Գործադիրը ջանքեր է գործադրում փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար 2014-ին կանցկացվեն ՏՏ ոլորտի ավանդական միջոցառումները

կառավարությունՀայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին: ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 և արտահանման ծավալի մոտ 20 տոկոսը: Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ հատվածին աջակցելու և այն հզորացնելու ուղղությամբ: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև «Մաքուր տեխնոլոգիաներ Հայաստանի ՓՄՁ-ների համար» ծրագրին, որի նպատակն է ընտրված ՓՄՁ-ներում խթանել մաքուր տեխնոլոգիաների նորարարության ձեռնարկատիրության զարգացումը, ՓՄՁ-ների ներուժը առավելագույնի հասցնելու համար հզորացնել ազգային քաղաքականությունը և ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել ազգային հարթակ, գործնականում կիրառել մաքուր տեխնոլոգիաների «էկոհամակարգը» և այլն: Ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները: Ծրագիրն իրականացվելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր», Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամների հետ՝ ներգրավելով հիմնական գործընկերներին, որոնք են ՓՄՁ-ները, գործարար միությունները, համալսարանները, փորձագետները և գիտահետազոտական հաստատությունները:

Գործադիրն հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի իրականացման համար բյուջեից հատկացվելու է 45 մլն դրամ: Կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները և այլն: Այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական ՏՏ ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները:

Կառավարությունը ձեռնարկում է Արարատյան ջրավազանում ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակի հաղթահարման միջոցներ

գիշատիչ ձկներԱրարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Այսօրվա որոշմամբ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է այդ հսկողությունը, ինչն էլ կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն: Որոշմամբ հաստատված կարգի համաձայն տրված են ապօրինի շահագործվող, չշահագործվող, լուծարման և կոնսերվացման ենթակա հորատանցքերի, ինչպես նաև դրանց առնչվող անձանց ու կատարվող գործողությունների սահմանումները, ինչն էլ թույլ կտա այդ գործողություններն իրականացնել առանց տարաբնույթ մեկնաբանությունների: Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը և կգործի մինչև 2014թ. օգոստոսի 1-ը:
Այս համատեքստում գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» և ևս երկու օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը, մասնավորապես՝ կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիթորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ: Օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այս տարի նվազել է ոչ միայն արտեզյան հորիզոնների և Սև ջրի ջրատվությունը, այլև ջրամբարներում ևս ջրի բավարար քանակություն չի կուտակվել: Դրա հետևանքով, մասնավորապես Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում, առաջացել է լրացուցիչ ֆինանսական պարտավորություն՝ էլեկտրաէներգիայի մեծացած ծախսի վճարումը: Կառավարությունն իր որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք օտարելու շնորհիվ առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ հատկացրել է «Սևան- Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին՝ բարելավելով ընկերության ֆինանսական վիճակը:
Անկախ
 

Հայտնաբերել են օդանավակայանի սրահից դրամապանակ գողացողին

դրամապանակՄարտի 26-ին մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը օդանավակայանում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բանկային քարտ և բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը օդանավակայանի մեկնման սրահի նստարանի վրայից գողացել է 1983 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը ներկայացել է գծային բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:

Անկախ

1967թ-ին հենց այսօրը տեղի ունեցավ հայտնի “Կովկասի գերուհին և Շուրիկի Նոր արկածները”կատակերգության պրեմիերան

նիկուլինՀետաքրքիր փաստերի ֆիլմի մասին:

նինա,շուրիկ Ֆիլիմի ստեղծման հարցում ռեժիսորին ոգեշնչել էր թերթի մի հոդված, որը  վերաբերում էր սիրահարված  տղայի  իր սիրած աղջկա  առևանգմանը: Սկզբում պաշտոնյաները ցանկանում էին արգելել ֆիլմի ցուցադրումը, սակայն Լեոնիդ Բրեժնևին այն շատ դուր եկավ և հենց նա էլ հավանություն տվեց ֆիլմի տարածմանը:

նինա, շուրիկ Առաջին ֆիլմի հաջողությունը ոգևորեց ֆիլմը ստեղծողներին և նրանք որոշեցին շարունակել ուրախ ուսանողի հետաքրքիր արկածները:

6630851   Սցենարի հեղինակները` Կոստյուկովսկին և Սլոբոդսկին, գրեցին նոր պատմություն` “Շուրիկը լեռներում” անվամբ: Ֆիլմի առաջին հատվածում Շուրիկը փրկում է կովկասյան ավանդույթներով առևանգված աղջկան, իսկ երկրորդը նվիրված է ձնեմարդու որոնումներին:    Ըստ Լեոնիդ Գայդայի` նրանք ցանկանում էին ստեղծել լիամետրաժ ֆիլմ, այդ պատճառով էլ ձնեմարդու հատվածը ստիպված զոհեցին: Փոխարենը, աղջկա առևանգման և կովկասյան ավանդույթների թեման որոշեցին զարգացնել` այն վերածելով մեկուկեսժամանոց  ֆիլմի:

Լեոնիդ Գայդայը շատ էր սիրում արևոտ Ղրիմը և իր շատ ֆիլմեր հենց այնտեղ էր նկարահանել, և “Կովկասյան գերուհին” բացառություն չէր: Նկարահանումների մեծ մասը ընթացել է Ալուշտա լեռի շրջակայքում: Մինչև հիմա էլ հաճախ զբոսաշրջիկներին ցույց են տալիս այն ծառը, որի վրա նստած Նիկուլինի կերպարում Բալբեսը նետում էր ընկույզները: Իսկ ընկուզենու վրա փակցված  է հետևյալ գրությունը. “Նիկուլինյան ընկուզենի”:

6630934Դերասանների ընտրության հետ կապված խնդիրներ չեն առաջացել.ֆիլմում պետք է խաղար փորձված գայդայական եռյակը` Գեորգի Վիցինը, Յուրի Նիկուլինը և Եվգենի Մորգունովը և իհարկե  ուսանող Շուրիկը` Ալեքսանդր Դեմյանենկոն: Իսկ գլխավոր հերոսուհուն փնտրել  են շատ երկար. այս դերի հավակնորդներից էին 60-ականների աստղերը` Նատալյա Սելեզնևան,  որպես ֆիլմի գեղեցկուհի ճանաչված Նատալյա Կուստինսկայան և Մարիաննա Վերտինսկայան, բայց Լեոնիդ Գայդայն ընտրեց բոլորի համար անհայտ կրկեսի դերասանուհի Նատալյա Վարլեյին:

19-ամյա Վարլեյի վառ կերպարը միանգամից  ուշադրություն գրավեց և արդյունքում, հարուցեց բազմաթիվ հանդիսատեսների  համակրանքը:

“Կովկասյան գերուհու հաջողությունը” դրդեց հեղինակներին ֆիլմին շարունակություն մտածել: Նոր ֆիլմում գլխավոր դերերում որպես հակառակորդներ հանդես էին գալիս ընկեր Սաախովը և Նինան: Աշխատանքից ազատված նախկին պաշտոնյան ցանկանում է վերադառնալ իր պաշտոնին, սակայն զարմանքով տեղեկանում է, որ գրասենյակը ղեկավարում է շրջանի նոր ղեկավարը, հենց ինքը` ուսանողուհի, կոմսոմոլուհի Նինան… Սակայն “Կովկասյան գերուհի 2” ֆիլմը էկրան չբարձրացավ, քանի որ պաշտոնյաները չթույլատրեցին: Բացի այդ դերասանները Ալեքսանդր Դեմյանենկոն` Շուրիկը և եռյակը համարում էին, որ այդ  կատակերգական դերերը կոչնչացնեն իրենց  լուրջ դերասանական կարիերան:

Անկախ

Միացյալ Նահանգները և Հայաստանը համագործակցում են միջուկային մաքսանենգության դեմ պայքարում հնարավորությունների զարգացման ուղղությամբ

ԱՄՆ, Հայաստան2014թ. ապրիլի 3-4 Երևանում հանդիպեցին ԱՄՆ և Հայաստանի կառավարությունների պաշտոնյաները քննարկեու միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նույթերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում:

Երկօրյա հանդիպման ընթացքում ԱՄՆ և հայաստանյան պատվիրակությունները վերահաստատեցին ահաբեկիչների և այլ հանցագործներիկողմից սև շուկայում միջուկային նյութերի ձեռքբերմանը հակազդելուն  ուղղված ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Ընդունելով միջուկային նյութերի մաքսանենգության հնարավոր դեպքերին համաձայնեցված, կառավարության բոլոր օղակները ընդգրկող հակազդման կարևորությունը՝ հանդիպմանը մասնակցեցին  ՀՀ մի շարք նախարարությունների և ԱՄՆ կառավարության համապատասխան գործակալությունների ներկայացուցիչներ:

Երևանյան հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկեցին 2008թ. հուլիսին ստորագրված ԱՄՆ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:  Կողմերը փոխանակեցին միջուկային նյութերի մաքսանենգության ներկա սպառնալիքների և  միտումների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկեցին միջուկային նյութերի հայտնաբերման, միջուկային դատափորձագիտության, օրինապահ մարմինների հետախուզության և այլ բնագավառներում առաջատար փորձը, որն ուղղված է միջուկային նյութերի մաքսանենգության դեպքերի կանխարգելմանը, հայտնաբերմանն ու հակազդմանը: Այս քննարկումները հարթակ են ապահովում ԱՄՆ և Հայաստանի միջև շարունակական համագործակցության համար միջուկային նյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հետախուզման և դատական հետապնդմանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում:

Հնարավոր վտանգ ներկայացնող միջուկային նյութերի առգրավումը տարածաշրջանում 2010 և 2011թթ մեկ անգամ ևս ընդգծեց միջուկային մաքսանենգության բնագավառում համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը: Տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը ուղղված սպառնալիքներին հակազդելու լավագույն միջոցը համագործակցությունն է: Միացյալ Նահանգները համագործակցում է գործընկեր կառավարությունների, այդ թվում Հայաստանի կառավարության հետ, միջուկային մաքսանենգության համապարփակ հակազդեցությանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում՝ուշադրություն դարձնելով տեղեկատվության հավաքագրմանը և վերլուծությանը, օրենքների կիրառմանը և տեխնիկական հարցերում վերադասից աջակցություն ստանալուն, որոնք հաջողությամբ կիրառվել են միջուկային մաքսանենգության ցանցերը հայտնաբերելու և այդ դեպքերի մեծ մասում ներգրավված հանցագործներին ձերբակալելու գործում:

 Անկախ

Օմբուդսմենը հրապարակում է զեկույցն ամբողջությամբ և խոստանում արձագանքել հակադարձողներին

կարեն անդրեասյանՎերջին օրերին առանձին հատվածներ հրապարակվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2013 թվականի Օմբուդսմենի Զեկույցից: Այսօր արդեն կարող ենք ամբողջությամբ հրապարակել Զեկույցը: Այն մեր պաշտոնական կայքում է՝ :

 

Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է և հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ: Հետևաբար, առկա և սպասվող բոլոր հակադարձումներին մենք հընթացս և համարժեքորեն կարձագանքենք:

Անարձագանք կմնան միայն էժանագին պիտակները: Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունն ինչպես միշտ մատչելի կլինի նաև նրանց համար:

Լրագրողներին հետաքրքրող հարցերին էլ կպատասխանենք հաջորդ շաբաթ կայնալիք մեր մամլո  ասուլիսի ընթացքում:

Կարեն Անդրեասյան

Անկախ

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում հետաքրքիր կարծիք է հայտնել երեկվա ՍԴ որոշման կապակցությամբ

կարեն քոչարյանԵս, իհարկե, իրավաբան չեմ, բայց ՍԴ երեկվա որոշումից հետևյալ եզրակացություն արեցի` դատարանը ապացուցում է որ օրենքը խախտվել է (իսկ հակասահմանադրական բառը հուշում է, որ խախտվել է պետության Գլխավոր Օրենքը), սակայն քաղաքացիները 6 ամիս Պարտադիր պետք է ապրեն հակասահմանադրական ճանաչված Պարտադիր կուտակայինի պայմաններում։ Դա նույն է, որ ասենք դատարանը որոշում կայացնի, որ ինչ-որ մեկը գողություն է կատարել, հետո ասի, բայց դու գնա շարունակի ևս 6 ամիս գողություն անել, հետո կգաս մեզ կասես, որ փոխվել ես և մենք անպայման կհավատանք, որ դու փոխվել ես։
ՍԴ այս որոշումը, սերիալներով կրթված արդի սերունդը կգնահատեր երկու բառով` Մաման- ծաղկաման։

Անկախ

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանց

հիվանդանոց

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ  Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։

Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալն ու քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն այցելել են ակցիայի ընթացքում վիրահատված և ապաքինվող կանանց, զրուցել նրանց հետ  ակցիայի անցկացման, ինչպես նաև կատարման վերաբերյալ։ Լսելով նրանց բարձր գնահատականը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ ակցիային աջակցելու հարցում ցուցաբերած պատրաստակամության և բարձրակարգ բուժսպասարկման համար։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը հայտնել է, որ ակցիայի շրջանակում կենտրոն է դիմել 500 կին։ Բազմապրոֆիլ հետազոտություններից հետո նրանցից 29-ը վիրահատվել են էնդոսկոպիկ եղանակով. կատարվել է նաև 6 փոքր վիրահատական միջամտություն։ Կենտրոն դիմած կանանցից 115-ն ստացել է խորհրդատվություն, 284-ը դենսիտոմետրիայի հետազոտություն են անցել։  Գեորգի Օկոևն ընդգծել է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ակցիայի ընթացքում վիրահատության ուղեգրված բոլոր կանայք կվիրահատվեն՝ ակցիայի ավարտի օրացուցային ավարտից հետո էլ։

 

 Անկախ

Բնական աղետներն այս տարի էլ մարտահրավեր նետեցին հայ գյուղացուն

ցրտահարությունՄարտի 28-ին գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարություն-նախազգուշացումով, որ հանրապետությունում մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և ցրտահարություն, որից պաշտպանվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս դիմել ավանդական միջոցների` այգիները ծխեցնել, և եթե հնարավոր է` առատ ոռոգել:

Ցուրտ էին սպասում` ձյուն ստացան

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ ցրտահարությունից տուժելու վտանգի առջև են հայտնվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, դեղձենիները, որոշ շրջաններում` վաղահաս խաղողի վազերը: Այնուհետև Գառնիկ Պետրոսյանը երկար ու մանրամասն բացատրում էր «ավանդական» մեթոդների կիրառման տեխնոլոգիաները` ժամերը և այլն, քանի որ վստահ էր, որ -1-ից -2 աստիճան ցրտի դեպքում ցրտահարությունից հնարավոր կլիներ 100 տոկոսով պաշտպանվել, իսկ մինչև -6 կամ -7 աստիճան ցրտի դեպքում` ցրտահարության վտանգն էականորեն մեղմել:

Գյուղնախարարությունում նույնիսկ արտակարգ նիստ-խորհրդակցություն հրավիրեցին, քննարկեցին ցրտահարության դեմ պայքարի միջոցները, կազմեցին ծրագրեր, այնուհետև լրատվամիջոցներով ու երեք բջջային օպերատորների կողմից ուղարկվող sms հաղորդագրությունների միջոցով լայնորեն տեղեկացրին ցրտահարության վտանգի ու «ավանդական» միջոցներով դրա դեմ պայքարելու մասին: Սա, ինչպես նշում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, իհարկե ճիշտ են արել:

Ուշադրություն դարձնենք, սակայն, մի հանգամանքի վրա. նախարարությունը խորհուրդ էր տալիս ոռոգել այգիները, իսկ այն հարցին` ոռոգման հնարավորություն կա՞, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշում էր, թե կան բավականաչափ մեծ տարածքներ, որտեղ ինքնահոս ոռոգման համակարգեր են գործում, և այդ վայրերում ոռոգումը հնարավոր է, իսկ քանի որ ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, պոմպակայանները դեռ պատրաստ չեն աշխատանքի, ապա, ցավոք, պոմպակայանների միջոցով ոռոգվող վայրերում ոռոգման հնարավորությունը բացակայում է:
Այս էլ որերորդ տարին է, որ Հայաստանում խոսվում է ցրտահարության վտանգի, դրա դեմ ծխահարությամբ ու առատ ոռոգումով պայքարելու մասին, բայց հենց գալիս է վճռական պահը, պարզվում է, որ ոռոգման սեզոն չլինելու պատճառով պոմպակայանները պատրաստ չեն աշխատանքին: Ընդ որում` նույնիսկ 1-2 օրով հնարավոր չի լինում այդ պոմպակայանները բերել աշխատանքային վիճակի:

Բայց այս պահին սա հարցի ոչ այնքան կարևոր կողմն է: Որովհետև մարտի 31-ին, երբ արդեն պարզ էր, որ ցրտահարությունն ուղեկցվել է առատ ձյան տեղումներով, պարզվեց, որ Արարատյան հարթավայրում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը, լրիվ ցրտահարվել են բաց դաշտում տնկված սածիլները: Վնասվել են Արարատի, Արմավիրի գրեթե բոլոր համայնքները, իսկ Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերը` մասամբ:

Ինչպես նշում էր Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը մարզում գետնի մակերեսին գրանցվել է ոչ թե -1 կամ -2 աստիճան ցուրտ, այլ -3.5 աստիճան հողի մակերևույթին ու -2.5 աստիճան` օդում: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն էլ Հայպետհիդրոմետը ցուրտ էր կանխատեսում -6-ից -7 աստիճանի սահմաններում, սակայն պարզվեց, որ որոշ համայնքներում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10 աստիճան:

Եղանակներն ինքնուրույն կտաքանան, բայց գյուղացիների վարկերն ինքնուրույն չեն մարվի

Այստեղ արդեն ակնհայտ է, որ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները` ավանդական միջոցներով` ծխահարելով ու առատ ոռոգումով պայքարել ցրտահարության դեմ, օգուտ չէին տալու: Ցրտահարության դեմ պայքարելու աշխատանքների առումով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց. «Ձյունը գալիս է, ցրտահարություն է, ձյան դեմ ի՞նչ աշխատանքներ պետք է անել, որ վնասները շատ չլինեն: Ցրտահարություն է: Ո՞վ է ուզում, որ այդպես լինի»:

Վայոց ձորի մարզում, ինչպես տեղեկացրեց մարզպետ Էդգար Ղազարյանը, ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում, քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել մարզի ցածրադիր համայնքներում ու գոտիներում գտնվող այգիները: Իսկ ցրտահարության դեմ իրականացվող աշխատանքների մասով մարզպետը նշեց, որ այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք մտադրված են եղել իրականացնել մարզում գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, անիմաստ են եղել, որովհետև սպասվել է միայն օդի ջերմաստիճանի անկում և նախատեսվել են ցրտի դեմ կանխարգելիչ ծրագրեր, բայց այդ ցրտահարությունն ուղեկցվեց ձյունով, իսկ դրա դեմ իրենք անզոր են եղել: Անցած օրերի ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկի` Արմավիրի մարզի Այգևան համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանը պատմեց, թե ինչ տիտանական ջանքեր են թափել ինքն ու իր համայնքի ժողովուրդը ցրտահարության գիշերներին. փորձել են ծխահարումով պաշտպանել այգիները, առատ ոռոգել են, քանի որ այդպես են իրենց խորհուրդ տվել գյուղնախարարությունից, ամբողջ երկու գիշեր դաշտերում ու այգիներում են եղել, ովքեր ջերմոցներ ունեն, ջերմոցներում են գիշերել, շորերով, լաթերով, էլեկտրական սալօջախներով ու գազով, սովորական կրակով փորձել են գոնե բերքից ինչ-որ բան փրկել, բայց ապարդյուն:

Ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկն էլ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքն է, որի ղեկավար Եսայի Մովսիսյանը ձեռնարկված միջոցառումների արդյունավետության առումով նշեց. «20 սանտիմետր ձյուն է դրել, ի՞նչ միջոց ձեռնարկեինք: Ծխահարելն էլ, ոռոգումն էլ այդ դեպքում սխալ բաներ են, հնարավոր չէ ձյան դեմ պայքարել: Դա բնության աղետ է, ու ո՛չ պետությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ որևէ մեկն ի զորու չէր ինչ-որ ձևով օգնել: Շատ չարչարվեցինք, բայց ինչ էլ արեցինք` անօգուտ էր»:

Մայիսյանի և Այգևանի համայնքապետները նշեցին, որ համարյա բոլոր գյուղացիները վարկեր ունեին, մեծ մասի հույսը տարվա բերքն էր, որը, սակայն, փչացավ: Սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում, չնայած այլ հարցեր էլ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է ցրտահարությունից տուժած մարզեր` ստեղծված իրավիճակին ծանոթանալու և առաջացած խնդիրների լուծման միջոցներ գտնելու համար: Այդ այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին ցրտահարության հետևանքները մեղմելու հնարավորությունները, մասնավորապես` բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն ավելացնելու և այլ միջոցներով: Համայնքների ղեկավարները և բնակիչները փոխվարչապետի և նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման հետ կապված և այլ հարցեր:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին և համայնքներում հնչած մտահոգություններին` փոխվարչապետը նշեց. «Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք, որ վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաև հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետևանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»:

Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:
Իսկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ իր ղեկավարած նախարարությունն աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային մշակաբույսերի որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաև գարնանացան գարու և կերային այլ մշակաբույսերի սերմեր: Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաև հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի և դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը:

Ցրտահարության հասցրած ամբողջ վնասը դեռ վերջնականապես կճշտվի ու կհրապարակվի, բայց ակնհայտ է` այս տարի ծիրանը «կարոտով» ենք հիշելու, ու խիստ «հարգանքով» ենք վերաբերվելու վաղահաս կեռասին, դեղձին, խաղողի սեղանի սորտերին: Բայց կարևորն այն է, որ առանց այն էլ հոգսաշատ ու վարկերի տակ «ճկռած» գյուղացիներին անհրաժեշտ օգնությունը տեղ հասնի, ինչպես որ խոստանում են պատկան մարմինները:

 

Առաջիկայում սպասվում են տեղումներ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում“

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան 2-7մ/վրկ, ապրիլի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա :

Երևանում՝
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան    24.50C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -2.00C  (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    11.00C

Ապրիլի 7-ից նոր արագաչափ սարքեր Երևանում և Հրազդանում

երթևեկությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. ապրիլի 7-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի ուղղությամբ՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Խանջյան և Հերացի փողոցների ուղեանցման վրա՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Սարալանջի փողոց՝ Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկից դեպի Սարալանջի և Գլինկայի փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է,
4. Հ-28 «Հ-28 – Հրազդան – Մ-4» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.9-րդ կմ (Հրազդան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անկախ

Ու՞մ վրա է դրված ապացուցման պարտականությունը

օրենքՔաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանելուց դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցներին, որոնց գործին մասնակցող մյուս անձինք օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտումը և գնահատումը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակն ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բերդ-Տավուշ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը մահացել է

ԱվտովթարԱպրիլի 2-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Կորյուն Փայտյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Թունելի հարևանությամբ հայտնաբերվել է ինքնաձիգ և ինքնաձիգի 4 պահունակ` լիցքավորված 120 փամփուշտով

փամփուշտԱպրիլի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարյան փողոցի մոտ գտնվող թունելի աղբամանների մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ և ինքնաձիգի 4 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Մանուել Վալսին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

տիգրանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մանուել Վալսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը:
Հայաստանը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում պատմական հինավուրց կապերի վրա խարսխված հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն և կխորանան` ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը զինծառայող կանանց և բազմազավակ մայրերի հետ

ՊՆԱպրիլի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հանդիպել է ՊՆ համակարգի լավագույն կին զինծառայողների և բազմազավակ մայրերի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը:

Հանդիպումը, պաշտպանության նախարարի բնորոշմամբ, փորձ էր անկեղծ զրուցել կանանց հետ բանակաշինության, ձեռքբերումների, խնդիրների մասին, դրանց նայել կնոջ աչքերով, ծավալել անկեղծ ու անմիջական երկխոսություն, ինչպես նաև քննարկել ծառայողական և անձնական բնույթի հարցեր:

Սեյրան Օհանյանն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ հայ կինը եղել ու մնում է հայրենիքի ուժի, պաշտպանվածության և հուսալի ապագայի ամենակարևոր երաշխավորը, քանի որ հայ կինն է ծնում և դաստիարակում հայրենիքի ապագա զինվորին, շինարարին ու նախարարին, հայ կինն է վառ պահում օջախի կրակը, և վտանգի պահին հայ կինն է զենք առնում ու կանգնում հայրենիքը թշնամուց պաշտպանող հայորդու կողքին: Հայոց բանակի կազմավորման տարիներին էլ հայ կինն իր մեջ ուժ է գտել զինվորանալու, կրելու ուսադիրների ամբողջ ծանրությունը և իր ներկայությամբ զորություն, բարություն, հանդուրժողականություն, սեր ու քնքշանք տարածելու զինված ուժերում:

Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել և իրենց լուծումն են գտել կին զինծառայողներին և բազմազավակ մայրերին մտահոգող բազմազան հարցեր ու խնդիրներ: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ նման անմիջական երկխոսությունը այսուհետ կդառնա պարբերական և կընդգրկի ավելի մեծ ծավալներ:

ՀՀ պաշտպանության նախարարը անակնկալ նվեր է մատուցել հանդիպմանը մասնակցող բազմազավակ այն մայրերին, որոնց որդիներն այսօր ծառայում են զինված ուժերում: Բազմազավակ մայրերի զինվոր որդիներին շնորհվել է 10-օրյա խրախուսական արձակուրդ:

          Անկախ

Տարածվող կեղծ լուրերը վտանգավոր են

Samvel MartirosyanՄարտի վերջին համացանցը, հատկապես` սոցցանցերը ողողված են Քեսաբում ապրող քրիստոնյաների, մասնավորապես` հայերի վտանգված կյանքի մասին արյունալի և սարսափազդու նյութերով: Այդ առիթով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ շատ արագ տարածվող կեղծ տեղեկատվությունը, լուսանկարներն ու տեսանյութերը կարող են բացասական հետևանք ունենալ թե՛ Հայաստանի քաղաքականության, թե՛ հայերի համար: Սովորական քաղաքացիների արարքն ինչ-որ չափով կարելի է հասկանալ, բայց խմբագրությունները չեն էլ ստուգում այդ լուրերի իսկությունը:
Տարբեր աղբյուրների համաձայն` մարտի 21-ի առավոտյան սիրիացի ապստամբները Թուրքիայի կողմից ներխուժել են Քեսաբ, տեղի հայերն էլ լքել են բնակավայրերն ու տեղափոխվել Լաթաքիա: Ներկա պահին աշխարհը հետևում է Սիրիայի, մանավանդ Քեսաբի իրադարձությունների զարգացմանը, իսկ տվյալ ներխուժման դեպքից հետո #SaveKessab տեղեկատվական արշավին միացել են շատ հայտնի դեմքեր: Օրինակ՝ ամերիկյան շոու բիզնեսի նշանավոր դեմք Քիմ Քարդաշյանը, որ գրառում է կատարել Twitter-ում, հայտնի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը, Շերիլին Սարգսյանը (Շերը), իսկ ամերիկահայ լրագրող Լիանա Աղաջանյանն իր Twitter-յան էջում գրել է, որ 1915 թ. Ցեղասպանության և Քեսաբում հայազգի զոհերի մասին իրականությանը չհամապատասխանող լուրերի միջև հավասարության նշան է դրվում: Բայց միջազգային կառույցը «բերանը ջուր առած» լռում ու լռում է:
Սարսափ առաջացնող զանգվածային գնդակահարության տեսարանները, որոնք Քեսաբի հետ ոչ մի կապ չունեն, կեղծ են, դրանք տարածել է ռուսական LifeNews-ը (սկզբնաղբյուր տեսանյութը YouTube-ում տեղադրվել է մինչև Քեսաբի գրավումը՝ մարտի 20-ին): Հայ մասնագետները հավատացնում են, որ Քեսաբից դեռ հնարավոր չէ օբյեկտիվ, հավաստի և լիարժեք տեղեկություններ ստանալ, իսկ հայ զոհերի մասին տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
«Քեսաբի վերաբերյալ կեղծ տեսանյութեր տարածելը և Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակելը հանգեցնելու է հետևյալին․ թուրքերը մի քանի օրից ասելու են, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են, այն, ինչ արել են 15 թվականի վերաբերյալ», – բացատրում է մեդիափորձագետ Ս. Մարտիրոսյանը։ Բայց և շեշտել է, որ թյուր կարծիք չձևավորվի, թե Քեսաբի դեպքերը չի համարում ողբերգական։ «Հենց քեսաբցիների համար է պետք միայն ճշգրիտ տեղեկատվություն։ Թուրքերին պատասխանատվության կանչելու համար պետք է զգոն լինենք», – հավելել է փորձագետը: Որոշ հայ մասնագետներ էլ են վստահեցնում, որ պետք է շարունակել արձագանքել այդ ոգով: Իսկ ներկա պահին քեսաբաբնակ հայերին պետք է աջակցել գումարով և սննդով, որոնք կուղարկվեն աջակցող հայկական կառույցների միջոցով:

Կողոպուտ` շուկայի հետնամասում

կողոպուտՈստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս Կոմիտասի պողոտայում գտնվող գյուղատնտեսական շուկայի հետնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ի կեսօրին շուկայի հետնամասում ձեռքով հարվածելով ոմն Վարդգեսի կրծքավանդակին` բացահայտ հափշտակել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վարդգեսը 1955 թ. ծնված Վարդգես Ս.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Հեռախոսի քարտն առգրավված է, ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ