Ավելին, քան աղքատությունը

New Picture«Շիրակ կենտրոնը» շուրջ մեկ ամիս է՝ վառելափայտ է բաժանում Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շենք-շինություններում բնակվող անօթևան և սուղ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին:Վառելափայտի բաժանման մասին տեսանյութերի պատրաստմամբ և հրապարակմամբ կազմակերպությունն առաջին հերթին հետապնդում է աղքատության մեջ գտնվող ընտանիքների ապրելակերպը ներկայացնելու խնդիր: Բնականաբար, անապահով ընտանիքներին միայն հագուստ, կոշիկ ու վառելափայտ տրամադրելով հնարավոր չէ հոգալ նրանց գոնե առաջնահերթ կարիքները: Առավել ևս, երբ ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից: Այնուամենայնիվ, «Շիրակ կենտրոնը», հիմնականում արտերկրի մեր հայրենակիցների և հիմնադրամների աջակցությամբ, փորձում է ձմռան շեմին մի փոքր մեղմել սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքների վիճակը: Վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկը հնարավոր է դարձել իրականացնել Կանադայի «Գոլոլեան հիմնադրամի» աջակցությամբ, որի մասին տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

 

Խոշտանգող հարսի ու որդու դրոշմը մնաց. Տարեց կանանց մղձավանջն ավարտվեց

տարեց կինԸնտանեկան բռնությունները վերաճել էին խոշտանգումների, որոնց հետևանքով զառամյալ տատին ու մորը պատճառվել են ոչ միայն ֆիզիկական ցավ, այլև անհաղթահարելի հոգեկան տառապանքներ՝ հարազատ թոռան, նույն  ինքը որդու եւ նրա կնոջ կողմից: Այս մասին գրում է Փաստինֆոն:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ որդին՝ Գուրգենը և հարսը՝ Սյուզաննան, 2009 թվականից մինչև 2011 թ. դեկտեմբեր ամիսը վարձակալական հիմունքներով Երևան քաղաքի տարբեր թաղամասերում բնակվելուց հետո որոշել են բնակություն հաստատել Գուրգենի հայրական տանը, և 2011 թվականի դեկտեմբերի 26–ից ընտանյոք հանդերձ՝ կնոջ ու մանկահասակ երեխայի հետ միասին, տեղափոխվել հայրական տուն, մասնավորապես՝ մոր՝ գործով տուժող Թագուհի Գրիգորյանի` Երևանի Արցախի փողոցում գտնվող բնակարան: Այնտեղ վերջինս  բնակվում էր զառամյալ մոր` գործով մյուս տուժող Նազիկ Կարապետյանի հետ:
Մղձավանջը սկսվել է 2012թ. փետրվարից սկսած՝ համատեղ բնակության ընթացքում Գուրգենը և Սյուզաննան կենցաղային հարցերի հետ կապված պարբերաբար վիճաբանել են մոր հետ՝ նրան պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ, նվաստացրել և ստորացրել նրանց պատիվն ու արժանապատվությունը, արգելել են մտնել բնակարան, օգտվել բնակարանի տարրական կոմունալ հարմարություններից` էլակտրաէներգիայից, լոգարանից, հեռուստացույցից և կենցաղային այլ անհրաժեշտ պայմաններից:
«Սիրող» որդու այս պահվածքը տևել է  2012 թ. փետրվարի 1-ից մինչև հունիսի 11-ը, իսկ «սիրող և լսող» հարսինը՝ 2012թ. փետրվարի 10-ից մինչև մայիսի 26-ը:
Այսպես, համատեղ բնակության ընթացքում, բնակարանի կոմունալ ծախսերը հոգալու և այլ կենցաղային հարցերի շուրջ Գուրգենն սկսել է վիճաբանել մոր հետ և նրանց միջև ձևավորվել են լարված փոխհարաբերություններ: 2012 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:00-ի սահմաններում, հերթական վիճաբանության ժամանակ որդին խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել մոր հասցեին, ձեռքերով հարվածել նրա դեմքին, ձեռքերին և մարմնի այլ հատվածներին:
2012 թվականի փետրվարի 6-ին տուժող Թ.Գրիգորյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին և հայտնել որդու կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին: 2012 թվականի փետրվարի 7-ին տեղեկանալով այդ մասին՝ Գրիգորյանը բռունցքով հարվածել է մոր քթին, ապտակել, թքել երեսին։
Վիճաբանությունը շարունակվել է նաեւ հաջորդ օրը, սակայն այս անգամ հերթական քաշքշոցին փորձել է միջամտել տատը՝ 82-ամյա Նազիկ Կարապետյանը, ում դեմքին եւս Գուրգենը ձեռքով հարվածել, ապա հրել-գցել  հատակին:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Ֆարել Ուիլյամսն առաջինն աշխարհում 24-ժամանոց տեսահոլովակ է թողարկել(տեսանյութ)

pic_2dc9856c09f9f23d655709684ce0b27eՌեփեր Ֆարել Ուիլյամսն առաջինն աշխարհում 24-ժամանոց տեսահոլովակ է նկարահանել իր նոր  «Happy» երգի վրա: Այն կարելի է գտնել 24hoursofhappy.com-ում:  Տեսանյութը միանում է այն պահից, որը համապատասխանում է օգտատիրոջ համակարգչի ժամին: Պատկերի վրա երևում է ինտերակտիվ թվացույց, որի միջոցով կարելի է կլիպի ցանկացած հատված տեղափոխվել ու ցանկացած վայրկյանից  “կիսվել”.տեղադրել սոցցանցերից  մեկում, կոնկրետ դուր եկած պահից: Երգը ձայնագրվել է որպես “Անճոռնի ես 2” մուլտֆիլմի սաունթտրեք:

Նոյեմբերի 19-ին  համացանցում ևս մեկ ինտերակտիվ տեսահոլովակ է հայտնվել Բոբ Դիլանի «Like A Rolling Stone»-ի վրա նկարահանված: Տեսահոլովակը հեռուստացույցի կոճակներով էկրան է ներկայացնում, որի վրա սեղմելով կարելի է միանալ 16-17 ալիքներ, որոնցից յուրաքանչյուրն իր ծրագիրն ունի: Ծրագրի հերոսները Դիլանի երգի հետ համաժամանակ բացում են բերանները:

Հայաստանյան ջերմ արևը՝ աշխարհակենտրոն Լոնդոնի փոխարեն

անահիտ (1)Ուղիղ մեկ տարի է, ինչ Անահիտն Անգլիայից վերադարձել է Հայաստան: Որքան էլ տարօրինակ թվա, 25-ամյա աղջիկն իր համար Հայաստանում շատ ավելի մեծ հնարավորություններ է տեսնում, քան աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնում: «Լոնդոնն ինձ համար քաոս է, իհարկե՝ ոչ այնքան վատ առումով, բայց մի վայր է, որտեղ արդեն ամեն ինչ կայացած է ու կարծրացած, իսկ իմ նմանները՝ ինչքան ուզես: Իսկ Հայաստանը զարգացող երկիր է, ձևավորման մեջ, և դու կարող ես քո դերն ունենալ, ինչ-որ բան էլ դու անել այդ զարգացման մեջ»,- ասում է նա:

Անահիտը 6 տարեկան էր, երբ նրա ընտանիքը 1994 թ. տեղափոխվեց Լոնդոն: Հայրը, որ ծնվել էր Հնդկաստանում, կիսով չափ հայ է, կիսով չափ՝ իռլանդացի ու հնդիկ: 70-ականներին էր եկել Հայաստան՝ սովորելու Երևանի պետական համալսարանում: Այստեղ էլ ծանոթացել էր ապագա կնոջ հետ:  «Հորս առաջին լեզուն եղել է անգլերենը, հետո հնդկերենը, հետո ռուսերենը, հետո նոր՝ հայերենը: Սակայն ինքն իրեն զտարյուն հայ է զգացել և ինձ ու եղբորս էլ որպես հայ դաստիարակել»:

Չնայած սովորում էին անգլիական դպրոցում, ողջ օրն անցկացնում անգլիական միջավայրում՝ առանց որևէ հայ ընկերոջ, տանն ամեն ինչ հայկական էր՝ սկսած լեզվից, վերջացրած կենցաղով ու ավանդույթներով: «Մենք փորձում էինք համադրել երկու մշակույթները, ինչքան էլ որ դա դժվար էր մեզ համար, բայց կարողանում էինք՝  շնորհիվ մեր ծնողների, որոնցից շատ շնորհակալ եմ»:

Սակայն երբ 1999 թ. ամռանը ծնողները որոշում են Հայաստան գալ, Անահիտն ընդդիմանում է, քանի որ չէր ուզում բաց թողնել դպրոցի ավարտական խնջույքը. դա իրեն ավելի էր ձգում, քան Հայաստանը: Նրան մի կերպ են բերում: Ողջ ամառն անցկացնելով հայրենիքում՝ 11-ամյա Անահիտն իր մեջ հեղափոխական որոշում է կայացնում. մի օր անպայման պետք է վերադառնա Հայաստան. «Իմ մեջ տպավորվեց մարդկանց ջերմությունը, անկեղծությունը: Լոնդում երբեք մարդկանցից ջերմություն չես զգում: Բացի այդ, Հայաստանի եղանակը շատ սիրեցի, այստեղի ուտելիքը: Մի խոսքով, այդ այցն ինձ համար շատ կարևոր էր և որոշիչ»:

Լոնդոնում ավարտելով հիմնական դպրոցը՝ Անահիտն ընդունվում է ավագ դպրոց, հետո քոլեջ, ապա Քենթի համալսարան՝ քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Համալսարանն ավարտելուց հետո ուզում է աշխատանք գտնել, բայց պարզվում է՝ Լոնդոնում այդքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնելը. կա՛մ մագիստրատուրայի դիպլոմ էին պահանջում, կա՛մ աշխատանքային փորձ:

անահիտՄեկ տարի անց նա ընդունվում է Լոնդոնի UCL համալսարանի մագիստրատուրա:
Իմանալով, որ «Լույս» հիմնադրամը ֆինանսավորում է UCL ընդունվող հայ երիտասարդներին, դիմում է և դառնում հիմնադրամի կրթաթոշակառու: Սակայն նրա համար պարզ չէր, թե ինչու են ֆինանսավորում հայ երիտասարդներին դրսի համալսարաններում սովորելու համար: Հետո իմանում է, որ ստանալով կրթաթոշակ` պարտավոր է, օրինակ, մասնակցել նաև որոշ ծրագրերի՝ կամավորական աշխատանք կատարելով Հայաստանում: Դա նրա սրտով էր:

262576_10150274821394121_1384079_nՄագիստրատուրայի առաջին կուրսն ավարտելուց հետո, ամռանը 10 օրով Սևանի Ծափաթաղ գյուղում ծրագիր է իրականացնում գյուղի խնդիրների վերաբերյալ: Ուսումնասիրում է գյուղի երեխաների կյանքը, առօրյան, նրանց իրազեկում իրենց իրավունքների մասին: Հայաստանյան գյուղում թեկուզ 10 օր ապրելը նրան շատ բան է սովորեցնում, բացում իրական Հայաստանի պատկերը՝ իր բազմաշերտ խնդիրներով:

Համալսարանն ավարտելուց հետո Անահիտը վերջնականապես որոշում է վերադառնալ ու աշխատել Հայաստանում: «Ենթադրում էի, որ այստեղ ավելի շատ կգնահատվեմ և ավելի մեծ հնարավորություններ կունենամ, քան Անգլիայում կամ Էկվադորում, չնայած Էկվադորի ու Հայաստանի միջև շատ ընդհանուր բան կար՝ թե՛ խնդիրների առումով, թե՛ մշակույթի: Բացի այդ, շատ կարևոր էր Հայաստանի համար ինչ-որ բան անելը»:

Փորձում է «Լույս» հիմնադրամի միջոցով մինչև գալն աշխատանք գտնել կանանց, մարդու իրավունքների ոլորտում կամ ծայրահեղ դեպքում՝ լեզվի կենտրոնում, որպես անգլերենի մասնագետ: «Վերջին տարբերակը գտան, սակայն երբ գործատուներն իմացան, որ դեռ Անգլիայում եմ, ասացին՝ պետք է գամ, որ հստակ լինի: Եկա, բայց այդ աշխատանքին չդիմեցի, մեկ շաբաթ անց աշխատանք գտա մեկ այլ լեզվի կենտրոնում»:

945760_10151608105099121_346094807_nՇուտով «Լույս» հիմնադրամի միջոցով տեղեկանում է «Repat Armenia» («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի մասին, որին անհրաժեշտ էր արտաքին կապերի մասնագետ, որը պետք է համակարգեր Հայաստան վերադառնալ ցանկացող հայերի հետ կապերը: Հիմնադրամի գործունեությունն ու գաղափարը Անահիտի սրտով էին, և նա հենց առաջին իսկ րոպեից մտածում է, որ այդ աշխատանքը հենց իր համար է: «Բախտս բերեց, ճիշտ ժամանակին եկա, թե ոչ, չգիտեմ, բայց ինձ համար Հայաստանում աշխատանք գտնելը միանգամից ստացվեց: Մեկ տարվա ընթացքում վեց տարբեր աշխատանքային հնարավորություններ եմ ունեցել»:

Անահիտն իր ապագան այսօր Հայաստանում է տեսնում, որտեղ նաև որոշակի ծրագրեր կան: Օրինակ` հասարակական կազմակերպություն ստեղծել, որը ոչ թե ձևական բնույթ ունենա, այլ իսկապես օգուտ բերի Հայաստանին: Բայց գիտակցում է, որ դրա համար պետք է դեռ որոշ ժամանակ ապրի Հայաստանում, խնդիրներին ավելի լավ ծանոթանա, զգա սեփական մաշկի վրա:

945747_10151608121274121_1823599871_nԱնահիտի ծնողները չեն վերադարձել Հայաստան և միտք էլ չունեն, քանի որ Լոնդոնում լավ աշխատանք ունեն, հաստատվել են: Հավանաբար, կգան այն ժամանակ, երբ թոշակի անցնեն: «Մամաս ինձ ասում է՝ ախր ո՞նց Լոնդոնը թողեցիր, գնացիր, Լոնդոնում էսքան լավ բաներ կան, դու էստեղ ես մեծացել և այլն: Ես նրան ասում եմ՝ չէ, մամ, ես ինձ  էստեղ ավելի ապահով եմ զգում, ավելի հանգիստ և ավելի ուրախ»:

Եղբայրն էլ է վերադարձել Հայաստան, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, ամուսնացել է և աշխատում է «Թումո» կենտրոնում:

Անահիտն իր երկրորդ կեսին գտնելու կամ ամուսնության մասին մտածելիս ազգային պատկանելության առումով սահմանափակում չի դնում, սակայն գլխավոր պայմանն այն է, որ իր ընտրյալը պետք է հարգի իր հայությունը և իր ազգային արժեքներն ու ավանդույթները:

1002896_10151651236379121_242432808_nԸնկերների առումով էլ սահմանափակումներ չունի, կարող է շփվել ցանկացած ազգի ներկայացուցչի հետ, և այդ առումով շրջապատն իրոք բազմազան է: Սակայն խոստովանում է, որ հայկական կապերն ավելի ամուր ու հաստատուն են. «Հայաստանում, երբ որևէ մեկի հետ կապ ես ստեղծում, մնում է, իսկ Լոնդոնում, օրինակ` «networking event»-ներ են անում, իրար բիզնես քարտեր են փոխանցում, բայց հետո, երբ ուզում ես այդ մարդու հետ կապվել, չկա: Այստեղ զգում ես, թե ինչքան են մարդիկ փորձում իրար աջակցել: Թեկուզ ապրես Ֆրանսիայում, Անգլիայում կամ Ամերիկայում, եթե Հայաստանում հանդիպում ես, այդ կապը կարծես սոսնձվում է»:

Անի Գասպարյան

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

 Սերժ Սարգսյան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ դիտել է թանգարանի նոր ցուցադրությունը: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի ներկայացմամբ, ցուցադրանյութը ներառում է 18-20-րդ դարերի հայ գրականությունը, թատերարվեստը, կինոարվեստն ու երաժշտարվեստը: Ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության, արվեստի ասպարեզի հարյուրավոր երախտավորների, այլև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական, գիտական, մշակութային հաստատությունների, գրական, երաժշտական, թատերական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին:

Ցուցադրանյութին ծանոթանալուց հետո Հանրապետության Նախագահը թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում, հայ գորգագործությունն արժանվույնս աշխարհին ներկայացնելու և հայկական գորգարվեստի միջազգային ճանաչմանը նպաստելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար, արվեստաբան Ֆոլքմար Գանցհորնին (Գերմանիա) պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Ֆոլքմար Գանցհորնը Հայաստան է ժամանել «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում «Քրիստոնեա-արևելյան գորգը. ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ» իր աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսի առթիվ: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը Նախագահ Սերժ Սարգսյանին և ցուցահանդեսի մյուս այցելուներին ներկայացրել է վերոնշյալ աշխատությունն ու հեղինակին: Նա ընդգծել է, որ hանրագիտարանային բնույթի ծավալուն այդ աշխատությունը՝ 534 էջ, աննախադեպ պատկերային հիմքով հազարից ավելի նմուշներ և գծանկարներ, գերմաներեն կրկնակի վերահրատարակությունից զատ, բազմահազար տպաքանակով հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Աշխատության հայերեն թարգմանությամբ լույսընծայումը մշակութային իրադարձություն է, գորգագիտության յուրատեսակ ձեռնարկ, հայոց պատմության ու մշակույթի տարբեր խնդիրների առաջադրման ու մեկնության յուրատեսակ հրավեր՝ մերօրյա և ապագա գիտնականներին: Անելկա Գրիգորյանը մեջբերել է նաև հեղինակի՝ դոկտոր Ֆոլքմար Գանցհորնի խոսքերը. «Արևելյան գորգերի զարդանախշային գանձարանը կազմում է հայկական ինքնության մի մասը և որպես այդպիսին էլ պետք է ըմբռնվի»: Գերմանացի գիտնականը շնորհակալություն է հայտնել նման պարգևի արժանանալու համար և խոսել այդ կարևոր աշխատությունը ձեռնարկելու իր դրդապատճառների մասին:

Թանգարանում Նախագահն ունկնդրել է «Ավանդական նվագարաններ» համույթի կատարումները:

Առանձին հինգ ցուցասրահներում շրջայցի ժամանակ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ներկայացրել է պետական աջակցությամբ վերջին տարիներին թանգարանում և թանգարանի 5 մասնաճյուղերում իրականացված ու ընթացիկ հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպված մշտական ցուցադրությունները:

Սերժ Սարգսյանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան այցելությունից հետո, Մշակույթի նախարարությունում կանցկացնի խորհրդակցություն՝ նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

 

3 ՃՏՊ և 4 վիրավոր

ավտոպատահարՆոյեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 48-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-C 280» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ե-200» և «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Կորսա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 9 դեպքից` 5-ը, յուրացման կամ վատնման և խարդախության 4-ական  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վազգեն Մանուկյանը դեմ է ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ շնորհելուն

311Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կիրակի օրը ՀՀ Ազգային ժողովում հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում:

Այս հայտարարությունից հետո էլ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հյուրընկալվելով Կոնստանտին Կոսոչովի՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր, թե վատ չէր լինի վերցնել ԵՄ-ի փորձը, որտեղ բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական, այսինքն՝ ՄՄ-ի համար ռուսերենը դիտարկել որպես աշխատանքային լեզու, իսկ հայերենը մնա ՀՀ պաշտոնական լեզուն:

Այս հայտարարությունները տարակուսանք են առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ոմանք կարծում են, որ սա տեղավորվում է Մաքսային միությանն անդամագրվելու որոշման շրջանակներում է, և որ պետք է սպասել էլ ավելի վատին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, սակայն, նշեց, որ այդպիսի հայտարարություններ շատ կլինեն, բայց դա այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, թե մենք ինչին ենք համաձայն, ինչին՝ ոչ:

Մեր այն հարցին, թե ինքը համաձա՞յն է ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալուն, Մանուկյանը պատասխանեց՝ ոչ։

Շարունակությունը՝  այստեղ:

Կայացել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը

Տիգրան Սարգսյան,գենդերՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է

ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի և «գենդեր» տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն: «1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց որոշակի պարտավորություններ, այդ թվում նպատակ ունենալով վերացնելու կանանց հանդեպ խտրականությունն իր բոլոր դրսևորումներով: Օրենքի ընդունումը և դրա հետագա իրականացումը լուրջ առաջընթաց կհանդիսանա Հայաստանում կանանց և տղամարդկանց փաստացի հավասարությունն ապահովելու գործում:
Հավատարիմ լինելով ստանձնած պարտավորություններին` հարգել, պաշտպանել և նպաստել կանանց իրավունքների իրականացմանը, ապահովելու կանանց զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև տղամարդկանց հետ իրավական և փաստացի հավասարությունը, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, այդ թվում գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերը: Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից, որոնք որևէ առնչություն չունեն հավասարության ու մարդու իրավունքների ապահովման հետ: Կանանց խորհուրդը նպատակահարմար է համարում նաև հետագայում ավելի մեծ ուշադրություն արժանացնել կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի լուսաբանմանը, համագործակցելով ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի շուրջ ծավալվող քննարկումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը:
Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի 2014 թվականի «Լավագույն համայնքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին-գործարար», «Լավագույն լրագրող` գենեդերային հիմնահարցերի լուսաբանման գործում» մրցանակաբաշխությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Խորհուրդն առաջարկել է 2015 թվականը հայտարարել «Ընտանիքի տարի»:
Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

7 ՃՏՊ` Երևանում. մեկը մահացել է, 8 մարդ հիվանդանոցում է,

ավտովթարՆոյեմբերի 22-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան և Արևելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-318» և «Մերսեդես-C 200» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը` 1987 թ. ծնված Ալեքսեյ Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 21-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց, վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:

Նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 12/1 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա և 59-ամյա քաղաքացուհիների, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի 60 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում բախվել է «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Հունդաի Էլանտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի մոտ իրար են բախվել «Հոնդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հոնդաի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է  քննություն:

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

ԵԽ-ոստիկանությունՆոյեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը համակողմանիորեն ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ արվեց ՀՀ ոստիկանության  համակարգում գործող ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանն ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքներին, կատարված օրենսդրական փոփոխություններին, պարզաբանումներ տրվեցին «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների և  պարտականությունների վերաբերյալ, ներկայացվեցին ՀՀ ոստիկանության համակարգում արդեն իսկ գործող կարգապահական հանձնաժողովի կազմավորման և գործունեության իրավական հիմքերն ու հանձնաժողովին վերապահված գործառույթները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Շտապօգնության խմբի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն է կատարվում

ոստիկանությունՆոյեմբերի 21-ին, ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ տան բնակիչը հարձակվել է բժիշկների վրա, դանակով սպառնացել և քաշքշուկ ստեղծել:
Մեկնած օպերատիվ խմբին շտապօգնության ենթակայանի բժշկուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.17-ին, շտապօգնության խումբը հիվանդ կնոջը բուժօգնություն ցուցաբերելու համար կանչով մեկնել է Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ մի տղամարդը հայտնելով, որ հիվանդն արդեն մահացել է, քաշքշել է իր հագուստներից, ոտքով հարվածել իր աճուկային շրջանին, այնուհետև խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել իրեն ու խմբի մյուս աշխատակիցներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

«Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունՈստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 21-ին, ժամը 15.45-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը 2009 թ. մարտի 17-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:

Վ.Պետրոսյանի փաստաբան. «Ես ուզում եմ, որպեսզի այս գործը գնա դեպի հաշտություն»

Լուսանկարը` Pastinfo.am-ի

Լուսանկարը` Pastinfo.am-ի

Վ.Պետրոսյանի շաhերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան` կարծիք հայտնեց, թե մեղադրանքի կողմը իր գործողություններով երկու կողմերին հրահրում է միմյանց դեմ: «Ուզում է, որ մենք դուրս գանք տուժողների դեմ, տուժողները մեր դեմ, ու իրենք ասեն, որ սա ապացույցի տեսակ չէ: Ես ուզում եմ, որպեսզի այս գործը գնա դեպի հաշտություն, եթե դա քննիչը չի հասկանում, ես դա ընբռնում և հասկանում եմ: Ես ուղղակի այդ մարդկանց վիճակն եմ պատկերացնում, մի ընտանիք, որը 2 երեխա է կորցրել, ու հիմա իրենց ներկայացնում են եղելությունը ոչ այնպես ինչպես տեղի է ունեցել իրականում»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ ինքն անձամբ պատրաստ է հանդիպել և արդեն իսկ նման առաջարկ է արել տուժողներին:

«Ես առաջարկել եմ տուժողի ներկայացուցիչներին նստենք սեղանի շուրջ, ցույց տամ իրականում ինչ է եղել: Եվ իրենք էլ մի քիչ իրենց հիշողությունը լարեն, ու միասին հասնենք ճշմարտության»,- մեզ հետ զրույցում նշեց Ն.Բաղդասարյանը:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

ԱՄՆ-ն կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը

ՀՀ-նատօՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը նոյեմբերի 18-22-ն անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների համար: Միացյալ Նահանգները կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունն ու օժանդակում է այդ գործակցությանը: ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում շեշտադրվեց Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին և մեկնարկեց ՆԱՏՕ-Հայաստան համատեղ գործողությունը, որն ուղղված է զինված ուժերում արդարացիության ապահովմանն ու կոռուպցիայի նվազեցմանը:

Հայաստանը ձգտում է ավելի մեծ ներկայություն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում: Հայաստանն ակտիվորեն ձգտում է ավելացնել  խաղաղապահ իր առաքելությունները թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի ուժերի կազմում և բանակցություններ են ընթանում Լիբանանում ու Մալիում գտնվող առաքելություններին աջակցելու վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու խաղաղարար գործողությունների և պատրաստ ենք աջակցել այդ հարցում:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը համատեղ ուսուցումների ու վարժանքների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կողք կողքի ծառայելու հարցում արժեքավոր փորձ ձեռք բերելու նոր հնարավորություններ է ստեղծել: ԱՄՆ կառավարությունը մեծապես օժանդակել է Հայաստանի խաղաղապահ բրիգադի կայացման աշխատանքներին և շարունակում է այդ օժանդակությունը խորացնելու ուղիներ փնտրել: Հայ և ամերիկացի զինծառայողները կողք կողքի աշխատում են Կոսովոյում՝ իրենց ներդրումը բերելով խաղաղության և կայունության հաստատման միջազգային ջանքերին: Հայ խաղաղապահները պատվով ու գերազանց են կատարում իրենց տարաբնույթ հանձնարարությունները:

Հայաստանը շարունակում է զարգացնել իր խաղաղապահ բրիգադի կարողությունները՝ որպես մի ստորաբաժանում, որը պատրաստ է փոխգործակցության ու ունի անհրաժեշտ պատրաստվածություն մասնակցելու տարբեր խաղաղարար առաքելությունների: Խաղաղապահ բրիգադի պատրաստվածության ու կարողությունների զարգացման աշխատանքները Հայաստանում արագ թափով առաջ են ընթանում և ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին այդ գերազանց առաջընթացի համար:

Այսօր կկայանա Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ-ամնՀՀ-ում  ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 2013թ. նիստը կկայանա ս.թ. նոյեմբերի 22-ին  ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: ԱՄՆ կառավարությունը կներկայացնեն Եվրոպական հարցերով  պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Փեյջ Ալեքսանդրը և Եվրոպական աջակցության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ներակայացուցիչներ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության նախարարություններից, կղեկավարի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ներկա կլինի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ամենամյա նիստերի միջոցով աշխատում է խորացնել տնտեսական հարցերի շուրջ հայ-ամերիկյան երկխոսությունը՝ զարկ տալու երկու երկրների միջև առևտրին ու ներդրումներին:

Մահվան ելքով պատահար Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում

ավտոպատահարՆոյեմբերի 22-ին, ժամը 00.42-ին տեղեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է ,որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 OA 931 և «ԲՄՎ» մակնիշի 25 ՍՍ 286 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1987 թ. ծնված Ա. Հ. տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Հ. դին և հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ` «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ղ. և ուղևոր՝ 1989 թ. ծնված Հ. Ս. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

Ինչ փողերի հետ են «խաղում» կուսակցությունները

կուսակցությունՀայաստանում գրանցված են ու գործում են մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություններ:  Սրանք նորմալ գործունեության համար պետք է ունենան որոշակի միջոցներ` դրամ, գույք, մարդկային ռեսուրս:   Եվ միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե կուսակցությունները, հատկապես` խորհրդարանականներն ու նրանք, որոնք առավել հայտնի են հասարակության շրջանում, ինչ ֆինանսական, գույքային ռեսուրսների են տիրապետում, ինչ գումարներ են ծախսում և ծախսո՞ւմ են արդյոք: 

Մոտ 7 տասնյակ կուսակցություններից շատ քչերն են բյուջետային ֆինանսավորում ստանում

Այսիպիսով` ՀՀԿ-ն 2012 թ., ըստ հայտարարագրած միջոցների ու ծախսերի, ունեցել է 362 մլն 890 հազար դրամ անդամավճարներից գոյացած միջոցներ, 1 մլն 500 հազար դրամ անհատների նվիրատվություններ, 150 հազար դրամ իրավաբանական անձանց նվիրատվություններ, 29 մլն 530 հազար դրամ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում և 21 մլն 40 հազար դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից դրամական մուտքեր: Հանրագումարում ՀՀԿ-ն ունեցել է 442 մլն 11 հազար դրամ հայտարարագրված ֆինանսական միջոցներ: Այս գումարներից կուսակցությունը վճարել է 150 մլն 572 հազար դրամ ֆիզիկական անձանց աշխատավարձերի, չօգտագործված արձակուրդների փոխհատուցման և նպաստների տեսքով, 40 մլն 204 հազար դրամ սոցվճարումներ է կատարել, 4 մլն 840 հազար դրամ տարածքի վարձակալության համար է վճարել, 21 մլն 995 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարումների, 13 մլն 101 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: Եվս 1 մլն 5 հազար դրամ ՀՀԿ-ն ծախսել է գույք ձեռք բերելու համար և 122 մլն 327 հազար դրամ` ներկայացուցչական ու անհատույց տրված ակտիվների համար: Ընդհանուր առմամբ`կուսակցության ծախսերը կազմել են 354 մլն 44 հազար դրամ: Բացի այդ, ՀՀԿ-ն ունեցել է նաև 273 մլն 364 հազար դրամ արժողությամբ անշարժ և 197 մլն 988 հազար դրամ արժողությամբ շարժական գույք, ինչպես նաև 1 մլն 5 հազար դրամ արժողությամբ օդորակիչ, ջրի սառեցման սարք, հեռախոսներ ու աթոռներ:

ԲՀԿ-ն 2012 թ. համար հայտարարագրել է 58 մլն 106 հազար դրամ դրամական մուտքեր, որից 17 մլն 511 հազար դրամ` օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը 2012 թ. կատարել է 49 մլն 173 հազար դրամի ծախսեր: Հատկանշական է, որ կուսակցությունը անշարժ գույք չի հայտարարագրել, ասել է թե` չունի: ԲՀԿ-ի շարժական գույքի արժեքն էլ, ըստ հայտարարագրի, կազմել է 7 մլն 316 հազար դրամ:

ՕԵԿ-ը, ըստ լրացված հայտարարագրի, 2012 թ. ունեցել է 16 մլն 710 հազար 900 դրամ, որից 4 մլն 33 հազար 400 դրամը ստացել է բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը ծախսել է 15 մլն 719 հազար 600 դրամ, և մնացորդը կազմել է 991 հազար 300 դրամ: ՕԵԿ-ն ունի նաև 31 մլն 302 հազար դրամի անշարժ և 2 մլն 920 հազար դրամի շարժական գույք:

ՀՅԴ-ն 2012 թ. ունեցել է 1 մլն 110 հազար դրամ մնացորդ նախորդ տարվանից, ևս 48 մլն 900 հազար դրամ գոյացել է անդամավճարներից, 6 մլն 740 հազար 900 դրամ բյուջետային ֆինանսավորմամբ է ստացել և 3 մլն 200 հազար դրամ` օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Կուսակցության դրամական միջոցները, ընդհանուր առմամբ 2012 թ.կազմել են 58 մլն 840 հազար 900 դրամ: Կուսակցության ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար 900 դրամ: Կուսակցությունն ունի նաև 663 մլն 820 հազար դրամ արժողությամբ անշարժ և 35 մլն 404 հազար դրամ արժողությամբ շարժական գույք:

ՀԱԿ կուսակցությունը տարեսկզբին նախորդ տարվանից ունեցել է 13 հազար 200 դրամ մնացորդ, ստացել է 2 մլն 928 հազար 900 դրամ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորում ՀԱԿ դաշինքի համար: Կուսակցության ընդհանուր դրամական միջոցները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ` ըստ հայտարարագրի: Տարվա ընթացքում կուսակցությունը ծախսել է 3 մլն 65 հազար 900 դրամ գումար, մնացորդը կազմել է 2 մլն 207 հազար դրամ: Կուսակցությունը տիրապետում է նաև 55 մլն 848 հազար 975 դրամ արժողությամբ անշարժ գույքի, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:

«Ժառանգություն» կուսակցության մնացորդը 2012 թ. տարեսկզբին եղել է 927 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար: Տարվա ընթացքում կուսակցությունն ունեցել է 8 մլն 490 հազար դրամ ֆիզիկական անձանց նվիրատվություն, որից 1 մլն 176 հազար դրամը նվիրաբերել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բյուջեից էլ ստացել է 4 մլն 387 հազար դրամ: «Ժառանգության» ընդհանուր դրամական միջոցները եղել են 30 մլն 53 հազար դրամ, որից կուսակցությունը ծախսել է 26 մլն 359 հազար դրամը` մնացորդում թողնելով 4 մլն 610 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար գումար: Կուսակցությունն անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ շարժական գույքի արժեքը կազմել է 8 մլն 542 հազար դրամ:

LOGONERՀետաքրքիր է, օրինակ, Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցության ներկայացրած հայտարարագիրը, ըստ որի` կուսակցությունն ունի 8163 անդամ, որոնցից գանձել է 816 հազար 300 դրամ անդամավճար: Եվս 5 մլն 100 հազար դրամ կուսակցությունը ստացել է «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից, որը հրատարակում է «Իրավունք» թերթը: Կուսակցությունն ընդամենն ունեցել է  6 մլն 309 հազար 600 դրամ և ևս 393 հազար 300 դրամ մնացորդ է ունեցել նախորդ տարվանից: Ծախսել է 6 մլն 104 հազար 700 դրամը: Կուսակցությունը հայտարարագրել է 52 մլն 400 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:

Առավել հետաքրքիր է մեծահարուստ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության հայտարարագիրը: Պարզվում է` կուսակցության ունեցած ամբողջ 8 մլն 550 հազար 800 դրամ միջոցներից 7 մլն 32 հազար 400 դրամն անցյալ տարվանից մնացած գումար է, իսկ 1 մլն 464 հազար 900 դրամը կուսակցությունը ստացել է բյուջետային ֆինանսավորմամբ: Եվ ընդամենը 53 հազար 500 դրամն է կուսակցությունը այլ` օրենքով չարգելված աղբյուրներից «հայթայթել»: Այդ ամբողջ «հարստությունից» էլ կուսակցությունը ծախսել է 2 մլն 895 հազար 100 դրամ, այնպես որ, դեռ 5 մլն 655 հազար 700 դրամ էլ մնացել է 2013 թ. համար: Հետաքրքիր է նաև, որ որևէ անշարժ կամ շարժական գույք կուսակցությունը չի հայտարարագրել:

Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն նախորդ տարի ունեցել է 2 մլն 8 հազար 800 դրամ դրամական միջոցներ, որից 1 մլն 625 հազար դրամը գոյացել է անհատների նվիրատվություններից, իսկ մնացած 366 հազար 100 դրամը ստացել է պետբյուջեից: Կուսակցության ծախսերը կազմել են 1 մլն 989 հազար 600 դրամ: ՀԺԿ-ն հայտարարագրել է 9 մլն 312 հազար 600 դրամ արժողությամբ անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:

Տարվա ընթացքում 540 հազար դրամ մուտքեր է ունեցել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, որից 290 հազար դրամը գոյացել է անդամավճարներից, իսկ 250 հազար դրամը` ֆիզիկական անձանց նվիրատվություններից: Իր ստացած ամբողջ գումարը կուսակցությունը ծախսել է, անշարժ կամ շարժական գույք էլ չի հայտարարագրել:

1 մլն 347 հազար դրամ ունեցել է Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը», որը նույնպես բյուջետային ֆինանսավորում չի ստացել: Կուսակցության ծախսերը կազմել են 1 մլն 226 հազար դրամ: Ըստ հայտարարագրի, այս կուսակցությունը ևս որևէ շարժական կամ անշարժ գույք չունի:

Բյուջետային «առատ» ֆինանսավորում է ստացել Արտաշես Մամիկոնովիչի «Ազգային միաբանությունը», որի 1 մլն 569 հազար դրամ միջոցներից 1 մլն 232 հազար դրամը ստացվել է բյուջետային ֆինանսավորմամբ, 10 հազարը` այլ աղբյուրներից և 326 հազար էլ իրավաբանական անձի կողմից նվեր է ստացել: 1 մլն 236 հազար դրամը «Ազգային միաբանությունը» ծախսել է: Կուսակցությունն ունի նաև 49 մլն 822 հազար դրամի անշարժ գույք, իսկ շարժական գույք չունի:

Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն նախորդ տարի բյուջետային ֆինանսավորում չի ունեցել, 3 մլն 389 հազար դրամ միջոցների մուտք է ունեցել ֆիզիկական անձանցից, և նախորդ տարվա մնացորդի հետ միասին կուսակցության հաշվին եղել են 3 մլն 429 հազար 500 դրամ դրամական միջոցներ: Եղած միջոցներից կուսակցությունը ծախսել է 3 մլն 322 հազար 400 դրամը, իսկ 107 հազար 100 դրամ էլ մնացորդ է ունեցել: Կուսակցությունը անշարժ գույք չի հայտարարագրել, բայց ունեցել է 391 հազար 900 դրամի շարժական գույք:

Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ն էլ նախորդ տարի ունեցել է 794 հազար 800 դրամ դրամական միջոց, բյուջետային ֆինանսավորում չի ստացել, ծախսել է 637 հազար 800 դրամ, հայտարարագրել է 909 հազար դրամ արժողությամբ շարժական գույք` 500 հազար դրամանոց 1 ավտոմեքենա և 409 հազար դրամ արժողությամբ 3 համակարգիչ և 1 ֆաքս: ԱԻՄ-ը նույնպես անշարժ գույք չի հայտարարագրել:

ՀԿԿ-ն 2012 թ. ունեցել է 1 մլն 284 հազար դրամ, որից 127 հազար դրամը գոյացել է անդամավճարներից և 1 մլն 25 հազարը` մուտքի վճարներից, ծախսել է 1 մլն 248 հազար դրամ: Երբեմնի միակ ու ամենահարուստ կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել:

2012 թ. համեմատաբար «հարուստ» կուսակցություններից է եղել Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած դեմոկրատական կուսակցությունը` իր հաշվին ունենալով 9 մլն 224 հազար 400 դրամ: Այս կուսակցությունը բյուջետային ֆինանսավորում չի ունեցել, ծախսերն էլ կազմել են 9 մլն 225 հազար 700 դրամ: Որևէ անշարժ կամ շարժական գույք կուսակցությունը չի հայտարարագրել:

Ընդամենը 240 հազար դրամ է հայտարարագրել ՍԴՀԿ-ն, որից ծախսել է 207 հազար դրամը: Ավանդական ու երբեմնի հարուստ այս կուսակցությունը ևս որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել:

Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն այս տարի հայտարարագրել է 4 մլն 428 հազար դրամ միջոցներ, որից միայն 108 հազար դրամն անդամավճարներից են գոյացել, իսկ 4 մլն 320 հազար դրամն իր կուսակցությանն է նվիրաբերել Խոսրով Հարությունյանը: Գումարներն ամբողջությամբ կուսակցությունը ծախսել է: Նախկին վարչապետ ու ԱԺ նախագահի ղեկավարած կուսակցությունը անշարժ կամ շարժական գույք չունի:

Ամենաուշագրավներից է, թերևս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարագիրը` զրոյական: Այսինքն` կուսակցությունը մուտքային միջոցներ չի ունեցել, որևէ գումար չի ծախսել, որևէ անշարժ կամ շարժական գույքի չի տիրապետում:

Նման «կարգավիճակում» են նաև Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական» և Դավիթ Հակոբյանի «Մարքսիստական» կուսակցությունները, որոնք որևէ եկամուտ, ծախս, անշարժ կամ շարժական գույք չեն հայտարարագրել:

Մի խոսքով` ընդհանուր եզրակացություն կարելի է անել, որ Հայաստանի կուսակցությունները հիմնականում աղքատ են, ակտիվ ծախսային ծրագրեր չեն իրականացնում: Բայց զարմանալի է այն հանգամանքը, որ նման ցածր ակտիվություն են ցուցաբերում նաև բյուջետային «չաղ» ֆինանսավորում ստացող կուսակցությունները ևս: Ու եթե «աղքատ» կուսակցությունները դեռ հասկանալի է` միջոցներ չունեն ակտիվ ծախսային ծրագրերի համար, ապա հարց է առաջանում` որտե՞ղ ու ի՞նչ ծրագրերի վրա են ծախսում իրենց միջոցները «հարուստ» կուսակցությունները: Մի անհասկանալի բան էլ կա` ինչո՞ւ են Հայաստանում գործում այսքան կուսակցություններ,  եթե նույնիսկ մեկ դրամի շարժ չեն կարողանում ապահովել:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

 Գարեգին Բ , Էլ-ՔուվեյթՔաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Պատվիրակության անդամներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընձեռված հնարավորության համար և շնորհավորել Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Գարեգին Բ-ի նախագահության կապակցությամբ:

Նահանգապետը նշել է, որ Էլ-Քուվեյթում գործում է հայկական եկեղեցի, և հայկական համայնքն իր ուրույն դերակատարումն ունի Էլ Քուվեյթի հասարակական ու տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ Հայաստան կատարած իր առաջին այս այցը նպատակ ունի էլ ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների միջև առկա կապերը, այդ թվում՝ հատկապես Երևան քաղաքի հետ  համագործակցություն ձևավորելու և խորացնելու տեսքով: Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին երկարակեցություն է մաղթել հայոց հոգևոր առաջնորդին` ի փառս հայ ժողովրդի բարօրության:
Իր հերթին ողջունելով հյուրերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ առաջընթաց են արձանագրում, և կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունն ավելի սերտացնելու համար: Ամենայն հայոց հայրապետը հակիրճ ներկայացրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայկական գաղթօջախների համար և ընդգծել, որ Մայր աթոռն ակտիվ գործակցել է նաև արաբական աշխարհի այն երկրների հետ, որոնցում կան հայկական գաղթօջախներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Մայր տաճար, շրջել և ծանոթացել է տաճարի թանգարանի և գանձատան բացառիկ ցուցանմուշներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վազգեն Մանուկյան. «ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց և չկա վստահություն ընդդիմության նկատմամբ»

imagesNyut.am-ի զրուցակիցն է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: 1980-ականներից քաղաքականության մեջ ակտիվ գործունեություն ծավալած մարդու հետ խոսեցինք արտաքին ու ներքին խնդիրներից, երկրում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտից:

–Պարոն Մանուկյան, մոտենում է վիլնյուսյան գագաթնաժողովը, ի վերջո, մենք որևէ կարևոր փաստաթուղթ կունենա՞նք Վիլնյուսում:

-Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել: Կարծում եմ, այն սկզբունքը, որ որդեգրեց Հայաստանը, այսինքն` կառուցվածքային բարեփոխումների տեսակետից գնում ենք նույն եվրոպական ճանապարհով, որով գնացել ենք մինչև այժմ, բայց դաշինք ենք կազմում Մաքսային միության հետ, իմաստալի մոտեցում է, բայց եվրոպացիները դա կընդունեն, թե չէ` դժվար է ասել: Այնուամենայնիվ, Հայաստանը կարևոր երկիր է, և ոչ մեկը չի ուզի մեզ կորցնել: Միգուցե, այս պահին ինչ-որ մի բան չստորագրվի, բայց խզում տեղի չի ունենա: Այս տարածաշրջանում Հայաստանն, իր փոքրության հետ միասին, կայունության երաշխավորն է:

-Մաքսային միությանը մեր հնարավոր անդամակցման հայտարարությունից հետո բոլորը խոսում են անվտանգության մասին: Ինչ է` Մաքսային միությունը տնտեսական առումով այդքան անհեռանկարայի՞ն է, որ շեշտն անընդհատ դրվում է անվտանգության վրա:

– Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության խնդիրը կապելը նոր երևույթ չէ: Դեռ 90-ականներից Հայաստանն իր անվտանգության հարցերն այս կամ այն ձևով կապել է Ռուսաստանի հետ: Սա նորություն չէ, բայց ինչու՞ են այս հարցն այդքան ընդգծում: Ընդգծում են, որովհետև անբնական է, երբ դու ռազմական դաշինք ունես մի պետության հետ և տնտեսական դաշինք ես ուզում ստեղծել մեկ այլ բլոկի հետ, այն դեպքում, երբ այդ երկու բլոկերն իրար հանդեպ թշնամական են տրամադրած: Մենք բավականին երկար ժամանակ կարողանում էինք երկուսի հետ էլ հաշտ ապրել, որովհետև այս երկուսի հարաբերություններն այսքան սրված չէին: Այստեղ միայն Ռուսաստանի հարցը չէ . Եվրամիությունից, կարծեմ, Լեհաստանի նախագահն էր, որ ասաց` կամ Ռուսաստանի հետ եք, կամ` մեր: Ի  սկզբանե, այս սպառնալիքը Եվրոպայից հնչեց, դե Ռուսաստան էլ շատ հեշտ է թասիբի ընկնում: Մյուս կողմից` այն ժամանակ Մաքսայինի հարցը Հայստանում լուրջ չէր քննարկվում, ոչ էլ Ռուսաստանում էր քննարկվում Հայաստանի Մաքսային միությունում լինելը, քանի որ ընդհանուր սահման էլ չունենք: Պարադոքսալ է, բայց ոչ ոք մինչև վերջ չի հաշվել տնտեսական օգուտներն ու վնասները: Եթե հաշվենք` ոչ առանձնապես մեծ օգուտ ու շահ ունենք Ասոցացման համաձայնագրից, որովհետև իրենց շուկա մտնելը մեզ համար բարդ է, ոչ էլ առանձնապես հաշված է, թե ինչ օգուտներ ու վնասներ ունենք Մաքսային միությունից: Որոշ տնտեսագետների կարծիքով, երբ ՄՄ-ն լրիվ կայացած լինի, և մաքսեր իրար մեջ չլինեն, Հայաստանի բյուջեն էապես կտուժի, որովհետև մենք ավելի շատ ստանում ենք, քան ուղարկում, և այդ ստացած ապրանքներից մաքս է գալիս մեր բյուջե: Տնտեսական հարցն, իսկապես, կարծես դարձել է երկրորդական` և՛ Եվրամիության համար, և՛ Ռուսաստանի: Ավելի շատ երկու ճակատում էլ քննարկվում են քաղաքական, ռազմական հարցեր` Ղարաբաղի հարցը ասենք, քան տնտեասկան հարցեր:

-Իսկ Արցախի խնդրի կարգավորման հարցում ի՞նչ կտա մեզ Մաքսային միությունը` հաշվի առնելով ՄՄ անդամ երկրների ոչ հայանպաստ դիրքորոշումը:

-Բավականին երկար ժամանակ Եվրամիությունում քննարկվում էր Արցախի հարցը, նրանք հստակ կողմնորոշում ունեն այս հարցում: Մի կողմից տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ` ազգերի ինքնորոշումը` ուղղակի զգացվում է, որ արևմուտքը դժվար թե համաձայնի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինի առանց Ադրբեջանի համաձայնության, բայց չգիտի`ոնց դա անի: Այդ տեսակետից Ռուսաստանը մի քիչ ավելի խոստումնալից հայտարարություններ է արել: Բայց այլ է Ղազախստանի դիրքորոշումը: Նրանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավականին խորը ապագա են կառուցում, ինչքանով ենթակա կլինի Ռուսաստանի քաղաքականությանը` դժվար է ասել: Բայց, այստեղ գոնե ինչ-որ շանսեր կան, այն մյուս կողմում այդ շանսերը չեն երևում: Հարցը այսպես է դրվում` ու՞մ հետ է քիչ վտանգավոր թշնամանալը: Եվրամիության հետ թշնամությունը դժվար թե բերի մեծ կոնֆլիկտների մեր տարածաշրջանում: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում` կայունություն պահելու համար, այնքան մեծ է, որ նրա հետ հարաբերությունների լարումը մեծ վտանգներ է պարունակում: Կոպիտ ասած` ավելի լավ է մեզանից մի քիչ Եվրոպան խռոված լինի, քան Ռուսաստանը:

–Ղարաբաղի հարցից խոսեցինք, ուզում եմ հարցնել` ի՞նչ եք կարծում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը որևէ ճեղք կմտցնի Արցախի հարցում:

-Ես չեմ տեսնում նախադրյալներ այդ ճեղքի բացման համար, որովհետև հիմնական հարցը չի լուծվում` ոչ Հայաստանը, ոչ էլ Ղարաբաղը երբեք չեն ստորագրի մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ: Եթե ստորագրեն, շատ անբնական կլինի, առաջին դեպքը կլինի համաշխարհային պատմության մեջ, երբ փաստացի անկախություն ձեռք բերած պետությունը, ով հաղթել է պարտադրված պատերազմը, տասնամյակներ անց, իր կամքից դուրս ստորագրում է փաստաթուղթ ու մտնում մի ուրիշ պետության կազմի մեջ: Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ղեկավարությունը բացարձակապես պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի, Ղարաբաղն իր կազմի մեջ չպիտի լինի: Այս կետն անլուծելի է, մնացածը բանակցելու խնդիր է: Եվրոպան ու աշխարհն էլ են հասկանում, որ հաղթած երկրին չեն կարող պարտադրել ստորագրել այդպիսի փաստաթուղթ, դա միայն ռազմական ճանապարհով կարող են անել: Պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է անում, որովհետև ինքը միայն այդ ճանապարհով է տեսնում լուծումը:

-Նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը տարբեր քննարկումների, տարբեր վերլուծությունների տեղիք տվեց: Դուք, որ տասնամյակներ շարունակ հայկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչ եք, ի՞նչ եք կարծում, ինչու՞ նախագահն այդպես շրջադարձային որոշում ընդունեց: Արդյոք ճի՞շտ են ճնշումների մասին խոսակցությունները:

-Հարցը բավականին երկար ժամանակ զուգահեռ քննարկումների է ենթարկվել` մեկը Եվրամիության, մյուսը` Ռուսաստանի հետ, բայց մեկը եղել է բացահայտ, բոլորն իմացել են, մյուսը` ոչ: Ռուսաստանի հետ բանակցությունները գաղտնի չէին, բայց ինչ-որ չափով քողարկված էին: Դրա համար արդյունքը շատերի համար ապշեցուցիչ էր: Այնպես չեղավ, որ մի օր Ռուսաստանը ճնշեց ու Հայաստանը հանձնվեց, սա բանակցությունների արդյունք էր: Ուղղակի, ես կարծում եմ, որ հասարակությանը պետք էր մի քիչ տեղյակ պահել այս ամենի մասին: Ճիշտ է` նախագահի լիազորությունների մեջ է մտնում արտաքին քաղաքականությունը, բայց արտաքին քաղաքականությունը վերաբերում է մեր ամբողջ պետությանն ու ժողովրդին: Ես մտածում եմ, որ իշխանությունները մի քիչ ավելի բաց պետք է գործեին: Դիտողություների մի մասի հետ ես համաձայն եմ:

-Պարոն Մանուկյան, սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրի ներքաղաքական կյանքում էլ կտրուկ փոփոխություններ եղան: Մի տեսակ, կարծես, լարումն ավելացել է` հեղաշրջման կոչեր, հեղափոխության փորձ. ի՞նչ եք կարծում, սա ինչքանո՞վ կապ ունի Մաքսային միությանը մեր միանալու ցանկության հետ:

-Նայեք, տարբեր թվեր են ասում, թե ժողովրդի որ մասն է ուզում, որ մենք ՄՄ-ին անդամակցենք, որ մասը` ԵՄ-ին, կարող  և վստահելի չեն այդ թվերը: Բայց ճանաչելով մեր ժողովրդի հոգեբանությունը, շփվելով ժողովրդի հետ` միանշանակ կարելի է ասել, որ մեծամասնության համար ավելի ընդունելի է բարեկամությունը Ռուսաստանի հետ: Բայց այն մասը, որ կողմ է Եվրամիությանը, ժողովրդի ակտիվ մասն է, որտեղ երիտասարդներ շատ կան: Նրանց կողմից ընկալվում է, որ Ռուսաստանը ոչ լրիվ դեմոկրատական պետություն է, մի քիչ էլ նման է Խորհրդային Միությանը, մենք հազիվ գնում էինք ազատության ճանապարհով, ես հասկանում եմ այդ մարդկանց: Չնայած, կարծում եմ, որ մենք ազատության ճանապարհով շատ դանդաղ ենք գնացել: Հիմա ասում ենք` խոսքի ազատություն ունենք, և իսկապես ունենք, բայց սա կարող էինք մենք ունենալ 20 տարի առաջ: Ասում ենք` մեկ քայլ առաջընթաց ունենք ընտրություններում, բայց դա կարող էինք ունենալ  95-96 թվականներին, կարող էինք ունենալ մի պետություն, որն այսօրվանից մի 10 անգամ լավ ընտրություն է կազմակերպում: Այսինքն` նույնիսկ Եվրոպայի ճանապարհով գնալով` մենք մարդու ազատության հարցում առանձնապես բարձունքների չենք հասել: Եվ, բնական է, այդ ակտիվ մասսան, որ դեմ է, կարողանում է նաև ակտիվ հանդես գալ: Ճիշտ է` Հայաստանում դժգոհությունների մեջ կա մեծ օբյեկտիվ երանգ, բայց իշխանությունների դեմ ուղղված բողոքը մի քանի անգամ գերազանցում է իրական պատկերը: Թե դա ոնց է արվում, ինչ մամուլի միջոցով, կամ ինչ փսիխոզ է Հայաստանում, այնքան էլ հասկանալի չէ:  Ես տեսնում եմ Հայաստանի թերությունները, տեսնում եմ իշխանությունները որտեղ են շատ վատ բաներ անում, և տեսնում եմ այն դժգոհությունը, որը մի քանի անգամ ավել է, քան պահանջում էր իրականությունը: Այսինքն` բնական դժգոհության հետ միասին ինչ-որ մի արհեստական բողոքի ալիք էլ կա Հայաստանում, եթե կա արհեստականը, ուրեմն կան մարդիկ, ովքեր կարողանում են դա ավելացնել կամ պակասացնել: Ես կարծում եմ այդ ամեն ինչի մեջ բնականի հետ մի քիչ էլ արհեստական կա: Մեր երկրում կան մարդիկ, ովքեր ավելի օտար են, քան դրսի օտարները:

-Այսինքն` Դուք պայթունավտանգ չե՞ք գնահատում այսօրվա մեր քաղաքական իրավիճակը: Որովհետև շատերն ասում են, որ այսօր ավելի վատ վիճակում ենք, քան պատերազմի տարիներին, երբ անգամ լույս չունեինք:

-Սոցիալական վիճակն անհամեմատ բարելավվել է` համեմատած այն ցուրտ ու մութ տարիների: Անարդարության տեսակետից էլ ասեմ` այն ժամանակ ավելի արդար չի եղել, հենց թեկուզ` ով էր կարողանում լույս ունենալ, ով՝ ոչ: Բայց դժգոհությունն այսօր շատերի մոտ ավելի շատ է, քան այն ժամանակ; Որովհետև այն ժամանակ ակտիվ մասսան գիտակցում էր, որ զրկանքների է գնում հանուն ինչ-որ մի կարևոր բանի: Հիմա Հայաստանը կորցրել է մի շատ կարևոր ուղենիշ` չի կարող երկիրն այս ծանր վիճակում, մեծ խնդիրներով գնալ առաջ, եթե հասարակությունը, իշխանությունը` ամբողջ ժողովուրդը միասին ինչ-որ տեսլական չունեն, չեն տեսնում` ինչ նպատակի են ձգտում: Եթե այն ցուրտ ու մութ տարիներին ես կարող էի այդ հարցերին պատասխանել, այժմ` ոչ, և ինչքան դժվար է դառնում այդ հարցին պատասխանելը, այնքան դժգոհությունը մեծանում է: Իրականում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ՛ոչ էլ հասարակությունը չեն դնում իրենց առջև մի տեսլական, մի խնդիր, որը կուզեն լուծել: Եթե այդ խնդիրը լիներ, իշխանությունների գործունեությանը գնահատական տալն էլ, քննադատելն էլ ավելի արդյունավետ ու հասկանալի կլիներ, այսինքն` կլիներ նպատակ ու դու հստակ կարող էիր ասել` կառավարության, նախագահի  գործունեությունը մեզ մոտեցնում են այդ նպատակին, թե՞ հեռացնում: Հայաստանում տնտեսությունը վատ վիճակում է, բայց կարելի է վերականգնել, Հայաստանում կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք օրենքից վեր են կանգնած` այդ հարցն էլ կարելի է լուծել, շատ հարցեր կարելի է լուծել, բայց մեր հիմնական պրոբլեմը այն է, որ հասարակությունն ինքը բզկտված է: Ոչ մեկը ոչ մեկին չի հավատում, ոչ մեկը ոչ մեկին չի սիրում, բոլորն ուզում են հեղափոխություններ անել, իրար փոխել, որովհետև չկա ընդհանուր նպատակ: Ընդհանուր նպատակը մարդկանց բերում է զսպվածության:

-Իսկ ելքեր կա՞ն: Ինչպե՞ս ձևավորել այդ տեսլականը, հանուն որի արժեր պայքարել:

-Իհարկե ելքեր կան, և դա կախված է և՛ պետության ղեկավարներից, և՛ ընդդիմության ղեկավարներից: Մի ժամանակ գոնե ընդդիմությունը իդեալներ ուներ: Հիմա ո՞րն է ընդդիմության իդեալը: Ես կարծում եմ, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կան անհատներ, որոնք կարող են դա անել, ինչու՞ իրենք այդ բեռն իրենց ուսերին չեն վերցնում, ինձ համար հասկանալի չի, բայց առանց դրա, փոքր կարկատաններով, հարց չեն լուծելու:

-Ուզում եք ասել` առանց իշխանափոխության հարց չի՞ լուծվի:

-Չէ, իշխանությունը փոխեն, որ ո՞վ գա: Քադաֆիին փոխեցի, ի՞նչ փոխվեց այդ երկրում, ուղղակի, այդ երկիրը կործանվեց մինչև վերջ: Բայց ոչ որովհետև Քադաֆին ամենալավն էր, այլ որովհետև փոփոխությունն էր ինքնանպատակ: Ինքնանպատակ իշխանափոխությունն անիմաստ է, մանավանդ, որ չկա մարդկանց այն խումբը, որը կրում է գաղափարներ, կրում է փորձ: Մեծամասամբ հիմա իշխանությունն ուզում են փոխել այն մարդիկ,  ովքեր այս նույն իշխանության մեջ եղել են և այդ նույն բանն արել են` զավեշտն այստեղ է: Մարդիկ, ովքեր կեղծել են ընտրություններ, ովքեր օլիգարխական համակարգն են ստեղծել, հիմա ներկա իշխանության դեմ բողոքում են ու ասում` ոնց կարելի է: Ժողովրդի մոտ սա վստահություն չի առաջացնում: ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց չկա վստահություն ընդդիմության նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ, երբ Հայաստանում առաջ է գալիս մի խումբ, որն արժանի է, որպեսզի վերցնի ղեկն իր ձեռքը, մարդիկ գնում են նրա հետևից: Բայց կան հարյուր հազարավոր մարդիկ, որ ցանկացածի հետևից կգնան, ով ուղղակի ուզում է իշխանությունը տապալել: Այսինքն` իրենց համար կարևորը ապագան չի, կարևորը վերժ լուծելն է: Ես պատկանում եմ մարդկանց այն խմբին, որոնց համար երկրի ապագան է կարևոր:  Շատ կարևոր է, որ այս պրոցեսները ճիշտ հասկացվեն` հասկացվի դժգոհության աստիճանը, հասկացվի` ինչու՞ ենք դժգոհ, ո՞նց է պետք այդ հարցը լուծել: Միայն գոռալ-գոչելով խնդիր չի լուծվի: Ես հույս ունեմ, որ մոտակա 2-3 տարում և՛ հասարակության , և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կհասունանա ընդհանուր տեսիլքի, միավորվելու, ընդհանուր երկիր կառուցելու գաղափարը: Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին մենք դրա պտուղները կտեսնենք:

 
Հեղինակ` Սառա Գալստյան