Ռումինիայում սպանության փորձ կատարելու համար հետախուզվողին հայտնաբերեցին ծաղկաձորյան հյուրանոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Հրազդանի բաժնի ծառայողները Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկից հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Ահմադ Աբուբաքերին, որը նոյեմբերի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
«ԳԱԶ-2410»-ը ամբողջությամբ այրվել է
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.20-ին Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ի հատվածում ամբողջությամբ այրվել է 1955 թ. ծնված Գրիշա Ս.-ին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել պաշտպանության բանակի զորավարժություններին,լուսանկարներ
ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չընդունվեց. քվերակությանը մասնակցեց ընդամենը 11 պատգամավոր
Խորհրդարանում քվեարկության դրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհ Փոստանջյանի կողմի ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Մինչ քվեարկությունը ելույթի իրավունք խնդրեց Զարուհի Փոստանջյանը, սակայն Հովիկ աբրահամյանը նրան նախապես զգուշացրեց, որ եթե խոսի ոչ թե վարման կարգի վերաբերյալ, այլ նախագծի բովանդակությունից, ապա խոսափողը կանջատի:
Երբ Փոստանջյանը ելույթը սկսեց նախօրեին խորհրդարանում օրինագծի շուրջ ծավալված քննարկումից, և հայտարարեց, որ բանակցային գործընթացը ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե խաթարված է, նրա խոսափողն անջատվեց:
Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս հարցի քննարկմանը ոչ թե նրա համար, որ դեմ են գործընթացին (նա հիշեցրեց, որ իրենք քաղաքական դաշտ ենք եկել հենց Ղարաբաղի հարցով), այլ որովհետև դրանով իրենց տհաճությունն են ցուցաբերում քվեարկության նկատմամբ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ ԲՀԿ-ի համար Արցախի հարցը լրջագույն խնդիր է և չի կարող դառնալ քաղաքական խաղերի մանրադրամ:
ՀԱԿ տեսակետը ներկայացրեց Լևոն Զուրաբյան` նշելով, որ իրենք էլ չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ վաղաժամ են համարում հարցը խորհրդարանում քննարկելն ու քվեարկելը:
Խոսել ցանկացավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտը Բագրատյանը, սակայն մի քանի բառ ասելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ անջատեն նրա խոսափողը. Բագրատյանն ինչ որ տնտեսական հաշվարկներ էր ուզում ներկայացնել…
«Ժառանգություն» խմբակցության անդամ, բայց «Ժառանգություն»-ը չներկայացնող Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ԼՂՀ հիմնախնդիրն ամենազգայուն փուլում է, և այսօր այն խորհրդարանում քննարկման առաջկա դարձնելը ճիշտ չէ, ուստի նա նույնպես չմասնակցեց քվեարկությանը:
Խմբակցության տեսակետները չկիսող «Ժառանգության» մեկ այլ անդամ` Ալեքսանդր Արզումանյանը, հայտարարեց, որ քվեարկելու է ձեռնպահ` չնայած որ երեկ հայտարարել էր քվեարկությանը չմասնակցելու մասին:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես ասաց, որ չի մասնակցելու քվեարկությանը, որպեսզի վտանգի տակ չդնի սահմանում կանգնած զինվորի անվտանգությունը:
Արդյունքում օրինագծի քվեարկությանը դահլիճում ներկա 109 պատգամավորներից մասնակցեց ընդամենը 11-ը, որից տասը կողմ արտահայտվեց օրինագծին, իսկ մեկը` ձեռնպահ:
Գյումրիում բեռնատարն ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի SEX500 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան:
Հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների էստրադային երգերը
Նոյեմբերի 12-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առանձնացրեց այս միջոցառումը, քանի որ ընտրված ձևաչափը (երիտասարդ կոմպոզիտորների գործերը ներկայացնում են երիտասարդ կատարողները) ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, մեծ բեմում հանդես գալու հնարավորություն է տալիս։ «Կատարողների և կոմպոզիտորների բավականին լուրջ ընտրություն է կատարվել մասնագետների կողմից, և մեր ցանկությունն է, որպեսզի այս նախաձեռնությամբ ստեղծագործողների նոր սերնդին ազդակներ հաղորդվեն հետագա գործունեության համար»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց այն երգիչ-երգչուհիներին, ովքեր անշահախնդրորեն պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել երիտասարդ ստեղծագործողների էստրադային երգերը։ Կատարումներով հանդես եկան ինչպես սկսնակ, այնպես էլ ճանաչված երգիչ-երգչուհիներ (Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Լեյլա Սարիբեկյան և այլք)։
Ըստ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, ով նաև համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն էր՝ երիտասարդ կոմպոզիտորները մեր ապագան են, և ժամանակը կորոշի, թե որ գործը կսիրվի ունկնդրի կողմից։ «Որոշ երիտասարդ կոմպոզիտորների գործեր առաջին անգամ են հնչում նվագախմբային կատարմամբ։ Ժամանակին մեզ էլ են հնարավորություն տվել հանդիսատեսին ներկայանալու, հիմա էլ մենք տանք այդ առիթը մեզնից հետո եկողներին։ Սա քայլ է դեպի մեծ աշխարհ։ Բարի երթ մեր երիտասարդներին»,- մաղթեց Արամ Սաթյանը։
Էդմոնդ Մակարյանը երիտասարդ կոմպոզիտոր է, ում էստրադային գործերը հնչեցին երեկոյի ընթացքում։ Նա հեղինակել է բազմաթիվ կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, գրել է ավելի քան 50 էստրադային երգեր։ «Լինելով կոմպոզիտորների նոր սերնդի ներկայացուցիչ՝ բոլորի անունից վստահորեն կարող եմ ասել, որ սա նոր ճանապարհ է երաժշտական աշխարհ մուտք գործող հեղինակների համար»,- ասաց Էդմոնդ Մակարյանը։
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։ Համերգն ուղեկցվում էր Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան)։ Երեկոյի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Միքայել Արամյանցի անունը կանմահանա ոչ միայն թբիլիսյան, այլև երևանյան հիվանդանոցով
Մինչ Թբիլիսիում վերանորոգման անվան տակ քանդում են Արամյանցի հայտնի հիվանդանոցը, Երևանում հիվանդանոց է վերանվանվում: Երևանի երրորդ կամ ինչպես ընդունված է ասել` Պռոշյանի կամ շտապօգնության հիվանդանոցն այսուհետ կկոչվի «Արամյանց բժշկական կենտրոն»` ի պատիվ թիֆլիսահայ տաղանդավոր գործարար, նավթարդյունաբերող, մեծ բարերար Միքայել Արամյանցի:
Հիվանդանոցը նշանավոր հայի անունով դարձնելու գաղափարը գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանինն է: Ասում է, որ Արամյանցն իր ազգականն է մորական կողմից` մորական պապի հորեղբայրն է եղել: «Դեռ մանկուց հաճախ եմ լսել Արամյանցի անունը: Մայրս էր պատմում այդ կապի մասին` իր հորից ստացած տեղեկությունները փոխանցելով մեզ: Արամյանցների գործունեությունը հայտնի է եղել բոլորին, իսկ այդ տոհմի գլուխգործոցը եղել է Միքայել Արամյանցը: Ես միշտ հպարտացել եմ, որ նրա տոհմի շառավիղն եմ մոր կոմից»:
Հիշում է, որ մոր ընտանեկան ալբոմում Միքայել Արամյանցի եղբորորդու` Ստեփանոս Արամյանցի լուսանկարը կա: Վերջինս եղել է հայ գործարարի կողմից հիմնադրված Թբիլիսիի ազնվական բանկի կառավարիչը: Սամվել Հարությունյանը դեռ մանկուց լսել է նաև Թբիլիսիում Արամյանցի կողմից կառուցված բազմաթիվ հայտնի շինությունների մասին, որոնցից մեկն էլ Արամյանցի հիվանդանոցն է: 1970-ականներին, երբ Հարությունյանն արդեն բժիշկ էր, այդ հիվանդանոցում անգամ մեկ ամիս անցկացրել է` խնամելով զինվորական ծառայության ընթացքում հիվանդացած եղբորը:
Հայտնի է, որ Արամյանցը շատ է սիրել Թիֆլիսը և մեծ ներդրումներ է կատարել քաղաքի զարգացման համար: Երբ Թիֆլիսում որոշել են կառուցել խոշոր հիվանդանոցային համալիր, Արամյանցն առաջինն է արձագանքել` դրա կառուցմանը նվիրաբերելով 100 հազար ռուբլի: Քաղաքի հայտնի թաղամասերից մեկում` Հավլաբարում կառուցված հիվանդանոցը ժամանակին եղել է եվրոպական չափանիշներին համապատասխանող լուրջ կենտրոն` վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան, մանկական և այլ բաժիններով:
Հիվանդանոցի կառուցումն ավարտվել է 1909 թ. և կոչվել հենց նրա անունով, սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ նշանավոր բարերարի ու գործարարի ողջ ունեցվածքը թալանվել է, իսկ անունը` հետևողականորեն ջնջվել պատմության էջերից, բժշկական կենտրոնը վերանվանվել է` դառնալով Թբիլիսիի թիվ 1 հիվանդանոց: Անցել է մեկ դար և ավելի, սակայն թիֆլիսցիներն այդ հիվանդանոցն այդպես էլ կոչում են` Արամյանցի հիվանդանոց:
Վերջին տարիներին հիվանդանոցն իր նպատակին չէր ծառայում, իսկ այսօր արդեն քանդում են` պատճառաբանելով, թե հին է, պետք է վերակառուցվի: Բայց թե ինչ կմնա հիվանդանոցից վերակառուցումից հետո, դժվար է ասել, քանի որ մեր հարևաններն այնքան էլ մտահոգված չեն իրենց երկրում հայկական շենք-շինությունների պահպանմամբ, ընդհակառակը` հաճախ դրանք աչքի առաջ կորցնում են իրենց պատմական հիշողությունը, իսկ պետական մարմինները քար անտարբերություն են դրսևորում:
Սամվել Հարությունյանի` իր հիվանդանոցը վերանվանելու որոշմանը մեծապես նպաստել է հենց Թբիլիսիի Արամյանցի հիվանդանոցի քանդման տխուր փաստը: Նա կարծում է, որ այդ քայլով իր փոքրիկ լուման է ներդնում նշանավոր հայի անունը մոռացությունից հանելու և իր արժանի տեղը վերադարձնելու գործում: Իսկ որոշման մասին առաջին անգամ բարձրաձայնել է այս տարվա մայիսին` Արամյանցի 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներից
մեկի ժամանակ, երբ ներկայացվում էր Արամյանցի կյանքին ու գործունեությանը նվիրված առաջին գիրքը` Վահե Անթանեսյանի հեղինակությամբ:
Հիվանդանոցի վերանվանման պաշտոնական միջոցառումը տեղի կունենա տարեվերջին` հիվանդանոցի 40-ամյա հոբելյանի շրջանակներում: Նախատեսվում է նաև հիվանդանոցի ճակատային հատվածում տեղադրել հուշատախտակ Արամյանցի կյանքի և գործունեության մասին, իսկ նախասրահում` նրա կիսանդրին: Հատուկ սենյակ կտրամադրվի նաև փոքրիկ թանգարանի համար: Այնտեղ կներկայացվեն Արամյանցի լուսանկարները, ձեռագրերը, նամակները: Հիվանդասենյակների ու բժիշկների աշխատասենյակների պատերից կկախվեն Արամյանցի լուսանկարները: Մի խոսքով` հիվանդանոցն արամյանական շունչ կստանա:
Նշենք, որ Միքայել Արամյանցի մասին հայկական նորօրյա մամուլում առաջին լուրջ անդրադարձը եղել է «Անկախի» կողմից` շնորհիվ երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանի, որը սկսել էր մեծ հայի կյանքի և գործունեության ուսումնասիրությունը:
Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. Արցախի Քյաթուկ գյուղում: Խելացի, նպատակասլաց ու ազնիվ երիտասարդն իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ ձեռք է բերել հսկայական կարողություն և զբաղվել լայնածավալ բարեգործությամբ: Հիմնադրել է Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերությունը», որի շնորհիվ ոչ միայն Վրաստանում, այլև հայրենիքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել:
Նա եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը, և նրա շնորհիվ հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն են ունեցել կրթվելու Եվրոպայի առաջավոր համալսարաններում:
1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի ամենաբախտորոշ որոշումներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը, տեղի է ունեցել Միքայել Արամյանցի տանը:
Նրա անունը իրավամբ կարելի է կապել մեկ այլ մեծ հայի` Ալեքսանդր Մանթաշյանի հետ, քանի որ նրանք եղել են մտերիմ ընկերներ ու գործընկերներ` ազգային շատ ծրագրեր իրականացնելով միասին: Հայտնի է նաև, որ Մանթաշյանը Բաքվում իր նավթային գործունեությունը սկսել է Արամյանցի հետ, և նրա շնորհիվ էլ հետագայում նավթային մագնատ է դարձել:
Արամյանցի բարեգործություններն անթիվ ու անհամար էին. նա նաև ապաստաններ էր կառուցում հայ գաղթականների համար: Հայտնի է «Արամաշեն» ավանը, որտեղ ոչ միայն ապրել, այլև բամբակագործությամբ են զբաղվել ավելի քան 80 հայ գաղթական ընտանիքներ:
Թբիլիսիում Միքայել Արամյանցի կառուցած շենքերի գլուխգործոցը Վրաստանի մայրաքաղաքի պարծանք, շքեղաշուք «Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցն է` նախկին «Մաժեստիկը», որը նա կառուցել է 1912-15 թթ`. իր սիրած նավի նմանությամբ և անվամբ: Ցավոք, այդ հյուրանոցի վրա անգամ մի գողտրիկ հատվածում գոյություն չունի Արամյանցի անունը:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Արամյանցից խլել են գրեթե ողջ կարողությունը: Նա վախճանվել է է 1924 թ. իր առանձնատներից մեկի նկուղում` սովի ու աղքատության մեջ: Սակայն թբիլիսյան ողջ հանրությունը հավաքվել է հողին հանձնելու այն նշանավոր հայի դին, որն այդքան մեծ գործեր է կատարել Թիֆլիսի համար:
Արամյանցը թաղվել է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ թաղված են եղել բազմաթիվ նշանավոր հայեր: Սակայն ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ տարիներ անց այդ նույն վայրում հիմնօրհնվել վրաց եկեղեցու մի կառույց: Կատարված հողային աշխատանքների պատճառով հարյուրավոր աճյուններ, այդ թվում նաև Արամյանցինը, ոչնչացել են:
Ուրախալի է, սակայն, որ վերջին շրջանում ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում սկսել են վերհիշել Արամյանցին: Բոլորովին վերջերս` Հոկտեմբերի 24-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսիի Մաչաբելի 6 հասցեում, որտեղ բնակվել է Արամյանցը, տեղի է ունեցել անվանի հայի հուշատախտակի բացման արարողությունը: Սա իսկապես լուրջ քայլ է, և հուսանք` շարունակական:
Իսկ Հայաստանում Միքայել Արամյանցի կիսանդրին դրվել է անցյալ տարի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված Բարերարների ճեմուղում: Պատմական արդարությունը հետզհետե վերականգնվում է:
ՃՏՊ Գյումրի քաղաքում
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի SEX500 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան:
Վթար Երեւանում. Nissan-ի ղեկին եղել է նախկին փոխոստիկանապետի աղջիկը, ով հայհոյել է ու սպառնացել (լուսանկարներ)
Երեւանի Մոսկովյան 23 շենքի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում, բախվել են Երեւանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարից հետո Nissan-ի վարորդը, ով ըստ կայքի տեղեկությունների, եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս է եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել հավաքվածների հասցեին: Նա չի ենթարկվել ոստիկանների պահանջներին:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Կին-վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը, որտեղից էլ նրան տեղափոխելու են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Nissan-ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Nissan մեքենան հաշվառված է 35-ամյա Աստղիկ Հովհաննեսի Հունանյանի անվամբ:



Ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար. Վարդան Պետրոսյանի գործով քննիչի հարցազրույցը
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով քննիչ Հայկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, ինչպես նաեւ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, իրեն բացարկ ներկայացնելու պահանջներին:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետին՝ ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառն այն է, որ ըստ փաստաբանի՝ դուք ասել եք, թե «դեռասանը մեյմունություն է անում», ինչպես նաեւ գնացել եք նրա մոտ եւ հայտնել, թե իր պաշտպանը խաշ ուտելու է գնացել, առանց պաշտպանի ցուցմունք տուր:
Մեյմունության բառի մասին կարող եմ ասել, որ նման բան չի եղել, իսկ խաշ ուտելու մասով ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ, թող դիմի, թող պարզեն:
Դուք մտածելու բան չունե՞ք:
Չէ, չէ, իհարկե մտածելու չունեմ, որտեղ ուզում է, թող դիմի, որտեղ օրենքով նախատեսված է, թող դիմի:
Դեռ ղեկավարության կողմից ձեզ չեն կանչել՝ բացատրություններ պահանջելու:
Ոչ, ինձ ոչ մեկը ոչ կանչել է, ոչ էլ երեւի պատրաստվում են կանչել, ընդամենը իմ գործը կուսումնասիրեն եւ ինձ թվում է պատասխանը կտան դրա:
Քննության առաջին օրվանից Նիկոլայ Բաղդասարյանը բարձրաձայնում է ձեր կողմից թույլ տրված մի շարք խախտումների մասին:
Եթե խախտում անեի, ինձ թվում է՝ դատախազը ինձ կհեռացներ գործից կամ, չգիտեմ, նկատողություն կտային:
Օրինակ, մեղադրյալ կողմը ասում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը չեք տալիս, որ ծանոթանան:
Ամեն ինչը օրենքի շրջանակներում կատարվում է, դա բացառվում է:
Վարդան Պետրոսյանը եւս ձեզնից բողոքեց, որ փորձել եք դավադրաբար հարցաքննել, երբ իր փաստաբանը չկար:
Ոչինչ, դատարանում էլ ներողություն խնդրեց ինձնից իր ասածների, արածների համար:
Փաստաբանը նաեւ ասում է, որ իր միջնորդությունները չեք ստանում, բողոքի պատասխանը ոչ մի կերպ իրեն չի հասնում: Դիմել են նաեւ դատախազին ձեզ բացարկ հայտնելու պահանջով:
Դիմել են, լավ են արել, խնդիր չկա: Ես, ճիշտն ասած, ուրախ էլ կլինեմ, որ էդ գործը վերցնեն, տանեն ուրիշ տեղ քննեն, թող տեսնեն՝ ոնց է, ինչ է, ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար: Եթե ինչ-որ բացարկ, նկատողություն լինի, այդ մասին բոլորն էլ կիմանան:
Պրակտիկա չկա՞, որ ինքներդ հրաժարվեք գործից:
Ոչ, նման պրակտիկա չկա, թե չէ վաղուց կհրաժարվեինք, կուղարկեինք Երեւան, էնտեղ ավելի լավ մասնագետներ կան, էդ 3D-ներ, 7D-ներ, չգիտեմ ինչեր, ավելի լավ ձեւով կպատասխանեն:
Խոսելով ձեր կողմից թույլ տրված խախտումների մասին՝ նշում են, որ Վարդան Պետրոսյանին դեռ որպես վկա չհարցաքննած, մեղադրյալ է դարձել եւ փորձաքննության եք ուղարկել միայն մի կողմի ցուցմունքները:
Կան դեպքեր, երբ վթարի հետեւանքով մարդիկ մահանում են, ընդհուպ՝ վարորդները, ուրեմն նրանցով դատավտոտեխնիկական փորձաքննություն չե՞ն նշանակում, մենք ունենք մեր ելակետային տվյալները, որոնցով նշանակել ենք: Եթե հետագայում փոխվեն այդ ելակետային տվյալները, նորից փորձաքննություն կնշանակենք, խնդիր չկա:
Մեղադրյալ կողմը մատնանշում է, որ դուք խախտում եք Քրեական դատավարության օրենսգիրքը, օրինակ՝ ձերբակալման որոշում համար անհրաժեշտ երկու հիմքերը բացակայում էին, բայց դուք նման որոշում եք կայացրել:
Ինքը բողոքարկել է այդ որոշումները, պատասխանը ստացել է ծանուցագրով, նամակով, ըստ որի՝ քննիչը ճիշտ է կայացրել այդ որոշումները, թող դատախազի որոշումը բարձրաձայնի, կարդա:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Ամերիկային եւ Արեւմտեան երկրներին՝ վերացնել Իրանի Իսլամական Հանրապետութեան վրայ դրւած շրջափակումը
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարաւային Կորէայի Բուսան քաղաքում գումարւած Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը իր վերջին նիստում, գումարւած 2013 թւականի նոյեմբերի 8-ին, ընդառաջելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կոչին, միաձայնութեամբ ընդունեց հետեւեալ բանաձեւը, որով հաստատւում է դարերից ի վեր իսլամ-քրիստոնեայ եւ այլ կրօնների հետեւողների համակեցութիւնն ու խաղաղ գոյակցութիւնը, եւ ապա կոչ է անում Ամերիկային եւ Արեւմտեան երկրներին՝ վերջ տալու Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ դրւած շրջափակումներին, որոնցից երկրի խաղաղասէր ու ազնիւ ժողովուրդն է, որ մեծապէս տուժում է:
Մէկ օր առաջ էլ, հինգշաբթի, նոյեմբերի 7-ի առաւօտեան, համաժողովի նիստին, որին մասնակցում էին աւելի քան երեք հազար հոգի աշխարհի 110 երկրներից, Թեհրանի թեմի ներկայացուցիչ՝ Ագաթա Աբրահամեանը, որ միաժամանակ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութեան երիտասարդ անդամուհի է, խաղաղութեան մասին քննարկւող օրակարգի ընթացքում խօսեց Իրանում տիրող կրօնական ազատութեան, հայ համայնքի՝ իրանեան հասարակութեանը բերած ներդրումի, եւ Իսլամական խորհրդարանում հայ պատգամաւորների գործունէութեան վերաբերեալ:
Իր խօսքի աւարտին Ագաթա Աբրահամեանն եւս կոչ արեց շրջափակումների վերացման համար: Ներկաները յոտնկայս, բուռն ծափահարութիւններով պատասխանեցին այդ կոչին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
11 նոյ. 2013
Թեհրան
Գյումրին` ԱՊՀ լավագույն մշակութային մայրաքաղաք
Ինչպես արդեն նշել ենք, պաշտոնապես փակվեց “Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագիրը: Ամփոփելով տարվա ընթացքում կատարվածն ու բացերը, ծրագրի գնահատականն ու նշանակությունը Գյումրիում ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
“Մշակութային ծրագիրը ստացվեց: Մեկ տարի Գյումրիում մշակութային կյանքը եռում էր: Եղան շատ բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցեցին ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրներից եկած հյուրեր: Նրանք տեսան մի քաղաք, ուր ապրում են դժվարությունները հաղթահարելու ընդունակ, կենսախինդ, հումորը գնահատող, հյուրասեր ու ջերմ մարդիկ: Մշակութային միջոցառումների բացման ժամանակ ես կատակով ասացի`հայրաքաղաք էինք, դարձանք մայրաքաղաք` առայժմ մշակութային: Այսօր ուզում եմ ամենայն լրջությամբ ասել, որ մենք բոլոր ակնկալիքներն ու հնարավորություններն ունենք գոնե մշակութային մայրաքաղաքի տիտղոսը պահելու և զարգացնելու համար: Գիտենք, որ ուրախությունը ուրախություն է բերում, ուրեմն, այսուհետ ուրախանալ այնպես, ինչպես վայել է մեր քաղաքին ու քաղաքացուն”, – իր խոսքում նշեց մարզպետ Ցոլակյանը:
Մշակույթի նախարարն էլ գերադասեց գնահատականները թողնել քաղաքի բնակիչներին. “Իսկապես այս տարին շատ հագեցած էր ու շատ արագ անցավ: Ինձ հարց տվեցին, թե որպես մշակույթի նախարար ինչպես եք գնահատում տարին, ես պատասխանեցի, որ առաջին հերթին պետք է գնահատեն գյումրեցիները, այն մարդիկ, որոնց համար հռչակված էր մշակութային մայրաքաղաքը: Եվ ասելով, որ եզրափակում ենք այս ծրագիրը, մենք ասում ենք` ընդամենը միջակետ ենք դնում, և այս ծրագրերը պետք է շարունակենք, ամեն ինչ անենք, որ այս ոգին ու շունչը կարողանանք պահել”, – ընդգծեց Հասմիկ Պողոսյանը:
Իր հերթին, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը նշեց, թե բոլորը դեռ տպավորված են Գյումրիում տեղի ունեցած ծրագրի բացման շքեղ արարողությունից. “Ես չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի բացում էր այստեղ: Երբ ֆոտոներն ու տեսանյութերը ներկայացնում եմ Մոսկվայում կամ այլ տեղ, զարմանում են, թե ինչպես կարելի է այդպիսի բացում կազմակերպել, այդքան հյուրեր… Դա մեծ հաղթանակ էր: Ինձ համար շատ կարևոր է, որովհետև Գյումրին միշտ եղել է մշակութային մայրաքաղաք. Երևանը դեռ չկար` Գյումրին Գյումրի էր: Մենք դա լավ գիտենք և հպարտանում ենք դրանով: Սա ուղղակի միջոցառում չէր: Ես պետք է ասեմ, որ ամեն ինչ փայլուն կազմակերպվեց, ոչ մի երկրում, այս տարիների ընթացքում, այս մակարդակով մշակութային մայրաքաղաք չի կազմակերպվել, ինչ որ Գյումրիում”:
ԱՊՀ լավագույն մշակութային մայրաքաղաքի քաղաքապետն էլ հավելեց. “2013 թվականը պատմական դարձավ Գյումրու համար: Տեղին էր Գյումրի քաղաքի ընտրությունը, որովհետև Գյումրին արհեստի ու արվեստի, մեծերի քաղաք է: Գյումրին այնպիսի պատմություն ունի որտեղից ակունք է առել ամբողջ ՀՀ մշակույթը:
Մենք ստացանք նաև նոր հավաստագիր. 2013թ. լավագույն համայնքներ մրցանակաբաշխությունում ստացանք լավագույն մշակութային համայնք տիտղոսը”:
Մշակութային մայրաքաղաքի միջոցառումներն ավարտվեցին Գյումրու մեծանուն բարեկամ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած ՌԴ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղեցիկ համերգով, որին հաջորդեց շքեղ հրավառությունը:
Գյումրու քաղաքապետարանի փողերը ծախսվել են հեռախոսային խոսակցությունների վրա
2012թ. նոյեմբերի 12-ին Գյումրու նոր ավագանին գումարեց առաջին նիստը, այսօր, 1-ամյա գործունեության արդյունքներն ամփոփեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Նա ավագանու այն անդամներից է, ով երբեք չի բացակայել նիստերից, միշտ շատ ակտիվ է եղել, ունեցել է հստակ դիրքորոշում և չի խուսափել նախագծերին դեմ քվեարկելուց:
Գյումրու քաղաքապետարանի և ավագանու գործունեությունը վերլուծելիս ավագանու անդամը խոսեց և դրական տեղաշարժերից և բացթողումներից.:
“Առաջին անգամ հանրային բաց քննարկման է դրվել համայնքի զարգացման քառամյա ծրագիրը: Նախկինում էլ է մեր քաղաքն ունեցել` սկզբում եռամյա, հետո քառամյա ծրագրեր, բայց այս անգամ իսկապես եղել է հրապարակային: Համայնքային ծառայողների մրցույթները. տեսությունը մեզ հուշում է, որ նման մրցույթներ պետք է, որ եղած լիներին, բայց դրանց հրապարակայնության մասին ես տեղեկություններ չեմ ունեցել: Առաջին անգամ, իմ իմանալով, դրանք սկսվեց անցկացվել այստեղ` մի քանի ամիս առաջ: Ի դեպ, մրցույթներում պարտված թեկնածուներից ես ոչ մի բողոք չեմ ստացել:
Ավագանու նիտերը, ի տարբերություն նախորդի, եղել են ջանադիր քննարկումներով: Փրձառու լրագրողները, ովքեր եղել են նախորդ նիստերին, կփաստեն, որ 10, 15-20 րոպե տևող նիստեր էին, սեղաններին թուղթ չի եղել: Հիմա ավագանու նիստերը տևում են 1.5-2 ժամ: Միջավայրն անհամեմատ աշխատանքային է, քան նախկինում էր. դեմ, ձեռնպահ քվեարկություններ են հայտնվել”, – որպես առաջընթաց առանձնացնում է ավագանու անդամը:
Իսկ բացթողումների ու թերացումների մասին Լևոն Բարսեղյանը նշում է հատկապես ֆինանսական աուդիտի անհրաժեշտության ու չանցկացնելու մասին. “Նախկինում եղած ֆինանսական շարժերի, անգամ 7-10 տարվա աուդիտի կարիք կա: օրինակներ բերեմ. ես խնդրել և ստացել եմ 2007թ. քաղաքապետարանի հեռախոսներից հեռախոսազանգերի կոտագրությունը: Առայժմ ուսումնասիրել եմ արտասահման կատարած զանգերը: Պարզվել է, որ միջին հաշվով յուրաքանչյուր ամիս արտասահման խոսվել է 200-300 հազար դրամի: Խոսվել է 8-11 երկիր, դրանք ոչ մի կապ չունեն Գյումրու քույր-եղբայր քաղաքների հետ: Խոսվել է Հոլանդիա, Ռոստով, Մոսկվա, Դուբայ, Կանադա, Ամերիկա և այլն: Սա, պատկերացնու՞մ եք, տարեկան ինչ թիվ է: Տեղական համարները դժվար է ստուգել` գործով է խոսվել, քաղաքապետարանի կարիքների համար է խոսվել, թե մասնավոր:
3 մլն դրամ ծախսվել էր “Գյումրի” գրքի տպագրության համար արխիվային թանկարժեք նյութերի պատճենման նպատակով`պետական արխիվից: Հարցում եմ արել քաղաքապետարան, թե էդ նյութերն ուր են, ասում են` չունենք: Մի խոսքով, անցած այս ամբողջ ժամանակաշրջանն ինչ-որ անհասկանալի ծախսերի շրջան է”:
Լևոն Բարսեղյանը նաև գտնում է, որ պետք է ուսումնասիրել քաղաքապետարանի հաստիքակազմը, թե 21-րդ դարում ինչ է նշանակում համակարգչային օպերատոր. “Ինձ համար անընդունելի, անհասկանալի է, նախկին ոստիկանների ներկայությունը քաղաքապետարանում, որպես տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Գուցե ես սխալվում եմ, գուցե ոստիկան ժամանակ ինքը ոստիկան է եղել, հիմա բարեխիղճ տարածքային ինքնակառավարման պաշտոնյա է”:
Հանդիպում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվիրակության հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի քաղաքների հետ իսկապես համագործակցությունը պետք է լինի ջերմ ու գործնական: Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերին, Երևանի քաղաքապետը նշել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում այս ոլորտում ծրագրային հստակ քաղաքականություն իրականացնելու և Երևանը զբոսաշրջիկներին լավագույնս ներկայացնելու ուղղությամբ. «2795 ամյա Երևանը, որն ունի մշակութային հարուստ պատմություն, ձևավորված ավանդույթներ ու հյուրընկալ բնակիչներ, իսկապես աշխարհին ներկայանալու լայն հնարավորություններ ունի: Մենք ակտիվ համագործակցում ենք զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած մի շարք ընկերությունների հետ Երևանում զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու համար: Հուսով եմ, որ առաջիկայում նաև Ձեր ջանքերի շնորհիվ, տիկին նախարար, այս ոլորտում կունենանք համագործակցության ու փորձի փոխանակման հեռանկարային զարգացումներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ Երևանի զարգացման ծրագրերով այսօր աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացման ու տարբեր սպորտաձևերի զարգացման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն ուրախությամբ փաստել է, որ այսօրվա Երևանն իսկապես լայն հնարավորություններ ունի մեծ թվով զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար. «Վստահեցնում եմ, որ անձամբ իմ մասնակցությունը կունենամ Երևանի և Ուրուգվայի քաղաքների միջև համագործակցության հաստատման գործում, ինչպես զբոսաշրջության, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Լիլիամ Քեշիշյանը:
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյի զբոսաշրջության տնօրեն Րաֆֆի Ունանյանն էլ, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Մոնտեվիդեոյի քաղաքապետի ջերմ ողջույններն ու հայտնել երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու հարցում վերջինի պատրաստակամության մասին:
Շնորհակալություն հայտնելով երկու մայրաքաղաքների համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու Մոնտեվիդեոյի գործընկերոջ առաջարկի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում և առաջարկել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ և մշակել համագործակցության համապարփակ ծրագիր: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անիբալ Կաբրալն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը Երևանի և Ուրուգվայի քաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Երևանը մեր տունն է» շարժման մասնակից ավագ դպրոցականներն այցելել են գիշերօթիկի սաներին
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի «Երևանը մեր տունն է» շարժման անդամ ավագ դպրոցականներ իրենց նախաձեռնությամբ այցելել են Երևանի Երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատություն։
Շարժման մասնակիցների խոսքով՝ այս նախաձեռնությամբ իրենք ցանկացել են հաստատության սաներին հետաքրքիր օր պարգևել։ Ավագ դպրոցականները իրենց հետ բերված մթերքով խմորեղեն և այլ ուտեստներ են պատրաստել գիշերօթիկի սաների համար, ինչպես նաև մուլտհերոսների կերպարներով ու բազմազան խաղերով զվարճացրել կրտսեր խմբերի երեխաներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՂՀ հարցի անվանարկումով էժանագին շոուներ սարքելը ուղղակի անթույլատրելի արկածախնդրություն է. Նաիրա Զոհրաբյան
«Այս ամբիոնը հայրենասիրության մրցավազքի հարթակ չէ: Պատգամավորներս շատ հարցերի շուրջ տարաձայնություններ ունենք, բայց մի հարցում, փառք աստծո, միակամ ենք: Դա ԼՂՀ հարցն է: Դա այն հարցն է, որի անվանարկումով էժանագին շոուներ սարքելը, քաղաքական դիվիդենտներ շահելն ու մի խումբ մարդկանց մոտ հերոս կարգվելը ուղղակի անթույլատրելի արկածախնդրություն է: Այդ արկածախնդրության արդյուքնում մենք անվերադարձ կկորցնենք միջազգային հանրությանը` որպես մեր դաշնակից», – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ անունից իր ելույթում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարկ է նշել, որ վերջին շրջանի արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր: Մինսկում նախագահների հայտնի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական հայտարարությունը դրվել է գործնական ռելսերի վրա: Մասնավորապես, հայտարարվեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամացությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ:
Ավելին` ինչպես նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ԼՂ հիմնախնդիրը չի բարդացնի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, իսկ Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա:
Հարգելի խորհրդարան,
Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները ստիպել են մեր որոշ “հարեւաններին” հանդես գալ հին ու նոր նախաձեռնություններով:
Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ առաջիկա տարիներին հնարավոր է հայ-թուրքական սահմանի վերաբացումը, եթե հայկական ուժերը դուրս գան ազատագրված տարածքներից:
Կարծում եմ` ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան իր “հեղինակությունն” օգտագործեր` ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը ԼՂՀ գրավյալ տարածքներից՝ Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսից, ինչպես նաեւ ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացիան եւ, ի վերջո, գիտակցեր, որ հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն Արցախում այն պարզ պատճառով, որ այն մեր սուրբ հայրենիքի անբաժան մասն է:
Շնորհակալություն ուշադրության համար
Մաքսային միությանն անդամակցությունն աղբյուր է Հայաստանի զարգացման համար. Վիկտոր Խրիստենկո
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է համագործակցության խորացման հուշագիր` մեկնարկ տալով Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված «Ճանապարհային քարտեզի» ձեւավորման աշխատանքներին: Հուշագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նոյեմբերի 6-ին Երեւան ժամանած ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը Վիկտոր Խրիստենկոյի հետ:
– Պարոն Խրիստիենկո, ի՞նչ նպատակներ է դրել իր առջեւ Մաքսային միությունը:
-Մեր գլխավոր նպատակը միասնական տնտեսական գոտու ստեղծումն է, որը հիմնված է ապրանքերի փոխանցման, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի ազատության վրա: Մի քանի տարի առաջ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ընդունեցին որոշումը, որը կտրուկ ակտիվացրեց տնտեսական ինտեգրացիան Եվրասիական գոտում: Արդյունքում, 2011-ին այն կոչվեց Մաքսային միություն: Երեք երկրների տնտեսական միավորումը ինտեգրացիայի զարգացման առաջին փուլն էր: Ի՞նչ է դա նշանակում: Վերոնշյալ երեք երկրներում ընդունվում է միասնական մաքսային կոդեքս, միասնական մաքսային դրույք, արտաքին առեւտրի եւ մաքսային կանոնների միասնական համակարգ, միասնական իրավական դաշտ տեխնիկական կանոնակարգման ոլորտում: Առաջին հերթին, Մաքսային միությունն ապահովում է ապրանքների ազատ ելումուտ: Հսկայական գործ է կատարվել նաեւ աշխատուժի ելումուտի համար: 2012-ի հունվարի 1-ից մենք մտանք հաջորդ փուլ. միասնական տնտեսական գոտու ձեւավորում: Այստեղ արդեն ստեղծվել է համակարգային աշխատանք: Վերազգային գաղափարին աստիճանաբար տրվում են նոր լիազորություններ: Դրանց իրականացման համար ստեղծվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողով. որը առանցքային դիրքորոշումների համար աննախադեպ կառույց է: Կարգավիճակի առումով այն վերազգային կառույց է` թե լիազորությունների ծավալի, թե ինտեգրման տրամաբանությամբ: Փաստորեն, մենք պետք է անցնենք Եվրամիության ճանապարհը, սակայն շատ ավելի արագ տեմպերով: Ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ ելումուտի համար մենք շարունակում ենք աշխատել եւ ստեղծել իրավական դաշտ, միաժամանակ, հիմք ընդունելով երեք երկրների նախագահների հայտարարությունները, ձեւավորել առաջատար ինտեգրացիոն Եվրասիական տնտեսական միավորում: Այն պետք է գործի 2015-ի նոյեմբերի 1-ից:
Երկրների բիզնես գործունեություն եւ աշխատանքի հիմնական լսարան. սա նշանակում է միասնական շուկայի ստեղծում` միասնական օրենսդրությամբ եւ 170 միլիոն սպառողով: Մակրոտնտեսական քաղաքականության առումով այն ներդաշնակ է, կան մրցակցության կանոներ, տեխնիկական կարգավորման համակարգեր, տրանսպորտ, բնական մենաշնորհների սակագներ, գյուղատնտեսական եւ արդյունաբերական սուբսիդիաներ: Եվրասիական տնտեսական նախագծի իրականացումը մենք գնահատում ենք որպես հնարավորություն, որը կնպաստի անդամ պետություններում տնտեսական աճի բարձրացմանն ու տնտեսության արդականացմանը:
-Դուք առաջիններից էիք, որ հայտարարեցիք` ընդհանուր սահմանների բացակայությունը չիկարող խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Ինչպե՞ս եքպատկերացնում այդ համագործակցությունն առանց ընդհանուր սահմանի:
-Ընդհանուր սահմանի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ տնտեսական ինտեգրացիայի համար: Այս առնչությամբ կարող եմ թվել բազմաթիվ օրինակներ: Օրինակ, երբ Հունաստանն անդամակցեց Եվրամիությանը, չուներ ընդհանուր սահման (ընդհանուր սահմանն ապահովում էր Բուլղարիան, որ վերջերս է անդամակցել ԵՄ-ին): Կիպրոսը նույնպես չունի ընդհանուր սահման ԵՄ-ի հետ, սակայն դա չի խանգարել անդամակցել Եվրամիությանը: Մյուս կողմից, որպեսզի հասկանանք, թե որքանով է կարեւոր սահմանների մասին խոսակցությունը, պետք է փորձենք հասկանալ, թե տնտեսական առումով ի՞նչ է նշանակում սահման: Սահմանը դա բիզնեսմենների համար ծախս է: Հատելով սահմանն անհրաժեշտ է ապրանքի ելումուտի համար փաստաթղթեր լրացնել, սահմանված մաքսատուրք վճարել: Այսօր Հայաստանից ապրանք արտահանելու համար, անհրաժեշտ է լրացնել տարանցիկ դեկլարացիա ապրանքը Վրաստանով անցկացնելու համար, իսկ Մաքսային միություն մուտք գործելու համար, օրինակ Ռուսաստան, անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթղեր ապրանքի ներմուծման համար, իրականացնել մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը` պահեստներ, միջնորդներ, վճարումներ: Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունից հետո, ընթացակարգի երկրորդ հատվածը կվերանա: Այն ապրանքը, որն ուղարկվելու է Մաքսային միություն, Հայաստանի սահմանին կգրանցվի որպես «ազատ տարանցման համար» եւ մուտք կգործի Վրաստան: Իսկ Ռուսաստան մուտք գործելու ժամանակ, ռուսական սահմանին կստուգվի կնիքն ու տեսնելով հայ սահմանապահների վերոնշյալ հավաստիացումը, թույլ կտրվի ապրանքի մուտքը Մաքսային միություն առանց պահեստների, միջնորդների եւ այլն: Դա էապես նվազեցնում է ծախսերը, ինչը ամենակարեւորն է, երբ մենք խոսում ենք ապրանքի մասին:
Սակայն այսօր տնտեսության մեծ մասը ոչ թե ապրանքներն են, այլ ծառայությունները: Դա տնտեսության մի հսկայական ոլորտ է` կապ, տրանսպորտ, շինարարություն, ֆինանսական ծառայություններ եւ այլն: Եվ այս ամբողջ ոլորտը սահմանի առնչությամբ ավելի քիչ զգայուն է: Այս պարագայում սահմանը չի ստեղծում ծախսեր: Գործարարների համար ավելի մեծ ծախսեր ստեղծում են այս ոլորտներում տարբեր երկրներում կարգավորման տարբեր մեխանիզմները: Մաքսային միությունում եւ միասնական տնտեսական գոտում շարժվում ենք դեպի ծառայությունների կարգավորման եւ Հայաստանն էլ, միանալով Մաքսային միությանը, կմիանա այդ ծառայությունների ազատ շարժին: Դա շատ կարեւոր է եւ շատ իրական, որովհետեւ Մաքսային միության երկրների տնտեսությունում ծառայությունների տեսակարար կշիռը 60 տոկոս է: Ծառայություններն ավելի մեծ արդյունքներ գրանցելով հանդերձ նաեւ պակաս զգայուն են սահմանների նկատմամբ, նշանակում է` այդ ոլորտների համար Մաքսային միությանը միանալը առավելություններ ունի:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա Մաքսային միությունը Հայաստանին, իսկ համագործակցությունըՀայաստանի հետ` Մաքսային միությանը:
-Եթե խոսենք ավել գլոբալ, ապա Մաքսային միությունը, դա ազատ տարածք է` 170 միլիոն սպառող ունեցող շուկա, որը զարգացման նոր աղբյուր է: Բայց ես կարծում եմ` Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն ապրանքների ու ծառայությունների ազատ շարժը, այլեւ աշխատուժը: Նման հեռանկարը, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ հայկական սփյուռքի մի մեծ զանգված ապրում եւ աշխատում է Մաքսային միության տարածքում, նույնպես կարեւոր է: Ես հիմա չեմ փորձի թվերով ներկայացնել կամ հաշվել, թե տարեկան որքան շահույթ կլինի, հատկապես, թե ի՞նչ է տալու համագործակցությունը Մաքսային միությանը: Կարծում եմ` ամենակարեւորը, որ տալիս է այս նախագիծը, երկրաժամկետ հեռանկարների ընկալումն է, թե ում հետ համագործակցությամբ դու նվազագույնի կհասցնես տնտեսական ռիսկերն ու կզարգացնես քո հետաքրքրություններն այդ քառյակի շրջանակում` արդեն Հայաստանի հետ եւ նաեւ, թե ինչպես այդ քառյակը կզարգացնի իր շահերն արտաքին աշխարհում: Եվ այդ առումով առաջնահերթությունների համար կայուն համակարգի ստեղծումը, մեծ գաղափարի իրականացումը բոլորին տալիս է վստահություն` մարդկանց` իրենց կյանքում, գործարարներին` ներդրումների ժամանակ: Սա ամենակարեւորն է:
-Ե՞րբ պատրաստ կլինի Հայաստանը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածությանը միացնող «Ճանապարհային քարտեզը»: Ի՞նչ ժամկետների մասին է խոսքը գնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է արագացված տեմպերով անդամակցել միությանը:
-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահներին` խնդրելով արագացնել Հայաստանի` Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական գոտուն անդամակցության ընթացքը: Երեք երկրների նախագահները ողջունեցին այդ հայտարարությունն ու դա նշանակում է, որ փորձագետների վրա դրված է համապատասխան աշխատանք, իհարկե ոչ ի հաշիվ որակի: Դժվար է կանխատեսել, թե երբ կավարտվեն «Ճանապարհային քարտեզի» աշխատանքները: Այս ամսվա ընթացքում կստեղծվի պաշտոնական խումբ 4 երկրների ներկայացուցիչներից եւ հանձնաժողովից: Մենք արդեն սկսել են փորձագիտական մակարդակով պարզել «Ճանապարհային քարտեզի» շրջանակը, որը արդեն վստահություն է ներշնչում: Մի կողմից մենք ունենք Ղրղզստանի հետ աշխատանքային փորձը, եւ աշխատանքի ուղղությունները պարզ են, մյուս կողմից, ինչի մասին ես կարող եմ հստակ ասել Երեւան այցելության արդյունքներից դատելով, հայ փորձագետների որակավորումն ու աշխատանքային ծավալը շատ բարձր է եւ որակյալ: Դա մեզ թույլ է տալիս հուսալ, որ «Ճանապարհային քարտեզի» շուրջ աշխատանքները կավարտվեն կարճ ժամանակահատվածում: Չեմ կարող ասել, որ ես սնահավատ եմ, սակայն չեմ ցանկանում կոնկրետ ժամանակ նշել: Մոսկվայում դեկտեմբերին կայանալիք նախագահների գագաթաժողովի ժամանակ, մենք նախատեսում ենք զեկուցել ընթացող աշխատանքների մասին: Հույս ունեմ, որ զեկույցը կլինի շատ լավատեսական:
– Հասկանալի է, որ մաքսային միությունների ձեւավորումը բարդ գործընթաց է, եւ Ձեր վրա իրապես մեծ պատասխանատվություն է դրված: Այդուհանդերձ, որքա՞ն արագ են Մաքսային միությանն անդամակցող եւ անդամակցել հավակնող պետությունների միջեւ մաքսային, առեւտրային անջրպետներն արագ լուծվում, որքան արագ է ընթանում գործող կանոնակարգերի համապատասխանեցումը:
– Երեք երկրների միջեւ առեւտրային արգելքներ չկան: Մաքսային միությանն անդամակցող երկրի համար առեւտրային արգելքները միանգամից կանհետանան: Ի՞նչ է սա նշանակում: Եթե Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը եւ միաժամանակ խնդրում է որոշ ժամանակով թողնել հատուկ ռեժիմներով որոշ ապրանքների մուտքը շուկա, որ տարբերվում է Մաքսային միության ռեժիմից, դա սկզբունքորեն հնարավոր է: Բայց դա կնշանակի այդ ժամանակահատվածի համար պահել լիակատար մաքսային վերահսկողություն հայկական բոլոր ապրանքների վրա: Որքան փոքր լինի այն ապրանքների ցանկը, որոնց համար Հայաստանը հատուկ ռեժիմ կխնդրի, եւ որքան քիչ կլինի ժամկետը, այդքան ավելի արագ կլուծվեն բոլոր արգելքները:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը,թե Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը:Արդյո՞ք կարելի է Մաքսային միությանն անդամակցությունը կապել Լեռնային Ղարաբաղիխնդրի հետ:
-Ես իրավասու չեմ մեկնաբանելու անկախ երկրի նախագահի հայտարարությունը: Կարող եմ ձեր հարցին պատասխանել Մաքսային միության ձեւաչափի առումով: Ոչ մի կապ չկա Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայաստանի` Մաքսային միությանն ու միասնական տնտեսական գոտու անդամակցության միջեւ: Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածությունը տնտեսական սուբյեկտներ են եւ իրենց իրավասությունները բացառապես տնտեսական են: Եվ այս առումով ինչն է մեզ համար շատ կարեւոր, որ միջսահմանային ազատ անցուդարձի իրականացումը համապատասխանի Մաքսային միության նորմերին, որ մենք հասկանանք ապրանքը ի՞նչ անցակետերով է գնում, որպեսզի այս առումով չկարգավորված «գորշ կետեր» չմնան: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող քաղաքական իրավիճակին, ապա այն լուծվում է այլ, հատուկ այդ հարցի համար նշանակված ֆորմատով: Աշխատում է հատուկ ԵԱՀԿ Մինսկի խումբ, կան երկրներ, որոնք ղեկավարում են այդ գործընթացը եւ Աստված բոլորին հաջողություն եւ առողջություն տա, որպեսզի արագ լուծվի այդ խնդիրը:
-Մինսկում Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաեւը հայտարարեց Մաքսային միությանըմիանալու Թուրքիայի ցանկության մասին: Որքանո՞վ եք դուք դա իրատեսական համարում:
-Ես կարծում եմ, որ Նուրսուլթան Աբիշեւիչը նկատի ուներ, որ Թուրքիան հետաքրքրված է համագործակցել եւ ընդլայնել կապերը Մաքսային միության հետ: Խոսքն այս դեպքում Թուրքիայի մասնակցության որոշակի ձեւաչափին չէր վերաբերում: Այդ երկրից պաշտոնական որեւէ հայտարարություն չի եկել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Սակայն, սրանով հանդերձ, Մաքսային միության շուկան շատ է հետաքրքրում Թուրքիային: Կան բազմաթիվ երկրներ, որոնք հետաքրքրված են Մաքսային միության հետ ունենալ խորացված համագործակցության ոչ թե որպես մասնակից, այլ ազատ առեւտրի գոտիների ձեւաչափի միջոցով: Այսօր արդեն այդ երկրների թիվը հասել է 36-ի: Սակայն դա չի նշանակում, որ այդ բոլոր երկրների հետ Մաքսային միությունը կունենա ազատ առեւտրի գոտի: Ազատ առեւտրի գոտու ձեւավորման վերաբերյալ բանակցությունների երեք փուլ է եղել Վիետնամի հետ: Այսօր արդեն ակտիվ աշխատանք է տարվում Եվրոպական ազատ առեւտրի ասոցիացիայի եւ Նոր Զելանդիայի հետ: Համատեղ գործակցության հարցն է քննարկվում Իսրայելի հետ: Հնդկաստանը նույնպես լուրջ հետաքրքրություններ է ներկայացնում: Այսպիսի հետաքրքրության պայմաններում Մաքսային միության հետ խորը համագործակցությունը կարող է իրականանալ միայն ազատ առեւտրի գոտու միջոցով, սակայն միայն այն ժամանակ, երբ առկա է Մաքսային միության անդամ երկրների հետաքրքրությունը դեպի տվյալ պետություն եւ հակառակը:
-Արդյո՞ք արդյունավետ կլինի համագործակցությունը Թուրքիայի հետ, մի պետության, որըՀայաստանի հետ փակ սահման ունի:
-Ես չեմ փորձի հարցին ենթադրական գնահատական տալ: Եթե..: Շատ դժվար է նման սցենարներ գրել: Բայց կարող եմ ասել, որ տնտեսական համագործակցության խորացումը, որը տանում է մրցակցության, մարդկանց բարեկեցության եւ կյանքի որակի բարձրացման, միշտ էլ հանդես է գալիս որպես դրական փաստարկ նման բարդ հարցերի լուծման պարագայում, մշակութային եւ հումանիտար կապերի ամրապնդումը, միշտ էլ լավ է: Դա թույլ է տալիս ոչ միայն լուծել, այլեւ խուսափել խնդիրներից: Կարծում եմ` Մաքսային միության հաջող իրականացումը մեծապես կնպաստի եւ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում :
-Համագործակցության ինչպիսի՞ եզրեր եք տեսնում Եվրոմիության եւ Մաքսային միությանմիջեւ:
-Լավ հարց է: Ես կարծում եմ, հաշվի առնելով այն բոլոր դժվորությունները, որ այսօր առաջանում են Մաքսային միության եւ Եվրամիության փոխազդեցության առնչությամբ, արդյունավետ երկխոսության կարեւորությունն այդ երկու կառույցների միջեւ ակնհայտ է: Վստահ եմ, որ կգտնվի երկկողմանի ձեւաչափ եւ կապ Մաքսային միության երկրների հետ համապատասխան համաձայնագրերի հիման վրա: Որեւէ կասկած չունեմ, որ կազմակերպության միջոցով բազմակողմ երկխոսություն կիրականանա: Համոզված եմ, որ Եվրասիական միության ձեւավորումն ու ամրապնդումը կբերի նրան, որ կսկսվի երկխոսություն Եվրասիական միության եւ Եվրամիության միջեւ: Նաեւ համոզված եմ, որ դա հավասարապես կարեւոր է, թե Եվրասիական թե Եվրամիության համար: Այն մոդելը, որը ժամանակին կոչվում էր ընդհանուր տնտեսական գոտի` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ, դեռ պահպանում է իր արդիականությունը: Երեւի դեռ ոչ բոլոր խոշոր եւ համարձակ գաղափարների իրականացման ժամանակն է եկել, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, լավ գաղափարները երբեք չեն կորչում եւ վերադառնում են:
-Նոյեմբերի 7-ին հանդիպել եք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Խնդրում եմ,պատմեք հանդիպման մանրամասները: Եվ որպես եզրափակում, Երեւան կատարած այցըհամարո՞ւմ եք հաջողված, թե ոչ:
-Կարող եմ ընդգծել, որ Հայաստանի նախագահի քաղաքական կամքը (ես այդ մասին Սերժ Ազատիչին էլ ասացի) լավագույն կերպով անդրադառնում է կառավարության եւ փորձագետների գործողությունների վրա, որոնք մասնակցում են իրավական շրջանակի կազմակերպմանը որպեսզի Հայաստանն անդամակցի Մաքսային միությանն ու միասնական տնտեսական գոտուն: Դա, իհարկե, վերջին ամիսների կարեւորագույն արդյունքն է: Առաջին հերթին պարզ է եւ հստակ քաղաքական կամքը, որով Հայաստանի ղեկավարությունը հսկում է իրավիճակը: Իսկ դա ամենակարեւորն է այս աշխատանքի համար եւ նման բարդ նախագծում ինչպիսին է անդամակցությունը Մաքսային միությանն ու նրա հետագա զարգացումը: Այս առումով այցը շատ կարեւոր էր եւ հագեցած: Հաշվի առելով արագությունն ու վերաբերմունքը, որը մեզանից սպասում են նախագահները, փորձագետների եւ մասնագետների աշխատանքային այցերը կավելանան եւ մենք հույս ունենք, որ աշխատանքը շուտով կտա իր պտուղները:
Հասմիկ Հարությունյան, Սամվել Սարգսյան







