ՀՀ վարչապետ. «Հայաստանում ՏՏ ոլորտը թևակոխում է զարգացման նոր փուլ»

10746_am_1ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ «ԱրմԹեք»-ը լավ հնարավորություն է` արձանագրելու ոլորտի նվաճումները և քննարկելու մարտահրավերները: «Մասնավոր հատվածի առաջնային հարցադրումը կրթական համակարգի շարունակական բարելավումն է և բարձրորակ մասնագետներով ՏՏ ոլորտի ապահովումը: Հաշվի առնելով, որ ոլորտում տարեկան աճը 15-20 տոկոս է, և այս պահին ունենք 7000 մասնագետ` 300 ձեռնարկությունում, հասկանալի է, որ միջնաժամկետ թիրախը լինելու է տարեկան 2000 որակյալ մասնագետի պատրաստում», – նշել է Տիգրան Սարգսյանը և բարձր գնահատել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, որի շրջանակում տեխնիկական և ֆինանսական օժանդակություն է տրամադրվում կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակի, այդ թվում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բազայի վրա ստեղծված կենտրոնի աշխատանքները, IBM ընկերության նախաձեռնությունը և այլն:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը թևակոխում է ՏՏ ոլորտի զարգացման նոր փուլ, և անհրաժեշտ է հստակ ձևակերպել հետագա անելիքները` 10 տարում ձեռք բերված հաջողությունը պահպանելու և ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար. «Չափազանց կարևոր է, որ ՏՏ ոլորտում Հայաստանը գտնի իր նիշը. ի՞նչ նեղ մասնագիտացում կարող ենք ունենալ, որպեսզի համաշխարհային համադրումների մեջ կարողանանք ցույց տալ մեր հարաբերական առավելությունը: Այսօր մեր երկիրն ապահովում է միկրոսխեմաների մշակման և դիզայնի ոլորտում համաշխարհային արտադրության 5 տոկոսը, ինչը մեզ համար մեծ տեսակարար կշիռ է և մասնագիտացում, որտեղ ունենք հարաբերական առավելություն: Աշխարհի բոլոր հայտնի ընկերությունները, որոնք մասնագիտացած են դիզայնի բնագավառում, ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանը, ավելին, իրենց մասնագետներին ուղարկում են մեզ մոտ վերապատրաստման»: Վարչապետի խոսքով` պետք է խթանել նմանատիպ մասնագիտացման և հարակից ոլորտների զարգացումը` միջազգային լավագույն չափանիշներին համադրելի ձեռքբերումներ ունենալու համար:
Անդրադառնալով ՏՏ ոլորտում նպաստավոր միջավայրի ձևավորմանը` վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Սիլիկոնյան հովիտ կատարած այցից քաղած դասերը, որոնք բացահայտվել են այնտեղ կայացած քննարկումների և հանդիպումների ընթացքում: Կառավարության ղեկավարն այս առումով կարևորել է Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծումը, start up բիզնեսի խթանումը, ձախողումներից չխուսափելը և համաշխարհային ցանցում ներգրավված լինելը: «Կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որ բոլոր սուբյեկտները ներկայացված լինեն ՀՀ-ում` համալսարաններ, որոնք բարձրորակ կադրեր են ապահովում, հետազոտական կենտրոններ, որոնք կարող են լինել համալսարաններին կից կամ առանձին, վենչուրային հիմնադրամներ և կառավարիչներ», – նշել է վարչապետը և տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել ՀՀ-ում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման նպատակով:
Տիգրան Սարգսյանի խոսքով` «ԱրմԹեք 2013»-ը հնարավորություն կտա բացահայտել ՏՏ զարգացման երկրորդ փուլի հիմնախնդիրները և հստակեցնել կառավարության անելիքները: «ՏՏ ոլորտը վերջին 5 տարում այնպիսի դինամիկա է դրսևորում, որը խթանում է նաև ՀՆԱ-ի աճը Հայաստանում, քանի որ արտադրողականության աճ է ապահովվում բոլոր ոլորտներում: Այն, որ իր ծավալով, աշխատողների քանակով ՏՏ ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերությանը, շատ կարևոր ցուցանիշ է, և մենք պարտավոր ենք ապագայում ևս պահպանել այդ տեմպերը»,– իր ելույթն ամփոփել է ՀՀ վարչապետը:
«ԱրմԹեք 2013» համաժողովին մասնակցում է Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և այլ տարածաշրջանների պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խոշորագույն անդրազգային կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` հնարավորություն տալով բացահայտել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել ընդլայնված մասնագիտական ցանց:
Համաժողովի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համագործակցության հուշագրեր է ստորագրել` մի կողմից, «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ-ի (“ITECHNOLOGY”) հետ` կրթության, մասնագետների վերապատրաստման, նոր աշխատատեղերի ստեղծման, Գյումրու տեխնոպարկի վերաբերյալ հանրային իրազեկման կազմակերպման և իրականացման ուղղությամբ համագործակցության, մյուս կողմից` «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ` երիտասարդների մոտ նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճի, բնակչության շրջանում համացանցի և համակարգչի օգտագործման ծավալների մեծացման, կարողությունների զարգացման յուրօրինակ միջավայրի ձևավորման` խթանման և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում համատեղ լաբորատորիայի հիմնման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:

 

 

Կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

Նախագահն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին

4102Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, ով Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների գործողության շրջանակներում:

Ընդգծելով, որ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ անդամ պետությունների ուժերի համակարգումն է ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդպիսի սպառնալիքներից է թմրանյութերի անօրինական շրջանառությունը: Այդ տեսակետից Հանրապետության Նախագահը կարևորել է Երևանում «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումը և ողջունել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են համամարդկային այդ չարիքի դեմ: Նախագահը նշել է, որ չնայած Հայաստանում հպարտանում են չափազանց վտանգավոր այդ հանցավորության դեմ պայքարի արդյունքներով, այդուհանդերձ, վերոհիշյալ սպառնալիքի դեմ պայքարը պետք է կրի հետևողական բնույթ:

Երկուստեք կարևորվել է Երևանում տեղակայված «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության ղեկավարման միջազգային համակարգող շտաբի գործունեությունը:

Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել նաև ՀՀ ոստիկանության և ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության միջև փոխգործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

4098

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը:

Արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո-2013» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, դիտել տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական և արտերկրյա շուրջ 120 կազմակերպությունների արտադրատեսականին, ծանոթացել ցուցադրված տեխնոլոգիաներին և ծառայություններին, ինովացիոն համակարգերին, այդ թվում՝ ծրագրային ու համացանցային լուծումներին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ իրենց ներկայացրած ընկերությունների ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:
 

Այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր կենդանիների պաշտպանության միջազային օրն էՈղջ աշխարհում հոկտեմբերի 4-ին կենդանիներին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում՝ մարդկանց ուշադրությունը կենդանիների խնդիրների վրա հրավիրելու նպատակով: Հայաստանում կենդանիները պաշտպանված են օրենքի ընդամենը մեկ կետով, որով երբևէ որևէ գործ չի հարուցվել:
ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածի  համաձայն Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
«Դինգո» հասարակական կազմակերպությունն ու ProPaws բարեգործական միությունը այժմ մշակում են «Կենդանիների պաշտպանության մասին» կամ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը:
«Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն ասում է, որ օրենքի տեսանկյունից բացը բոլոր կողմերից է: Մշակվող օրենքը նախատեսում լուրջ պատիժներ, այդ թվում՝ քրեական:
– Օրենքի նախագիծը ներկայացրել ենք ԱԺ: Հիմա այնպիսի մարդկանց ձեռքերում է, որոնք գործը մինչև վերջ կհասցնեն: Մշակման փուլում է, մենք էլ ժամանակ առ ժամանակ այցելում ենք, միասին փոփոխություններ ենք անում,- ասում է Օվսաննան:
«ProPaws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանն էլ նշեց
-Օրենքի նախագիծը կազմվել է կենդանիների 5 ազատությունների շուրջ ձևավորված դրույթներով. կենդանիների նկատմամբ վերաբերմունքի, տարբեր գործողություններ կատարելու, սննդի, ջրի, շարժման:
Այս օրինագծում անդրադարձ կա նաև գիտական հետազոտություններում օգտագործվող՝  էքսպերիմենտալ կենդանիների, վայրի և մշակութային միջոցառումների ժամանակ օգտագործվող՝ կրկեսի, կենդանաբանական այգու, շրջիկ կրկեսների կենդանիներին:
Նարե Արամյանի խոսքով՝ մշակումից հետո կփորձեն նախագիծը մտցնել ԱԺ օրակարգ:
-Սա արդեն իսկ մեծ քայլ կլինի, որովհետև կներառի կենդանիների նկատմամբ վերաբերմունքի եվրոպական մի քանի կոնվենցիաներ: Ընդունումից հետո կարիք չի լինի միջազգային առանձին նորմեր վավերացնել:
Հեղինակներն հույս ունեն,  որ օրինագծի ընդունումից հետո կլինեն ծավալուն հանրային վերահսկողության վերաբերյալ տարբեր պայմանավորվածություններ:Եթե խոսքը թափառող կենդանիների մասին է, ապա քաղաքապետարանների, եթե վայրի բնության մեջ գտնվողների, ապա բնապահպանության նախարարության, եթե կենդանաբուծության, կենդանաբուժության և այլն, ապա գյուղատնտեսության նախարարության,- մանրամասնեց  Նարե Արամյանը:

Լուսինե Ղազարյան

«Եթե շարժման դրական էներգիան ճիշտ օգտագործվեր, մենք հիմա ավելի մեծ արդյունքների հասած կլինեինք». Վազգեն Մանուկյան (տեսանյութեր)

1988/25Այսօր տեղի ունեցավ «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև  գրքի հերոսներից մեկը` «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ Վազգեն Մանուկյանը:

Գրքում զետեղված է 20-ից ավելի հարցազրույց այն մարդկանց հետ, որոնք կանգնած են շարժման ակունքներում և կարևոր դերակատարում են ունեցել դրանում: «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը նկատեց, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988թ.-ի շարժման մասին, իսկ գքում ի մի են բերված այն փաստերը, որոնք ներկայացվել են շարժման մասնակիցների կողմից` նրանց խոսքերով:

Վազգեն Մանուկյանը, խոսելով ոչ հեռու անցյալի մասին, նույնպես  նշեց, որ ժամանակը շատ բան մոռացության է տվել, իսկ որ ամենացավալին է` 25 տարվա պատմությունը ոչ միշտ է ներկայացվում ճիշտ:

Մանրամասները` տեսանյութում: 


Խոսելով շարժման մասին` Վազգեն Մանուկյանը նշեց, թե որոնք էին այն ազդակները, որոնք հանգեցրին զանգվածային ցույցերի: Նրա խոսքով` ղարաբաղյան շարժումը օրինակ ծառայեց մյուս ժողովուրդների համար: Մանուկյանն ընդգծեց, որ նման միասնություն ու համախմբվածություն երբևէ չէր եղել, և եթե այն դրական էներգիան, որն այդ ժամանակ կար, ճիշտ օգտագործվեր, ապա Հայաստանը հիմա շատ ավելի մեծ արդյունքների հասած կլիներ.

Մանրամասները` տեսանյութում
Վազգեն Մանուկյանը ղարաբաղյան շարժումը կարևորեց նաև այն տեսակետից, որ այն իր մեջ ատելության էներգիա չվերցրեց և ճեղք չառաջացրեց` նշելով, որ հիմա, շարունակելով պայքարել մեր երկի համար, պետք է օրինակ վերցնենք դրանից` նվազեցնելով ատելության էլեմենտները:
Մանրամասները` տեսանյութում3

Լրագրողներից մեկի հարցին, թե որն էր ամենամեծ կորուստը, որ Անկախությունից հետո ունեցանք, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ Հայաստանում առկա թերությունների արմատը ոչ ազատ և արդար ընտրություններն են: Նրա խոսքով` 1995-96 թվականներին Հայաստանը լիովին պատարստ էր արդար ընտրություններ անցկացնել, և եթե դ ատեղի ունենար, ապա  ներկայիս թերությունների մեծ մասը չէր լինի:

Մանրամասները տեսանյութում`

Լրագրողներից մեկն էլ հարցրեց,թե արդյոք մենք ունեցանք այն , ինչի համար պայքարում էինք: Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ մեծ հաշվով “այո”:

Մանրամասները տեսանյութում`

«Շարժում 1988/25» գիրքը նվիրված է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին

1988-Երբ 1988թ.-ին մենք հավաքվում էինք Իգոր Մուրադյանի տանը, ապա առաջ էինք քաշում Ղարաբաղի, իսկ այնուհետև նաև անկախության խնդիրները Արդյունքում մենք այսօր ունենք դե-ֆակտո անկախ Արցախ Իսկ ազատությունը լիարժեք ստացանք,-  այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հանրային խորհրդի  նախագահ Վազգեն Մանուկյանը

Ըստ նրա, ղարաբաղյան շարժումը կարելի է բաժանել 2 հիմնական մասի` դա փիլիսոփայական և գաղափարական ալիքն էր, որը ցնցեց ողջ ԽՍՀՄ-ը և «մարդկային գործոնը», այսինքն այն ինչ անում և ասում էին հասարակ մարդիկ:
Մանուկյանը կարծում է, որ  շարժումը, որը իր առաջին ծիլերն է տվել դեռևս խրուշևյան շրջանից 1988թ.-ին հսկայական ազդեցություն ունեցավ Խորհրդային միության հետագա փլուզման վրա:
-Այն ժամանակ, երբ Հայաստանում փողոց էին դուրս գալիս հազարավոր մարդիկ Մերձբալթիկայում անցկացվում էին առաջին զգույշ սակավաթիվ ցույցերը ԽՍՀՄ-ում գրեթե բոլորը վախենում էին մասսայական ակցիաների դեմ բիրտ ուժի կիրառումից, իսկ հայ ժողովուրդը թոթափեց այդ վախը, ինչը շատերի համար անհավատալի էր թվում,- նշեց նա:
Իր հերթին, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանն էլ  նշեց, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988թ.-ի շարժման մասին
-Նախագիծը նախօրոք նախատեսված չէր Գաղափարը առաջացավ նրանից հետո, երբ Ստեփանակերտից հաղորդագրություն ստացա այն մասին, որ ստեղծվել է շարժման 25-ամյակի հարցերով զբաղվող պետական հանձնաժողով: Առավել համոզվեցի, որ պետք է նման նախագիծ սկսել, երբ մեր լրագրողների հետ հավաքեցինք դրան նվիրված առաջին ժողովին և ես  սկսեցի ներկայացնել գաղափարը` ասելով, որ դե հիշում եք, թե դա ինչպես է եղել և զարմացած աչքեր տեսնելով հասկացա, որ մեր լրագրողներից մի քանիսը ծնվել են 1988թ.-ից հետո, իսկ մնացածը`1988թ.-ին եղել են մեկ-երկու տարեկան,- նշեց Արա  Թադևոսյանը:
Նա նաև նշեց, որ  իրենք չեն հավակնում ներկայացնել շարժման ողջ պատմությունն ու էությունը, այլ ընդամենը մասնակիցների խոսքերով պատմել այն ինչ եղել:

Մարիամ Հովհաննիսյան

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում և Վաշինգտոնում

անկախության  տարեդարձՆյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներում ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո անց են կացվել տարբեր միջոցառումներ` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին: Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճարում հանդիսավոր պայմաններում մատուցվել է նաեւ հանրապետական մաղթանք:

Համայքային կառույցների մասնակցությամբ կազմակերպված տոնական ձեռնարկներին եւ համերգներին ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը` կարեւորելով հայրենիքի նվիրական այդ օրվա տոնակատարությանը երիտասարդության մասնակցությունը, սփյուռքահայ ազգային կյանքում հայակերտման միտված ջանքերը, որոնք կոչված են առավել ամրապնդելու Հայաստան-Արցախ-Սփյուռք շարունակական միաձուլումը:

Ի դեպ, այս տարի` սեպտեմբերի 21-ին, առաջին անգամ Ամերիկայի Հայոց Արեւելյան Թեմի Առաջնորդարանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մի քանի տասնյակ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էին հեծանվավազք, որը հավակնում է դասվել ԱՄՆ արեւելյան ափում ՀՀ Անկախության տոնի ամենամյա միջոցառման բարի ավանդույթների շարքին:

 

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Վաշինգտոնում

 

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցեցին եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին եւ դեսպանության անձնակազմին անկախության օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին 200-ից ավելի հյուրեր: Նրանք բարձր գնահատեցին անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, իրենց երկրների հետ անկախ Հայաստանի բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հետ այս տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները:

Միջոցառումը, որին ներկա էին Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ամերիկահայ համայնքի անդամներ, անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում:

Համայքային կառույցների մասնակցությամբ կազմակերպված տոնական ձեռնարկներին եւ համերգներին ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը` կարեւորելով հայրենիքի նվիրական այդ օրվա տոնակատարությանը երիտասարդության մասնակցությունը, սփյուռքահայ ազգային կյանքում հայակերտման միտված ջանքերը, որոնք կոչված են առավել ամրապնդելու Հայաստան-Արցախ-Սփյուռք շարունակական միաձուլումը:

 

Ի դեպ, այս տարի` սեպտեմբերի 21-ին, առաջին անգամ Ամերիկայի Հայոց Արեւելյան Թեմի Առաջնորդարանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մի քանի տասնյակ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էին հեծանվավազք, որը հավակնում է դասվել ԱՄՆ արեւելյան ափում ՀՀ Անկախության տոնի ամենամյա միջոցառման բարի ավանդույթների շարքին:

Արամ Մանուկյանը համոզված է, որ գլխավոր դատախազի քվեարկությունը սարքած խաղ էր

Aram-Manukyan12-e1351887034315ԱԺ ճեպազրույցի ժամին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն, անդրադառնալով խորհրդարանում գլխավոր դատախազի փակ, գաղտնի քվեարկությանը, ասաց, որ իրենց խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել, միաժամանակ հավատում են բոլոր նրանց, ովքեր ասում են, որ դեմ են քվեարկել և անգամ գիտեն մարդիկ, ովքեր հաստատ դեմ են քվեարկել, բայց այդ մասին չեն հայտարարում:

Արամ Մանուկյանը,  հիմք ընդունելով բոլոր իրար հակասող փաստերը, համոզված է, որ այդ քվեարկությունը սարքած խաղ էր:  «Մասնավորապես՝ մի քանի քվեաթերթիկների վերաբերյալ, որ նույն քվեաթերթիկները մի դեպքում միայն կողմն էր քվեարկած, անվավեր էին համարել, հետո երկուսն էին քվեարկած, դրանք իրար հակասող հայտարարություններ են, մեկ դրանք կողմ էին հաշվել, մեկ` դեմ էին հաշվել, մեկ անվավեր և խճճվել էին իրենց իսկ բացատրությունների մեջ, նույնիսկ տվյալներ ունենք, որ մինչև 20 ձայնի չափ խախտումներ են եղել: Ելնելով դրանից` մենք դիմել ենք հայտարարած քաղաքական ուժին և անհատներին, որ պետք չէ մեղավոր փնտրել, պետք չէ իրար մեղադրել, պետք չէ ապացուցել, որ իրենք դեմ են քվեարկել, այլ դա ընդունել որպես սադրանք և այդ սադրանքին ընդառաջ չգնալ»,-ասաց Արամ Մանուկյանը:

 

«Փոստանջյանը շատ յուրօրինակ կին է». Աղվան Վարդանյան

images

Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն հանդես գա դատապարտող հայտարարությամբ, ասաց. «Չեմ կարծում, որ դա այն հարցն է և նա այն անձն է, որ կուսակցությունը հանդես  գա հատուկ հայտարարությամբ, սակայն տեսակետներ ասվել են»:

Համենայնդեպս, Աղվան Վարդանյանը չի կարծում, որ այդ հարցն այդ տեղում տալը ճիշտ էր: Միաժամանակ Աղվան Վարդանյանը համաձայն էլ չէ, որ Փոստանջյանը «թուրք է», ընդհակառակը նա հայ կին է և շատ յուրօրինակ կին, որի տարբեր գործողությունները բոլորն առիթ են ունեցել տեսնելու:

ՀՅԴ պատգամավորը գտնում է, որ երկրի ներքին խնդիրներին վերաբերող ծանր հարցեր պետք էր տալ, բայց այդ բնույթի, անապացուցելի հարց տալ պետք չէր։

Աղվան Վարդանյանը նաև հիշեց, որ 1990-ականներին, երբ դաշնակցական տղաները բանտերում էին, և դրսից գալիս էին և փորձում նրանցից բողոք լսել, նրանք ասում էին, որ մեր ներքին խնդիրները մենք պետք է լուծենք:

 

Ռուբեն Հակոբյանը Հովիկ Աբրահամյանին խորհուրդ էր տվել չշտապել

briefings.-Ruben-Hakobyan-e1347617312126ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը` Զարուհի Փաստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու վերաբերյալ, ասաց. «Նախ, պետք է Ազգային ժողովի նախագահն այդ հարցով դիմի խմբակցությանը, մենք նման դիմում դեռ չենք ստացել, որից հետո խմբակցությունը պետք է որոշում կայացնի: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել»:

Ռուբեն Հակոբյանն ինքը դեմ է ԱԺ նախագահի հայտարարությանը և հաշվի առնելով շատ հանգամանքներ ու զարգացումներ, նա խորհուրդ էր տվել վերջինիս չշտապել և նման հայտարարություն չանել, որպեսզի դա չօգտագործվի պետության դեմ և տպավորություն չստեղծի, թե այստեղ հետապնդումներ են տեղի ունենում ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

Միաժամանակ, պատգամավորը չի կարծում, որ  իշխանությունն այս հնարավորությունը կօգտագործի հետապնդումներ իրականացնելու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:

Ռուբեն Հակոբյանը նաև նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունում դեռ չեն քննարկել Զարուհի Փոստանջյանի հարցը, բայց հավանաբար քննարկում կլինի, երբ վերջինս վաղը վերադառնա Ստրասբուրգից:

Ազատամարտիկներին թոշակ նշանակելը ձեռնտու չէ պետության համար

83jQF7f3KQmqsoYUSwBikryyWLԱրդեն ինչքան ժամանակ է, ինչ ազատամարտիկները դուրս են եկել փողոց: Նրանք դուրս են եկել հացադուլով, նստացույցով, բողոքի ակցիաներով` իրենց սոցիալ–կենցաղային խնդիրների վրա մեր երկրի ղեկավարության ուշադրությունը գրավելու համար: Ընդ որում, այն ղեկավարության, որի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն իրենք էլ են պարծենում ազատամարտիկ լինելու հանգամանքով… Սակայն նույնիսկ «յուրայինների»` ղեկավար լինելու հանգամանքը չի օգնում ազատամարտիկներին, որ ոչ թե քաղաքական, տնտեսական, այլ ընդամենը սոցիալ–կենցաղային վիճակին վերաբերող պահանջները բավարարվեն:

 Փող չկա, որ ազատամարտիկներին տան

Ու եթե բոլորն էլ տրամաբանական ու տեղին են համարում, որ ազատամարտիկների բարձրացրած այդ հարցերը պետք է բավարարվեն, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչու, վերջիվերջո, այդ պարզ, տրամաբանական, հասկանալի ու ընդունելի պահանջները չեն բավարարվում:

Նայենք հարցին մեկ այլ տեսանկյունից: Ազատամարտիների բարձրացրած պահանջները, հատկապես թոշակների պահանջը, առաջիկա գոնե մի քանի տարիներին չի բավարարվի: Դրա համար կան «օբյեկտիվ» թվացող պահանջներ: Դժվար չէ հասկանալ մի քանի թվերի համադրությունը: Օրինակ` թերևս ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանում քանի ազատամարտիկ կա: Համենայն դեպս, ԱԺ-ն միայն այս տարի համապատասխան օրենք ընդունեց, որով պետք է սահմանվի, թե ովքեր են ազատամարտիկ, ովքեր` պատերազմի մասնակից և այլն: Ու դրանից հետո միայն պետք է կարգավորվի ու հստակեցվի, թե քանի ազատամարտիկ կա Հայաստանում: Ողջ մնացածներին նկատի ունենք: Մի խոսքով,ոչ պաշտոնական թվերով, Հայաստանում այսօր ապրում է մոտ 50-60 հազար ազատամարտիկ, ներառյալ` եռամսյա հավաքների շրջանակներում արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցները:

Ընդունենք, թե նրանց թիվը  նվազագույն է`50 հազար հոգի: Նրանց, բնականաբար, չեն նշանակի զինվորական նորմալ թոշակներ, այլ ենթադրենք` կառավարությունը կորոշի նրանց ամեն ամիս, որպես թոշակ, վճարել զինվորական նվազագույն թոշակի չափով թոշակ` 60 հազար դրամ: Այդ դեպքում կստացվի, որ միայն ազատամարտիկներին մեկ ամսում պետբյուջեից պետք է վճարվի 3 մլրդ դրամ գումար, իսկ մեկ տարում` 36 մլրդ դրամ: Դա մոտավորապես 88 մլն 235 հազար դոլար է կազմում: Հաջորդ տարվա բյուջեն, ըստ օրերս ԱԺ-ին ներկայացված բյուջեի նախագծի, կկազմի 1,15 տրլն դրամ, և կունենանք մոտ 130 մլրդ դրամի դեֆիցիտ: Այսինքն` ազատամարտիկների թոշակային բավարարումը կազմակերպելու համար պահանջվող ծախսերը բավականին լուրջ մեծություն են: Տրամաբանությունը պարզ է` փող չկա…

Բայց հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Այս մարդիկ` ազատամարտիկները, իրենց կյանքի ու արյան գնով ձեռք են բերել անկախություն, ազատագրել են տարածքներ, ու նրանց ինքնազոհությամբ ապահովել են մեր` պետություն ունենալու իրավունքը` իր բոլոր բաղադրիչներով հանդերձ: Այսինքն` այս երկիրն ինչ չափելի ու անչափելի արժեք ունի, դրա համար պարտական ենք հենց ազատամարտիկներին:

Փո՞ղ չկա, թե՞ փող գտնելու ցանկություն

Հարցին նայենք ևս մեկ կողմից: Սովորաբար երկրներն իրենց այս կամ այն կառույցի արդյունավետությունը կամ նրա գոյության անհրաժեշտությունն արդարացնելու համար այդ կառույցների ստեղծած արժեքը վերածում են չափելի մեծության` եկամտի, ու նշվում է, թե այս կամ այն կառույցը պետությանը որքան օգուտ է տվել:

Հիմա  Հայաստանում ամենաբարձր վարձատրվող պետական աշխատանքներից են պատգամավորների, նախարարների, դեսպանների, դատավորների աշխատավարձերը: Օրինակ` Հայաստանն ամբողջ աշխարհում այս պահին ունի առնվազն 37 դեսպան, որոնք աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են կամ պետք է ներկայացնեն ՀՀ-ն. չհաշված միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հյուպատոսներին և այլն: Այժմ նայենք, թե ինչքան օգուտ են նրանք տվել Հայաստանին չափելի մեծությամբ: Դա անհնար է, քանի որ Հայաստանում երբեք նման հաշվարկ, վերլուծություն, հաշվետվություն չի իրականացվել: Ու եթե մի քանի դեսպաններ իրոք շատ լավ ու արդյունավետ են աշխատել, կարողացել են Հայաստանի համար ապահովել վարկեր, դրամաշնորհներ, նվիրատվություններ, ներդրումներ, կարողացել են այնպես անել, որ Հայաստանն ավելի քիչ ծախսի և այլն, ապա շատերն էլ այդքանը չեն արել: Բայց նրանք շարունակում են բարձր վարձատրվել, իսկ դիվանագիտական ծառայության վերջանալուն պես էլ կստանան բարձր թոշակներ:

Ու եթե դիվանագիտական ծառայություն անցկացնողների աշխատանքը դեռ արդարացված ու թեկուզ անտեսանելի, բայց հույժ կարևորներից է, ու եթե նրանք ֆինանսական կամ չափելի օգուտ էլ չեն տալիս երկրին, գոնե անուրանալի է, որ ինչ-որ օգուտ, այնուամենայնիվ, տալիս են, ուրեմն նայենք մեր «փառապանծ» դատական համակարգին:

Ամենավերջին` 2012 թ. տվյալներով` Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ավելանում են: ՄԻԵԴ-ը մեկը մյուսի հետևից վճիռներ է կայացնում ընդդեմ Հայաստանի: Դատավորների սխալի պատճառով պետբյուջեից մոտ կես մլն եվրո տուգանք կվճարվի: Ըստ ՄԻԵԴ-ի 2012 թ. հաշվետվության` Հայաստանից ուղարկվել է շուրջ 800 գանգատ: Մինչ օրս ընդդեմ Հայաստանի կայացվել է 42 վճիռ, որից 15-ը` միայն 2012 թ. ընթացքում: Ըստ կայացված 42 վճիռների` մեր կառավարությունը պարտավորվել է իր քաղաքացիներին վճարել, ընդհանուր առմամբ, 440 հազար եվրո տուգանք, որից 225 հազար եվրոն արդեն վճարվել է:

Իհարկե, ԱԺ-ին նոր բյուջեի նախագիծը ներկայացնելիս ԱԺ պատգամավորներին Վաչե Գաբրիելյանը հավաստիացնում էր, որ այդ միջոցները հատկացվում են արտաբյուջետային միջոցներից, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում. բոլոր դեպքերում մինչ այժմ դեռ ոչ մի դատավոր սխալ վճիռ կայացնելու ու դրանով հանդերձ ՀՀ-ին ֆինանսական վնաս պատճառելու կապակցությամբ չի պատժվել: Ավելին` դատավորները, դատախազները, հանգիստ պաշտոնավարում են, հետո հանգիստ անցնում են թոշակի, հետո էլ, առավել հանգիստ, ստանում իրենց բարձր աշխատավարձին համապատասխան բարձր թոշակ:

Ստացվում է, որ անգնահատելի օգուտ տվածների հարցերը մնում են օդում, իսկ պետությանը վնաս հասցրած մարդիկ անհոգ շորունակում են օգտվել այդ նույն պետության միջոցներից: Իսկ ազատամարտիկները նստացույց են անում, հացադուլ, բողոքի ցույցեր են կազմակերպում, այնուհետև քրեական հետապնդման ենթարկվում, իսկ նրանց բարձրացրած խնդիրներն էլ մնում են օդում, հավանաբար` մինչև հաջորդ պատերազմ:

 

Հասկանալի է` ազատամարտիկների կենսաթոշակային հարցերը լուծելու համար պետությունը միջոցներ չունի` ի տարբերություն դիվանագետների, դատավորների ու պատգամավորների «կարիքները հոգալու» համար պահանջվող միջոցների:  Բայց գոնե կարո՞ղ են լուծվել այնպիսի կոմունալ-կենցաղային հարցեր, ինչպիսիք են կոմունալ վճարների զեղչերի կիրառումը, նրանց երեխաների ուսման վարձը փոխհատուցելը, բժշկական ապահովագրությունը, հասարակական տրանսպորտից անվճար օգտվելը և այլն: Վերջին երկուսը, իհարկե, պաշտոնապես գործում են, սակայն միայն պաշտոնապես, քանի որ հասարակական տրասնպորտի այն ուղեգծերը, որոնք սպասարկում են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ազատամարտիկի վկայականին ուշադրություն չեն դարձնում, իսկ անվճար բուժօգնությունից օգտվելու համար ազատամարտիկից այնքան թղթեր, տեղեկանքներ, ջանքեր ու միջոցներ են պահանջվում, որ նույնիսկ առողջ մարդն այդ ամբողջը ապահովելու համար կհիվանդանա, իսկ բուժօգնության կարիք ունեցող ազատամարտիկը, մինչև այդ ամբողջ բյուրոկրատական քաշքշուկի միջով անցնի, արդեն ոչ թե բուժօգնության, այլ բոլորովին ուրիշ ծառայության կարիք կունենա. ցավոք սրտի` հետմահու…

Չմոռանանք, որ Հայաստանի համար պատերազմը դեռ ավարտված չէ, հիշենք, որ հիմա ընդամենը հրադադար է, որն ամեն վայրկյան կարող է խաթարվել, ու այդ դեպքում կռվող մարդկանց կարիք նորից կզգացվի…

Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

ձերբակալությունՀոկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Մնացական Ա.-ին, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:

Երկու պատահար Թբիլիսյան խճուղում`չորս վիրավոր

ավտոպատահարՀոկտեմբերի 3-ին, ժամը 16.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                                            ***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան-Արմադա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին այգում

ձերբակալվել էՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող տոնավաճառին հարակից այգուց բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հայկ Ա.-ին, որը սեպտեմբերի 28-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

 

Մահվան ելքով պատահար Երևանում

Վրաերթ (1)Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Յուրի Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

 

“ՙՀայաստան”հիմնադրամը Խաչարձանում բուժկետ է կառուցում

Kachardzan Medical centerԵրեւան, 02 հոկտեմբերի, 2013թ.: Արգենտինայի տեղական մարմնի (բարերար` Կալչիյանների ընտանիք) հավաքագրած միջոցներով ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում կառուցում է բուժկետ: Նորակառույցում կործի նաեւ միջոցառումների սրահ, որը կծառայի համայնքի ամենատարբեր նպատակներին:

Կառույցը նախատեսվում է գործարկել տարեվերջին. ընթացքում են ներքին հարդարման եւ արտաքին բարեկարգման աշխատանքները:

ՙ”Սա մեծ ձեռքբերում է գյուղի համար: Բնակիչներն այսուհետ կսպասարկվեն բարվոք պայմաններում եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կարիք կլինի հասնել շրջկենտրոն”- ասում է համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը: Գյուղի խնդիրների մասին խոսելիս`գյուղապետը նշեց, որ խմելու ջրի հարցը հրատապ լուծում է պահանջում:

Այսօրգյուղի շուրջ 400 բնակիչների զգալի մասը փախստականներ են, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Համայնքն իր անունը ստացել է շնորհիվ այստեղ պահպանված խաչքարերի:

 

ՀԿԵ-ն մասնակցում է Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին

«Հարավկովկասյան երկաթուղի» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնակցում է հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկած Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին: Երկաթուղին ներկայացված է գործընկեր «GNC-ALFA» ընկերության հետ համատեղ տաղավարով:

Այսօր ՀԿԵ-ի տաղավարի հետ ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանրապետության ղեկավարին ներկայացրեց երկաթուղում իրականացվող նորարարական նախագծերը, ծանոթացրեց ՀԿԵ-ի աշխատանքներում կիրառվող օպտիկամանրաթելային համակարգի հզորության, գնացքների շարժը, մեկնման ու ժամանման ժամանակը, բեռնման և բեռնաթափման ընթացքը հսկող ավտոմատացված ծրագրերի գործողությունը:

Ընկերության ղեկավարը տեղեկացրեց Հայաստանի նախագահին, որ երկաթուղու բոլոր էլեկտրաքարշերի վրա տեղադրված են հատուկ վիդեոնկարահանման սարքեր, որոնք թույլ են տալի հետևել շարժին: Տեսախցիկները տեղադրված են նաև բուժկետերում, որտեղ լոկոմոտիվային բրիգադներն անցնում են զննում չվերթից առաջ և հետո:

Ցուցահանդեսի ժամանակ Վիկտոր Ռեբեցը հանդիպումներ ունեցավ նաև Լանար ընկերության ներկայացուցիրների, Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հետ:

Գ.Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց երկաթուղու ղեկավարին միմիայն լիցենզավորված ծրագրերի օգտագործման և IT-մասնագետների որակյալ պատրաստման և վերապատրաստման համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև ՀԿԵ հաշվողատեղեկատվական կենտրոնի հինգ մասնագետների Microsoft RA ընկերությունում վերապատրաստման հարցը:

Ցուցահանդեսը կավարտվի հոկտեմբերի 6-ին:

Մուղալյանի և ընկերների գործի նախաքննական կեղծիքները չպետք է անհետևանք մնան. ՔՀԻ նամակը Գ.Կոստանյանին

Գեւորգ ԿոստանյանՔաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով խուլիգանության և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի քրեական գործում առկա հակասությունների և նախաքննական կեղծիքների վրա։

«Սույն նամակով դիմում ենք ձեզ և ակնկալում, որ դուք, որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, կհանձնարարեք միջոցներ ձեռնարկել նշված խախտումներն ու թերացումները բացահայտելու և շտկելու ուղղությամբ»,– ասված է նամակում։

 

Նամակի տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումքով՝

http://hra.am/hy/position/2013/10/04/letter