“Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների” դաշինքը քննադատել է Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը

1“Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների” հասարակական դաշինքը խիստ դատապարտել է Նախիջևանում իրավապաշտպան և լրագրող Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Հասարակական դաշինքը միջազգային կազմակերպություններին կոչ է արել անտարբեր չմնա Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալության և քաղաքացիական հասարակության ճնշման նկատմամբ:

Ալիանսը տեղեկացրել է նաև այդ կառույցի անդամ, նախկին քաղբանտարկյալ Ռասուլ Մուրսալովի ճնշման մասին, ով մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն) և 178 (խարդախություն) հոդվածներով:

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:

Անկախ

Հունաստանում 560 մեծահարուստ է հաշվվում ընդհանուր` 76 մլրդ կարողությամբ

3821357 (1) Ըստ վերլուծական Wealth-X ընկերության, Հունաստանում 559 մեծահարուստ  կա, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 76 մլրդ դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մինչդեռ, այդ ժամանակ երկրում տնտեսական մեծ անկում է:

Ընկերության տվյալներով, մոլորակի 0,7% սուպերհարուստները վերասկում են համաշխարհային հարստության 41%-ը, եթե դրան ավելացվի նաև 7,7% «պարզապես հարուստների» թիվը, ապա կստացվի, որ  մոլորակի բնակչության 8,3%-ն իրեն է ենթարկել ողջ աշխարհի հարստության  83,3%-ը:

Մյուս կողմից, բնակչության անապահով շերտերի 68,7%-ի ձեռքում ունի համաշխարհային հարստության միայն 3%-ն է գտնվում: Ընկերության կանխատեսմամբ, 2020-ին միլիարդատերերի թիվը կավելանա մինչև 3873-ի:

«Աշխարհի  հարստությունները թաքցվում են օֆշորային գոտիներում կամ էլ, այսպես կոչված`  հարկային  նավահանգիստներում` 8,9 տրիլիոնի չափով, այդ թվում` 2,3 մլն` Շվեյցարիայում»,գրում է հունական «Վիմա» թերթը

Չնայած 2008-ին համաշխարհային ճգնաժամին, որին  հետևեց ամերիկյան ներդրումային  Lehman Brothers ընկերության սնանկացումը,  էկոնոմիկայի էլիտաները կարողացան մի քանի անգամ բազմապատկել իրենց  սեփականությունը: Այդ ժամանակ էլ Հունաստանում,  շուրջ 16 հազար ընտանիք հունական բանկերի մասնագիտացած բաժինների միջոցով  միլիոնավոր եվրոներ է  ներդրել տարբեր ակտիվներում ու իրենց կապիտալն այդպիսով բազմապատկել:

Ամենաշատ միլիարդատերերով քաղաքներ են համարվում Նյու Յորքը, Հոնկոնգը, Մոսկվան, Լոնդոնը, Մումբայը, Սինգապուրը, Պեկինը, Փարիզը, Էր-Րիյադն ու Դուբայը:

Պորոշենկոն Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները նշանակել է  հոկտեմբերի 26-ին

Verkhovna_Rada_main_session_hall (1)Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն խորհրդարանի ընտրությունները նշանակել է 2014-ի հոկտեմբեր 26-ին: Դրա մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, հաղորում է   Lenta.ru-ն:

Նրա խոսքով, այդ որոշումն ընդունելու համար առաջնորդվել է հասարակական կարծիքով, քանի որ «քաղաքացիների 80%-ն ընդունում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը»: Նա կարծում է, որ դա կօգնի մաքրելու իշխանությունը:

«Ընտրությունները   լյուստրացիայի լավագույն միջոցն են ու այն պետք է սկսել գերագույն օրենսդիր մարմնից: Ներկայիս գերագույն ռադայի կազմը մեկուկես տարի եղել է Յանուկովիչի հենարանը: Ու հենց  այդ պատգամավորների մեծամասնությունն էլ բռնապետական օրենքներ էր ընդունում, որոնք խլեցին Երկնային Հարյուրյակի կյանքերը: Դրա համար պետք է և քրեական, և քաղաքական պատասխանտվություն կրել »:

Նրա կարծիքով, շատ պատգամավորներ աշխարհազորայինի կողմնակիցներ են:

«Ընդհանուր առմամբ, գերագույն ռադայի կազմը չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրությանը: Հասարակությունն այնքան արագ է փոփոխվել, որ պատգամավորները չեն հասցնում նրա պատմական քայլին հետևել»,-գրլ է նա:

Նա նշել է, որ  ներկայիս կազմով ռադան կաշխատի մինչև նոր խորհրդարանի կազմն ընտրվելը:

«Ուրախ ամառ» ծրագրի միջոցառումների մասին

004Երևանի բակերում «Ուրախ ամառ» ծրագրի վերջին միջոցառումներն են։ «Ուրախ ամառը»  Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի բաղադրիչներից է, որի բակային ճամբարներն ու միջոցառումները ևս մեկնարկել էին հունիսի մեկից։

Էրեբունի վարչական շրջանում այս ամառվա վերջին բակային միջոռացումը Խաղաղ Դոնի 23 շենքի բակում էր, ուր եկել էին նաև հարակից շենքերում բնակվող երեխաները։ Մուլտհերոսների ու խաղավարների ուղեկցությամբ երեխաները մասնակցել են զվարճալի խաղերի, պարային–մարզական մրցումների ու հյուրասիրվել պաղպաղակով։

Էրեբունի վարչական շրջանի «Ուրախ ամառ» արշավի ամփոփիչ միջոցառումը կանցկացվի օգոստոսի 30-ի երեկոյան՝ Էրեբունու Մանկական այգում։

Անկախ

Մայթերի ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ

002Փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները,  որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով`սալիկապատման և ասֆալտապատման: Երևանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000  քմ : Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին և, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր  հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850  քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը,  ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին: Ավելին,  շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի  մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաև  ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետևաբար նույն փողոցում հնարավոր են և՛ մասնակի, և՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երևանի  թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում:

Անկախ

Ռոբին Ուիլյամսի հեծանիվը վաճառվել է 20,000 դոլարով

robin-williams-australian-premiere-happy-feet-twoՌոբին Ուիլյամսը մահից մի քանի շաբաթ առաջ իր հեծանիվը նվիրել էր բարեգործության: Դերասանը իր ձեռակերտ Pegoretti հեծանիվը նվիրել էր Drever Family Foundation-ի ամենամյա Hotbed բարեգործական աճուրդին, որը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Հեծանիվը աճուրդում վաճառվել է 20,000 դոլարով: Ստացված հասույթը կփոխանցվի կրթական բնագավառի բարեգործության համար:

Աղբյուրները հայտնում են, որ Ուիլյամսը Ջեն և Մաքսվել Դրիվերների մոտ ընկերն է եղել: Դերասանը մահից առաջ նախատեսել էր մասնակցել վերոնշյալ միջոցառմանը:

63-ամյա օսկարակիր դերասանը ինքնասպանություն է գործել օգոստոսի 11-ին: Իր ընտանիքի տեղեկություններում մահվանից առաջ նրա մոտ վաղ շրջանի Պարկինսոնի հիվանդություն էին հայտնաբերել, դերասանը նաև պայքարում էր դեպրեսիայի դեմ:

 

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

25 բռնցքՉինաստանի Նանջինգ քաղաքում պատանեկական օլիմպիական խաղերի ծրագրով անցկացվող բռնցքամարտի մրցաշարում 81 կգ քաշայինների պայքարում  բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը, որը մեդալի համար մրցամարտում առավելության հասավ անգլիացի Ռիլեյ Վիդալի նկատմամբ:

Մեր երկրի ներկայացուցիչը  հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին, սակայն  կիսաեզրափակչում զիջել էր Ղազախստանի պատվիրակին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. Առաջին խումբ. 4-րդ տուր

ֆուտբոլ 2014-15Օգոստոսի 25-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Ուլիս-2»-«Արարատ-2» 1:4 (1:3)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Աշոտ Ղալթաղչյան

Գոլերը՝ Սոս Թադևոսյան, 45 («Ուլիս-2»), Արմեն Դերձյան, 4, Ռոման Հովհաննիսյան, 9, 12, Դավիթ Իշին, 82 («Արարատ-2»)

«Փյունիկ-2»-«Շիրակ-2» 3:1 (1:1)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Սաֆարյան

Գոլերը՝ Հովիկ Ներսիսյան, 83, Արմեն Ավագյան, 90+3 («Փյունիկ-2»), Արթուր Ամիրյան, 4, ինքնագոլ, Արման Ասլանյան, 27 («Շիրակ-2»)

«Միկա-2»-«Բանանց-2» 2:0 (1:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Էդգար Սահակյան

Գոլերը՝ Վարդան Սաֆարյան, 33, Արման Հակոբյան, 64

«Գանձասար-2»-«Ալաշկերտ-2» 1:6 (0:2)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Մարիո Բալոտելլին պայմանագիր է ստորագրել Լիվերպուլի հետ

Մարիո ԲալոտելլիԼիվերպուլը Իտալիայի Միլանի հարձակվող Մարիո Բալոտելլիի հետ պայմանագիր է ստորագրել:

Մանչեստր Սիթիում 2½ տարի մնալուց ինը ամիս անց Բալոտելլին վերադառնում է Անգլիայի Պրեմիեր լիգա՝ փոխարինելով համաշխարհային ֆուտբոլի տաղանդավոր աստղերից մեկին՝ Լուիս Սուարեսին:

Լիվերպուլը 130 միլիոն դոլարով Սուրաեսին Բարսելոնային վաճառելուց հետո ցանկանում է ուժեղացնել իր հարձակողական կազմը:

Սիթիի կազմում եղած ժամանակ Բալոտելլին չորս անգամ հեռացվել է մարզադաշտից, ինչպես նաև ներգրավվել է մի միջադեպում, որից հետո նրա լոգարանը հայտնվել էր հրավառության մեջ:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվել ևս 9 ֆուտբոլիստներ

ֆուտբոլի հավաքականՕգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ կայանալիք հանդիպումների համար, հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, այսօր Բեռնար Շալանդը հավաքին է հրավիրել արտերկրում հանդես եկող ևս երեք ֆուտբոլիստներ, ինչպես նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա
Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա
Արտակ Դաշյան, «Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արսեն Բեգլարյան, «Ուլիս»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը չեն ընդգրկվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլսիտների թվում վնասվածքների պատճառով: Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով, իսկ Օզբիլիսը բուժման ընթացքի մեջ է:

Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրատսվելու նպատակով նախատեսված մարզական հավաքի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ:

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-2016 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում:

 

Հաքերները հարձակում են գործել Sony PlayStation ցանցի վրա

 PlayStation ցանցՀաքերների խումբը հարձակում է գործել վիդեոխաղերի ինտերնետային ցանցերի վրա, ինչպես նաև փոխել է Sony ընկերության գործադիր տնօրեններից մեկին տեղափոխող ինքնաթիռի ընթացքը:

Ոչ աշխատանքային օրերի ընթացքում Blizzard Entertainment-ը, CCP Games-ը, Riot Games-ըև Sony-ին աշխատանքներ էին իրականացնում իրենց ինտերնետային ցանցերը վերականգնելու համար:

Հաքերները Twitter կայքում ստանձնել են PlayStation-ի և այլ ցանցերի վրա հարձակում գործելու պատասխանատվությունը՝ այս կերպ թույլ չտալով միլիոնավոր խաղացողների խաղալ առցանց:

ՀԴԲ-ն հետաքննում է տեղի ունեցածը:

Կիրակի օրը Sony-ին հայտնել էր, որ իրենց ծառայությունները դեռևս վերականգնման փուլում են՝ հավաստիացնելով, որ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանված են:

Sony Online Entertainment-ի տնօրեն Ջոն Սմեդլին ևս թիրախ է դարձել: Հաքերները, իմանալով, որ Սմեդլին Դալլասից Սան Դիեգո է թռչում ինքնաթիռով, լուրեր են տարածել, որ ինքնաթիռում ռումբ կա:

Ինքնաթիռը փոխել է ընթացքը և արտակարգ վայրէջք կատարել:

Ավելի ուշ ՀԴԲ-ից տեղեկացրել են, որ ինքնաթիռը առանց միջադեպերի վայրէջք է կատարել, իսկ ուղևորները ապահով տարհանվել:

 

Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանըՕգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց կանադացի խորհրդարանականների ներդրումը` հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության անդամները վստահեցրին, որ շարունակելու են գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության առավել սերտացմանը։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին

կարեն անդրեասյանՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին հետևյալ բովանդակությամբ.

 

‹‹Իմ խորին մտահոգությունն եմ հայտնում Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի և սպանությունների, մասնավորապես, 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքի առթիվ:

Ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող Պետրոսյանին՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»: Դրան հետևեց Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Պետրոսյանը հանկարծամահ է եղել «սրտային անբավարարությունից»: Մինչդեռ, ըստ Պետրոսյանի բժշկական քարտի, վերջինս եղել է ֆիզիկապես լիովին առողջ:

Կարեն Պետրոսյանի սպանությունից 17 օր անց ադրբեջանական կողմը դիակը դեռ չի հանձնել Հայաստանին: Ես հիմնավոր կասկածներ և մտավախություն ունեմ, որ Պետրոսյանի դիակի հանձնման ձգձգումը խոշտանգման հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդում: Նույն կերպ 2010թ. Ադրբեջանում գերության մեջ սպանվեց քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, իսկ մեկ այլ քաղաքացիական անձ Մամիկոն Խոջոյանը 2014թ. մահացավ Ադրբեջանում խոշտանգվելու հետևանքով, հայրենիք վերադառնալուց հետո:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար, Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի և Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ Էլմիրա Սուլեյմանովան մինչ օրս որևէ դիրքորոշում չի հայտնել Կարեն Պետրոսյանի սպանության վերաբերյալ: Ակնկալելի էր Սուլեյմանովայի նման պահվածքը, քանի որ նույն այդ պաշտոնյան ողջունել էր իր հայրենակից Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլխատումը կացնահարման միջոցով՝ ոճրագործի գործողություններն անվանելով «հայրենասիրության օրինակ երիտասարդների համար»:

Գերուն խոշտանգելը խորապես հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես, պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի դրույթներին:

Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, նպաստել Կարեն Պետրոսյանի դիակի՝ Հայաստան տեղափոխմանը և սպանության համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը››:

Պաշտպանի աշխատակազմ

В Стамбуле произошли сирийские погромы

o_992506Сотни жителей Стамбула приняли участие в акции против притока в Турцию беженцев из Сирии. На кадрах с места события показаны несколько сот вооруженных палками и ножами людей, которые совершали нападения на магазины и автомобили, принадлежащие сирийцам, и выкрикивали антисирийские лозунги.

Как сообщает “Интерфакс” со ссылкой на турецкое телевидение, в результате погромов пострадали не менее пяти сирийцев. Для разгона протестующих полиции пришлось прибегнуть к использованию слезоточивого газа.

На протяжении нескольких последних недель в ряде турецких городов уже происходили антисирийские протесты. Сейчас, по некоторым данным, в Турции насчитывается до 1,2 миллиона беженцев из Сирии.

Մարոկկոյի թագավորին Իսպանիայի լողափում հանցագործի տեղ են դրել

12Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ին հանցագործի տեղ են դրել, հաղորդում է «Մունդո» թերթը:  Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ միապետը հանգստանում էր Իսպանիայի Սեուտ կիսաանկլավում, որը Մարոկկոյի հյուսիսային հատվածում է գտնվում:

Իսպանական քաղաքացիական գվարդիայի աշխատակիցների մեջ կասկած առաջացավ 2 զբոսաշրջային առագաստանավերի ու 3 հիդրոցիկլի պատճառով, որոք այս շրջանում օգտագործվում են թմրանյութ ու ներգաղթյաղներին  փոխադրելու նպատակով: Նրանք առագաստանավում գտնվողներին խնդրել են փաստաթուղթ ներկայացնել: Թագավորին, որ նույպես հանգստանում էր նավերից մեկում, չեն ճանաչել սկզբում: Որոշ ժամանակ անց թագավոր Մուհամեդ  VI  զանգել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI –ին ու տեղեկացրել կատարվածի մասին: Արդյունքում, գվարդիայի ներկայացուցիչները միապետից ներողություն են հայցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մենք դատապարտված են Վրաստանի հետ շատ սերտ համագործակցելու. Թ. Մանասերյան

10637627_542760725825419_1440275478_n (1)«Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերը վերջին տարիներին շատ երկչոտ կերպով են իրականացվում: Սրանում կա նաև Հայաստանի մեղքի բաժինը, որովհետև չեմ կարծում թե ամեն մի նախարար ճանաչում է իր պաշտոնակցին Վրաստանում, իսկ դա պարտադիր պայման է հարաբերությունները զարգացնելու համար: Մենք դատապարտված են Վրաստանի հետ շատ սերտ համագործակցելու», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա  ՝ չնայած նրան, որ Հայաստանը և Վրաստանը տարբեր տնտեսական գոտիների են հարում, երկուսն էլ համարվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. ոչ խտրական վերաբերմունքը պարտադիր պայման է:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանի տնտեսությունը տարածաշրջանում աշխատում է հիմնականում ներմուծման վրա. Ադրբեջանի հետ զրո առևտուր,  Թուրքիան ն Իրանը մտնում են այն հնգյակի մեջ, ում հետ Հայաստանը ամենամեծ ծավալի արտաքին առևտուր է կատարում: «Թուրքիայի հետ առևտրում մենք 95.5 տոկոսով միայն ներմուծում ենք: Նույն չափն է Իրանի դեպքում: Վրաստանի դեպքում արտաքին առևտրի ծավալները շատ խաբուսիկ են: Կա առևտրի ստվերային շրջանառության մաս կա: Խնդիր պետք է դնել Վրաստանի հետ առևտուրը ավելի լիարժեք դարձնելու, որը պետք է արտահայտված լինի ներմուծման արտահանման աճերով», – նշեց նա:

Նա ընդգծեց, որ Վրաստանի տնտեսությունը զարգացած չէ, չնայած վերջին տարիների բարեփոխումներին: Վրաստանի շուկայում ներդրումների կարիք կա, նաև հայրերն են այնտեղ ներդրումներ կատարում, արդյունաբերությունը դեռ ոտքի կանգնած չէ. «Վրաստանի տնտեսությունում՝ արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում կառուցվածքային էական փոփոխություններ չեն եղել: Միակ բանը, որ փոփոխություններ կրեց, դա տուրիզմի ոլորտն է»:

Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցին՝ Մակարյանը նշեց. «Բացի Վերին Լարսի հարցից, ես անկեղծ ասած, այդպես էլ  չհասկացա, թե մենք ինչ մասին բանակցեցինք Վրաստանի վարչապետի հետ: Մենք կամ նախահետախուզական վիճակում ենք գտնվում, կամ իսկապես ցանկանում ենք լուրջ լուրջ հարաբերությունների հիմք դնել»:

«Վերին Լարսը մեր Աքիլեսյան գարշապարն էր երկար տարիներ: Այն անընդհատ տանջել է մեր գործատուներին. կամ փակ է, կամ փլուզված է՝ ռուսական կողմի քմահաճույքներն են եղել, թե վրացական կողմի… Ես ուրախ եմ, որ այս կառավարությունը համաձայնության եկավ դա կառուցելու: Անգամ միայն դրա համար մեր վարչապետներ իհանդիպումը արդյունավետ եղավ, քանի որ դա մեծ խնդիր է Հայաստանի համար», – ասաց ԳագիկՄակարյանը՝ հավելելով, որ դա մեզ համար ճանապարհ է՝դուրս գալ դեպի ռուսական շուկա, բայց պետք է բավարար տարողունակություն ու հզորություն ունենալ, որ խցանումներ և ուշացումներ չլինեն:

Անկախ

Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում  

iran-azarbajanԲաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային տեղեկացրել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեծանալու է առևտրաշրջանառությունը:

Մոհսեն Փաքայինը, երկու երկրների միջև առևտրի զարգացումը շահեկան գնահատելով, նշել է, որ Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում:

Իրանի դեսպանը  տեղեկացրել է, որ Աստարայի ցամաքային սահմանից օրական 2-3 հազար Ադրբեջանի քաղաքացիներ են Իրան մտնում:

«Մաքսային և վիզայի հետ կապված խնդիրների կարգավորումը , սահմանում երկու երկրի մաքսային բաժնի աշխատանքային ժամերի երկարացումը, երկու երկրների միջև առևտրի ընդլայնումը, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով մասնավոր սեկտորի ներկայությունը՝ Բաքվում Իրանի դեսպանատան ծրագրերի մաս են կազմում»,- ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային:

Նշենք, 2014-ի առաջին չորս ամսվա ընթացքում  Իրանը 16 մլրդ դոլարի ոչ նավթային արտահանումներ է կատարել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով ավել է:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Հոսեին Ամիր Աբդոլահիանը մեկնել է Սաուդյան Արաբիա

Hossein abdolahianԻրանի արտգործնախարարի արաբ-աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլահիանը մեկնել է Սաուդյան Արաբիա` հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց հետ:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանի պահակազորի ավիատիեզերային ուժերը կործանել են Իսրայելին պատկանող լրտեսական թռչող սարքը

iran armyԻրանի իսլամական հեղափոխության պահակազորի հանրության հետ կապի վարչությունը հայտարարել է, որ պահակազորի ավիատիեզերային ուժերը կործանել են Իսրայելին  պատկանող լրտեսական թռչող սարքն Իրամի օդային տարածքում:

Լրտեսական թռչող սարքը փորձել է ներթափանցել Նաթանզի շրջան, ուր գտնվում է ուրանի հարստացման միջուկային ձեռնարկություն:

Ուշագրավ է, որ 2011-ին էլ Իրանը հայտարարել էր երկրի տարածքում ամերիկյան «RQ-170» լրտեսական սարքի կործանման մասին: ԱՄՆ-ի կառավարությունը Թեհրանից պաշտոնապես պահանջել էր վերադարձնել այն, սակայն Իրանը մերժել էր:

 Անկախ