)՝ 4։2

«Աստանա» (Ղազախստան) – ԱԻԿ (Շվեդիա)՝ 1։1

«Նեֆտչի» (Ադրբեջան) – «Սաչխերե» (Վրաստան)՝ 0։0

«Աստրա» (Ռումինիա») – «Լիբերեց» (Չեխիա)՝ 3։0

«Օմոնիա» (Կիպրոս) – «Մետալուրգ» (Սկոպյե, Մակեդոնիա)՝ 3։0

«Ռուխ» (Լեհաստան) – «Էսբյերգ» (Դանիա)՝ 0։0

«Էլֆսբորգ» (Շվեդիա) – «Հաբնարֆյորդյուր» (Իսլանդիա)՝ 4։1

«Բրոմապոյկարնա» (Շվեդիա») – «Թորինո» (Իտալիա)՝ 0։3

«Գյոթեբորգ» (Շվեդիա) – «Ռիու Ավե» (Պորտուգալիա)՝ 0։1

«Դինամո» (Բելառուս) – «Կլուժ» (Ռումինիա)՝ 1։0

«Կարաբյուկսպոր» (Թուրքիա) – «Ռոսենբորգ» (Նորվեգիա)՝ 0։0

«Մլադա» (Չեխիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1։4

ՊՍՎ (Հոլանդիա) – «Պոլտեն» (Ավստրիա)՝ 1։0

«Տրենչին» (Սլովակիա) – «Հալ Սիթի» (Անգլիա)՝ 0։0

«Զարյա» (Ուկրաինա) – «Մոլդե» (Նորվեգիա)՝ 1։1

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Էրմիս» (Կիպրոս)՝ 1։0

«Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) – «Ռիեկա» (Խորվաթիա)՝ 1։5

«Զուլտե Վարեգեմ» (Բելգիա) – «Շախտյոր» (Բելառուս)՝ 2։5

«Պետրոլուլ» (Ռումինիա) – «Վիկտորիա» (Չեխիա)՝ 1։1

«Սպլիտ» (Խորվաթիա) – «Չեռնոմորեց» (Ուկրաինա)՝ 2։0

«Բրյուգե» (Բելգիա) – «Բրյունբյու» (Դանիա)՝ 3։0

ՎՏԿ (Հունգարիա) – «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 1։5

«Մայնց» (Գերմանիա») – «Աստերաս» (Հունաստան)՝ 1։0

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) – «Աբերդին» (Շոտլանդիա)՝ 2։0

«Սարաեւո» (Բոսնիա և Հերցոգովինա) – «Ատրոմիտոս» (Հունաստան)՝ 1։2

 

Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 7-ին։

«Նելսոն Ստեփանյան» 5-րդ միջազգային հուշամրցաշար

ՆՍ 0000000Oգոստոսի 1-4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների:

Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն օգոստոսի 1-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում /հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 3-ին:
Մրցաշարի մասնակիցները մրցումներից ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն:
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:

Օլիմպիադայից հետո Լևոն Արոնյանին ևս մեկ լուրջ փորձություն է սպասում

լևոնarm-azՄարզասերներն անհամբերությամբ են սպասում օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխային 41-րդ օլիմպիադային:

Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը կգլխավորի Լևոն Արոնյանը:

Իսկ ահա, օլիմպիադայի ավարտից 12 օր անց Լևոնին ևս մեկ փորձություն է սպասում: Նա մասնակցելու է 6 գրոսմայստերի մասնակցությամբ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը:

Այս մրցաշարն աննախադեպ է: Խաղալու են աշխարհում ամենաբարձր միջին անհատական վարկանիշով գրոսմայստերները: Նրանք ուժերն են չափելու երկու շրջանով: Ստուգատեսի պարգևատրմն հիմնադրամը շատ բարձր է` 315 հազար դոլար:

31-ամյա Արոնյանի (2805) մրցակիցներն են` 23-ամյա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2877), իտալացի 22-ամյա գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան (2801), ամերիկացի 26-ամյա գրոսմայստեր Հիկարու Նակմուրան (2787),  բուլղարացի 39-ամյա գրոսմայստեր Վեսելին Տոպալովը (2772), ֆրանսիացի 23-ամյա գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե–Լագրավը (2768):

Հաղթողը որպես պարգև կստանա 100 հազար դոլար: Նրան հաջորդած շախմատիստները  ևս դրամական խոշոր մրցանակներ կստանան` 2-րդը՝ 75 հազար, 3-րդը՝ 50 հազար, 4-րդը՝ 40 հազար, 5-րդը՝ 30 հազար, 6-րդը` 20 հազար դոլար:

 

Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» ստուգողական խաղն ավարտեց ոչ-ոքի

մտզ38795Ֆրանսիական «Նանտը» , որի գլխավոր մարզիչն է Միշել Տեր-Զաքարյանը, նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, ստուգողական խաղում ուժերը չափեց «Լյուկոն» ֆուտբոլային ակումբի հետ:

Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Օգոստոսի 2-ին «Նանտը» կմրցի իտալական «Ատալանտա» ակումբի հետ: