Իրանը նոր արբանյակներ կուղարկի տիեզերք

արբանայակԻրանի տիեզերական գործակալության փոխնախագահ Համիդ Ֆազելին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ շուտով երկրի ուղեծիր դուրս կբերվեն իրանական արտադրության «Շարիֆ Սաթ», «Ֆաջր» և «Թադբիր» արբանյակները:

«Մինչև տարեվերջ պատրաստ կլինի նաև «Նահիդ» արբանյակը: Նախատեսված է 2016-ին տիեզերք արձակել «Իրան Սաթ 1» արբանյակը, իսկ 2017-ին՝ «Իրան Սաթ 2» արբանյակը»,- ասել է Իրանի տիեզերական գործակալության փոխնախագահը:

Համիդ Ֆազելին հավելել է, որ, «Շարիֆ Սաթ», «Ֆաջր» և «Թադբիր» արբանյակները տիեզերք կուղարկվեն «Սաֆիր 1- Բի» արբանյակակիր հրթիռով:

Ուշագրավ է, որ վերջին տարիներին  Իրանը մեծ հաջողությունների է հասել գիտական և հետազոտական նպատակներով պատրաստված արբանյակներ տիեզերք ուղարկելու գործում:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանի նոր ձեռքբերումները տիեզերագնացության ոլորտում

spaceshipԻրանի տիեզերագնացության ինստիտուտին կից հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամմադ Էբրահիմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կառավարվող տիեզերանավի նոր նմուշ է մշակվել: Այն կշռելու է 1 տոննա:

Տիեզերանավի դիզայնը մշակվել է Թեհրանի ճարտարագիտական ինստիտուտի հետ համատեղ:

Ենթադրվում է, որ այս նախագծի շրջանակում առաջիկա տարիներին  մարդ կուղարկվի Երկրի ուղեծիր:

Նոր նմուշը կթողարկվի Իրանի տիեզերական գործակալության կողմից հաստատվելուց հետո: Նախատեսվում է, որ այն ուղեծիր դուրս կբերվի 2015-ին:

Ավելի վաղ  հաղորդվում էր, որ Իրանը տիեզերագնաց  կուղարկի  տիեզերք միայն 2021-ին:

Ուշագրավ է, որ 2013-ի սկզբին Իրանը տիեզերք էր ուղարկել կապիկ: Դա տիեզերք կենդանի ուղարկելու Իրանի առաջին փորձը չէր: Առաջինը տեղի էր ունեցել 2010-ին: Նախկինում իրանցի գիտնականները տիեզերք են ուղարկել որդեր, կրիա և առնետ:

Իրանի իշխանությունները մշտապես պնդում են, որ երկրի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, և կենդանիներ տիեզերք ուղարկելը միայն ճանապարհ է հարթում, որպեսզի նաև մարդը տիեզերական թռիչքներ կատարի:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

2030թ.-ին Ռուսաստանը կգաղութացնի Լուսինը

Luna

2030թ.-ին Ռուսաստանը կսկսի Լուսնի գաղութացումը: Այս մասին գրում է “Известия” թերթը, որի տրամադրության տակ է հայտվել Ռուսական լուսնային հայեցակարգի ծրագիրը, որը մշակվել է “Ռոսկոսմոսի”, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում:  Ըստ հոդվածի հեղինակների` այս նախագիծը նախատեսում է, մասնավորապես, լուսնային հիմքի ստեղծում օգտակար հանքանյութերի ձեռքբերման համար:

Ըստ Տիեզերական քաղաքականության ինստիտուտի գիտական ղեկավար Իվան Մոիսեևի` “Լուսինը հեռավոր տիեզերքի ճանապարհին առաջին քայլն է, ուստի, անհրաժեշտ է օգտագործել Լուսինը որպես հեռանկարային տիեզերակայան: Ինչ վերաբերում է Երկիր մոլորակ Լուսնի վրա առկա ռեսուրսների տեղափոխմանը, ապա դրա անհրաժեշտությունը չկա. անգամ եթե այնտեղ ադամանդ գտնեն, ապա դրա տեղափոխումը շահավետ չի լինի: Ամեն դեպքում կարելի է սկսել թթվածնի տեղաբաշխումից. այն առկա է Լուսնի վրա տարբեր միացություններում”:

Ծրագրի հեղինակները չեն բացառում նաև  լուսնային ծրագրերում մասնավոր ներդրողների ներգրավվածության հնարավորությունը, իսկ լուսնային մշտական բազայի ստեղծման համար առաջին տիեզերագնացների խումբը նախատեսվում է, որ Լուսին կթռչի 2030թ.-ին:

Գիտնականներն եզրակացրել են, որ Մարսի վրա ջուր է եղել

մարսԳիտնականները վստահ են, որ շատ տարիներ առաջ Կարմիր մոլորակի վրա իսկական ջրհեղեղ է տեղի ունեցել:

Գիտնականների միջազգային խումբը ապացույցներ է գտել, ըստ որի տարիներ առաջ Մարսի վրա ջուր է եղել: Իրենց  հետազոտությունները նրանք հրապարակել են  New Scientist ամսագրում:

Գիտնականների առաջարկած վարկածի համաձայն՝  մոտ 3,5- 2,5 մլրդ տարի առաջ  Քաոս Արամ խառնարանի տեղում մեծ լիճ է եղել՝ ծածկված սառույցով: Սակայն ջերմաստիճանի փոփոխության պատճառով հալոցք է եղել, ջուրը դուրս է եկել ափերից, որի հետքերն էլ  նկատելի են մոլորակի վրա:

Լիճն այնքան խորն է եղել, որ ջուրը հոսել է մի ամբողջ ամիս: Այդ ընթացքում էլ առաջացել է խառնարանը:  Գիտնականները նշում են, որ այժմ պետք է խառնարանի հատակն ուսումնասիրեն՝ հույսով, որ կգտնեն միկոօրգանիզմներ, որոնք մի ժամանակ բնակվել են լճում:

 

Երկրին շատ նման նոր մոլորակ է հայտնաբերվել

մոլորակԱստղագետները Երկրի նման մոլորակ են բացահայտել: Նրանց խոսքով` սա գիտությանը հայտնի մոլորակներից ամենաշատն է նման Երկիր մոլորակին:

«Kepler-186f»  անվանումը ստացած մոլորակը գտնվում է այսպես կոչված բնակելի գոտում.  աստղից  այնպիսի հեռավորության վրա է, որ կյանքի առաջացման համար բարենպաստ պայմաններ կան:

Այս մոլորակում ոչ շատ շոգ է, ոչ էլ շատ ցուրտ: Գիտնականները կարծում  են, որ մոլորակի մակերևույթին կարող է լինել ջուր հեղուկ վիճակով, ինչը կենդանի օրգանիզմների առաջացման և զարգացման հիմնական նախապայմանն է:

Աստղը, որի շուրջը պտտվում է մոլորակը, գտնվում է Երկրից 500 լուսային տարվա հեռավորության վրա:

Աստղը մի քիչ փոքր է Արևից ու մի փոքր էլ սառն է, իսկ մոլորակը` հակառակը, մոտ 1/10-րդով մեծ է Երկրից:

Վերջին տարիներին արեգակնային համակարգից դուրս մոլորակների մի քանի կարևոր բացահայտումներ են եղել: Առաջին մոլորակը բացահայտվել է 20 տարի առաջ, ներկայումս «Kepler»  աստղադիտակի շնորհիվ արդեն դրանց թիվը հասնում է 2 հազարի:

Այնուամենայնիվ, Երկրին այդքան նման մոլորակը պտտվում է Արևին նման աստղի շուրջը և նույն հեռավորության վրա, ինչը մինչ այս որևէ այլ տեղ չի նկատվել:

BBC-ն տեղեկացնում է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը հավանության է արժանացրել «Պլատո» աստղադիտակի ստեղծման նախագիծը: Այն հատուկ կնախագծվի Երկրի նման մոլորակներ բացահայտելու  համար:

Ճապոնիան համաշխարհային տեղումները չափող հրթիռ է արձակել մթնոլորտ

nasa-satellite-launchՈւրբաթ առավոտյան Ճապոնիան մթնոլորտ է ուղարկել մի հրթիռ, որի վրա NASA-ի տեղեկություններով տեղադրված է տեղումները չափելու համար նախատեսված ամենաճշգրիտ սարքը:

Համաշխարհային տեղումները չափող արբանյակը 2014թ-ի ընթացքում NASA-ի նախատեսած  երկրի վերաբերյալ հինգ գիտական մեկնարկներից առաջինն է: 4 տոննա կշռով տիեզերանավը հնարավորություն ունի գրանցել նույնիսկ ժամում տեղումների մեկ միլիմետրի հարյուրերորդական քանակը:

900 միլիոն դոլար արժողությամբ արբանյակի մեկնարկը NASA-ի և ճապոնական JAXA տիեզերական գործակալության համագործակցության արդյունք է: Այն կես ժամվա ընթացքում հասել է մթնոլորտ և արդեն տվյալներ է ուղարկում Երկիր:

Արբանյակի ուղարկած տվյալները ոչ միայն կնպաստեն փոթորիկների կանխատեսմանը, այլև մեծապես կօգնեն համաշխարհային փոփոխությունների երկարաժամկետ մոդելների վրա աշխատող գիտնականներին:

Հրթիռը նվազագույնը հինգ տարի աշխատելու համար նախատեսված վառելիք ունի, սակայն սպասվում է, որ այն ավելի երկար կգործի:

Անկախ

Աֆրիկյան գյուղակի բնակիչը տիեզերք թռչելու ուղեգիր է շահել

1137-390x28025-ամյա Մանդլա Մասեկոն առաջին սևամորթ աֆրիկացին է, որը տիեզերք է թռչելու:

Նա  ամերիկյան տիեզերական“Աքս Ապոլլո” ակադեմիայի կազմակերպած  մրցույթի հաղթող է դարձել: Ի դեպ, բախտը փորձել է ավելի քան միլիոն մարդ: Նրանք մրցել են բարդ ֆիզիկական մարզումներով ու տասնյակ թեսթեր անցել, որի արդյունքում, շահել է 25-ամյա տղամարդը:

Մանդլա Մասեկոն ծնվել է աֆրիկյան մի գյուղում: Ընդունվել է քոլեջ, սակայն միջոցները չեն բավարարել, որ ուսումն ավարտի: Վերջին շրջանում երիտասարդն աշխատում էր Պրետորիայի գիշերային ակումբներից մեկում:

“Ես այդ մրցույթին մասնակցել եմ, որ ոգեշնչեմ մեր գյուղի երիտասարդներին: Սակայն, հիմա ուզում եմ ավելի անել: Ես հույս ունեմ, որ կօգնեմ ողջ Աֆրիկայի երիտսասարդ մարդկանց` հավատալու իրենց երազանքին”:

Նրա տիեզերական ճանապարհորդությունը  տեղի է ունենալու 2015-ին:

Անկախ

NASA-ն հրապարակել է այս տարվա ընթացքում տիեզերքից արված Երկրի լավագույն լուսանկարները (լուսանկարներ)

NASA, տիեզերք, Երկիր Երկրագնդի շուրջ պտտվող արբանյակները և Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները հաճախ լուսանկարում են հրաբուխների ժայթքումները, փոթորիկները և բնության այլ երևույթներ:

Այժմ NASA-ն հրապարակել է ամբողջ տարվա ընթացքում տիեզերքից արված ամենատպավորիչ լուսանկարները:

Լուսանկարների շարքում ընդգրկված են նաև երկրագնդի ամենագեղեցիկ վայրերի լուսանկարներ՝ ներառյալ Ավստրալիայի Արքայադուստր Շառլոտի ծովածոցը, ինչպես նաև Նևադայի Ռինո քաղաքի գիշերային տեսքը:

Հրապարակված լուսանկարներից մեկը արվել է Խաղաղ օվկիանոսում նոր կղզու ձևավորումից մի քանի շաբաթ առաջ:

 Անկախ

Օլիմպիական կրակը առաջին անգամ կհայտնվի տիեզերքում

օլիմպիական կրակիԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ առաջին անգամ մարդկության պատմության մեջ մեկնարկել է Օլիմպիական կրակի մարաթոնը տիեզերքում: Ռուս տիեզերագնացներ Օլեգ Կատովը և Սերգեյ Ռեզանսկին Օլիմպիադային խորհրդանիշը դուրս են բերել Միգազգային տիեզերական կայանից: Սրան հետևելու է երկար ու դժվարին աշխատանք տիեզերքում:

76-ամյա առաջին տեզերագնաց կինը դեպի Մարս միակողմանի թռիչք կատարելու ցանկություն է հայտնել

v4Դեպի տիեզերք թռիչք կատարած առաջին կինը հայտնել է, որ եթե իրեն հնարավորություն տան ուղևորվել Մարս, ապա ինքն անպայման կօգտագործի այդ հնարավորությունը, եթե նույնիսկ այլևս հետ չվերադառնա երկիր:

76-ամյա Վալենտինա Տերեշկովան նշել է, որ Մարսն իր սիրելի մոլորակն է, և ինքը երազում է այնտեղ գնալու մասին:

«Մենք գիտենք մարդու հնարավորությունների սահմանը: Իսկ սա մեզ համար երազանք է: Շատ հավանական է, որ առաջին թռիչքը միակողմանի լինի: Սակայն ես պատրաստ եմ»,-ավելացրել է ռուս տիեզերագնացը:

v1Տերեշկովան 26 տարեկանում ազգային հերոս դարձավ՝ միանձնյա թռիչք կատարելով դեպի տիեզերք: Նա նաև եղել է Կարմիր մոլորակ գնալու հնարավորությունները ուսումնասիրող խմբի անդամ:

Տելեշկովան սիրողական մակարդակի պարաշյուտիստ էր, երբ նրան ընդգրկեցին Մոսկվայի տիեզերական ծրագրի մեջ: Նա իր թռիչքը իրականացրել է 1963թ-ին, որի համար պարգևատրվել է Սովետական միության հերոսի կոչմամբ:

Նա իր երեք օր տևած առաքելության ընթացքում 48 անգամ պտտվել է Երկրի շուրջ և սահմանել ամենակարճ ժամանակահատվածում ամենաշատ շրջապտույտները կատարելու նոր ռեկորդ:

Հետագայում որպես Սովետական միության ներկայացուցիչ նա պարգևատվել է ՄԱԿ-ի խաղաղության ոսկե մեդալով:

Հունիսի 16-ին Ռուսաստանում կնշվի Տելեշկովայի պատմական թռիչքի 50-ամյակը:

 

Ջասթին Բիբերը տիեզերք է թռչելու

pic_43a575b8a8adc40e96e18e7dfafe16f5Երգիչ Ջասթին Բիբերը տիեզերք կուղևորվի Virgin Galactic առաքելության կազմում,հայտնել է Virgin  Group-ի  սեփականտեր Ռիչարդ Բրենսոնն իր թվիթերում:

Երիտասարդ երգիչը տիեզերք կուղևորվի իր մենեջեր Սկուտեր Բրաունի հետ: Առաջիկա ուղևորության համար արդեն Բիբերը 250 հազար դոլարի հաշիվ է բացել:

Virgin Galactic առաքելության մասնակցության համար 500 մարդ հայտ է ներկայացրել: Այդ թվում` Անջելինա Ջոլին , Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Էշտոն Կատչերը ու  գիտնական Սթիվեն Հոքինգը, երգչուհի Կետի Պերին:

Virgin Galactic  ընկերությունը հիմնել է բրիտանացի միալիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, 2004-ին:  Ընկերությունը պլանավորում է  զբոսաշրջիկներ տանել ուղևորության միջմոլորակային տարածք: Ապագայում էլ կառաջարկի ուղեծրային թռիչքներ:

Ընկերությունն արդեն կառուցել է մասնավոր տիեզերակայան, որտեղից էլ մեկնարկելու   է կրող ինքնաթիռը: 100 մ բարձրությունից դրանից կանջատվի մի նավ` 2 օդաչուներով ու 6 ուղևորներով: Թռիչքի տևողությունը 2 ժամից քիչ ավելի է:

 

Երեք տիեզերագնացներ վերադարձել են Երկիր

1Երեք տիեզերագնացներ վերադարձել են ԵրկիրՏիեզերագնացներ Քրիս Հադֆիլդը (Կանադա), Թոմ Մարշբուրնը (ԱՄՆ) և Ռոման Ռոմանենկոն (ՌԴ) տիեզերքում կես տարի անցկացնելուց հետո երեքշաբթի վերադարձել են երկիր:

Նրանք վայրէջք են կատարել Ղազախստանում:

Տիեզերանավը ցամաքին է հասել 02:31-ին Կարագանդա քաղաքի տափաստանում, ասել են Ռուսաստանի ներկայացուցչության ղեկավարությունը և NASA-ի հեռուստաընկերությունը:

Երեք տիեզերագնացները գտնվում են լավ վիճակում:

Հադֆիլդը ձեռք է բերել հանրային ճանաչում Twitter-ում կատարող պարբերաբար թարմացումներով, որի միջոցով հնարավոր էր հետևել տիեզերական կյանքին:

Նրա կողմից կատարված «Տիեզերական ոդիսական»  երգը YouTube-ում դարձել է ամենահայտնի և դիտվող հիթերից մեկը:

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատարի տեսահոլովակը ռեկորդային դիտումներ է ունեցել

o_773985 (1)Տիեզերքում ստեղծված առաջին տեսահոլովակը YouTube-ում տեղադրվելուց մեկ օրից քիչ պակաս ժամանակահատվածում ավելի քան  մեկուկես մլն դիտում է ունեցել: Այն միջազգային տիեզերակայանում  նկարահանել է հրամանատար Քրիս Հեդֆիլդը. Նա կատարում է  Դևիդ Բոուիի “Տիեզերական ոդիսական” երգը:

Փսիխոդելիկ կոմպոզիցիան, որը 1969-ին  բրիտանացի երգչին ճանաչում բերեց, այս անգամ  հռչակ է բերել կանադացի տիեզերագնացին, որը երգը կատարել է ակուստիկ կիթառի նվագակցությամբ: Նա փոքր-ինչ փոփոխել է  երգի տեքստը` հարմարեցնելով այն այսօրվա տիեզերական իրականության հետ: Երգում հայտնվել է “Փակիր “Սոյուզի” դիտանցքը և սաղավարտ հագիր” տողը: Երգի կատարման ժամանակ տիեզերական սարքի իլյումինատորներից երևում են  տիեզերական տարածություններ ու հեռավոր Երկիրը: ”Երկիր մոլորակը երկնագույն է ու ես արդեն ոչինչ չեմ կարող անել”,-խոստովանում է այս պատմության հերոսը:

 

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք թռչել

o_670262Բրիտանացի ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր կյանքի հերթական նպատակը տիեզերք թռչելն է անվանել: Դրա մասին նա հայտնել է Լոնդոնում, բարեգործական երեկույթի ժամանակ.”Այն փաստը, որ ես արհեստական շնչառության սարքին եմ միացված,  չի փոխել իմ կենսակերպը: Այն պահից, ինչ ես առանց դրա ոչ մի քայլ չեմ կարողանում անել, եղել եմ Բրյուսելում, Մեն կղզում, Ժնևում, Կանադայում, 2 անգամ` Կալիֆոռնիայում: Ես հույս ունեմ, որ կկարողանամ  գործարար Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic  ընկերության սարքով նաև դեպի տիեզերք թռիչք կատարել: Տիեզերք, ես կթռչեմ քեզ մոտ”:

Գիտնականի խոսքերը ծափողջույններով են ընդունվել:

Հոքինգը 6 տարի առաջ ԱՄՆ ՆԱՍԱ-ի օդանավով  թռիչք կատարեց, որը նրան հնարավորություն տվեց կարճաժամկետ անկշռելիության զգացում ունենալ: Հոքինգը տառապում է ամիոտրոֆիկ սկլերոզով, որը նրա մոտ լրիվ անդամալուծություն է առաջ բերել: Հիմա նա 71 տարեկան է ու արտաքին աշխարհի հետ շփվում է միակ աշխատող  այտի մկանի միջոցով, որը հատուկ հաղորդիչների օգնությամբ ազդանշան է հաղորդում խոսքի համակարգչային սինթեզատորին:

Ապրիլի 29-ին Virgin Galactic ընկերության  SpaceShipTwo սուբուղեծրային  օդանավը կատարեց իր առաջին թռիչքը Կալիֆոռնիայի անապատի վրայով` հաղթահարելով ձայնային արգելքը: Տարվա վերջին  օդանավը մշակողները մտադիր են այն բաց տիեզերք ուղարկել:

 

Երկրին է մոտենում “դարի գիսաստղը”

imgpreviewHubble աստղադիտակը Երկիր է հաղորդել  ISON C/2012 S1-ի առաջին լուսանկարները, որն անվանում են “դարի գիսաստղ”: 2013-ի նոյեմբերի 28-ին այդ գիսաստղն առավելագույնս կմոտենա Արեգակին ու այդ պահին այն ավելի վառ կլինի, քան լիալուսինը:

Գիսաստղը գտնվում է Արեգակից 621 մլն կմ հեռավորության վրա: 2013-ի օգոստոսին դրա ընթացքին  կարելի է հետևել ոչ մեծ սիրողական աստղադիտակներով, իսկ հոկտեմբերին այն տեսանելի կլինի անգամ բինոկլով:

Գիսաստղը հայտնաբերել են ռուսաստանցի փորձագետները` 2012-ի սեպտեմբերին ”Գիտական օպտիկական միջազգային ցանց” նախագծի շրջանակներում: